12:09 28.12.2018
Ոստիկանությունը մինչև հունվարի 7-ն ուժեղացված հսկողության է անցնում։ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումները շարային ստուգատես են անցել։ Բոլոր ստորաբաժանումներն ու ճանապարհային ոստիկանները համատեղ հերթապահություն են սահմանել Գյումրիի բոլոր փողոցներում ու թաղամասերում։ Հերթապահության անցնելուց առաջ ոստիկանության բոլոր ստորաբաժանումները շարահրապարակում ստանում են իրենց առաջադրանքը։ Ճանապարհային ոստիկանության համար դա կարգազանց ու ոչ սթափ վիճակում գտնվող […]
21:29 26.12.2018
Այսօր տեղի է ունեցել Շիրակի տարեվերջյան մարզխորհրդի նիստը: Ինչպես միշտ մարզխորհուրդը սկսվեց համայնքների բյուջեների կատարողականի վերլուծությունով: Մարզում սեփական եկամուտները կատարվել են 87 տոկոսով: Բարձր ու ցածր կատարողականի համեմատականն էլ խոշորացված համայնքների միջև էր: Ամենացածր ցուցանիշը Անի համայնքն ունի: Եթե հարկերը լավ չեն հավաքագրվում, ուրեմն համայնքի ղեկավարը լեգիտիմության խնդիր ունի: Սա էր մարզպետի բնորոշումը: Հիշեցնենք, […]
20:04 26.12.2018
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը՝ որպես Շիրակի մարզում «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, թիվ 11 ընտրատարածքում դաշինքի երկրորդ ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն է: Համաձայն մանդատների բաշխման՝ ընտրատարածքից դաշինքը ունենալու է 3 պատգամավոր: Ըստ ստացած քվեների՝ Շիրակի մարզում երեք ամենաշատ ձայներ ստացած թեկնածուներն են Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետ Կարեն Սարուխանյանը և փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը: Շիրակի մարզպետը շարունակելո՞ւ է պաշտոնավարել, թե՞ […]
23:59 25.12.2018
Գյումրիի դրամատիկական թատրոնը ամփոփել է անցնող 2018 թվականը: Խաղացել են 150 ներկայացում և նախորդ տարվանից մոտ 20 հազարով ավելի հանդիսատես են ունեցել: «Հարսանիք Թիկունքում», «Բայ-բայ լեդի», «Ոչինչ չի մնա» և «Ամանորը կրկեսում».. սրանք այն ներկայացումներն են, որոնց առաջնախաղն այս տարի է կայացել: Նոր ներկայացումներ լինելու են նաև նոր տարում: Պրեմիերա կլինի Միացյալ Նահանգներում ապրող մեր […]
19:50 25.12.2018
Գյումրիի դրամատիկական թատրոնն այսօր ամփոփել է անցնող 2018 թվականը: Ի թիվս այլ հարցերի, թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գեղարվեստական խորհրդատուն անդրադարձել են մշակույթի նախարարության՝ այլ գերատեսչության հետ միավորման հարցին: Ինչպե՞ս կաշխատի թատրոնն առանց մշակույթի նախարարության: Այս գերատեսչության միավորման հարցի շուրջ Գյումրիի թատրոնում կարծիքները տարբեր են, բայց համակարծիք են, որ մշակույթի նախարարության աշխատանքը արդյունավետ չի եղել: Թատրոնի […]
11:57 25.12.2018
Առևտրային բանկերում և վարկային կազմակերպություններում նախատոնական աշխուժություն է: Սպառողական վարկերի ձևակերպման ծավալները մեծացել են: Այս ընթացքում ֆինանսական կառույցներից փոխառությունները ոչ թե բիզնես կամ գյուղատնտեսական նպատակներով են, այլև սպառողական: Ավելի պարզ ՝ վարկ են վերցնում ամանորյա սեղանի համար: Սա այն վարկատեսակն է, որը կոնկրետ նպատակի ծառայելու սահմանափակումներ չի դնում: Սպառողական վարկով ուսման վարձ են տալիս, այլ […]
16:24 24.12.2018
«Իմ քայլը» քանդակը Գյումրիից տեղափոխվել է Իջևան: Քանդակի հեղինակը՝ Իջևանի բնակիչ, քանդակագործ Արմեն Դավթյանը, նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք կոտրել էին քանդակի գլուխը: Իսկ ավելի վաղ ոտքի հատվածն էր վնասվել: Հիշեցնենք՝ 2 մետր 20 սմ բարձրություն ունեցող «Իմ քայլը» քանդակը Գյումրի-Վանաձոր ճանապարհին տեղադրվել էր այս տարվա […]
22:28 22.12.2018
Այսօր Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը տարեվերջյան մամուլի ասուլիս է հրավիրել: Ի թիվս այլ հարցերի՝ նա անդրադարձել է դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակցի սպանությանը: Հիշեցնենք՝ բնակկոմունալ բաժնի աշխատակից Ջուլիետա Ղուկասյանը ծեծված վիճակում Գյումրի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Սլաբոտկա թաղամասից: Հիվանդանոցում նա, գիտակցության չգալով, մահացել էր: Ավելի ուշ պարզվեց, որ կնոջը ծեծելու մեջ […]
