TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+6.09 oC
Լուսինե Հայրապետյան

Լուսինե Հայրապետյան

Ո՞վ է Գյումրիի քաղաքապետարանի կրթության բաժնի պետի հավանական թեկնածուն

14:37 22.06.2019

Գյումրիի քաղաքապետարանի կրթության բաժնի պետի պաշտոնը թափուր է: Բաժնի նախկին պետ Հայկ Սուլթանյանը օրեր առաջ նշանակվեց Գյումրիի քաղաքապետի տեղակալ, ըստ այդմ, կրթության բաժնի պետի պաշտոնը թափուր է և առայժմ նույնիսկ ժամանակավոր պաշտանակատար չի նշանակվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գյումրիի քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանն է ներկայացրել ընթացակարգը, թե ինչպես է թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարվելու: «Բաժնի պետի […]

̰
Շիրակի պետական համալսարանի հանրույթը հրավեր կուղարկի Արայիկ Հարությունյանին

09:00 22.06.2019

Շիրակի պետական համալսրանի հանրույթը պատրաստվում է հրավեր ուղարկել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Նրանք խնդրում են ու պահանջում, որ նախարարը ևս մեկ անգամ այցելի բուհ և տեղում ծանոթանա, թե իրականում ինչ վիճակում է այն: Շիրակի պետական համալսարանում նաև ռեկտորի ընտրության և հավակնորդներին ներկայացվող պահանջների փոփոխություններ կլինեն։ Այս հարցերը, ինչպես նաև բուհի բարոյահոգեբանական […]

̰
Մարմաշենի վանական համալիրը սողանքային վտանգի տակ է

19:30 20.06.2019

Ախուրյանի կիրճում սողանքներն ակտիվացել են: Այս մասին ահազանգում է այն մասնագետը, որը տարածքում 3 տարի առաջ է ուսումնասիրություն կատարել, և հիմա սողանքի ակտիվացումը ապացուցում է գիտական պնդումներով: Ախուրյանի կիրճում առաջին սողանքային երևույթները գրանցվել են 12 տարի առաջ: Դրանից հետո նույն երևույթը նկատվել է տարբեր տեղամասերում: Ամենախոշոր սողանքը տեղի է ունեցել 3 տարի առաջ՝ 2016թ. ամռանը, […]

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում 50 սոցիալական բնակարան կկառուցի

19:30 14.06.2019

Գյումրիում 50 սոցիալական բնակարան կկառուցվի: Այսպիսի առաջարկություն Շիրակի մարզպետարանին արել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Սոցիալական բնակարանները ոչ թե նոր շենքի կառուցում են ենթադրում, այլ նախկին հանրակացարանային ու վթարային մասնաշենքի վերակառուցում: Խոսքը նախկին ռադիոգործարանի հանրակացարաններից մեկի մասին է: Քառահարկ վթարային շենքը ֆինանսապես ավելի ձեռնտու է վերակառուցելը: Բոլոր հաշվարկները համապատասխան կառույցները կատարել են և արդեն կառավարության որոշման […]

̰
Հույս ունեմ, որ իշխանությունները չեն փորձի 85-ամյա բուհը կործանել. ՇՊՀ դասախոս

23:04 13.06.2019

Շիրակի պետական համալսարանը կարող է լուծարվել կամ միավորվել: Այսպիսի հայտարարություն է արել երեկ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովի հանձնաժողովների միացյալ նիստում: Իսկ նման հայտարարության համար, ըստ նախարարի, հիմք է հանդիսացել, բուհի բարոյահոգեբանական մթնոլորտը, բուհում հակադիր խմբերի գոյությունը , որոնք անառողջ մթնոլորտ են ստեղծել: Հիշեցնենք, որ մեկ տարուց ավելի է՝ բուհում լարված իրավիճակ […]

̰
Արվեստի բուհերի Գյումրիի մասնաճյուղերում ընդունելության հայտերի ընդունման առաջին փուլն ավարտված է

