16:36 15.08.2020
ՌԴ և Բելառուսի նախագահների միջև հեռախոսազրույցը կայացել է Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համոզմունք են հայտնել, որ Բելառուսի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը շուտոկ կհանգուցալուծվի: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Երկու երկրների առաջնորդները համագործակցային հարաբերությունները ամրապնդելու պատրաստակամություն են հայտնել: Նրանք նշել են, որ չպետք է թույլ տալ, որ ապակառուցողական ուժերը վնաս հասցնեն […]
15:31 15.08.2020
ՌԴ նախագահ Վլադիմիրր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև հեռախոսազրույց է կայացել: Այդ մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը: Նախագահները քննարկել են Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները: Հիշեցնենք, որ Բելառուսի մի շարք քաղաքներում օգոստոսի 9-ից նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով: Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է […]
18:30 14.08.2020
Ախուրյան խոշորացված համայնքի Կառնուտ գյուղի տարածքն ամբողջությամբ գտնվում է վաղ բրոնզի դարի հնավայրի վրա: Այսպիսի եզրակացության են եկել գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետները դեռ 1980-ականներին, երբ Կառնուտում առաջին պեղումներն են կատարվել։ Այդ ժամանակ հայտնաբերվել են վաղ բրոնզի դարի գտածոներ: Պեղումները վերսկսվել են 2015-ին, երբ գյուղում շինարարական աշխատանքների ժամանակ դամբարաններ են բացվել: 5-րդ […]
19:48 13.08.2020
ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը Շիրակի մարզի 3 ջրամբարներում՝ Արփի լճում, Կառնուտի և Սառնաղբյուրի ջրամբարներում իրականացնում է պատվարի համալիր երկրաֆիզիկական հետազոտություններ։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում կատարում են գեոֆիլտրացիոն իրավիճակի գնահատում։ Այսինքն՝ պարզում են ջրակորուստների չափը և ջրամբարների անվտանգ շահագործման հնարավորությունները։ Ջրամբարները հիմնականում վնասվում և փլուզվում են ֆիլտրացիաների հետևանքով, որոնք կառավարելու համար պետք է, որ ջրամբարներում […]
19:12 13.08.2020
Այսօր հերթական անգամ հետաձգվել է գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը։ Հիշեցնենք, գյումրեցի կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգելդեևը: Այսօրվա նիստի հետաձգման պատճառը նրա շահերի պաշտպան Նարինե Ռշտունու բացակայությունն է եղել: Նա հեռախոսազանգի միջոցով դատարանին տեղյակ է պահել, որ վատառողջ է և չի ներկայանալու […]
17:19 13.08.2020
«Ֆեյսբուք» ընկերությանը մեղադրանք է առաջադրվել «Ինստագրամ»-ի միջոցով ավելի քան 100 մլն օգտատիրոջ կենսաչափական տվյալները հավաքագրելու համար: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով Business Insider պարբերականին: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ «Ինստագրամ»-ում օգտագործվում է գործիք, որը հնարավորություն ունի ճանաչելու օգտատերերի դեմքերը և դրանք արխիվացնելու տվյալների բազայում: Ենթադրվում է, որ սոցիալական էջը ավտոմատ սքանավորում է օգտատերերի լուսանկարներում […]
21:00 12.08.2020
Հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15-ից, հակահամաճարակային նորմերի պահպանմամբ: Այսպիսի որոշում է կայացվել պարետատան և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ քննարկումներից հետո: Ինչպես են կահավորվելու դասասենյակները , արդյոք բոլոր դպրոցներում միջանձնային հեռավորությունը դասապրոցեսի ընթացքում ապահովելու հնարավորություն կա և ինչին տալ նախապատվությունը՝ առողջությանը, թե կրթությանը: Այս մասին այսօր «Երկխոսությունների մեդիա կենտրոնում» խոսել են մանկավարժներն […]
18:42 12.08.2020
