TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC
Լուսինե Հայրապետյան

Լուսինե Հայրապետյան

Արցախի Քաշաթաղից Ազատան գյուղ վերադարձած ընտանիքներն իրենց նախկին տներն են նորոգում

19:45 20.11.2020

90-ականների պատերազմից հետո արցախցիների հետ նաև Հայաստանի տարբեր բնակավայրերի բնակիչներ շենացրին Արցախի գյուղերն ու քաղաքները: Տներ, դպրոցներ ու մշակութային օջախներ կառուցեցին,այգիներ հիմնեցին: Շիրակի մարզի Ազատան գյուղից մի քանի ընտանիքներ 20-25 տարի առաջ բնակություն հաստատեցին Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում: Նրանք վերադարձել են իրենց ծննդավայրը՝ Ազատան։ Ինչպես տարիներ առաջ Արցախում են տունուտեղ դրել, հիմա էլ վերադարձել են […]

̰
Երգող թռչունները ձայների նկատմամբ հիշողությամբ նման են մարդկանց

18:35 17.11.2020

Նյարդաֆիզիոլոգները պարզել են, որ զեբրային ֆինխները, երգող թռչունները ունակ են տարբերել ու հիշել մոտ 40 ձայներ, այդ թվում՝ իրենց անծանոթ թռչունների ձայները: Այս հատկությունը թռչուններին մոտեցնում է մարդկանց: Նման ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում: Վերջին տարիներին գիտնականները հայտնաբերել են բազմաթիվ ապացույցներ, համաձայն որոնց կենդանիները ինտելեկտուալ ունակություններ ունեն, որոնք նախկինում հատուկ էին միայն մարդկանց: […]

̰
Բուլղարիայում հնագետները ստորջրյա քաղաք են հայտնաբերել

16:30 17.11.2020

Բուլղարիայի ափերին, ստորջրյա հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել է հնագույն քաղաք: Այս մասին հայտնում է «Կուբան 24»-ը՝ հղում անելով հնագետներին: Ռոպոտամո գետի մոտակայքում հայտնաբերված քաղաքը, ըստ հնագետների, 6000 տարվա պատմություն ունի: Հնագետները ենթադրում են, որ այդ քաղաքում մարդիկ ապրել են Հին Եգիպտոսում Քեոփսի բուրգի կառուցումից 1,5 հազար տարի առաջ՝ մ.թ.ա 2600-2500 թվականներին։ Ըստ հնագետ Կալին Դիմիտրովի՝ […]

̰
ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով, ուղևորվել է Հայաստան

18:03 15.11.2020

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ինքնաթիռը 30 մասնագետների հետ ուղևորվել է Հայաստան, հումանիտար հարցերի լուծմանն աջակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Ավելի վաղ ՌԴ պաշտպանության ազգային կենտրոնը հայտնել էր, որ Ռուսաստանի ԱԻՆ-ը կընդգրկվի Ստեփանակերտի  հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում։ Այժմ ընթանում է կենտրոնի ձևավորման գործընթացը։ «Մասնագետներից բաղկացած օպերատիվ խումբը տեղում կգնահատի […]

̰
400 տարի առաջ հայտնաբերված մումիաներին հետազոտել են  համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ

14:42 15.11.2020

1615 հայտնաբերված մումիաներին  առաջին անգամ հետազոտել են  համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ: Պարզվել է, որ դրանք 20 տարեկան տղամարդու, 30 տարեկան կնոջ և 17-19 տարեկան աղջկա մնացորդներ են: Այս մասին հաղորդում է  PLOS ONE-ը: Նրանց դամբարաններում ուղեկցող նյութեր՝ զարդեր, մետաղադրամներ, թանկարժեք իրեր են հայտնաբերվել: Հետազոտող գիտնականները պարզել են, որ մարդիկ, որոնց պատկանել են մումիաները , ունեցել են […]

̰
Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած արկի հայտնաբերման պատճառով Բեռլինում 7 հազար մարդ է տարհանվել

11:28 15.11.2020

Բեռլինի Կրոյցբերգ թաղամասում շինարարական աշխատանքների ժամանակ   երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած արկ է հայտնաբերվել:  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Գերմանայի ոստիկանությանը։ Արկը կշռում է 250կգ: Ականազերծման աշխատանքների նպատակով քաղաքում սահմանափակվել է հանրային տրանսպորտի՝ ավտոբուսների և մետրոյի աշխատանքը: Տարհանվել է 7․5 հազար մարդ: Ժամանակավոր կացարաններ են տրամադրվել նրանց, ովքեր չեն կարողացել տեղափոխվել հարազատների կամ […]

