13:42 20.09.2018
«Կումայրի» արգելոց-թանգարանի շենքերի նկատմամբ գործարար հետաքրքրությունը նվազել է: Վթարային կառույցները դիտարկվում են որպես Գյումրիում զբոսաշրջությունը զարգացնելու միջոց: Բայց ներդրողներին շահագրգռել չի ստացվում՝ անգամ թանգարանի ամենամեծ ու համեմատաբար լավ վիճակում գտնվող շենքերն առաջարկելով: Օրինակներից մեկն էլ Պայտաձև ամրոցն է: Լքված ու մոլախոտերով ծածկված ճանապարհը տանում է Ալեքսանդրապոլ բերդի նախկին պաշտպանական կառույցներից մեկը: Այն իր ձևով նման է […]
12:54 20.09.2018
Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում կայացել է հայկական նոր՝ «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը դերասան Մհեր Մկրտչյանի զարմիկն է, որը հանդիսատեսին հայտնի է որպես «Կյանք ու կռիվ» ֆիլմի ռեժիսոր: «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում միախառնված է երկու ժանր՝ կատակերգությունն ու դրաման, իսկ ոզնին փոխաբերական կերպար է, որն ուղեկցում է ֆիլմի բոլոր հերոսներին: 1 […]
20:08 19.09.2018
Գյումրին միանում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կանաչ քաղաքների ընտանիքին: Բանկն աշխարհի մի շարք քաղաքներում ֆինանսավորում է բնապահպանական ծրագրեր, որոնք ուղղված են կանաչ տարածքների ավելացմանը, էներգախնայողությանը, արտանետումների նվազեցմանը և քաղաքային տրանսպորտի աշխատանքի բարելավմանը: Այս բոլոր ծրագրերն ուղղված են կլիմայական փոփոխությունների դեմ համաշխարհային պայքարին: Գյումրիում բնապահպանական ծրագիր սկսելու համար հիմք է ծառայել քաղաքի հետ Վերակառուցման […]
12:15 17.09.2018
Այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում, վրաերթ է տեղի ունեցել Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցում: «Գազ 24.10» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել թիվ 2 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհուն: 15 տարեկան Անի Ղուկասյանը, դպրոց հասնելու համար, քրոջ հետ փողոցն անցնելիս է եղել: Մեքենան հարվածել է նրան և մի քանի մետր այն կողմ շպրտել: Աղջիկը ստացել է բազմաթիվ վնասվածքներ […]
20:48 15.09.2018
Շիրակի մարզի Ջրառատ համայնքում 6-րդ դարի եկեղեցին գյուղի բարերարների աջակցությամբ վերականգնվում է: Ու սա առիթ է դարձել Սուրբ Մինաս եկեղեցու, գյուղի ու գյուղացիների պատմությունների համադրման ու բնակատեղիի հին եւ նոր պատմությունը տարանջատելու համար: Ջրառատը 1828-ին վերաբնակեցրել են Ալաշկերտից գաղթած հայերը, իսկ կիսավեր եկեղեցին փաստում է՝ գյուղի տարածքում ավելի վաղ թվագրության բնակավայր է եղել: Սուրբ Մինաս […]
16:57 15.09.2018
Սեպտեմբերի երկրորդ կիրակի օրը Ռուսաստանում նշվում է որպես Տանկիստի օր: Այս առիթով Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան բաց դռների օր է հայտարարել ու բազայի տարածքում ցուցադրել զրահատեխնիկայի այն նմուշները, որոնք այժմ ռազմաբազայի ենթակայության ներքո են: Միջոցառման հատուկ հյուրերը Հայրենական մեծ պատերազմի 3 վետերաններն էին, ովքեր հնարավորություն են ունեցել նորագույն զինատեսակներին ծանոթանալ և համեմատականներ անցկացնել այն […]
23:59 14.09.2018
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվել է Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս Հովհաննես Խորիկյանի հայցը: Վերջինս պահանջում է չեղյալ համարել իրեն աշխատանքից ազատելու որոշումը: Հիշեցնենք` մարտի 15-ին համալսարանի նախկին ռեկտորը որոշում էր ընդունել պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանին և նույն ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու մասին: Հիմնավորումն այն էր, […]
13:58 14.09.2018
Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է։ Շիրակի մարզի դատախազությունում նման որոշում է կայացվել սեպտեմբերի 11-ին։ Նոր խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը։ Անահիտ Ֆարմանյանի համար երաշխավորներ են հանդիսացել Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը։ Հիշեցնենք՝ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել […]