Դեպի Ռուսաստան ուղևորափոխադրումներ իրականացնող գյումրեցի անհատ վարորդները 5 ամիս է անգործ են: Ուղևորափոխադրումների համար հայ-վրացական սահմանը փակ է և փակ կմնա առնվազն մինչև արտակարգ դրության ավարտը: Հարկադիր պարապուրդում հայտնվելու պատճառով սոցիալական լուրջ խնդիրների մասին այսօր բարձրաձայնել են ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդները: Որևէ կազմակերպության հետ պայմանագիր չունեն, աշխատել են անհատապես, բայց անհատ ձեռներեցի կարգավիճակ էլ չունեն: Հիմա […]
15:26 11.08.2020
Գյումրիում նոր ծննդատուն է կառուցվում: Խոսքը շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ծրագրի մասին է: Նոր ծննդատան շենքի կառուցումից հետո նախատեսվում է միավորվել Գյումրիում ծննդօգնության ծառայություն իրականացնող երկու բուժհաստատությունները՝ Գյումրիի ծննդատունը և «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի ծննդաբերական բաժանմունքը: Տարածքն հատկացվել է «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի հարևանությամբ: Կառուցումից հետո նոր ծննդատունը հենց այս հիվանդանոցի մասն է […]
13:44 11.08.2020
Այսօր առավոտյան գայլերի հարձակման դեպք է տեղի ունեցել Աշոցք խոշորացված համայնքի Կարմրավան գյուղում: Գայլերը հարձակվել են նույն գյուղի բնակիչ Վարոս Թորոսյանի ոչխարների հոտի վրա և հոշոտել 7 գլուխ ոչխար: Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է Կարմրավանի վարչական ղեկավար Ալինա Կարապետյանը: Հոշոտված կենդանիներին հայտնաբերել են գյուղին հարակից սարի տարբեր տեղամասերում, ինչը, ըստ վարչական ղեկավարի, ենթադրության առիթ է […]
16:17 10.08.2020
Առափիի մետաղական կամուրջն այլևս տեղական նշանակության նորահայտ հուշարձան է: Այս մասին որոշում է կայացվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի նիստում: Իսկ նման որոշման հիմք են հանդիսացել կամուրջի պատմական նշանակությունը և, որպես ենթակառուցվածք, յուրօրինակ ճարտարապետական լուծումները: Այն գտնվում է Գյումրիից Առափի գյուղ տանող ավտոճանապարհին՝ Ախուրյան գետի վրա: 1877 թվականին կառուցել են ցարական Ռուսաստանի […]
21:41 07.08.2020
Այս տարի համաճարակային իրավիճակն է պարտադրել ամառային հանգստի կազմակերպման կանոններն ու երթուղին: Ըստ այդմ` տուրիստական ընկերությունների շեշտադրումն ու ակնկալիքը ներքին տուրիզմի շարժի վրա է: Ներքին զբոսաշրջության ակտիվացում կա, բայց Շիրակի մարզում ավելի քիչ, քան հարևան Լոռիում ու Տավուշում: Մասնագետների դա բացատրում են նրանով, որ Գյումրիի քաղաքային կոլորիտը ամռան շոգին ավելի քիչ գրավիչ է, քան անտառածածկ […]
20:53 06.08.2020
Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում մեկնարկել են բնակարանաշինական ծրագրի իրականացման աշխատանքները: Հիշեցնենք, որ կառավարությունը Շիրակի մարզի 8 գյուղերում 59 ընտանիքի համար խոստացել էր տուն կառուցել: Դրանցից 28-ը նախատեսվում է իրականացնել Ջրաձոր գյուղում, որտեղ, Կապսի ջրամբարի շինարարությամբ պայհմանավորված, դեռ շինաշխատանքներ չեն սկսվել: Մյուս գյուղերում նախատեսվում է երկրաշարժից կորցրած բնակմակերեսի չափով տների կառուցում, կամ կիսակառույցների շինարարություն: Առաջին շինաշխատանքները […]
21:27 04.08.2020
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի արշավախումբը պեղումներ է կատարում Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղում, որտեղ հայտնաբերվել են ամրոց-բնակատեղի և դամբարանադաշտ։ Հնագիտական հուշարձանների թվագրությունը սկսվում է վաղ բրոնզե դարից։ Պեղումներն այստեղ սկսվել են անցած տարի և գտածոներն արդեն որոշակի պատկերացում են տալիս տվյալ ժամանակագրության կենցաղի, ավանդույթների մասին։ Հնագիտական մի քանի շերտեր են բացվել, […]
18:07 01.08.2020
Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հանրապետությունում նվազում է: Սա վերջին 10 օրերի վիճակագրությունն է: Նույն պատկերն է նաև Գյումրիի բուրժհաստատություններում: Դեպքերի նվազման միտումը նկատվում է առաջնային բուժօղակից՝ պոլիկլինիկաներից: Հիվանդության ախտանշաններով դիմողների թիվը նվազել է, հետևաբար նվազել է նաև հաստատված դեպքերի, հոսպիտալացվածների, տնային բուժում ստացողների և ինքնամեկուսացման ցուցում ունեցողների թիվը: Ըստ այդմ՝ պակասել է բուժհաստատությունների ծանրաբեռնվածությունը: Կորոնավիրուսով […]
