18:30 09.10.2020
Ֆրանսիայի իշխանությունները գերությունից ազատել են հայտնի իրավապաշտպան Սոֆի Պետրոնենին: Այս մասին Twitter -ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ իրավապաշտպանին իրենց մոտ պահողների պահանջով, Մալիի բանտերից ազատ են արձակվել մոտ 200 ահաբեկիչներ: «Ֆրանսիացիներն անհամբեր սպասում են ձեր հետ հանդիպմանը, սիրելի Սոֆի Պետրոնեն: Բարի գալուստ»,- գրել է Մակրոնը […]
18:18 09.10.2020
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքները հաշվի առնելով՝ Եվրոպական միության խորհուրդը հոկտեմբերի 12-ին կքննարկի արցախաադրբեջանական շփման գոտում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով խորհրդի ներկայացուցչին:
19:56 08.10.2020
Թիկունքը շարունակում է ակտիվ աջակցություն ցուցաբերել առաջնագծին: Շիրակի մարզում ևս ձևավորվեց նախաձեռնություն, որը կանոնակարգում է այս գործընթացը: Պատերազմի առաջին օրերի համեմատությամբ հիմա անհրաժեշտ պարագաների հավաքագրման ու կանոնակարգման ձևը փոքր-ինչ փոխվել է: Ամեն օր ճշտում են, թե ինչի կարիքն է ավելի շատ զգացվում, որպեսզի աջակցությունը զինվորին լինի նպատակային: Գյումրիի թիվ 30 հիմնական դպրոցի մարզադահլիճը սեպտեմբերի 27-ից […]
15:09 08.10.2020
Բնապահպանական աղետը չի նվազեցրել Կամչատկայի ձկան պահանջարկը: Ձկնաբուծական ընկերությունների և արտահանողների համառուսաստանյան ասոցիացիայի նախագահ Գերման Զվերևն ասել է, որ այժմ Մոսկվայի վաճառակետերում առաջարկվում է ձկնամթերք, որն այս տարածաշրջանից է արդյունահանվել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Փորձագետը նշել է, որ չնայած դրան՝ ձկնարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները սպասում են իշխանությունների օպերատիվ գործողություններին: «Հասկանալու համար, թե ինչ հետևանքներ կարող է լինեն, Կամչատկայի […]
21:14 07.10.2020
ԱՄՆ-ում ինքնաթիռի ուղևորները ծեծկռտուք են սկսել դիմակի պատճառով: Մասսայական ծեծկռտուքի կադրերը հայտնվել են Instagram.-ում։ Միջադեպը տեղի է ունեցել Արիզոնայից դեպի Յուտա նահանգ չվերթից առաջ: Բորդուղեկցորդուհին ուղևոներից մեկին խնդրել է դիմակ կրել, բայց նա հրաժարվել է: Ուղևորը ագրեսիվ վարքագիծ է դրսևորել ,սկսել է ինքնաթիռի անձնակազմի անդամնրի վրա գոռալ: Լեզվակռվին միացել են նաև այլ ուղևորներ, ինչը վերածվել […]
18:50 07.10.2020
ՀԱՊԿ-ի շրջանակներում կնքված պայմանագրերով Ռուսաստանի պարտավորությունները տարածվում են Հայաստանի, բայց ոչ Արցախի վրա: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Հաղորդում է «Իզվեստիա»-ն։ «Դրանք անվտանգության պարտավորություններ են: Այսինքն՝ եթե ՀԱՊԿ անդամ երկիրը ենթարկվում է արտաքին ագրեսիայի, ապա պայմանագրի մասնակից երկրները պաշտպան կանգնելու պարտավորություն ունեն»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան լրագրողների այն […]
20:05 06.10.2020
Ռուսաստանաբնակ հայ շոումեն Գարիկ Մարտիրոսյանն իր ինստագրամյան էջում գրառում է կատարել՝տեղադրելով red block: Նա դատապարտում է Ադրբեջանի սանձազերծած պատերազմը Արցախի խաղաղ բնակչության դեմ։ «Ուշադրություն․ Դիմում են բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն հայերի ճակատագրի, խաղաղության նկատմամբ։Ադրբեջանը շարունակում է սպանել հայերին։ Այս րոպեներին պատերազմ է գնում։ Կանգ առեք։ Ալիևի հանցագործ ռեժիմը «տարածքների նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու» կարգախոսի ներքո […]
17:59 05.10.2020
Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունների դեպքերի հետևանքների հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքները, որտեղ ամփոփված են, թե ինչ մարդկային ու նյութական կորուստներ է կրել Արցախը ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների պատճառով։ «Ադրբեջանական պատերազմական հանցագործությունների հետևանքով Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։ […]
