20:00 26.12.2022
Գյումրիի ավագանին այսօր արտահերթ նիստում հաստատել է քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը` 2023 թվականի բյուջեն, ընդունել է մի քանի որոշումներ, որոնք վերաբերում են ամանորյա դրամական հատկացումներին, հողատարածքների գործառնական նշանակության փոփոխությանը և լուսավորության համակարգի սպասարկմանը։ Քաղաքապետարանը փորձնական որոշել է Անի և Ավստրիական թաղամասերի լուսավորության սպասարկումը պատվիրակել Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայությանը։ Խոսքը 350 լուսակետերի սպասարկման մասին է։ […]
20:43 22.12.2022
2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտները միասնական քննություն կհանձնեն երկու անգամ։ Միասնական քննությունների առաջին փուլը կանցկացվի հունվարին, իսկ հայտագրումները 12-րդ դասարանցիները կատարում են դեկտեմբերի 15-ից 25-ը։ Միասնական քննությունների առաջին փուլը մեկնարկել է օնլայն հայտագրումներով։ 12-րդ դասարանցիները հայտագրում են այն առարկան, որից միասնական քննություն են հանձնելու հունվար ամսին։ Մինչ այս դեկտեմբեր-հունվար ամիսներին շրջանավարտները կարող էին հանձնել ավարտական քննությունները […]
20:00 07.12.2022
Գյումրիի ծայրամասային՝ Բուլվարային և Մուշ թաղամասերի մեջտեղում, ամայի ու լքված տարածքը, որտեղ անգամ ճանապարհ չկա, տանում է դեպի մի կառույց, որն անգույն ու ամայի տարածքի ճիշտ հակադրությունն է։ Այստեղ միայն գույներ են ու ստեղծագործ միտք։ Գորգագործության փոքրիկ արտադրամասում գյումրեցի գորգագործ վարպետների պատկերացումներն են իրականություն դառնում։ 2020 թվականին, երբ աշխարհը համընդհանուր լոքդաունի մեջ էր, արտադրամասի բացումը […]
21:53 04.12.2022
ԱՄՆ սննդամթերքի ու դեղորայքի որակի և անվտանգության կենտրոնը Upside Foods ընկերությանը թույլ է տվել կենդանական ցողունային բջիջներից աճեցված միս վաճառել։ Սա առայժմ վերաբերում է միայն մեկ մթերքի՝ արհեստական թռչնամսին։ Հարյուրավոր նոր նախագծեր սպասում են իրենց հերթին։ Արհեստական մսի թեման վերջին շրջանում տարածված է։ Գաղափարի կողմնակիցները առաջնորդվում են սրանով, որ կենդանիների մսի օգտագործումը և վերամշակումը հանգեցնում […]
21:19 04.12.2022
Համակարգչային խաղերում, այսպես կոչված, լուտբոքսեր գնելը պայմանավորված է խաղային կախվածությամբ։ Սա պարզել են Յորքի համալսարանի հոգեբանները։ Գիտնականների աշխատությունը հրապարակվել է Addiction Research & Theory ամսագրում։ Լուտբոքսերը և՛ գնում են իրական գումարով, և՛ պարունակում են տարբեր արժողության վիրտուալ իրեր։ Գեյմերները, որոնք գնում են լուտբոքսերը, երկու անգամ ավելի հաճախ են խաղում շահումով խաղեր, քան սովորական խաղացողները։ Գիտնականներն […]
17:30 04.12.2022
Հնագետները Ապենինյան թերակղզում հայտնաբերել են հնագույն ցուցանակներ՝ բուի տեսքով փորագրությամբ, որոնք հնարավոր է եղել են մանկական խաղալիքներ։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։ Հնագետները ընդհանուր հաշվով դամբարաններում 4000 նման ցուցանակ են հայտնաբերել։ Գտածոները մոտավորապես 5000 տարեկան են։ Ավելի վաղ հնագետները կարծում էին, որ ցուցանակները ծիսական նշանակություն են ունեցել և խորհրդանշել են աստվածներին կամ մահացած […]
