TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+6.09 oC
Լուսինե Հայրապետյան

Լուսինե Հայրապետյան

Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է ուկրաինական ցորենով բեռնված առաջին 10 նավերի ժամանման մասին

18:05 20.08.2022

Ուկրաինական ցորենով բեռնված առաջին 10 նավերը բարեհաջող տեղ են հասել։ Այս մասին Թվիթերում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Սա Եվրահանձնաժողովի նախագահը անվանել է «լավ սկիզբ» և հավելել է, որ ծովային ճանապարհը պետք է բաց մնա պարենի արտահանման համար։ Օգոստոսի 18-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ընթացիկ ամսվա սկզբից, երբ մեկնարկեց ուկրաինական […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Ստամբուլ

17:43 20.08.2022

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը եվրոպական շրջագայությունը կավարտի Ստամբուլ այցելությամբ»։ Այս մասին հայտնել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի աշխատակազմի աղբյուրը։ Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Քիշնևում հանդիպել էր Մոլդովայի նախագահին։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և այլ օրակարգային հարցեր։ Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, Անտոնիո Գուտերեշն այսօր համատեղ համակարգման կենտրոնի տեսչական խմբի հետ […]

̰
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի

17:35 20.08.2022

Թուրքիայի Թարսուս-Ադանա-Գազիանթեփ ավտոմայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի։ Ուղևորատար ավտոբուսը բախվել է շտապ օգնության, հրշեջ և Ihlas լրատվական գործակալության ավտոմեքենաներին։ «Վերջին տեղեկությունների համաձայն՝ վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի,կա 22 վիրավոր»,- հայտնում է CNN Turk հեռուստաալիքը։ Բախումկից հետո ավտոբուսը կողաշրջվել է։ Զոհերի թվում են 3 հրշեջներ, 2 բուժաշխատող և 2 լրագրող։ […]

̰
Արտահանձնման հարցով Թուրքիան  պատասխան  չի ստացել Շվեդիայից և Ֆինլանդիայից

17:19 20.08.2022

Ահաբեկչությունների հետ առնչություն ունեցած անձանց արտահանձնման հարցով Թուրքիան դրական պատասխան չի ստացել Շվեդիայից և Ֆինլանդիայից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների ֆոնին Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ են ներկայացրել։ Սկզբում Թուրքիան հայտերի քննարկման գործընթացի մեկնարկը կասեցրել էր, հետո հունիսի 29-ին Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան անվտանգությանը վերաբերող համաձայնագիր […]

̰
Ցիանոբակտերիաները կարող են գոյատևել Մարսի փոշու հատիկներում

23:57 14.08.2022

Եվրոպացի աստղակենսաբանները հայտնաբերել են, որ Anabaena ընտանիքի ցիանոբակտերիաները, որոնք ունակ են ապրել Մարսի վրա, կարող են նաև Կարմիր մոլորակի փոշու հատիկներում գոյատևել։ Այս մասին հայտնել է Կիրառական տիեզերական տեխնոլոգիաների և միկրոգրավիտացիայի կենտրոնի  մամուլի ծառայությունը։ Վերջին շրջանում գիտնականները մտածում են այն մասին, թե ինչպե՞ս մարդկությունը կարող է գաղութացնել Մարսը և բոլոր այն մոլորակները, որոնց վրա բնակեցումը […]

̰
Երկրաֆիզիկոսները ապացուցել են, որ Լուսինը մի ժամանակ Երկրի մաս է կազմել

21:35 14.08.2022

Ցյուրիխի համալսարանի երկրաֆիզիկոսները գտել են նոր ապացույցներ այն բանի, որ մի ժամանակ Լուսինը եղել է Երկրի մաս։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։ Համաձայն Լուսնի ծագման մասին որոշ վարկածների՝ այն առաջացել է մի նյութից, որը տարբեր պատճառներով առանձնացել է Երկիր մոլորակից։ Պատճառներից կարող էր լինել 4,5 մլրդ տարի առաջ Երկրի բախումը Մարս մոլորակի չափսերին […]

̰
Անտարկտիդայի սառցե մակերեսը վերջին 25 տարիներին կրճատվել է երկու անգամ ավելի, քան նախկինում կարծում էին․ NASA