20:27 22.12.2018
Քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխությունները չէին կարող տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի վրա չանդրադառնալ: Այս մասին է այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Փոխվել են օրենսդիրում Գյումրին ներկայացնող դեմքերը: Սամվել Բալասանյանը խոստովանել է՝ նախորդ գումարման Ազգային ժողովի Գյումրիից ընտրված պատգամավորների հետ իր աշխատանքը չի ստացվել: «Նախորդների հետ ես չկարողացա աշխատել, չկարողացա, ուղղակի, որովհետև […]
19:00 22.12.2018
Ինչո՞ւ է Գյումրիում փողոցաշինական ծրագիրը ձգձգվում, ովքե՞ր են իրենց աշխատանքում թերացել: Այս հարցերին այսօր Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն անդրադարձել է տարեվերջյան՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում: Լրագրողների հետ հանդիպման ոչ ավանդական ձևաչափ էր ընտրվել՝ քաղաքի չլուծվող խնդիրների մասին Գյումրիի քաղաքապետը խոսել է սուրճի սեղանի շուրջ: Օրեր առաջ Գյումրիի լրագրողների հետ այս ձևաչափով էր հանդիպել նախագահ Արմեն […]
12:34 21.12.2018
Վարկանիշային մրցաշարերում հաղթանակը հայ դահուկորդի համար ապահովել է աշխարհի և Oլիմպիական խաղերի մասնակցության ուղեգրեր: Միքայել Միքայելյանը Ֆինլանդիայում 8 վարկանիշային մրցաշարերից 3-ում առաջին հորիզոնականն է զբաղեցրել, ևս մեկում՝ երրորդը: Սա հայկական դահուկային սպորտում բավական լավ արդյունք է համարվում՝ հաշվի առնելով այն, որ մեր մարզիկներն աշխարհի և Օլիմպիական խաղերից երբևէ մրցանակներով չեն վերադարձել: Վարկանիշային մրցաշարերը մարզիկների համար […]
20:17 17.12.2018
Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցում դարձյալ պարապմունքներ չկան. լրացուցիչ արձակուրդները երկարաձգվել են, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիշեցնենք՝ լրացուցիչ արձակուրդ տալու որոշումն ընդունվել էր նոյեմբերի 16-ին, երբ ծնողները հրաժարվեցին իրենց երեխաներին չջեռուցվող դպրոց ուղարկել: Լրացուցիչ արձակուրդը տևելու էր մինչև դեկտեմբերի 15-ը, իսկ այդ ընթացքում դպրոցում ջեռուցման նոր համակարգ էր անցկացվելու: Նոր ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները դեռ […]
18:46 17.12.2018
Գյումրեցի կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ կասկածվող ռուս զինծառայողին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդների ներկայացուցիչները՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արթուր Սաքունցը և Հայկ Հակոբյանը: Փաստաբանները 2 օր առաջ են ներգրավվել՝ որպես տուժողի ներկայացուցիչներ և քննչական մարմնից են տեղեկացել այն մասին, որ ռուս զինծառայողին մեղադրանք է առաջադրվել: Հիշեցնենք՝ […]
17:02 14.12.2018
2019 թվականի Գյումրիի քաղաքային բյուջեն այսօր դրվել է հանրային քննարկման: Քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժինը կանխատեսել է հավաքագրվող սեփական եկամուտների չափը, նախատեսվող ծախսերը, որոնց գումարվել է նաև հատկացվող դոտացիան և դեռևս չճշտված բյուջեն կազմում է 3 մլրդ 584 մլն 873 հազար դրամ: Այս տարի, նախորդի համեմատ, 150 մլն դրամով ավելացել է Գյումրիին հատկացվող դոտացիան: Պետական այս հատկացումը […]
11:37 12.12.2018
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտորի հայցն ընդդեմ նույն բուհի դասախոսի կթողնի առանց քննության: Հիշեցնենք՝ հուլիսին համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը դատական հայց էր ներկայացրել դասախոս Գագիկ Համբարյանի դեմ՝ սոցիալական ցանցերում իր հասցեին հնչած զրպարտությունը հերքելու ու 1 մլն դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում բռնագանձելու պահանջով: Հոկտեմբերից նշանակվել են նախնական դատական […]
23:10 11.12.2018
