19:57 16.04.2023
Ռուս մասնագետները մշակել են «Կորշուն» տեսակի անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ Նշվում է, որ այն թռիչքային դիրքի կարող է բերվել ընդամենը երկու րոպեում։ Այն բավական անաղմուկ է թռչում և վայրէջք կատարում, ինչն ապահովում է սարքի անվտանգությունը։ ԱԹՍ-ի թևերի բացվածքը 2,1 մետր է, երկարությունը՝ 1,2 մետր։ «Կորշուն»-ը նախատեսված է հետախուզության, ինչպես նաև […]
16:10 16.04.2023
Ռուս գիտնականները քաղցկեղածին բջիջները արծաթի նանո մասնիկների միջոցով վերացնելու նոր մեթոդ են մշակել։ Այս մասին հայտնում է Տոմսկի պոլիտեխնիկական ինստիտուտի մամուլի ծառայությունը։ Արծաթի նանո մասնիկների կկիրառությունը բավական տարածված են, դրանց ստացման դյուրին եղանակի պատճառով։ Վերջին տարիներին դրանք բավական շատ են կիրառվում բժշկության մեջ։ Գիտնականները ստացել են 100 նանո մետրից ավելի փոքր չափսեր ունեցող մասնիկներ։ Հետազոտությունները […]
20:01 11.04.2023
Գյումրիում, Երևանում, Վանաձորում ու Աբովյանում կստեղծվեն աղբի տեսակավորման կետեր, որտեղ կառանձնացվեն կենցաղային ու շինարարական աղբը թղթից, ապակուց և այլ թափոններից, որոնք ենթակա են վերամշակման։ Սա հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունն է, որոնք նպատակ ունեն օգնել քաղաքների աղբահանությանը։ Այսինքն՝ աղբը պետք է տեղափոխվի արդեն տեսակավորված։ Իսկ ո՞ւր է տեղափոխվելու այդ տեսակավորված աղբը և արդյո՞ք Գյումրիում կան վերամշակման հնարավորութուններ։ […]
18:25 04.04.2023
Հայ-վրացական սահմանին գտնվող բնակավայրերն ի՞նչ խնդիրներ ունեն և դրանց լուծման ի՞նչ հնարավոր տարբերակներ կան,որոնք տեղական ինքնակառավարման մարմինների հարթությունում են։Այս հարցերն են քննարկվում Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ բնակավայրերի միջև անդրսահմանային համագործակցության համաժողովին,որն անցկացվում է Գյումրիում։ Վրաստանի հետ սահմանային բնակավայրեր ունեն Շիրակի և Լոռու մարզերը, իսկ Շիրակի մարզում Ամասիա, Աշոցք և Ախուրյան բնակավայրերը։ Իսկ վրացական կողմից սսհմանին […]
20:00 01.04.2023
Գյումրիում շուտով կսկսվի տնակների ապամոնտաժման գործընթաց, որը վերաբերելու է փակ դռներին, այսինքն՝ չբնակեցված տնակներին, բնակարանային փոխհատուցում ստացած և բնակարանները վաճառած ընտանիքներին, փոխհատուցված և տնակը չապամոնտաժելու պատճառով բնակարանը չսեփականաշնորհածներին։ Այս ամենն ամրագրված է կառավարության որոշմամբ, որը կայացվել է անցած տարվա հոկտեմբերին, և ըստ էության ներառում է տնակներում ապրող բոլոր կատեգորիաների ընտանիքներին։ Նորից տնակներում ապրողների ցանկ է […]
23:56 19.03.2023
Մոլեկուլային կենսաբանները պարզել են, որ կանայք, շնորհիվ KDM6A գենի բարձր ակտիվության, ավելի թեթև են տանում որոշ ինֆեկցիաներ, քան տղամարդիկ։ Այդ գենի կրկնօրինակները գտնվում են կանանց Х քրոմոսոմում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Immunology ամսագրում։ Պրոֆեսոր Սուն և նրա գործընկերները պարզել են, որ պատճառը կարող է լինել սեռային տարբերություններում KDM6A բարձր ակտիվությունը։ Հենց այս գենն է […]
23:30 19.03.2023
