TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC
Լուսինե Հայրապետյան

Լուսինե Հայրապետյան

Գյումրիի թանգարանների մուտքավճարները փոխվել են

17:30 01.02.2020

2019-ին Գյումրիի թանգարանները գրանցեցին այցելուների ռեկորդային թիվ: Թանգարանների պահանջարկը, դրանց նկատմամբ հետաքրքրությունը հանգեցրել է մշակութային այս կառույցների վերահսկողության խստացման: Քաղաքապետարանը թանգարաններում տեսախցիկներ է տեղադրել այցելուների հստակ թիվ ունենալու համար: Իսկ դեկտեմբերին ավագանին որոշում ընդունեց նաև մուտքավճարների փոփոխության մասին: Մուտքավճարները 100 դրամով ավելացել են, իսկ էքսկուրսիաները` էժանացել: Թանգարանների տնօրենները հաշվարկներ են կատարում, թե այցելուների թվով պայմանավորված, […]

̰
Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում այրված տնակի բնակիչները փոխհատուցում են պահանջում

12:10 31.01.2020

Քաղաքաշինության պետական կոմիտեն հաշվառել է ժամանակավոր կացարանները ոչ միայն Գյումրիում, այլև Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում, որտեղ քիչ չեն ընտանիքները, որոնք տնակներում են ապրում, բայց անօթևանի կարգավիճակ չունեն, հետևաբար պետությունը նրանց նկատմամբ պարտավորություն չունի: Օրինակը Վահրամաբերդ գյուղում բնակվող Սարգսյանների ընտանիքն է: Անօթևան չեն, բայց նրանց դեպքում բնակարանային աջակցության հարցը հրատապ է: 2019թ. դեկտեմբերի 31-ին տնակն այրվել […]

̰
Շիրակի մարզում ոռոգման սեզոնը վտանգված է, ջրամբարներում ջուր չկա

19:30 29.01.2020

Շիրակի մարզի ֆերմերներն ու գյուղացիական տնտեսությունները պետք է գալիք գյուղատնտեսական տարվա իրենց անելիքները վերանայեն: Ավելի պարզ, պետք է որոշեն, թե ինչ ու ինչքան ցանել ոռոգման ջրի քիչ քանակության կամ ընդհանրապես բացակայության պայմաններում: Այս մասին այսօր Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը խորհրդակցություն է անցկացրել գյուղվարչության պետի և ջրօգտագործող ընկերության ներկայացուցիչների հետ: Շիրակի մարզի բոլոր ջրամբարներում, բացառությամբ Կառնուտի […]

̰
Գյումրիի քաղաքապետարանը վերանայում է սոցիալական բնակարանների շահառուներին ներկայացվող պահանջները

19:59 28.01.2020

Գյումրիի քաղաքապետարանը վերանայում է սոցիալական բնակարանների շահառուներին ներկայացվող պահանջները: Հիշեցնենք, որ երեք տարի քաղաքապետարանն ու «Առդա» բարեգործական հիմնադրամը համատեղ սոցիալական բնակարանաշինության ծրագիր իրականացրին, որի շահառուները հիմնականում միայնակ, տնակներում ապրող ծերերն էին: Բնակարանաշինության վերջին փուլում 2019-ին 18 բնակարան կառուցվեց, որից 11-ը բաշխվեց: 7 բնակարան դատարկ է, դրանց համար հայտեր չեն ստացվել: Ըստ այդմ՝ որոշում է կայացվել […]

̰
Գյումրի-Վանաձոր ճանապարհին վթարի հետևանքով մեքենաներից մեկն այրվել է․ կա տուժած

18:44 28.01.2020

Այսօր՝ ժամը 16-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Շիրակ գերեզմանատան մոտ։ Բախվել են Opel և Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Opel մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, այն ամբողջությամբ այրվել է։ Nissan մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածն ամբողջությամբ շարքից դուրս է եկել։ Տուժել է 5 մարդ։ Նրանք ականատեսների օգնությամբ հասցրել են դուրս գալ այրվող մեքենայից […]

̰
Սերմացուի աջակցության խնդրով Շիրակի մարզպետարանը դիմել է կառավարություն

20:54 25.01.2020

Շիրակի մարզպետարանը դիմել է կառավարություն սերմացուի աջակցության խնդրով։ Այս մասին SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը։ Հացահատիկի սերմացուի խնդիրն առաջացել է Շիրակի մարզում 2019-ի կարկտահարությունների հետևանքով։ 9555 հեկտար ցանքեր են կարկտահարվել, մեծ մասը հացահատիկի դաշտերն են։ Ֆերմերային տնտեսությունները, որոնք սերմարտադրությամբ էին զբաղվում, պահանջարկը չեն կարողանա ապահովել։ Իսկ սա վտանգում […]

