23:08 07.02.2019
Այսօր աշխատանքային առաջին օրը Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է լրագրողներին: Ի թիվս այլ հարցերի, որոնք վերաբերել են Շիրակի մարզի հիմնախնդիրներին, լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ ունեցվածքի տեր է Շիրակի նորանշանակ մարզպետը: Տիգրան Պետրոսյանը նշել է, որ իր կարողությունը բավական համեստ է. «Ես, իհարկե, կներկայացնեմ իմ և իմ ընտանիքի ունեցվածքի մասին հայտարարագիր: Կարող եմ […]
15:49 07.02.2019
Շիրակի մարզում ռեսուրսները շատ են, որոնք չեն օգտագործվում: Նման կարծիք է այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Երեկ կառավարության նիստում Շիրակի և Տավուշի նորանշանակ մարզպետներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր աշխատել ներդրողներին դեպի մարզեր ներգրավելու ուղղությամբ: Շիրակի մարզպետն այդ համատեքստում կարևորել է մարդկային ներուժի, մասնավորապես Շիրակի մարզից դուրս ապրող շիրակցիների մարդկային […]
00:45 06.02.2019
Շիրակի մարզի դատախազը պահանջում է պաշտոնանկ անել Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանին և փոխտնօրեն Անահիտ Միսկարյանին։ Կարեն Գաբրիելյանն այս մասին փետրվարի 1-ին միջնորդագիր է ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնակատար Վարդան Գրիգորյանին։ Իսկ նման որոշման համար հիմք են հանդիսացելհարուցված քրեական գործի շրջանակում ձեռք բերված ապացույցները, համաձայն որոնց՝ տնօրենն ու փոխտնօրենը, պաշտոնական լիազորությունները չարաշահելով, կատարել են […]
00:33 06.02.2019
Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրի ժամկետները 6 ամսով երկարացվել են: Այս մասին քաղաքապետարանը համաձայնության է եկել Վերակառուցման և զարգացման բանկի հետ: Հիշեցնենք, ՎԶԵԲ-ի և համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Գյումրիում մինչև փետրվարի 10-ը փողոց ու 2 հրապարակ էր հիմնանորոգվելու: Բայց մինչև տարեվերջ ՎԶԵԲ ծրագրով ավարտվեց 2 փողոցի, իսկ Համաշխարհային բանկով՝ քաղաքի կենտրոնի 4 փոքր փողոցների շինարարությունը: Բոլոր փողոցներում […]
20:00 02.02.2019
Փետրվարի 17-ին Շիրակի մարզի 2՝ Աշոցք և Հառիճ համայնքներում կայանալու են համայնքի ղեկավարի ընտրություններ: Համայքներում մրցակցություն կա, ինչը նախորդ ընտրությունների ժամանակ չի եղել: Օրինակը Հառիճն է: Գործող գյուղապետը 2001 թվականից մրցակիցներ չի ունեցել՝ 5 անգամ ընտրվել ու վերընտրվել է: Այս ընտրություններում գյուղապետի պաշտոնին հավակնող ևս մեկ թեկնածու կա: Մրցապայքարը թեկնածուների միջև դուրս է եկել գյուղերում […]
19:07 02.02.2019
Այսօր հերթական փլուզումն է տեղի ունեցել Գյումրիի Մուշ 2-2 թաղամասում: 21-րդ շենքի 57-րդ բնակարանի ննջասենյակի առաստաղի ծեփաշերտն ամբողջությամբ փլուզվել է: Սենյակում քնած են եղել Կիրակոսյանների ընտանիքի 2 մանկահասակ երեխաները: Նրանց ծնողները փլուզումից րոպեներ առաջ հասցրել են դուրս հանել սենյակից: Մոտ 8 սանտիմետր հաստությամբ ծեփաշերտն ընկել է երեխաների մահճակալների վրա: 2010-ին կառուցված շենքերում սա առաջին դեպքը […]
12:18 01.02.2019
Անհուսալի վարկերի տույժ ու տուգանքների զիջման ժամկետները կերկարաձգվեն: Այս քայլին են գնացել միայն մի քանի բանկեր: Սա անցած տարի կառավարության սկսած ծրագրի շարունակությունն է: Հիշեցնենք, որ գործադիրի որոշմամբ՝ մինչև 2018-ի մայիսի 31-ն անհուսալի դասակարգված վարկերի տույժ ու տուգանքները զիջվեցին այն վարկառուների համար, ովքեր բանկերի հետ հաշտեցման համաձայնագրեր և վարկի մարման նոր ժամանակացույց կնքեցին: Այս գործընթացը […]
23:59 30.01.2019
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն այսօր Գյումրիում ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այն հարցին, որ դպրոցական ծրագիրը խիստ ծանրաբեռնված է: Դասագրքերի հեղինակները մեկ նյութում, ըստ փորձագետի, խտացնում են բազմաթիվ տարեթվեր, տեղանուններ, որոնք աշակերտը յուրացնել չի կարող: Փորձագետը ներկայացրել է կրթությունն ավելի արդյունավետ դարձնելու միջազգային փորձի օրինակներ: Ըստ նրա՝ ապացուցված է, որ մարդու ուղեղը ընդունակ է օրվա մեջ […]
