TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+2.09 oC
Լուսինե Հայրապետյան

Լուսինե Հայրապետյան

Շիրակի մարզի 116 դիմորդ քննություն է հանձնել օտար լեզուներից

15:44 02.07.2020

Այսօր մեկնարկել են միասնական քննությունները: Դիմորդները քննություն են հանձնել օտար լեզուներից: Հանրապետությունում 47 քննական կենտրոն է բացվել, որից 3-ը՝ Գյումրիում: Իսկ այսօր Գյումրիի երկու քննական կենտրոնում են քննություններն անցկացվել: Մասնակցել է 116 դիմորդ: Համաճարակով պայմանավորված՝ փոխվել է քննական կենտրոններում ներկա դիմորդների  թիվը: Թույլատրվում է մեկ քննասենյակում 40-ից ոչ ավելի դիմորդի ներկայությունը: Մինչ մեկնարկը բոլոր քննասենյակներն […]

̰
Գյումրիում վթարային 4 շենքերի բնակիչների բնակապահովման ծրագիրն ուշանում է

19:55 01.07.2020

Համավարակի դեմ պայքարը խախտել է քաղաքաշինական մի շարք ծրագրերի ժամանակացույցը: Օրինակը Գյումրիում 4 վթարային շենքերի ամրացման և բնակիչներին բնակարանի գնման վկայագրերի տեսքով փոխհատուցում տալու ծրագիրն է: Հիշեցնենք՝ մարզպետարանը, կառավարության հանձնարարականով, առաջարկներ էր ներկայացրել, թե ինչպես է հնարավոր լուծել վթարայինների հարցը: 1 շենքի ամրացման առաջարկ էր ներկայացվել, մյուս երեքի դեպքում մարզպետարանը ԲԳՎ-ներով փոխհատուցելու տարբերակն էր նպատակահարմար […]

̰
Շիրակի մարզի Հոռոմ գյուղում ոռոգման նոր ցանց է կառուցվում

23:14 29.06.2020

Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղում ոռոգման նոր համակարգ է անցկացվում: «Գյուղական տարածքների տնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» ֆինանսավորմամբ է ծրագիրը, իսկ գյուղապետարանը իր մասնաբաժինը համաֆինանսավորմամբ է ներդնում: Ընդհանուր 89 մլն 476 հազար դրամ արժողության ծրագրով 3 կմ ոռոգման ցանց է անցկացվում: Սրանով Հոռոմում երկու խնդիր է լուծվում՝ նախ կրճատվում են ոռոգման ջրի կորուստները, և ոռոգումը հասանելի է […]

̰
Գյումրու Բարեկամության այգու վերականգնումը կմեկնարկի 2021թ. գարնանը

19:11 26.06.2020

Համաճարակային իրավիճակը չի խախտել Գյումրիի Բարեկամության այգու վերականգնման ծրագրի ժամանակացույցը: Այս մասին այսօր հանրային քննարկմանը հայտնել է ծրագրի ղեկավարը: Հիշեցնենք՝ Բարեկամության այգու վերականգնումը նախաձեռնել է  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը՝ IDeA-ն, կառավարության հետ համատեղ: Կառավարությունը մեկուկես մլն դոլար է հատկացրել, իսկ հիմնադրամի ներդրումը կազմում է շուրջ 10 մլն դոլար: Նախատեսվում է այգին բարեկարգել, դարձնել կանաչապատ ժամանակակից […]

̰
Գյումրեցի տղամարդը յուրօրինակ դիմակ է ստեղծել հատուկ ծխողների համար

20:00 25.06.2020

Դիմակ կրելու պարտադրանքը նորաձև, ոճային ու յուրօրինակ դիմակներ ունենալու և կրելու ցանկություն է առաջացրել շատերի մոտ: Յուրօրինակ դիմակներ կարելի է հանդիպել Գյումրու փողոցներում: Հատուկ տղամարդկանց համար, որոնք ծխում են ու պարբերաբար դիմակը հանելու անհրաժեշտություն է առաջանում, ինքնատիպ լուծում է գտել գյումրեցի այս տղամարդը: Այլևս դիմակը խոչընդոտ չէ ծխելու համար:   «Դիմակի հեղինակը ես եմ, նախագծել […]

̰
Գյումրիի քաղաքապետարանը ՎԶԵԲ ծրագրով 15 փողոցի հիմնանորոգման պայմանագիր է կնքել շինկազմակերպության հետ