̰
Ինչպես կանոնակարգել երթևեկությունն առանց արագաչափերի. քննարկում Գյումրիում

20:15 25.01.2020

Ինչպես կանոնակարգել երթևեկությունը Գյումրիում և անվտանգություն ապահովել: Այս հարցերը քաղաքապետարանում այսօր քննարկել են ճանապարհային ոստիկանության, քաղաքապետարանի և օրենսդիր մարմնի ներկայացուցիչները: Ճանապարհատրանսպորտային պատահարները գրեթե ամեն օր են գրանցվում Գյումրիում, հիմնանորոգված փողոցներում արագության գերազանցման դեպքերն են շատ: Այդուհանդերձ, Ճանապարհային ոստիկանությունը Գյումրիի փողոցներում տեսանկարահանող սարքեր՝ արագաչափեր տեղադրել չի նախատեսում: Այսպիսին է եղել այս կառույցի պատասխանը պատգամավորի, նաև քաղաքապետարանի […]

̰
Շիրակի մարզի բոլոր ջրամբարներում ջրի մեռյալ ծավալ է

18:47 25.01.2020

Շիրակի մարզի բոլոր ջրամբարներում ջրի մեռյալ ծավալ է։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը։ Շիրակի մարզում շատ քիչ են տեղումները։ Ձյան ծածկույթ միայն Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում է, որն էլ նախորդ տարիների համեմատ քիչ է։ Տեղումների բացակայությունը մարզի ջրամբարներում ջրի կուտակումների լուրջ խնդիր է ստեղծել։ Երաշտը Շիրակի […]

̰
Գյումրիում բնակեցված ձեղնահարկերի սեփականաշնորհման գործընթացը դժվարացել է

19:59 24.01.2020

Բնակֆոնդ, որն ի սկզբանե բնակության համար նախատեսված չէր, բայց դարձավ օթևան բնակարանային խնդիրներ ունեցողների համար: Խոսքը Գյումրիի Անի թաղամասի շենքերում գտնվող ձեղնահարկերի մասին է, որոնք 90-ականներից հետո վերածվել են բնակտարածքի, և դրանց մեծ մասի նկատմամբ բնակիչները չունեն սեփականության իրավունք, երբեմն էլ տարածքը զբաղեցվել է ապօրինի: Օրինականացման գործընթաց սկսելու ցանկություն բնակիչներն ունեն, բայց պահանջվում է ծախսատար […]

̰
2019-ին Շիրակի մարզում 749 արտակարգ դեպք է գրանցվել

19:45 23.01.2020

Շիրակի մարզում 2019 թվականին գրանցվել է 749 արտակարգ դեպք, իսկ ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 76 հազար զանգ: Սրանք ամփոփ տվյալներն են, որոնք ներկայացրել են արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության Շիրակի մարզային կառույցները: 2018-ի համեմատ ավելացել են հրդեհների, կարկտահարությունների ու շմոլ գազից թունավորումների դեպքերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարները, Սպիտակի օջախային գոտում գրանցվել են ուժեղ ցնցումներ: Պատահարներն […]

̰
Գյումրիի տարբեր թաղամասերում բնակարանային գողության դեպքեր են արձանագրվել

13:10 22.01.2020

Ոստիկանությունը դեռ 2019 թվականի ամփոփ տվյալներ չի ներկայացրել, թե քանի հանցագործություն է եղել, ինչ բնույթի և քանիսն է բացահայտվել։ Բայց, ընդհանուր առմամբ, Շիրակի մարզային վարչությունը մարզում օպերատիվ իրավիճակը հանգիստ է գնահատում։ Վերջին շրջանում համեմատաբար ավելացել են միայն բնակարանային գողությունները։ Տարբեր թաղամասերում են դեպքեր արձանագրվել, իսկ գործող անձինք, ըստ ոստիկանության, միայնակ, երբեմն էլ խմբերով են գործել։ […]

̰
Այսօր Ապրիլյան քառօրյայի հերոս Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է

19:58 17.01.2020

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս, հետախուզական դասակի հրամանատար, ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 27 տարեկան: Մերուժան Ստեփանյանը 2016-ի ապրիլին զոհվել է Թալիշի դիրքերում: Որոնք էին Ապրիլյան քառօրյայի դասերը, որ արդիական դարձան 18-ամյա պատանիների ու նրանց հրամանատարների կյանքի գնով: Այս մասին այսօր խոսել են Մերուժանի զինակից ընկերները, մարզային, քաղաքային ու օրենսդիր իշխանության ներկայացուցիչները: Մերուժան […]