19:00 13.06.2019

Սահմանափակ հատկացված տեղեր և դիմորդների գրեթե անփոփոխ թիվ … Այսպիսին է ընդունելության վիճակագրությունը արվեստի բուհերի Գյումրիի մասնաճյուղերում: Այս բարձրագույն ուսումնական հաստատությունները ունեն մեկ յուրահատկություն՝ շրջանավարտների թվի աճը կամ նվազումը նրանց ընդունելության ցուցանիշների վրա քիչ է ազդում ու սա պայմանավորված է սրանով, որ արվեստի բուհերը տաղանդավոր դիմորդների համար են: Կոնսերվատորիայի, թատրոնի և կինոյի ինստիտուտի և գեղարվեստի […]

̰
Գյումրու փողոցաշինությունը սահմանված վերջնաժամկետում չի ավարտվի

19:59 12.06.2019

Գյումրու փողոցաշինությունը սահմանված վերջնաժամկետում չի ավարտվի: Այս մասին այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել է ավագանու հերթական նիստում: Այս տարի սեպտեմբերի 21-ին Անկախության օրվա հիմնական միջոցառումներն անցկացվելու են Գյումրիում: Մինչև սեպտեմբերի 21-ը քիչ թե շատ բարեկարգ փողոցներ ունենալ, սա է նաև Գյումրիի փողոցաշինական ծրագրի առաջին փուլի գերնպատակը: 12 փողոցի ու 2 հրապարակի վերանորոգման վերջնաժամկետը հունիսի […]

̰
Գյումրի այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է

19:55 11.06.2019

Գյումրին զբոսաշրջային ռեսուրս է՝ չիրացված հնարավորություններով: Այս կարծիքն են այսօր հայտնել տուրիզմի մասնագետները, որոնք քննարկել են, թե ինչն է խանգարում Գյումրին զբոսաշրջային հետաքրքիր ուղղություն դարձնելուն: Ենթակառուցվածքների բացակայությունը հիմնական պատճառն է, որը Գյումրիի զբոսաշրջային պոտենցիալն անհասանելի է դարձնում: Տուրիզմի մասնագետները խոսել են այն մասին, որ Շիրակ օդանավակայանը ամբողջ հզորությամբ վերագործարկելու մասին խոսակցությունները գործի չեն վերածվում, իսկ […]

̰
Հայաստանում անցկացվել է փողային գործիքների միջազգային 3-րդ փառատոնը

18:15 08.06.2019

Հայաստանում անցկացվել է փողային գործիքների միջազգային երրորդ փառատոնը, որին մասնակցել են 17 երաժիշտ-կատարողներ աշխարհի 7 երկրներից: Փառատոնը կրում է հայ կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանի անունը, որը աշխարհահռչակ է դարձել իր հայտնի շեփորի կոնցերտով: Հայ և համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործությունները 5 օր շարունակ հնչել են փողային տարբեր նվագարանների կատարմամբ: Իսկ փառատոնի եզրափակիչ համերգը տեղի է ունեցել […]

̰
Շիրակի մարզի 2 գյուղերում հունիսի 9-ին գյուղապետի ընտրութուններ կկայանան

22:52 07.06.2019

Հունիսի 9-ին Հանրապետության մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն: Շիրակի մարզի 2 գյուղերում՝ Անուշավանում և Սպանդարյանում, գյուղապետ են ընտրելու: Երկու գյուղերում էլ գործող գյուղապետերը մրցակիցներ ունեն: Եթե մի քանի տարի առաջ գյուղապետերը, այսպես ասած, արհեստական թեկնածուներ էին առաջադրում, որպեսզի ընտրությունները կայանային, ապա հիմա համայնքի ղեկավարի պաշտոնը դարձել է պահանջված ու գրավիչ: Գործող ու […]

