18:14 10.08.2019
Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, այսօր տեղի է ունեցել Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայի վերագործարկման արարողությունը: Գործարանի համասեփականատերերից մեկը շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշն է, որը Մարալիկում լրագրողների հարցերին է պատասխանել: Անդրադարձել է Գյումրիի «Սաստեքս» ընկերության աշխատակիցների բողոքներին: Հիշեցնենք` «Սաստեքս» ընկերության աշխատակիցները դժգոհում էին աշխատավարձի չափից ու աշխատանքային պայմաններից, իսկ բողոքող շուրջ 70 աշխատակից աշխատանքից ազատվել է: […]
18:08 09.08.2019
Պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում են Գյումրի-Կապս-Ամասիա և Գյումրի-Բավրա ճանապարհների առանձին հատվածներ: Այս ճանապարհահատվածները վերջին մոտ 20 տարիներին միայն ընթացիկ նորոգումների են ենթարկվել, մի քանի անգամ էլ հիմնանորոգման ծրագրերում ընդգրկվել են, հետո ֆինանսավորման բացակայության պատճառով դուրս մնացել: Մեկը հանրապետական, մյուսը միջպետական նշանակության ճանապարհ է: Երկու ճանապարհներին հիմնանորոգման աշխատանքները միաժամանակ են մեկնարկել ու ավարտի ժամկետներն էլ նույնն են: […]
19:38 07.08.2019
Սերունդների երկխոսություն, որը երաժշտության նկատմամբ սիրո գենետիկական փոխանցման ապացույցն է: Երկու սերունդների համատեղ կատարմամբ համերգաշրջանն ամփոփել է Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը: Ջութակի կատարումներով հանդես են եկել նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Երվանդ Վարոսյանն իր 8-ամյա դստեր հետ և Բելգիայում բնակվող գյումրեցի ջութակահար Արման Սիմոնյանն իր որդու հետ: Սերունդների կապը երաժշտությունն ամրապնդում է, ինչպես նաև ապահովում […]
20:00 05.08.2019
«Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովին Շիրակի մարզի մի շարք անհատ ձեռներեցներ ու գործարարներ նոր ներդրումային ծրագրեր են ներկայացրել: Կառավարության համաֆինանսավորման դեպքում դրանք կարող են վերածվել կոնկրետ ձեռներեցության: Ընդ որում, շիրակցի ձեռներեցները նորարար ու անգամ տարածաշրջանում նմանը չունեցող ծրագրեր են ներկայացրել: Օրինակը քլորելա վուլգարիս կոչվող ջրաբույսի արտադրության ծրագիրն է, որի հեղինակը գյումրեցի անհատ ձեռներեց Աշոտ […]
13:53 03.08.2019
Տնակից տուն մեկ քայլ է․․․Այսպես է կոչվում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նոր նախաձեռնությունը, որը «մեկ բացիկ, մեկ բնակարան» ակցիայի շարունակությունն է։ Հիշեցնենք՝ նախորդ տարիներին հիմնադրամը մի քանի բնակարան ձեռք բերեց խորհրդանշական բացիկների վաճառքից ստացված հասույթով։ Այս անգամ ևս անօթևան առնվազն 2 ընտանիքի համար բնակարան գնելու նպատակով 15 հազար կտորից բաղկացած փազլ են կազմել, որի յուրաքանչյուր […]
19:58 02.08.2019
Մինասի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների փրկության գործը մեկնարկել է: Դրանք հանվել են կիսավեր շենքից և այժմ վերականգնվում են: Հիշեցնենք՝ որմնանկարները գտնվում էին նախկին գալվանոմետրերի գործարանում, որտեղ տեղումների հետևանքով սկսել էին պոկվել ու թափվել: «Ցերեկ» որմնանկարի մեծ մասն արդեն ոչնչացել էր, իսկ «Գիշեր»-ը համեմատաբար ավելի լավ էր պահպանվել: Որմնանկարների փրկության համար «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը դրամահավաք էր […]
