19:51 22.10.2019
Սահակ Այվազյանը Գյումրու տուն-ինտերնատի բնակիչ է արդեն 7 տարի: 2012-ին այստեղ է տեղափոխվել Արմավիրի մարզից: Վերջին մի քանի օրերին նա տուն-ինտերնատի ամենահայտնի բնակիչն է դարձել: Տուն-ինտերնատի լուծարման մասին որոշումից հետո հացադուլ էր հայտարարել: 7 տարի նրան նույն սանիտարն է խնամում: Նրա հետ հնարավոր բաժանման դեմ իր բողոքը ինտերնատի բնակիչը այդ կերպ էր արտահայտել: «Ես չեմ […]
20:52 19.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի այցի ընթացքում տեղադրել է գյումրեցի նկարիչ Սուսաննա Մկրտչյանի «Պապի և տատի խոստացված մատաղ» նկարով պատրաստված փազլի վերջին կտորը: 15 հազար մասից բաղկացած փազլի վաճառքից գոյացող 15 միլիոն դրամով նախաձեռնության հեղինակ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը նպատակ ունի 2 կամ 3 բնակարան ձեռք բերել ու տրամադրել տնակներում բնակվող բազմազավակ, սոցիալական վատ պայմաններում բնակվող […]
11:37 19.10.2019
Կումայրի արգելոց-թանգարանի 1100 շինությունների մեծ մասը վթարային է, իսկ վերականգնելու հնարավորությունները՝ սահմանափակ: Այս մասին խոսել են թանգարանի աշխատակիցները և Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության ղեկավարը: Կումայրի արգելոցի շենքերը պետք է վերականգնվեն նույն տեսքով: Հենց այս պահանջն է, որ անհամապատասխան է սեփականատերերի հնարավորություններին: Կումայրիի շինությունների 90 տոկոսը մասնավոր սեփականություն է հանդիսանում, և թանգարանը հերթական անգամ դիմել է […]
18:46 18.10.2019
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը կնոջ` Կրիստինա Ազնավուրի հետ, այցելել է Գյումրի։ Նա մասնակցել է Գյումրիի բարեկամության այգու վերակառուցման ծրագրի մեկնարկին։ Բարեկամության այգին, որը վերածվել էր տնակային ավանի, վերակառուցվելու է և դառնալու է ժամանցավայր։ Նախ` տարածքն ազատվել է 24 տնակներից։ Այս հարցում աջակցել է նաև «Ազնավուր» հիմնադրամը։ Նիկոլա Ազնավուրը անձամբ է այցելել ու […]
18:44 12.10.2019
Գյումրիում գրեթե ավարտին է մոտենում Վերակառուցման և զարգացման բանկի` 23.8 մլն եվրո արժողությամբ վարկային ծրագրով իրականացվող փողոցաշինական ծրագրի առաջին փուլը: Աշխատանքներն անավարտ են ընդամենը մեկ՝ Գարեգին Նժդեհ փողոցում: Հաջորդ տարի մեկնարկելու է նույն ծրագրի «Տրանշ Բ»-ն և «Տրանշ Գ»-ն: Գյումրիի քաղաքային և մարզային իշխանությունները հստակեցնում են այն փողոցների ցանկը, որոնք ընդգրկվելու են փողոցների վերականգնման ծրագրի […]
11:59 11.10.2019
Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի նախաքննությունն ավարտված է, բայց մինչդատավարական վարույթում դեռ քննարկվում է մեղադրյալի խափանման միջոցի հարցը։ Այս մասին Shantnews-ին ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը։ Հիշեցնենք, 2018-ի դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոտկա թաղամասում 57-ամյա կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգելդեևը։ Նրա նկատմամբ Շիրակի մարզի […]
20:00 10.10.2019
«Ավրորա» ամենամյա մարդասիրական ֆորումն այս տարի կանցկացվի Հայաստանում հոկտեմբերի 14-21-ը։ Այս օրերին միջոցառումներ են նախատեսված մայրաքաղաքում, Դիլիջանում, Տաթևում, Գյումրիում և Շուշիում։ Հոկտեմբերի 17-ը Ավրորա ֆորումում հայտարարված է Գյումրու օր։ Սա նշանակում է, որ ֆորումի բարի կամքի դեսպաններն ու «Ավրորա»-ի հյուրերն այդ օրը կլինեն Գյումրիում, որտեղ նախատեսված են մի շարք միջոցառումներ։ Համերգ, ֆլեշմոբ և քաղաքաշինական ծրագրի […]
12:59 09.10.2019
Այսօր` ժամը 10։39-ին, ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի թիվ 15 հիմնական դպրոցում ական է տեղադրված։ Այս մասին անմիջապես տեղեկացրել են դպրոցի տնօրինությունը: Մինչ փրկարար ծառայութան ժամանումը կատարվել է տարհանում: Այս պահին դեպքի վայրում են մարզի փրկարարական ծառայության աշխատակիցները, ոստիկանները, որոնք իրականացրել են ականի որոնողական աշխատանքներ։ Շիրակի մարզային ոստիկանության խնդրանքով Երևանից ականի որոնողական […]
