TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+8.09 oC
Լուսինե Հայրապետյան

Լուսինե Հայրապետյան

Գյումրիի թիվ 27 միջնակարգ դպրոցը հիմնանորոգվում է

21:25 07.05.2021

  Գյումրիի թիվ 27 միջնակարգ դպրոցը հիմնանորոգվում է: Շինաշխատանքները ֆինանսավորում է Հայ Կրթական հիմնարկությունը: 1998 -ին հիմնանորոգված դպրոցի դասասենյակների մի մասը ,մարզական և հանդիսությունների դահլիճներն ու դրանց տանիքները քայքայվել են, ջեռուցման համակարգը շարքից դուրս է եկել, ինչի պատճառով դահլիճները ձմռան ամիսներին չէին օգտագործում։ « Դահլիճներն ամբողջությամբ նորոգվում են, տանիքը, դռները, պատուհանները: Դպրոցում այն հատվածները, որոնք […]

̰
6 տարվա դադարից հետո Գյումրիում մեկնարկել է ջրամատակարարման ցանցի նորացման ծրագիրը

18:52 05.05.2021

  Գյումրիում մեկնարկել է գերմանական KFW բանկի միջոցներով իրականացվող ջրահեռացման և ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի երրորդ փուլը։ Հիշեցնենք՝ 2010-2015 թվականներին ծրագրի երկու փուլերով Գյումրիի մի շարք թաղամասերում, ինչպես նաև Ազատանում, Ախուրյանում և Մարալիկում ջրամատակարարման ցանցը նորացվեց, կառուցվեցին ու վերանորոգվեցին օրվա կարգավորիչ ջրամբարներ։ 6 տարվա դադարից հետո երրորդ փուլը մեկնարկել է Անի թաղամասից։ Այն համարվում է […]

̰
Միջպետական ճանապարհի՝ Աշոցք-Բավրա հատվածը երթևեկելի վիճակի է բերվում փոսալցումներով

18:15 04.05.2021

Երևան-Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի առանձին հատվածներ երթևեկելի վիճակի են բերվում ընթացիկ՝ փոսային նորոգումներով: Խոսքը, մասնավորապես, Աշոցք-Բավրա հատվածի մասին է, որի հիմնանորոգման հերթը դեռ չի հասել: Անցած երկու տարիների ընթացքում հիմնանորոգվել են Թորոսգյուղ-Ցողամարգ և Վարդաղբյուր-Աշոցք հատվածները: Միջպետական նշանակության ճանապարհի Աշոցք-Բավրա հատվածը նորից փոսալցումներով կարգի բերելու առաջադրանք է ստացել սպասարկող ընկերությունը։ «Փոսային աշխատանքների թույլատրելի ծավալը ամենաշատը 2% է […]

̰
Տարիներ առաջ ապամոնտաժված խողովակաշարը հեղեղման վտանգ է ստեղծել Շիրակի մարզի 4 գյուղերում

18:15 03.05.2021

Ջրահեռացման համակարգի բացակայությունը Շիրակի մարզի շատ գյուղերում հեղեղումների վտանգ է ստեղծում: Գյուղերի մեծ մասը ջրահեռացման համակարգ չունի, մյուս մասում էլ խողովակներն ապամոնտաժվել են: Օրինակը Ամասիա խոշորացված համայնքի Ողջի գյուղում է: 4 գյուղերի հեղեղներից ապահովագրած սելավատարը տարիներ առաջ օտարվել է, իսկ հետո խողովակաշարն ապամոնտաժվել է: Հիմա ջուրը գնալու տեղ չունի և հեղեղների, սողանքի վտանգ է ստեղծում […]