̰
Թբիլիսիում ընդդիմությունը կրկին բողոքի ակցիա է անցկացնում խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով

17:40 14.11.2020

Վրաստանում ընդդիմությունը հոկտեմբերի 31-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով հերթական բողոքի ակցիան է անցկացնում Թբիլիսիում:Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ինչքան էլ ցուցարարներին ցրեն, միևնույն է մենք շարունակելու են հավաքվել»,- ասել է ընդիիմության առաջնորդներից Նիկա Մելիյան: Բողոքի ակցիան մեկնարկել է տեղի ժամանակով ժամը 15-ին: Մինչ այդ «Միասնական ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» […]

̰
Գյումրիի որոշ դպրոցներում դասերը վերսկսելուց առաջ դասվարները թեստավորում են անցել

19:45 13.11.2020

Աշնանային արձակուրդներից հետո այսօր դպրոցներում վերսկսվել են դասերը: 5-12-րդ դասարանցիների ուսուցումը հեռավար է՝ բացառությամբ գյուղական համայնքների։ Իսկ դպրոց հաճախում են միայն առաջինից չորրորդ դասարանցիները: Տարրական օղակի համար դասապրոցեսի կազմակերպումն ուսումնական տարվա սկզբին սահմանված հակահամաճարակային կանոններով է: Դասարանները բաժանվում են խմբերի, դպրոցներում ապահովում են ախտահանման միջոցները, դիմակները և պարտադիր են ջերմաչափումները: Կրճատվել է նաև ամեն օր […]

̰
Թուրքիայում հնագետները հայտնաբերել են հնագույն խճանկար, որը շատ նման է Մոնա Լիզային

19:57 12.11.2020

Թուրքիայի Կադիրլի շրջանում հնագետները պեղումների ժամանակ հայտնաբերել են հնագույն խճանկար, որտեղ կին է պատկերված: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը: Գիտնականները գտածոն անվանում են «Կադիրլիի Մոնա Լիզա», քանի որ խճանկարում պատկերված անծանոթուհին հիշեցնում է Լեոնարդո դա Վինչիի հայտնի նկարը:  Ենթադրվում է, որ խճանկարը զարդարել է 1-2 դարերում կառուցված առանձնատան հատակը: Հնագետները չեն բացառում, որ […]

̰
Միջազգային էներգետիկ գործակալությունը կանխատեսել է նավթի պահանջարկի անկում

19:05 12.11.2020

Միջազգային էներգետիկ գործակալությունը կանխատեսել է, վատթարացրել է այս տարվա նավթի համաշխարհային պահանջարկի անկման կանխատեսումը օրական 0,4 միլիոն բարելով (մինչև 8,8 միլիոն): Այս մասին նշված է կազմակերպության զեկույցում: Միջազգային էներգետիկ գործակալությունը խոստանում է 91,3 միլիոն բերել պահանջարկ: Միևնույն ժամանակ, գործակալության կարծիքով, COVID-19-ի դեմ պատվաստանյութը նավթի հետ կապված իրավիճակը չի կարող բարելավել նաև հաջորդ տարի: 2021 թվականին […]

̰
Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի գերեզմանատանը պայթյուն է տեղի ունեցել

18:56 11.11.2020

Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի գերեզմանատանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 4 մարդ է տուժել: Հայտնի է, որ գերեզմանատունը մուսուլմանական չէ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հույն պաշտոնյային: Տուժածների մեջ Հունաստանի քաղաքացիներ կան:   Ինչպես նշում է Agence France-Presse՝ պայթյունը տեղի է ունեցել 1918 թվականին «Կոմպիենի» հաշտության հաստատմանը նվիրված միջոցառման ժամանակ: Միջոցառմանը ներկա […]

̰
Ռուս խաղաղապահների տեղափոխող ևս 3 ինքնաթիռ է վայրէջք կատարել Երևանում

19:16 10.11.2020

Էրեբունի օդանավակայանում վայրէջք է կատարել ռուս խաղաղապահների տեղափոխող ևս 3 Ил-76 ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները տեղ են հասցրել 80-ից ավելի զինծառայողների, զրամեքենաներ և կապի միջոցներ։ Հայաստան է տեղափոխվել նաև ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարական կազմը։ Բացի դրանից՝ այսօր Լեռնային Ղարաբաղ է հասել ռուս խաղաղապահների տեղափոխող 5 ինքնաթիռ։ Ընդհանուր […]

