TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+1.09 oC
Լուսինե Հայրապետյան

Լուսինե Հայրապետյան

Գյումրիի հիվանդանոցներում կորոնավիրուսի կանխարգելման միջոցներ են կիրառում

19:45 14.03.2020

Գյումրիի հիվանդանոցներում, կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, հատուկ միջոցներ են ձեռնարկվում: «Գյումրի» բժշկական կենտրոնում սահմանափակել են հիվանդատեսների մուտքը: Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ նախնական որոշմամբ, երկուշաբթի հիվանդատեսների մուտքն ընդհանրապես կարգելվի, հիվանդանոցի ողջ տարածքը պարբերաբար հականեխվում է: «Գյումրի» բժշկական կենտրոնում շատ են թոքաբորբով հիվանդները, որոնք, ըստ Արմեն Խաչատրյանի, սեզոնային գրիպի բարդացված […]

̰
Ծեծի ենթարկված գյումրեցի փոխգնդապետի ընտանիքը պահանջում է գործի արդար քննություն

17:09 13.03.2020

Ծեծի հետևանքով 6 ամիս կոմայի մեջ գտնվող գյումրեցի փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատներն արդար քննություն են պահանջում: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է փոխգնդապետի մայրը: 2019-ի սեպտեմբերի 17-ին Արա Մխիթարյանը ծեծի է ենթարկվել Եղեգնաձոր քաղաքում, որտեղ աշխատել է որպես պայմանագրային զինծառայող: Իսկ նրան ծեծի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականին […]

̰
Փտած հենասյուները վտանգ են ներկայացնում Գյումրիի Ալավերդյան փողոցի տներին

19:57 12.03.2020

Երբ մաշված մալուխներով ու փտած հենասյուներով էներգամատակարարման կազմակերպումը դարձել է վտանգավոր… Վիճակն այսպիսին է Գյումրիի Ալավերդյան փողոցում: Տասնյակ տարիների վաղեմություն ունեցող հենասյուները փտել են, թեքվել դեպի տները: Անգամ հենասյուների հրդեհման դեպքեր են եղել, որի հետևանքով դրանց շրջվելու հավանականությունը մեծ է, իսկ էլեկտրական ցանցերի ներդրումային ծրագրերը երկրորդական փողոց չեն հասնում: Ալավերդյան փողոցը քաղաքի ծայրամասում է: Միայն […]

̰
Գյումրիում փակ տնակներն ապամոնտաժելու մասին կառավարության որոշումն ուշանում է

19:57 10.03.2020

Տնակների հաշվառման աշխատանքային խումբը Գյումրիում հաշվառել է 2814 տնակ, իսկ թե ինչպես է լուծվելու անօթևանության և տնակներից ազատման խնդիրը, դեռ հստակ չէ։ Աշխատանքային խումբը առաջարկներ է ընդունել, քննարկել դրանք, իսկ որոշումներ չկան։ Անցած տարի աշխատանքային խմբի անդամները համաձայնության էին եկել չբնակեցված տնակներից սկսելու մասին։ Գյումրիում 584 տնակ տասը տարուց ավելի բնակեցված չէ։ Սակայն դրանք ապամոնտաժելու […]

̰
ԿԳՄՍ-ն գնացել է Արթիկի եկեղեցում ոչ պրոֆեսիոնալ պեղումներ կատարելու ահազանգի հետքերով

19:57 09.03.2020

Արթիկի 5-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում տեղի ունեցած պեղումները ոչ պրոֆեսիոնալ են և նման են գանձագողության ձեռագրի: Այսպիսի կարծիք է հայտնել ճարտարապետ, 1992-95 թվականներին Արթիկի քաղխորհրդի գործկոմի նախագահ Ռազմիկ Քարտաշյանը: Նրա ներկայացրած բողոքի հետքերով այսօր Արթիկ են այցելել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, պեղումներ իրականացրած հնագետը և փորձագետները: Տեղում ուսումնասիրել […]

