16:00 18.05.2020
Պարետատան որոշմամբ՝ այսօրվանից վերսկսվել է հանրային տրանսպորտի աշխատանքը: Միկրոավտոբուսներն ու ավտոբուսներն աշխատում են անվտանգության որոշակի կանոններ պահպանելու պահանջով: Սա վերաբերում է և՛ վարորդներին, և՛ ուղևորներին: Վարորդները դիմակներով ու ձեռնոցներով են, ինչը պահանջվում է նաև ուղևորներից: Վարորդները նաև վերահսկելու են, որ տրանսպորտային միջոց առանց պաշտպանիչ միջոցների ուղևորներ չբարձրանան: Ավտոբուսներն ու միկրոավտոբուսները օրական երկու անգամ ախտահանվելու են: […]
15:20 16.05.2020
Չինական Սիան քաղաքը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնում է Գյումրիին։ Սիանից Գյումրի է հասել պաշտպանիչ միջոցների խմբաքանակ։ Այս մասին հայտնում է Գյումրիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։ Գյումրու քույր քաղաքի՝ չինական Սիան քաղաքի աջակցությունը Գյումրիին ներառում է. Մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ-20.000 հատ Պաշտպանիչ հանդերձանք -1000 հատ Պաշտպանիչ ակնոցներ-100 զույգ էլեկտրոնային ջերմաչափ-50 հատ «Հարկ է նշել, որ Սիանին մարդասիրական […]
18:07 15.05.2020
ՎԶԵԲ ծրագրով Գյումրիում ևս 15 փողոց կհիմնանորոգվի։ Սա փողոցաշինական մեծ ծրագրի երկրորդ փուլում ընդգրկված փողոցների միայն մի մասն է, որոնց համար մրցույթներ են կայացել։ Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կարապետ Մխչյանը։ Մրցույթները երկու փուլով են կայացել՝ առաջինը վերաբերել է 5, իսկ երկրորդը՝ 10 փողոցների հիմնանորոգմանը։ Այս փուլում հիմնանորոգվելու են Հաղթանակի պողոտային, […]
17:36 15.05.2020
Պարետի որոշմամբ՝ մայիսի 18-ից կվերագործարկվի հանրային տրանսպորտը։ Այս որոշումը կայացվել է հանրային տրանսպորտում վարորդների և ուղևորների կողմից որոշակի կանոններ պահելու պարտադրանքով։ Մասնավորապես, պարտադիր է դառնում տրանսպորտում ուղևորների և վարորդների դիմակ կրելը, ախտահանիչ լուծույթների առկայությունը և տրանսպորտային միջոցի օրական երկու անգամ պարտադիր ախտահանումը։ Գյումրիի հանրային տրանսպորտը սպասարկող ընկերություններին համապատասխան հանձնարարականներ են տրվել։ Նրանք պետք է մինչև […]
16:26 12.05.2020
Գյումրիի քաղաքապետարանը բողոք կներկայացնի ԲԴԽ-ին։ Այս մասին որոշումն այսօր ընդունվել է Գյումրիի ավագանու հերթական նիստում։ Բարձրագույն դատական խորհրդին բողոք հայտնելու մասին նախագիծը ներկայացրել է ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։ Ըստ նրա` բողոքի համար հիմք են հանդիսացել 3 դատական գործեր, որոնց քննության արդյունքում կայացված վճիռներով խախտվում է քաղաքապետարանի գույքային իրավունքը։ «Գյումրիի ավագանին, դիմելով Բարձրագույն դատական խորհրդին, իր […]
16:20 12.05.2020
Արտակարգ դրության պայմաններում բուժաշխատողների տեղաշարժն ապահովելու համար տեղական բյուջեից գումարներ են հատկացվել։ Ապրիլի 1-ից, երբ արգելվեց հանրային տրանսպորտի աշխատանքը, բուժաշխատողների տեղաշարժը տնից աշխատավայր և հակառակ ուղղությամբ, ուղևորափոխադրող ընկերություններն են կատարում, որոնց վճարում է քաղաքապետարանը։ Բուժաշխատողների տեղաշարժի համար գումարները հատկացվել են մինչև մայիսի 14-ը: Իսկ եթե արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու մասին որոշում կայացվի, հավելյալ գումարներ կպահանջվեն։ […]