19:27 01.08.2019
Գեղարվեստական մոտեցում երկրաշարժի հետևանքներին… Այսպես է իր աշխատանքը անվանում հրապարակախոս, լուսանկարիչ ու ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը: Նա Լենինականի տեքստիլ կոմբինատի պատմությունն է ներկայացրել այսպես կոչված՝ լոնգրիդի միջոցով, որը նշանակում է երկար կարդացվող պատմություն: Սա նոր մուլտիմեդիա հոդված է, որը պարունակում է տեսանյութեր, լուսանկարներ, արխիվային փաստաթղթեր: Հեղինակը ներկայացրել է տեքստիլ կոմբինատի ողջ պատմությունը՝ բացումից մինչև լուծարում: «Կանգ […]
13:25 01.08.2019
Գյումրիում 2 շաբաթից դելֆինարիում կբացվի: Սա ներդրումային ծրագիր է, որը հարազատ քաղաքում կատարել է ռուսաստանաբնակ գործարար Գագիկ Պետրոսյանը: Երկու դելֆիններն ու ծովառյուծը Գյումրի են բերվել Թավրիզի դելֆինարիումից և այժմ նրանք հարմարվում են տեղի պայմաններին: Իսկ ինչպիսի՞ն են պայմանները և արդյո՞ք ապահովված է կենդանիների անվտանգությունը: Սա այն հարցն է, որը հետաքրքրում է կենդանասերներին, և այս հարցում […]
13:16 01.08.2019
Շիրակի մարզի հուշարձանների տարածքները վերածվել են աղբանոցի: Օրինակը Մարմաշենի վանական համալիրի տարածքն է: Ամեն տարի ամռանը, երբ հովեկներն այստեղ հանգստանում են, խնջույքից հետո աղբակույտեր են թողնում: Հանգստյան տաղավարների սեփականատերերը տարածքը մաքրում են ու աղբը տեղափոխում եկեղեցուց ոչ հեռու գտնվող ձորակը, որտեղից այն չի տեղափոխվում: Արդյունքում՝ վանական համալիրի տարածքում հսկա աղբակույտ է գոյացել, գարշահոտություն է տիրում: […]
18:53 27.07.2019
Շիրակի մարզում 114 վթարային շենք կա, որոնց ամրացումը տեսականորեն ամեն տարի մարզպետարանի համապատասխան փաստաթղթերով ներկայացվում է կառավարությանը, բայց ֆինանսավորում չի հատկացվում: Արդյունքում Գյումրիի վթարայինների թիվը 88-ից արդեն դարձել է 92, իսկ շենքերի վթարայնության աստիճանը բարձրացել է: Պետբյուջեն ամրացման համար գումարներ, իսկ փրկարար ծառայությունը փլուզումների հետևանքները վնասազերծելու համար տեխնիկա չունի: Սեյսմիկ ծառայության ուսումնասիրություններն էլ միայն ակնադիտական […]
18:00 27.07.2019
Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը պեղումներ է կատարում Կառնուտի վաղ բրոնզեդարյան հնարավայրում: Սա վաղ բրոնզե դարին թվագրվող ամենամեծ հուշարձաններից է հանրապետությունում, որը բացահայտում է ժամանակաշրջանին բնորոշ ծեսերն ու սովորույթները: Կառնուտի հնավայրը հայտնաբերվել ու այստեղ առաջին անգամ պեղումներ կատարվել են դեռ 1981-ին: Պեղումները վերսկսվել են 3 տարի առաջ՝ 2016-ին, երբ շինաշխատանքների արդյունքում […]
20:00 24.07.2019
Բոլոր թերացող շինընկերությունները կհայտնվեն սև ցուցակում և նրանց կսպառնա սնանկացում: Այս մասին այսօր Գյումրիում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Սա վերաբերում է նաև Գյումրու փողոցաշինական ծրագրում ներգրավված շինընկերութուններին, որոնք արդեն երկու անգամ սահմանված վերջնաժամկետներում չեն տեղավորվել: Սուրեն Պապիկյանը շրջել է հիմնանորոգվող մի քանի փողոցներում, ծանոթացել այն խնդիրներին, որոնք խոչընդոտում են աշխատանքների […]
