TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+6.09 oC
Լուսինե Հայրապետյան

Լուսինե Հայրապետյան

Գյումրիում բացվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադայի և նրա  ուսանողների ցուցահանդեսը

20:30 01.04.2021

«Բարև Գյումրի»..այս խորագիրն  ունի  գեղարվեստական լուսանկարչության ցուցահանդեսը, որն այսօր բացվել է «Գեղագիտության ազգային կենտրոնի» Գյումրիի մասնաճյուղում: Ցուցահանդեսին ներկայացված են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադայի և Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղարվեստական լուսանկարչության բաժնի  17 ուսանողների 67 լուսանկարչական աշխատանքներ: Դրանցում Հայաստանի բնապատկերներն են, մարդիկ, նրանց կենցաղը, հայ մեծերը: Սամվել Սևադան ուսանողների հետ լուսանկարներ է արել Հայաստանի […]

̰
Շիրակի մարզի ջրամբարներում ավելի շատ ջուր կա կուտակված, քան անցած տարի

18:50 01.04.2021

Շիրակի մարզի ջրամբարներում լցվածությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելին է: Սրան նպաստել են տեղումնառատ եղանակները: Ջրօգտագործող ընկերության մասնագետները կանխատեսումներ են անում, որ Արփիի, Վարդաքարի, Սառնաղբյուրի, Մանթաշի ու Կառնուտի ջրամբարներում բավարար քանակության ջուր կկուտակեն և ոռոգման սեզոնին խնդիրներ չեն լինի: Վիճակը փոքր-ինչ այլ է Ախուրյանի ջրամբարում, որտեղ, անցած տարվա համեմատ, 70 մլն-ով ավելի պակաս է […]

̰
Շիրակի մարզում հեղեղումների վտանգը նվազեցնելու համար սելավատարներն են մաքրում

19:58 30.03.2021

Շիրակի մարզի առանձին համայնքներում հեղեղումների վտանգ կա։ Խոսքը, մասնավորապես, Արթիկի տարածաշրջանի գյուղերի մասին է: Ձմռան ու գարնան առաջին ամիսները տեղումնառատ էին, իսկ ջերմաստիճանի բարձրացումը ստեղծում է հեղեղման վտանգ: Դրանով պայմանավորված, այս տարի գյուղերում սելավատարների մաքրման աշխատանքներն ավելի շուտ են սկսվել: Հողե հունով սելավատարները մաքրվում են տիղմից ու կենցաղային աղբից: Այս աշխատանքներն ամեն տարի գյուղերում տեղական […]

̰
Գյումրիի Չերքեզի ձորի տարածքում սողանքներն ակտիվացել են

19:58 29.03.2021

Գյումրիի Չերքեզի ձորի տարածքում սողանքներն ակտիվացել են: Ամեն գարնանը ձնհալի ու անձրևների հետևանքով սողանքային մարմինը սկսում է սահել: Իսկ սա խարխլում է տարածքում գտնվող տների և տնակների ամրությունը: Սողանքի հետևանքները տարածքի 207 տնակային թաղամասում 5 տարի առաջ են տեսանելի դարձել: Ժամանակավոր կացարանները սկսել են թեքվել դեպի ձորը: Տարածքը նախկինում հանգստյան գոտի է եղել և նախատեսված […]

̰
Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը շարունակվում է

18:15 29.03.2021

Շարունակվում է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը։ Հիշեցնենք՝ այն գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։ Այսօր պետմեղադրողը հրապարակել է զննություն կատարելու մասին արձանագրությունները։ Մասնավորապես հրապարակվել է Գյումրիի գիշերային ակումբներից մեկում և Մայակովսկի 39 տան մոտ տեղադրված տեսախցիկների տեսագրությունների վերծանման մասին արձանագրությունները։ Համաձայն դրանց՝ դեպքին նախորդող ժամերին ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը ժամանակ է անցկացրել Գյումրիի […]

̰
Պուտինը բացատրել է,թե ինչու COVID 19-ի դեմ պատվաստվել է առանց տեսախցիկների

21:10 28.03.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրել է, թե ինչու կորոնավիրուսի դեմ պատվաստվել է առանց լրագրողների ու տեսախցիկների, մինչդեռ շատ երկրների ղեկավարներ հրապարակային են պատվաստվել: «Մենք ինչ է, կապիկություն ենք անելու: Անպայման է անել այնպես, ինչպես ինչ-որ տեղ ինչ-որ մեկն է արել: Ոչ, երևի ոչ»,- ասել է Վլադիմիր Պուտինը « Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում: Պուտինը նշել է, […]