21:55 08.10.2019
2020 թվականի պետբյուջեից կառավարությունը 9 մլրդ 200 մլն դրամ կհատկացնի Գյումրու փողոցների հիմնանորոգման համար: Արդեն քննարկումներ են ընթանում, թե նախատեսված մեծ հատկացումներով որ փողոցներն են հիմնանորոգվելու: Այս մասին SHANTNEWS-ին այսօր ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, միևնույն ժամանակ, խոսել է նաև ՎԶԵԲ-ի ծրագրով Գյումրիում կատարվող փողոցաշինության ընթացքից: Այսօր սկսվել են ծրագրի առաջին փուլում ընդգրկված վերջին` […]
18:45 08.10.2019
Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի 14 աշխատակիցներ դիմում են ներկայացրել Շիրակի մարզի դատախազին այն մասին, որ իրենք համարվում են մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանի գործողություններից տուժածներ: Ըստ նրանց` նախկին տնօրենի խնդրանքով իրենք վարկեր են վերցրել կամ հանդես են եկել որպես երաշխավորներ, վարկի գումարը ստացել է Կարինե Ավդալյանը, իսկ հիմա պարզվել է, որ նա վարկային պարտավորությունները չի կատարել: […]
20:19 05.10.2019
Այս տարի Շիրակի մարզի 52 գյուղերում կարկտահարության վնասները կազմում են շուրջ 3 մլրդ դրամ: Ընդ որում, կարկտահարված դաշտերը հետո նաև երաշտից են տուժել: Մարզի ջրամբարներում կուտակված ջուրը չի բավարարել պահանջարկը: Օրինակը Արթիկի տարածաշրջանի Սարատակ գյուղում է: Ոռոգման սեզոնին ընդամենը մեկ անգամ է ջուրը գյուղ հասել, որի հետևանքով չորացել են կարտոֆիլի, բանջարաբոստանային մշակաբույսերի և թրաշուշանի դաշտերը: […]
14:49 04.10.2019
Գյումրու ավտոմաքսատան բացումը հետաձգվում է մեկ շաբաթով: Այս մասին որոշումն այսօր շինհրապարակ հերթական այցելության ընթացքում կայացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նա SHANTNEWS-ին ասել է, որ թեև բավական մեծ ծավալի աշխատանքներ տարել են, բայց շինաշխատանքների ներկայիս տեմպերը գոհացնող չեն: Պատճառները, ըստ ՊԵԿ նախագահի, և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ: Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու ծրագրում մի […]
22:03 03.10.2019
Ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության օպերատիվ և ծավալուն միջացառումների արդյունքում բացահայտվել է Անի խոշորացված համայնքի ղեկավարի թույլ տրված մի շարք ապօրինություններ: Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ, տարվում է նախաքննություն: Այս մասին հաղորդագրութւոն է տարածել ոստիկանությունը. «Ըստ Ոստիկանության տեղեկությունների՝ համայնքապետարանի հավաքարարների աշխատավարձի բանկային քարտերը պահվել են աշխատակազմի ղեկավարի մոտ, որն […]
20:00 01.10.2019
Այսօր տարեցների միջազգային օրն է: 1990 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 1-ը հռչակեց որպես տարեցների միջազգային օր: Սկզբում այն նշվել է միայն Եվրոպայում, ապա նաև ողջ աշխարհում: Այսօր համապատասխան գերատեսչությունների և հասարակության ուշադրությունն է հրավիրվում տարեցների հիմնախնդիրներին: Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ տոնական միջոցառում է անցկացվել Գյումրու տուն-ինտերնատում։ Տարեցների հյուրն էր նաև Շիրակի մարզպետը: […]
17:10 03.09.2019
Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը կանցկացվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Նշենք, որ մեղադրական կողմին Գաբրիելյանն է ներկայացնելու։ Հիշեցնենք` Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով սպանելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգելդեևը։ Ռազգելդեևին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ […]
16:25 31.08.2019