̰
Վիեննայում ԱՄՆ-ի հետ քննարկվել է Իրանի միջուկային ծրագրի վերականգնումը

17:55 01.05.2021

Միջազգային հնգյակի անդամ երկրները (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) ԱՄՆ ներկայացուցչության հետ  այսօր բանակցություններ են ունեցել: Բանակցություններն ուղղված են Իրանի միջուկային ծրագրի  շուրջ համատեղ գործողությունների պլանի վերականգնմանը: Այս մասին հայտնել է Ավստրիայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը: Վիեննայում ապրիլի սկզբից մեկնարկել են Իրանի միջուկային ծրագրի  շուրջ համատեղ գործողությունների պլանի վերականգնման աշխատանքները: […]

̰
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում վառվել է սրբազան կրակը

17:23 01.05.2021

Երուսաղեմում, Սուրբ Հարության  տաճարում, Սուրբ Զատկի նախօրեին  վառվել է սրբազան կրակը: Սրբազան կրակը  սովորաբար Զատկի տոնի նախօրեին վառվում է Կուվուկլիա մատուռում՝ Սուրբ Հարության տաճարի կենտրոնում, որը  հայտնի է նաև  Տիրոջ գերեզմանի վանք անունով: Այստեղ է տեղակայված այն սալը, որի տակ, քարայրում, գտնվում է Հիսուս Քրիստոսի գերեզմանը: Համավարակի պատճառով Սուրբ Հարության տաճար թույլատրվել է 2500 ոչ […]

̰
Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով տուժողի իրավահաջորդի փաստաբանները դադարեցնում են դատական նիստերին մասնակցությունը

20:05 30.04.2021

Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով տուժողի իրավահաջորդները չեն մասնակցի դատական նիստերին: Այս մասին փաստաբանները հայտարարութուն են հրապարակել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կայքէջում։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է․ «ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը, ՀՔԱՎ փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը դադարեցնում են դատական նիստերին մասնակցությունը՝ մինչև չապահովվի Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների կատարումը»: Փաստաբանների որոշումը պայմանավորված է […]

̰
Աշոցքի երեք գյուղեր կգազաֆիկացվեն սուբվենցիոն ծրագրերով

18:40 29.04.2021

Շիրակի մարզի 32 համայնք 70 սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել: Դրանք վերաբերում են տարբեր ենթակառուցվածքների անցկացմանն ու վերանորոգմանը: Խոսքը ջրամատակարարման և ոռոգման համակարգերի, ճանապարհների ասֆալտապատման և խճապատման, ինչպես նաև գազաֆիկացման մասին է: Գազաֆիկացումը ծրագրերից ամենաթանկարժեքն է: Կառավարության համաֆինանսավորմամբ գազաֆիկացման սուբվենցիոն հայտ Շիրակի մարզի երկու համայնք է ներկայացրել՝ Մեծ Մանթաշն ու Աշոցքը: Այն գյուղերն են, որտեղ տարիներ […]

̰
Շիրակի մարզի գյուղերում հեղեղականխարգելման աշխատանքներ են տարվում

12:55 28.04.2021

Շիրակի մարզի 10 համայնքների 61 բնակավայրերում կատարվում են հեղեղումների կանխարգելման աշխատանքներ: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ մեծանում է սելավների վտանգը: Ջրահեռացման համակարգի բացակայության կամ խցանված լինելու հետևանքով գրեթե ամեն տարի սելավները շատ գյուղերում ողողում են տներն ու տնամերձները: Մարզպետարանում հեղեղների կանխարգելման ծրագիր է մշակվել, ու առանձնացվել են այն համայնքներն ու տեղամասերը, որոնք առավել հեղեղավտանգ են: Սելավատարների մաքրման […]

̰
«Հյուսիս-հարավ» մայրուղու Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում ասֆալտապատումը մեկնարկել է

18:10 27.04.2021

«Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների կառուցումը կավարտվի աշնանը։ Այս մասին այսօր հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։ Ժամանակավոր դադարից հետո շինաշխատանքները մեկնարկել են, Լանջիկ գյուղի հատվածում  ասֆալտապատման աշխատանքներն են տարվում։ Օրեր առաջ այս հատվածում փորձնական ասֆալտապատում էր կատարվել։ Փորձարկման արդյունքները բավարար են եղել։ Կապալառու չինական «Սինոհիդրո» […]