14:25 14.08.2022

NASA-ի գիտնականների իրականացրած Անտարկտիդայի նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  սառցե զանգվածը 25 տարում երկու անգամ ավելի շատ է կրճատվել, քան նախկինում գնահատվում էր։ Այս մասին հրապարակում է կատարվել  NASA -ի կայքում։ «Վերջին 25 տարում Անտարկտիդայի ափամերձ գծի փոփոխություններին վերաբերող հետազոտության արդյունքում հանգեցինք եզրակացության, որ 1997թ-ից մինչ օրս լողացող սառցադաշտերում սառույցի կորուստը կազմել է ոչ […]

̰
Կապիկի ծաղկի վիրուսը մինչև 70 աստիճան տաքության պայմաններում կենսունակությունը կորցնում է

13:15 14.08.2022

Ֆրանսիացի վարակաբանները պարզել են, որ «կապիկի ծաղիկ» վիրուսը կենսունակությունը կորցնում է  5-15 րոպե տևողությամբ 60-70 աստիճան ցելսիուս տաքացնելիս։ Սա պետք է հաշվի առնել տարածքները և բժշկական սարքավորումները ախտահանելիս։ Այս մասին գրում է bioRxiv էլեկտրոնային պարբերականը։ Եվրոպայում այս տարվա մայիսին բռնկված «կապիկի ծաղիկ» հիվանդությունը ստիպել է գիտնականներին վիրուսի դեմ պայքարի միջոցներ գտնել։ Առայժմ գոյություն ունի երկու […]

̰
Կիևում կարծում են, որ ՌԴ-ի հետ բանակցությունների վերսկսումը կնշանակի Մոսկվայի հաղթանակ

18:35 13.08.2022

Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսելու մոտիվացիա չունի, քանի որ դա կնշանակի Ռուսաստանի հաղթանակ։ Այս մասին ուկրաինական «Բաբել» պարբերականին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Բանակցությունները Ռուսաստանի հետ այսօր կնշանակեն միայն մեկ բան, որ Ռուսաստանը հաղթել է»,- ասել է Պոդոլյակը։ Նրա խոսքով Ուկրիանան Ռուսաստանի հետ երկխոսությունը պահպանում է միայն գերիների, ինչպես […]

̰
Թուրքական ապրանքների ՌԴ արտահանման ծավալներն աճել են

17:51 13.08.2022

Թուրքական ապրանքների արտահանումը Ռուսաստան այս տարվա առաջին կիսամյակում հասել է վերջին 8 տարիների առավելագույն ծավալին՝ շուրջ 3 մլրդ դոլար։ Այս մասին գրում է  Bloomberg պարբերականը։ Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադիլ Կարաիսմաիլօղլուն նշել է, որ այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում, երկու երկրների միջև ավտոմեքենաների առևտուրն աճել է 58%-ով։   Թուրքիայի ազգային վիճակագրական վարչության տվյալներով  սա թուրքական […]

̰
Չինաստանում հեղեղումների պատճառով 4 զբոսաշրջիկ է մահացել

17:32 13.08.2022

Չինաստանի Սիչուան նահանգում հեղեղումների պատճառով 4 զբոսաշրջիկ է զոհվել ևս 9-ը վիրավոր է։ Այս մասին հաղորդում է Ռիա նովոստին, հղում անելով Չենդու քաղաքի արտակարգ իրավիճակների գերատեսչությանը։ «Հեղեղումների պատճառով 4 մարդ է զոհվել, 3 մարդ ծանր վիրավորում է ստացել , ևս 6-ը թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։ Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։ […]

̰
Կիևը հայտնել է, թե Ուկրաինան օրական  քանի զինծառայող է կորցնում

19:03 09.08.2022

Ուկրաինան օրական 30-50 զինծառայող է կորցնում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակին։ «Ես կարծում եմ, որ կորուստները կազմում են մոտ  30-50 մարդ », – ասել է նա BBC-ի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում։ Պոդոլյակի խոսքերով օրական զոհերի թիվը կրճատվել է 2,5-3 անգամ։ Նախկինում Ուկրաինայում օրական 100-200 զինծառայող […]