Հյուսթոնի հիվանդանոցի բժիշկները մկների անպտղությունը բուժել են խոլեստերինի մակարդակը նվազեցնելու միջոցով։ Սրանով նրանք ապացուցում են կապը խոլեստերինի բարձր մակարդակի և կանանց մոտ անպտղության միջև։ Հետազոտության համար նրանք օգտագործել են սպիտակուց, որը 3 ժամում խոլեստերինի մակարդակը նվազեցրել է 40 տոկոսով։ Անպտղություն ունեցող մկները դրանից հետո, ճիշտ է ժամանակավոր, բայց նորից ձագեր են ունեցել։ Հենվելով այս ուսումնասիրության […]
22:12 19.03.2023
Եվրոպացի և ամերիկացի գիտնականներն առանձնացրել են մկների այն տեսակը, որոնց մոտ Դաունի սինդրոմ կարող է լինել։ Սա հնարավորություն է տալիս այս կրծողներին օգտագործել Դաունի սինդրոմի դեմ նոր թերապևտիկ մեթոդների փորձարկման համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Biological Psychiatry ամսագրում։ Դաունի համախտանիշով մարդկանց մոտ մտավոր զարգացման խանգարումները պայմանավորված են նրանով, որ նրանց ԴՆԹ պարունակում է 21-րդ քրոմոսոմի […]
18:31 19.03.2023
Գիտնականները Մարս մոլորակի վրա շինություններ կառուցելու համար էկզոտիկ բետոն են ստացել։ Այս մասին հայտնել է Մանչեսթրի համալսարանը։ Առաջիկա տասնամյակների ընթացքում մարդկությունը ծրագրում է բնակելի բազաներ ունենալ Լուսնի և Մարսի վրա։ Շինարարության համար կպահանջվի բավական շատ շինանյութ, իսկ դրանք տեղ հասցնելու համար մեծ միջոցներ կպահանջվեն։ Տնտեսելու համար գիտնականները որոշել են տեղական ռեսուրսներն օգտագործել որպես շինանյութ։ Բեն […]
16:52 19.03.2023
Վերջին 8 տարում՝ 2012-2020 թվականներին միայն Ռուսաստանում երկու անգամ մեծացել է երիկամի փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդների թիվը,ԱՄՆ-ում օրգանի փոխպատվաստման է սպասում 100 հազարից ավելի մարդ։ Այս խնդիրները կարող է լուծել օրգանների բիոտպագրությունը։ Այսօր 3D տպիչները հնարավորություն են տալիս տպագրել բազմաշերտ կառուցվածքներ, որոնցից կարելի է ստանալ անոթներ, մաշկ, ինչպես նաև որոշ օրգաններ։ 2022 թվականին գիտնականներն առաջին […]
15:36 19.03.2023
Ջուրը Երկիր մոլորակի վրա առաջացել է աստերոիդների գոտուց նրա վրա տիեզերական փոքր մարմինների ազդեցության և Յուպիտերի ուղեծրի պատճառով։ Նման կարծիք են հայտնել Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի քիմիայի և վերլուծական քիմիայի ինստիտուտի գիտնականները։ Ինչպես բացատրել է ակադեմիկոս Միխայիլ Մարովը, Երկիրը և երկրային խմբի մոլորակները ձևավորվել են բարձր ջերմաստիճանային գոտում,որտեղ ջուրը կենտրոնացել են ,այսպես կոչված, ձնային սահմանագոտում։ […]
20:00 28.02.2023
Գյումրի և Վանաձոր քաղաքներում նախատեսվում է ներդնել պլաստիկ շշերի վերամշակման պրակտիկա, գործարկել, այսպես կոչված՝ «կանաչ» ավտոբուսներ։ Խոսքը էլեկտրական ավտոբուսների մասին է։ Այս ամենը նախատեսված է «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրով, որը ֆինանսավորում է եվրամիությունը։ Տեղի է ունեցել ծրագրի ղեկավար կոմիտեի 3-րդ նիստը, որտեղ քննարկվել են ընթացիկ հարցերը և խնդիրները։ Դրանք հիմնականում կապված են […]
20:00 27.02.2023