15:10 04.12.2022
2022 թվականին բնական աղետների ետևանքով աշխարհը 260 մլրդ դոլարի վնաս է կրել։ Այսքան են գնահատել հրդեհների, ջրհեղեղների և փոթորիկների հասցրած վնասը առաջատար Swiss Re ապահովագրական ընկերության վերլուծաբանները։ Այս մասին գրում է Bloomberg-ը։ Փորձագետները նշում են, որ ընթացիկ տարվա ցուցանիշը 11 %-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից, բայց բարձր է վերջին 10 տարվա ընթացքում արձանագրված միջին […]
19:56 29.11.2022
Ամասիա համայնքի Ջրաձոր գյուղը կտեղափոխվի և նախնական նոր գյուղում 74 տուն կկառուցվի։ Հիշեցնենք, այս ծրագիրը պայմանավորված է Կապսի ջրամբարի շինարարությամբ։ Այն ենթադրում է, որ ներկայիս Ջրաձոր գյուղ տանող ճանապարհը փակվելու է, հետագայում նաև ջրամբարն ընդգրկելու է գյուղի տարածքի մի հատվածը։ Ըստ այդմ` գյուղը տեղափոխելու վաղեմի որոշումը կյանքի է կոչվելու։ Վերջին երկու տարիների ընթացքում գյուղում հաշվառման, […]
19:48 22.11.2022
Գյուղական համայնքներում ի՞նչպես ապահովել երիտասարդների ժամանցը ,միևնույն ժամանակ նպաստել նրանց կրթությանն ու զարգացմանը․ Հարցի լուծումը Շիրակի մարզի Լանջիկ,Փանիկ և Մեծ Սեպասար համայնքներում գտել է Հայկական Կարիտասը` Լեհաստանի արտաքին գործերի նախարարության հետ համատեղ։ Երեք գյուղերում հիմնել են ծխական երիտասարդական կենտրոններ, որոնք կահավորվել ու տեխնիկապես հագեցվել են։ Ծխական երիտասարդական կենտրոնների համար համայնքները տարածք են հատկացրել, իսկ գույքի […]
20:00 21.11.2022
Նոյեմբերի 17-21-ը Շիրակի մարզում անցկացվում է«Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների 9-րդ պլեները, որին մասնակցում են 25 նկարիչներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից ու Վրաստանից։ Պլեները Շիրակի մարզում անցկացվում է 2012 թվականից և ի սկզբանե ավելի շատ մասնակցում էին սկսնակ նկարիչներ։ Այս անգամ մշակութային միջոցառումը համախմբել է պրոֆեսիոնալ և սկսնակ նկարիչներին։ Այս տարի պլեները աշնանային է։ Նկարիչները կտավին են […]
20:00 08.11.2022
Կառավարությունը հոկտեմբերի 14-ին ընդունել է «Աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը հաստատելու մասին» որոշումը։ Այն ենթադրում է աղետի գոտու բնակավայրերի տնակներում ապրող ընտանիքների բնակարանային հարցի լուծում փուլային եղանակով։ Իսկ վերջնաժամկետը 2027 թվականն է։ Որոշումը վերաբերում է տնակներում ապրող գրեթե բոլոր ընտանիքներին և […]
23:11 06.11.2022
Բժշկական գիտությունների թեկնածու, սրտաբան Վադիմ Ժուկը ասել է, որ գարեջրի ամենօրյա օգտագործումը կարող է սրտի հետ կապված լուրջ խնդիրների հանգեցնել։ Մասնագետի խոսքով մարդու օրգանիզմը հեշտությամբ է վարժվում գարեջրին։ Իսկ պարբերական օգտագործումը քայքայում է սիրտ-անոթային համակարգը։ Գարեջրի հանդեպ սերն առաջացնում է հիպերտոնիա և վնասում է էնդոկրին համակարգը։ Մարդու մոտ կարող է առաջանալ ճարպակալում, խախտվել ածխածնի փոխանակությունը, […]