̰
Բայկոնուր տիեզերակայանից տիեզերք է դուրս եկել Իրանական «Խայյամ» արբանյակը

18:08 09.08.2022

  Իրանական «Խայյամ» արբանյակն այսօր տեղական ժամանակով 10։30-ին տիեզերք է դուրս եկել «Союз-2.1б» հրթիռի միջոցով՝ Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանից։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ «Խայյամը» իրանական հեռակառավարվող զոնդավորման արբանյակ է, որը տիեզերք է դուրս եկել Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում։ Արբանյակի կառավարմամբ և սպասարկմամբ զբաղվում են իրանցի մասնագետները։ Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեպուրն […]

̰
Չինաստանը Թայվանի մերձակայք է ուղարկել 20 ինքնաթիռ և 14 ռազմանավ

18:22 06.08.2022

Չինաստանի ազգային-ազատագրական բանակը մասշտաբային զորավարժությունների անցկացման երրորդ օրը Թայվանի մերձակայք է ուղարկել 20 ինքնաթիռ և 14 ռազմանավ։ Այս մասին Twitter-ում հայտնել են կղզու իշխանությունները։ Նշվում է, որ Պեկինն ուղարկել է 4- ական  J-11 и J-16 կործանիչ, 10 Су-30 ինքնաթիռ, ինչպես նաև Y-20 ծանր ռազմատրանսպորտային նավ և Y-20 հակասուզանավային ինքնաթիռ։ Թայբեյն իր հերթին օդային պարեկություն է […]

̰
Վիեննայում մեկնարկել է Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցով բանակցությունների երկրորդ փուլը

17:44 06.08.2022

Վիեննայում փորձագիտական մակարդակով մեկնարկել են Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցով բանակցությունները։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Վերջին երկու օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ Իրանի փորձագետները հավաքվել են «Կոբուրգ» հյուրանոցում, որպեսզի քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու հարցը։ Վիեննայում բանակցությունները մեկնարկել են հինգշաբթի օրը՝ հնգամսյա դադարից հետո։ Իրանի պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի […]

̰
Թուրքիան և Ռուսաստանն անցում կկատարեն ռուսական ռուբլով առևտրին

17:20 06.08.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ օգոստոսի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ  ունեցած հանդիպմանը  համաձայնության են եկել երկկողմանի առևտուրը ռուսական ռուբլով իրականացնելու մասին։ Այս մասին հայտնում է TRT-ն։ «Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել ենք  առևտրում որպես արժույթ ռուբլին կիրառելու հարցում։ Քանի որ մենք առևտուրն իրականացնելու ենք ռուբլով, դա կդառնա Թուրքիայի […]

̰
ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել է Իրանի դերը նավթի շուկայում կայունություն պահպանելու գործում

19:06 01.08.2022

ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Հայսամ ալ-Գայսը հայտնել է կազմակերպության հիմնադիր այն երկրի անունը, որը նավթի շուկայում կայունության հաստատման հարցում լուրջ դերակատարում ունի։ Քուվեյթի Al Ra’I թերթին տված հարցազրույցում նա ասել է, որ Վենեսուելան Իրանի նման կարևոր դեր ունի նավթի շուկայում։ Նրա խոսքերով՝ ՕՊԵԿ-ի երկրներին անհրաժեշտ է տարեկան 500 մլրդ դոլար ներդրում, որպեսզի կարողանան պահպանել օրական 100 […]

̰
Իրանի ԱԳՆ-ն հայտնել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլի  վերսկսման հնարավորության  մասին

18:13 01.08.2022

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին չի բացառել մոտ ապագայում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսումը։ «Մենք կարող ենք հստակեցնել բանակցությունների մոտ ապագայում վերսկսման մոտավոր ժամկետները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կօգնի համաձայնության հասնել»,- ասել է իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։ Պատասխանելով Վիեննայում միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսմանը վերաբերող հարցին, […]

̰
Հնդկաստանն աջակցում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցությանը

18:05 30.07.2022

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հանդես է եկել Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցության օգտին։ Նա նշել է, որ  Իրանի անդամակցությունը կամրապնդի կազմակերպության դիրքերը համաշխարհային շուկայում։ « Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը  կնպաստի համաշխարհային շուկայում կազմակերպության ազգեցության ուժեղացմանը»,- ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը Տաշքենդում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նստաշրջանի […]