19:38 30.01.2019
Այն, ինչ մատուցվում է ուսանողներին ու աշակերտներին դպրոցներում ու բուհերում ոչ թե գիտելիքի, այլ ընդամենը ինֆորմացիայի փոխանցում է։ Այս կարծիքն է այսօր հայտնել կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Նա «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր հանդիպել է գյումրեցի ուսանողների հետ: Ըստ փորձագետի՝ ուսուցիչներն ու դասախոսներն ընդամենը փոխանցում են դասագրքային նյութը, ինչը ոչ թե գիտելիք է, այլ ինֆորմացիա: […]
16:32 30.01.2019
Ամեն ինչ իրական, բայց իրական չափերից տասնյակ անգամ փոքր… Այսպես կարելի է բնութագրել այն աշխատանքները, որոնց հեղինակը գյումրեցի Վալեր Նազարեթյանն է: Նրա հավաքածուում մի ամբողջ նվագախմբի մանրակերտ է: Երաժշտական տարբեր գործիքները, որոնք տեղավորվում են ափի մեջ, կարողանում են արտաբերել հնչյուններ: Մանրակերտ կրկնօրինակները իրական գործիքների պատճենն են: Հեղինակի ճշգրիտ կրկնօրինակելու ձիրքը շատերին է հետաքրքրել ու մանրակերտները […]
10:44 30.01.2019
Գյումրիի Սևյանի պալատն ի՞նչ ծրագրով կվերականգնվի, և արդյո՞ք ներկայացված առաջարկներն իրատեսական են… Քաղաքապետարանում հանրային լսումներ էին կազմակերպվել ստացված 2 առաջարկների շուրջ: Քաղաքապետարանը 2 տարբեր կազմակերպություններից պալատի վերականգնման առաջարկներ է ստացել: Մեկը վերաբերում է Սևյանի պալատը ֆիլհարմոնիայի կենտրոնի վերածելուն: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել «Ֆիլհարմոնիա» պրոդյուսերական կենտրոնը: Այս առաջարկը վերջինս ներկայացրել է 4 տարի առաջ՝ 2015-ին, […]
19:30 29.01.2019
Գյումրիում 1988թ. առաջ բաշխված ու 2008-2012 թվականներին վերաբաշխված բնակարանների հին ու նոր տերերը դատական քաշքշուկի մեջ են հայտնվել: Խոսքը Գյումրիի Վարդբաղ թաղամասի բազմահարկերի այն բնակարանների մասին է, որոնց տերերը դրանք լքել են, իսկ քաղաքապետարանը հատկացրել է անօթևան այլ ընտանիքների: Քաղաքապետարանի վերաբաշխման որոշումը հետո պարզվել է, որ առ ոչինչ է հին տերերի սեփականության վկայականների դեմ: Հիմա […]
19:30 24.01.2019
Գյումրիի նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանային մասնաշենքի ապամոնտաժման ժամկետները կերկարացվեն: Հանրակացարանային շենքը խիստ վթարային է ու այն ապամոնտաժելու թույլտվություն սեփականատերը 2017-ին է ստացել: Այս ընթացքում, սակայն, ապամոնտաժման գործնական քայլեր չեն ձեռնարկվել: Շենքում 3 միայնակ ծեր է ապրում, որոնց բնակարանային ապահովման խնդիրը չի լուծվում: Շենքի սեփականատերը Ենոք Սարգսյանն է: Բնակիչները նրան չեն տեսել ու չեն ճանաչում, որովհետև […]
18:13 23.01.2019
Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով ևս մեկ անձի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Սա նշանակում է, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը նույն օրը, բացի Ջուլիետա Ղուկասյանից, մարմնական վնասվածքներ է հասցրել ևս մեկ մարդու: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: «Ես չգիտեմ այդ անձը համարվում է տուժո՞ղ, թե […]
12:08 23.01.2019
Ախուրյան խոշորացված համայնքի Բասեն գյուղում վերականգնվել է բիովառելիքի արտադրությունը: Հիշեցնենք՝ այս գյուղում ծղոտից վառելիք ստանալու տեխնոլոգիան ներդրվել է 2016-ին: Սա հանրապետությունում այլընտրանքային վառելիքի ստացման առաջին փորձն էր: Փայտին ոչնչով չզիջող ջերմատվությամբ բիովառելիք խոտից ու ծղոտից. 2 տարի առաջ այն այլընտրանքային վառելիքի ստացման իսկական հեղափոխություն էր Հայաստանի հյուսիսի համար: Բասենի նախկին գյուղապետ Համլետ Պետրոսյանն էր նախաձեռնողը. […]
20:59 19.01.2019