22:19 06.11.2022
Թարթիչներն աչքերը պաշտպանում են մեխանիկական վնասումներից, փոշու և այլ օտար մարմինների ներթափանցումից։ Այս տրամաբանությամբ, եթե մարդը թարթիչների երկարացում է կատարում, ապա ավելի մեծացնում է աչքերի պաշտպանվածությունը։ Սակայն այս պրոցեդուրան այնքան էլ անվտանգ չէ։ Ավելին, թարթիչների երկարացումը վնասում է առողջությանը։ Այս մասին «Газете.Ru»-ին ասել է Սանկտ Պետեբուրգի գլխավոր ակնաբույժ Վլադիմիր Ագեևը։ «Արհեստական թարթիչները հպվում են կոպերի […]
19:30 06.11.2022
Ալկոհոլային բոլոր խմիչքները բացասաբար են անդրադառնում սրտի ու անոթների վրա, առաջացնում են արյան ճնշման տատանումները, ազդում են արյան մակարդելիության վրա։ Նույն ազդեցությունն է ունենում օրգանիզմի վրա նաև սուրճի չարաշահումը։ Այս մասին «Москве 24»-ին ասել է բժիշկ-սննդաբան Մարգարիտա Կորովյովան։ Ալկոհոլ օգտագործելու ժամանակ օրգանիզմում տեղի է ունենում էթանոլի քայքայում, որը «սոսնձում է» արյան կարմիր բջիջները, ինչը նպաստում […]
16:35 06.11.2022
Սննդակարգում աղն ընդհանրապես չօգտագործելը կարող է մահացու լինել։ Նատրիումի անբավարարությունը կարող է հանգեցնել նյարդային համակարգի ախտահարումների և առաջացնել սրտային հիվանդություններ։ Այս մասին ասել է բժիշկ-սննդաբան Եվգենիա Օգանեզովան։ Առողջ լինելու համար շատերը կրճատում են աղի օգտագործումը, քանի որ աղի չարաշահումը հանգեցնում է արյան ճնշման բարձրացման և օրգանիզմում հեղուկի արգելափակման։ Սակայն աղի պակասը նույնպես առողջությանը վնաս է […]
15:13 06.11.2022
Կլիմայի փոփոխության հետևանքով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված սառցադաշտերի 1/3-ը մինչև 2050 թվականը կարող է ոչնչանալ։ Այս մասին հայտնում է ավստրիական Die Presse պարբերականը՝ հղում անելով կազմակերպության հաշվետվությանը։ «Համաշխարհային ժառանգություն համարվող սառցադաշտերը տարեկան կորցնում են մինչև 58 մլրդ տոննա սառույց, ինչը համարժեք է ջրի այն ծավալին, որը տարեկան օգտագործում են Ֆրանսիայում և Իսպանիայում միասին […]
21:00 03.11.2022
Գյումրիի Շիրազի ու Ջիվանի փողոցների խաչմերուկում գտնվող ու արտաքինից մյուս պատմաճարտարապետական արժեք ներկայացնող տներից տարբերվող կառույցը Խալաթովենց համալիր տունն է։ Հայտնի է, որ Խալաթովները հայտնի առևտրականներ են եղել։ Կտորեղենի առևտրով են զբաղվել ոչ միայն Ալեքպոլում, այլև Կարսում ու Թիֆլիսում։ Ժամանակին ամենահարուստ ու շքեղ առանձնատներից մեկն էլ նրանց է պատկանել։ Ուրույն ճարտարապետական լուծումներով տունը կառուցել են […]
22:47 09.10.2022
Գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել Արկտիկայում սպիտակ արջերի պոպուլյացիայի անհետացման՝ կերի անբավարարության պատճառով։ Սպիտակ արջն աշխարհում ամենամեծ ցամաքային գիշատիչն է։ Իր կյանքի մեծ մասը գիշատիչն անցկացնում է սառցաբեկորների հետ լողալով։ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալներով սառցադաշտերի մակերեսը Արկտիկայում վերջին տարիներին կրճատվել է ավելի քան 30%-ով, ինչը կարող է հանգեցնել սպիտակ արջերի պոպուլյացիայի կրճատման 2/3 -ով։ […]
