18:10 13.02.2021
Այսօր Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը Երևանյան բեկվածքի գոտին է: Այս մասին SHANTNEWS-ին ասել է երկրահանքաբանական գիտությունների դոկտոր, սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետի խորհրդական Սերգեյ Նազարեթյանը: «Էպիկենտրոնը գտնվում է Երևանից 10 կմ հեռավորության վրա ՝ դեպի հարավ-արևելք: Դա Երևանյան բեկվածքի գոտին է: Այն համարվում է ակտիվ բեկվածք, բայց շատ վաղուց ցնցումներ այստեղ չեն […]
17:40 13.02.2021
Սահմանափակ կարողությունները կյանքում կրթութուն ստանալու, մասնագիտություն ու նախասիրություններ ընտրելու սահմանափակումներ չեն կարող մտցնել: Սրանք ոչ թե խոսքեր են, որոնք ներառականությունն են քարոզում, այլ ապրելակերպ ու սկզբունք, որին արդեն 22 տարի հետևում է Հովունի գյուղի բնակիչ Արամ Մարտիրոսյանը: 13 տարեկանում Հովունի գյուղում Ռուսական ռազմաբազայի զորավարժությունների համար նախատեսված տարածքում գտած արկի հետ անզգույշ վարվելու հետևանքով կորցրել է […]
20:40 12.02.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռք բերման բանակցությունների վերջնական փուլին է հասել : Այս մասին այսօր Գյումրիում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա այցելել է Գյումրիի բուժհաստատություններ: Նախարարի այցը ճանաչողական էր: Լրագրողների հետ զրոյցում Անահիտ Ավանեսյանը խոսել է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների և համավարակի հնարավոր երրորդ փուլի մասին: «Ուրախ ենք, որ հաջողվեց […]
12:05 12.02.2021
Այսօր առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևան-Գյումրի մայրուղու վրա՝ Շիրակի մարզի Լանջիկ գյուղի հատվածում: «Մերսեդես Վիտո» մակնիշի ուղևորատար միկրոավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել ու հայտնվել հարակից դաշտում: Դեպքի վայրում աշխատել են Շիրակի մարզի ճանապարհային ոստիկանները և փրկարարները: Ճանապարհային ոստիկանությունից SHANTNEWS-ին հայտնել են, որ […]
19:20 11.02.2021
Ավարտվել է համայնքների սուբվենցիոն հայտեր ներկայացնելու ժամկետը: Մարզպետարանները ընդունել են հայտերը և մինչև փետրվարի 5-ը դրանք ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Շիրակի մարզի համայնքները 62 հայտ են ներկայացրել: Դրանք վերաբերում են ճանապարհաշինությանը, մանկապարտեզների, մշակույթի տների վերանորոգմանը, ջրագծերի անցկացման և ֆոտովոլտային կայանների տեղադրմանը: Ընդհանուր գումարային հաշվարկում Շիրակի մարզը 4 մլրդ դրամից ավելի արժողության ծրագրերի […]
18:40 11.02.2021
Գյումրիի «Հայասա» ակումբը դարձել է Հայաստանի ֆուտզալի կանանց բաց առաջնության չեմպիոն: Այս մասին SHANTNEWS-ին հայտնել է «Հայասա» ակումբի գլխավոր մարզիչ Սենիկ Առաքելյանը: «Հայասա»-ն եզրափակչում հանդիպում է անցկացրել «Ալաշկերտ»-ի հետ և վերջինիս նկատմամբ առավելության է հասել 3:0 հաշվով: Գյումրին ներկայացնող մեկ այլ թիմ՝ «Գյումրին», առաջնությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: «Գյումրի» թիմը երրորդ տեղի համար պայքարում հանդիպել […]
18:45 10.02.2021
Շիրակի մարզի դպրոցների տնօրենների հետ է այսօր հանդիպել Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանը: Ճանաչողական հանդիպումը, օրակարգ, որպես այդպիսին չի ունեցել: Մարզպետը տնօրենների հետ խոսել է կրթական համակարգի ընդհանրական խնդիրներից: Համավարակով պայմանավորված՝ դասապրոցեսի ընդհատումները ուսումնական ծրագիրը հասցնելու խնդիր են ստեղծել տարրական և ավարտական դասարաններում: Միևնույն ժամանակ, համավարակի պայմաններում դասերը վերսկսելը ուսուցիչների ու տնօրենների վրա լրացուցիչ պարտավորություններ […]
18:15 08.02.2021
Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցում դասադուլն ու գործադուլը շարունակվում են: Մանկավարժներն ու ծնողները համաձայն չեն դպրոցի տնօրենի մրցույթի արդյունքների հետ, ըստ որոնց՝ տնօրեն է դարձել ոչ թե նույն դպրոցի ուսուցիչը, այլ թիվ 9 դպրոցի փոխտնօրենը: Օրեր առաջ ծնողներն ու մանկավարժները նորանշանակ տնօրենին թույլ չէին տվել աշխատանքային առաջին օրը մտնել դպրոց: Իսկ այսօր անարդյունք է անցել […]