12:05 11.09.2018
Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղի եկեղեցին վերակառուցվում է: Սուրբ Հռիփսիմեն Հայաստանում ամենամեծ բազիլիկ եկեղեցիներից մեկն է ու առանձնանում է իր ճարտարապետությամբ: Ըստ այդմ էլ որոշվել է գյուղի համար ոչ թե նոր եկեղեցի կառուցել, ինչն ավելի արագ ու էժան կլիներ, այլ հինը վերականգնել նախկին տեսքով: Վերականգնումը փուլային է լինելու: Առաջին փուլի համար հատկացված ֆինանսավորմամբ վերականգնման նախագիծ է […]
17:33 08.09.2018
Ի՞նչ են սովորել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները վերջին մեկ տարում: Կենտրոնն ամեն տարի հաշվետվություն է ներկայացնում, որը կոչվում է «Պորտֆոլիո»: Այսօր համաթումոյական հերթական պորտֆոլիոյի ներկայացման օրն էր: Հայաստանի և Արցախի «Թումո» կենտրոններում սաները ներկայացրել են կազմակերպված հատուկ դասընթացների արդյունքում իրենց հեղինակած աշխատանքները: Գրաֆիկական դիզայն, ֆիլմերի և խաղերի ստեղծում, նոր մեդիա, ծրագրավորում և ռոբոտաշինություն. Գյումրիի […]
16:10 07.09.2018
Զբաղվածության պետական գործակալությունը հերթական տոնավաճառն է այսօր անցկացրել Գյումրիում, որտեղ 33 գործատու 360 թափուր աշխատատեղ ունի, որոնք համալրելու համար որակյալ կադրեր է փնտրում: Մասնակից գործատուների ցանկը գրեթե չի փոխվել, նույնն է նաև գործատու-գործազուրկ հարաբերակցությունը՝ գործազուրկների թիվը մի քանի անգամ գերազանցում է թափուր աշխատատեղերի քանակը։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, ավելի շատ պահանջարկ կա սպասարկման […]
13:57 04.09.2018
Կառավարությունը կարկտից տուժած գյուղացիներին աջակցություն կտրամադրի: Այժմ գործադիրը քննարկում է, թե այդ աջակցությունն ինչ չափով է լինելու: Արդեն որոշված է, որ տուժած գյուղացիներին առձեռն գումար կտրամադրվի: Հանրապետությունում կարկտահարության վնասները կազմում են 6 մլրդ դրամ: Դրա ուղիղ կեսը՝ 3 միլիարդը, Շիրակի մարզի 24 գյուղերի կրած վնասն է: Ընդհանուր հաշվով Շիրակի մարզում կարկտահարվել են կարտոֆիլի և բանջարաբոստանային […]
12:00 31.08.2018
Մշակույթի նախարարությունը սեպտեմբերի 1-ից դրամահավաք է սկսում Շիրակի երկրագիտական թանգարանի նոր շենքը վերակառուցելու համար: Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը հատկացվել է երկրագիտական թանգարանին: Շենքը վերակառուցելու համար պետբյուջեից այս տարի գումարներ հատկացնել այլևս հնարավոր չէ, քանի որ քաղաքաշինության կոմիտեին բաժին հասած ֆինանսավորումը սպառվել է: Դրա համար էլ մշակույթի նախարարությունը որոշել է դրամահավաքի […]
17:55 30.08.2018
Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) հոգաբարձուների խորհուրդն այսօր որոշել է, որ ռեկտորի պաշտոնում առաջադրվելու իրավունք ունեն վերջին 15 տարում 7 տարվա վարչական կառավարման և բուհական համակարգում աշխատանքային փորձ ու գիտական կոչում ունեցող թեկնածուները: Այս փոփոխությունները Պետռեգիստրում հաստատվելուց հետո նոր ռեկտորի պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի: «Ռեկտորի ընտրության հանգամանքը հրատապ է: Պետք է նորից խորհուրդը հավաքվի և մրցույթ […]
18:08 28.08.2018
Ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է կատարել ջրօգտագործողների «Շիրակ» ընկերությունում, իսկ ստուգումների հիմքը համացանցում շրջանառվող տեղեկություններն են այն մասին, որ ընկերությունը ջրային ռեսուրսների անարդյունավետ կառավարում է կատարում և վերցված ջրի միայն մի մասն է օգտագործել ոռոգման նպատակով: Ջրօգտագործող ընկերության տնօրեն գործադիր Ռուստամ Գրիգորյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հակափաստարկներ է ներկայացրել: Արփիի ջրամբարից դոտացիոն կարգով ջուր են […]
16:03 27.08.2018