̰
Իրանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի

17:48 30.07.2022

Իրանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի, ևս 18 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնել է  Իրանի Կարմիր մահիկի ղեկավար Մեհդի Վալիմպուրը։   Նա ասել է, որ ջրհեղեղից տուժել է 21 շրջան, այդ թվում Լուրեստանը, Սպահանը, Չեհար Մեհալը և Բախտիարը, ինչպես նաև Թեհրանը։ Նրա խոսքերով մինչ օրս տարհանվել է 2500 մարդ։  

̰
Ցուցարարները կրկին գրոհել են Իրաքի խորհրդարանի շենքը

17:31 30.07.2022

Իրաքում ցուցարարները գրոհել են խորհրդարանի ներկայացուցիչների խորհրդի շենքը։ Այն գտնվում է Բաղդադի կենտրոնում, կառավարական, այսպես կոչված կանաչ գոտում։ Ցուցարարներն իրենց բողոքն են հայտնում վարչապետի պաշտոնում Մուհամմեդ Շիա ալ-Սուդանիի առաջադրման դեմ։ Al Sumaria հեռուստաընկերությունը հայտնում է, որ անվտանգության և զինված ուժերը կիրառել են ջրցաններ և արցունքաբեր գազ, սակայն չեն կարողացել կանխել ցուցարարների գրոհը։ Իմամ Մուքթադ աս-Սադրայի […]

̰
Իսպանիայում կապիկի ծաղիկից մահվան երկրորդ դեպքն է արձանագրվել

17:23 30.07.2022

Իսպանիայում կապիկի ծաղիկ վարակից մահվան երկրորդ դեպքն է արձանագրվել։ Այս մասին հայտնում է Cadena SER. ռադիոկայանը։ Նախօրեին Իսպանիայի առողջապահության նախարարությունը մահվան առաջին դեպքն էր հաստատել։ «Առողջապահության նախարարությունը հաստատում է կապիկի ծաղիկից մահվան երկրորդ դեպքը»,- հաղորդում է ռադիոկայանը՝ հղում անելով առողջապահության համակարգի կոորդինացիոն կենտրոնին։ Կապիկի ծաղիկը եզակի վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է նաև մարդուց մարդուն։ […]

̰
2022-ի առաջին կիսամյակում արտադրված պողպատի ծավալներով Իրանն աշխարհում 10-րդն է

20:00 23.07.2022

Պողպատի արտադրողների համաշխարհային ասոցիացիան հրապարակել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Իրանի արտադրած պողպատի ծավալները՝ 13,6 մլն տոննա։ Սրանով իսկ Իրանը պողպատի արտադրությամբ աշխարհում 10-րդն է։ Հաշվետվության համաձայն, նույն ժամանակահատվածում աշխարհում արտադրված պողպատի ծավալը կազմում է 949 մլն տոննա, ինչը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 5,5%-ով։   Հունվար-հունիս ամիսներին Իրանի արտադրած պողպատի ծավալները գերազանցել […]

̰
Իրանը թալիբներին նավթ կվաճառի

18:51 23.07.2022

Աֆղանստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է,որ ստորագրվել է պայմանագիր Իրանից 350 հազար տոննա նավթ գնելու մասին։ Այս մասին հայտնում է Mehr-ը։   Իրանի ֆինանսների նախարարությունից էլ հայտնել են, որ պայմանագիրը ստորագրվել է Աֆղանստանում նավթի գները նվազեցնելու նպատակով։ Ավելի վաղ Աֆղանստանից բարձրաստիճան պատվիրակություն էր մեկնել Իրան նավթի ձեռքբերման շուրջ բանակցություններ վարելու, գնի և Աֆղանստան տեղափոխման հարցերը քննարկելու […]

̰
Աշնանը Իրանը տիեզերք կուղարկի սեփական արտադրության արբանյակ

18:15 23.07.2022

Իրանը աշնանը տիեզերք կուղարկի սեփական արտադրության արբանյակ։ Այս մասին հայտարարել է իրանական տիեզերական գործակալության ղեկավար Հասան Սալարիեն։ «Պատժամիջոցների պատճառով մենք ազգային տիեզերական ծրագիր ենք մշակել։ Տասնամյա ծրագրի շրջանակներում մեր արբանյակները պատրաստ են տիեզերք թռչելու։Մենք հուսով ենք, որ աշնանը կկարողանանք մեր արտադրության արբանյակը տիեզերք ուղարկել »,- ասել է նա։ Հասան Սալարիեի խոսքերով՝ Իրանը արբանյակի գործարկման հստակ […]