17:21 05.10.2020
Աշխարհի բնակչության 10 տոկոսը հնարավոր է կորոնավիրուսով վարակվել է: Reuters. -ի փոխանցմամբ այսպիսի կարծիք է հայտնել ԱՀԿ ներկայացուցիչ Մայք Ռայանը: Նա կարծում է, որ աշխարհի բնակչության 90 տոկոսը գտնվում է ռիսկային գոտում: Երկիր մոլորակի վրա 7,84 մլրդ մարդ է ապրում: 10 տոկոսը կազմում է 784 մլն մարդ: «Այժմ մենք մոտենում ենք դժվար փուլի»,- ասել է […]
19:48 04.10.2020
Այսօր՝ ժամը 16-ի սահմաններում, պայթյուն է տեղի ունեցել Գյումրիի Ռուսթավելի փողոցի 91 տանը։ Կանչով դեպքի վայր մեկնած շտապօգնության բրիգադը հայտնաբերել է նույն տան բնակիչ Վահե Բաբայանի դին՝ ծնված 1991 թվականին։ Երիտասարդը ապրում էր հոր՝ Սամվել Բաբայանի հետ։ Նա SHANTNEWS-ին պատմել է, որ որդին գտնվել է իր ննջասենյակում, որտեղից էլ ուժեղ պայթյունի ձայն է լսել։ […]
18:27 04.10.2020
Ֆրանսիայի հյուսիսում հնագետները պեղումների ժամանակ հայտնաբերել են կապարե սարկոֆագ, որը պահպանվել է հին Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին: Սարկոֆագի քաշը 400 կգ է: Այն զարդարված է, այսպես կոչված, անդրեևյան խաչերով: Հնագետները գտածոն թվագրում են 4-րդ դարի: «Մինչ այս ժամանակաշրջանը, մահացածների դիերն այրում էին: Մեխերը, որոնք հայտնաբերվել են սարկոֆագի հետ, ևս ապացույցն […]
18:13 04.10.2020
ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմը ոչ մի առնչություն չունի Կամչատկայի ափերին ջրի աղտոտվածության հետ, ինչը հանգեցրել է կենդանիների զանգվածային ոչնչացման: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Խաղաղօվկիանոսյան նավատորմի և արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից: «Օտարերկրյա կազմակերպությունների կողմից տարածված տեղեկությունը, թե Խաղաղօվկիանոսյան նավատորմը կապ ունի Պետրոպավլովսկ-Կամչատկայից 30 կմ հեռու գտնվող ծովափին ջրի աղտոտվածության հետ, չի համապատասխանում իրականությանը»,- […]
18:12 03.10.2020
ՌԴ քաղաքացիների համար եվրամիության երկրների սահմանները բացելու ժամկետների մասին խոսել առայժմ վաղաժամ է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը: Հայտնում է Ռիա Նովոստին: «Իմ կարծիքով հիմա, երբ Ռուսաստանում և ԵՄ երկրներում նկատվում է կորոնավիրուսով հիվանդացության աճ, դժվար է պատասխանել այդ հարցին»,- ասել է նա: Էդերերը հիշեցրել է, որ ԵՄ-ն […]
17:45 03.10.2020
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ եթե չկատարվեն քրդերին Սիրիայի հյուսիսից դուրս բերելու խոստումները, ապա Թուրքիան ինքը կանի անհրաժեշտ քայլեր:Այս մասին հայտնում է Ռիա նովոստին: Այս տարվա հուլիսի կեսերին հայտնի դարձավ, որ Թուրքիան հարձակվել է Սիրիայի հյուսիսիում գտնվող քրդական դիրքերը:
16:55 03.10.2020
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն կոչ է արել Արցախա- ադրբեջանական շփման գոտում զգուշավորություն ցուցաբերել Իրանի Հանրապետության սահմանների նկատմամբ: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: Նրա խոսքերով, Իրանը ուշադիր և մեծ զգուշավորությամբ հետևում է Իրանի սահմանային տարածքում տեղի ունեցող տեղաշարժերին: Խաթիբզադեն նշել է, որ Իրանի սահմանների ցանկացած խախտում անթույլատրելի է: «Մենք լրջորեն զգուշացնում […]
00:45 03.10.2020
Պատերազմող երկրին ինժեներական միտք է պետք, որը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կարող է շատ արդյունավետ լինել ժամանակակից ռազմարդյունաբերության համար: 2016-ին՝ ապրիլյան պատերազմից հետո Գյումրիում բացվեց ավիամոդելային խմբակ, որն ի սկզբանե ռազմական իրավիճակներում կիրառվող թռչող սարքերի նախագծման և պատրաստման համար էր: Անցած 4 տարիների ընթացքում հեռակառավարվող թռչող սարքերի բազմաթիվ մոդելներ են պատրաստել: Դրանք ռազմական գործողություններում չեն կիրառել, […]
