15:00 16.12.2019
Գյումրիի թիվ 1 արհեստագործական ուսումնարանը համալրվել է նոր գույքով։ Սա Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան նվերն է ուսումնական հաստատությանը։ Դեսպանատան ֆինանսավորմամբ «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպությունն անցնող տարվա մարտ-սեպտեմբեր ամիսներին ուսումնարանի 8 դասասենյակ, 3 արհեստանոց, դահլիճը, գրադարանը, ուսուցչանոցն ու բուֆետն է կահավորել։ Գույքը արհեստագործական ուսումնական հաստատության համար կարևոր է ոչ միայն որպես նյութատեխնիկական բազա, այլ որպես ուսումնական […]
17:50 12.12.2019
Գյումրիում ծննդօգնության նոր կենտրոնի կառուցման մասին որոշումն առայժմ աշխատանքների մեկնարկի ու ավարտի ժամկետներ չի սահմանում, բայց արդեն հասցրել է արձագանքներ ստանալ ոչ միայն որպես նոր ներդրումային ծրագիր: Նոր ծննդօգնության կենտրոնի կառուցման մասին հրապարակումների ալիքը այլ ազդեցություն է ունեցել, ու դարձյալ ակտիվացել են լուրերն այն մասին, որ Գյումրիի ծննդատունը լուծարվել է: Ծննդատան բուժանձնակազմը պարզաբանում է` փակվելու, […]
19:47 11.12.2019
Ալեքսանդրապոլ-Լենինականի, Կարսի ու Թիֆլիսի քաղաքային միջավայրի պատմությունների լուսանկարային եզակի հավաքածու է պահվում Գյումրու «Շալե» կենտրոնում: Քաղաքների պատմությունը այստեղ սկսվում է 1800-ականներից ու հասնում մինչև մեր օրեր: Դրանք պատմում են 19-20-րդ դարերի քաղաքային կենցաղի, տարբեր բնակավայրերի տարազների և հայտնի գերդաստանների մասին։ Լուսանկարներից շատերը մաշված ու գունազրկված են: Դրանց փրկությունը թվայնացումն է: Առաջինը թվայնացումը սկսել են Ալեքպոլյան […]
18:26 11.12.2019
Ավագանու 5 անդամ, բաժնի 1 պետ, հասարակական կազմակերպությունների 3 ներկայացուցիչ… Գյումրիի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը միայն այսքանին էր հետաքրքրել: Մինչև քննարկման ավարտը դահլիճի աթոռների մեծ մասը դատարկ մնաց: Այդուհանդերձ, քաղաքային բյուջեի գլխավոր թվերը հրապարակվեցին` 3 մլրդ 992 մլն 6 հազար դրամ, որից 2 մլրդ 381 մլն 8 հազար դրամը պետական դոտացիան է, այսինքն` Գյումրիի քաղաքապետարանի […]
20:00 10.12.2019
Կառավարությունը Գյումրու 4 վթարային շենքերի համար որոշման նախագիծ է մշակում: Խոսքը Տիգրան Մեծ 5, Իսահակյան 9 ա, Ղուկասյան 29 և Անտառավան 26 շենքերի մասին է: Մարզպետարանն առաջարկել է կառավարությանը Տիգրան Մեծ 5 շենքը ամրացնել, իսկ մյուս 3 շենքերի բնակիչներին բնակարանների գնման վկայագրեր տրամադրել: Առաջարկի հետ համաձայն չեն Իսահակյան 9 շենքի բնակիչները: Նրանք այսօր մարզպետարանից պահանջում […]
18:41 10.12.2019
Գյումրիի քաղաքապետարանը դեռ չի ապամոնտաժել Թբիլիսյան խճուղում՝ նոր ավտոմաքսատան մոտակայքում, տեղադրված ապօրինի տաղավարները։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրիի քաղաքապետարանն արձանագրել էր, որ տարածքում 15 տաղավար է տեղադրվել և բոլորն առանց թույլտվության։ Դրանք պատկանում են Գյումրիում հայտնի Զարգարյան եղբայրներին, բայց տաղավարները ապամոնտաժելու հարցում սեփականատերերի հետ համաձայնության չէին եկել։ Ապօրինի տաղավարները չտեղափոխելու դիմաց քաղաքապետարանը առայժմ կարող է […]
20:55 07.12.2019
Գյումրիում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է 88-ի երկրաշարժի 31-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին: Ինչպես միշտ, միջոցառումները Գյումրիում մեկնարկել են Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մատուցված հոգեհանգստյան պատարագով, ապա ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ կատարվել է զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ: Հանրապետության նախագահը Գյումրիում միայն 88-ի հիշողություններից […]