̰
Պուտինը հայտարարել է Սիրիայում միջազգային ահաբեկչության օջախի չեզոքացման մասին

18:10 09.11.2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Սիրիայում միջազգային ահաբեկչության օջախը չեզոքացնելու մասին: Այս մասին Պուտինն ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ, որն անցկացվել է  տեսակապի միջոցով: Պուտինն ընդգծել է, որ տարածաշրջանում բռնության մակարդակը նվազել է, մարդիկ վերադարձել են խաղաղ կյանքի: «Չի կարելի չշեշտել արդյունավետ աշխատանքը, որը տարվել է Աստանայի ֆորմատով մեր գործընկերների […]

̰
5 երկրներում արձանագրվել են ջրաքիսների կորոնավիրուսով վարակվելու դեպքեր

17:32 07.11.2020

Ջրաքիսների նոր կորնավիրուսով վարակվելու դեպքեր են գրանցվել Հոլանդիայում, Իսպանիայում,Իտալիայում և ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է ТАСС  -ը, հղում անելով ԱՀԿ-ին: Փորձագետները նշում են, որ կորոնավիրուսը հիմնականում փոխանցվում է մարդուց մարդուն  սերտ շփման ճանապարհով: Սակայն արձանագրվել են մարդուց կենդանուն վիրուսի փոխանցման դեպքեր:Ինչպես հայտնում է ԱՀԿ-ն, ջրաքիսները կորոնավիրուսով վարակվել են մարդկանցից:  Նաև կենդանիների միջև է վիրուսը տարածվում  […]

̰
Ուկրաինայում անհայտ անձինք կրակ են բացել Ադրբեջանի հյուպատոսարանի վրա

17:12 07.11.2020

Խարկովում անհայտ անձինք կրակ են բացել Ադրբեջանի հյուպատոսարանի վրա: Այս մասին հայտնում է դիվանագիտական կառույցի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան:   « Ուկրաինայում Ադրբեջանի հյուպատոսարանի վրա կրակ է բացվել նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը: Հյուպատոսարանի դռան և պատուհանների ուղղությամբ արձակվել է 6 կրակոց: Տուժածներ չկան, քանի որ շենքում գիշերը  ոչ ոք […]

̰
Գյումրիի ավիամոդելային խմբակում ԱԹՍ-ների կառավարման արագացված դասընթացներ են կազմակերպվել

20:15 06.11.2020

Գյումրիի ավիամոդելային խմբակը սկսել է անօդաչու թռչող սարքերի կառավարման արագացված դասընթացներ:Դրանք նախատեսված են 20-ից 35 տարեկանների համար։ Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցները հասցնում են ծանոթանալ անօդաչու թռչող սարքերի տեսակներին, կառուցվածքին, դրանցից պաշտպանվելու կանոններին և ձեռք բերել կառավարելու հմտություններ: Արագացված դասընթացներին մասնակցելու և ռազմաճակատին օգնելու ցանկություն ամբողջ Հանրապետությունում հայտնել են մոտ 2000 կամավորներ: Գյումրիի ավիամոդելային խմբակը […]

̰
Ավստրիայի իշխանությունները, Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, մտադիր են փակել արմատական մզկիթները

19:40 06.11.2020

Ավստրիայի ներքին գործերի նախարար Կարլ Նեհամմերը և ինտեգրացման հարցերով նախարար Սյուզաննե Ռաաբը Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հայտարարել են «արմատական մզկիթները» փակելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է ավստրիական APA գործակալությունը։ Ըստ պարբերականի տեղեկությունների՝ այսպիսի որոշում է կայացվել Ավստրիայի իսլամական համայնքի ղեկավար Ումիթ Վուրալի հետ հանդիպումից հետո։ «Խոսքը գնում է կազմակերպությանը իրավական կարգավիճակից զրկելու և […]

̰
Արհեստավոր դարձած արվեստագետները. Շուշիի թատրոնի աշխատակիցները զինվորների համար գլխարկներ են կարում

19:57 05.11.2020

Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի աշխատակիցները Արցախից Գյումրի են տեղափոխվել: Մի քանի տիկնիկային ներկայացումներ են կազմակերպել արցախցի փոքրիկների համար, բայց այսքանով չեն սահմանափակվել: Ձևող ու կարող բանվորուհիների խումբ են կազմել ու տաք գլխարկներ են կարում առաջնագծում կանգնած զինվորների համար: Հաղթանակը մոտեցնելու և նորից Շուշի վերադառնալու ցանկությունը մեծ է, իսկ դրան հասնելու համար ցանկացած նախաձեռնություն […]