19:30 06.02.2021
Գյումրին արվեստագետների համար ոգեշնչման ու ստեղծագործելու անսպառ աղբյուր է: Քաղաքն իր հին ու կոլորիտային փողոցներով, պատմաճարտարապետական կառույցներով ու ամենակարևորը՝ մարդկանցով, արտացոլված է գեղանկարիչ Սամվել Գալստյանի «Գյումրի» շարքում: Յուրաքանչյուր նկար արտահայտում է գյումրեցիների առօրյան, կենցաղը, նիստն ու կացը: Քաղաքի հոգսերն անգամ գեղանկարիչը ներկայացնում է արվեստի լեզվով: Այս հարցում հեղինակին օգնում ու ոգեշնչում են իր իսկ պայմանները: […]
17:45 06.02.2021
Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը , որին սկզբում Արևմուտքում հոռետեսորեն էին տրամադրված, այժմ համավարակի դեմ պայքարում համարվում է համաշխարհային առաջատարը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին, հղում անելով Bloomberg. պարբերականին: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները՝ երկրներում պատվաստանյութը ձեռք բերելու համար հերթեր են գոյացել այն բանից հետո, երբ հեղինակավոր առողջապահական The Lancet պարբերականը հրապարակեց պատվաստանյութի փորձարկման երրորդ փուլի […]
17:30 06.02.2021
Մոսկվա- Ամստերդամ չվերթն իրականացնող Airbus A320 օդանավը վերադառնում է Շերեմետևո օդանավակայան: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին, հղում անելով Flightradar24.-ին: Ինչպես հայտնում է աղբյուրը, օդանավը պետք է վայրէջք կատարեր Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում՝ Երևանի ժամանակով 15:47-ին: Ինչպես լրագրողներին հայտնել է «Աէրոֆլոտ» ընկերության ներկայացուցիչ Միխայիլ Դեմինը, օդանավի անձնակազմը տեղեկացրել է ռադիոկապի մասնակի խափանման մասին: «Որոշում է կայացվել, […]
19:50 05.02.2021
Ռուսաստանաբնակ հայ բժիշկները Հայաստանում պերինատալ ախտորոշման փորձնական ծրագիր են սկսում: Նախաձեռնությունը «Վիվա» բարեգործական հիմնադրամինն է: Նախատեսվում է հայ բժիշկների վերապատրաստում Մոսկվայում և հղիների նախածննդյան հետազոտությունների անցկացում բացառապես անվճար: Սա հնարավորություն կտա հղիության վաղ շրջանում հայտնաբերել պտղի զարգացման արատներն ու գենետիկ շեղումները: Փորձնական ծրագրում է ընդգրկվել Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցը: Այս հետազոտությունների պետպատվերի համակարգը […]
19:59 04.02.2021
«Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու Լանջիկ-Գյումրի հատվածում կրկին նախագծային փոփոխություններ կկատարվեն: Մասնավորապես, Բենիամին գյուղի հատվածին է վերաբերում, իսկ քննարկումներն արդեն մի քանի տարի է շարունակվում են։ Գյուղի մուտքի մոտ, որտեղ նախատեսված է շրջանցիկ ճանապարհ կառուցել, հնագիտական շերտ է և կառուցապատումները թույլատրելի չեն: Բացի դրանից՝ «Հյուսիս-հարավի» կառուցումը Բենիամինում տների ու վարելահողերի օտարում է ենթադրում: Ինչպե՞ս արագընթաց մայրուղին կառուցել […]
19:10 03.02.2021
Նախորդ տարի Շիրակի մարզում ապահովագրության ենթակա մշակաբույսերի ցանկում էին հացահատիկն ու խնձորի այգիները: Հիմա գյուղացիները կարող են ապահովագրել նաև կարտոֆիլի ցանքերը: Էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է մշակաբույսերի ցանկը, հնարավոր ռիսկերը և պետության մասնակցության բաժինը գյուղապահովագրության ծրագրում, ինչպես նաև ապահովագրական պայմանագրերի կնքման ժամկետները, բայց դեռ վերջնական հաշվարկված չեն ապահովագրավճարները: Ապահովագրական ընկերությունները փոխհատուցում են ոչ թե սպասվող բերքի […]
18:40 03.02.2021
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը: Հիշեցնենք, 57-ամյա կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։ Դեպքը տեղի է ունեցել 2018-ի դեկտեմբերի 2-ին, Գյումրիի Սլաբոտկա թաղամասում։ Ամբաստանյալը և նրա պաշտպանը դատավարությանը մասնակցում են ռազմաբազայից՝ տեսակապի միջոցով։ Նման ձևաչափով […]
20:00 01.02.2021