̰
Ճանապարհային ոստիկանների անակնկալը գյումրեցի կին վարորդներին

21:29 08.03.2020

Արդեն որերորդ տարին է՝ կանանց միջազգային տոնի առիթով ճանապարհային ոստիկաններն անակնկալ են մատուցում կին վարորդներին։ Այսօր առավոտից Գյումրիի փողոցներում ճանապարհային ոստիկանության 3-րդ սպայական դասակի աշխատակիցները «ուժեղացված ծառայության» են իրականացրել։ Բոլոր կենտրոնական փողոցներում կանգնեցրել են մեքենաները, որոնց ղեկին կանայք են եղել։ Այսօր, սակայն, կին վարորդների կողմից թույլ տրված խախտումները չեն եղել նրանց ուշադրության կենտրոնում։ Ճանապարհային ոստիկանները […]

̰
Հասարակության անտարբերության հետևանք. հոգեբանները` Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին

18:13 07.03.2020

Մարտի 5-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքը նաև հասարակության ու հարազատների անտարբերության հետևանք էր: Այս մասին այսօր խոսել են «Արևամանուկ» հիմնադրամի հոգեբանները: Հիշեցնենք, տանը ծեծի էին ենթարկվել մայրն ու դուստրը, ինչի հետևանքով մայրը մահացել է, իսկ 12 տարեկան աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է: Ըստ հոգեբաննների` խոսքն ընտանեկան բռնության մասին է, որի դրդապատճառները լուրջ ուսումնասիրության կարիք ունեն` […]

̰
Շիրակի մարզում ոռոգման ջրի նվազագույն կարիքները բավարարված կլինեն. Տիգրան Պետրոսյան

18:14 06.03.2020

Շիրակի մարզի ջրամբարների սակավ ջուրը պետք է ճիշտ կառավարել ոռոգման սեզոնին խնդիրներ չունենալու համար: Քննարկման արդյունքում նման եզրակացության են եկել ջրօգտագործող ընկերությունը, մարզպետարանը և Ջրային պետական կոմիտեն: Օրեր առաջ մարզի ֆերմերները, ջրամբարների լցվածության մակարդակով մտահոգ, դիմել էին մարզպետարան ու պարզաբանումներ պահանջել, թե ինչպես է նախատեսվում ապահովել ոռոգման ջրի պահանջարկը: Ֆերմերների բողոքին հաջորդել է քննարկումը Ջրային […]

̰
Ռուսական ռազմաբազայի գործողությունները հանցագործության տարրեր են պարունակում. փաստաբան

17:31 06.03.2020

Այսօր դարձյալ հետաձգվել է գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նիստը: Ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը ամբաստանյալի՝ Անդրեյ Ռազգիլդեևի ներկայությունը դատարանում դարձյալ չէր ապահովել: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ռազմաբազայի հրամանատարությունը գրություն էր ուղարկել դատարանին, որով պահանջում են ամբաստանյալի և նրան ուղեկցողների անվտանգության ապահովման գրավոր երաշխիքներ: Բացի ամբաստանյալից, այսօրվա նիստին չէին ներկայացել նաև նրա փաստաբանն […]

̰
ՎԶԵԲ ծրագրով այս տարի Գյումրիում 13 կմ ճանապարհ կհիմնանորոգվի

19:45 05.03.2020

Վերակառուցման և զարգացման բանկի վարկային միջոցներով Գյումրիի փողոցաշինական ծրագրի երկրորդ փուլի նախագծերը պատրաստ են, շուտով կհայտարարվի կապալառու ընկերության մրցույթ: Հիմնանորոգվողների ցանկում 33 փողոց է ընդգրկված, սակայն արդեն պարզ է, որ 33-ից միայն 19-ի հիմնանորոգումն է սկսվելու և ավարտվելու այս տարի: Հերթն առայժմ չի հասնի Անի թաղամասի փողոցներին և Շիրակացի փողոցին: Պատճառը ջրամատակարարման ցանցի նորոգումներն են, […]