2022 թվականին Ռուսաստանի Դաշնություն մեկնած աշխատանքային միգրանտների թիվը 8,5-ից 10 տոկոսով նվազել է, և սա պայմանավորված է Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունում 2021-ի տարեվերջին տեղի ունեցած փոփոխություններով և դրանց մասին հայ միգրանտների անիրազեկվածությամբ։ Այս մասին այսօր Գյումրիի Երկխոսությունների մեդիա կենտրում խոսել են «Հայկական Կարիտաս»-ի փորձագետը և Թոնգ Ջահոնի միջազգային հասարակական կազմակերպության նախագահը։ Ռուսասատանում գործում են միգրացիոն օրենսդրության […]
23:56 19.02.2023
Ամերիկացի բժիշկները պարզել են, որ անկանոն քունը մեծացնում է կորոնար անոթում խոլեստերինի կուտակման հավանականությունը, ինչպես նաև 33-40%-ով ավելացնում է աթերոսկլերոզի զարգացման մյուս ռիսկերը։ Այս մասին հայտնել է «Սրտի ուսումնասիրության ամերիկյան ասոցիացիայի» (AHA) մամուլի ծառայությունը։ Որպես կանոն աթերոսկլերոզն առաջանում է սրտի պատերին խոլեստերինի կուտակման հետևանքով, ինչը հանգեցնում է պատերի բարակեցման, կալցիումի կուտակումների և ճկունության կորստի։ Հետազոտողները […]
22:25 19.02.2023
Ամերիկացի գիտնականները բացատրել են, թե ինչպես են առաջացել սնուցող նյութերը, որոնք անհրաժեշտ էին Երկիր մոլորակի վրա առաջին կենդանի օրգանիզմների առաջացման համար։ Science ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն Երկրի վրա առաջացել են բարձր ջերմաստիճան ունեցող հեղուկներ, որոնք թափանցել են երկրակեղև և հիդրոթերմալ սնուցող աղբյուրներ։ Հեղուկն իրենից ներկայացրել է հեշտ տեղափոխվող նյութ, որը կազմել է մագմայի և ստորերկրյա […]
21:18 19.02.2023
Լիտվացի գիտնականներն ապացուցել են, որ ներգանգային ճնշումը շատ կարևոր դեր է կատարում գլաուկոմա հիվանդության դեպքում։ Ըստ նրանց ներգանգային ցածր ճնշումը կարող է վատթարացնել տեսողությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Diagnostics. ամսագրում։ Հետազոտությանը մասնակցել են 80 կամավորներ, որոնց մոտ ախտորոշվել է գլաուկոմա վաղ փուլում։ Ուսումնասիրության ժամանակ կատարվել են ներգանգային և ներակնային ճնշումների չափում, ինչպես նաև տեսողական դաշտի […]
19:57 19.02.2023
Երկրաբանները պարզել են, որ վերջերս Երկրի թիկնոցի և միջուկի միջև բացահայտված սեյսմիկ անոմալիաները բացատրվում են սրանով, որ այս հատվածում պարբերաբար «սիլիկոնային ձյուն» է տեղում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։ Արդյունքները հրապարակել է Արիզոնայի համալսարանի մամուլի ծառայությունը։ «Եթե Երկրի միջուկի արտաքին շերտերում առկա է ջրածին և սիլիցիում, ապա ներսում կարող են առաջանալ «սիլիկոնային ձյան» մասնիկներ։ […]
17:55 19.02.2023
Գենետիկորեն մուտացված խոզերի դոնորական օրգանների աճեցման պրոցեսը գիտության զարգացման տեսանկյունից հետաքրքիր է, բայց բժշկական պրակտիկայի տեսանկյունից ոչ հեռանկարային է թանկ և երկարատև լինելու, ինչպես նաև ոչ հուսալի արդյունք ունենալու պատճառով։ Ավելի մեծ հեռանկար կարող է ունենալ օրգանների 3D մոդելավորումը։ Այս մասին «Газете.Ru»-ին ասել է բժշկական գիտությունների դոկտոր Իրինա Ժուրավլյովան։ « Դա ոչ հեռանկարային ուղղություն է։ […]
16:06 19.02.2023
