23:36 06.05.2019
Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը Շիրակի մարզի սողանքային հատվածները ուսումնասիրելու ծրագիր է ներկայացնելու կառավարություն: Մարզում մի քանի սողանքային տարածքներ կան, որոնք սպառնալիք են տներին ու տրանսպորտային ենթակառուցվածքներին: Օրինակը Ջաջուռի սողանքային գոտում է: Հողի սահքը վտանգ է ներկայացնում Գյումրի-Վանաձոր ճանապարհին և երկաթուղային թունելին: Այս վիճակն է արդեն 30 տարի, իսկ միակ ուսումնասիրությունը, որ կատարվել է Ջաջուռի […]
12:28 03.05.2019
Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի ութուկես կիլոմետրը կհիմնանորոգվի: Սա Աշոցքից մինչև Բավրա ընկած հատվածն է, որն արդեն մի քանի տարի է, սպասարկումից դուրս է: Ճանապարհի քայքայվածության աստիճանն այնքան մեծ է, որ ընթացիկ նորոգումներն անօգուտ են: Տրանսպորտի և կապի նախարարությունը մայրուղու մի հատվածը հիմնանորոգելու համար ճանապարհաշինական նախագիծ կազմելու մրցույթ է հայտարարել: Մինչ մրցույթը միջպետական նշանակության ճանապարհն անցանելի են […]
15:47 02.05.2019
Երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել Հովունի գյուղում: Այրվել է մոտ 1400 քառակուսի մետր մակերեսով անասնագոմ, որում 150 գլուխ խոշոր և մանր եղջերավոր անասուն է եղել, ինչպես նաև պահեստավորված անասնակեր, որն ամբողջությամբ այրվել է: Հրդեհի հետևանքով 4 կով ու հորթ ծխահարվել ու սատկել են: Մնացած գլխաքանակը գյուղացիների ուժերով ամբողջ գիշեր դուրս է բերել: Այդ ժամանակ էլ […]
17:55 30.04.2019
Հայը ջազում, ջազը բակում … Նույն այս կարգախոսով երկրորդ անգամ Գյումրիում մեկնարկել է ջազային փառատոնը: Մեկնարկը տրվել է այսօր՝ ապրիլի 30-ին` Ջազի միջազգային օրը: Փառատոնը շարունակվելու է մինչև մայիսի 3-ը: Գյումրիի քաղաքապետարանի և «Մանուկյան» ընկերության նախաձեռնությունը ջազային հարթակների են վերածվում քաղաքի թանգարանների բակերը: Մշակույթի միահյուսում, բարձրաճաշակ երաժշտության մատուցում և ճաշակի ձևավորում. սա է, որ ջազ […]
11:43 30.04.2019
Երեկ երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցում: Բախվել են «Վազ 21.14» և «Վազ 21.21» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով երկու մեքենաներն էլ հայտնվել են ճամփեզրին: Հարվածի ուժգնությունից երկու մեքենաների դիմային հատվածն ամբողջությամբ շարքից դուրս է եկել: Երկու մեքենաների վարորդներն ու մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: SHANTNEWS-ին կենտրոնի փոխտնօրեն Արմեն […]
20:00 29.04.2019
Կառավարությունը Շիրակի մարզպետարանին վթարային ու ամրացման ենթակա շենքերի ցանկ կազմելու հանձնարարական է տվել: Այդ ցանկում ընդգրկվել են մարզի միայն այն վթարայինները, որոնց տեխնիկական վիճակի մասին ուսումնասիրություններում կա 4-րդ աստիճանի վթարայնության մասին եզրակացություն, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Առանձնացվել են այն շենքերը, որոնք 4-րդ կամ 3-րդ աստիճանի վթարայնության են: Այդ ցանկում 9 շենք է ընդգրկվել` դրանցից մեկն […]
23:06 27.04.2019
Ազատությունը արվեստում, մտածելակերպում, երազանքներում ու ազատ արտահայտվելու իրավունք: Գեղարվեստում այս հնարավորությունը տալիս է, այսպես կոչված, սթրիթ արտը: Շատ նկարիչներ իրենց մտքերը, քննադատությունները, ընդվզումն ու բողոքը, ինչպես նաև զգացողություններն արտահայտել են հենց սթրիթ արտի միջոցով: Գյումրեցի նկարիչները նույնն են որոշել անել Քաղաքացու օրը նշելու համար: Իսկ ստեղծագործական հարթակը քաղաքի գլխավոր մուտքի մոտ գտնվող բետոնե ցանկապատն էր: […]
12:40 26.04.2019
Շիրակի մարզում սկսվել են հակակարկտային կայանների ապակոնսերվացման աշխատանքները: Սա նշանակում է, որ մասնագետները ստուգում են, թե կայաններն ինչ վիճակում են ու պատրա՞ստ են արդյոք սեզոնի բացմանը: Կարկտավտանգ եղանակները Շիրակի մարզում սովորաբար մայիսի վերջին, հունիսի սկզբին են լինում, մինչ այդ բոլոր կայանները պետք է սարքին վիճակի բերվեն: Մարզում 91 կայան կա տեղադրված, որոնց մի մասը ընթացիկ […]