19:59 24.07.2019
Մինաս Ավետիսյանի Ջաջուռ գյուղի թանգարանը համալրվել է նոր ցուցանմուշներով: Թանգարանը համարվում է Հայաստանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղը, որտեղից էլ ժամանակավոր ցուցադրության են բերվել նկարչի 8 գրաֆիկական աշխատանքներ և էսքիզներ, ինչպես նաև Մինասի ինքնադիմանկարը: Էսքիզները բացահայտում են գաղտնիքը, թե ինչպես է աշխատել Մինասը և ինչի արդյունքում են ծնվել նրա վառ կարմիրով ու դեղինով գեղանկարներն ու որմնանկարները: Մինասի […]
18:40 22.07.2019
Հանրապետությունում, օդի ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, հայտարարված է հրդեհավտանգ իրավիճակ: Սա հատկապես վերաբերում է անտառածածկ տարածքներին: Շիրակի մարզի անտառներում, որոնք 2000 հեկտար են կազմում, հսկողությունը խստացվել է: Անտառների այն հատվածներում, որոնք մոտ են բնակավայրերին, հրդեհի վտանգն առավել մեծ է: Շոգ եղանակին գումարվում են հովեկների թողած խորովածի կրակի հետքերը: Նույն այս պատճառներով գրեթե ամեն տարի հրդեհվում է […]
17:11 22.07.2019
Հերթական փլուզումն է տեղի ունեցել Գյումրիի Տիգրան Մեծի 5 շենքում: Փլուզվել է Ժանետա Գալստյանին պատկանող երկրորդ հարկի բնակարանի պատշգամբի բետոնե հատակի մի մասը: Փլուզման պահին տարածքում անցորդներ են եղել. նրանք չեն տուժել: Փրկարարական վարչության աշխատակիցները տարածքը սահմանազատել են ու արգելել անցուդարձն այդ հատվածով: Ըստ բնակիչների՝ փլուզումը հաջորդել է մայթի ասֆալտապատմանը: Տեխնիկայի աշխատանքից շենքում ցնցումներ են […]
19:20 16.07.2019
Հանրապետության հիվանդանոցների բյուջետային հատկացումներն ավելացել են։ Սա կառավարության վերջին որոշման արդյունքում է։ Հիշեցնենք` հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել անվճար և արտոնյալ բուժսպասարկումից օգտվողների ցանկում փոփոխությունների մասին կառավարության որոշումը։ Անվճար բուժսպասարկումից օգտվողների թվում են մինչև 18 տարեկան երեխաները, ընտանեկան նպաստ համակարգում 30 և ավելի անապահովության միավոր ունեցողները, զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները։ Այս փոփոխությունները հանգեցնելու […]
14:46 16.07.2019
«Շիրակ» օդանավակայանը տարանցիկ է դարձել Մոսկվայից հայրենիք վերադարձող վրացիների և Վրաստան մեկնող ռուս զբոսաշրջիկների համար: Հիշեցնենք, որ հուլիսի 8-ից Ռուսաստանից Վրաստան բոլոր չվերթներն արգելված են, իսկ Հայաստանն ամենահարմար և կարճ ճանապարհն է վրացի և ռուս ուղևորների համար: Ռուսական չվերթների արգելումը Վրաստան ավելացրել է «Շիրակ» օդանավակայանի ծանրաբեռնվածությունը: Գյումրիում աշխատող առայժմ միակ ավիաընկերությունը՝ «Պոբեդան», ավելացրել է չվերթները: […]
10:46 12.07.2019
Շիրակում անցկացվել է մարզխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական աշխատանքներին, սուբվենցիոն և պետական ֆինանսավորմամբ իրականացնող ծրագրերին վերաբերող հարցեր: Գյուղատնտեսական տարին նպաստավոր չէ, իսկ իրականացվող շինաշխատանքներում թերութուններ կան: Սա հիմնականում վերաբերում է ճանապարհաշինությանը: Շիրակի մարզում տարբեր ծրագրերով 11.2 մլրդ դրամի ճանապարհաշինական և սպասարկման աշխատանքներ են կատարվում, որոնց մեծ մասում որակից շեղումներ են հայտնաբերվել: Մարզխորհրդի նիստում […]