20:14 07.12.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մոտ ապագայում տուն կգնի Գյումրիում: Այս մասին այսօր նա ասել է լրագրողների հետ զրույցում: Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ ՀՀ նախագահը Գյումրիում մասնակցել է 88-ի երկրաշարժի 31-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին: Արմեն Սարգսյանը խոսել է քաղաքի զարգացման հեռանկարներից ու նշել, որ միայն բնակարանաշինությունը և աշխատատեղերի ստեղծումը բավարար չեն զարգացման համար: […]
18:09 07.12.2019
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում երկրաշարժի 31-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Գյումրիում մասնակցել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է կառավարության ծրագրերից՝ կապված անօթևանության խնդրի լուծման հետ: Քաղաքն ազատվելու է երկրաշարժի խորհրդանիշ դարձած տնակներից: Սա կառավարությունը ամրագրել է որպես 2020 թվականի գլխավոր անելիքներից մեկը: Որքա՞ն գումար […]
19:00 05.12.2019
Գյումրիի «Կումայրի» պատմական միջուկում ներդրումները եղան կենտրոնի փողոցաշինական ծրագրի տրամաբանական շարունակությունը: Իսկ ներդրողները ոչ միայն արտերկրից են, այլև Հայաստանի տարբեր բնակավայրերից, երբեմն էլ` երկուսը մեկում: Օրինակը հայ-իտալական ընտանիքն է, որը Գյումրիում իր փոքրիկ բիզնեսն է հիմնել. ընտանիքը դրա համար տարածք է ընտրել «Կումայրի» արգելոցի` 1800-ականներին կառուցված շենքը: Երևանցի Մարիամն ու իտալացի Մասիմիլիանոն հանդիպել ու ծանոթացել […]
19:00 03.12.2019
Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման աշխատանքներ են: Սա սուբվենցիոն հերթական ծրագիրն է: Կառավարության և քաղաքապետարանի 55:45 տոկոս հարաբերակցությամբ է համաֆինանսավորումը: «Մայր Հայաստան» հուշահամալիրը կառուցվել է 1975թ. ու 44 տարվա ընթացքում միայն մասնակի նորոգումներ են եղել: Հիմա հիմնանորոգումը վերաբերում է ոչ թե հուշարձանին, այլ հարակից աստիճանահարթակին ու ավազաններին: Քանդված հատվածները շինարարներն ապամոնտաժել են, որի ժամանակ […]
19:15 30.11.2019
Գյումրիի «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի բարերարը դադարեցրել է ֆինանսավորումը, և կենտրոնը լուծարման եզրին է: Վերջին մեկ ամսվա ընթացքում համացանցում ու լրատվամիջոցներում այս թեմայի մասին բազմաթիվ, երբեմն իրարամերժ տեղեկություններ հայտնվեցին: «Թռչունյան տունը» գործում է արդեն 16 տարի: Այս ընթացքում այն պետության կողմից երբևէ չի հովանավորվել: Կենտրոնը ֆինանսավորվել է ամերիկահայ բարերարների հանգանակությունների շնորհիվ: Մայիս ամսին գլխավոր բարերար […]
19:00 29.11.2019
Շիրակի մարզում անցնող գյուղատնտեսական տարին անհաջող էր: Նախ` մի քանի անգամ ցանքերը տուժեցին կարկտահարությունից, որին հաջորդեց երաշտը: Ամբողջ ամռան ընթացքում տեղումները քիչ էին, իսկ աշնանն ընդհանրապես չեղան: Դրա հետևանքով մարզի ջրամբարներում կուտակված ջուրը շատ արագ սպառվեց: Մասնավորապես, Արթիկի տարածաշրջանում ոռոգման սեզոնը ժամանակից շուտ է փակվել, որովհետև Վարդաքարի ջրամբարում ամռանը մնացել էր մեռյալ ծավալի ջուր: Աշնան […]
19:15 28.11.2019
Երեկվանից Շիրակի մարզում ձյուն է տեղում: Երեկոյան դժվարանցանելի է եղել հատկապես Գյումրի-Բավրա ճանապարհի Վարդաղբյուր գյուղի հատվածը: Մաքրման աշխատանքներ են տարվել մարզի հանրապետական նշանակության բոլոր ճանապարհներին, բայց, բացի ճանապարհաշինարարների աշխատանքից, ջերմաստիճանի բարձրացումը նպաստեց, որ ճանապարհները բաց մնան: Իսկ Գյումրիում փողոցներում մաքրման աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն չի զգացվել: Գյումրիի համար ձյունն առաջինն էր, ինչը ձմռան նախապատրաստական աշխատանքների մասին […]
19:04 27.11.2019
Գյումրիի 50 բազմաբնակարան շենքերի տանիքներ վերանորոգման կարիք ունեն: Ամեն տարի այս ցանկն ընդգրկվում է մարզպետարանի միջնաժամկետ ծրագրում, ու սպասում են ֆինանսավորման: 50 շենքերի ցանկից այս տարի առանձնացվել է մեկը, որի վերանորոգումը հրատապ է: Խոսքը Բուլվարային առաջին թաղամասի երրորդ շենքի մասին է, որի տանիքը հունիսին ուժեղ քամու հետևանքով պոկվել էր ու հայտնվել ռուսական ռազմաբազայի տարածքում: 5 […]