15:50 12.05.2020
Գյումրիի քաղաքապետարանը ՊԵԿ-ի նկատմամբ տեղական վճարի արտոնություն կկիրառի։ Այս մասին որոշման նախագիծն այսօր ավագանու հաստատմանն է ներկայացրել Գյումրիի գլխավոր ճարտարապետը։ ՊԵԿ-ը Գյումրիում ավտոմաքսատան հարակից տարածքի բարեկարգման պարտավորություն է ստանձնել, ինչը ենթադրում է բնապահպանական վճարներ, որոնք զիջելու խնդրանքով դիմել է քաղաքապետարանին: «Մաքսատան տարածքը մոտ 850 մետր նրանց կողմից հիմնանորոգման, կոյուղագծերի վերանորոգման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցման […]
15:05 09.05.2020
Միայն արարողակարգային միջոցառումներ, իսկ վետերաններին՝ հեռավար շնորհավորանքներ ու պարգևատրումներ ․․. Այսպես է նշվել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը Գյումրիում։ Քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչները, Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսը և ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարական անձնակազմը հարգանքի տուրք են մատուցել «Մայր Հայաստան» հուշահամալիրում։ Անհայտ զինվորի հուշակոթողին՝ անմար կրակի մոտ, ծաղկեպսակներ են դրել, ծաղիկներ խոնարհել։ Դեռ անցած […]
19:15 08.05.2020
Կառավարությունը 988 մլն 140 հազար դրամ է հատկացրել Շիրակի մարզում անօթևանության խնդրի լուծման համար։ Այս գումարի մեծ մասը՝ 968 մլն 705 հազար դրամը, կտրամադրվի Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 55 ընտանիքների համար բնակարանաշինությանը։ Շիրակի մարզի 13 գյուղերում 172 անօթևան ընտանիք էր հաշվառված։ Վերջին տարիների ընթացքում նրանցից շատերը բնակարանի գնման վկայագրեր են ստացել, […]
16:11 04.05.2020
Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի 300 պատանու համար ֆուտբոլային մարզումները հեռավար են։ ՀՖՖ Շիրակի մարզային ներկայացուցչությունը մարզի գյուղերում հավաքագրել էր պատանիների, որոնց հետ մարզումներ էին անցկացվում և հիմա՝ արտակարգ դրության պայմաններում, մարզումները դարձել են հեռավար։ Սոցիալապես անապահով 40 երեխաների հատկացվել են գնդակներ և ուսուցողական տեսանյութերի սկավառակներ, իսկ որպես մարզադաշտ, այս օրերին երեխաների համար ծառայում են իրենց […]
19:47 30.04.2020
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հերթական անգամ հետաձգվել է գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը։ Կրկին դատարանում չի ապահովվել ամբաստանյալի՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի ներկայությունը։ Նրա նկատմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն է խափանման միջոց ընտրել կալանքը: Բայց Ռազգիլդեևը գտնվում է 102-րդ ռուսական ռազմաբազայի կարգապահական մեկուսարանում: Նախորդ դատական […]
17:45 30.04.2020
Շիրակի մարզի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում այս գիշեր լրանում է տեղաշարժի հատուկ ռեժիմի գործողության ժամկետը: Հիշեցնենք՝ ՀՀ պարետի որոշմամբ՝ երկու բնակավայրերում ապրիլի 19-ից ապրիլի 25-ը սահմանվել էր տեղաշարժի հատուկ ռեժիմ, որը երկարացվեց մինչև ապրիլի 30-ը: Իսկ պատճառը Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցների մոտ կորոնավիրուսի հայտնաբերումն էր: Որքանո՞վ է օգնել տեղաշարժի սահմանափակման որոշումը, և համաճարակային ի՞նչ վիճակ […]