Երեկ զանգվածային թունավորման դեպք է գրանցվել Գյումրիի «Դվին» ռեստորանային համալիրում: Սննդային թունավորման ախտանշաններով Գյումրու բժշկական կենտրոն և Ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց տեղափոխվածների թիվը հասել է 46-ի: Տուժածներից 4-ի վիճակը բժիշկները գնահատել էին ծանր: Նրանց թվում կա մեկ երեխա: Բոլորը ռեստորանում մասնակցել են հարսանեկան արարողության: Փեսան Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, իսկ հարսը Շիրակի մարզի Արփենի գյուղից է: […]
20:29 30.08.2019
Այսօր Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ առաջիկայում հանդես է գալու առաջարկությամբ՝ խոշորացված համայնքներում համայնքի ղեկավարի ընտրությունները համամասնական կարգով անցկացնելու համար: Ըստ նրա՝ սա համայնքներում տեղական ինքնակառավարումն ավելի արդյունավետ կդարձնի, և ՏԻՄ-ը կենտրոնացված չի լինի մեկ քաղաքական ուժի ձեռքում: «Առաջարկելու ենք անցում կատարել համամասնական ընտրակարգի։ Հիմա հասարակությունն […]
19:00 30.08.2019
Տարբեր երկրներում Հայաստանը ներկայացնող դեսպանների հետ Գյումրիում այսօր կայացած հանդիպմանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է համաչափ զարգացմանը։ Ըստ նրա` վերջին 30 տարիներին մայրաքաղաքը ստանձնել է տնտեսական լոկոմոտիվի դերը, ինչի հետևանքով մարզերում տնտեսական զարգացման տեմպերը դանդաղել են։ «Մենք ունենք մայրաքաղաք, որ 30 տարիների ընթացքում, լավ թե վատ, որոշակի զարգացում է ապահովել, որի […]
18:45 30.08.2019
Տարբեր երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներն այսօր Գյումրիում էին։ Նրանց հետ էին ՀՀ արտաքին գործերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, ինչպես նաև մարզպետները, որոնք քննարկել են այն ներդրումային ծրագրերը, որոնք ներկայացվել են մարզային համաժողովների ընթացքում։ Նման ձևաչափով քննարկում առաջին անգամ է անցկացվում։ Դեսպաններին մանրամասն ներկայացվում են տնտեսության տարբեր ոլորտներում ունեցած խնդիրները և դրանք լուծելու համար […]
19:30 28.08.2019
Կառավարությունն այս տարվա բնակապահովման ծրագրով Շիրակի մարզում բնակարանի գնման վկայագիր կտրամադրի 4 գյուղերի 15 անօթևան ընտանիքների, որոնք բնակարանի շահառու են ճանաչվել 2012 և 2013 թվականներին: Գործադիրն ընտրել է այն գյուղերը, որտեղ անօթևան ընտանիքների թիվը չի գերազանցում 10-ը: Հատկացված 75 մլն դրամով 4 գյուղերում` Ախուրյանում, Գետքում, Հացիկում և Քեթիում, այլևս երկրաշարժից անօթևաններ չեն մնա: Բայց չի […]
17:00 24.08.2019
Ոռոգման սեզոնին Շիրակի մարզի գյուղերում նորից ջրի պակաս է, ու ոչ միշտ է, որ պատճառը գյուղ հասնող ջրի քանակն է: Օրինակը Կամո գյուղում է: Կառնուտի ջրամբարից ջուրը գյուղ հասնում է, բայց ծայրամասային հողակտորներն առանց ոռոգման են մնում: Այստեղ խոսքը ոռոգման ջրի անհավասար բաշխման մասին է` մեկին շատ է հասնում, մյուսն ընդհանրապես իր հողերը չի կարողանում […]
23:34 22.08.2019
Ընտանեկան բռնությունների ինչպիսի՞ վիճակագրություն է ձևավորվել բռնության դեմ օրենքի ընդունումից հետո: Այս մասին համատեղ քննարկում էին կազմակերպել Երևանի և Գյումրիի մեդիա կենտրոնները: Ընտանեկան բռնության դեմ նախագիծն ընդունվել է 2017-ին, և դրանից հետո բռնությունների վերաբերյալ ահազանգերը ոստիկանությունում ավելացել են: Շիրակի մարզում ընտանեկան բռնության դրսևորման բոլոր տեսակները կան, և բռնության ենթարկվողների մեծ մասը հրաժարվում է օգնությունից: Բայց […]
23:00 21.08.2019
«Հյուսիս-Հարավ» արագընթաց մայրուղու «Տրանշ 5»-ն ընդգրկում է Գյումրիի շրջանցիկ և Գյումրի-Բավրա հատվածները, որոնց նախագիծն արդեն պատրաստ է: Այս մասին այսօր Մարմաշեն համայնքի վարչական շրջանների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է «Հյուսիս-Հարավ»-ի առաջատար ճարտարագետը: Նա գյուղերում, այսպես կոչված, գույքագրման աշխատանքներ է կատարում: Գյուղապետերը նախագծային փոփոխությունների համար իրենց առաջարկություններն են ներկայացնում: Դրանք, ինչպես նախորդ տրանշի դեպքում, վերաբերում են […]