23:13 26.11.2019
Գյումրու փողոցաշինական մեծ ծրագրում ներգրավված շինընկերությունները ամառվանից ֆինանսավորում չեն ստացել։ Նախ ժամկետների ձգձգումների, ապա՝ թերությունների պատճառով կատարողական ակտերը չեն ստորագրվել։ Այս մասին այսօր քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցությանը խոսել են շինընկերությունների ղեկավարները։ Ֆինանսական տարին դեկտեմբերի 10-ին ավարտվում է, իսկ կատարողականները դեռ քաղաքապետարան չեն հասել։ Քաղաքապետը նշել է, որ ֆինանսական խնդիրները կարգավորելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ […]
19:50 25.11.2019
Ախուրյան խոշորացված համայնքի Ջրառատ գյուղի եկեղեցին վերականգնվել է։ Այն թվագրվում է 6-7-րդ դարերի։ Այս ժամանակաշրջանի եկեղեցիները Շիրակի մարզում ընդամենը երկուսն են՝ Ջրառատում և Մայիսյանում։ Դրանք արժեքավոր են նախ որպես հոգևոր կառույց, ապա նաև որպես պատմաճարտարապետական հուշարձան։ Ջրառատի եկեղեցու վերակառուցումը տևել է 3 տարի։ Աշխատանքները կատարվել են ռուսաստանաբնակ ջրառատցի Հակոբյան եղբայրների հանգանակություններով։ Երեկ Սուրբ Մինաս եկեղեցին […]
15:53 21.11.2019
Վերակառուցման և զարգացման բանկը ֆինանսավորում է Երևանի և Գյումրիի «Կանաչ» քաղաքի գործողությունների ծրագիր: Այսօր Գյումրիում անցկացվել է ծրագրի հանրային քննարկում: Կանաչ կոչվող ծրագիրն ամենևին էլ չի վերաբերում միայն քաղաքի կանաչ տարածքներին: Այն ծրագիր է քաղաքի զարգացման մասին, որտեղ կարևորվում են բնապահպանական պահանջները: Մասնավորապես` մասնագետները խոսել են այն մասին, թե ինչպես է հնարավոր կառուցապատումների և կանաչ […]
19:30 20.11.2019
Շիրակի մարզի զոհված ու մահացած զինծառայողների 13 ընտանիքներ բնակարանի գնման վկայագրեր կստանան: Այս մասին որոշումը կառավարությունն օրեր առաջ է կայացրել: Սա զոհված, մահացած ու հաշմանդամ զինծառայողների` պաշտպանության նախարարության բնակարանային ապահովման ծրագիրն է, որը 2000-ականներին է սկսվել: Այն ծրագիր է ոչ թե անօթևան, այլ բնակարանի բարելավման կարիք ունեցող ընտանիքների համար: Շիրակի մարզի հերթացուցակում 184 ընտանիք է: […]
19:00 19.11.2019
Ամեն տարի աշնանն ու գարնանը Շիրակի մարզի գյուղերում օրակարգային է դառնում սելավատարները մաքրելու խնդիրը: Գարնանը մասնակի մաքրել են, ոռոգման սեզոնին քիչ ջրի ու երաշտի պատճառով սելավատարները դարձյալ խցանել են տիղմն ու բուսականությունը: Սրան գումարվում է նաև կենցաղային աղբը, որը հեղեղատարներ են լցնում գյուղացիները: Խնդիրը մշտական է Արթիկի տարածաշրջանի գյուղերում, որտեղ Մանթաշի ջրամբարից ջուրը տեղ է […]
19:43 15.11.2019
Գյումրիի չբնակեցված տնակները կապամոնտաժվեն: Այս մասին կառավարության որոշման նախագիծ է պատրաստվում: Դատարկ տնակների թիվը Գյումրիում 586-ն է, որոնց բնակիչները հանրապետությունում չեն 10 տարուց ավելի: Մինչ այս, չբնակեցված ժամանակավոր կացարանների ապամոնտաժման իրավունք քաղաքապետարանը չի ունեցել: Տնակների հաշվառման աշխատանքային խմբին առաջարկը ներկայացրել է «Շիրակ կենտրոնը» : Այն հավանության է արժանացել, և գործադիրը տնակների ապամոնտաժման իրավական հիմքերն ամրագրելու […]
21:50 12.11.2019
Գյումրու քաղաքապետարանը փնտրում է նախկին տրոլեյբուսների գծերը։ Այս մասին հայտնի է դարձել այսօր՝ ավագանու հերթական նիստի ժամանակ։ Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը հայտնել է, որ քաղաքապետարանը հստակեցնում է հաշվեկշիռը և բոլոր կառույցները և գույքը, որոնք օտարված են, պետք է դուրս գրվեն հաշվեկշռից։ Գյումրու քաղաքապետը հետաքրքրվել է, թե արդյոք դուրս գրման ենթակա գույքի մեջ կան նախկին […]
19:46 12.11.2019