̰
Շիրակի մարզի ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների ծավալը նվազել է

20:00 16.01.2020

Շիրակի մարզի հանրապետական ու միջհամայնքային ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների ծավալները նվազել են։ Պատճառը տեղումների բացակայությունն է։ Անգամ Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջաններում տեղումները նորմայից պակաս են ու սպասարկող ընկերությունները ճանապարհներին գրեթե անելիք չունեն։ Բայց կառավարությունը նրանց հետ պայմանագիր է կնքել, համաձայն որի՝ նոյեմբերի 16-ից մինչև մարտի 31-ը ընկերությունները ֆինանսավորվում են ձմեռային սպասարկման համար։ Ըստ այդմ՝ քանի […]

̰
Շիրակի մարզի 45 համայնք կարկտահարության վնասների փոխհատուցում կստանա

19:30 15.01.2020

Կառավարությունը փոխհատուցում է 2019 թվականի կարկտահարությունների հետևանքով տուժած գյուղացիների վնասը: Շիրակի մարզի 45 համայնքներում փոխհատուցման ընդհանուր չափը կազմում է 240 մլն դրամ: Կառավարությունը չափանիշներ է սահմանել: Դրանցից առաջինն այն է, որ հատուցվում է այն գյուղացիների վնասը, որոնց ցանքերը կարկտահարվել են 50 և ավելի տոկոսով, ինչի հետևանքով Շիրակի մարզում 2000 հեկտարից ավելի տարածքներ փոխհատուցման ենթակա չեն: […]

̰
Ինչո՞ւ է դարձյալ հետաձգվել Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը

18:18 14.01.2020

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Գյումրիում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի դատական նիստը: Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերի 2-ին Սլաբոտկա թաղամասում էր դեպքը տեղի ունեցել: Նրան ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրյալը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևն է: Դատավարությունը, որպես այդպիսին, դեռ չի մեկնարկել: Մինչ այս երեք դատական նիստ հետաձգվել է […]

̰
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նիստը

10:39 14.01.2020

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայանալու է 2018-ի դեկտեմբերին Գյումրիում Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նիստը: Այն երեք անգամ հետաձգվել է: Երկու դատական նիստերի ժամանակ  պետմեղադրողն էր բացակա: Իսկ վերջին նիստը հետաձգվել էր դատավորի վատառողջ լինելու պատճառով: Մեղադրական կողմը ներկայացնում է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Անցած տարի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության […]

̰
Գյումրիի «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնը լուծարվում է

19:59 10.01.2020

Գյումրիի «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնը լուծարվում է, իսկ երեխաներին ընտանիք վերադարձնելու պարտավորությունը ստանձնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Այս մասին այսօր հայտարարել են նախարարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները, որոնք հանդիպել են խնամքի կենտրոնի աշխատակիցներին ու սաների ծնողներին: Հիշեցնենք, որ 6 ամիս է՝ «Թռչունյան տան» ֆինանսավորումը դադարեցվել է, իսկ նոր բարերարների փնտրտուքը արդյունք […]

̰
Գյումրիի մաքսատանը 2019-ին 55 000 ավտոմեքենա է մաքսազերծվել

19:58 09.01.2020

Հյուսիսային մաքսատուն-վարչությունը Գյումրիում 2019-ին մաքսազերծել է 55 հազար ավտոմեքենա՝ մեծ մասը միայն դեկտեմբեր ամսին: Նույն այդ ընթացքում էր, որ մաքսատանը հսկայական հերթեր էին: Հյուսիսային մաքսատուն-վարչության պետն այսօր ամփոփ տվյալներ է ներկայացրել և նշել, որ նոր տարվա առաջին օրերին մեքենաների հոսքն անհամեմատ քիչ է: Մինչև հունվարի վերջ մաքսազերծելու են նախնական հայտարարագրում ստացած մեքենաները, որոնք Հայաստան են […]

̰
Ավտոմաքսատան հերթերից հետո Գյումրիին հարակից գյուղի տարածքում աղբակույտեր են գոյացել

