19:09 30.03.2019
ՌԴ և Իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստանում է: Նա ընտանիքի հետ ճանապարհորդում է ՀՀ քաղաքներով: SHANTNEWS.am-ը հայտնի բլոգերին հանդիպել է Գյումրիում, որտեղ նա անցկացրել է հայաստանյան արձակուրդների 4 օրը: Հիշեցնենք` Լապշինը 2017 թվականին Ադրբեջանում 7-ամսով կալանավորվել էր այն բանի, համար, որ այցելել էր Արցախ և քննադատել Ադրբեջանի իշխանություններին: Լապշինը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել […]
18:34 29.03.2019
Շիրակի մարզպետի որոշմամբ` առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանն այսօր ազատվել է աշխատանքից: Նման որոշման համար հիմք հանդիսացել է քաղծառայության գրասենյակից ստացված գրությունն այն մասին, որ ժամանակավոր պաշտոնակատարն իր մասնագիտական ստաժով չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին: Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է առողջապահության վարչության պետի արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը: Այս պաշտոնին […]
23:21 28.03.2019
Շիրակի մարզի առողջապահական համակարգի խնդիրներից ու բարելավման հնարավոր ուղղություններից այսօր խոսել են ոլորտի ներկայացուցիչները: Քննարկումը կազմակերպվել էր մարզպետարանի նոր նախաձեռնության՝ հանրային հաշվետվողականության հարթակի շրջանակներում: Իսկ առողջապահության համակարգի խնդիրները շատ են: Կադրերի պակաս, ֆինանսական խնդիրներ, հիվանդի գրպանի պարունակությանը նայելու սովորություն… խնդիրներն անփոփոխ են: Դրանց մասին խոսել են հասարակական սեկտորի ներկայացուցիչները, իսկ հիվանդանոցների տնօրենները դժգոհել են, որ […]
22:11 27.03.2019
Այսօր թատրոնի միջազգային օրն է: Թատերական գործիչների մասնագիտական տոնը սահմանվել է 1961 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի նախաձեռնությամբ: Ավանդաբար նշվում է «Թատրոնը որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց» խորագրով: 154-ամյա պատմություն ունեցող Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնն իր բեմադրություններում ներկայացնում է այն արդիական մոտեցումները, որոնք պահանջ են ներկայիս թատերական արվեստում: […]
21:57 27.03.2019
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում պատրաստվում են տնօրենի ընտրության: Տնօրենի պաշտոնը թափուր է այն բանից հետո, երբ նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի տեղակալ: 6 ամիս է՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն է: Թատրոնի կոլեկտիվը որոշում է կայացրել և հենց նրա թեկնածությունն է առաջադրել տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում: «Թատրոնի […]
20:00 25.03.2019
1988-ից հետո Գյումրիում հաշվառվում էր 88 վթարային բնակելի շենք: Ամրացման ենթակա համարվում են այն շենքերը, որոնք սեյսմիկ ուսումնասիրությամբ 4-րդ աստիճանի վթարային են: Վթարայնության ավելի ցածր կարգ ունեցող շենքերի վիճակը Գյումրիում տարեցտարի վատացել է, ինչի հետևանքով վթարայինների թիվն ավելացել է: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը. «Արդեն ունենք 91 վթարային […]
15:49 25.03.2019
Անցած տարվա դեկտեմբերի 7-ին Գյումրիում կառավարությունն արտագնա նիստ անցկացրեց, որի ընթացքում վարչապետի հանձնարարականը եղավ Շիրակի և Լոռու մարզերում ժամանակավոր կացարանները հաշվառելը: Ըստ այդմ, հանձնաժողով ստեղծվեց: Գործընթացի շրջանակներում Շիրակի մարզպետարանն ու Գյումրիի քաղաքապետարանը հաշվառել են ժամանակավոր կացարանները: Հաշվառումը վերաբերում է ոչ միայն բնակեցված, այլև ժամանակավոր դատարկ կացարաններին: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը SHANTNEWS-ին ասել […]
15:06 25.03.2019
Կապսի ջրամբարի շինարարությունը կմեկնարկի 2020-ին: Այս մասին SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: Կապսի ջրամբարի վերականգնումը նախատեսվում է 2 փուլով: Առաջին փուլում ջրամբարը վերականգնվելու է 25 մլն խորանարդ մետր ծավալով: Երկրորդ փուլում նախատեսվում է ծավալները մեծացնել մինչև 60 մլն խորանարդ մետր: Ջրամբարի ծավալների մեծացման ծրագրերն առաջ են բերել հարևանությամբ գտնվող Ջրաձոր […]