23:57 25.04.2019
Շիրակի մարզպետը կպատասխանի թեժ գծի հեռախոսազանգերին: Այս մասին այսօր նա ասել է հանրային խորհրդատուների հետ հանդիպմանը: Շիրակի մարզպետարանում շուտով նոր թեժ գիծ կգործի, որին բնակիչները կկարողանան ներկայացնել իրենց բողոքները, խնդիրները և այդ խնդիրների լուծման առաջարկները: «Թեժ գիծը մշակվում է: Ինչ մեթոդներով է թեժ գծով ֆիքսված զանգը, խնդիրը ներկայացվելու համապատասխան վարչությանը, մենք հիմա վերջնամշակում ենք սա: […]
18:06 25.04.2019
Գյումրիում էր Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Նա հանդիպումներ է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ղեկավարների հետ, իսկ Գյումրիի Ամերիկյան անկյունում հանդիպել է ուսանողների հետ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նրանց հետ զրույցի թեման կրթությունն էր և կրթական համակարգում ամերիկյան ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։ Մասնագիտական կրթության հարցում ԱՄՆ դեսպանը […]
17:20 24.04.2019
Շիրակի և Լոռու մարզերի բնակիչները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցում են Հերհերի կամ Ջարդի ձորում։ Ըստ պատմական տեղեկությունների` 1918-1920 թվականներին այս տարածքում սպանվել է Ալեքպոլի և Ղարաքիլիսայի շրջանների 10-12 հազար բնակիչ: Սա 1915-ից հետո արդեն Հայոց ցեղասպանության հաջորդ փուլն էր, որը, ըստ պատմաբանների, ծրագրել էր քեմալական Թուրքիան, որը գրավել էր Ալեքպոլի գավառը։ Թե […]
23:47 23.04.2019
Ամասիա խոշորացված համայնքի Ողջի գյուղում սողանքավտանգ հատվածներ են առաջացել և հեղեղումների վտանգ է, իսկ պատճառը գյուղի սելավատարի խողովակների ապամոնտաժումն է: Սելավաջրերը հոսում են բաց հունով, կուտակվում են ու առաջացնում լճակներ ու ճահիճներ, ինչի հետևանքով սողանքային հատված է գոյացել, որը փլուզման վտանգ է ստեղծել տների համար: Սելավաջրերի հեռացման համակարգը գյուղում գործել է մինչև 2011 թվականը: Սելավատարը […]
22:57 20.04.2019
Գյումրիում մինչև տարեվերջ տեղի կունենան Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին նվիրված միջոցառումներ: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը: Միջոցառումները Գյումրիում մեկնարկել են փետրվարի 19-ից՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: Իսկ գլխավոր միջոցառումը Գյումրիում տեղի է ունենալու մայիսի վերջին: «Զուգահեռներ ենք անցկացնելու Թումանյանի և Կոմիտասի ստեղծագործությունների միջև: Այնքան սիրուն միջոցառում ենք […]
19:12 20.04.2019
Կառավարության կառուցվածքային փոփոխությունների և Գյումրիում մշակութային ծրագրերի մասին SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է Գյումրիի քաղաքապետի խորհրդական, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի հետ: Նա անդրադարձել է մշակույթի նախարարության օպտիմալացմանը և երիտասարդ կադրերի ընտրությանը: «Միշտ էլ մայրաքաղաքից հեռու` մարզերում, մշակութային քայլքը դեպի առաջ պայքարով է եղել, երբեք հլու-հնազանդ վերևը չի իջեցվել մեզ համար: Երկար տարիներ աշխատել եմ […]
13:58 20.04.2019
Անձրևային եղանակները նորից դժգոհելու առիթ են տվել Գյումրիի այն շենքերի բնակիչներին, որոնց տանիքը վերանորոգման կարիք ունի կամ տանիք, որպես այդպիսին, ընդհանրապես չկա: Օրինակը նախկին Ռադիոգործարանի հանրակացարանային մասնաշենքերն են: Շենքերը մասնավորին են պատկանել և միայն 1 տարի առաջ են համայնքապատկան դարձել ու դրանց նկատմամբ ներդրումային հետաքրքրություն է առաջացել: Բայց այն, որ հանրակացարանային սենյակները կաթոցների ու փլուզման […]
22:49 19.04.2019
