22:07 23.10.2018
«Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությունը սահմանված ժամանակացույցում չի տեղավորվում: Երկու տեղամասերում կապալառուն չինական ընկերությունն է, որի հետ շինարարության տեմպերն արագացնելու մասին բանակցությունները Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը սկսել է 5 ամիս առաջ: Ընկերության ունեցած տեխնիկական ու մարդկային ռեսուրսները չէին բավականացնում: Հիմա ճանապարհաշինության տեմպերն արագացրել են, բայց ոչ այնքան, որ կարողանան տեղավորվել […]
15:49 23.10.2018
Հյուսիս-հարավ արագընթաց մայրուղու Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությամբ զբաղվող նախկին ենթակապալառու «Սթոնս» շինարարական ընկերության աշխատակիցներն այսօր մոտ 1 ժամ փակել էին Գյումրի -Երևան մայրուղին և պահանջել վճարել իրենց 3 ամսվա աշխատավարձը։ Ըստ բանվորների՝ կազմակերպությունը նախորդ երկու տարիներին վճարումները կատարել է ժամանակին և ուշացումներ չեն եղել։ Սեպտեմբերին ընկերության տնօրինությունը փոխվել է, որից հետո «Սթոնս» ընկերությունը դադարեցրել է […]
14:58 22.10.2018
Այսօր՝ ժամը 13.00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Խանջյան փողոցում։ Բախվել են «Միցուբիշի» և ԳԱԶ-24-10 մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով ԳԱԶ-24-10-ի կին ուղևորը տեղում մահացել է: Դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։ Պարզվել է կնոջ ինքնությունը: Նա Գյումրիի բնակիչ, 1941թ. ծնված Արուսյակ Մանուկյանն է: Մարմնական վնասվածքներ է ստացել նաևԳԱԶ-24-10-ի վարորդը։ Նա տեղափոխվել է «Գյումրի» բժշկական […]
09:36 21.10.2018
Արցախյան շարժման տարիները՝ մեկ գերդաստանի պատմությամբ… Հակիրճ այսպես կարելի է բնութագրել այն ժողովածուն, որը կոչվում է «Ծանրացած ջրեր»: Հեղինակն Արմենուհի Մխիթարյան-Ալիխանյանն է՝ արցախյան ազատագրական պայքարի մասնակից Արտավազդ Ալիխանյանի քույրը: Եղբոր օրինակով՝ նա գրական ստեղծագործության է վերածել բոլոր նրանց մասին հիշողությունները, որոնք զոհվեցին հանուն Արցախի ազատագրման: Արտավազդ Ալիխանյանը «Դիզակ» ջոկատի հրամանատարն է եղել: Մասնակցել է Ջրակուսի, […]
14:23 20.10.2018
Գյումրիի գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված փոքրիկների մայրը հրաժարվել է երեխաներից և նրանց օրինականորեն հանձնել պետության խնամքին: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը: «Երեխաների մայրը բացատրություն է տվել ոստիկանությանը և այդ բացատրության մեջ հրաժարվել երեխաներից` պատճառաբանելով սոցիալական վատ պայմանները: Այնուհետև խնամակալության և հոգաբարձության մարմինը և […]
22:36 19.10.2018
Գյումրիի քաղաքապետարանը ձախողել է փողոցաշինական մեծ ծրագրի ժամկետներն ու վերահսկողությունը: Այս մասին խոսել են հանրային քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր «Կոմպաս» գիտահետազոտական կենտրոնը: Հանրային քննարկման մասնակիցները նշել են փողոցաշինության իրականացման այն կետերը, որոնք, ըստ իրենց, քաղաքապետարանը խախտել է: Խոսքը ոչ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, ժամկետներում չտեղավորվելու, հասարակական սեկտորին ծրագրի վերաբերյալ տեղեկություններ չտրամադրելու և քաղաքում ստեղծված անհարմարությունների […]
19:05 19.10.2018
Գյումրիի ճանապարհաշինական մեծ ծրագրում ընդգրկված բոլոր փողոցներում նախագծային փոփոխություններ են կատարվում, այսինքն՝ պարզվել է՝ սկզբնական նախագիծն ու անհրաժեշտ աշխատանքները չեն համապատասխանում: Դա, սակայն, միայն փողոցներին չի վերաբերում: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային ծրագրով նախատեսված է նաև երկու գետնանցումների վերանորոգում: Այստեղ էլ նույն պատկերն է: Շինաշխատանքները սկսվել են ու միանգամից նախագծային թերություններ են ի հայտ եկել: […]
16:46 18.10.2018
