12:26 23.11.2018
Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցին լրացուցիչ մեկամսյա արձակուրդ է տրվել: Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ դպրոցի հանրույթը և ծնողները բարձրաձայնեցին ջեռուցման բացակայության մասին ու դասադուլ հայտարարեցին: Դպրոցի կաթսայատունը շարքից դուրս է եկել, շահագործումն անվտանգ չէ: Լրացուցիչ արձակուրդը տրամադրվել է այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ է ջեռուցման նոր համակարգ անցկացնելու համար: Ձմռանն ընդառաջ այս […]
16:34 22.11.2018
Այսօր՝ ժամը 10։30-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ Անիպեմզա գյուղի երկաթուղային անցման հատվածում, Երևան-Գյումրի ուղերթն իրականացնող էլեկտրագնացքը բախվել է КрАЗ 257 մակնիշի բեռնատարին: Մեքենայի վարորդը Երևանի 46-ամյա բնակիչ Արթուր Խաչատրյանն է: Նա, ըստ նախնական տվյալների, չի նկատել էլեկտրագնացքը և փորձել է անցնել չնախատեսված հատվածով: «Բեռնատարը երկաթգծով է հատել […]
00:36 21.11.2018
Գյումրիի դրամատիկական թատրոնը պրեմիերայի է պատրաստվում: Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսի հիման վրա բեմադրում է «Ոչինչ չի մնա» ներկայացումը: Համանուն ֆիլմը նույն ռեժիսորը՝ Հրաչ Քեշիշյանը, նկարահանել է 2007-ին: Ըստ ստեղծագործական կազմի՝ ներկայացումը և՜ նման է, և՜ տարբեր ֆիլմից: Թատրոնի պիեսը յուրովի է ներկայացնում: Նոր ներկայացումը հրավիրյալ դերասան ունի, գլխավոր դերերից մեկն էլ հրավիրված դերասանն […]
19:12 20.11.2018
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական տնօրենի պաշտոնը թափուր է: Հիշեցնենք՝ այս պաշտոնը զբաղեցնում էր Տիգրան Վիրաբյանը, որն այժմ Երևանի քաղաքապետի տեղակալն է: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը: Նա այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ իր նշանակումը 6 ամսով է: 6 ամիս հետո տնօրենի թափուր պաշտոնի համար տեղի է ունենալու […]
16:29 19.11.2018
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրություններին Շիրակի մարզում ռեյտինգային ցուցակով առաջադրել է 5 թեկնածու։ Կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը, որը գլխավորում է համամասնական ցուցակը, երեկ Գյումրիում ներկայացրել է իրենց թեկնածուներին։ Նրանց շարքերում են գյումրեցի մտավորականներ, երիտասարդներ և մարզիկներ։ Նախընտրական քարոզչությունն սկսված չէ, բայց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության թեկնածուները խոսել են իրենց ծրագրային ընդհանուր դրույթներից: Կուսակցությունն առաջարկում է […]
16:03 19.11.2018
ՀՀ Փաստաբանների պալատն իրավաբանական անվճար ծառայություններ կմատուցի Շիրակի մարզի բնակիչներին: Այս մասին այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել Փաստաբանների պալատի և Շիրակի մարզպետարանի միջև: Համագործակցության հուշագրով Փաստաբանների պալատը և մարզպետարանը փոխադարձ պարտավորություններ են ստանձնում: Մարզային իշխանությունները տարածք են տրամադրում, Փաստաբանների պալատը՝ իրավաբանական անվճար ծառայություններ: Պալատի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրավական լուծում պահանջող հարցերն ամենաշատը Շիրակի […]
16:45 17.11.2018
Կառավարությունը դեռ հաշվարկում է այս տարի Շիրակի մարզի գյուղերի կարկտահարությունից կրած վնասների չափը։ Հիշեցնենք՝ հուլիս-օգոստոս ամիսներին Շիրակի մարզի 11 համայնքներում կարկուտ էր տեղացել։ Նախնական հաշվարկներով՝ տուժել է 2202 տնտեսություն և 780 հեկտար ցանքատարածք։ Գյուղացիների վնասները հաշվառել են, իսկ աջակցության պարտավորությունը ստանձնել է հայկական Կարմիր խաչը։ Շիրակի մարզում ամենաշատ վնասներ կրած երեք գյուղում՝ Սառնաղբյուր, Նահապետավան և […]
12:07 16.11.2018
Այսօր Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները դասադուլ են հայտարարել: Պատճառը դպրոցում ջեռուցման բացակայությունն է: Կաթսայատանը վթար է տեղի ունեցել, շմոլ գազի արտահոսք կա, ինչը վերացնել չեն կարողանում: 2000 թվականին վերանորոգումից հետո կաթսայատունը թերություններով է շահագործվել: Ըստ դպրոցի տնօրենի՝ իրենց նոր կաթսայատուն է պետք: Այս նպատակով Գյումրիի քաղաքապետարանն ավագանու որոշմամբ 18 մլն դրամ […]