19:59 27.04.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է Գյումրիի քաղաքային տրանսպորտը սպասարկող ընկերության ղեկավարի հետ։ Քննարկել են Գյումրիի ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներում աշխատող վարորդների սոցիալական աջակցության հաշվարկի հարցը։ Հիշեցնենք, որ 2 օր առաջ վարորդները բողոքով գնացել էին Շիրակի մարզպետարան և ներկայացրել են, որ սոցիալական աջակցության հաշվարկի արդյունքում իրենց հասանելիք գումարները շատ փոքր են ստացվել։ Շիրակի մարզպետը նշել […]
16:50 25.04.2020
Գյումրիի քաղաքային տրանսպորտի վարորդները դժգոհում են սոցիալական աջակցության գումարի չափից: Հիշեցնենք, որ ՀՀ պարետի որոշմամբ՝ ապրիլի 1-ից արգելվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, նաև մշակվել է համապատասխան տրանսպորտային միջոցների վարորդների սոցիալական աջակցության չափը, որը պետք է հաշվարկվի վերջին 2 ամիսների միջին աշխատավարձի կեսի չափով: Գյումրիի քաղաքային տրանսպորտի վարորդների համար այս գումարը շատ փոքր է ստացվել: Պատճառները […]
14:42 25.04.2020
Պարետի որոշմամբ Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում ապրիլի 19-ին սահմանվել էր տեղաշարժի հատուկ ռեժիմ: Ըստ այդմ՝ արգելված է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը Մարալիկ և Ձորակապ՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման և գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց տեղաշարժի և Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի […]
17:39 18.04.2020
Մարալիկի առողջության կենտրոնի կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների թիվը հասել է 18-ի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի աշխատակցի մոտ կորոնավիրուսի թեստը դրական էր եղել, որին հաջորդել էր առողջության կենտրոնի ևս 20 աշխատակցի թեստավորումը։ Արդյունքում կորոնավիրուս էր հաստատվել նրանցից 9-ի մոտ։ Դրան […]
19:51 16.04.2020
Բավրայի անցակետում բեռնատարների վարորդները թեստավորում են ռապիդ թեստերով։ Այս մասին այսօր SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Նա նշել է, որ ռապիդ թեստերով հնարավոր կլինի Հայաստանի սահմանը Բավրայի անցակետով հատող բեռնատարների վարորդների մոտ հայտնաբերել կորոնավիրուսի ախտանշանները․ «Բավրայի անցակետում բեռնատարների վարորդների համար իրականացվում է պարտադիր ռապիդ թեստավորում։ Սրանք կողմնորոշիչ թեստեր են։ Եթե […]
19:55 10.04.2020
ՀՀ հաշվեքննիչ պալատը անցած տարի ստուգումներ է կատարել Գյումրիի քաղաքապետարանի բաժիններում։ Ստուգման արդյունքում մի շարք բացթողումներ ու թերություններ են արձանագրվել, որոնք վերաբերել են քաղաքային բյուջեի պլանավորման աշխատանքներին և համայնքային բյուջեի ծախսման ընթացքում օրենսդրական դրույթների կիրառմանը։ Գյումրիի քաղաքապետարանին ժամանակ է տրվել թերացումները շտկելու առաջարկություններ ներկայացնելու համար։ Դրանք այսօր ներկայացվել են ավագանու նիստին։ Գյումրիի քաղաքապետի խորհրդական Արարատ […]
16:44 10.04.2020
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում բնակարաններ ու մանկապարտեզ կկառուցի։ Այս մասին այսօր Գյումրիի ավագանու հերթական նիստում ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Նա նշել է, որ հիմնադրամը դիմել է Գյումրիի քաղաքապետարանին՝ բնակարանաշինական ծրագրի և մանկապարտեզի կառուցման համար տարածք հատկացնելու խնդրանքով։ Այսօր ավագանու հաստատմանն է ներկայացվել Գյումրիում համապատասխան տարածք «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերելու նախագիծը։ «Գյումրիի քաղաքապետին […]