Գյումրիում կառուցվելու է հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենք: Այս մասին ասել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետն այսօր տեղի ունեցած ցուցադրական վարժանքների ընթացքում: Փրկարարները գործնականում ցուցադրել են, թե ինչ պատրաստվածություն ունեն երկրաշարժերի ժամանակ որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու համար: Ցուցադրական վարժանքներն ի հայտ են բերում փրկարարական ծառայության թերությունները և տեխնիկական հագեցվածության խնդիրները: Դրանցից առաջնայինը Գյումրիում հրշեջ-փրկարարական ջոկատի շենք ունենալն […]
00:16 18.10.2018
Այսօր՝ ժամը 21-ի սահմաններում, արտակարգ պատահար է տեղի ունեցել Գյումրիում։ Բախվել են բեռնատար գնացքը և BMW մակնիշի ավտոմեքենան։ Նախնական տվյալներով՝ BMW -ի վարորդը կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից, հայտնվել երկաթգծի վրա և շրջվել։ Բեռնատար գնացքի վարորդը նկատել է շրջված մեքենան, արգելակել է, բայց բախումից խուսափել չի կարողացել։ Գնացքը հարվածել է մեքենային և […]
23:05 16.10.2018
Ֆեյսբուքյան գրառումը դատական հայցի հիմք է դարձել … Սոցցանցում հնչած կարծիքը վիրավորե՞լ է Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտորին, թե՞ ոչ: Այս հարցն են վիճարկում նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը և համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը: Նախկին ռեկտորը Համբարյանին դատի է տվել այն բանի համար, որ վերջինս իր գրառումներով վիրավորել է նախկին ռեկտորի պատիվն ու արժանապատվությունը, զրպարտել նրա […]
19:35 13.10.2018
Գյումրիի պատմությունը և կոլորիտը միայն ճարտարապետական շենքերը չեն, նաև այն մարդիկ են, ովքեր կերտել են քաղաքի պատմությունը, դարձել են դեմքեր ու հերոսներ: Քաղաքի բնակիչներն ու թաղամասերը նաև գյումրեցի գեղանկարիչ Սամվել Գալստյանի կտավների հերոսներն են: 19-րդ դարում կառուցված շենքերից մինչև տնակներ՝ քաղաքի պատմությունը գեղանկարչի համար նկարների շարք ստեղծելու թեմա է դարձել: Բոլոր աշխատանքներում Գյումրիի կոլորիտ ձևավորողը […]
18:04 12.10.2018
Մարալիկում տեղի ունեցած միջադեպին է այսօր անդրադարձել ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-ին ոստիկանության Անիի բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Ադեկվադ» հաղորդաշարի հաղորդավարների, օպերատորի և մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել: Նույն օրը` ժամը 17.00-ին, բաժին են հրավիրվել հաղորդաշարի վարողներն ու օպերատորը, որոնք տվել են հաղորդում այն մասին, որ Մարալիկ […]
17:04 11.10.2018
Վերջ տալ բանակում զինվորների հանդեպ բռնությանը և հալածանքներին: Սա է գյումրեցի զոհված զինծառայող Գևորգ Հարոյանի հարազատների պահանջը, որն այսօր լրագրողներին է ներկայացրել Գևորգի մորեղբայրը։ Հիշեցնենք` Գևորգ Հարոյանը մահացել է հոկտեմբերի 1-ին։ Հարազատները ինքնասպանության վարկածը բացառում են և համոզված են, որ Գևորգի մահը զորամասում նրա նկատմամբ տեղի ունեցած բռնության հետևանք է: Արմեն Բեգլարյանը քրոջ որդու՝ Գևորգ […]
23:39 10.10.2018
Այսօր կայացել է մարզխորհրդի հերթական նիստը: Քննարկվել են սեփական եկամուտների հավաքագրմանը, բերքահավաքին և իրացմանը վերաբերող հարցեր: Շիրակի մարզում սեփական եկամուտները կատարվել են 80.3 տոկոսով: Թերակատարվել է 356 մլն դրամ: Ու սա համարվում է գյուղապետերի թերացումը , որի հետևանքով համայնքը կարող է զրկվել սուբվենցիոն ծրագրերից: Շատ գյուղերում ցուցանիշը ցածր է: Բայց գյուղապետերն էլ իրենց բացատրությունն ունեն՝ […]
19:42 10.10.2018
Անի խոշորացված համայնքի ղեկավարի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները այսօր Մարալիկից տեղափոխվել են Գյումրի։ Ցուցարարները, իմանալով որ համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը Գյումրիում մասնակցում է մարզխորհրդի նիստին, գնացել են մարզպետարան, սակայն այստեղ էլ չեն կարողացել հանդիպել Արտակ Գևորգյանի հետ: ShantNews.am-ի թղթակիցը հայտնել է, որ Արտակ Գևորգյանը մարզխորհրդի նիստից հետո արագ հեռացել է։ Ցուցարարներին մարզպետի օգնական Սերգեյ Տոնոյանը […]
18:52 10.10.2018