23:59 14.11.2018
Աժ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների Շիրակի մարզի վարկանիշային ցուցակները պատրաստ են: Դրանցում նախորդ ընտրություններին մասնակցած թեկնածուներ են, գործող պատգամավորներ, գյուղապետեր, դպրոցի տնօրեններ, ինչպես նաև նոր դեմքեր: Ռեյտինգային ընտրակարգը պահպանվեց ու ինչպես նախորդ ընտրություններում՝ կարևորվում է անձերի ընտրությունը: Նրանք քարոզարշավի ընթացքում աշխատելու են անհատապես իրենց ու կուսակցությանը քվե ապահովելու համար: «Ծառուկյան» դաշինքն իր թեկնածուներին ընտրել է՝ […]
22:39 14.11.2018
Հայ հեղափոխական դաշնակցությունը հստակեցրել է մարզային ռեյտինգային ցուցակները: Շիրակի մարզում կուսակցությունն առաջադրել է առավելագույն թվով՝ 15 ռեյտինգային թեկնածու: Նրանց թվում են ԱԺ պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը, Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը, բնապահպանության նախկին փոխնախարար Հակոբ Մաթիլյանը: ՀՅԴ-ն նաև երիտասարդներ է ընդգրկել իր ցուցակով: Քննարկվել է նաև գյուղատնտեսության նախկին նախարար և Շիրակի […]
16:52 14.11.2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն ընտրություններին մասնակցում է «Իմ քայլը» դաշինքով, հրապարակել է համամասնական ցուցակը: Դրանում 183 թեկնածուի անուն կա: Դաշինքի ռեյտինգային ցուցակները ևս հաստատված են: Շիրակի մարզում «Իմ քայլը» 15 թեկնածու է առաջադրել: Այդ ցուցակում բացակայում է ՔՊ կուսակցության համահիմնադիր Արթուր Համբարձումյանի անունը: Նա Շիրակի մարզում ՔՊ ռեյտինգային թեկնածուն էր նախորդ խորհրդարանական ընտրություններին, իսկ ՏԻՄ […]
17:05 13.11.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև նոյեմբերի 24-ը հավատարմագրում է դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային և տեղական կազմակերպություններին: Կարճաժամկետ դիտորդները վերահսկելու են միայն քվեարկության պրոցեսը, այսինքն՝ միայն այն ամենը, ինչ կկատարվի ընտրատեղամասերում: Իսկ երկարաժամկետ դիտորդների աշխատանքն արդեն սկսված է: Նրանց գործառույթների մեջ է մտնում նախընտրական իրադարձությունների վերահսկողությունը: Ընդհանուր առմամբ՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին ավելի քիչ դիտորդներ […]
11:43 13.11.2018
Այսօր առավոտյան ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում: «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, բախվել նոր տեղադրված եզրաքարերին, ջարդել դրանք ու փողոցի մեջտեղում գլխիվայր շրջվել: Ըստ ականատեսների՝ մեքենան ընթացել է մեծ արագությամբ, եզրաքարերին բախվելուց հետո օդում մի քանի պտույտ է կատարել ու շրջվել: Ականատեսների վկայությամբ՝ վարորդը չի տուժել, նա մեքենայից անվնաս դուրս […]
17:35 12.11.2018
Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքը փակման վտանգի տակ է: Օրեր առաջ առողջապահության նախարարի պաշտոնակատարն է հայտարարել, որ մարզերում հակատուբերկուլյոզային բաժանմունքները փակվելու են, և հիվանդների բուժումը կենտրոնացվելու է Աբովյանի համապատասխան մասնագիտացված հիվանդանոցում: Հիմնավորումն այն է, որ Գյումրիի բաժանմունքը թերբեռնված է՝ այն 35 մահճակալ ունի, որոնք ամիսներով դատարկ են: Ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի աշխատակիցներն այսօր բողոքով եկել էին Շիրակի […]
20:29 10.11.2018
Միջին մասնագիտական որակավորմամբ մասնագետները տնտեսության զարգացման երաշխիքն են: Այսպիսի կարծիք են այսօր հնչեցրել Կրթության և գիտության նախարարության և Դուալ կրթական համակարգի ներկայացուցիչներն, որոնք կրթություն-աշխատաշուկա ծրագրի շրջանակներում այսօր Գյումրիում ծանոթացել են հանրապետության միջին մասնագիտական կրթական հաստատությունների հնարավորություններին: Դուալ կրթական ծրագիրը գերմանական մոդել է, որը փորձնական ներդրվել է նաև Հայաստանում: Այն ապահովում է միջին մասնագիտական հաստատությունների ուսանողների […]
17:42 09.11.2018