̰
Ֆրանսիայում և Ավստրիայում տեղի ունեցած ահաբեկչությունները չեն կարող ստիպել Եվրոպային հրաժարվել իր արժեքներից. Եվրոպայի խորհուրդ

19:50 04.11.2020

Ֆրանսիայի քաղաքներում և Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունները Եվրոպային չեն ստիպի հրաժարվել իր հիմնարար արժեքներից: Այս մասին այսօր ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ և Եվրախորհրդի ներկայացուցիչ Միլիտիադիս Վարվիցիոտիսը: «Ֆրանսիայում և Վիեննայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, որոնցով փաստացի նպատակ ունեին մեզ կոտրել և պարտադրել մեզ վախենալ ահաբեկչությունից, չեն ստիպի հրաժարվել մեր արժեքներից: Շատ կարևոր […]

̰
Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել են ազգայնականների քայլերթի ղեկավարն ու մասնակիցները

19:20 04.11.2020

Մոսկվայի  կենտրոնում ձերբակալվել են ազգայնականների երթի կազմակերպիչ Նիկիտա Զայցևը և ակցիայի  մասնակիցները: Այս մասին հաղորդում է ТАСС-ը: Զայցևը և ակցիայի մի քանի մասնակիցներ, ովքեր դիմակներով են եղել ձերբակալվել են մետրոյի «Ցվետնոյ բուլվար» կոչվող կայարանում: Ձերբակալությունից առաջ Զայցևը նշել է, որ չեն խոչընդոտելու մեքենաների երթևեկությանը և մարդկանց շարժին: Ոստիկանները մյուս մասնակիցներին զգուշացրել են, որ ակցիայի անցկացումը […]

̰
Թուրքիան զինյալների նոր խումբ է ուղարկում Ադրբեջան

19:53 03.11.2020

Ադրբեջանից Սիրիա են վերադառնում մեծ թվով զինյալներ։ Միևնույն ժամանակ, Թուրքիան Ադրբեջան է ուղարկում զինյալների նոր խմբեր։ Այս մասին է հայտնել մարդու իրավունքների սիրիական կենտրոնը։ Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ զինյալների  230 հոգանոց նոր խումբը ուղարկվել է Ադրբեջան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմին։ Իսկ 22 զինյալներ փախել են ռազմական գործողությունների […]

̰
Ահաբեկչությունը ոչ մի արդարացում չունի. Վալենտինա Մատվիենկոն դատապարտել է Ֆրանսիայում և Ավստրիայում տեղի ունեցած ահաբեկչությունները

18:40 03.11.2020

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ցավակցություն է հայտնել Ավստրիայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Նրա խոսքերով՝ ահաբեկչությունն այսօր պետք է դատապարտվի ամբողջ աշխարհում: «Ահաբեկչությունը դա միանշանակ չարիք է և այն չունի որևէ արդարացում: Կարծում եմ, որ բոլոր ողջամիտ ուժերը պետք է դատապարտեն ահաբեկչական գործողությունները Ֆրանսիայում և Ավստրիայում: Ռուսաստանը, ինչպես գիտեք, դատապարտել է այդ ահաբեկչությունները: Օգտվելով […]

̰
Ավստրիայում ահաբեկչությունից հետո ձերբակալվել են ծնունդով հյուսիսկովկասցիներ

18:10 03.11.2020

Վիեննայում ահաբեկչական գործողություններից հետո իրավապահները ձերբակալել են ծնունդով հյուսիսկովկասցիների: Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում հայտնել է Ավստրիայում ՌԴ դեսպան Դմիտրի Լյուբինսկին: Դեսպանն ասել է, որ արդեն հայտնի է  դարձել Ավստրիայում բազմաթիվ ձերբակալությունների մասին: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ահաբեկչական գործողություններին մասնակցել է 7 մարդ:  Ավստրիայի իշխանությունները կատարվածը ահաբեկչություն են որակել: Քաղաքի բնակիչներին խնդրել են ժամանակավորապես դուրս չգալ […]

̰
Իսլամական ահաբեկչությունը մեր ընդհանուր թշնամին է. Անգելա Մերկել

17:19 03.11.2020

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իսլամական ահաբեկչությունը համարում է համընդհանուր թշնամի բոլորի համար: Այս մասին նա հայտարարել է այսօր Ավստրիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Հայտարարությունը Twitter -ի  էջում տեղադրել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը: «Իսլամական ահաբեկչությունը մեր ընդհանուր թշնամին է: Պայքարը այդ մարդասպանների և նրանց հրահրողների դեմ մեր ընդհանուր պայքարն է»,- ասվում է հայտարարության մեջ: […]

