15:30 06.03.2019
Այսօր անցկացվել է մրցույթ Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Հիշեցնենք, որ այս պաշտոնը թափուր է անցած տարվա հուլիսի 12-ից, երբ լրացել էր նախկին տնօրենի աշխատանքային պայմանագրի ժամկետը և նոր պայմանագիր նրա հետ չէր կնքվել: Իսկ պատճառն առողջության կենտրոնում անցկացված աուդիտն էր, որի ընթացքում պարզվել էր` աշխատողների աշխատավարձերը չեն […]
12:25 06.03.2019
Շիրակի մարզպետարանը խնայողությունների է գնում: Կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը, որը գործում էր առանձին շենքում, տեղափոխվել է մարզպետարանի շենք: 20 տարի վարչությունը գործում էր առանձին շենքում: Հիմա շենքը փոխարինել են 5 սենյակներով: Առաջին բանը, որ արել են, դպրոցներին շրջաբերական ուղարկելն է, իսկ բովանդակությունը ոչ թե կրթական պրոցեսի կազմակերպմանն է վերաբերում, այլ վարչության հասցեի փոփոխությանը: Տեղափոխության որոշում […]
23:41 05.03.2019
Գյումրիի կանաչապատ տարածքները նորմայից մոտ կրկնակի պակաս են, իսկ գլխավոր հատակագծով նշված կանաչ տարածքների մեծ մասը կառուցապատված է: Սա անկանոն կառուցապատումների և կանաչապատման հստակ ծրագրերի բացակայության հետևանք է: Այսպիսի կարծիք են հայտնել մասնագետները, որոնք այսօր «Երկխոսության մեդիա կենտրոն»-ում քննարկել են Գյումրին կանաչապատելու անհրաժեշտությանը և հնարավորություններին վերաբերող հարցեր: Ամեն տարի Գյումրիի քաղաքապետարանից կանաչապատման համար հատկացվում է […]
16:54 01.03.2019
Մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է: Հայաստանում օրը նշվում է 1994-ից, երբ ՀՀ-ն դարձավ Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ: Այսօր Հանրապետության բոլոր մարզերում փրկարարական ուսումնավարժանքներ են անցկացվում, որոնց միջոցով քաղպաշտպանության տեսական գիտելիքները կիրառում են գործնականում: Գյումրիի թիվ 11 հիմնական դպրոցում ուսումնավարժանքի սցենարով աշակերտները տարհանվել ու պատսպարվել են պայմանական օդային հարձակումներից: Պայմանական սցենարով հնչում է ընդհատվող […]
16:25 28.02.2019
Գյումրիի շախմատի մարզադպրոցի սաները Նորվեգիայում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են մրցանակային տեղեր նվաճած: Սիմոն Թումանյանը գրավել է առաջին, իսկ Հայկ Մանուկյանը՝ չորրորդ հորիզոնականը: Մրցաշարին մասնակցել են 11 երկրի 100-ից ավելի շախմատիստներ տարբեր տարիքային խմբերում: Իսկ հրավերը Նորվեգիայի Կրագերո քաղաքից էր, որն անցած տարի դարձավ Գյումրիի քույր քաղաքը: Միջազգային մրցաշարին գյումրեցի պատանիներին հրավիրելու նախաձեռնությունը եղել է […]
01:10 28.02.2019
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամում նոր զարգացումներ են: Երեկ տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում հիմնադրամում անցկացված աուդիտի արդյունքներն են եղել: Հիշեցնենք՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանին կոռուպցիոն չարաշահումների մեղադրանք էր ներկայացրել: Այս մասին հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հանդես է եկել ֆեյսբուքյան հայտարարությամբ: «Տեղեկացնում ենք, որ «Գյումրին […]
23:03 27.02.2019
Երեկ իրավապահ մարմինները հաղորդագրություն էին տարածել, որը վերաբերում էր Գյումրու շախմատի մարզադպրոցում ենթադրյալ առանձնապես խոշոր չափերի յուրացմանը: Ըստ այդ հաղորդագրության` իրավապահները պարզել են, որ Գյումրու շախմատի դպրոցի տնօրենը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2013 թվականի հոկտեմբերից մինչև 2018-ի սեպտեմբեր, տարբեր ժամանակահատվածներում Շախմատի դպրոցում աշխատանքի է հրամանագրել 4 քաղաքացու, որոնք փաստացի չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ դուրս […]
12:26 27.02.2019