19:00 02.10.2020
ԵՄ-ն Մեծ Բրիտանիայի դեմ դատական պրոցես է սկսել: Այս մասին հայտնում է Еuronews-ը: Դատական հայցի համար հիմք է հանդիսացել այն, որ Մեծ Բրիտանիան օրենքի նախագիծ է մշակել, որով խախտվում է Բրեքսիթի հարցով կնքված համաձայնագրի իրավական պարտականությունները: Ներքին շուկաների մասին օրենքի նախագիծը հետ կանչելու համար Բրյուսելը Լոնդոնին ժամանակ էր տվել մինչև սեպտեմբերի 30-ը: Բրիտանական կառավարության ներկայացրած […]
17:55 02.10.2020
Լիբանանը, Բեյրութի նավահանգստում հնչած պայթյունի գործով, հեռակա կարգով ձերբակալել է ՌԴ երկու քաղաքացու: Այս մասին գրում է Al Jazeera-ն: Դատարանը ձերբակալության միջազգային թույլտվություն է խնդրել պայթուցիկ նյութով բեռնված նավի սեփականատիրոջ և նավապետի համար: Նրանց հայտնաբերելու գործում խնդրել է ներգրավվել նաև «Ինտերպոլը»: Հայտնի է դարձել, որ Rhosus նավի սեփականատերը ՌԴ Խաբարովսկի բնակիչ, գործարար Բորիս Գրեչուշկինն է, […]
17:49 01.10.2020
ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամները Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ընթացքում ընդգծել են, որ Արցախի Հանրապետությունում վտանգավոր իրավիճակ է ստեղծվել ՝ կապված տարածաշրջան Սիրիայից և Լիբիայից զինյալներ տեղափոխելու հետ: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին: Նա նշել է, որ խորհրդակցության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել արցախա-ադրբեջանական շփման գծում […]
20:35 30.09.2020
Ամերիկացի Տիմոտի Բրաունի մոտ, Բեռլինում ուսանելու տարիներին՝ 1995 թվականին ՄԻԱՎ է հայտնաբերվել: 2007-ին նա ՄԻԱՎ վարակի և օնկոլոգիական հիվանդության դեմ բուժում է ստացել, որոշակի ժամանակահատված գտնվել է արհեստական կոմայի մեջ: Բուժումից հետո նրա արյան մեջ ՄԻԱՎ չի հայտնաբերվել: Բրաունի բուժման հաջողությունը բժիշկները փորձել են կրկնել հաջորդ տարիներին, բայց ապարդյուն: Բոլոր հիվանդների մոտ, որոնք համարվում էին […]
18:05 28.09.2020
Հանրապետության տարբեր բուժհաստատություններում, արյունաբանական կենտրոններում շարունակվում է կամավոր արյունատվությունը: Երեկվանից մեծ քանակության արյուն է պահեստավորվել, և այսօր արդեն որոշում է կայացվել դրական ռեզուս ունեցողներին հերթագրելու և միայն բացասական ռեզուսով դոնորներին ընդունելու մասին: Գյումրիի արյան փոխներարկման կայանում երկու օր է՝ հերթեր են: Կամավոր դոնոր դառնալու ցանկություն հայտնում են անկախ տարիքից ու առողջական վիճակից: Հերթը Գյումրիի […]
19:20 26.09.2020
Ռուսաստանի Դաշնային խորհրդի պատվիրակությունը չի մեկնի Մինսկ՝ մասնակցելու Բելառուսի և Ռուսաստանի շրջանների ֆորումին: Սենատորները միջոցառմանը կմասնակցեն հեռավար՝ տեսակապի միջոցով:Այս մասին ասել է պառլամենտական գործունեության կազմակերպության ղեկավար Վյաչեսլավ Տիմչենկոն: « Այս որոշումը կայացվել է՝ ելնելով կորոնավիրուսի իրավիճակի սրմամբ»,- Տիմչենկոյի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ գործակալությունը: Նա ընդգծել է , որ Մինսկ չմեկնելու որոշումը պայմանավորված չէ Բելառուսում տիրող […]
18:25 26.09.2020
Մինսկում, այսպես կոչված, կանանց երթի ժամանակ բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ կան: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»: Բողոքի ակցիան տեղի է ունենում Կամարովսկու շուկայում: Նախատեսված էր, որ «կանանց երթը» պետք է տեղի ունենար հաղթանակի հրապարակում, սակայն մինչ բողոքի ակցիայի մեկնարկը, տարածքը փակվել է և ընդդիմադիրները սոցցանցերով կոչ են արել հավաքվել Կոմարովսկու շուկայում: Հիշեցնենք, օգոստոսի 9-ին Բելառուսում […]