19:13 24.06.2020

Գյումրիի քաղաքապետարանն այսօր պայմանագիր է կնքել այն շինկազմակերպության հետ, որը հաղթող է ճանաչվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փողոցաշինական ծրագրերով 15 փողոցի հիմնանորոգման համար հայտարարված մրցույթում: Փողոցաշինական մեծ ծրագրի այս տարվա փուլը բաժանված է երեք մասի: Առաջին երկու մասերի համար մրցույթը կայացել է, ըստ այդմ, 15 փողոց հիմնանորոգելու է «Վահագն-Սամվել» շինկազմակերպությունը: Փողոցաշինական ծրագրի ժամկետը սահմանված […]

̰
Մարմաշենում սպանված երիտասարդի ընտանիքի փաստաբաններն գործի՝ իրենց հետաքննությունն են սկսել

17:30 24.06.2020

Վահրամաբերդ ու Մարմաշեն գյուղերի երիտասարդների միջև ծագած վեճի հետևանքով սպանված 21-ամյա բնակչի ընտանիքի փաստաբաններն իրենց հետաքննությունն են սկսել: Այս մասին այսօր հայտնել են փաստաբանները և սպանված երիտասարդի քույրը, որը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 27-ին: Մարմաշեն և Վահրամաբերդ գյուղերի երիտասարդների միջև վեճ է ծագել ֆուտբոլային խաղից հետո, ինչի հետևանքով […]

̰
Տարածքի ազատման խնդիրը՝ դատական վեճի առարկա Գյումրիի քաղաքապետարանի և սեփականատիրոջ միջև

18:16 22.06.2020

Գյումրիի Տիգրան Մեծի փողոցում գտնվող տաղավարի տեղափոխման հարցը դարձել է դատական հայցի հիմք: Սեփականատերն ու  քաղաքապետարանը համաձայնության չեն գալիս տարածքի ազատման հարցում: Վիճարկում են այն հողակտորի պատկանելությունը, որի վրա տեղադրված է տաղավարը: Քաղաքապետարանը համարում է, որ տաղավարը տեղադրված է համայնքապատկան ու ընդհանուր օգտագործման տարածքում՝ մայթի վրա, իսկ սեփականատերը պնդում է, որ տաղավարն ու հողատարածքը միասին […]

̰
Ի՞նչ վնասներ է հասցրել ուժգին քամին Շիրակի մարզի Գեղանիստ գյուղին

14:36 20.06.2020

Այսօր առավոտյան ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ գյուղը մեծ վնասներ է կրել: Գեղանիստի գյուղապետ Սենիկ Մարտիրոսյանը SHANTNEWS.am-ին հայտնել է, որ քամին պոկել, տարել է շուրջ 40 տան տանիք, վնասվել են նաև անասնագոմեր, փլուզվել են պարիսպներ: Քամին, ըստ գյուղապետի, այնքան ուժեղ է եղել, որ վնասել է անգամ գյուղի գերեզմանատան գերեզմանաքարերը: Գյուղում աշխատում են […]

̰
Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նիստը կրկին հետաձգվել է

19:45 19.06.2020

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նիստը կրկին հետաձգվել է։ Այս անգամ հետաձգման հիմք է հանդիսացել ամբաստանյալի շահերի պաշտպանի դիմումը։ Հիշեցնենք, որ Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։ Նրա շահերի պաշտպանը նախորդ դատական նիստերի ժամանակ միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ պաշտպանական միջոց կիրառելու […]

̰
«Գյումրի» ԲԿ-ի 17 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով, իսկ ինֆեկցիոնում ազատ մահճակալները քիչ են

15:30 19.06.2020

Նոր կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժում են նաև այն հիվանդանոցներում, որոնք ինֆեկցիոն չեն և դրա համար պետական ֆինանսավորում չեն ստանում: Օրինակը «Գյումրի» բժշկական կենտրոնն է: Վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ ծանր հիվանդների են ընդունել, որոնք նմուշառման հետազոտություն չեն անցել և «Գյումրի» կենտրոնում գտնվելու ընթացքում է պարզվել, որ նրանք վարակակիր են: Հետևանքն այն է, որ բժշկական կենտրոնի 17 […]

̰
Հորդառատ անձրևի հետևանքները Գյումրիում

21:34 18.06.2020

Այսօր  Գյումրիում հորդատառ անձրև ու կարկուտ է տեղացել։ Կարկտի հաստությունը տեղ-տեղ 10 սմ-ի է հասել։ Հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերն ու կարկուտը լցվել են 26 Կոմիսարների և Շիրակացի փողոցների սեփական տները, ավտոտնակները, տնամերձերը։   Գյումրի «Ձորի թաղ» կոչվող հատվածն է, որն ամենացածրադիրն է ու մյուս թաղամասերից անձրևաջրերը կուտակվում են այստեղ։ Բնակիչները բահերով տներից ու տնամերձերից հեռացրել […]