19:30 29.07.2020
Ախուրյանում ներդրվել է բիովառելիքի՝ բրիկետի արտադրություն: Սա ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և համայնքի համատեղ ծրագիրն է: ՄԱԿ-ը հատկացրել է 111 հազար դոլար, 10 մլն դրամ էլ կազմում է համայնքի ներդրումը: Հատկացվել է տարածք, ձեռք են բերվել սարքավորումներ, որոնցով վառելիքի է վերածվում հացքաղից հետո մնացած ծղոտը: Սա Շիրակի մարզում բիովառելիքի արտադրություն հիմնելու առաջին փորձը […]
13:01 29.07.2020
Հուլիսի սկզբից պարբերական դարձած հորդառատ անձրևները ի հայտ բերեցին Գյումրիի բազմաբնակարանների, վթարային դարձած սեփական տների և հատկապես տնակների խնդիրները: Քաղաքում 2000-ից ավելի տնակներ կան և գրեթե բոլորում ամեն անձրևի ժամանակ կաթոցներ են: Բացառություն չէ նաև նախկին բուսաբանական այգու տարածքի տնակային ավանը: Այստեղ տնակների մաշվածքին գումարվել է նաև սողանքի վտանգը: Տարածքում մի քանի տարի է` սողանքային […]
12:50 28.07.2020
Այսօր առավոտյան դժբախտ պատահար է տեղի ունեցել Գյումրիի Ներսես Շնորհալի փողոցում: Փողոցաշինական աշխատանքների ժամանակ տրակտորի վարորդը ենթարկվել է վրաերթի և տեղում մահացել: Ըստ նախնական տեղեկությունների, վարորդը տրակտորի շարժիչը միացված է թողել և դուրս եկել խցիկից, որի հետևանքով տրակտորը վրաերթի է ենթարկել վարորդին: Այս մասին Shantnews-ին հայտնել են ճանապարհային ոստիկանությունից: Ոստիկանները պարզել են մահացածի ինքնությունը: […]
18:12 27.07.2020
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակել է Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը: Հիշեցնենք՝ նրա դեմ քրեական գործ էր հարուցվել վատնման, հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածներով: Դատարանը վճռել է Արտակ Գևորգյանին դատապարտել 2 տարի 6 ամսվա ազատազրկման և որպես լրացուցիչ պատիժ զրկել տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու, այդ […]
18:30 25.07.2020
Գյումրիում վերջին մի քանի օրերին հորդառատ անձրևներ են, որոնց հետևանքով դարձյալ մի շարք թաղամասեր վնասներ են կրել։ Հեղեղումները նոր հետևանքներ են թողնում, իսկ քաղաքապետարանը դեռ հաշվարկում է հուլիսի 13-ին տեղացած անձրևի ու կարկուտի վնասները։ Դեռ վերջնական վնասի չափ չի հաշվարկվել: Քաղաքապետարանը 10 մլն դրամ է հատկացրել առավել տուժած ու հեղեղին հաջորդած մի քանի օրերին դիմում […]
20:14 23.07.2020
Շիրակի մարզի Ախուրյանի և Անիի տարածաշրջաններում հացահատիկի բերքահավաքն է սկսել։ Հիմնականում անջրդի հողատարածքներում է հացքաղը, որոնք նաև կարկտահարությունից են տուժել։ Կարկտահարության դեպքերը քիչ էին, բայց մեծ տարածքներ են ընդգրկել։ Կարկտահարվել են հիմնականում Ախուրյանի տարածաշրջանի ցանքերը, որտեղ ամենաշատն են հացահատիկ մշակում։ Ըստ այդմ, այս տարվա միջին բերքը, նախորդ տարվա համեմատ, պակաս է։ Նաև հացահատիկի ցանքերն են […]
18:48 20.07.2020
Ամփոփվել են բուհերի ընդունելության քննությունների արդյունքները: Հիշեցնենք, որ այս տարի, համաճարակով պայմանավորված, դիմորդները միայն մեկ միասնական քննություն են հանձնել մասնագիտական առարկայից: Համաձայն քննությունների արդյունքների՝ ցածր են եղել «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների միջին գնահատականները: Ըստ այդմ՝ առանձին մասնագիտություններ հայտագրած դիմորդներն անբավարար գնահատականներ են ստացել և չեն կարողացել ընդունվել: Թեժ մրցակցություն է ծավալվել մայրաքաղաքի բուհերում, որտեղ […]
19:00 17.07.2020
Գյումրիի ավագանու որոշմամբ հաստատվեց հեղեղումներից տուժած 6 ընտանիքի սոցիալական բնակարաններ հատկացնելու նախագիծը։ Տուժած 120 ընտանիք է վնասի փոխհատուցման պահանջով դիմել քաղաքապետարան։ Դիմումների ուսումնասիրության արդյունքում առանձնացվել է 84 ընտանիք, որոնք բնակարանային և դրամական փոխհատուցում կստանան։ Գումարի չափն այսօր հաստատվել է Գյումրիի ավագանու արտահերթ նիստում, որի օրակարգի հիմնական հարցերը վերաբերել են հեղեղման հետևանքների վերացմանը։ «Փոխհատուցման ենթակաների ցանկում […]