̰
«Союз» տիեզերանավը կանվանակոչվի Յուրի Գագարինի անունով

20:20 28.03.2021

«Союз МС-18» մարդատար տիեզերանավը, որն ապրիլին Միջազգային տիեզերակայան է տեղափոխելու նոր անձնակազմին, կանվանեն Յուրի Գագարինի անունով: Այս մասին Ռիա նովոստիին ասել է «Ռոսկոսմոսի» մամուլի ծառայության ղեկավարը: Ընթանում են միջոցառումների նախապատրաստական աշխատանքները՝ նվիրված Գագարինի թռիչքի 60 ամյակին: Որոշում է կայացվել առաջին տիեզերագնացի անունով  կոչել «Союз» տիեզերանավը: «Ռոսկոսմոսի» մամուլի ծառայության ղեկավարն ասել է, որ տիեզերանավի հրթիռի վրա գրված […]

̰
Ռուսաստանում հայտնաբերված «Շիգիրի կուռքը» ավելի վաղ թվագրություն ունի, քան Սթոունհենջը

19:15 28.03.2021

1890-ականներին Եկատերինբուրգում հայտնաբերված հնագույն արձանը, որը կոչվում է «Շիգիրի կուռք», ավելի վաղ թվագրություն ունի, քան Սթոունհենջը: Այս մասին հայտնում է The Daily Mail.-ը: 1990թվականին մասնագետները ռադիոածխածնային թվագրության մեթոդով պարզել են, որ կուռքը  9750 տարեկան է: Իսկ 2018 թվականին մասնագետները եկել են այն եզրակացության, որ արձանը պատրաստվել է 11հազար 600 տարի առաջ: Կատարված նոր ուսումնասիրույունները ցույց […]

̰
Ինչի կարող է հանգեցնել Երկիր մոլորակի բևեռների տեղափոխությունը

12:25 28.03.2021

Երկրի գոյության ժամանակաշրջանում մագնիսական բևեռները բազմաթիվ  անգամ տեղերով փոխվել են: Գիտնականները մանրամասն նկարագրել են, թե ինչ է տեղի ունեցել 42 հազար տարի առաջ, երբ բևեռները վերջին անգամ տեղափոխվել են: Ըստ այդ ուսումնասիրությունների Հյուսիսային մագնիսական բևեռը անընդհատ տատանվում է, ինչի պատճառով դրա կոորդինատները ժամանակավոր են և ոչ ստույգ: 1831 թվականին մագնիսական բևեռները արձանագրել է Կանադայում անգլիացի […]

̰
Գործարկվել է Գյումրիի դրամատիկական թատրոնի պաշտոնական կայքը

18:12 27.03.2021

Թատրոնի միջազգային օրվա առիթով այսօր գործարկվել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի պաշտոնական կայքը: Թվային հարթակում թատրոնի ներկայացվածությունը նոր հնարավորութուններ է ստեղծում և աճեմյանցիների և հանդիսատեսի համար: Կայքը տեղեկություններ է հաղորդում թատրոնի պատմության, նախորդ թատերաշրջանների, ընթացիկ ներկայացումների մասին, ինչպես նաև տոմսերի օնլայն վաճառքի հնարավորություն է ստեղծում: Գյումրիի թատրոնն այսօրվանից հասանելի է gyumritheatre.am հղումով:   […]

̰
Մինսկում ցույցի մասնակիցները բերման են ենթարկվել

17:23 27.03.2021

Մինսկում չարտոնված ցույցի մասնակիցներ են բերման ենթարկվել: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Մինսկի ոստիկանության պաշտոնական ներկայացուցչին: Ավելի վաղ երկրի քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել թելեգրամյան ալիքում հնչեցված կոչերի մասով , որոնք ճանաչվել են ծայրահեղական: Նախապես հայտարարվել էր, որ չարտոնված ցույցերի մասնակիցները կենթարկվեն քրեական պատասխանատվության: «Ներկայում մի քանի մարդ է բերման ենթարկվել […]

̰
Մյանմայում հարձակման է ենթարկվել ԱՄՆ մշակութային կենտրոնը

17:15 27.03.2021

Մյանմայում հարձակման է ենթարկվել  ԱՄՆ մշակութային կենտրոնը: Այս մասին հայտնում է Ռիա նովոստին: Մշակութային կենտրոնի վրա հարձակումը հաստատել է ԱՄՆ դեսպանատունը և նշել է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Այսօր Մյանմայում նշվում է զինված ուժերի օրը: Բախումների հետևանքով տարբեր քաղաքներում 50 մարդ է մահացել: Հիշեցնենք, 2020-ի աշնանը Մյանմայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթող է […]