16:00 10.04.2020
Գյումրիի կոմունալ ծառայության աշխատակիցները, արտակարգ դրության պայմաններում աշխատելու համար, պարգևավճարներ կստանան։ Այս մասին այսօր որոշում է կայացրել Գյումրիի ավագանին։ Հերթական նիստում քննարկվել են սոցիալական աջակցության մի շարք հարցեր, այդ թվում՝ կոմունալ ծառայության աշխատակիցներին պարգևավճարներ հատկացնելու հարցը։ Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը ներկայացրել է, որ կոմունալ բաժնի աշխատակիցները կորոնավիրուսի դեմ պայքարում ակտիվ մասնակցություն ունեն։ […]
19:20 02.04.2020
Մարտի 28-ին Գյումրիում մեկնարկել է «Սոցիալական շտապօգնություն» ծրագիրը, որով պարենային աջակցություն է հատկացվում արտակարգ դրության ընթացքում սոցիալական ծանր պայմաններում հայտնված ընտանիքներին։ 6 օրվա ընթացքում աջակցությունից Գյումրիում օգտվել է 50 ընտանիք։ Ընդհանուր դիմումների թիվը մինչ օրս կազմել է 1497: Ուսումնասիրվել են բոլոր դիմումատուների հայտերը, արդյունքում՝ 50 ընտանիքի հատկացվել է պարենային աջակցություն, որից 25-ը հատկացվել է «Թռչունյան […]
19:15 31.03.2020
Շիրակի մարզի առաջնային բուժօգնության օղակը և գյուղական մանկաբարձագինեկոլոգիական կետերը կապահովվեն պաշտպանիչ դիմավահաններով, որոնք տեղական արտադրության են՝ պատրաստվել են Գյումրիում: «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Գյումրիի խմբավարները դիմավահաններ ստանալու համար դիմել են տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությանը՝ օգտագործել են եռաչափ մոդելավորման տպիչներ: Ընդամենը 3 օրում պատրաստվել է 80 դիմավահան, որոնք այսօր տրամադրվել են Շիրակի մարզպետարանին՝ համապատասխան բուժհաստատություններին հատկացնելու համար: Եռաչափ […]
19:59 30.03.2020
Այն միջոցառումները, որոնք կատարվում են Շիրակի մարզում խստացված ռեժիմի պահանջները պահպանելու համար, բավարար են: Այս մասին SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Շիրակի մարզի բնակիչների մեծ մասը, ըստ մարզային օպերատիվ շտաբի դիտարկումների, ենթարկվում է խստացված ռեժիմի պահանջներին, բայց այն խախտողներ կան: Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է տվյալներ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի հագեցվածության, մարզում հաստատված դեպքերի և […]
19:30 30.03.2020
Գյումրիի ծննդատան աշխատակազմը բուժհաստատությունը լուծարումից ապահովագրելու, միևնույն ժամանակ, պարտքերը մարելու և ծննդօգնության որակը բարձրացնելու առաջարկությունների փաթեթ է ներկայացրել: Համաձայն փաթեթի՝ բուժաշխատողներն առաջարկում են ծննդատունը լուծարելու փոխարեն միավորել, բայց ոչ թե ծննդօգնության այլ հաստատության, այլև «Գյումրի» բժշկական կենտրոնի հետ: Միավորում ասվածը վերաբերում է միայն իրավաբանական կարգավիճակին և վարչական ապարատին, այսինքն՝ ծննդատունը մնալու է իր տեղում, բայց […]
20:00 25.03.2020