21:29 23.03.2019
Գյումրիի Սևերսկի թաղամասում հաստաբուն ու երիտասարդ մեկ տասնյակից ավելի ծառեր են հատվել: Մարդկանց աչքից հեռու կատարված ծառահատումը քաղաքի ծայրամասում է, տարածքն էլ բնակեցված չէ: Կատարվածը ապօրինություն է: Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի կումունալ ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդգես Սամսոնյանը: «Գյումրիի քաղաքապետարանը բնապահպանական նորմերին համապատասխան սանիտարական էտ է կատարում փողոցաշինական աշխատանքների համար: Էտը կատարվում […]
20:29 23.03.2019
36 միավոր տեխնիկա, քաղաքապետարանի 160 աշխատակից, ևս 200 սանմաքրման բանվոր: Այսպիսի կազմով էր համապետական շաբաթօրյակին միացել Գյումրիի քաղաքապետարանը: Մայր Հայաստան հուշահամալիրի և դրան հարակից փողոցները 4 առանձին խմբերի էին բաժանել ու տարածքից մաքրում էին կենցաղային աղբը, պոլիէթիլենային տոպրակներն ու չորացած տերևների մնացորդները: Իսկ որպեսզի շաբաթօրյակի արդյունքն ավելի լավը լիներ, որոշել էին մրցել՝ Գյումրիի քաղաքապետն […]
23:29 22.03.2019
Գյումրիի պատմական միջուկը հնարավոր է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությամբ վերականգնել: Այս մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անցած տարվա նոյեմբերին խոսել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ: Միջազգային կառույցի ուշադրությունն էր հրավիրել Գյումրիի հնագույն և հարուստ մշակութային ժառանգությանը, պատմաճարտարապետական արժեքավոր շինություններին: Դրանցից շատերը վթարային են ու նախագահը ցանկալի էր համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը դրանց պահպանման ու վերականգնման գործում: Գործընթացը […]
22:42 22.03.2019
Վաղը Սարաևոյում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին հանդիպումը։ Մեր ընտրանու մրցակիցը Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականն է։ Արդեն հայտնի է մրցակից թիմի հայտացուցակը և այն, որ հանդիպումը սպասարկելու են դանիացի մրցավարները։ SHANTNEWS.am-ի հետ բացառիկ հարցազրույցում Հայաստանի ազգային ընտրանուն հաջողություն է մաղթել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, բայց խաղի արդյունքի կանխատեսում նախագահը խուսափել է […]
21:59 22.03.2019
Գյումրին պետք է նախ Հայաստանը ճանաչի, հետո՝ նաև միջազգային հանրությունը։ Այս մասին այսօր Գյումրիում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա այսօր հերթական անակնկալ այցով Գյումրիում էր։ Արմեն Սարգսյանը շրջել է Գյումրիի պատմական փողոցներով և ևս մեկ անգամ նշել, որ այնպիսի ճարտարապետական ու մշակութային ժառանգություն, ինչպիսին Գյումրիում կա, չկա անգամ աշխարհի շատ զարգացած քաղաքներում։ «Ամեն […]
23:33 20.03.2019
Ֆրունզիկի ու Գալյա Նովենցի «Վառեմ-մարեմի բալկոնը» կարող է հատկացվել «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Աճեմյան փողոցում գտնվող շենքը «Կումայրի» պատմական արգելոց-թանգարանի կառույցներից է: Այստեղ է նկարահանվել «Մեր մանկության տանգո» ֆիլմի հայտնի դրվագը: Շենքը վթարային է: 2009 թվականին կառավարության որոշմամբ կառույցը «Կումայրի» արգելոց-թանգարանի կազմից փոխանցվեց […]
18:40 20.03.2019
Գյումրիի «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում 2 տարի առաջ մեկնարկեց պատմական միջուկի վերականգնման ծրագիրը: Այն նախատեսում էր քաղաքի պատմական կենտրոնի փողոցների վերականգնում և ենթակառուցվածքների զարգացում, որը զբոսաշրջությունը զարգացնելու նպատակ ուներ: Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվեց Ռուսթավելի փողոցը: Ներդրողների համար գրավիչ դարձան «Կումայրի» արգելոց-թանգարանի շենքերը: Բնակիչներին իրենց տները վաճառելու առաջարկներ եղան: Առանձին տարածքներ օտարվեցին: Հիմա արդեն այդ ներդրողների մեծ մասը […]