22:07 09.10.2022
Կենսաբանները պարզել են, որ SARS-CoV-2-ի սպիտակուցային մասնիկները կարող են թափանցել մարդու բջիջներ և խանգարել ԴՆԹ-ի էպիգենետիկ նշանների աշխատանքը, որը կարգավորում է առանձին գեների ակտիվությունը։ Գիտնականների եզրակացությունը հրապարակվել է Nature ամսագրում։ Գիտնականների պնդմամբ SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվելը հանգեցնում է իմունիտետի ծանր խանգարումների, բորբոքային երևույթների, միկրոտրոմբների առաջացման և այլ ծանր հետևանքների։ Գիտնականները գեների աշխատանքում ևս մեկ խանգարում են […]
20:11 09.10.2022
Հնագետ Օլա Էլ-Ագիզին պեղումների արդյունքում հայտնաբերել է Ռամզես II փարավոնի գանձապահի սարկոֆագը։Այս մասին հայտնում է Artnet-ը։ Գտածոն հայտնաբերվել է Սակկարա նեկրապոլիսում, որը գտնվում է Եգիպտոսից 20 մղոն հեռավորության վրա։ Հնագետն այս տարածքում պեղումներ է կատարում 2005 թվականից։ 2021-ին հնագիտական արշավախումբն այս տարածքում ազնվականի դամբարան էր հայտնաբերել։ Իսկ վերջերս դամբարանում նաև ուղղահայաց անցուղի են հայտնաբերել։ Մոտ […]
13:55 09.10.2022
Չինացի և օտարերկրա գիտնականների խումբը հստակ չափել է Ծիր Կաթինի քաշը: Նրանք հայտարարել են, որ Ծիր Կաթինի քաշը 550 մլրդ անգամ գերազանցում է արևի քաշը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են բրիտանական Monthly Notices ամսագրում։ «Մեր վերջին ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Ծիր Կաթինը կարող է ավելի բարակ լինել, քան մենք կարծում էինք։ Սա նշանակում է, որ գալակտիկայում […]
22:55 11.09.2022
Գերմանիայում քաղցկեղի ուսումնասիրման Գեյդելբերգի կենտրոնի գիտնականները հայտնաբերել են մինչ այս անհայտ LYSET գենը, որը թույլ է տալիս սննդարար նյութերով, ոչ այնքան հարուստ միջավայրում, քաղցկեղային բջիջներին սնվել մարդու օրգանիզմի սպիտակուցներով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։ Քաղցկեղային բջիջները կարող են գոյատևել անգամ ոչ բավարար սնուցում ունեցող միջավայրերում։ Դրանք, որպես այլընտրանքային սնուցման աղբյուր օգտագործում են մարդու օրգանիզմի […]
20:35 11.09.2022
1,5 աստիճանի սահմաններում գլոբալ տաքացումը կասեցնելը, որը նախատեսված է կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրով, չի կարող փրկել մարդկությանը աղետից։ Այս մասին ասվում է բրիտանական Էքսետերա համալսարանի գիտնականների հետազոտության մեջ։ Փորձագետները ավելի քան 10 տարի հետևել են 16 բեկումնային իրավիճակներին, որոնք կարող են գլոբալ տաքացման համակարգը բերել վտանգավոր վիճակի։ 200 հետազոտական աշխատանքները ցույց են տվել, որ այդ […]
15:35 11.09.2022
Չինացի գիտնականները Լուսնի գրունտից կարողացել են անջատել նոր հանքանյութ։ Իսկ լուսնային գրունտը Երկիր մոլորակ էր բերվել 2020-ին «Չանյէ-5» առաքելության շրջանակներում։ Նոր նյութը ստացել է «Չանյէի քար» անվանումը։ Այս մասին հայտնել է Չիանաստանի ազգային ատոմային էներգիայի գործակալության ղեկավարի տեղակալ Դուն Բաուտունը։ Նա նշել է, որ նոր նյութի ստացումը տիեզերական հետազոտությունների ոլորտում Չինաստանի համար մեծ գիտական ձեռքբերում […]