19:00 09.01.2020

Գյումրիի ավտոմաքսատանը մեքենաների հերթը պակասել է: Ինչպես մաքսավորները կանխատեսում էին, 2020թ. հունվարի 1-ից, մաքսազերծման վճարների բարձրացմամբ, ներմուծվող մեքենաների քանակը պակասել է: Հիշեցնենեք, մինչև դեկտեմբերի 31-ը մեքենաների հսկայական հերթեր էին, որոնք ձգվում էին քաղաքից դուրս` դեպի Շիրակ և Ջաջուռ գյուղերը: Հերթեր այլևս չկան, մնացել են դրանց հետևանքները: Մի քանի օրերի ընթացքում վարորդները քաղաքամերձ տարածքում հասցրել են […]

̰
Տոնական օրերին Շիրակի մարզային փրկարարական վարչությունում 5 արտակարգ դեպք է գրանցվել

16:50 07.01.2020

Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնը տոնական օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով, բայց արտակարգ պատահարները շատ չեն եղել: Ամանորյա և Սուրբ Ծննդյան օրերին 5 ահազանգ է ստացվել, որոնց փրկարարներն արձագանքել են և օգնության շտապել: Ճանապարհատրանսպորտային պատահարներ, շմոլ գազից թունավորում, հրդեհներ, փակ դռների ահազանգեր: Դեպքերը տարբեր են եղել ու շատ ավելի քիչ՝ համեմատած նախորդ տարիների հետ: Տոնական […]

̰
Տոնական օրերին Գյումրիի թանգարանները ռեկորդային թվով այցելուներ են ընդունել

20:00 06.01.2020

Գյումրին տոնական օրերը դիմավորել է հյուրերի հետ, որոնք Հանրապետության տարբեր բնակավայրերից ու արտերկրից ժամանած զբոսաշրջիկներն են։ Առաջին անգամ քաղաքը գրավիչ է դարձել նաև ամանորյա հանգիստն անցկացնողների համար։ Ըստ այդմ էլ անհրաժեշտ էր համապատասխան ենթակառուցվածքների աշխատանքն ապահովել տոնական օրերին։ Ռեստորանները, հյուրանոցները ու հյուրատները և, իհարկե, մշակութային բաղադրիչն ապահովողները՝ թատրոնն ու թանգարանները, հունվարի 2-ից աշխատել են ու […]

̰
Շիրակի մարզի Կարմրաքար գյուղում մարդատար ավտոմեքենա է այրվել

14:41 06.01.2020

Այսօր Շիրակի մարզի Կարմրաքար գյուղում մարդատար ավտոմեքենա է այրվել: «ՎԱԶ 2109» մակնիշի կայանած մեքենայում անհայտ պատճառներով կրակ է բռնկվել, այն ամբողջությամբ այրվել է: Այս մասին SHANTNEWS-ին տեղեկացրել են Շիրակի մարզային փրկարարական վարչությունից: Դեպքի վայրում աշխատել է Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը: Մեքենան պատկանել է Գյումրիի բնակիչ Արմեն Ղազարյանին: Դեպքի […]

̰
«Գյումրի» բժշկական կենտրոնի ֆինանսավորումն առաջին անգամ հասել է 1մլրդ դրամի

19:45 27.12.2019

«Գյումրի» բժշկական կենտրոնն իր գործունեության ընթացքում ամենամեծ բյուջեն ունեցել է այս տարի: Այն գերազանցում է 1 մլրդ դրամը: Իսկ թե ինչ ծառայություններ են մատուցվել այս ֆինանսավորման շրջանակներում, այսօր ամփոփ թվերով ներկայացրել են բժշկական կենտրոնի տնօրենն ու բժիշկները: Ֆինանսավորման ավելացմանը զուգահեռ ավելացել են նաև սոցիալական խմբերը, որոնք բուժծառայություններից օգտվում են անվճար կամ զեղչերով: Առողջապահության համակարգի փոփոխությունները […]

̰
Պարզ պատահականություն է, որ մինչև օրս Գյումրու ծննդատունը գոյատևում է. Արսեն Թորոսյան

21:56 21.12.2019

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա շրջայց է կատարել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» և «Գյումրի» բժշկական կենտրոնում: Նախարարին ներկայացվել են բուժհասատատությունների խնդիրները և վերջին մեկ տարում ունեցած ձեռքբերումները: Իսկ քննարկման առանցքում նոր ծննդատան հարցն էր, որը Գյումրիում կառուցվելու է շվեյցարահայ բարերար Վարդան Սերմաքեշի ներդրումներով:     Արսեն Թորոսյանին ներկայացվել […]

̰
Գոհ եմ, որ պրոցեսները գնում են բացահայտման ուղղությամբ, ոչ թե պարտակման. Արսեն Թորոսյանը՝ Հանրապետական ծննդատան բացահայտումների մասին