Գյումրիի հիվանդանոցներում դիմելիության բարձր ցուցանիշ կա, բայց ոչ մի բուժհաստատությունում կարանտին հայտարարված չէ: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի համաճարակաբան Արմինե Անդրյանը: Նա նշել է, որ սուր շնչառական հիվանդների թիվն այս տարի, նախորդների համեմատ, Շիրակի մարզում նվազել է: Վիճակն այնպիսին չէ, որ կարանտին հայտարարվի: «Չկա հայտարարված […]
20:14 19.01.2019
Շիրակի մարզում ոչ միայն հիվանդանոցներն, այլև պոլիկլինիկաներն աշխատում են ծանրաբեռնված: Սուր շնչառական հիվանդությունների ախտանշաններով դիմողները շատ են: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղը SHANTNEWS.am-ին վիճակագրական տվյալներ է ներկայացրել, թե մարզում քանի հիվանդ կա, քանիսի մոտ է հիվանդությունն ընթացել բարդացումներով: «Հունվարի 1-ից մինչ օրս վերակենդանացման բաժանմունքում սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 12 դեպք է արձանագրվել: […]
16:02 18.01.2019
ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նախաձեռնել է ստորագրահավաք սահմանադրական փոփոխությունների համար: Մի շարք հոդվածներ է առաջարկում փոփոխել, այդ թվում Երևանում, Գյումրիում և Վանաձորում քաղաքապետի ուղիղ ընտրություններ կազմակերպել: Այսինքն` Սահմանադրության փոփոխությունից բխելու է նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Հիշեցնենք, Գյումրիում և Վանաձորում վերջին ՏԻՄ ընտրություններն անցկացվեցին Երևանի օրինակով: Անցկացվեցին ոչ թե քաղաքապետի, այլ ավագանու ընտրություններ, իսկ քաղաքապետ դարձավ […]
15:44 18.01.2019
Սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար ստորագրահավաքը կմեկնարկի Գյումրիից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Փոխենք միասին» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: ԿԸՀ-ն նախաձեռնությունը գրանցել է դեկտեմբերի 28-ին և այդ օրվանից սկսած 45-օրյա ժամկետ է սահմանել 200 հազար ստորագրություն հավաքելու համար: Սա այն պահանջն է, որը ներկայացվում է սահմանադրական փոփոխությունների […]
16:20 17.01.2019
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Շիրակի մարզի ամբողջ տարածքում ձնաբուք է: Տեղումներն ուղեկցվում են ուժեղ քամիով, ինչի հետևանքով մարզի հանրապետական, միջպետական ու համայնքային նշանակության ճանապարհները դժվարանցանելի են: Ճանշին ընկերությունները մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ կատարում են, ըստ այդմ, մարզում փակ ճանապարհներ չկան, բայց բոլոր հատվածներում մերկասառույց է, ցածր տեսանելիություն: Առավել վտանգավոր են […]
14:19 17.01.2019
1990–ականներից մինչև 2012 թվականը Գյումրիում քանի՞ բնակարան է կառուցվել, ինչպե՞ս են դրանք բաշխվել և ովքե՞ր են եղել շահառուները… Նման ուսումնասիրություն է սկսել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը: Ու այդ ուսումնասիրության առաջին արդյունքները ժամանակին ոչ ճիշտ բաշխման կասկածներ են հարուցում: Հետերկրաշարժյան տարիների բնակբաշխման գործընթացում հիմնադրամի նախագահը հայտնաբերել է դեպքեր, երբ մեկ շահառուի անունը 3 բնակարանի դիմաց է […]
12:10 16.01.2019
Ջեռուցման սեզոնին շատ բնակարաններում հայտնաբերվում են գազասարքերի շահագործման կանոնների խախտումներ, ինչը հանգեցնում է թունավորումների: Շմոլ գազից թունավորման վերջին դեպքը Գյումրիում գրանցվել է հունվարի 5-ին: Գազի արտահոսքից ապահովագրված չեն անգամ այն բնակարանները, որտեղ նորագույն գազասարքեր են տեղադրված: Այժմ գազի ներտնային ծառայության ծանրաբեռնված աշխատանքի շրջան է: Հոկտեմբերի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում բնակարաններում ընդամենը երկուական այցեր են […]
13:56 15.01.2019