̰
Ուժեղ քամին ու կարկուտը վնասներ են հասցրել Շիրակի մարզի մի քանի բնակավայրերի

23:46 04.06.2019

Այսօր երեկոյան ուժեղ քամին ու կարկուտը վնասներ են հասցրել Շիրակի մարզի մի շարք բնակավայրերի։ Ուժեղ քամու հետևանքով Գյումրի քաղաքի Նալբանդյան 6ա հասցեի տան կտուրն ամբողջությամբ պոկվել ու հայտնվել է փողոցում։ Դրա հետևանքով փողոցի երթևեկությունը կաթվածահար է եղել։ Դեպքի պահին տանը մարդ չի եղել։ Դեպքի վայր է ժամանել Շիրակի մարզի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։ Տարածքը […]

̰
Շիրակի մարզում կենսաբանություն, աշխարհագրություն և համաշխարհային պատմություն առարկաներից միասնական քննություն է հանձնել 163 դիմորդ

15:05 04.06.2019

Մեկնարկել են միասնական քննությունները: Այսօր դիմորդները քննություն են հանձնել կենսաբանություն, համաշխարհային պատմություն և աշխարհագրություն առարկաներից: Շիրակի մարզում 3 առարկայից 163 դիմորդ քննություն է հանձնել մեկ քննական կենտրոնում՝ թիվ 10 դպրոցում: Ամենամեծ խումբը՝ 120 դիմորդ, կազմել են կենսաբանություն հայտագրած շրջանավարտները: Մեծ մասը Բժշկական համալսարանի դիմորդներն են: Այս տարի շրջանավարտների թիվը մեծ է, ըստ այդմ` շատ բաժիններում […]

̰
«Սաստեքսի» ղեկավարությունն աշխատակիցների առաջ փակել է դռները և խուսափել Շիրակի մարզպետի հետ հանդիպումից

19:22 03.06.2019

«Սաստեքս» գործարանի ղեկավարությունը խուսափում է Շիրակի մարզպետի հետ հանդիպումից: Այս մասին այսօր գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է Տիգրան Պետրոսյանը: Անցած ուրբաթ գործարանի սեփականատերերը համաձայնության էին եկել, որ ցածր աշխատավարձից և պայմանագրի պայմաններից բողոքող աշխատակիցներն այսօր պետք է գնային աշխատանքի, բայց առավոտյան նրանց առաջ գործարանի դռները կրկին փակ են եղել և հայտնել են, որ […]

̰
Շնորհակալ եմ, որ հիշում են հորս հիշատակը, որ դեռ հիշում են նրա խաղը․ Հենրիխ Մխիթարյան

20:26 02.06.2019

Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի համայնքային մարզադաշտն այսօր անվանակոչվել է Հայաստանի ազգային ընտրանու ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հոր՝ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի անունով։ Սպանդարյանի մարզադաշտը 1980-ականներին է կառուցվել, իսկ անցած տարվա աշնանը վերանորոգվել է կառավարության միջոցներով։ Մարզադաշտը նոր հանդերձարան, ցանկապատ ու գույք ունի։ Մարզադաշտի վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2016-ին՝ այն ժամանակ ԱԺ պատգամավոր Սամվել […]

̰
Շիրակի մարզում դպրոցների տնօրենների հավաստագրման քննությանը կմասնակցի 17 հավակնորդ

17:31 30.05.2019

Կրթության և գիտության նախարարությունը դպրոցների տնօրենների հավակնորդների համար վերապատրաստման դասընթացներ է սկսել: Դրանք վերաբերում են նրանց, ովքեր պատրաստվում են հավաստագրման քննությունների մասնակցել: Հավաստագիրը պարտադիր է տնօրենի մրցույթին մասնակցելու համար: Շիրակի մարզում վերապատրաստմանը մասնակցում են 17 անձինք, այդ թվում՝ գործող տնօրեններ: Իսկ տնօրենի թափուր պաշտոններ կան մարզի մի շարք դպրոցներում: Պաշտոնավարման ժամկետն ավարտված կամ 65 տարին […]