20:56 21.12.2019

Ինչպես SHANTNEWS-ը հայտնել էր,  այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա շրջել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» և «Գյումրի» բժշկական կենտրոնում: Արսեն Թորոսյանը մասնավորապես քննարկել է Գյումրիում նոր ծննդատուն կառուցելու և գործող ծննդատունը լուծարելու հարցերը: Նա անդրադարձել է նաև վերջին աղմկահարույց բացահայտումներին: Խոսքը Հանրապետական ծննդատանը նորածիններին ծնողներից բաժանելու կամ երեխային փոխելու ու […]

̰
Կառավարությունը Շիրակի մարզի կարկտահարությունից տուժած տնտեսություններին աջակցություն կտրամադրի

23:30 20.12.2019

Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզխորհրդի տարեվերջյան նիստը, որի ընթացքում ամփոփվել են մի շարք ոլորտներում հատկացումները և կատարողականները: Այս տարի առաջին անգամ մարզում սեփական եկամուտների 50 տոկոսից ցածր կատարողական ունեցող գյուղ չկա: Ընդհանուր առմամբ, մարզում սեփական եկամուտները կատարվել են 88.2 տոկոսով: Սա այն դեպքում, երբ տարին գյուղատնտեսության համար անբարենպաստ էր: Մարզի ցանքերը կարկտահարվել են 14 […]

̰
Գյումրիում 2020 թվականին 3 շենք կկառուցվի

22:27 20.12.2019

Շիրակի մարզի քաղաքաշինության ոլորտի այս տարվա հատկացումները , 2018-ի համեմատ, ավելին են 32 տոկոսով: 2020-ին ակնկալվում է, որ աճն ավելի մեծ է լինելու․ կառավարությունը հաջորդ տարի Շիրակի մարզում բնակապահովման  ծրագրեր է սկսում: Մարզխորհրդի նիստում քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը տեղեկացրել է, որ բնակապահովման ծրագրերը Գյումրիում երեք ուղղություններով են լինելու՝ մեկը վերաբերում է տնակների տարածքի ազատման […]

̰
Մեր մարզը համաչափ զարգացման տեսանկյունից կարևոր որոշումներ ունեցավ. Շիրակի մարզպետ

18:50 20.12.2019

Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ամփոփել է անցնող տարին: Շիրակի մարզի մի շարք ոլորտներում պետական հատկացումներն այս տարի աննախադեպ են եղել: Տիգրան Պետրոսյանը թվերով ներկայացրեց աճը: Դրանք բոլոր ոլորտներում, 2018-ի համեմատ, գերազանցում են մի քանի անգամ: Աճը թվերով տեսանելի է ոչ միայն ճանապարհաշինությունում: Այս տարի Գյումրիում վարկային, գյուղերում` պետական ու սուբվենցիոն ծրագրերով, հարյուրավոր կիլոմետրեր են […]

̰
Գյումրիի համայնքային գույքի անհետացումն ուսումնասիրում է Շիրակի մարզի դատախազությունը

20:00 18.12.2019

Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռից դուրս է գրվել 35 անուն գույք: Այս հրաժարումների մասին կա ավագանու համապատասխան որոշում:  Այն շենք-շինություններն են, որոնք տարբեր տարիներին օտարվել են, բայց շարունակել են գտնվել քաղաքապետարանի հաշվեկշռում: Գույքի մի խումբն էլ տարիներ շարունակ էլի հաշվեկշռում է եղել, բայց պարզվել է, որ ընդհանրապես գոյություն չունի: Երբ է վերացվել ու օտարվել համայնքապատկան գույքը, ինչու […]

̰
Գյումրիում վիճակահանությամբ բաշխվել են 11 սոցիալական բնակարաններ

20:55 17.12.2019

Գյումրիում սոցիալական բնակարանաշինության երրորդ փուլով կառուցվել է 18 բնակարան: Հիշեցնենք, որ «Առդա» բարեգործական հիմնադրամը քաղաքապետարանի հետ համատեղ երրորդ տարին է՝ սոցիալական բնակարանաշինության ծրագիր է իրականցնում: Անի թաղամասի սկզբնամասում գտնվող կիսակառույցների հիմքի վրա 3 տարիների ընթացքում կառուցվել է 3 հարկանի շենք՝ 41 բնակարանով:  Բնակարանների՝ վերջին փուլի վիճակահանությունը տեղի է ունեցել այսօր: Բաշխվել են 18 բնակարաններից 11-ը, […]

̰
BACK_TO_TOP