23:28 10.07.2019
Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության, գերմանական Հալլե քաղաքի Մաքս Պլանկ սոցիալ- մարդաբանական ինստիտուտների համատեղ արշավախումբը պեղումներ է կատարում Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղում: Այստեղ հայտնաբերվել է ամրոց-բնակավայր, որը թվագրվում է մ.թ.ա. 7-5-րդ դարերի: Հնագետները փորձում են պատասխաններ գտնել այն հարցերին, թե ինչ նշանակության է եղել ամրոցը և հարակից ինչպիսի կառույցներ է ունեցել: Պեղումների առաջին տարում […]
15:45 09.07.2019
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է Գյումրիի Լաչինի միջանցք կոչվող տարածքում մսի վաճառքը։ Նման որոշում է կայացվել այսօր առավոտյան՝ շուկայում տեսչության պետի և տեսուչների ստուգայցից հետո։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Գյումրիի շուկայի այս հատվածում խախտված են մսամթերքի վաճառքի և պահպանման բոլոր նորմերը։ Միսը վաճառասեղաններին է՝ առանց սառնարանների, բացակայում են անասնաբուժական տեղեկանքները։ Սննդի անվտանգության […]
00:01 08.07.2019
Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնման աշխատանքները դադարեցված են: Աշխատանքները պետական ֆինանսավորմամբ մեկնարկել էին անցած տարի: Հիմքերի ամրացման համար փորման աշխատանքներ են տարվել, իսկ արդյունքում հայտնաբերվել է հնագիտական շերտ: 19-րդ դարի եկեղեցու տակ հայտնաբերվել են մեկ այլ՝ 5-րդ դարի եկեղեցու մնացորդներ, ինչն էլ աշխատանքների դադարեցման պատճառ է հանդիսացել: «Եկեղեցու մեջ բացվեց ավելի վաղ […]
18:06 07.07.2019
Հանրապետության համայնքներն այս տարի ներկայացրել են 352 սուբվենցիոն հայտ, որից 330-ը հաստատվել է: Ընդհանուր՝ 16 մլրդ դրամի շինաշխատանքներ են տարվելու: Շիրակի մարզում դրանք վերաբերում են ոռոգման ցանցերի անցկացմանը, կրթական հաստատությունների վերանորոգմանը, արևային ֆոտովոլտային կայանների տեղադրմանը և ճանապարհաշինությանը: Բոլոր ծրագրերի դեպքում պետական համաֆինանսավորման չափը տարբեր է: Արթիկի տարածաշրջանի Նոր Կյանք գյուղում պետության և գյուղապետարանի 55:45 տոկոս […]
09:47 07.07.2019
Հուլիսի 6-ին Գյումրի գետակի մաքրման նպատակով համաքաղաքային շաբաթօրյակ է անցկացվել: Նախաձեռնությունը թիվ 1 ավագ դպրոցի աշակերտներինն է, ովքեր մասնակցել են դրամաշնորհային ծրագրի մրցույթի: Գյումրի գետակի մաքրման համար 150 հազար դրամ ֆինանսավորում են ստացել: Աշակերտներին այսօր միացել է դպրոցի հանրույթը, կամավորներ, այդ թվում օտարերկրացիներ, ինչպես նաև քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները: Մաքրման աշխատանքներ կատարել են գետակի 3 […]
21:04 04.07.2019
Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Մեծ դերասանը կդառնար 89 տարեկան: Գյումրիում Մհեր Մկրտչյանի ծննդյան օրը նշել են մի շարք միջոցառումներով: Դերասանի թատերական հրապարակում գտնվող արձանի մոտ ծաղիկներ են խոնարհել, նրա հուշաթանգարանում ինտերակտիվ էքսկուրսիա է կազմակերպվել, իսկ ամենամարդաշատ միջոցառումն անցկացվել է քաղաքի կենտրոնական՝ Գորկայի այգում: Այստեղ ռուսաստանաբնակ բարերար Արթուր Գալստյանի միջոցներով վերականգնվել է «Մեր մանկության […]
17:25 02.07.2019