̰
Բասեն ու Ախուրյան գյուղերում չեն կարողանում կիսել համայնքապատկան հողերը

18:30 17.06.2020

Ախուրյանի և Բասենի բնակիչները չեն կարողանում կիսել համայնքապատկան հողերը: Խոսքը մոտ 890 հեկտար վարելահողի և արոտների մասին է, որոնք գտնվում են Բասեն գյուղի տարածքում, իսկ համայնքների խոշորացումից հետո օգտագործելու ցանկություն են հայտնել նաև ախուրյանցիները: Հողերի մի մասը վարձակալության է տրվել, մնացածը երկու գյուղով չեն կարողանում համատեղ օգտագործել: Արոտներն ու վարելահողերը իրենց վերադարձնելու բողոքով այսօր Բասեն […]

̰
Գյումրիի 55 փողոցներում ընթացիկ նորոգումներ կկատարվեն

18:36 15.06.2020

Գյումրիում ընթացիկ նորոգման, այսինքն՝ փոսալցման ծրագրում այս տարի 55 փողոց է ընդգրկված: 120 մլն դրամով քաղաքապետարանը երթևեկելի վիճակի է բերելու կենտրոնական ու երկրորդային փողոցներ: Այս շարքում կան այնպիսիք, որոնք ընդգրկված են հիմնանորոգման ծրագրերում: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու համայնքային զարգացման հիմնադրամի վերանորոգման ծրագրերում մի շարք փողոցներ ու հրապարակներ են ընդգրկված, բայց շինաշխատանքների մեկնարկի ժամկետներն […]

̰
Գյումրիի հանրային տրանսպորտում ստուգումներ են կատարվել

18:48 11.06.2020

Արտակարգ դրության պայմաններում ինչպե՞ս են պահպանվում սահմանված հակահամաճարակային կանոնները Գյումրիի հանրային տրանսպորտում: Վարորդները և տրանսպորտային ընկերություններն իրենց հերթին պարտավոր են ապահովել անվտանգության միջոցներ՝ դրանք են տրանսպորտային միջոցների ախտահանումը, ախտահանիչ նյութերով ապահովումը: Այսօր Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի աշխատակիցները ստուգումներ են անցկացրել ուղևորատար տրանսպորտային միջոցներում: Միկրոավտոբուսներում ու ավտոբուսներում ախտահանիչ նյութեր կան, այլ հարց է, թե ուղևորների որ […]

̰
Գյումրիում տարածք կհատկացվի թափառող շների ապաստարան կառուցելու համար

17:18 10.06.2020

Գյումրիի քաղաքապետարանը հավելյալ տարածք կհատկացնի Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոցի կառուցման համար և ֆինանսական միջոցներ՝ համատիրություններին և սուբվենցիոն ճանապարհաշինական ծրագրերի իրականացման համար: Գյումրիի ավագանին այսօր հաստատել է այս մասին որոշումների նախագծերը: Ինչպես միշտ, ավագանու օրակարգի մեծ մասը նվիրված է եղել տարբեր կազմակերպություններին ու սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական հատկացումներին: Արձակուրդ գնալուց առաջ ավագանին անդրադարձել է նաև […]

̰
Գյումրիում այսօր 12 ընկերության գործունեություն 24 ժամով դադարեցվել է

20:37 08.06.2020

Սննդի անվտանգության, առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմինները շարունակում են մշտադիտարկումները: Ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա կայացվում է պարետի որոշումը խախտում թույլ տված ընկերությունների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Այսօր երկու տեսչական մարմինները Գյումրիում 12 ընկերության գործունեությունը դադարեցրել են 24 ժամով: Խախտումները վերաբերում են հիմնականում ջերմաչափերի ու գրանցամատյանների, ինչպես նաև գծանշումների բացակայությանը: Պարետի որոշումը կայացվում է […]

̰
Գյումրիի արտադրական երկու ձեռնարկություններում կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել

20:15 06.06.2020

Շիրակի մարզում կորոնավիրուսի նոր օջախներ են հայտնաբերվել: Այս մասին ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Խոսքը մասնավորապես արտադրական երկու ձեռնարկության մասին է, որտեղ հաստատված դեպքեր կան: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները ուսումնասիրություններ են կատարում կոնտակտավորների շրջանակը պարզելու համար: Ընդհանուր առմամբ, Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 84 հիվանդ է բուժվում, 37-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Իսկ […]