Այսօր Գյումրիում տեղի է ունեցել տնօրենների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը, որի ժամանակ սովորաբար հաշվետվություն է ներկայացվում, թե մարզում քանի դպրոց կա, քանի առաջին դասարանցի և քանի բուհ ընդունված շրջանավարտ, բայց այս անգամ օգոստոսյան խորհրդակցությունն այլ օրակարգով է ընթացել: Կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը խոսել է դպրոցներում տեղի ունեցած կոռուպցիոն երևույթների բացահայտումների, դրամահավաքության և ավագ […]
18:25 25.08.2018
Գյումրիում նախկին Անդրկովկասյան երկաթուղիների հանրակացարանային շենքն անորոշ կարգավիճակ ունի: Երկաթուղիների կոնցեսիոն կառավարիչի փոխվելուց հետո շենքի պատկանելության հարցն անորոշ է՝ Հարավկովկասյան երկաթուղիներին չի պատկանում, նաև Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռում չկա, ինչի հետևանքով շենքում վերանորոգումների անհրաժեշտություն կա: Ասվածի վառ օրինակը Թբիլիսի Սիմաֆոր 20 շենքում է: 1950-ականներին կառուցված ու 1987թ. ամրացված շենքում կաթոցներ են, նկուղներում՝ խոնավություն, ինչի հետևանքում կառույցը վթարային […]
13:50 18.08.2018
Անցած գիշեր Շիրակի մարզում տեղատարափ անձրև ու կարկուտ է տեղացել, ինչն ուղեկցվել է ուժեղ քամիով: Վնասներ են հասցվել Գյումրիին և հարակից գյուղերին: Քաղաքի մի շարք թաղամասերում քամին պոկել է հենասյուներ, էլեկտրական հաղորդալարեր, գազամատակարարման խողովակներ, արմատախիլ է արել ծառեր: «Կազաչի պոստ» թաղամասում հաստաբուն ծառն ընկել է գազատարի վրա եւ ջարդել այն: Գազի արտահոսքը կանխելու համարթաղամասը գազազրկված […]
11:59 18.08.2018
Անցած գիշեր Շիրակի մարզում տեղատարափ անձրևը, կարկուտն ու ուժեղ քամին վնասներ են հասցրել Գյումրիին և հարակից գյուղերին: Քաղաքի մի շարք թաղամասերից Shantnews-ը ահազանգեր է ստացել այն մասին, որ քամին պոկել է հենասյուներ, էլեկտրական հաղորդալարեր, գազամատակարարման խողովակներ, արմատախիլ է արել ծառեր: Այդ թաղամասերը հոսանքազրկված են նաև գազամատակարարումն է դադարեցված: Իսկ Առափի, Ոսկեհասկ եւ Հայկավան գյուղերում կարկուտը վնասներ […]
18:55 28.07.2018
Արտակարգ իրավիճակ է Գյումրիի Ղանդիլյան փողոցի 11/40 շենքում: Բակն անբարեկարգ է, անձրևաջրերը կուտակվում են ու ճահիճ գոյացնում: Բարեկարգման աշխատանքներ քաղաքապետարանը չի կատարում՝ պատճառաբանելով, թե շենքի էլեկտրական մալուխները խանգարում են հարթեցման աշխատանքներին, բայց էլցանցին համապատասխան գրությամբ չի դիմել: Երկու կառույցների անգործության հետևանքը շենքի բակում տիրող գարշահոտությունն է ու հոսանքահարման վտանգը: Ղանդիլյան 11/40 շենքի բակում տարբեր հաստության […]
15:20 27.07.2018
Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի աշխատակիցները պահանջում են իր պաշտոնում վերականգնել կենտրոնի նախկին տնօրեն Սիմոն Մանուկյանին: Նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է և այն երկարացնելու խնդրով այսօր բուժաշխատողները եկել են Շիրակի մարզպետի հետ հանդիպման: Մարզպետ Կարեն Սարուխանյանը պատասխանել է, որ Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի նախկին տնօրենը այլևս չի կարող աշխատել […]
20:55 26.07.2018
Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս Գագիկ Համբարյանը վերադառնում է աշխատանքի: Այսօր նման վճիռ է կայացվել Շիրակի ընդհանուր իրավասության դատարանում: Հիշեցնենք` Գագիկ Համբարյանը դատարանում վիճարկում էր մարտի 15-ին Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հրամանը, որով նա դասախոսին աշխատանքից ազատել էր: Իսկ հրամանի հիմքում բուհի գիտխորհրդի որոշումն էր այն մասին, որ Գագիկ Համբարյանը վարկաբեկել է […]
16:00 26.07.2018
«Մինաս Ավետիսյան» հիմնադրամի խորհրդի նախագահը՝ նկարչի որդի Արման Ավետիսյանը, օրեր առաջ հանդես էր եկել առաջարկությամբ՝ Մինասի բոլոր որմնանկարները մեկ վայրում հավաքել ու հիմնել Մինասի մոնումենտալ գործերի թանգարան: Այս հարցի շուրջ այսօր Գյումրիի քաղաքապետարանում անցկացվել է փակ քննարկում: Հանդիպմանը մասնակցել է Մինաս Ավետիսյանի որդին՝ Արման Ավետիսյանը: Քննարկվել է նկարչի ծննդավայր Ջաջուռում գտնվող թանգարանը տեղափոխելու հարցը: Իսկ նոր […]