Գյումրիում այսօր կայացած մարզխորհրդի նիստի բանախոսներից մեկն էլ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն էր, որը ներկայացրել է կոռուպցիոն հանցագործությունների վիճակագրությունը: Քրեական գործերից մոտ երկու տասնյակը գյուղապետների թույլ տված չարաշահումներին է վերաբերում: Սերմարտադրության պետական ծրագրով գյուղին բաժին հասած սերմացուի դիմաց գումարները գյուղացիները վճարել են, բայց պետբյուջե դրանք չեն հասել: Այսպիսին է այն քրեական գործերի բովանդակությունը, որ […]
11:50 09.10.2018
Առափիի գյուղամիջյան գլխավոր՝ 1 կմ 200 մետրանոց ճանապարհը հիմնանորոգվում է, սակայն դրա երկարակեցությունը ոչ այնքան որակյալ շինարարությունից է կախված, որքան սողանքների ակտիվացումից: Գրունտային ճանապարհը, որի համար ճանապարհը տարեկան մեկ կամ երկու անգամ հարթեցնելը շքեղություն էր, հիմա ասֆալտապատվում է: Դա սուբվենցիոն պետական ծրագրի արդյունք է: Առափիի գյուղապետարանը ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը ներկայացրել էր կառավարությանը, գործադիրն էլ համաձայնել էր […]
20:17 08.10.2018
Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագիրը դանդաղում է նախագծային թերությունների պատճառով: Բոլոր փողոցներում, առանց բացառության, նախագծային փոփոխություններ են կատարվելու: Ըստ այդմ՝ առանձին փողոցներում աշխատանքն ընդհանրապես դադարեցված է: Նախագծող, պատվիրատու, վերահսկող… ովքեր են թերացել, այս հարցերն են քննարկել քաղաքապետարանի, վերահսկող խմբի և «Ճաննախագիծ» ինստիտուտի պատասխանատուները: 12 փողոց ու 3 հրապարակ…սա փողոցաշինական այն ծավալն է, որ նախատեսվում է իրականացնել վերակառուցման […]
00:08 06.10.2018
Այսօր` ժամը 21-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Երևան ճանապարհի Ազատան գյուղի հատվածում։ Բախվել են «ՎԱԶ-21099» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Opel Zafira»-ն կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի ճահճում։ Վթարի հետևանքով «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից […]
17:55 05.10.2018
Ե՞րբ է պետք անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, ինչպիսի՞ն են լինելու մեխանիզմները և արդյո՞ք պետք է այս հարցում շտապողականություն ցուցաբերել: Այս հարցերի շուրջ այսօր Գյումրիի «Մեդիա կենտրոնը» հանրային քննարկում էր կազմակերպել: Փորձագետներն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը վերլուծել են ժամանակագրական հերթականությամբ՝ հեղափոխությունից մինչև «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխությունների ընդունում: Հնչել են հակադիր կարծիքներ, բայց մեկ ընդհանուր եզրակացությամբ, […]
21:10 03.10.2018
Անի խոշորացված համայնքի ղեկավարի նստավայրը երեկվանից դարձել է Մարալիկի մշակույթի տունը: Մոտ մեկ ամիս է՝ համայնքում բողոքի ակցիաներ են՝ ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով: Հիմա էլ ցուցարարները որոշել են փակել համայնքապետարանի շենքի բոլոր մուտքերը: Համայնքի ղեկավարն ու աշխատակազմը, գնալու տեղ չունենալով, տեղափոխվել են հարևանությամբ գտնվող մշակույթի տան շենք: Մշակույթի տուն տեղափոխվելու որոշում կայացրել են երեկ, […]
22:26 01.10.2018
Այսօր Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել Շառլ Ազնավուրրի հիշատակին։ Ազնավուրի արձանի մոտ են հավաքվել բազմաթիվ գյումրեցիներ։ Նրանք ծաղկեպսակներ ու ծաղիկներ են խոնարհել աշխարչհահռչակ շանսոնյեի հիշատակին, մոմավառություն կազմակերպել, մատուցվել է նաև հոգեհանգստի կարգ։ Շառլ Ազնավուրին Գյումրիում հիշում են ոչ միայն որպես աշխարհահռչակ հայի, երգչի, հասարակական գործչի ու բարերարի, այլ առաջին հերթին մարդու, ով քաղաքի կողքին էր […]
20:01 28.09.2018
Ինչպե՞ս կարող է դուդուկի երաժշտությունը օգնել ծանր հիվանդներին: Այս մասին Գյումրիի տուն-ինտերնատի բնակիչների հետ խոսել է գյումրեցի դուդուկահար, այժմ ամերիկաբնակ Մկրտիչ Մալխասյանը: Նա հայրենիքում է և որոշել է հանդիպումների շարք անցկացնել: Ճանաչված դուդուկահարը խոսել է այն օրինակներից, երբ անբուժելի հիվանդները ոտքի են կանգնել երաժշտության շնորհիվ: Այս, այսպես կոչված, դեղամիջոցի գաղտնիքը դուդուկահարը երաժշտության ընկալումն է համարում: […]