̰
Շիրակի մարզում  ջերմոցային տնտեսությունների քանակն ավելացել է

18:40 24.03.2021

Կառավարությունը գյուղատնտեսներին, գյուղատնտեսությամբ զբաղվող փոքր ու միջին ձեռներեցներին ու անասնապահներին գյուղատնտեսության աջակցության ծրագրեր է առաջարկում, որոնք միտված են տարբեր ճյուղերի զարգացմանը: Խոսքը հացահատիկի մշակության, անասնապահության, ջերմատների ու խելացի անասնագոմերի կառուցման, ինչպես նաև սուբսիդավորվող գյուղվարկերի տրամադրման մասին է։ Շիրակի մարզում առավել շատ մասնակցության հայտեր գյուղատնտեսությամբ զբաղվողները ներկայացրել են վարկավորման ծրագրերից օգտվելու համար: Համավարակով պայմանավորված, կառավարությունը գյուղվարկեր […]

̰
Ինչ են ֆիքսել տեսախցիկները դեպքի վայրում. նոր մանրամասներ Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունից

20:00 22.03.2021

Այսօր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվել է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը: Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել 2018-ի դեկտեմբերի 2-ին Սլաբոտկա թաղամասում: Կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը: Դատավարությունը ապացույցների հետազոտման փուլում է:   Այսօր հրապարակվել են դեպքի վայրում՝ Գյումրիի Մայակովսկի փողոցում տեղադրված […]

̰
Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը պահպանության խնդիրներ ունի

19:47 20.03.2021

Հակոբ Հակոբյանի «Սարերում» կոչվող որմնանկարը պահպանության լուրջ խնդիրներ ունի: Այն Գյումրիի «Քարհատ մեքենա» գործարանի նախկին ճաշարանից դրամատիկական թատրոնի շենք է տեղափոխվել 4 տարի առաջ: Այդ ժամանակ թատրոնի միջանցքը միակ հարմար տարածքն էր  քաղաքում, որտեղ կարող էր տեղակայվել որմնանկարը: Պահպանության հարցն էլ դրվել է թատրոնի ղեկավարության վրա: Թատրոնի երկրորդ հարկի միջանցքում օրը ցերեկով լույսերը միշտ վառվում […]

̰
Նիդերլանդներում անցկացվող բողոքի ակցիաներին միջամտել է ոստիկանությունը

19:33 20.03.2021

Նիդերլանդների իրավապահ մարմինները ցրում են ցույցերը, որոնք երկրի քաղաքացիներն անցկացնում են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների դեմ: Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ հայտնում են նիդերլանդական ԶԼՄ-ները: Ըստ ԶԼՄ-ների հրապարակներում հարյուրավոր մարդիկ են հավաքվում , որոնց թվում են վետերաններ և բուժքույրեր: Նրանք բողոքում են սահմանափակումների դեմ , պարզել են պաստառներ , որոնց վրա գրված են՝ «Սեր, ազատություն , ոչ […]

̰
Վրաստանի ընդդիմությունը իշխանության հետ ձախողված բանակցություններից հետո պատրաստվում է հանրահավաքի

17:48 20.03.2021

Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները իշխանության հետ բանակցությունների ձախողումից հետո  նախապատրաստվում են ցույցի, որը տեղի կունենա մայիսի 15-ին Թբիլիսիում: Այս մասին ՏԱՍՍ գործակալության Զաալ Ուդումաշվիլին: Վրաստանի իշխանությունները ընդդիմության հետ մարտի 12-ին բանակցություններ են ունեցել, որը կայացել է Եվրամիության բանագնացի  միջնորդությամբ: Մինչ այդ  դիվանագետը երկու անգամ հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի , ինչպես նաև վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի […]

̰
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը «Գյումրի» ԲԿ-ին միավորելու նախագիծը քննարկման փուլում է

20:58 19.03.2021

Շիրակի մարզում քննարկվում է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը «Գյումրի» բժշկական կենտրոնին միավորելու նախագիծը: Այս մասին ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակազմը օրեր առաջ է տեղեկացվել: Նախագիծը մի քանի հիմնավորում ունի: Նախ այն, որ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը, որն ունի 40 մահճակալ, տարվա մեծ մասն աշխատում է թերբեռնված: Հաջորդ հիմնավորումն այն է, որ բուժհաստատությունների միավորման արդյունքում ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացվածներին հասանելի կդառնա […]