Գյումրու քաղաքապետարանի 2007 և 2008 թվականների արխիվային փաստաթղթերը չկան: Այս մասին այսօր Գյումրու ավագանու հերթական նիստում ասել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետարանն ունեցվածքի վերահաշվառում է անելու: 12 տարբեր շինություններ Գյումրու քաղաքապետարանի հաշվեկշռում են, բայց պարզվել է նաև, որ դրանք տարիներ առաջ օտարվել են ու ունեն սեփականաշնորհման վկայագրեր: Արդյոք այդ օտարումների համար եղե՞լ են ավագանու […]
16:44 02.11.2019
Այսօր` ժամը 15.00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: Ղարիբջանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են հանդիպակաց ընթացող «ՎԱԶ 21.07» մակնիշի մարդատար ավտոմեքենան ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը: Ուժեղ բախման հետևանքով մարդատար ավտոմեքենայի վարորդը՝ Արթիկ քաղաքի բնակիչ Ավագ Պետրոսյանը, ծնված 1964 թվականին, տեղում մահացել է, «ԿամԱԶ»-ի վարորդը չի տուժել: Դեպքի վայրում գտնվող Արթիկի […]
17:53 26.10.2019
Այսօր հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Քեթի գյուղի համայնքապատկան ավտոտնակներում: Նախկին կոլխոզների 8 ավտոտնակները գյուղացիներն օգտագործում էին որպես պահեստներ: Կրակը տարածվել է 8 ավտոտնակներից 4-ում, որոնցից 2-ում էլ ծղոտ ու խոտ էր պահեստավորված: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 3 մարտական հաշվարկ Գյումրիի և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից: Ընդհանուր առմամբ, 850 հակ խոտ ու ծղոտ է այրվել, որը […]
19:00 25.10.2019
Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանի գործողություններից տուժածների թիվը հասել է 150-ի: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Հիշեցնենք, Կարինե Ավդալյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերի գումարների յուրացման հատկանիշներով: Նրա նկատմամբ սկզբում խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չհեռանալը, ապա Շիրակի մարզի դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի նախկին […]
17:19 25.10.2019
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Գյումրիի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական հերթական նիստը: Դատական նիստին կողմերը չէին ներկայացել: Իսկ պատճառը Շիրակի մարզի դատախազի բացակայությունն էր: Գործում մեղադրական կողմը ներկայացնում է Կարեն Գաբրիելյանը, որը միջնորդություն էր ներկայացրել նիստը հետաձգելու վերաբերյալ: Առաջին դատական նիստը սեպտեմբերի 6-ին կրկին հետաձգվել էր կրկին դատախազի […]
12:16 25.10.2019
Շիրակի մարզի դատախազությունը Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշում է կայացրել: Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Արտակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով, այն է` խոշոր չափերի վատնում և պաշտոնական կեղծիք կատարելը: Համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու որոշումը դատախազությունը ներկայացրել […]
18:50 24.10.2019
Կաթը մթերել են, բայց վճարումներ չեն կատարել: Այսպիսին է բողոքի բովանդակությունը, որը ներկայացնում են Ամասիա համայնքի Բյուրակն գյուղի բնակիչները: 5 ամիս է` մթերող կազմակերպությունը գյուղացիներին չի վճարել, ինչի հետևանքով յուրաքանչյուրին մինչև 350 հազար դրամ պարտք է կուտակվել: Մթերող ընկերության հետ պայմանագրեր չունեն և միայն բանավոր համաձայնության հիման վրա են գործարք կատարել: Հիմա գյուղացիները պահանջում են […]
17:50 23.10.2019
Երեկ կեսօրից Գյումրիի կայարանն ու լոկոմոտիվային դեպոն չեն սպասարկել Երևան-Գյումրի և Երևան -Թբիլիսի գնացքները, ինչպես նաև բեռնատար գնացքները: Պատճառը մեքենավարների գործադուլն է։ Նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում։ Հիշեցնենք, որ մոտ 1 տարի առաջ նույն պահանջն էին ներկայացնում երկաթուղայինները։ «Հարավկովկասյան երկաթուղիները» բարձրացրել էր աշխատավարձը և անցում կատարել պարգևավճարային համակարգի, ինչը, ըստ մեքենավարների, սուբյեկտիվ մոտեցում է, և […]