̰
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ծանրաբեռնվածությունը խախտում է քննության ողջամիտ ժամկետները. փաստաբաններ

19:00 03.03.2020

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ծանրաբեռնված է, քաղաքացիական ու քրեական գործերի քննությունը տարիներ է տևում, վճիռները կողմերն ուշացումով են ստանում: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսել են գյումրեցի փաստաբանները: Ձգձգումների հետևանքով եղել են հայցվորներ, որոնք հրաժարվել են գործի հետագա քննությունից կամ շարունակելն այլև անիմաստ է դարձել: Ըստ փաստաբանների` ձգձգումները հեղինակազրկում են ողջ […]

̰
Ծերացած ու չոր ծառերը վտանգ են ներկայացնում Գյումրիի տնակներին

19:57 02.03.2020

Գյումրիում տների ու տնակների համար վտանգ են ներկայացնում ծերացած ու չորացած ծառերը: Օրինակ` Ավտոկայանի բանավանի և նախկին բուսաբանական այգու տարածքի տնակային թաղամասերը: Բարդիները տարիներով չեն էտվել, չոր ճյուղերը չեն կտրվել: Ամեն անգամ քամիների հետևանքով դրանք ընկնում են ու վնասներ հասցնում հարակից տներին: Դեպքերը շատ են, որոնց արձագանքելու համար  քաղաքապետարանի միջոցներն ու ունեցած տեխնիկան սահմանափակ են: […]

̰
Գյումրիում 35-ամյա կինը ծննդաբերել է տանը, զույգ երեխաները մահացել են

15:02 29.02.2020

Փետրվարի 28-ին Գյումրիի շտապ բուժօգնության կայանը ահազանգ է ստացել քաղաքի Ղանդիլյան փողոցի բնակարաններից մեկի բնակչից: Շտապօգնության կայանի աշխատակիցները տեղում պարզել են, որ Գյումրիի 35-ամյա բնակիչ Լուսինե Համլետի Ասատրյանը տանը ծննդաբերել է, ինչի հետևանքով արական սեռի նորածինը մահացել է: Լուսինե Ասատրյանին տեղափոխել են Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց, որտեղ բուժհետազոտությունները պարզել են, որ կնոջ արգանդում […]

̰
Շիրակի մարզում քննարկվում են գյուղատնտեսական ապահովագրության պայմանները

19:57 27.02.2020

Կառավարությունը 6 մարզերում ներդնում է գյուղատնտեսության պարտադիր, իսկ մյուս մարզերում` կամավոր ապահովագրություն: Շիրակի մարզը կամավորի ցանկում է: Պետության 50 տոկոս սուբսիդավորմամբ առաջարկվում է գյուղացիներին ապահովագրել հացահատիկի ցանքերն ու խնձորի այգիները: Հանրապետության գյուղական համայնքները բաժանված են ըստ գոտիականության, համաձայն որի`հաշվարկվում է մեկ հեկտարի վրա կատարվող ծախսը և ապահովագրավճարը: Կամավոր ապահովագրության մանրամասները ապահովագրական ընկերության ներկայացուցիչները քննարկել են […]

̰
Գյումրիի ՀԿ-ները դիտորդներ են հավաքագրում

19:58 25.02.2020

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է դիտորդների հավատարմագրումը, որոնք աշխատելու են Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը և դրան նախորդած՝ քարոզարշավի ընթացքում: Հանրաքվեին դիտորդներ կարող են լինել հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունները, օտարերկրյա, միջազգային կազմակերպությունները և կուսակցությունները: Կարճաժամկետ դիտորդական խմբերը ձևավորման փուլում են, իսկ երկարաժամկետ դիտորդներն արդեն սկսել են իրենց աշխատանքը: Դիտարկում են քարոզարշավի ընթացքը: Հիմնականում դիտորդական փորձ ունեցող անձինք […]