̰
Գյումրիում դիմակ կրելու կրեատիվ տարբերակ են մտածել

19:15 05.06.2020

Պարետի որոշմամբ՝ դիմակներ կրելը պարտադիր է ամենուր: Դրանք, ըստ մասնագետների, նվազեցնում են կորոնավիրուսով վարակվելու ռիսկը: Հաշվի առնելով այն, որ շատերի մոտ հիվանդությունը ընթանում է առանց ախտանշանների, վարակակիր կարող է լինել ցանկացածը, իսկ դիմակները նվազեցնում են վիրուսը փոխանցելու հավանականությունը: Այս մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ու ոստիկանության կարգախմբերը շարունակում են իրազեկել ու չենթարկվողներին զգուշացնել տուգանքների մասին: […]

̰
Շիրակի մարզում հակակարկտային կայանների թիվն ավելացել է

19:15 04.06.2020

Շիրակի մարզի մի շարք համայնքներ այս տարի սուբվենցիոն հայտեր են ներկայացրել հակակարկտային կայաններ տեղադրելու համար: Հայտերը բավարարվել են, և նոր կայանների թիվն արդեն ավելացել է: Նախորդ տարվա 99 հակակարկտայինների փոխարեն այս տարի կգործի 137-ը: Այդուհանդերձ, Շիրակի մարզի ցանքերը կարկտահարությունից դեռ ապահովագրված չեն: Պատճառն այն է, որ կայանները պաշտպանիչ ցանց չեն ստեղծում, տեղադրվում են տարբեր համայնքներում, […]

̰
Շիրակի մարզի Ջրաձոր գյուղը կվերաբնակեցվի

20:25 03.06.2020

Կապսի ջրամբարի շինարարությունը սոցիալական, բնակարանաշինական ու բնապահպանական խնդիրներ է առաջացնում հարակից գյուղերի համար… Սա են վկայում ուսումնասիրությունները, որոնք կատարել են ծրագրի փորձագետները: Մասնավորապես, ջրամբարի շինարարությամբ պայմանավորված, Ջրաձոր գյուղը վերաբնակեցվելու է, իսկ Արեգնադեմ, Բյուրակն ու Գտաշեն գյուղերի վարելահողերի մի մասը մնալու է ջրի տակ: Ինչպես է լինելու փոխհատուցման կարգը բնակիչների համար և որոնք են Կապսի ջրամբարի […]

̰
Գյումրիում շների հարձակմանը ենթարկված փոքրիկ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

17:42 02.06.2020

Գյումրիում շների հարձակմանը ենթարկված 2,5 տարեկան երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրիի Մուշ-2 թաղամասում շները հարձակվել էին 2,5 տարեկան երեխայի վրա: Փոքրիկը բազմաթիվ վնասվածքներով, կծած վերքերով տեղափոխվել էր «Գյումրիի Մոր ու մանկան» հիվանդանոց, ապա Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: […]

̰
Շիրակի մարզի գյուղերում 55 տուն կկառուցվի

19:45 30.05.2020

Շիրակի մարզի գյուղական համայնքներում անօթևանության հարցը կլուծվի մինչև 2021 թվականի ավարտը: Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է Շիրակի մարզի գյուղերում 55 տուն կառուցել: Այն անօթևան ընտանիքներն են, որոնք հրաժարվել են բնակարանների գնման վկայագրերից և նախընտրել են բնակարանաշինությունը: Նոր տները կառուցվելու են անօթևան ընտանիքների տնամերձ հողատարածքներում։ Բնակարանաշինական այս ծրագիրը տարբերվում է մինչ այս եղածներից սրանով, որ տանտերը ինքն […]

̰
Գյումրիի հյուրանոցներում և հյուրատներում ամրագրումները չեղարկվել են

22:45 28.05.2020

Այս տարի Հայաստանի բնակիչները ամառային հանգիստը կկազմակերպեն հիմնականում ներքին զբոսաշրջության հաշվին: Տուրիստական ընկերությունների այս կանխատեսումները պայմանավորված են համավարակով ու արտակարգ դրությամբ, երբ օդային ու ցամաքային հաղորդակցության ուղիները փակ են, իսկ զբոսաշրջության միակ տարբերակը երկրի տարբեր տեսարժան վայրեր այցելությունն է: Մինչ Գյումրին կընդունի հյուրերի հարևան մարզերից ու մայրաքաղաքից, հյուրանոցներն ու հյուրատները հաշվարկում են վնասները, որոնք կրել […]