Հունվարի 4-ին Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում մահացած 5 ամսական երեխայի դատաբժշկական փորձաքննությունը դեռևս ավարտված չէ: Այս մասին Shantnews-ին ասել է հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը: Երեխայի մահվան մեղավորը բժի՞շկն է, թե՞ ոչ, կամ այլ պատճառներ եղե՞լ են. այս հարցերի պատասխանները, ըստ Կուրղինյանի, միայն փորձաքննությունը կարող է տալ: «Դեռևս հերձման հյուսվածքաբանական վերջնական ախտորոշումները չունենք: Ամենակարևորը […]
13:30 15.01.2019
Սուր շնչառական վարակի H1N1 տեսակի վիրուսը հայտնաբերվել է Երևանում հոսպիտալացված մի շարք հիվանդների մոտ: Անգամ մահվան ելքով դեպք է գրանցվել: Վիրուսի ակտիվացումը, ըստ բժիշկների, սեզոնային բնույթ է կրում: Այդ մասին է վկայում նաև Գյումրիի հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը: Սուր շնչառական վիրուսներով դիմողների աճ կա Գյումրիի Մոր ու մանկան ավստրիական և Ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցներում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: […]
20:00 10.01.2019
Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի պահպանությունը վտանգված է: Այն գտնվում է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ճեմասրահում, որտեղ պահպանության պայմաններն ապահոված չեն: 3 տարի առաջ որմնանկարը այստեղ է տեղափոխվել «Քարհատ մեքենաներ» գործարանի նախկին ճաշարանի շենքից: Տարածքի ընտրությունը ժամանակավոր էր. այն այդտեղ պետք է մնար մինչ նոր ու ավելի հարմար կառույց գտնելը: Ճեմասրահի ուղիղ մեջտեղում […]
20:30 08.01.2019
Նոյեմբերի 16-ից Գյումրիի թիվ 18 դպրոցում արձակուրդ է: Ավելի վաղ հայտնել էինք, որ դպրոցի կաթսայատունը շարքից դուրս էր եկել, ծնողների ու մանկավարժների պահանջով լրացուցիչ արձակուրդների ժամանակը պետք է օգտագործվեր ջեռուցման նոր համակարգ անցկացնելու համար, ու դասերը պետք է վերսկսեին դեկտեմբերի 17-ին: Այդ ժամկետներում շինարարը գործը չավարտեց, դպրոցում ուսումնական առաջին կիսամյակը չամփոփեցին ու որոշում կայացվեց երկրորդ […]
19:30 07.01.2019
Տոնական օրերին միմյանց տուն հյուր գնալը կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ. փոխադարձ այցելությունները նպաստել են սուր շնչառական վիրուսների տարածմանը: Ամեն տարի նույն այս ժամանակահատվածում նկատվում է սուր շնչառական հիվանդությունների աճ: Դրանք բարդություններ են առաջացնում հատկապես մինչև 5 տարեկան երեխաների մոտ: Ըստ այդմ՝ վիրուսների ակտիվացման վիճակագրությունը կազմում են մանկական հիվանդանոցները: Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական […]
18:14 05.01.2019
Այսօր` դեկտեմբերի 5-ին, ժամը 14։07-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի փրկարարական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի 6-րդ շենքի 21-րդ բնակարանում տեղի է ունեցել շմոլ գազի արտահոսք, կան տուժածներ։ Տեղում պարզվել է, որ բնակարանում տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչի հետևանքով վատացել է տանտերերի և նրանց 2 հյուրերի ինքնազգացողությունը։ […]
22:15 30.12.2018
Ամանորյա սեղան՝ բացառապես բուսական ուտեստներով. Թադևոսյանների ընտանիքում Ամանորն այսպիսին է արդեն երրորդ տարին: Ընտանիքն ընդհանրապես հրաժարվել է մսամթերքից ու անցել բուսական սննդակարգի: Հյուրասիրությունը միայն մրգերով, բանջարեղենով և ընդեղենով պատրաստված ուտեստներից է: Առողջ սննդակարգ և որ ամենակարևորն է՝ այս օրերին զերծ մեծ ծախսերից ու ճոխությունից: Ամանորի սեղանի պատրաստությունները համեստ են ու ավանդական… Ամանորին տիկին Անիչկային հյուրընկալվողները […]
23:14 29.12.2018
Շիրակի մարզում գյուղատնտեսական տարին ամփոփվում է միջին ցուցանիշներով: Անցնող տարում մարզում մոտ 7000 հեկտար պակաս ցանքեր են մշակվել: Կարկտահարություն ու ոռոգման խնդիրներ են եղել: Այդուհանդերձ, համախառն բերքի ծավալները դժգոհելու առիթ չեն տվել: Շիրակի մարզում ինտենսիվ այգիներն ու ջերմոցներն են ավելացել: Իսկ գյուղատնտեսության զարգացման ծրագրեր, որպես այդպիսին, չեն եղել: Նոր մշակաբույսեր մարզի ֆերմերները չեն փորձարկել, փոխարենը՝ […]