̰
Դասադուլ Գյումրիի թիվ 19 դպրոցում

18:10 24.02.2020

Գյումրիի թիվ 19 հիմնական դպրոցում այսօր դասադուլ ու գործադուլ են հայտարարել ուսուցիչներն ու ծնողները, ովքեր իրենց երեխաներին դպրոց չեն բերել։ Այսկերպ մանկավարժական ու ծնողական հանրույթը իր բողոքն է արտահայտում դատարանի որոշման դեմ, համաձայն որի` նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանը վերականգնվելու է իր պաշտոնում։ Այսօր առավոտյան թիվ 19 դպրոցի աշակերտների փոխարեն ծնողներն էին դպրոց եկել: Ծնողական խորհրդի […]

̰
ՀՀ հպարտ քաղաքացին աշխատանքային իրավունքների պաշտպանության առումով դեռ գտնվում է ստրկական իրավիճակում. Արթուր Սաքունց

19:57 21.02.2020

Ինչ գործառույթներ են վերապահված Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնին, և արդյոք իրավասությունների շրջանակը բավարար է աշխատանքային վեճերը հարթելու և խախտումները վերացնելու համար: Այս մասին այսօր Գյումրիում քննարկում է կազմակերպել «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը: Առողջապահական տեսչական մարմինը ստեղծվել է 2017-ին, 2018-ին էլ վերանվանվել է Աշխատանքի և առողջապահական տեսչություն: Այն բազմաթիվ դիմում-բողոքներ է ստանում,  որոնք վերաբերում […]

̰
Գյումրիի Մուշ 2-2 թաղամասում 5 բնակարան ենթակա է վերաբաշխման

19:44 20.02.2020

2010 թվականին Մուշ 2-2 թաղամասում շահագործված բնակարաններից դեռ ոչ բոլորն են բաշխված: Դատարկ են մնացել այն բնակարանները, որոնք հատկացվել էին միայնակ ծերերին, չեն հասցրել սեփականաշնորհել, նրանց մահից հետո էլ վերաբաշխում տեղի չի ունեցել: Նման 5 բնակարան կա: Դրանք տնօրինելու որոշում կայացվել է երկու տարի առաջ: Կառավարության որոշմամբ՝ բնակարանները հատկացվել են պաշտպանության նախարարությանը: Դատարկ բնակարաններն արդեն […]

̰
Շիրակի մարզում հանրաքվեի տեղամասային կենտրոնները ձևավորվել են

14:45 18.02.2020

Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին Շիրակի մարզը, ինչպես նախորդ համապետական ընտրություններին, ընդգրկված է թիվ 11 ընտրատարածքում, որն ընդգրկում է 4 տարածքային ընտրական հանձնաժողովներ՝ թիվ 30, 31, 32 և 33: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է հանրաքվեի անցկացման ժամանակացույցը, համաձայն որի՝ տարածքային հանձնաժողովներն արդեն ձևավորել են տեղամասային կենտրոնները: Գյումրին կունենա 82 տեղամասային կենտրոն: Իսկ տեղամասային հանձնաժողովների […]

̰
Գյումրիի կանաչ գոտիներում գտնվող տնակներում ապրողները կարող են լինել սոցբնակարանների շահառուներ

21:31 15.02.2020

Գյումրիի քաղաքապետարանը վերանայել է սոցիալական բնակարանների շահառուներին ներկայացվող պահանջները: Հիշեցնենք, որ քաղաքապետարանը ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի հետ համատեղ 2017-2019 թվականներին Գյումրիում սոցիալական 41 բնակարան կառուցեց: Դրանց շահառուները հիմնականում միայնակ տարեցներն էին, ովքեր անօթևանի կարգավիճակ ունեին և տնակներում էին ապրում: Անցած տարեվերջին կատարված բնակբաշխումից պարզ դարձավ, որ 6 բնակարանի համար շահառու չէր դիմել, դրանք դատարկ են: Քաղաքապետարանը […]