̰
Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում կամավորները 850 քառակուսի մետր քողարկիչ ցանցեր են գործել Արցախ ուղարկելու համար

19:55 31.10.2020

Ռազմաճակատին օգնելու համար կամավորական աշխատանքներին Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում մասնակցում են գյուղովի։ Գյուղի դպրոցի շենքը վերածվել է արտադրամասի, որտեղ պատրաստվում և Արցախ են ուղարկվում քողարկիչ ցանցեր։ Նախաձեռնությունը Նոր Կյանքի երիտասարդներինն է։  Գյուղովի դրամահավաք են կազմակերպել, ցանցեր ու հումք գնել։ Օգնել են նաև հարակից գյուղերի, Արթիկի ու Գյումրիի բնակիչները, որոնք տեղափոխել մեծ քանակության սպիտակ կտոր։ […]

̰
Վրաստանում ընտրողը քվեարկել է Զուգդիդիի բանկի վրա հարձակում գործածի  օգտին

19:45 31.10.2020

Թեկնածուներից ոչ մեկի օգտին չքվեարկած Թբիլիսիի ընտրողներից մեկի քվեաթերթիկի լուսանկարը ակտիվորեն տարածվում է սոցցանցերում։Քվեաթերթիկի վրա նշված է եղել  Զուգդիդիի բանկի վրա հարձակում գործելու համար հետախուզվող Բադրի Եսեբուայի անունը։ Ընտրողը թեկնածուների ցանկի վերջում գրել է 541 թիվը, այն վերցրել է շրջանակի մեջ ու գրել՝ «Բադրի Եսեբուա՝ազատ վարկառուներ»։ Բադրի Եսեբուան հոկտեմբերին ներխուժել էր Զուգդիդիի բանկերից մեկի մասնաճյուղ, […]

̰
Եվրոպական առաջին երկիրը COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը ձեռք բերելու ցանկություն է հայտնել

18:50 30.10.2020

Հունգարիան ԵՄ առաջին երկիրն է, որը պատրաստ է ձեռք բերել COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը, պայմանով, որ այն ԵՄ-ում սերտիֆիկացում կանցնի։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Էրիկ Մամերը։ «Եթե եվրամիության երկրներից որևէ մեկը ձեռք կբերի արտասահմանյան պատվաստանույթ, որը սերտիֆիկացում չի ունենա, եվրահանձնաժողովը ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել»,- ասել է նա։ Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, […]

̰
Եկեղեցու մոտ տեղի ունեցած հարձակումից հետո Մակրոնը ժամանել է Նիցցա

18:47 29.10.2020

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Նիցցա, որտեղ այսօր եկեղեցու մոտ զինված հանցագործը գլխատել է երկու մարդու։ Նախագահի ժամանման մասին հայտնել է Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին։ «Շնորհակալ ենք երկրի ղեկավար Էմանուել Մակրոնին, Նիցցայի սիրտը խոցած իսլամիստական նոր հարձակումից հետո, անմիջապես մեր քաղաք այցելելու համար»,- գրել է Նիցցայի քաղաքապետը Twitter-ի իր միկրոբլոգում։   Հիշեցնենք, հարձակումը տեղի […]

̰
Էրդողանը պահանջում է ծաղրանկարի պատճառով պատասխանատվության ենթարկել հոլանդացի քաղաքական գործչին

19:58 27.10.2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր դիմել է Թուրքիայի գլխավոր դատախազություն և հայց ներկայացրել Նիդեռլանդների «Ազատություն» աջակողմյան կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսնի դեմ։ Իսկ հայց ներկայացնելու պատճառն այն է, որ Վիլդերսնը Twitter-ում Թուրքիայի առաջնորդի ծաղրանկարն է տեղադրել և Էրդողանին ահաբեկիչ անվանել։ Այս մասին հաղորդում է  Anadolu. գործակալությունը։ Թուրքիայի նախագահի անունից գլխավոր դատախազություն բողոքը հանձնել է նրա […]

̰
ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

18:21 27.10.2020

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցների ընթացքում Պոմպեոն կոչ է արել կողմերին  կատարել հրադադարի պահպանման վերաբերյալ պարտավորությունները։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը։ «ԱՄՆ պետքարտուղարն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պոմպեոն […]

̰
BACK_TO_TOP