̰
Գյումրիում COVID-ով հիվանդներին ընդունող բուժհաստատությունները նորից վերապրոֆիլավորվել են

19:40 19.03.2021

Կորոնավիրուսով հիվանդացության թվերի աճով պայմանավորված՝ հանրապետությունում ավելացել են COVID-19-ով պացիենտներին ընդունող հիվանդանոցները: Վերաբացվել է նաև «Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը: Այն գործում է մարտի 17-ից: «Գյումրի» բժշկական կենտրոնի երկրորդ հարկում COVID-19 ցուցանակը վկայում է՝ դռներից այն կողմ բարձր ռիսկային գոտի է, մուտքը թույլատրելի է միայն բուժաշխատողների համար, այն էլ միայն հատուկ դիմակներով ու պարտադիր ախտահանումից […]

̰
Շիրակի մարզը դարձել է բիովառելիքի մատակարար այլ մարզերի համար

21:00 18.03.2021

Համավարակով պայմանավորված սահմանափակումները ոչ միայն  դժվարություններ, այլև որոշ դեպքերում նոր հնարավորություններ ստեղծեցին: Փակ սահմանների պայմաններում գործարար միտքը զարգացավ տեղական հումքի արտադրության ուղղությամբ: Ախուրյան խոշորացված համայնքում, համավարակի օրերին, գյուղի բնակիչները միավորվել են, հիմնադրամ ստեղծել և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի ֆինանսավորմամբ հիմնել բիովառելիքի արտադրություն: Հումքը ծղոտն է, որն առաջանում է հացահատիկի բերքահավաքից հետո: Ախուրյանում արտադրված ծղոտի բրիկետները մի […]

̰
Գյումրիի պոլիկլինիկաներում հակակատաղության վակցինայի դեֆիցիտ կա

18:50 17.03.2021

Գյումրիի պոլիկլինիկաներում հակակատաղության շիճուկի դեֆիցիտ է: Շների հարձակման դեպքերը շատացել են: Կախված ստացած վերքերի խորությունից՝ մեկ հիվանդը ստանում է շիճուկի մինչև 9 դեղաչափ։ Պոլիկլինիկաներին հատկացված շիճուկի քանակը չի բավականացնում: Այժմ առաջնային բուժսպասարկման օղակում շիճուկի, այսպես ասած, ներքին շրջանառություն է: Թափառող շների հարձակման դեպքեր արձանագրվում են գրեթե բոլոր թաղամասերում: Ըստ այդմ, դժվար է հաշվարկել, թե որ […]

̰
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը մեկ տարի է՝  նվիրատուներ չունի

19:58 16.03.2021

Համավարակն ու հետպատերազմական իրավիճակը Գյումրիում ներդրումների նվազման պատճառ են դարձել: Խոսքը ոչ միայն գործարար, այլև բարեգործական ծրագրերում ներդրումների ու նվիրատվությունների մասին է: 2015-ին ստեղծված «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը տարբեր նվիրատուների աջակցությամբ 36 բնակարան է նվիրել տնակներում ապրողներին: Վերջին մեկ տարում ծրագիրը չի գործել՝ նվիրատուներ չկան, հիմնադրամը միջոցներ չունի: Տնակային թաղամասերում կատարած ուսումնասիրությունները և նոր ծրագրերն […]

̰
Գյումրիի վթարային շենքերում ուսումնասիրություններ կկատարվեն

18:15 16.03.2021

Գյումրիի 4՝ Անտառավան 26, Իսահակյան 9, Ղուկասյան 29 և Տիգրան Մեծի 5 վթարային շենքերի բնակիչների բնակապահովման հարցը քննարկվել է քաղաքաշինության կոմիտեում: Հիշեցնենք, միայն Տիգրան Մեծի 5-ի ամրացման և մյուս 3 շենքերի բնակիչներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման մասին նախագիծ էր ներկայացվել անցած տարի: Համավարակի ու պատերազմի հետևանքով հերթը կառավարության նիստում քննարկմանը չհասավ: Շիրակի մարզպետարանը գործադիրին գրություն […]

̰
Սպանություն Գյումրիում. կա մեկ զոհ, երկու վիրավոր

18:50 15.03.2021

Այսօր սպանություն է տեղի ունեցել Գյումրիի Մուշ 2 թաղամասում: ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։ Ոստիկանները  հայտնաբերել են 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանի դին։ Դեպքի վայրից մարմնական վնասվածքներով «Գյումրի» ԲԿ են ընդունվել սուր կտրող ծակող գործիքով վնասվածքներ ստացած երկու քաղաքացի: Նրանցից մեկը 1988 թվականին ծնված կին է, որի […]