̰
Շիրակի մարզում կապահովագրվեն հացահատիկի ցանքերն ու խնձորի այգիները

19:59 14.02.2020

Կառավարությունը 6 մարզերում ներդնում է պարտադիր գյուղատնտեսական ապահովագրության փորձնական ծրագիր, որով ապահովագրվում են հիմնականում ծիրանի ու խաղողի այգիները: Պարտադիր ապահովագրության ծրագրում Շիրակի մարզը չկա: Փոխարենը առաջարկվում է կամավոր ապահովագրություն: Կառավարությունը առաջարկում է Շիրակի մարզում գյուղատնտեսական ապահովագրություն 50 տոկոս սուբսիդավորմամբ: Այսինքն՝ գյուղացին վճարելու է ապահովագրավճարի միայն կեսը: Ապահովագրական ընկերությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, […]

̰
Գյումրին չինական Սիան կուղարկի ձեռնոցներ, խալաթներ և բժշկական դիմակներ

18:39 11.02.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գյումրին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն կցուցաբերի իր քույր քաղաքին` չինական Սիանին: Այս մասին որոշում կայացվել է այսօր Գյումրիի ավագանու այս տարվա առաջին նիստում: Սիան քաղաքից Գյումրիի քաղաքապետարանը երկու պաշտոնական նամակ է ստացել, որով չինական կողմը խնդրել է իրենց բժշկական պարագաներ տրամադրել: Ավագանին որոշել է այդ նպատակի համար 2 մլն դրամ […]

̰
Գյումրիում մեկնարկել է թափառող շների ստերջացման ծրագիրը

17:40 10.02.2020

Գյումրիում թափառող շները ստերջացվում են: Գործընթացը օրեր առաջ է սկսվել: Հիշեցնենք, որ 4 անգամ հայտարարված մրցույթներից հետո քաղաքապետարանը վերջապես գտավ Գյումրիում անասնաբուժական ծառայություն իրականացնող անհատ ձեռներեցի, որը մասնակցեց մրցույթին և տեղական բյուջեի ֆինանսավորմամբ ստերջացում կատարելու իրավունք ստացավ: Կենտրոն ահազանգերը շատ են տարբեր թաղամասերից։ Քաղաքապետարանի հետ պայմանագիր են կնքել առայժմ 350 շան ստերջացման համար: Իսկ թե […]

̰
Տարածքը, որը Քաղաքաշինության կոմիտեն ընտրել է Գյումրիում բնակարանաշինություն սկսելու համար, 100 սեփականատեր ունի

21:32 08.02.2020

Քաղաքաշինության կոմիտեի օրակարգում է Գյումրիում բնակարանաշինական նոր ծրագրի մեկնարկի հարցը, որի համար տարածքի նախնական ընտրությունը կանգ է առել Գյումրիի նախկին տեքստիլ կոմբինատի տարածքի վրա։ Գյումրիի կենտրոնում նախկին տեքստիլ կոմբինատի շուրջ 20 հա մակերեսով տարածքն էլ բնակարանաշինության նպատակով հետաքրքրել է Քաղաքաշինության կոմիտեին: Բայց բնակարանաշինական նոր ծրագրի հարմար տարածքը 100-ից ավելի սեփականատեր ունի: Կոմբինատի լուծարման ժամանակ սնանկության […]

̰
Ինչ փաստաթղթեր կան կադաստրում Գյումրիի համայնքապատկան անհետացած գույքի վերաբերյալ

20:54 08.02.2020

Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռից դուրս է գրվել 35 անուն գույք: Դրա մասին կա ավագանու համապատասխան որոշում:  Այն շենք-շինություններն են, որոնք տարբեր տարիներին օտարվել են, բայց շարունակել են գտնվել քաղաքապետարանի հաշվեկշռում: Գույքի մի խումբն էլ տարիներ շարունակ հաշվեկշռում է եղել, բայց պարզվել է, որ ընդհանրապես գոյություն չունի: Երբ է վերացվել ու օտարվել համայնքապատկան գույքը, ինչու այդ մասին […]