̰
Քամին կրկին վնասներ է հասցրել Շիրակի մարզի գյուղերին

17:21 25.05.2020

Այսօր կեսօրից հետո բարձրացած ուժեղ քամին կրկին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մի շարք համայնքների։ Մասնավորապես Անի խոշորացված համայնքի Քարաբերդ գյուղում քամին պոկել է դպրոցի տանիքը։ Դպրոցը երկու մասնաշենք ունի, որից միայն մեկն է օգտագործվում։ Չօգտագործվող մասնաշենքը, որի տանիքը հին է, չի տուժել, իսկ մյուս մասնաշենքի տանիքը, որը վերանորոգվել է հինգ տարի առաջ, մնացել է […]

̰
Գյումրիում բացվել է Սողոմոն Թեհլերյանի հուշատուն-թանգարանը

21:51 23.05.2020

Գյումրիում բացվել է Սողոմոն Թեհլերյանի հուշատուն-թանգարանը։ Սա ծրագիր էր, որն անավարտ էր 2015 թվականից։ Սողոմոն Թեհլերյանի կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Լասիկ Հովսեփյանն է, Գյումրիի հարավարևելյան՝ օդանավակայանի թաղամասում տեղադրվել է 1995-1996թթ.: Հուշահամալիրի սեփականատերն ու հովանավորը եղել է դարբին Կալան։  Նրա մահից հետո ծրագիրն ավարտին հասցնելու պարտավորությունը ստանձնել է Գյումրիում հայտնի շինարար Վարդան Հովհաննիսյանը՝ «Տուն շինող Վարդանը»: […]

̰
Գյումրիում կանաչապատման աշխատանքները կարժենան 6 մլն դրամ

22:28 22.05.2020

2020 թվականին 10 մլն ծառ տնկելու կառավարության ծրագիրն իրագործելու համար առանձնացվել է 6000 հա տարածք: Դրանք անտառային շերտերն ավելացնելու նպատակով են և նախատեսված չեն բնակավայրերի տարածքների համար։ Քաղաքները կանաչապատման ծրագրեր սկսել են համայնքային բյուջեների ֆինանսավորմամբ: Գյումրիում այս տարի նախատեսված է տնկել 2000 ծառ, 5000 վարդի թուփ և 80 հազար այլ տեսակի ծաղիկներ: Կանաչապատման ծավալներն ավելացել […]

̰
Հրդեհ Գյումրիում․ այրվել է առանձնատան ձեղնահարկն ու կտուրը

20:43 21.05.2020

Այսօր` ժամը 18:10 -ին, Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին , որ հրդեհ է բռնկվել Աբովյան 69 տանը։ Դեպքի վայր է մեկնել Գյումրիի թիվ 48 ՀՓՋ-ի երկու մարտական հաշվարկ։ Կրակը բռնկվել է տան ձեղնահարկից ու ընդգրկել ամբողջ կտուրը։ Պահանջվել է ևս մեկ մարտական հաշվարկի օգնություն։ Տան տանիքն այրվել է ամբողջությամբ, իսկ […]

̰
Մանրամասներ Գյումրիում երեկ արձանագրված առեղծվածային դեպքից

17:47 21.05.2020

Երեկ երեկոյան փլուզում է տեղի ունեցել Գյումրիի Մանուշյան թաղամասում: Բնակելի տնակների հարևանությամբ հողաշերտ է փլուզվել, ինչի հետևանքով մոտ 4 մետր խորության խորշ է բացվել: Պարզվել է, որ փլուզվածը Գյումրիի հայտնի Ֆանտանների պոմպակայանի մուտքն է: Այն տարիներ շարունակ ծածկված է եղել հողային շերտով: Փլուզման հետևանքով բացվել է մուտքը, որը տանում է դեպի ստորգետնյա պոմպակայան: Տարածքում աշխատել […]

̰
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատում է 50 տոկոս ծանրաբեռնվածությամբ, իսկ հյուրանոցը դադարել է որպես մեկուսարան գործել

13:12 20.05.2020

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատում է 50 տոկոս ծանրաբեռնվածությամբ: Սա հնարավորություն է տվել, որ Գյումրիում իրենց բուժումը շարունակեն կորոնավիրուսով հիվանդներ այլ մարզերից: Այս մասին ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Մարզում մինչ օրս 200-ից ավելի անձանց մոտ է վիրուսը հաստատվել: Կեսից ավելին բուժվել են, մի մասը մայրաքաղաքում է բուժումը շարունակում, իսկ ասիմպտոմ դեպքերը տեղափոխվել են Ծաղկաձորի […]

̰
BACK_TO_TOP