Երկրապահ կամավորականների միությունը վարչության նոր նախագահ է ընտրելու: Մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում, որոնց միջև ընտրությունը պառակտել է երկրապահների շարքերը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսել են Շիրակի մարզի երկրապահ կամավորականները: Նրանք նշել են, որ միությունն այսօր ավելի լուրջ խնդիրներ ունի, քան նախագահի ընտրությունն է: Մասնավորապես, խոսքը վերաբերում է այն արտոնություններին, որոնք […]
13:36 08.11.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ աշխատանքային այցով Գյումրիում է: Նա այցելել է Գյումրիի Գալուստ Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենք, տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Հիշեցնենք, որ եռահարկ կառույցը մի քանի ամիս առաջ կառավարության որոշմամբ հատկացվել է Շիրակի Երկրագիտական թանգարանին: Քանի որ շենքի հատկացումը եղավ այն ժամանակ, երբ ընթացիկ տարվա բյուջեի ծախսերը պլանավորված էին, վերանորոգման […]
12:58 08.11.2018
Շիրակի մարզպետարանն առողջապահության վարչության պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի: Վարչության պետի պաշտոնը մի քանի ամիս է՝ թափուր էր: Նախկինում այս պաշտոնը զբաղեցրած Մեսրոպ Բզնունին ազատվել էր աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն: Մարզպետարանը ժամանակավոր պաշտոնակատարի թափուր պաշտոնի համար հայտարարություն էր ներկայացրել, մի քանի թեկնածու է մասնակցության հայտ ներկայացրել: Շիրակի մարզպետը հավանություն տվել է բժիշկ-վերականգնողաբան Հասմիկ Պետրոսյանի թեկնածությանը: […]
12:36 08.11.2018
Երեկվանից բողոքի ակցիաներ են սկսվել Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում: Պատճառը երկաթուղայինների ամսական հավելավճարների թերի վճարումն է: Յուրաքանչյուր աշխատակցի աշխատավարձին ամրագրված է 25 տոկոս հավելավճար: Մինչև օգոստոս ամիսը վճարումները կատարվել են՝ համաձայն պայմանագրի: Հավելավճարների չափը նվազել է սեպտեմբերից, իսկ հոկտեմբերին բոլորը՝ որպես հավելավճար, ստացել են աշխատավարձի ընդամենը 10 տոկոսը: Աշխատակիցների բողոքին ի պատասխան՝ ընկերության պատասխանատուները հայտարարել են, […]
11:48 08.11.2018
Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրով երկու փողոցներում հիմնանորոգվում են կամուրջները: Խոսքը Վազգեն Սարգսյան և Գերցենի փողոցների կամուրջների մասին է: Վերջինի հիմնանորոգումն ավարտված է, իսկ Վազգեն Սարգսյան փողոցում դեռ աշխատանքները շարունակվում են, բայց ինչպես գետնանցումների դեպքում է, կամուրջները հիմնանորոգվում են առանց դրանց վիճակի ուսումնասիրության: Այսինքն՝ համապատասխան մասնագիտական ուսումնասիրություններ չեն կատարվել, թե ինչ վիճակում են դրանք, և վերանորոգման […]
23:19 06.11.2018
Այսօր` նոյեմբերի 6-ին, Ախուրյանի առողջության կենտրոնի նոր տնօրեն են ընտրել: Տնօրենի պաշտոնը թափուր էր նախկին ղեկավարի կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով: Երկու թեկնածու էր առաջադրվել: Նրանցից մեկը բուժհաստատության ներկայիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր ու նույն կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանը, մյուսը՝ գործազուրկ ռազմական բժիշկ: Զավեն Մանուկյանը նախ շեշտեց, թե մինչ այս միայն ռազմական նշանակության բուժհաստատություններում է աշխատել: Թե […]
22:29 05.11.2018
Տարածքային ընտրական հանձնաժողովների արձակուրդն այս անգամ քիչ տևեց: Նախորդ ընտրություններից ընդամենը 1 ու կես տարի անց նորից տարածքային ընտրական հանձնաժողովներն իրենց տեղերում են: Նրանց կազմերում փոփոխություններ չկան: Շիրակի մարզn ընդգրկում է թիվ 11 ընտրական տարածքը, որի կազմում տարածքային 4 հանձնաժողովներ են՝ թիվ 30, 31, 32 և 33: Հանձնաժողովները կաշխատեն նույն կազմով ու նույն տեղերում: Տարածքային […]
20:03 05.11.2018