Կենսաբանների միջազգային հանրույթը հայտնաբերել է ապացույցներ այն բանի, որ Մերձավոր Արևելքում հակաբիոտիկների նկատմամբ կայուն, այսպես կոչված, «սուպերբակտերիաներ» առաջացել են 2003-ին ԱՄՆ-ի Իրաք ներխուժումից հետո։ Այս մասին ասվում է BMJ Global Health. ամսագրում։ Գիտնականների կարծիքով «սուպերբակտերիաներն» առաջացել են առողջապահական ենթակառուցվածքների ոչնչացման, դաշտային պայմաններում ոչ ճիշտ թերապիայի կիրառման, բնության աղտոտման և ծանր մետաղներով մարմինները հակասանիտարական պայմաններում պահելու […]
13:14 19.02.2023
Օդերևութաբանների միջազգային հանրույթը եկել է այն եզրակացության, որ 1,8 աստիճանով օդի ջերմաստիճանի բարձրացումը սառցադաշտերի հալման և համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը կարագացնի: Այս մասին հայտնել է հիմնարար հետազոտությունների հարավկորեական ինստիտուտի մամուլի ծառայությունը։ Գիտնականները պարզել են, որ ծովերի մակարդակը կտրուկ կսկսի բարձրանալ առաջիկա մոտակա տասնամյակում, եթե մարդկությունը գլոբալ տաքացման մակարդակը չկարողացավ զսպել։ Հետազոտության արդյունքները ցույց են […]
19:39 17.02.2023
Հայաստանում այսօր բուժհաստատությունների հավասարաչափ հասանելիություն չկա։ Անվճար բուժսպասարկումից օգտվում են արտոնություններ ունեցողները, իսկ նրանք, որոնք չունեն արտոնություններ, բուժծառայություններից՝ այդ թվում դժվարամատչելի, օգտվում են այնքան, որքան գրպանի պարունակությունն է թույլ տալիս։ Սա այսօր Երկխոսությունների մեդիա կենտրոնում անցկացված քննարկման ժամանակ նշել են իրենք՝ բուժաշխատողները։ Պետպատվերի շրջանակներում բուժսպասարկումից օգտվում են սոցիալական առանձին խմբեր, որոնց թվում են մասնավորապես հաշմանդամության […]
20:00 30.01.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Գյումրիում խոսել է Շիրակի մարզի ծրագրերի ընթացքի մասին։ Ծրագրերից ամենախոշորը Կապսի ջրամբարի շինարարությունն է և Ջրաձոր գյուղի տեղափոխությունը։ Նախարարը տեղեկացրել է, որ մինչ ջրամբարի շինարարությունը մի քանի փաստաթղթային վավերացումներ դեռ կան։ «Վերջապես Կապսի ջրամբարը ոնց որ թե հասնում ենք ավարտին։ Մնացել է մեկ-երկու փաստաթուղթ, որոնք կարծես […]
18:09 30.01.2023
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում ավագանու կազմ չի ձևավորվել, ինչը խոչընդոտում է համայնքում ծրագրերի իրականացմանը։ Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Հիշեցնենք, Անի համայնքում ՏԻՄ ընտրություններ կայացել են 2022-ի աշնանը։ Ընտրությունների արդյունքում մասնակից 3 քաղաքական ուժերից ոչ մեկը քվեների 50 և ավելի տոկոսը չէր […]
18:09 24.01.2023
Ջրաձոր գյուղի տեղափոխության ծրագիրը մեկ տարի է, որ մեկնարկել է, և մեկ տարվա ընթացքում գյուղում գույքագրում, չափագրում, մարդահամար է կատարվել, հստակեցվել են բնակիչների սեփականության իրավունքի հետ կապված հարցերը։ Այս ամենը կարևոր է հետագայում փոխհատուցման գործընթաց սկսելու համար։ Ջրաձորցիների փոխհատուցման հարցերով հանձնաժողովն այսօր Ամասիայում առաջին նիստն է գումարել, որի ընթացքում ամփոփվել են Ջրաձորի տեղափոխության համար մինչ […]
23:37 22.01.2023