19:26 27.09.2018
Հայ-ռուսական միացյալ զորքեր ունենալու մասին որոշումը հաստատվել է 2000 թվականին հայ-ռուսական միջպետական համաձայնագրով: Զորամիավորման կազմի մեջ են մտնում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, սահմանապահ զորքերը, ինչպես նաև հայկական զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ: Այսօր ռուսական ռազմաբազայի տարածքում միջոցառում է կազմակերպվել, որի ընթացքում հայ և ռուս զինծառայողները ցուցադրական վարժանքներ են ներկայացրել, շարահրապարակով համատեղ շքերթով անցել, իսկ […]
18:20 27.09.2018
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր Գյումրիում անդրադարձել է նաև սահմանային լարվածությանը: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.AM-ը տեղեկացրել էր, Արտակ Դավթյանը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում այսօր մասնակցել է հայ-ռուսական միացյալ զորամիավորման խմբավորման կազմավորման 18-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Նա մեզ հետ զրույցում նշել է, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում գնդակոծություններ պարբերաբար լինում են: «Եղել […]
17:59 27.09.2018
Հայկական և ռուսական զորամիավորումներն առաջիկայում համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Այս մասին այսօր ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Սա բխում է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման ծրագրերից: Իսկ այդ ծրագրերը ՊՆ օրակարգում են: Արտակ Դավթյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասել է, որ Հայ-ռուսական միացյալ զորամիավորումը կազմավորվել է 18 տարի առաջ և դա քիչ ժամանակ է […]
17:25 27.09.2018
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան այսօր սպառազինության ցուցադրություն է կազմակերպել: Հայ-ռուսական միացյալ զորամիավորման 18-րդ տարեդարձին նվիրված միջոցառման շրջանակում ռուսական ռազմաբազան ներկայացրել էր անօդաչու սարքերի, զրահամեքենաների, զենիթահրթիռային կայանների տեսակներ: Սպառազինության ցուցադրությանը մասնակցել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Նա նկատել է, որ ՀՀ զինված ուժերում կան սպառազինության այնպիսի տեսակներ, որոնք ռուսական 102-րդ ռազմաբազայում […]
11:47 26.09.2018
Որո՞նք են մարզի համայնքներում այն խնդիրները, որոնց լուծումը հրատապ է … մարզպետարանները նման խնդիրների ցանկ են ներկայացրել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: Այդ ցանկում են դպրոցներ ու հիվանդանոցներ, որոնք վերանորոգման կարիք ունեն, գործարար նախաձեռնություններ և գյուղերում սելավատարների ու հեղեղատարների մաքրման աշխատանքներ: Այս ծրագրերը հրատապ ֆինանսավորվում են համայնքային համաֆինանսավորման պայմանով: Օրինակը Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղն է: […]
17:12 25.09.2018
Գյումրիի ծննդատունը նոր տնօրեն ունի: Այսօր կայացել է թափուր պաշտոնի համար մրցույթը: Տնօրենի մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 4 թեկնածու, բոլորն էլ ծննդատան աշխատակիցներ, բայց նրանցից միայն երկուսն էր մրցույթին ներկայացել՝ ծննդատան բժիշկներ Լիանա Աբրահամյանը և Էդգար Սուքիասյանը: Մյուս երկուսը, այդ թվում՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, թեկնածությունն առաջադրել են, բայց մրցույթին չէին եկել: Տնօրենի ընտրությունն անցկացվել […]
17:41 24.09.2018
Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը փակման վտանգի տակ է: Պատճառը ծնունդների քիչ թիվն է: Առողջապահության նախարարությունը սահմանել է տարեկան ծնունդների նվազագույն շեմը, որի դեպքում ծննդատները կարող են աշխատել առանց ֆինանսական խնդիրների: Ծնունդների թիվը տարեկան պետք է կազմի 180, իսկ Մարալիկի առողջության կենտրոնում այս թիվը մի քանի անգամ պակաս է: Ըստ այդմ՝ անցած մի քանի տարում […]