ԱԺ խորհրդարանական ընտրություններում Գյումրիում ամենաթեժ պայքարը ծավալվել է «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուների միջև։ «Իմ քայլը» Շիրակի մարզում առաջադրել էր 15 թեկնածու, որոնց թվում են ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզպետը, փոխմարզպետները, մարզպետի խորհրդականն ու օգնականը։ ԲՀԿ առանցքային թեկնածուներն էլ ԱԺ պատգամավորներ Վարդան Ղուկասյանն ու Վարդևան Գրիգորյանն էին։ Շիրակի մարզում ամենաշատ քվեները ստացել է […]
20:05 11.12.2018
Զենքերը զարդերի վերածելու գյումրեցի արվեստագետի կոչը համախմբում է մարդկանց աշխարհի տարբեր ծայրերում: «Հանուն խաղաղության». այսպիսի կարգախոս է կրում Արտակ Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը, որն անցկացվել է Մոսկվայում՝ Հայ Առաքելական եկեղեցու «Տապան» թանգարանում: Ցուցահանդեսը նախաձեռնել է Մոսկվայի «Շիրակ» ասոցիացիան: Խաղաղության գաղափարի տարածումը Ռուսաստանի մայրաքաղաքում խորհրդանշական է՝ ինտերնացիոնալ այս քաղաքում կողք կողքի ապրում են հակամարտող շատ ազգերի ներկայացուցիչներ: […]
15:04 11.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում դեկտեմբերի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, ստացվել է 78 հաղորդում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Դրանցից 4-ը վերաբերում է Շիրակի մարզի տեղամասերում արձանագրված խախտումներին: Մասնավորապես, Արթիկի տարածաշրջանի և Անի խոշորացված համայնքի ընտրությունները համակարգող, թիվ 33 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ […]
14:16 10.12.2018
Ովքե՞ր են լինելու Շիրակի մարզի տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուները, որոնք առավել շատ քվեներ կստանան: Այս հարցում, մինչ ընտրությունները եղած կանխատեսումները հաստատվեցին քվեարկության արդյունքներով: Շիրակի մարզում ամենաշատ քվեներ ստացած ռեյտինգային թեկնածուն Ֆելիքս Ցոլակյանն է, որն առաջադրվել է «Իմ քայլը» դաշինքից: Նա ստացել է 24.172 քվե: Հիշեցնենք՝ մեկուկես տարի առաջ Ֆելիքս Ցոլակյանին առաջադրել էր ՀՀԿ-ն: Այդ ժամանակ […]
14:07 10.12.2018
Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում Շիրակի մարզի ընտրողները պասիվ են եղել: Մասնակցության ցուցանիշը Շիրակում կազմել է 45,13 տոկոս, ինչը ցածր է հանրապետական միջին ցուցանիշից: Իսկ Գյումրին, մասնակցության ցուցանիշով, հանրապետության ամենապասիվ քաղաքն է եղել: Այստեղ մասնակցության ցուցանիշը կազմել է 39,22 տոկոս: Իսկ Շիրակի մարզում քվեներն անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի միջև բաշխվել են հետևյալ […]
17:28 09.12.2018
Շիրակի մարզում այսօր բացվել է 220 ընտրատեղամաս, որից 82-ը՝ Գյումրիում: Ընտրացուցակներում ներառված է 229 հազար 798 ընտրող: Այս պահի դրությամբ՝ քվեարկել է ընտրողների 22.11 տոկոսը, ինչը ցածր ցուցանիշ է համարվում նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ: Գյումրիում ընտրողների թիվը 124 հազար 461 է, մասնակցության ցուցանիշը չի հասնում 30 տոկոսի: Գյումրիում մասնակցության ցուցանիշը տարբեր է՝ ըստ տեղամասերի տեղաբաշխվածության: […]
12:34 03.12.2018
«Այս պահին բերման ենթարկվածներ, կասկածյալներ չկան: Կան վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ տարվում են օպերատիվ-քննչական գործողություններ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքին, ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, որ դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրիի Սլաբոտկա թաղամասում: Անհայտ անձը դաժան ծեծի էր ենթարկել նույն թաղամասի մի բնակչի, որը մարմնական բազմաթիվ […]
11:42 03.12.2018
Նախօրեին դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրիի Սլաբոտկա թաղամասում: Անհայտ անձը դաժան ծեծի է ենթարկել նույն թաղամասի մի բնակչուհու, որը մարմնական բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Սպանվածը Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակից է: Նա ընդգրկված է Տիգրան Մեծ փողոցում աշխատող հավաքարարների բրիգադում: Սպանությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ […]