Շիրակի մարզի Ողջի գյուղում 39 տարեկան տղամարդ է հայտնաբերվել կախված վիճակում։ Ամասիա համայնքի Ողջի գյուղի վարչական ղեկավար Նորայր Մկրտչյանը SHANTNEWS.am-ին հայտնել է, որ նախնական տվյալներով, ինքնասպան եղածը նույն գյուղի բնակիչ Մանվել Սողոմոնյանն է՝ ծնված 1981 թվականին։ Դեպքը տեղի է ունեցել 2 օր առաջ։ Տան հարևանությամբ գտնվող խորդանոցում տղամարդուն կախված վիճակում հայտնաբերել է նրա մայրը։ Գյուղի […]
00:57 19.04.2019
Քաղաքաշինության պետական կոմիտեն շարունակում է Շիրակի և Լոռու մարզերում ոչ հիմնական շինությունների հաշվառումը: Այս գործընթացը կարևոր է հասկանալու համար, թե ի վերջո մարզում քանի ընտանիքի հանդեպ պետությունը բնակարանային պարտավորություն ունի և անօթևանության խնդրի լուծման ինչ տարբերակներ են հնարավոր նրանց համար, ովքեր համապատասխան կարգավիճակ չունեն, բայց տնակներում են ապրում: 163 ընտանիք Շիրակի մարզի գյուղերում է փոխհատուցման […]
11:58 18.04.2019
Կառավարությունը գյուղական համայնքները գերխոնավացումից ապահովագրելու համար դրենաժային համակարգի անցկացման պետական ծրագիր է մշակել: Շիրակի մարզպետարանը 4 գյուղերի գերխոնավ տարածքների հարցն է ներկայացրել: Խոսքը Ազատան, Առափի, Գետք և Ղարիբջանյան գյուղերի մասին է: Գերխոնավացման երևույթը նոր չէ, որ առաջացել է գյուղերում: Դեռ 70-ականներին դրենաժային համակարգ նշված գյուղերում եղել է, հիմա խնդիրը դրանք վերաշահագործելն է: Դրանք խցանված են, […]
00:39 17.04.2019
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ապրիլի 16-ին Գյումրիում աշխատանքային քննարկում է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Գյումրիում փողոցաշինական ծրագրի ընթացքին և ձգձգումներին վերաբերող հարցեր։ Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Գյումրի կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փողոցաշինական ծրագիրը վերահսկելու հանձնարարական էր տվել քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին և Շիրակի մարզպետին։ Փողոցաշինական աշխատանքները մեկնարկել էին անցած տարվա աշնանը […]
15:16 13.04.2019
5-ամյա Դավիթի արդյունքը գրանցվել է ռեկորդների գրանցման պաշտոնական միջազգային գործակալության ռեկորդների գրքում: Տղան Շիրակի մարզի Վարդաքար գյուղից է, նա արդեն հայտնի է իր տարիքին ոչ բնորոշ ուժով, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: 1 տոննա 230 կգ կշռող մեքենան երեխան հրել է 30 մետր և հայտնվել «Ինտեր ռեկորդ» ռեկորդների գրքում, իսկ միջազգային կառույցում Դավիթի նկատմամբ հետաքրքրությունն առաջացել […]
22:29 11.04.2019
Ինչպիսին է օպերատիվ իրավիճակը Շիրակի մարզում, և ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակն ինչպես բարձրացնել: Այս հարցերն են այսօր մարզպետարանում քննարկել ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ճանապարհային ոստիկանության պատասխանատուները: Այսօր նաև այս տարվա առաջին եռամսյակում արձանագրված հանցագործությունների վիճակագրությունն են ներկայացրել: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանցագործությունների դեպքերը Շիրակի մարզում ավելացել են: «2019 թվականի առաջին եռամսյակում ունենք գրանցված […]
20:00 09.04.2019
Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզխորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվել են գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հարցերը, մարզի համայնքներից ներկայացված սուբվենցիոն հայտերը: Նիստի ընթացքում ներկայացվել են պետական համաֆինանսավորմամբ գյուղատնտեսական ծրագրերը, որոնք վերաբերում են տավարաբուծության զարգացմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը, գյուղտեխնիկայի ձեռքբերմանը և հակակարկտային կայանների տեղադրմանը: Բոլոր այս ծրագրերը գյուղապետարանների համաֆինանսավորում են պահանջում, ինչն էլ անմիջականորեն կապված է սեփական […]
12:28 05.04.2019