Բուժաշխատողների միջազգային հանրույթը պարզել է, որ ծովամթերքի օգտագործումը, որը պարունակում է Օմեգա-3 ճարպաթթու , 8-13%-ով նվազեցնում են երիկամների քրոնիկական հիվանդությունների առաջացման վտանգը։ Բուժաշխատողների եզրակացությունը հրապարակվել է BMJ ամսագրում։ ԱՀԿ տվյալներով աշխարհում երիկամների քրոնիկական հիվանդություններով տառապում է 880 մլն մարդ։ Հիվանդների թիվը տարբեր երկրներում աճում է, ինչը պայմանավորված է ճարպակալման և շաքարային դիաբետի հետ։ Սա գիտնականներին […]
22:44 22.01.2023
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մատնահարդարման համար օգտագործվող լամպերի ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են մարդու ԴՆԹ-ն վնասել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications.-ում։ Այդ լամպերում օգտագործվում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնց հաճախակի ներգործությունը կարող է մաշկի քաղցկեղ առաջացնել։ Համաձայն հետազոտությունների, մկների և մարդկանց բջիջների 20-30 տոկոսը մահացել են չորացման լամպերի երկու անգամ 20 րոպե տևողությաn կիրառումից հետո։ […]
19:42 22.01.2023
NOIRLab NSF գիտնականները Globe at Night ծրագրի շրջանակներում պարզել են, որ լուսային աղտոտվածությունը, որը մարդկության 30%-ին զրկել է գիշերային ժամերին աստղերին հետևելու հնարավորությունից, ամեն տարի ավելանում է 7-10%-ով։ Հետազոտության արդյունքները հրապարկվել են Science ամսագրում։ Գիտնականները աստղերի տեսանելիության վերաբերյալ տվյալները հավաքագրել են 2011թ-ին։ Վերլուծել են 2011-2012 թվականներին Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում կատարված մոտ 50 հազար դիտարկում։ […]
16:22 22.01.2023
Կալիֆորնիայի համալսարանի գիտնականներն առաջարկել են ջրիմուռները՝ որպես ապագայի ուտելիք։ Իրենց դատողությունները նրանք ներկայացրել են Frontiers in Nutrition ամսագրում։ Մասնավորապես հեղինակները մեջբերել են 2014 թվականի հետազոտությունը, համաձայն որի ջրիմուռները կարող են տարեկան 167 անգամ ավելի շատ բիոմասսա արտադրել, քան եգիպտացորենը։ Ըստ գիտնականների, ջրիմուռները կարող են 25%-ով փոխլրացնել Եվրոպայում սպիտակուցի և 50%-ով բուսայուղի օգտագործումը։ «Դրանց ամենամեծ առավելությունը […]
15:11 22.01.2023
Կլիմայի փոփոխություններով զբաղվող մասնագետները հայտնաբերել են, որ Գրենլանդիայի կենտրոնական շրջաններում օդի ջերմաստիճանը վերջին 20 տարիներին 1,5 աստիճանով ավելի բարձր է, քան XX դարում արձանագրված միջին ջերմաստիճանն էր Սա կղզու սառցադաշտերի արագ հալվելու նախանշաններից է։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։ Այս մասին հայտնել է գերմանական Ալֆրեդ Վեգեների ինստիտուտի մամուլի ծառայությունը։ Գիտնականները պարզել են, որ […]
19:47 10.01.2023
Ձմեռային արձակուրդներից հետո սովորաբար հանրակրթական բոլոր դպրոցներում բացակայությունների մեծ թիվ է լինում։ Այս տարի աշակերտների հետտոնական տրամադրությանը գումարվել է նաև Հանրապետությունում շրջանառվող վիրուսը։ Դպրոցներում բացակայությունների թիվը մեծ է, միաժամանակ նշվում է, որ այն նորմայի սահմաններում է։ Առողջապահության նախարարության շրջաբերականով՝ բոլոր դպրոցներում աշակերտների մուտքը դպրոց սկսվում է ջերմաչափումով, այսինքն՝ սահմանվել է «համաճարակային ֆիլտր» և ոչ միայն […]