̰
Ջրառատի Սուրբ Մինաս վերակառուցվող եկեղեցում խաչի օրհնություն է կատարվել

20:32 28.05.2019

Շիրակի մարզի Ջրառատ գյուղի 6-7-րդ դարերի թվագրվող եկեղեցին 3-րդ տարին է՝ վերակառուցվում է։ Եկեղեցուց ընդամենը 3 պատ էր պահպանվել։ Պատմաճարտարապետական կառույցը վերականգնվում է նախկին տեսքով։ Ջրառատ գյուղը հիմնադրվել է 1800-ականներին, երբ այս տարածք են եկել Մուշից գաղթած հայերը։ Այդ ժամանակ գյուղում կիսավեր եկեղեցի են գտել, այն վերակառուցել են որպես փոքրիկ բազիլիկ եկեղեցի՝ փայտյա տանիքով։ Իրականում […]

̰
Շիրակի մարզում նշել են Սառնաղբյուրի հերոսամարտի 101-րդ տարեդարձը

15:41 27.05.2019

Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում նշել են Սոգթլուի հերոսամարտի 101-րդ տարեդարձը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ավանդաբար ամբողջ գյուղի բնակիչները մայիսի 26-ին հավաքվում են գյուղի Կարմիր վանքի տարածքում, որտեղ 1918 թվականին տեղի են ունեցել ինքնապաշտպանական մարտերը, ծաղիկներ են խոնարհում հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Սոգթլուի հերոսական ճակատամարտը բեկումնային է եղել հայ ժողովրդի 1918 թվականի ազգային-ազատագրական պայքարում:   […]

̰
Գյումրիում տնակների թիվը 34-ով ավելացել է. նոր թվեր են հրապարակվել

14:45 25.05.2019

Քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խումբը, որը հաշվառում է Շիրակի, Լոռիի և Արագածոտնի մարզերի ոչ հիմնական շինությունները, այսօր հերթական նիստն է անցկացրել Գյումրիում: Նիստի ընթացքում ներկայացվել են ոչ հիմնական շինությունների նոր թվային տվյալները, համաձայն որոնց` Շիրակի մարզում կա 3253 տնակ, որից 2871-ը` Գյումրիում: Այս թիվը, Գյումրիի քաղաքապետարանի ներկայացրած նախորդ տվյալների համեմատ, ավելի է 34-ով, և հիմա հանձնաժողովը […]

̰
Շիրակի մարզում վերջին զանգը հնչել է 1667 շրջանավարտի համար

19:49 24.05.2019

Վերջին զանգն այսօր հնչել է Շիրակի մարզի 1667 12-րդ դասարանցիների համար: Նրանցից 778-ը Գյումրիի ավագ, միջնակարգ դպրոցների և վարժարանների սաներն են: Վերջին դասի տոնական միջոցառումներ են տեղի ունեցել բոլոր դպրոցներում: Աշակերտական համազգեստ, կրծքազարդ զանգեր, փուչիկներ ու ծաղիկներ և, իհարկե, տոնական տրամադրություն, սրանք Վերջին զանգի բաղկացուցիչներն են, որոնք փոքր-ինչ փոփոխության են ենթարկվել: Գյումրու թիվ 2 ավագ […]

̰
Շիրակի մարզում խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպքեր են գրանցվել

23:13 22.05.2019

Շիրակի մարզում խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպքեր են գրանցվել: Երազգավորս և Գետք գյուղերում 20-ից ավելի գլուխ խոզ է անկել: Գետք գյուղի բնակիչ Արտաշես Սմբատյանի մայրացու խոզերը օրեր առաջ են սատկել: Երբ նաև հարևանի խոզերն են սկսել սատկել, հասկացել են, որ գործ ունեն վիրուսային հիվանդության հետ ու ահազանգել են անասնաբույժներին: Հարևան Երազգավորս գյուղում նույնպես անասունների նույն հիվանդությունն […]