Գյուղ, որը զարգացման չիրացված հնարավորություններ ունի… Այսպիսին է Անիպեմզա գյուղը երևանցի երիտասարդ ուսուցչուհու աչքերով: Լիլիթ Սարգսյանը Անիպեմզայի դպրոցում գործուղմամբ աշխատում է արդեն մոտ 2 տարի: Գործուղումը վերածվել է նվիրվածության, ինչ-որ տեղ նաև պարտավորվածության, որն ուսուցչուհին ունի իր աշակերտների նկատմամբ: Նրա առաքելությունն Անիպեմզայում չի սահմանափակվում միայն ուսումնական պրոցեսով: Նախաձեռնել է Անիպեմզայի մասին նոր ամսագրի հրատարակումը, որից […]
22:34 26.02.2019
Ինչպես են պատկերացնում Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում: Այս մասին սոցոլոգիական հետազոտություն է կատարել INTERNATIONAL ALERT միջազգային կազմակերպությունը: Ուսումնասիրության արդյունքում կազմվել է զեկույց, որի շուրջ այսօր քննարկում է տեղի ունեցել Շիրակի պետական համալսարանում: Որոնք են խաղաղության ընկալումները 3 երկրներում և արդյոք դրանք համընկնում են, զեկույցի համահեղինակները նշել են, որ երեք հասարակություններին […]
20:00 23.02.2019
«Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու Շիրակի մարզի հատվածի վերջնական նախագիծը պատրաստ չէ: Սա ավելի շատ հետաքրքրում է այն գյուղերի բնակիչներին, որտեղով անցնելու է մայրուղին: Հենց այդ նախագծի հստակեցումից է կախված, թե գյուղերում ինչքան վարելահող է գերակա շահ ճանաչվելու: Օտարումը Ազատան գյուղում անցած տարվանից է սկսվել. շուրջ 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող գերակա շահ է ճանաչվել ու գործընթացը […]
22:59 22.02.2019
Հայաստանն անցնում է համընդհանուր ներառականության: Սա նշանակում է, որ աստիճանաբար բոլոր դպրոցները պետք է ներառական կրթություն իրականացնեն: 2014 թվականից ժամանակացույց է կազմվել, համաձայն որի՝ համընդհանուր ներառականությունը հասնում է մարզեր: Այդ ժամանակացույցով 2019 թվականին հերթը Շիրակի և Արագածոտնի մարզերինն է: Սա նշանակում է, որ հատուկ դպրոցները վերակազմավորվելու են: Այս մասին այսօր Գյումրիում տեղի ունեցած համաժողովի ընթացքում […]
16:40 19.02.2019
Փետրվարի 19-ը` Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի է` Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը: Անդրկովկասում չկար Գրողների միություն, սակայն Թումանյանը ստեղծել էր «Վերնատունը», որն ինքնին գրողների միություն էր։ Գյումրեցիները միմյանց գիրք են նվիրել Աբովյան ճեմափողոցում։ Միջոցառման նախաձեռնությունը […]
12:39 19.02.2019
Գյումրիի տնակներում ապրող ո՞ր ընտանիքներին են առաջնահերթություն տալիս բարերարները: Այս հարցն օրակարգային է, քանի որ մի քանի տարի է` Գյումրիում բնակապահովման պետական ծրագիր չկա, և միայն բարեգործական միջոցներով են բնակարաններ գնվում: Իսկ այս դեպքում որոշողը հիմնականում բարերարներն են: Այսինքն` բարեգործական հիմնադրամի և նվիրատուի համար ընտանիքների ընտրության առաջնահերթությունները կարող են տարբեր լինել: Օրինակը Բուսաբանական այգու տնակային […]
16:58 18.02.2019
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողի պահման վայրի հարցին: Հիշեցնենք, Անդրեյ Ռազգիլդեևի նկատմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը: Նա գտնվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի կարգապահական մեկուսարանում: Սա, ըստ Շիրակի մարզի դատախազի, Գյումրիում ռուսական ռազմաբազայի […]
16:12 18.02.2019
Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը հրաժարվում է ցուցմունք տալ: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Նա գործի նախաքննության վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել և նշել, որ նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերված գործը դատարան փոխանցելու համար: «Սպասում ենք փորձաքննությունների եզրակացությունները ստանալուն, որից […]
15:06 16.02.2019
Դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստում որոշում կայացվեց աղետի գոտու բնակավայրերում տնակների նոր հաշվառում սկսելու մասին: Այս հաշվառումը, ըստ էության, տալու է այն հարցի պատասխանը, թե ի վերջո ինչու մասնավորապես Գյումրիում բնակարանաշինական ծրագրերից հետո դեռ կան տնակներ ու անօթևան ընտանիքներ: Հաշվառումը նոր ձևավորված հանձնաժողովն է կատարելու: Հաշվառվելու են ոչ միայն տնակները, այլև դրանցում […]
14:38 16.02.2019
Մինչև 2019թ. վերջը Շիրակի մարզում դիզվառելիքով ջեռուցվող դպրոցներ այլևս չեն լինի: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Նորանշանակ մարզպետն իր անելիքների առաջնահերթություններում նաև հանրակրթական ոլորտի խնդիրներն է առանձնացրել: Ըստ նրա` հանրակրթական դպրոցներում խնդիրները շատ են, բայց առաջնայինը դիզվառելիքով ջեռուցվող դպրոցներում ջեռուցման այլ տարբերակի անցում կատարելն է: Սա վերաբերում է Շիրակի […]
13:14 16.02.2019
Պետական կառավարման համակարգը ուռճացված է: Ըստ այդմ` պետական կառույցներում կրճատումներ են սպասվում: Սա վերաբերում է նաև մարզպետարաններին: Շիրակի մարզպետարաններում կառուցվածքային փոփոխությունները վարչությունների և բաժինների օպտիմալացման տարբերակով են լինելու: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը: «Նույն ֆունկցիոնալությունը կամ նման ֆունկցիոնալություն ունեցող կառույցների համախմբում ենք ունենալու, այսինքն` դերերը, դերակատարումները համախմբվելու են: […]
20:00 15.02.2019
Գյումրիի նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանային մասնաշենքից բնակիչներին վտարելու վերաբերյալ դատական երկրորդ որոշումն է կայացվել: Շենքում մնացած 3 միայնակ տարեցներին տարածքն ազատելու պահանջով կառույցի սեփականատերը հայց էր ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան: Հայցը բավարարվել էր, որից հետո բնակիչներն այն բողոքարկել էին Վերաքննիչ դատարում: Վերաքննիչը մի քանի ամիս քննելուց հետո վճիռն անփոփոխ է թողել, ինչը նշանակում […]
00:36 15.02.2019
Ֆրանսիայի Վիլեռ լե Նանսի «Մադամ Գրաֆինի» (Galerie Madame De Graffigny) դղյակ-պատկերասրահում ցուցադրվում են Արման և Արտակ Թադևոսյանների գործերը: Ցուցահանդեսի խորագիրն է՝ «Հետքերը՝ ստվերների»: Խորագիրը ծնվել է նկարիչ Արման Թադևոսյանի ստեղծագործություններից: Նրա աշխատանքներում մարդիկ ստվերների ձևով են պատկերված: Գյումրեցի նկարիչն արդեն 9 տարի ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայի Նանսի քաղաքում: Արմանի գեղանկարչական ոճը տարբերվում է: Նրա […]
22:56 13.02.2019
Կառավարության ծրագրով նախատեսվում է փոխել խոշորացված համայնքների ղեկավարների ընտրության կարգը: Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը: Ըստ նրա՝ խոշորացված համայնքներում հարկերի հավաքագրման ցուցանիշը բարձրացել է: Եվ հիմա կառավարությունը մտադիր է խոշորացված համայնքներում համամասնական ընտրակարգի անցնել: «Կլանային մտածելակերպը մեզանում դեռ կա և գյուղերում խորը արմատներ ունի: Խոշորացմանը […]
17:02 13.02.2019
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին թույլ չեն տվել հայ-թուրքական սահմանից տեսնել Անին: Այս մասին բլոգերը ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Հույս ունեի այցելել պատմական Անի քաղաք: Չեմ ուզում այդ մասին գրել, սակայն բյուրոկրատիայի և հայ ու ռուս սահմանապահների միջև եղած անճշտությունների պատճառով չտեսանք հնագույն հայկական մայրաքաղաքը: Հայկական կողմը թույլտվության համար ուղարկում էր ռուսների մոտ, ռուսները՝ հայերի: Արդյունքում […]
11:43 13.02.2019
Գյումրիի փողոցներում փետրվարի կեսին փոսալցման աշխատանքներ են կատարում: Միայն թե կենտրոնական փողոցներում առաջացած մեծ ու փոքր փոսերը ոչ թե ասֆալտով, այլ խճաքարերով են լցվում: Սա փոսալցման ժամանակավոր և միակ տարբերակն է, որը կիրառելի է ձմռան ավարտին: Իսկ ինչքանո՞վ է այս տարբերակն արդյունավետ տեխնիկապես ու ֆինանսապես: Նույն փոսը քաղաքապետարանը խճով է լցնում, միևնույն ժամանակ հաշվառում փոսալցման […]
19:55 12.02.2019