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը և անդամները տեղեկություն են ստացել այն մասին, որ հիմնադրամի նախկին տնօրեն Մհեր Խաչատրյանն իր պաշտոնավարման օրոք կեղծ փաստաթղթեր է ստորագրել: Տեղեկության մեջ մասնավորապես նշվում է. «Ս.թ.մարտի 18-ին 237/032 տնակի ապամոնտաժման և տարածքի ազատման մասին ստորագրել է ակտը, որի տնակը կիսաքանդ է, իսկ տարածքը՝ չմաքրված: Կից ներկայացվում է այսօր՝ […]
17:29 04.04.2019
2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախում սկսված ռազմական գործողությունները ստացան Քառօրյա պատերազմ անվանումը, բայց 4 օրերից շատ ավելի երկար տևեցին: Օրեր տևեց նաև հայկական կողմի զոհերի մարմինների վերադարձը: Օրինակն ախուրյանցի ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանն էր: Ջեբրայիլում ապրիլի 2-ին զոհված սպայի դին միայն 11 օր անց է հանձնվել Արցախի պաշտպանական բանակին: Ախուրյանի համայնքապետարանն այսօր հիշատակի […]
23:59 03.04.2019
Գյումրու փողոցաշինական մեծ ծրագրի առաջին փուլում ինչ խախտումներ են արձանագրվել, որոնք են դրանց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Նման ուսումնասիրություն է կատարել «Կոմպաս» հասարակական կազմակերպությունը: Այսօր ուսումնասիրության արդյունքներն են ներկայացրել, համաձայն որոնց՝ խախտումները վերաբերել են շինարարական որակին, նախագծերին և ժամկետներին: Փորձագետները նաև փողոցաշինությունն ավարտելու նոր ժամկետներն են կասկածի տակ դրել: Մի քանի ամիս վերապատրաստված դիտարկում իրականացնողների […]
23:52 03.04.2019
Առափիում սողանքների ակտիվացում է նկատվում: Վերջին դեպքը, երբ սողանքի հետևանքով բնակելի տներից մեկը տուժեց, անցած տարվա աշնանն էր: Ընդհանուր առմամբ, Առափիի սողանքային գոտում 146 տուն է գտնվում: 2 տարի առաջ պետական համաֆինանսավորման գումարները Առափիում այլ նպատակի օգտագործվեցին: Ճապոնական կառավարության հետ համատեղ ջրահեռացման համակարգ անցկացվեց ու սողանքի շարժը չափող սարքեր տեղադրվեցին: Հիմա փրկարարական վարչությունը նորից դիտարկումներ […]
19:30 02.04.2019
Այսօր` ժամը 17։35-ին, Շիրակի մարզի փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Բենիամին գյուղի 9-րդ փողոցի 2-րդ տանը տեղի է ունեցել գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, շտապօգնության բրիգադ։ Տեղում պարզվել է, որ նույն տան բնակիչ, 1938 թվականին ծնված Վարսիկ Շիրինյանը, շմոլ գազից թունավորման հետևանքով, մահացել է, իսկ […]
23:42 30.03.2019
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի Վիեննայում կայացած հանդիպմանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Նա նշել է, որ բանակցային գործընթացը, ըստ էության, առայժմ ոչ մի փոփոխության չի ենթարկվել և Փաշինյան-Ալիև հանդիպումն առայժմ ոչինչի չի կարող փոխել. «Առայժմ ոչինչ չի փոխվել: Այն ստատուս քվոն, որ հիմա կա, Իլհամ Ալիևին ձեռնտու է։ Նա դրա […]
22:14 30.03.2019
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Գյումրի էր բերել քաղաքի հին ճարտարապետության և պատմության նկատմամբ հետաքրքրությունը։ Շրջել է քաղաքի պատմական ու հին փողոցներով, թանգարաններով, ծանոթացել քաղաքի կենցաղին ու պատմությանը ու համոզվել է, որ Գյումրին Հայաստանի ամենահետաքրքիր քաղաքներից մեկն է։ «Հայաստանի ամենահետաքրքիր վայրերից է Գյումրին։ Ցարական ժամանակաշրջանի ճարտարապետության նմուշներից մեկ էլ Գորիսում եմ հանդիպել։ Այստեղ այն ավելի ընդգծված […]
21:42 30.03.2019
Գյումրիի Անտառավան 26 շենքը ենթակա է ամրացման, վթարային հատվածների ապամոնտաժման պայմանով միայն: Նման եզրակացության են հանգել սեյսմիկ ծառայության մասնագետները, որոնք շենքում ուսումնասիրություններ են կատարել: Հիշեցնենք, որ օրեր առաջ շենքում տեղի ունեցած փլուզումից հետո մարզպետարանը դիմել էր սեյսմիկ ծառայությանը՝ ուսումնասիրություններ կատարելու խնդրով: Փլուզումները շենքի 5-րդ հարկում էին, որն էլ, ըստ ուսումնասիրությունների, ամենավթարային հատվածն է և ենթակա […]