16:26 19.08.2019
Ազատանի մշակույթի տանը գտնվող Մինասի որմնանկարը վերջինն է, որը վերականգնման կարիք ունի: Հիշեցնենք՝ «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը ֆինանսավորման տարբեր աղբյուրներով վերջին մի քանի տարիներին վերականգնեց, որոշ դեպքերում տեղափոխեց Մինասի 10 որմնանկար: Վերջինը «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարներն էին: Հիմա վերականգնման իր հերթին է սպասում Ազատանի մշակույթի տանը գտնվող որմնանկարը: Այն 80-ականներից պահպանվել է խոնավ պայմաններում, ինչի հետևանքով […]
19:11 17.08.2019
Շիրակի երկրագիտական թանգարանի և Գերմանիայի Հալլեի համալսարանի հայ-գերմանական համատեղ արշավախումբը պեղումներ է կատարում Շիրակի մարզի Ջրաձոր գյուղում, որտեղ հայտնաբերվել է ամրոց-բնակավայր։ Այն թվագրվում է վաղ բրոնզե դարին։ Հնավայրը բացահայտում է շուրջ 3000 տարվա վաղեմության սովորույթներն ու ծեսերը, ինչպես նաև ռազմական գործի հմտությունները, որոնք ունեցել են տեղանքի բնակիչները։ Սրանով էլ պայմանավորված է բնակավայրերի ամրաշինական կառուցվածքը։ Հազարամյակներ […]
20:53 16.08.2019
Գյումրու փողոցաշինական մեծ ծրագրի ժամկետներ, որպես այդպիսին, գոյություն չունեն, և առանձին փողոցներում ասֆալտապատման ժամկետներն ուղղակիորեն առնչվում են քաղաքի օրվա և Անկախության տոնի անցկացման հետ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է դեռևս առկա թերություններից ու աշխատանքների ընթացքից: Օրեր առաջ քաղաքաշինության տեսչական մարմինը խախտումներ էր հայտնաբերել «Կումայրի» պատմական միջուկի 3 փողոցներում: Պարզել […]
20:50 16.08.2019
Գյումրին պատրաստվում է 2 մեծ իրադարձությունների, որոնց ընթացքում քաղաքն ընդունելու է հազարավոր հյուրերի: Խոսքը օգոստոսի 25-ին նախատեսված «Քաղաքի օր» տոնակատարության, նաև Անկախության տոնի մասին է, որի հիմնական միջոցառումներն այս տարի անցկացվելու են Գյումրիում: Նախապատրաստական ինչպիսի աշխատանքներ են տարվում, այս մասին այսօր լրագրողների հետ զրուցել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Հյուրատների ու հյուրանոցների հնարավորություններն են վերլուծում, […]
18:21 15.08.2019
Բերքահավաք՝ ժամանակից շուտ ու ոչ հողատիրոջ կողմից: Այսպես կարելի է անվանել այն, ինչ տեղի է ունեցել Հացիկ գյուղում: Ավելի պարզ՝ կարտոֆիլի դաշտում գողություն է եղել: Դաշտի մի հատվածն անհայտ անձը կամ անձինք քանդել են, գողոնը տարել: Հողի սեփականատերն ահազանգել է ոստիկաններին, որոնք էլ դաշտում հայտնաբերել են այն պարագաները, որոնք նախատեսված են եղել գիշերային բերքահավաքի համար: […]
19:56 13.08.2019
Մինաս Ավետիսյանի Ջաջուռում գտնվող հայրական տունը կվերականգնվի: Այս մասին օրեր առաջ Ջաջուռում հայտարարեց քաղաքաշինության կոմիտեի նախագահը: Մասնագետների խումբը՝ ճարտարապետներն ու արվեստաբանները, արդեն եղել են գյուղում, Ջաջուռում ուսումնասիրել տան վիճակը, չափագրել են, թե ինչ է պահպանվել Մինասի հայրական տնից: Սա կարևոր է հասկանալու համար, թե ինչպես են կատարվելու վերականգնման աշխատանքները: Քաղաքաշինության կոմիտեն տան վերականգնումը հնարավոր է […]
16:29 13.08.2019
Ավարտվել է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը: Այս մասին Shantnews-ին հայտնել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Հիշեցնենք՝ 2018-ի դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոտկա թաղամասում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը ռուս զինծառայողի կողմից ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով հիվանդանոցում մահացել էր: Մեղադրյալը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգելդեևն է: Տուժողի […]