̰
Գյումրիում ռուսական համայնքը նշել է ազգային տոնը՝ Մասլենիցան

18:20 15.03.2021

Գյումրիի ռուսական տանը նշվել է ռուսական ազգային տոնը՝ Մասլենիցան, որն ավետում է ձմռան ավարտն ու գարնան սկիզբը։ Տոնի ավանդույթը ուղղափառ եկեղեցու հետևորդները չեն խախտում։ Ազգային երգ ու պար, ազգային կերակրատեսակներով հյուրասիրություն, նախաքրիստոնեական ժամանակաշրջանին բնորոշ ծիսակարգեր․ սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Մասլենիցայի մասին։ Գյումրիում տոնը նշվել է ռուս-հայկական ազգային գույների միաձուլումով։ Ռուսական  Մասլենիցան  […]

̰
ՌԴ-ում ԵՄ դեսպանն առաջարկել է Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր պլան մշակել

19:00 13.03.2021

ՌԴ-ում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը առաջարկել է Մոսկվայի հետ հետագա հարաբերությունների պլան մշակել:Այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ հայտնել է Bloomberg գործակալությունը: Առաջարկությունը Էդերերը հնչեցրել է  Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի հետ ընթրիքի ընթացքում: Էդերերը նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը հնացած է և այն շատ է […]

̰
Գյումրիում քննարկվել են զբոսաշրջության ռեստարտի հնարավորությունները

18:50 13.03.2021

Զբոսաշրջությունը Հայաստանում համավարակի հետևանքով ամենաշատ տուժած ոլորտն է: Մեկ տարի արտագնա տուրիզմ, որպես այդպիսին չկա, ներքին տուրիզմի ցուցանիշներն էլ բավարար չեն զբոսաշրջային ոլորտի եկամտաբերության ու զարգացման համար: Ինչպես զբոսաշրջային ոլորտը ռեստարտ անել՝ ամեն ինչ սկսել նորից: Այս հարցերն են այսօր քննարկել Շիրակի մարզի զբոսաշրջային ոլորտը ներկայացնող գործարարներն ու զբոսավարները: «Տուրիզմ ռեստարտ 2021» կոնֆերանսների շարքի երկրորդ […]

̰
Գյումրիում երիտասարդ ամուսինների են դանակահարել

14:00 12.03.2021

Մարտի 10-ին՝ ուշ երեկոյան, դանակահարություն է տեղի ունեցել Գյումրիի Անի թաղամասի բնակարաններից մեկում: Իրենց բնակարանում դանակահարվել են երիտասարդ ամուսիններ: Նրանք վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Բուժհաստատության փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը SHANTNEWS-ին փոխանցել է, որ 1986 թվականին ծնված տղամարդն ընդունվել է ծանր վիճակում: Նրա մոտ առկա են եղել կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած, թափանցող վերքեր։ Նա վիրահատվել […]

̰
Կորոնավիրուսի տարածման տեմպերն առայժմ ամենացածրն են Շիրակի մարզում

20:30 11.03.2021

Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքն է, որի տարածման տեմպերն առայժմ ամենացածրը Շիրակի մարզում են: Սա ցույց են տալիս հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի մասնագետների ուսումնասիրությունները: Հիվանդացության թվերի աճը Շիրակի մարզում 1 ու կես անգամ է: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղում ամեն օր վերլուծում են կորոնավիրուսի հաստատված դեպքերի վիճակագրությունը: Օրական արձանագրվող […]

̰
Գյումրիում ջրամատակարարման ցանցի նորացման աշխատանքներ կկատարվեն

19:48 10.03.2021

Գյումրիի քաղաքապետարանը «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին» շինթույլտվության տեղական տուրքի արտոնություն կտա: Այս մասին որոշումն այսօր ընդունվել է Գյումրիի ավագանու հերթական նիստում: Տարածքային զարգացման հիմնադրամին ավագանու որոշմամբ կզիջվի շինթույլտվության տեղական վճարը: Հիմնադրամը ջրագծերի նորացման ծրագիր է իրականացնելու Գյումրիի Անի թաղամասում, Շիրակացի և Կոմիտաս փողոցներում: «Անի թաղամասում, Շիրակացի և Կոմիտաս փողոցներում պետք է ջրամատակարարման նոր ցանց անցկացվի: […]

̰
BACK_TO_TOP