Արցախյան երկրորդ պատերազմում սփյուռքից շատ կամավորականներ, նրանց թվում՝ պատրաստված զինվորականներ շտապեցին առաջնագիծ։ Ֆրանսիական լեգիոնում զինվորական բարձր պատրաստություն անցած գյումրեցի Լևոն Մհլամյանը Մարսելում թողել է ընտանիքը, աշխատանքը ու եկել Արցախ: Մասնակցել է Մարտակերտի ու Ստեփանակերտի պաշտպանությանը: Հիմա էլ ֆրանսիական լեգիոնում ծառայության տարիներին կուտակած փորձը, դասընթացների միջոցով, փոխանցելու է բոլոր ցանկացողներին: Հյուրասենյակի մի անկյունում ծանր […]
21:20 31.01.2021
Ֆրանսիայում օրենք է ընդունվել, որը պաշտպանում է գյուղերի, այսպես կոչված, «զգայական ժառանգությունը»: Իսկ «զգայական ժառանգություն» համարվում են վաղ առավոտյան աքաղաղների կանչի ձայնը, ճահիճներում գորտերի կռկռոցը , ինչպես նաև գոմաղբի հոտը և մորեխների ճռճռոցը: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն : Ֆրանսիայի դատարանները պարբերաբար հայցեր էին ստանում քաղաքային բնակավայրերի բնակիչներից, որոնք բողոքում էին գյուղական կյանքի վերոնշյալ երևույթների […]
21:10 31.01.2021
Microsoft ընկերությունը նախատեսում է մշակել չաթ, որը հնարավորություն կտա կապ պաշտպանել մահացածների հետ: Մահացած մարդկանց թվային երկվորյակները ստեղծելու համար ընկերությունը օգտագործելու է այդ մարդկանց սոցիալական ցանցերի էջերում պահպանված անձնական տվյալները: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։ Հրապարակումները, հաղորդագրությունները, նամակները և նույնիսկ լուսանկարները կօգտագործի արհեստական բանականությունը: Արհեստական բանականության շնորհիվ օգտատերերը կարող են շփվել ինչպես հայտնի դեմքերի թվային […]
20:50 31.01.2021
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի հայտարարությունները Իրանի հետ միջուկային գործարքի մասին, հիասթափություն են առաջացնում:Այս մասին հայտարարել է Իրանի մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Գալիբաֆը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: « Հաշվի առնելով ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունները, հարկ է նշել, որ ԱՄՆ-ի վերաբերմունքը Իրանի նկատմամբ հիասթափություն են առաջացնում: Միջուկային գործարքի պայմանները կատարելու պահանջ ներկայացնելու փոխարեն , ԱՄՆ կառավարությունը […]
20:10 31.01.2021
Ամերիկացի գիտնականները մարդու գենոմի առավել քիչ ուսումնասիրված հատվածներում հայտնաբերել են մինչ այս անծանոթ հարյուրավոր գեներ: Պարզվել է, որ դրանցից մոտ 50-ը սպիտակուցներ են արտադրում, որոնք մասնակցում են քաղցկեղի բջիջների ձևավորմանը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Biotechnology. ամսագրում: Այս պահին մարդու գենոմում 200 հազարից ավելի գեներ կան: Հարվարդի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները փորձնական ստուգել […]
19:50 31.01.2021
Դուբայի իշխանությունները հայտարարել են COVAХ ծրագրով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բաշխման համար լոգիստիկ դաշինք ստեղծելու մասին: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին, հղում անելով Էմիրությունների կառավարության մաուլի ծառայությանը: Emirates ավիաընկերության տնօրենը նշել է, որ դաշինքի յուրաքանչյուր անդամ կունենա լոգիստիկ հնարավորություններ, որոնք Դուբայի զարգացած ենթակառուցվածքների հետ միասին թույլ են տալիս պատվաստանյութի բաշխման համակարգված որոշումներ կայացնել: «Վստահ եմ, […]
18:15 31.01.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իրենց առաջին հեռախոսազրույցի ընթացքում արձանագրել են, որ երկու երկրների միջև առկա են խորը տարաձայնություններ, որոնք պահանջում են ինտենսիվ բանակցություններ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին: «Կայացած հեռախոսազրույցի անկեղծությունը նրանում էր, որ կողմերը հստակ արձանագրեցին խորը տարաձայնությունների առկայությունը, […]
17:45 30.01.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի գործունեությանն առնչվող հարցերը : Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը: «Իլհամ Ալիևը թուրք գործընկերոջը շնորհավորել է Աղդամի շրջանում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի բացման կապակցությամբ: Երկու երկրների ղեկավարները համոզմունք են հայտնել, որ կենտրոնի գործունեությունը […]