«Մշակույթն առանց սահմանների» կարգախոսն է կրում Գյումրիում անցկացվող երգեհոնային երաժշտության եռօրյա փառատոնը, իսկ փառատոն անցկացնելու նախաձեռնությունը ֆրանսաբնակ հայ երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանինն է։ Հիշեցնենք՝ ընդամենը 2 ամիս առաջ՝ սեպտեմբերին, նրա ջանքերով Գյումրի տեղափոխվեց և Սուրբ Նշան եկեղեցում տեղադրվեց երգեհոն։ Երաժշտական գործիքը նոր չէ՝ 60 տարվա վաղեմություն ունի: Առաջին անգամ դրա վրա նվագել է նշանավոր ֆրանսիացի կոմպոզիտոր […]
18:33 05.11.2018
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ռուս զինծառայողի սպանության մեջ մեղադրվողին դատապարտել է 22 տարվա ազատազրկման: Հիշեցնենք՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանությունը տեղի էր ունեցել 2017թ. ապրիլի 22-ին: Սպանության համար մեղադրանք էր առաջադրվել Ստեփանավան քաղաքի բնակիչ Արման Ջանջուղազյանին: Մեղադրական եզրակացությունում ասվում է, որ Ջանջուղազյանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր է ներկայացել ու […]
20:44 01.11.2018
Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրում նախագծային թերությունները շատ են, որի հետևանքով շինարարները ժամկետներից հետ են ընկնում: Ինչպե՞ս արագացնել շինարարության տեմպերը և ո՞ր փողոցների հիմնանորոգումն է հնարավոր ավարտել մինչև տարեվերջ: Այսօր այս հարցերն են քննարկվել Գյումրիի քաղաքապետարանում կազմակերպված հանրային քննարկման ընթացքում: Ո՞ր կառույցներն են մեղավոր թերությունների համար. այս հարցում քաղաքապետարանը, որը պատվիրատուն է, շինարարները, նախագծողները ներկայացրել են […]
12:04 01.11.2018
Գումարի բռնագանձման դատական որոշումներ են կայացվել Արթիկի տարածաշրջանի մի քանի գյուղերի նկատմամբ: Ջրօգտագործողների ընկերությունը որոշել է դատարանի միջոցով ստանալ 2014, 2015 և 2016 թվականներին գյուղերի կուտակած պարտքերը: Դատական հայցերը ներկայացվել են ոչ թե շահառու գյուղացիների, այլ գյուղապետարանների դեմ: Հիմնավորումն այն է, որ այդ տարիներին գյուղապետարանները ջրօգտագործողների և գյուղացիների միջև միջնորդ են եղել, և նրանց հետ […]
18:11 29.10.2018
Տնօրենների և ուսուցիչների համար հայտարարված մրցույթներին հայտեր քչերն են ներկայացնում: Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Քիչ հայտեր ներկայացնելը, ըստ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարի, պայմանավորված է նրանով, որ այլևս տնօրենի կամ ուսուցչի ընտրության հարցում ծանոթ-բարեկամի և կառավարման խորհուրդների վրա ճնշում գործադրելու մեթոդները կիրառելի չեն: […]
19:34 26.10.2018
Ի՞նչ սցենարով կընթանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, իսկ մինչ այդ կընդունվի՞ արդյոք նոր Ընտրական օրենսգիրքը: Այս հարցերի շուրջ են այսօր Գյումրիի «Երկխոսության մեդիակենտրոնում» խոսել քաղաքագետ Արթուր Համբարձումյանը ու փաստաբան Վարդինե Գրիգորյանը: Բանախոսները կարծում են, որ այս ընտրությունների արդյունքը կանխատեսելի է: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց նոր Ընտրական օրենսգիրքը, իսկ թե ինչու, բանախոսները գրեթե համակարծիք էին: Խորհրդարանում մեծամասնություն կազմող […]
15:29 25.10.2018
Գյումրեցի Գառնիկ և Կարլեն Առաքելյան եղբայրների նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրվել է անհիմն: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում նշել է եղբայրների փաստաբան Հայկ Հարությունյանը: Առաքելյան եղբայրների և ոստիկանության աշխատակիցների միջև հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած միջադեպը հանրային հնչեղություն ստացավ այն բանից հետո, երբ տեսագրությունը հայտնվեց համացանցում: Ըստ նախնական ցուցմունքների՝ ոստիկաններն արագության գերազանցմամբ հրապարակում երթևեկող եղբայրներին […]
00:51 25.10.2018
Ինչպես է գործում եվրոպական մոդելով գրված օրենսդրությունը Հայաստանում… Այս հարցերն են այսօր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում քննարկել հայ և ավստրիացի իրավաբաններն ու դատավորները: Ավստրիայի արդարադատության նախարարության 50 աշխատակից ճանաչողական այցով են Գյումրի այցելել: Նրանք հանդիպում են ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորների հետ, համատեղ առանձնացրել այն ընդհանրություններն ու տարբերությունները, որոնք առկա են երկու […]