19:59 16.07.2020
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է բուժհաստատությունների օպտիմալացման մասին կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ, որով նախատեսվում է ճառագայթային բուժումը կենտրոնացնել մայրաքաղաքի համապատասխան բուժհաստատությունում: Ըստ այդմ՝ նախատեսված է Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի վերակազմակերպում: Նախարարությունն առաջարկում է փակել ճառագայթային բաժանմունքը և 12 մահճակալով նոր բաժանմունք բացել Գյումրի բժշկական կենտրոնում, այսինքն՝ ուռուցքաբանական դիսպանսերը միանալու է Գյումրի կենտրոնին: Որպես հիմնավորում, նախարարությունը […]
19:59 15.07.2020
Գյումրիի շատ փողոցներում ու թաղամասերում ջրահեռացման համակարգ կամ չկա, կամ էլ եղածը չի գործում: Օրինակ` նախօրեին հորդառատ անձրևի հետևանքով ջրածածկ եղած տներն ու փողոցները: Այդ օրը քաղաքի կենտրոնի փողոցներն էին անանցանելի, բայց կան թաղամասեր, որտեղ խնդիրը մշտական է: Ամեն անձրևից հետո տները ողողվում են անձրևաջրերով: Այդպիսիներից մեկը Ձորի թաղն է: Քաղաքի ամենացածրադիր հատվածն է, որտեղ […]
17:00 13.07.2020
Բենիամին գյուղում կառուցապատման նպատակով աճուրդով օտարված հողերը դարձել են վեճի առարկա գյուղապետի և 10 գյուղացիների միջև: Գյուղացիները աճուրդով գնել են հողակտորներ, որտեղով անցնում է Բենիամինի ոռոգման ցանցը և չեն կարող իրենց տների շինարարությունը սկսել: Նախքան աճուրդ հայտարարելը արդյո՞ք գյուղապետարանում իմացել են, որ նույն տարածքով ոռոգման համակարգի խողովակներ են անցնում, ե՞րբ ու ինչպե՞ս են խոստացել խողովակները […]
18:02 10.07.2020
Կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում։ Խնամքի կենտրոնի աշխատակիցների ու գիշերող երեխաների մոտ է գրանցվել վիրուսը։ Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ Նրա խոսքերով՝ բոլոր վարակվածների մոտ հիվանդությունն ընթանում է անախտանիշ: «Արդեն ստացել ենք թեստերի պատասխանները։ Խնամքի կենտրոնի […]
22:25 09.07.2020
Այս տարի պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգման ծրագրում են ընդգրկվել Շիրակի մարզի մի շարք հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհներ: Հիմնանորոգվում են 3 կարևոր մայրուղիները՝ Երևան-Գյումրի-Բավրա, Արմավիր – Գյումրի և Հոռոմ- Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածը: Հոռոմ-Արթիկ -Ալագյազ ճանապարհը երկու մարզերի տարածքով է անցնում՝ Շիրակի և Արագածոտնի, Շիրակի մարզում հիմնանորոգվում է 4 ու կես կիլոմետրանոց հատվածը: Այն ճանապարհներից է, […]
22:38 06.07.2020
Այսօր միասնական քննությունների ամենածանրաբեռնված օրն էր: Դիմորդները քննություն են հանձնել մաթեմատիկա առարկայից: Բուհական ընդունելության միայն մեկ քննություն հանձնելու փոփոխությամբ պայմանավորված՝ ամենաշատ դիմորդները մաթեմատիկայից են: Նրանց թիվը հանրապետությունում 5000-ից ավելի է: Տարբեր Բուհերի բազմաթիվ բաժիններում ընտրված միակ քննական առարկան մաթեմատիկան է: Գյումրիում քննություններն անցկացվել են 3 քննական կենտրոններում՝ թիվ 10, 11 և 21 դպրոցներում: Առաջնահերթ ուշադրության […]
17:40 04.07.2020
Մհեր Մկրտչյանի ծննդյան 90-ամյակի առիթով Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքի դիմաց գտնվող արձանին ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները: Արձանի հեղինակը քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Շիրազն է: Քարից ու պղնձից ձուլված արձանի կողքին արտիստի ուրախ և տխուր դեմքերն են: Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմը այցելել է նաև Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարան և տնօրինությանը հանձնել Մհեր […]