17:34 29.11.2018
Ընդդիմության ու իշխանության կողքին պետք է այլընտրանքային քաղաքական ուժ լինի խորհրդարանում: Այս մասին այսօր Գյումրիում հայտարարել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը: Կուսակցությունն այսօր քարոզարշավ է անցկացրել Շիրակի մարզում: Իրեն այլընտրանքային ուժ համարող «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը բացառում է համագործակցությունը նախկին իշխանության հետ: «Մեր այլընտրանք լինելն այն այլընտրանքը չէ, ինչին սովոր են ՀՀ-ում, այսինքն՝ իշխանությունը […]
22:45 27.11.2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այսօր Գյումրիում էր: Նա հանդիպում է ունեցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների շտաբի պետերի, ինչպես նաև տարածքային թեկնածուների հետ: Օսիպյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև ոստիկանության հասցեին հնչող քննադատություններին: Իր ղեկավարությամբ ոստիկանության վերջին 6 ամիսների աշխատանքի արդյունավետությունը համեմատության մեջ ներկայացրեց: «Մայիսի 10-ից առ այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսևորումներ, չկա […]
20:03 27.11.2018
Նախընտրական քարոզարշավի ընթացքում և քվեարկության օրը ոստիկանությունն ակնկալում է կուսակցությունների, դաշինքների և տարածքային թեկնածուների աջակցությունը: Այս մասին այսօր Գյումրիում թեկնածուների և շտաբների պետերի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Իրավապահ մարմիններն այս ընթացքում աշխատում են խստացված ռեժիմով Օսիպյանը նշել է, որ իրենց տեսադաշտում են նրանք, ովքեր հնարավոր է՝ ընտրակեղծիքներ թույլ տան կամ […]
18:27 27.11.2018
Ճանապարհային երթևեկությունը կանոնակարգող բալային համակարգը կներդրվի 2019թ. սկզբին: Այս մասին այսօր Գյումրիում հայտարարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Հիշեցնենք՝ կառավարությունը օրինագիծ է մշակել, որով նախատեսվում է վարորդների թույլ տված խախտումները կանոնակարգել բալային համակարգով: Յուրաքանչյուր վարորդ կունենա տարեկան 9 բալ և յուրաքանչյուր խախտում կնվազեցնի այդ միավորը, ինչը վերջնարդյունքում կարող է հանգեցնել վարորդական իրավունքից զրկման: Սա, […]
23:49 24.11.2018
Հանրապետության 3 մարզերի՝ Շիրակին, Լոռիին և Սյունիքին հրշեջ-փրկարարական նոր մեքենաներ կտրամադրվեն: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը: Գրեթե բոլոր մարզերում փրկարարական ծառայությունները տեխնիկական հագեցվածության կարիք ունեն: Գյումրիում այժմ գործում է 1 ՀՓՋ: Երկրորդ ջոկատը մի քանի տարի առաջ է լուծարվել: Հիմա նախարարությունը նորից նախատեսում է Գյումրիում երկրորդ ՀՓՋ-ն վերաբացել: Նախկին […]
23:16 24.11.2018
Կուսակցություններն ու դաշինքները քարոզարշավի վերջին նախապատրաստական աշխատանքներ են կատարում: Կուսակցության անունից, բայց առանձին սեփական անձի համար… այսպիսին է ռեյտինգային թեկնածուների քարոզարշավային ծրագիրը: Այս նպատակով որոշ կուսակցություններ ու վարկանիշային թեկնածուներ անգամ քարոզարշավի աջակցության դրամահավաք են հայտարարել: Սա հայաստանյան քաղաքականության մեջ նորույթ է: Թեկնածուներն ընտրողներին խնդրում են ոչ միայն քվեարկել իրենց օգտին, այլև աջակցել քարոզարշավ անցկացնելու հարցում: […]
17:04 24.11.2018
«Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակով Շիրակի մարզում առաջադրվել է ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա նշել է, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում է իր ցանկությամբ: Հիշեցնենք` մեկուկես տարի առաջ՝ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Ֆելիքս Ցոլակյանը Շիրակի մարզում ՀՀԿ-ի վարկանշային թեկնածուն էր: Այդ ժամանակ կուսակցությունը հաշվի էր առել այն հանգամանքը, որ Ցոլակյանի հեղինակությունը […]