SHANTNEWS․am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սկսել է Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդների փաստաբանների բողոքի քննությունը, որը վերաբերում է կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ռազմաբազայից ՀՀ ՔԿՀ տեղափոխելուն: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը լրագրողների հետ զրույցում խոսել է այն նմանությունների և տարբերությունների մասին, որ կան Ջուլիետա Ղուկասյանի և Ավետիսյանների սպանության գործերի […]
13:10 12.02.2019
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել է Գյումրիում դեկտեմբերի 2-ին ռուս զինծառայողի ծեծի հետևանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքը: Հիշեցնենք, փաստաբաններ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը նախաքննական մարմնին 2018թ. դեկտեմբերին միջնորդություն էին ներկայացրել ռուս զինծառայողին ՀՀ ՔԿՀ տեղափոխելու մասին, որը քննչական մարմինը մերժել էր: Մերժման որոշումը փաստաբանները դատարանում բողոքարկել են: Այսօր մինչդատավարական վարույթի […]
12:47 11.02.2019
Վաղը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննելու է Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքը: Այն վերաբերում է կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվաղ ռուս զինծառայող Ա. Ռազգիլդեևին ռուսական ռազմաբազայից ՔԿՀ տեղափոխելուն: Հիշեցնենք` գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայող Ա. Ռ.-ին ռուսական ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու՝ տուժող կողմի միջնորդությունը վարույթն իրականացնող մարմինը 2018թ. դեկտեմբերի […]
15:40 09.02.2019
Մինաս Ավետիսյանի որդին` Արման Ավետիսյանը երեկ` լրագրողների հետ հանդիպմանը, բարձրացրեց նկարչի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների փրկության հարցը, իսկ Գյումրիում արդեն SHANTNEWS.am-ի թղթակցի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նոր քայլերը: Հիմնադրամը դրամահավաք կսկսի նկարչի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների վերականգնման համար: Մինասի որդին նման որոշում է կայացրել որմնանկարների փրկությունը պետական ֆինանսավորմամբ կատարելու մի քանի […]
21:42 08.02.2019
Հիմնական դպրոցի շրջանավարտները՝ 9-րդ դասարանցիներն այս տարի ավարտական քննություններից բացի հանձնելու են միասնական քննություն «Հայոց լեզու» առարկայից: Կրթության ու գիտության նախարարությունը նման առաջարկ էր արել 9-րդ և 12-րդ դասարանցիների համար: 12-րդում միասնական քննության պահանջը հանվեց և հիմա 9-րդ դասարանցիներն են պատրաստվում կենտրոնացված քննության: Այս որոշումը ուսուցիչներին ու աշակերտներին անակնկալի է բերել: Հարցաշարերում 6-9-րդ դասարանի նյութն […]
18:16 08.02.2019
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամում աուդիտ կանցկացվի: Այս մասին որոշում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կայացրել է երեկվա նիստում: Իսկ որոշման համար հիմք է ծառայել այն իրավիճակը, որն ստեղծվել է հիմնադրամի ներկայիս ու նախկին տնօրենների միջև: Հիշեցնենք` օրեր առաջ հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը հայտարարել էր, որ 2017 թվականին նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանը հոգաբարձուների խորհրդին կեղծ հաշվետվություն է ներկայացրել, […]
00:33 08.02.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը փետրվարի 7-ին ծանոթացել է մարզպետարանի աշխատակազմի հետ, հետո հանդիպել լրագրողներին: Նորանշանակ մարզպետը առանձնացրել է Շիրակի մարզի հիմնախնդիրները՝ նշելով, որ դրանց լուծման ուղղությամբ ոլորտային քննարկումներ են լինելու: Իսկ առաջին փոփոխություններից, որ լինելու է ոչ միայն Շիրակի մարզում, այլև կառավարման ամբողջ համակարգում, դա օպտիմալացումն է: Շիրակի նախկին մարզպետներից մեկի նախաձեռնությունն էր՝ մարզպետարանի երկրորդ […]