17:52 25.07.2018
Գյումրեցի նկարիչ Արտակ Թադևոսյանը, որը հայտնի է զինամթերքը զարդերի վերածելու իր ուրույն ձեռագրով, հերթական աշխատանքի համար որպես հումք օգտագործել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխած փամփուշտի պարկուճը: Այն արվեստանոց հասել է Ակնայի (նախկին Աղդամ) դիրքերից: Ժամկետային զինծառայող Ռազմիկ Մկրտչյանն այդ փամփուշտով հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձն է կանխել: Արվեստագետը պարկուճը վերածել է խաչի տեսքով կրծքազարդի։ Սրանով […]
12:13 25.07.2018
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը խախտումներ է հայտնաբերել տնակների ապամոնտաժման գործընթացում: Այս մասին ShantNews.am-ին տված հարցազրույցում հայտնել է հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանը: Շատ տնակներ տեղադրված են, բայց փաստաթղթերով գոյություն չունեն: Տնակի քանդման ակտը պարտադիր էր ստացած բնակարանները սեփականաշնորհելու համար: Տնակատերերը, ըստ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրենի, ապամոնտաժման հանձնաժողովի հետ լեզու են գտել՝քանդման ակտն ստացել […]
12:37 24.07.2018
Մինաս Ավետիսյանի «Արմենիա» որմնանկարը, որը վերականգնվել է 2016 թվականին, նորից վնասվել է: Այս մասին բարձրաձայնում է նկարչի որդին՝ Արման Ավետիսյանը, որը «Մինաս Ավետիսյան հիմնադրամ»-ի խորհրդի նախագահն է: Որմնանկարը գտնվում է Վահրամաբերդի մշակույթի տանը, որտեղ ըստ հիմնադրամի նախագահի, պահպանության համար անբավարար պայմաններ են: Մշակույթի տան ջրագծերի վթարի պատճառով որմնանկարի խոնավացման վտանգ կա, ուսումնասիրություններով նաև մեխանիկական վնասվածքներ […]
21:05 23.07.2018
Այսօր` ժամը 17:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Արթիկ-Գյումրի ճանապարհի Սարալանջ գյուղի հատվածում։ Բախվել են «Տոյոտա» մակնիշի մարդատարն ու «Զիլ» մակնիշի բեռնատարը։ Ուղևորատարում եղել են 4 երիտասարդներ՝ վարորդն ու 3 ուղևորները։ Վթարի հետևանքով ուղևորներից մեկը տեղում մահացել է։ Գյուղացիների տեղեկություններով, երիտասարդը Փոքր Մանթաշ համայնքի ղեկավարի եղբորորդին է։ Տուժածներին մեքենայից դուրս են բերել եւ առաջին օգնություն […]
20:00 22.07.2018
Այսօր Շիրակի մարզի Փանիկ գյուղում լրագրողների հետ ունեցած զրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ նախարարությունը չարաշահման դեպք է հայտնաբերել զորամասերից մեկում: Նախարարը չի մանրամասնել, թե ում անուններն են շրջանառվում գործում: «Կարող եմ տեղեկացնել, որ մեծ բացահայտում ենք արել զորամասերից մեկում սննդամթերքի հետ կապված: Շատ մեծ վատնում է եղել, որի վերաբերյալ քրեական գործ է […]
19:34 22.07.2018
Կատարվածը բացահայտ անտարբեր վերաբերմունքի հետևանք էր Փանիկի բնակիչների նկատմամբ։ Նման կարծիք է հայտնել ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը, ով այսօր այցելել է Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զրուցել տեղի բնակիչների և Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարության հետ։ Բլոգերը քննադատում է ռուս զինվորականների պահվածքը և դրանում տեսնում ռուսական զինված ուժերի առանձին ներկայացուցիչների մեղքը։ «Եթե իմ երկրի բանակն […]
17:22 20.07.2018
Գյումրիի փողոցաշինական վարկային ծրագրում նախագծային անհամաձայնություններ են առաջացել՝ նոր անցկացված ենթակառուցվածքները շինարարները վնասում են: Այս մասին այսօր քաղաքապետարանի կոմունալ ծառայությունների և կապի օպերատորների ներկայացուցիչները խոսել են հերթական քննարկման ժամանակ, հայտնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը Գյումրիից: Նախագծային անհամաձայնությունների հետևանքով փողոցաշինական ծրագիրն ամբողջ թափով չի ընթանում: Փողոցների ցանկը ծրագրում երկար է, բայց շինաշխատանքները մի քանիսում են սկսվել՝ Կոմիտաս […]