13:00 11.09.2022
Վաշինգտոն նահանգի համալսարանում 3D տպիչի համար նախատեսված նյութ են ստացել մարսյան ռեգոլիթից՝ Մարս մոլորակի վրա հայտնաբերված փոշուց։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Applied Ceramic Technology ամսագրում։ Նշվում է, որ նոր նյութը ստացվել է տիտանի խառնուրդից, ինչպես նաև բաղադրության մեջ առկա է արհեստականորեն ստացված մարսյան ռեգոլիթ (5-100%)։ Խառնուրդը տաքացվել է մինչև 2000 աստիճան, որից […]
11:55 11.09.2022
Եղիսաբեթ II-ի մահից հետո Բրունեյի սուլթան Հասսանալ Բոլկիախը դարձել է ամենաերկարակյաց և ամենաերկար կառավարող միապետը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Բոլկիախը ծնվել է 1946 թվականի հուլիսի 15-ին, նա սովորել ու ավարտել է Մեծ Բրիտանիայի Սանդխերստ քաղաքի թագավորական ռազմական ակադեմիան։ Նրա հայրը՝ Օմար Ալի Սայֆուդդին III-ը գահից հրաժարվել է 1967թ-ին, և նույն թվականի հոկտեմբերի 5-ին […]
18:11 27.08.2022
WikiLeaks հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանները երկրորդ անգամ բողոքարկել են Մեծ Բրիտանիայի դատարանի Ասանժին ԱՄՆ արտահանձնելու մասին որոշումը։ Այս մասին ասվում է WikiLeaks կայքում տարածված հաղորդագրությունում։ Իրավաբանի խոսքով նրանք բողոքարկման տեքստում լրացրել են նոր կարևոր ապացույցներ։ Մեծ Բրիտանիայի դատարանը Ասանժին ԱՄՆ արտահանձնելու մասին որոշում է կայացրել, նրան Միացյալ Նահանգներում սպառնում է 175 տարվա ազատազրկում։ Ջուլիան Ասանժը […]
17:35 27.08.2022
Իրանում, այսպես կոչված, կարմիր գոտում գտնվող քաղաքների թիվը 106-ից նվազել է մինչև 64-ի։ Կարմիր գոտում են այն քաղաքները, որտեղ կորոնավիրուսի տարածման մակարդակը բարձր է։ Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարությունը։ Իսկ նարնջագույն գոտում գտնվող քաղաքների թիվն աճել է, 156-ից դարձել է 163։ Վերջին տվյալների համաձայն, դեղին գոտում գտնվող քաղաքների թիվն աճել է մինչ 207, […]
17:13 27.08.2022
Թուրք հայտնի երգչուհի Գյուլշեն Չոլաքօղլուն օգոստոսի 25-ին ձերբակալվել է կրոնական թեմայով կատակելու համար։ Այս մասին հայտնում է Bianet. պարբերականը։ Նշվում է, որ թուրք աստղը մեղադրվում է ատելություն, թշնամանք և վիրավորանք հրահրելու մեջ։ Չոլաքօղլուն այս տարվա ապրիլ ամսին ծաղրել էր մուսուլմանական պրոֆեսիոնալ- տեխնիկական ուսումնարանը, որն ավելի հայտնի է որպես Թուրքիայի իմամ-խաթիբի դպրոց։ Իրավապահները այս հանգամանքի վրա […]
18:21 20.08.2022
«Էսֆանդիյար» համատեղ նավթային հանքավայրի շահագործման առաջին փուլը օրակարգում է։ Ակնկալվում է, որ ծրագիրը կավարտվի 36 ամսվա ընթաքցքում։ Այս մասին հայտնել է իրանական օֆշորային նավթային ընկերության ղեկավար Ալիրեզա Մեհդիզադեն։ «Սաուդյան Արաբիայի և Իրանի համատեղ նավթային հանքավայրի շահագործման առաջին փուլը պատրաստ է և հավանության է արժանացել իրանական ազգային նավթային ընկերության կողմից»,- ասել է Ալիրեզա Մեհդիզադեն։ Նրա խոսքով, […]