20:20 25.09.2020
Գերմանիան Ռուսաստանին կվերադարձնի սահմանին առգրավված երեք հազար սրբապատկերները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Սրբապատկերները վերադարձնելու որոշումը կայացրել են Գերմանիայի իշխանությունները : Իսկ որոշման համար հիմք են հանդիսացել Ռուսաստանի մշակույթի նախարարության և Ինտերպոլի կողմից իրականացված փորձաքննության արդյունքները, որոնք հաստատել են այն փաստը, որ սրբապատկերները ռուսական են»,- ասել է Ռուսաստանի ներքին գործերի ազգային կենտրոնական բյուրոյի ղեկավար, […]
20:10 25.09.2020
Կորոնավիրուսը թատրոններին պարապուրդում պահեց, բայց նոր մտահղացումներ կյանքի կոչելու և նոր ներկայացումներ բեմադրելու ժամանակ տվեց: Հիմա թատրոնները վերաբացվում են ՝հակահամաճարակային կանոնների պահպանմամբ ու պրեմիերաներով: Սահմանափակումներ կան՝ելնելով շենքային պայմաններից,թե քանի հանդիսատեսի մուտքն է թույլատրվում:Ինչպիսի դժվարություններ են ունեցել թատրոնները պարապուրդի շրջանում և ինչպես են կարանտինի ընթացքում ընդունելու հանդիսատեսին: Այս հարցերի մասին այսօր խոսել են Գյումրիում գործող թատրոնների […]
20:10 24.09.2020
Վերակառուցման և զարգացման բանկի ծրագրով Գյումրիում կատարվող փողոցաշինության ժամկետները փոխվել են:Փողոցաշինական մեծ ծրագրի երկրորդ փուլով Գյումրիում վերակառուցվում է 15 փողոց:Քաղաքի կենտրոնական մասում գտնվող փողոցներն են, որոնց վերակառուցման նախագիծն ի սկզբանե կազմվել է՝ առանց ենթակառուցվածքների մաշվածությունը հաշվի առնելու:Շինարարները փողոցները քանդել են, ինչի հետևանքով ջրի երես է դուրս եկել քայքայված ու մաշված կոյուղատար համակարգը,ինչն էլ նորից նախագծային […]
19:37 24.09.2020
Այսօր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը։ Հիշեցնենք, գյումրեցի կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։ Մինչ այս նրա ներկայությունը դատարանում չի ապահովվել։ Այսօր ևս ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակի հրամանատարը նշել է, որ Ռազգիլդեևին դատարան բերելու համար […]
20:45 22.09.2020
Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր գյուղում գույքագրման ու չափագրման աշխատանքներ են կատարվում: Ջրաձորը կառուցվելու է նոր տեղում՝ նոր ենթակառուցվածքներով, ինչը պայմանավորված է Կապսի ջրամբարի շինարարությամբ: Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի շինարարության ծրագիրը: Ջրամաբարաշինությունը մեկնարկել է դեռ Խորհրդային տարիներին ու անավարտ է մնացել: Նախատեսվում է առաջին փուլում Կապսի ջրամբարը կառուցել 25 մլն խորանարդ մետր ծավալով, իսկ հետո թողունակությունը […]
18:30 21.09.2020
ԱՄՆ-ում ձերբակալվել է մի կին, որը կասկածվում է նախագահ Դոնալդ Թրամփին մահացու թույնով ծանրոց ուղարկելու համար: Կնոջը բերման են ենթարկել Բաֆալո քաղաքում ՝ Կանադայի սահմանին: Կնոջ անունը դեռ չի հրապարակվում: Ինչպես հաղորդում է NEW YORK TIMES-ը՝ կինը կանադայի քաղաքացի է և նրան բերման են ենթարկել սահմանային անցակետից, երբ նա լքելիս է եղել ԱՄՆ տարածքը: Նրա […]
18:15 21.09.2020
Ռուս մասնագետները փորձաքննության են ենթարկել Ալեքսեյ Նավալնիի հագուստը, որով նա եղել է հիվանդանոց տեղափոխելիս: Ըստ փորձաքննության արդյունքների՝ նրա իրերի վրա թունավոր նյութի հետքեր չեն հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը: Ավելի վաղ Օմսկի առողջապահության վարչությունից Ինտերֆաքսին հայտնել էին, որ Նավալնիի իրերը գտնվում են իրավապահների մոտ և պետք է փորձաքննության ենթարկվեն: Այսօր ռուս բլոգերը պահանջել էր […]