̰
Գյումրիի բնակարանային շուկայում գնաճ է արձանագրվել

20:37 08.02.2020

Գյումրիի բնակարանային շուկայում գնաճ է արձանագրվել: Այս մասին Shantnews-ին ասել է կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Արայիկ Առաքելյանը: Նա նշել է, որ ընդհանուր Շիրակի մարզում բնակարանների առք ու վաճառքի գործարքների թիվն ավելացել է: Ընդհանուր կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանումը 2019-ին կատարել է 3540 օտարման գործարքի գրանցում,  ինչը 2018-ի համեմատ 15,4 %-ով ավելին է: Բնակարանային […]

̰
Գյումրիում թափառող շներին կստերջացնեն

19:53 06.02.2020

Գյումրիում թափառող շները շատացել են: Կենդանասերների մոտավոր հաշվարկներով քաղաքում 2000 թափառող շուն կա: Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի համաձայն՝ շների վնասազերծման նախկին տարբերակը՝ ֆիզիկական ոչնչացումն այլևս կիրառելի չէ: Համայնքապետարանները մրցութային կարգով պետք է պայմանագրեր կնքեն թափառող կենդանիների ստերջացման կենտրոնների հետ: Գյումրիի դեպքում այս գործընթացը ձգձգվում էր անցած տարվանից: Այս ընթացքում թափառող շները շատացել են: […]

̰
Ովքեր են պատրաստ Շիրակի մարզում սպանդանոցներ կառուցել. քննարկում՝ մարզպետարանում

21:06 01.02.2020

Պարտադիր սպանդանոցային մորթի պահանջի ժամկետները երկարացվեցին մինչև հուլիսի 1-ը: Սա անասնատերերի ու մսավաճառների բողոքների արդյունքն էր: Այս ժամկետում հանրապետությունում կառուցվելու են սպանդանոցներ, իսկ դրանք կառուցողներին կառավարությունն աջակցելու է սուբսիդավորվող վարկերով ու լիզինգային ծրագրերով: Ովքեր են պատրաստ սպանդանոցներ կառուցել Շիրակի մարզում: Այս մասին Շիրակի մարզպետարանում այսօր խոսել են պատրաստակամություն հայտնողներն ու մարզային իշխանության ներկայացուցիչները: Կառուցումից առաջ […]

̰
Մարալիկի չինական թաղամասում կորոնավիրուսի ստուգման համար արգելում են բժիշկների մուտքը

20:34 01.02.2020

Բժշկական հսկողություն է սահմանված Շիրակի մարզի այն բնակիչների նկատմամբ, որոնք վերադարձել են այնպիսի երկրներից, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Հովհաննիսյանը: Ըստ նրա` Գյումրիում Հայաստանի 8 քաղաքացիների նկատմամբ, որոնք վերադարձել են ռիսկային երկրներից, պոլիկլինիկաներում հսկողություն է իրականացվում: Հսկողությունը տևելու է 14-15 օր, […]

̰
Գյումրիի քաղաքապետարանը սուբվենցիոն ծրագրով 11 միավոր տեխնիկա է ձեռք բերել

20:17 01.02.2020

Գյումրիի փողոցներում առավոտվանից ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքներ են տարվել: Իսկ դրանք քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցների համար կհեշտանան՝ ի հաշիվ նոր տեխնիկայի, որը քաղաքապետարանը ձեռք է բերել սուբվենցիոն ծրագրերով: Անցած տարեվերջին կոմունալ ծառայության պարկը համալրվել էր 2 միավոր տեխնիկայով, իսկ այսօր Գյումրի են հասել սուբվենցիոն հատկացումներով ձեռք բերված 11 մեքենաները, որոնցից 7-ը աղբատարներ են, իսկ […]

̰
BACK_TO_TOP