̰
Կապսի անտառային տարածքն ավելանալու է շուրջ 7 հեկտարով

18:45 26.04.2021

Կապս գյուղին հարակից անտառային տարածքը Շիրակի  մարզի այն քիչ հատվածներից է, որն անտառածածկ է: Բնական աճի հաշվին այստեղ սոճիների, վայրի խնձորենիների ու հացենիների անտառ է ձևավորվել: «10 մլն ծառ» նախաձեռնության հերթական փուլով Կապսում անտառային տարածքն ավելանալու է շուրջ 7 հեկտարով: Տնկում են այն ծառատեսակները, որոնց դիմացկությունը տարածքի բնակլիմայական պայմաններում փորձված է: Նորից սոճիներ, եղևնիներ, վայրի […]

̰
Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նիստը չի կայացել

18:10 26.04.2021

Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով այսօր նշանակված դատական նիստը չի կայացել: Պատճառը մեղադրյալ Անդրեյ Ռազգիլդեևի պաշտպան Նարինե Ռշտունու ներկայացրած դիմումն է: Նարինե Ռշտունին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան դիմում է ներկայացրել և, իր առողջական վիճակով պայմանավորված, խնդրել է հետաձգել դատական նիստը: Այս մասին SHANTNEWS-ին փոխանցել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանի […]

̰
Տղամարդկանց կյանքի կարճ տևողությունը գիտնականները պայմանավորում են Y քրոմոսոմի տոկսիկ ազդեցությունով

21:40 25.04.2021

Մոլեկուլային կենսաբանները պարզել են, որ իգական սեռի ներկայացուցիչներն ավելի երկար են ապրում, քան արական սեռինը: Իսկ պատճառը Y քրոմոսոմում կրկնվող տեղամասերն են, որոնք ստիպում են ծերացող բջիջներին արտադրել  կյանքի համար վտանգավոր նյութեր: Գիտնականների եզրակացությունը հրապարակվել է PLOS Genetics ամսագրում: Աղջիկների գենոմում առկա է երկու Х քրոմոսով, իսկ տղաների մոտ՝ մեկ Х և մեկ Y քրոմոսով: […]

̰
Գիտնականները պարզել են, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում սուրճի սիրահարների գլխուղեղում

20:47 25.04.2021

Գիտնականները մանրամասն ուսումնասիրել են, թե ինչ ֆունկցիոնալ փոփոխություններ են տեղի ունենում սուրճ օգտագործողների գլխուղեղում: Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Molecular Psychiatry ամսագրում: Բազմաթիվ հետազոտություններ են կատարվել պարզելու համար կոֆեինի ազդեցությունը գլխուղեղի վրա: Պարզվել է, որ սուրճը լավացնում է ուշադրությունը, բարձրացնում է մոտորիկան և հիշողությունը: Հայտնի է նաև, որ կոֆեինը գրգռում է կենտրոնական նյարդային համակարգը, բարձրացնում է […]

̰
Մկները կարողանում են տարբերակել իրերն ու ինֆորմացիան

20:30 25.04.2021

Բարդ առաջադրանքների կատարման փորձարկման ժամանակ մկները ցուցադրել են արագ կողմնորոշվելու կարողություն: Պարզվել է, որ կենդանիները կարողանում են տարբերակել առարկաները և օգտվել մտավոր կատեգորիաներից: Մկների ուղեղային կեղևն ուսումնասիրած գիտնականները կարծում են, որ այդ կարողությունը կրծողների աբստրակտ մտածելակերպի արդյունք է: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature. ամսագրում: Հետազոտությունները ցույց են տվել, որ նախկինում միայն մարդկանց բնորոշ շատ հատկություններով […]

̰
Գիտնականները գնահատել են Չերնոբիլում տուժածների երեխաների գենետիկական մուտացիաները