̰
Ծառահատման դեպք Գյումրիում, 5 մրգատու ծառ է հատվել

19:30 21.05.2019

Ծառահատումներ են տեղի ունեցել Գյումրիի Պարույր Սևակ 6 շենքի տարածքում: Համայնքապատկան տարածքի բարեկարգման պարտավորությունը 20 տարուց ավելի է, ինչ շենքի բնակիչներն էին ստանձնել` փոքրիկ այգի էին ստեղծել: Նախօրեին էլ տարածքում մարդիկ են հայտնվել ու մրգատու 5 ծառ կտրել: Անի թաղամասի բոլոր շենքերի տարածքում փոքրիկ կանաչ տարածքներ կան: Դրանք մշակում ու խնամում են բնակիչները: Բալենիներ, խնձորենիներ […]

̰
Մինասի բնօրինակ 2 կտավ Տրետյակովյան պատկերասրահից վերադարձվել է նկարչի ընտանիքին

23:35 18.05.2019

Մինաս Ավետիսյանի Ջաջուռում գտնվող թանգարանը հատուկ Թանգարանային գիշերվա համար ցուցադրությունը համալրել է նկարչի բնօրինակ երկու աշխատանքներով, որոնք մինչ այժմ գտնվել են Հայաստանի սահմաններից դուրս։ Այսօրվանից գործում է նաև նոր ցուցասրահ՝ Մինասի անձնական իրերի անկյունը։ Ցուցասրահ, որտեղ ոչ թե արվեստի գործեր են, այլ իրեր, որոնք պատմում են հեղինակի մասին։ Մինասի ներկերը, 1972-ին արվեստանոցում բռնկված հրդեհից փրկված […]

̰
Արթիկի 5-րդ դարի եկեղեցու տարածքում պեղումներ են սկսվել

19:30 17.05.2019

Արթիկի 5-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերականգնվի: Խոնարհված եկեղեցին կառուցելու համար 30 տարի է, ինչ քաղաքն ու եկեղեցին գումարների փնտրտուքի մեջ էին: Անգամ դրամահավաք էր սկսվել: Աշխատանքները ֆինանսավորելու ցանկություն է հայտնել ռուսաստանաբնակ արթիկցի գործարար Արմեն Մարտիրոսյանը: Մինչ Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքների մեկնարկը, մշակույթի նախարարության պահանջով, տարածքում պեղումներ են սկսվել: Եկեղեցին պատմամշակութային կառույց է և […]

̰
Ասֆալտ անողին ասֆալտին փռելու խնդիր չկա դրված .Շիրակի մարզպետն ամփոփել է պաշտոնավարման 100 օրն ու անդրադարձել Գյումրիի ձգձգվող փողոցաշինությանը

00:14 17.05.2019

Պաշտոնավարման հարյուր օրն է երեկ ամփոփել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Հրավիրած մամուլի ասուլիսի սկզբում մինչ 100- օրյա հաշվետությանն անցնելը Շիրակի մարզպետն օրվա խորհուրդներին անդրադարձավ: Մայիսի 16-ին նշվում է ուսանողության օրը, իսկ այս օրը նաև մեր քաղաքի համար կարևոր ու հատկանշական իրադարձոթյամբ է առանձնանում: Ուղիղ 100 տարի առաջ՝ 1919 թվականի մայիսի 16-ին Ալեքսանդրապոլում հիմնվել է  առաջին […]

̰
Շիրակի մարզում առողջապահության ամենալուրջ խնդիրը կադրերի պակասն է. Արսեն Թորոսյան

19:27 16.05.2019

Այսօր Գյումրի է այցելել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Գյումրի» բժշկական կենտրոնում նախարարը մասնակցել է նոր ախտորոշիչ կենտրոնի բացման արարողությանը։ Ռուսական «MRT էքսպերտ Անդրկովկաս» ընկերությունն իր ախտորոշիչ կենտրոնի մասնաճյուղն է բացել Գյումրիում։ Մարզերում բժշկական կենտրոնների համալրումը նոր սարքավորումներով և մասնագետ կադրերով մարզային առողջապահության զարգացման կառավարության հայեցակարգի պահանջ է։ Արսեն Թորոսյանը խոսել է […]