Քամու հետևանքով Գյումրիի բազմաբնակարան շենքերում տանիքների մասնակի և հիմնանորոգման աշխատանքների անհրաժեշտություն է առաջացել: Օրինակը Բուլվարային առաջին թաղամաս, առաջին միկրոշրջան 3-րդ շենքում է: 3 օր առաջ ուժեղ քամին տանիքի մի մասը պոկել է, այն հայտնվել է հարևանությամբ գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում: Մինչ օրս պոկված տանիքը տարածքից դուրս չի բերվել: Ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում՝ զինտեխնիկայի հարևանությամբ, […]
18:13 01.07.2019
Ամռան սկզբից Շիրակի մարզ թափանցում են կարկտաբեր ամպեր, որոնք դասվում են ամենաբարձր՝ 4-րդ աստիճանի վտանգավորության: Սա հակակարկտային կայանները սպասարկող մասնագետների դիտարկումն է: Ամպերի վտանգավորությունը բարձրացել է, փոխվել է նաև ներթափանցման աշխարհագրությունը: Եղած կայանները կարողանում են ոչ թե ամբողջությամբ ապահովագրել ցանքերը, այլ միայն մասնակիորեն նվազեցնել կարկտահարության վնասները: Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնում առանձին մոնիտորի վրա ամպերի […]
21:34 30.06.2019
Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհներ» ծրագրով հիմնանորոգվում է Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն ճանապարհը: Դա 3 գյուղերը Գյումրի-Երևան մայրուղուն կապող ամենակարճ ճանապարհն է, որի հիմնանորոգման համար միջոցներ չէին հատկացվում 30 տարի: Հիմա 9 կմ երկարությամբ միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգման համար 1 միլիարդ 200 միլիոն դրամ է հատկացվել: Շինաշխատանքներն ընթանում են արդեն մոտ մեկ ամիս: Շինարարը պարտավորվել է 10 ամսում 3 […]
19:28 28.06.2019
Անօթևանության խնդրի լուծման միակ տարբերակը բնակարանաշինությունն է և վթարային բնակֆոնդի ամրացումը: Սա առաջարկներից մեկն է, որը քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խմբին ներկայացրել է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Իսկ առաջարկը հիմնված է այն անհաջող փորձի վրա, որ Շիրակի մարզն ունեցել է բնակարանների գնման վկայագիր ծրագրից: Վկայագրերը ստացել են, բայց տուն չեն գնել ու անօթևանության խնդիրը, ըստ էության, […]
19:15 28.06.2019
«Գյումրի-1» ֆուտբոլի աղջիկների թիմը հաղթել է Հայաստանի գավաթի խաղարկության մրցաշարում և դարձել գավաթակիր: Գյումրիի աղջիկների թիմը առաջիններից էր, որ 2014թ. կազմավորվեց ծնողների ու շրջապատի քննադատությունների և թերահավատությունների ներքո: «Տրիբունա ակումբ» հասարակական կազմակերպությունը որոշեց զբաղվել աղջիկների ֆուտբոլի զարգացմամբ: Առաջին ֆուտբոլիստուհիները Գյումրիի խնամքի կենտրոնների սաներն էին: Սա իր բացատրությունն ուներ՝ այս աղջիկներին ծնողները չէին արգելում ֆուտբոլով զբաղվել: […]
12:17 26.06.2019
Պետբյուջեից 560 մլն դրամ է հատկացվել գյուղական համայնքների 60 անօթևան ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար: 60 ընտանիքից 15-ը Շիրակի մարզում է: Նրանք այն ընտանիքներն են, ովքեր 2008թ. հաշվառվել են, այսինքն` պետությունը նրանց նկատմամբ բնակարանային պարտավորություն ունի: Ընտրվել են մարզի այն համայնքները, որտեղ անօթևանների թիվը 10-ից պակաս է: Համայնքների ցանկը հստակեցված է, բայց դեռ ընտրված չէ […]