Տեղաշարժի մեջ գտնվող բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, և պարետատունը սահմանել է քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման: Պարետի որոշմամբ` մինչև մարտի 31-ը հանրապետությունում գործում են տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշակի սահմանափակումներ: Այսօր առավոտից Գյումրիի փողոցներում ոստիկանական կարգախմբերը իրազեկում են կատարել: Բնակիչներին ներկայացրել են, թե ինչ ձևաթուղթ պետք է ունենան և […]
19:56 24.03.2020
Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է Գյումրիում շուրջ 21 հեկտարի վրա կառուցել արտաքին տնտեսական գործունեության միասնական կենտրոն: Առաջին փուլով կառուցապատվելու է 5.8 հեկտարը, որտեղ լինելու է վարչական շենքը, ավտոկայանատեղիներ և տնտեսական մասնաշենք: Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի համար հատկացում կատարվել է Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցում, նախկին տանկային զորամասի տարածքում: Այստեղ անցած տարվանից կատարվում է մեքենաների մաքսազերծումը: Նոր […]
18:00 23.03.2020
Շիրակի մարզի ներհամայնքային ու ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտն ամեն օր ախտահանվում է: Հստակ հրահանգ ու ցուցում կա ուղևորափոխադրող ընկերություններին ու համայնքապետարաններին, համաձայն որոնց՝ երթուղու սկզբնակետում և վերջնակետում տրանսպորտային միջոցներն ախտահանվում են, վարորդներին նույնպես տրամադրվել են անհատական պաշտպանիչ միջոցներ և լուծույթներ: Մարզի բոլոր ուղղություններով երթուղիները պահպանվել են: Պայմանավորված ուղևորների թվի նվազմամբ՝ նվազեցվել է դրանց հաճախականությունը: Շիրակի […]
19:47 21.03.2020
Կանխարգելիչ ի՞նչ միջոցառումներ են իրականացվում Շիրակի մարզում: Այս մասին SHANTNEWS.am-ին ներկայացրել են մարզի առողջապահական համակարգի ներկայացուցիչները: Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ստեղծվել է մարզային օպերատիվ կառավարման շտաբ, որը համակարգում է պատասխանատու կառույցների աշխատանքը և արագ արձագանքը: Մարզի բուժհաստատություններում ինտենսիվ միջոցառումներ են տարվում նաև ներհիվանդանոցային վարակներից խուսափելու համար, խստիվ արգելված են տեսակցությունները: Համայնքային ու մասնավոր կառույցներին պարբերաբար […]
19:00 20.03.2020
Գյումրիի համատիրությունները կանխարգելող միջոցառումներ են ձեռնարկել բազմաբնակարան շենքերում: Ձեռք են բերել քլորի որոշակի քանակություն, որով լուծույթ են ստանում ու ախտահանում շենքերի մուտքերը: Դռների ու աստիճանավանդակների բռնակները համարվում են վիրուսի տարածման համար ռիսկային, իսկ քլորով ախտահանումը փորձված ու արդյունավետ միջոցներից է: Ամեն համատիրություն իր սպասարկման տարածքում մի քանի տասնյակ շենքերի մուտքերում ախտահանումներն ավարտելու է 3 օրում: […]
19:59 19.03.2020
Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում փակ կլինեն հանրակրթական, նախադպրոցական, սպորտային, մշակութային կառույցները և բուհերը: Կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակահատվածը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է օգտագործել հեռավար ուսուցման համակարգը փորձարկելու համար: Կառավարությունը նախատեսում էր հեռավար ուսուցում ներդնել 2021 թվականի դեկտեմբերին: Համավարակով պայմանավորված հարկադիր պարապուրդն արագացրեց այդ ծրագրերի կիրառումը: Շատ դպրոցներ մինչև նախարարության հրահանգներն ու […]