18:28 20.03.2019
Շիրակի և Լոռու մարզերի ժամանակավոր կացարանները հաշվառող աշխատանքային խումբը, որը ստեղծվել է վարչապետի հանձնարարականով, Գյումրիում մեկ շաբաթից արտագնա նիստ է անցկացնելու: Սա էլ վարչապետին SHANTNEWS.am-ի թղթակցի հարցերից մեկն էր, որին այսօր անդրադարձել է Գյումրիի քաղաքապետն իր ասուլիսում: Հիշեցնենք, որ տնակները հաշվառելու հանձնարարականը վարչապետը տվել էր դեկտեմբերի 7-ին Գյումրիում կայացած կառավարության արտագնա նիստի ընթացքում: Գյումրիի քաղաքապետարանն […]
18:14 20.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա մամուլի ասուլիսին հավատարմագրված 80 լրատվամիջոցներից միայն SHANTNEWS.am-ի լրագրողը հարց ուղղեց Գյումրիի երկու կարևոր հիմնախնդիրների վերաբերյալ, որոնք առնչվում էին փողոցաշինությանն ու անօթևանությանը: Փողոցների վիճակը, շինարարության ընթացքն ու ավարտի ժամկետները հստակեցնելու համար վարչապետը խոստացավ զանգահարել Գյումրիի քաղաքապետին: Հեռախոսազրույցը կայացել է այսօր առավոտյան: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սամվել Բալասանյանը: […]
15:50 19.03.2019
Ի՞նչ է սահմանում Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին հայ-ռուսական համաձայնագիրն այն դեպքերի համար, երբ ռուս զինծառայողները հանցանք են գործում Հայաստանի տարածքում: Համապատասխան հոդվածներն այսօր քննարկման առարկա են դարձել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննվել է Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքը: Հիշեցնենք, այն վերաբերում է կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգելդեևին […]
16:04 16.03.2019
Կենցաղային ու շինարարական աղբ, իսկ ամենաշատը` պլաստիկե շշեր: Սա այն ամենն է, ինչ կարելի է գտնել Գյումրի գետակում: Հեղեղատարը վաղուց նաև աղբատար է դարձել: Վիճակն ավելի է վատանում գարնանը՝ ձնհալի ժամանակ, երբ հեղեղատարը վարարում է, իր հետ տիղմ ու աղբ բերում և կուտակում դժվարանցանելի հատվածներում, ինչի հետևանքով գետակի հարևանությամբ գտնվող տներում խոնավություն ու նստվածքներ են […]
15:34 16.03.2019
Այսօր կեսօրին Շիրակի մարզի փրկարարական ծառայություն Ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Կոշտոյան փողոցի վերջնամասում գտնվող հանգստյան գոտիներից մեկի արհեստական լճակում կնոջ դի է հայտաբերվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Գյումրիի ՀՓՋ 1 մարտական հաշվարկ: Փրկարարները արհեստական լճակից դուրս են բերել 1947 թվականին ծնված Մանուշակ Թաթոյանի դին: Նա Գյումրիի բնակիչ է: Այս […]
22:35 15.03.2019
Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի նախաքննությունն ավարտական փուլում է: Հիշեցնենք, որ 54 ամյա կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը: Իսկ դեպքը տեղի է ունեցել Սլաբոտկա կոչվող թաղամասում: Դեպքին հաջորդած օրերին հայտնի դարձավ, որ կնոջը ծեծելու պահը ֆիքսել են փողոցում գտնվող տեսախցիկները: Իսկ թե ինչ […]
21:18 15.03.2019
Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ռազմաբազայից Հայաստանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու բողոքի քննությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ անգամ է չի կայանում: Հիշեցնենք, որ Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները ռուս զինծառայողին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին միջնորդություն էին ներկայացրել նախաքննական մարմնին, որը մերժել էր, որպես հիմնավորում ներկայացնելով այն, որ կխախտվի Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը: […]
21:59 13.03.2019