20:00 29.01.2021
Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի 25 անօթևան ընտանիքների հատկացված բնակարանի գնման վկայագրերը մարվել են: Նրանք չեն կարողացել սահմանված ժամկետում բնակարան գնել: Հիշեցնենք՝ 2020 թվականին Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրերում ԲԳՎ ծրագիրն իրականացվեց: 8 գյուղերում 90 ընտանիք վկայագիր ստացավ, ընդհանուր՝ 370 մլն դրամ արժողության: Վկայագրերի գործողության ժամկետն ավարտվել է անցած տարվա նոյեմբերին և բնակարան կարողացել է գնել […]
21:00 27.01.2021
Եղանակային պայմանները Մինասի թանգարանում փոխում են ցուցադրությունը: Մինաս Ավետիսյանի Ջաջուռի թանգարանը, որը գործում է 2005-ից ջեռուցում չունի: Սա վտանգում է կտավների պահպանությունը: Ձմռանը Մինասի բնօրինակ գեղանկարները հանվում են ցուցադրությունից: Ցուցասրահներում մնում են կրկնօրինակները, որմնանկարները,Մինասի գրաֆիկական աշխատանքները: Ջեռուցման հարցերը թանգարանում չեն լուծվում, քանի որ գյուղը գազաֆիկացված չէ: Առայժմ քննարկման փուլում է նաև թանգարանում արևային էներգիայով ջեռուցում […]
18:30 25.01.2021
Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազում են: Աշնանը գրանցված աճից հետո, նվազումը մասնագետները համարում են համաճարակաբանական օրինաչափություն: Միևնույն ժամանակ, COVID-ի ևս մեկ ալիք կանխատեսում են փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին: Սուր շնչառական վիրուսները սեզոնային բնույթ ունեն և այս ամիսները տարածման ժամանակաշրջան են համարվում: Մասնագետները խոսել են պատվաստումների արդյունավետության, կոլեկտիվ իմունիտետի և Գյումրիում կորոնավիրուսի բուժման բաժանմունքների փակման մասին: […]
21:00 22.01.2021
Էկոնոմիկայի նախարարութունը ճշտում է, թե գյուղական բնակավայրերում տարբեր մշակաբույսերի սերմացուների ինչպիսի պահանջարկ կա: Սա անհրաժեշտ է հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային գարնանացան մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի իրականացման համար: Գյուղերը նախնական հայտեր են ներկայացնում, եթե պահանջարկը մեծ եղավ, ծրագիրը կիրականացվի: Կառավարությունը կսուբսիդավորի սերմացուի գինը: Պայմանները ևս նախնական են՝ սուբսիդավորումը կկազմի 1 կգ սերմացուի գնի շուրջ […]
18:40 21.01.2021
Աշխատանքային առաջին օրը Շիրակի նորանշանակ մարզպետը հանդիպել է լրագրողներին և խոսել մարզի համար առաջնային համարվող խնդիրներից: Մարզի զարգացման ծրագրերին անդրադառնալ՝ կոնկրետ ոլորտներում առկա խնդիրներից խոսել, նորանշանակ մարզպետը խոստացել է ավելի ուշ: Խնդիրների լուծման ուղիներ փնտրելու գործում, նա նշել է, որ բժշկի իր մասնագիտությունը օգնելու է՝ ոլորտների օրակարգային հարցերին լուծում տալն, ըստ նրա, կախված է ճիշտ […]
19:00 19.01.2021
Գյումրիի Կազաչի պոստ թաղամասում գտնվող Սուրբ Արսենի եկեղեցին վերակառուցելու հայ-ռուսական համատեղ ծրագիր է ներկայացվել: Առաջարկն արել է Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը, իսկ ռուսական կողմը նախապատրաստական աշխատանքները հանձնարարել է Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնին: Կազաչի պոստ թաղամասի եկեղեցին կառուցվել է 1900-ականների սկզբին և ծառայել է Ալեքսանդրապոլի ռուս զինվորականներին: Մի քանի տարի առաջ եկեղեցու պահպանության մասնակի աշխատանքներ […]
19:55 16.01.2021
Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված գործազուրկների թիվն ավելացել է: Այս մասին shantnews-ին ասել է կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը: Զբաղվածության կենտրոնն ամփոփել է հաշվառվողների դիմելիության ցուցանիշները, համաձայն որոնց զբաղվածության կենտրոնի միջոցով աշխատանք փնտրողների թիվն ավելացել է 300-ով: «Հունվարի 1-ի դրությամբ ունենք 14 հազար 887 աշխատանք փնտրող,որոնցից գործազուրկի կարգավիճակ ունի 10 հազար 527 -ը , մնացածները զբաղված […]