̰
Շիրակի մարզի գյուղատնտեսությունը նմանեցնում եմ խաղատանը խաղադրույք կատարելուն. մարզպետ

17:42 16.05.2019

Գյուղատնտեսությունը Շիրակի մարզի առանցքային, բայց ռիսկային ճյուղն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Շիրակի մարզի ցանքատարածությունների մեծ մասը զբաղեցնում են հացահատիկային մշակաբույսերը, որոնց ռիսկայնությունը շատ մեծ է: «Շիրակի մարզում գյուղատնտեսությունը նմանեցնում եմ խաղատանը խաղադրույք կատարելուն: Վերջում ինչ կստանաս, բավականին մեծ հարցական է: Մարզում 91 հակակարկտային կայան ունենք, 2-ը վերջերս […]

̰
Երբ աշխատանքումս կունենամ լավ ցուցիչներ, դեմ չեմ լինի ինձ պարգևավճար նշանակել. Շիրակի մարզպետ

17:35 16.05.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիս է հրավիրել: Ի թիվս այլ հարցերի` Շիրակի մարզպետն անդրադարձել է նաև պարգևավճարների թեմային, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Օրեր առաջ մարզպետի հրամանով պարգևատրվել էին Շիրակի  մարզպետարանի վարչության ղեկավարներն ու մարզպետարանի գլխավոր քարտուղարը: Ընդհանուր հաշվով պարգևատրվել էր 142 աշխատակից, իսկ պարգևատրման գումարը կազմում էր 15 մլն […]

̰
Գյումրիում Ընտանիքի օրվան նվիրված համաժողով ու տոնական միջոցառում է անցկացվել

21:14 15.05.2019

1993 թվականից մայիսի 15-ը աշխարհի շատ երկրներում նշվում է որպես ընտանիքի միջազգային օր: Հայաստանն այս տոնին միացել է 8 տարի առաջ: Բոլոր ժամանակներում պետության զարգացման մասին պատկերացում տվել են հասարակության մեջ ընտանիքի զարգացման աստիճանով ու ընտանիքի հանդեպ պետության վերաբերմունքով: Շիրակի մարզպետարանը համաժողով էր կազմակերպել, որի ընթացքում խոսել են այն խնդիրների մասին, որոնցով ծանրաբեռնված են Շիրակի […]

̰
Կիսատ գործն ավարտելու փոխարեն կրկնակի աշխատանք. Գյումրիում հիմնանորոգվող փողոցների եզրաքարերը պոկվել են

12:50 10.05.2019

Գյումրիի հիմնանորոգվող փողոցներում անցած տարի շարված եզրաքարերը պոկվել են: Ամենատեսանելին Գերցենի և Գարեգին Նժդեհ փողոցներում է: Թերություններով կատարված աշխատանքի մեղքով շինարարները կիսատ թողած փողոցաշինական  գործը շարունակելու փոխարեն կրկնակին են անելու, թեև բրիգադների ակտիվ աշխատանք փողոցներում չկա: Վիճակը նույնն է հիմնանորոգման ծրագրի առաջին փուլում ընդգրկված բոլոր 12 փողոցներում: Հունիսի 30-ին հաստատված աշխատանքների վերջնաժամկետը բոլոր դեպքերում չի […]

̰
Գյումրիում Հաղթանակի օրվա առթիվ զորահանդես է անցկացվել

15:40 09.05.2019

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 74 և Շուշիի ազատագրման 27 ամյակի առիթով Գյումրիում անցկացվել է զորահանդես: Կենտրոնական հրապարակով անցել են հայ-ռուսական միացյալ զորախմբի, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի, Շիրակի կայազորի զինծառայողները, ինչպես նաև ԱԱԾ զորքերը, Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները, Արցախյան ազատամարտի վետերանները և պատանի երկրապահները: Հայ-ռուսական միացյալ զորախմբի զորահանդեսը ղեկավարում էր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ […]

̰
BACK_TO_TOP