̰
Ստամբուլյան համաձայնագիրը ոչինչ չի երաշխավորում․ ՄԱԿ

17:39 23.07.2022

ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպենը հայտնել է, որ ուկրաինական ցորենի արտահանման մասին համաձայնագիրը դա վստահության ամրապնդման ակտ է և ոչ մի երաշխիք չկա, որ կողմերը չեն խոչընդոտի արտահանմանը։ Նա նշել է, որ ստամբուլյան համաձայնագիրը կօգնի պարենային լարվածությունը մեղմացնելու և գնաճը զսպելու հարցում։ «Ստամբուլյան համաձայնագիրը կնվազեցնի առաքման խոչընդոտները, կնվազեցնի ծախսերը, սրանով իսկ […]

̰
Թուրքիայի ՊՆ-ն խոսել է նավահանգիստների ականազերծման մասին

17:20 23.07.2022

«Ուկրաինական ցորենի արտահանումը սկսելու համար սևծովյան նավահանգիստները ականազերծելու կարիք չկա»։ CNN-ին տված հարցազրույցում  ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Նրա խոսքով՝ առևտրային նավերի համար բավական է անվտանգ միջանցքներ ապահովել։ «Հիմա ականզերծման կարիք չկա։ Գործելու է համատեղ համակարգման  կենտրոն, և ռուսական և ուկրաինական կողմերը գտնվելու են նույն տեղում, մենք  որոշելու ենք անվտանգ ուղղությունը և ճանապարհելու […]

̰
Գիտնականները Ալցհայմերի հիվանդության առաջացման վտանգը կապում են քնի խանգարումների հետ

23:43 17.07.2022

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ քնի խանգարումները  գլխուղեղում բորբոքային պրոցեսները կապված են Ալցհայմերի հիվանդության բարձր ռիսկի հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Sleep ամսագրում։ Գիտնականների կարծիքով, տարիքի հետ կապված բորբոքaյին պրոցեսները գլխուղեղում բացասաբար են անդրադառնում Ալցհայմերի հիվանդության առաջացման հետ կապված սպիտակուցների և նոյրոնների ամբողջականության վրա: Սա հանգեցնում է  նրան, որ կրճատվում է գլխուղեղի սիգմա-ռիթմ գեներացնելու […]

̰
Չինաստանում հայտնաբերել են 200 մլն տարի առաջ դինոզավրերի դիմացկունության գաղտնիքը

23:00 17.07.2022

Չինաստանում Նանկինի երկրաբանության և հնէաբանության  ինստիտուտի գիտնականները Կոլումբիայի համալսարանի գործընկերների հետ պարզել են 200 մլն տարի առաջ գոյություն ունեցած դինոզավրերի դիմացկունության գաղտնիքը։ Այդ դինոզավրերը համարվել են ջերմասեր և կարողացել են հարմարվել Երկրի ջերմաստիճանի ժամանակավոր նվազմանը։ Տրիասյան ժամանակաշրջանում, որը տևել է 251 մլն տարի, ակտիվ հրաբուխները հանգեցրել են մթնոլորտի ջերմաստիճանի բարձրացման։ Դա հանգեցրել է շատ տեսակների […]

̰
ՆԱՍՍ-ն 848 հազար դոլար է հատկացրել վտանգավոր երկնաքարերի ուսումնասիրության համար

18:43 17.07.2022

ՆԱՍՍ-ն 848 հազար դոլար է հատկացրել Mithneos պրոյեկտը երեք տարով երկարաձգելու համար։ Ծրագիրն ուղղված է Երկրի համար վտանգավոր երկնաքարերը հայտնաբերելուն։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Արիզոնայի ինստիտուտի մամուլի ծառայությունը։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում աշխարհի տարբեր երկրների գիտնականները հետևում են երկնաքարերին, որոնք գտնվում են Երկրի մերձակայքում և փորձում են հասկանալ, թե դրանք ինչքանով են վտանգավոր […]

̰
BACK_TO_TOP