Գյումրի-Բավրա միջպետական նշանակության մայրուղու 20 կիլոմետրանոց հատվածը չի սպասարկվում: Իսկ պատճառը ճանապարհի վիճակն է, ենթակա է հիմնանորոգման, փոսային նորոգումներն էլ չեն փրկում: Հիմնանորոգման համար ֆինանսավորում չի հատկացվում, որովհետև «Հյուսիս-հարավ» նախագծով Թորոսից Աշոցք ընկած հատվածը արագընթաց մայրուղու մաս է կազմելու: «Հյուսիս-հարավ»-ին սպասելիս ճանապարհի վիճակն ավելի է վատացել: Աշոցքի բնակիչներն այսօր իրենց դժգոհություններն են ներկայացրել ճանապարհը սպասարկող […]
22:12 12.03.2019
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանին ազատել են պաշտոնից։ Այսպիսի որոշում է այսօր կայացրել հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Գրիգորյանը։ Հիմնադրամի տնօրենին պաշտոնից հեռացնելու որոշմանը կողմ են քվեարկել խորհրդի գրեթե բոլոր անդամները։ «Հոգաբարձուների խորհրդի 21 անդամներից այսօր նիստին մասնակցում էր 18-ը։ Մհեր Խաչատրյանը […]
20:00 12.03.2019
Գյումրին սուբվենցիոն 4 ծրագիր է ներկայացրել կառավարությանը, որոնցից մեկն արդեն հաստատվել է: Կառավարության 55 և քաղաքապետարանի 45 տոկոս համաֆինանսավորմամբ ներկայացվելու են սուբվենցիոն ծրագրով Գյումրիում նոր 37 ավտոբուսի, մեկ էքսկավատոր-ամբարձիչի ձեռքբերման, 6 փողոցների առանձին հատվածների հիմնանորոգման և քաղաքի պատմության թանգարանի, կենտրոնական գրադարանի և պատկերասրահի նոր տարածքի վերանորոգման հայտեր: Հայտերն այսօր ավագանին հերթական նիստում հաստատել է: «Նախատեսվում […]
19:44 09.03.2019
2010 և 2012 թվականներին Գյումրիի Մուշ 2-2 թաղամասում կառուցված բնակարանների սեփականաշնորհումը կվերսկսվի: Գործընթացը երկու տարուց ավելի է` դադարեցված է: Պատճառը քաղաքաշինության պետական կոմիտեի հաշվեկշռից քաղաքապետարանին փոխանցման պրոցեսն էր, որը ձգձգվում էր: Շենքերը հիմա քաղաքապետարանի հաշվեկշռում են, բայց բնակարանների սեփականաշնորհումը վերսկսելու համար ավագանու որոշում է պետք: Ընդհանուր առմամբ, Մուշ 2-2 թաղամասում դեռ 494 բնակարան սեփականաշնորհված չէ […]
19:00 09.03.2019
Շիրակի և Լոռու մարզերի ռուսական համայնքներն այսօր նշել են Բարեկենդանը, որը Ռուս ուղղափառ եկեղեցում Մասլենիցա է կոչվում: Այն տոնում են Մեծ պահքին նախորդող շաբաթը: Մասլենիցայի տոնակատարությունը կազմակերպվել է ռուսական մշակույթի և գիտության «Գյումրի» կենտրոնում: Ռուսական համայնքի ներկայացուցիչներն իրենց ձեռքի աշխատանքներն են ներկայացրել, հայկական և ռուսական ստեղծագործ խմբերն են ելույթ ունեցել, ինչպես նաև կազմակերպվել է մրցույթ, […]
17:30 09.03.2019
Նախօրեին Գյումրիի կայարանամերձ հրապարակի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դեռ կասկածյալներ կամ ձերբակալված անձինք չկան, SHANTNEWS.am-ի հետ զրույցում այսօր հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Հարուցված քրեական գործի շրջանակում շարունակվում են գործողությունները ծեծկռտուքի մասնակից անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 8-ի գիշերը` ժ. 01.00-ի սահմաններում: Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով, […]
14:25 08.03.2019
Շիրակի մարզպետարանում 2 պաշտոնյայի լիազորությունները դադարեցվել են: Խոսքը Քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Լեոնիդ Դավթյանի և նույն վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ Էդիկ Սիմոնյանի մասին է: Նրանց աշխատանքային լիազորությունները դադարեցնելու որոշումը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի դրույթով՝ այն է քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը: Այդ […]
19:30 07.03.2019
Ախուրյան խոշորացված համայնքը 2010թ. անավարտ մնացած բնակարանաշինական ծրագիրն ավարտելու այլընտրանքային տարբերակներ է առաջարկում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Խոսքը գյուղում 9 տարի առաջ կառուցված առանձնատների մասին է: Շինարարությունը սկսվել էր պետական ծրագրով, կառավարությունը պետք է այդ տները գներ ու հատկացներ Ախուրյանի անօթևան ընտանիքներին: Կառավարություն-մասնավոր կառուցապատող ընկերություն անհամաձայնության հետևանքով գործը կիսատ է մնացել: Հիմա տների շինարարությունն […]