19:45 25.04.2021

ԱՄՆ, Ռուսաստանի, Ուկրաինայի և Ճապոնիայի գիտնակաները գնահատել են ժառանգական մուտացիաների մակարդակն այն մարդկանց մոտ, որոնց ծնողները տուժել են 1986 թվականին՝ Չերնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով:  Պարզվել է, որ իոնային ճառագայթման պատճառով առաջացած ԴՆԹ-ի վնասվածքները ժառանգաբար չեն փոխանցվում: Գիտնականների եզրակացությունը հրապարակվել է «Science» ամսագրում: ԱՄՆ քաղցկեղի ազգային ինստիտուտի գիտնականներն ուսումնասիրել են Չերնոբիլում տուժած մարդկանց ընտանիքներում […]

̰
Ռուսական ռոբոտն աշխատանքի է ընդունվել Դուբայի ոստիկանությունում

19:18 25.04.2021

Ռուսական «Պրոմոբոտ» ռոբոտը աշխատանքի է անցել Դուբայի ոստիկանությունում: Ռոբոտը մարդկանց խորհրդատվություն է տրամադրում, պատասխանում է հարցերին, ընդունում է դիմումներ և կարգավորում է մարդկանց մուտքն ու ելքը: Այն կարողանում է հաղորդակցվել անգլերեն և արաբերեն լեզուներով: Ստեղծողների խոսքով՝ սա միակ, այսպես կոչված,վսերվիսային ռոբոտն է, որը խոսում է արաբերեն: «Ռոբոտի օգնությամբ մենք թեթևացնում ենք մեր աշխատակիցների ծանրաբեռնվածությունը և […]

̰
Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Շիրակի մարզում

17:21 24.04.2021

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումները Շիրակի մարզում ավանդաբար մեկնարկել են Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում, որտեղ 1 ու կես մլն սրբադասված նահատակների ոգեկոչման սուրբ պատարագ է մատուցվել: Այնուհետև մարզային, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ու սահմանապահ ջոկատի հրամանատարությունը, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել«Վերածնունդ» կոչվող հուշարձանին: Հոգեհանգստի կարգ Շիրակի […]

̰
Շիրակի մարզում կորոնավիրուսի երրորդ ալիքը տարածման ակտիվ փուլում է

18:42 22.04.2021

Կորոնավիրուսի երրորդ ալիքը Շիրակի մարզում տարածման ակտիվ փուլում է: Սա ցույց են տալիս Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի վերլուծությունները, ինչպես նաև պոլիկլինիկաներում կորոնավիրուսի ախտանշաններով դիմող հիվանդների թվի աճը: Հազ, թոքաբորբի ախտանշաններ, ջերմություն, թուլություն: Դիմողները նրանք են, որոնց մոտ նկատվում են այս ախտանշանները, որոնք բնորոշ են կորոնավիրուսին: C0vid-ի հետ մեկ տարվա համակեցության արդյունքում, […]

̰
Բողոքի ակցիա կաթի մթերման գնի նվազման դեմ. Աշոցքի բնակիչները փակել էին Գյումրի-Բավրա ճանապարհը

18:12 21.04.2021

Աշոցք խոշորացված համայնքի բնակիչներն այսօր առավոտյան փակել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը: Մթերող ընկերությունները գյուղացիներին տեղյակ են պահել, որ այսօրվանից մեկ լիտր կաթի մթերման գինը նվազում է 10 դրամով՝ 150 դրամից դառնալով 140: Մթերողները, ըստ գյուղացիների, խախտում են երկու տարի առաջ ձեռք բերած պայմանավորվածությունը, որով համաձայնել էին անփոփոխ գին սահմանել 150 դրամը: Գյուղացիները միջպետական ճանապարհը փակել […]

̰
Լարված իրավիճակ Շիրակի մարզպետարանում․ գերիների ծնողների և ոստիկանների միջև ընդհարում է տեղի ունեցել

19:34 13.04.2021

Շիրակի մարզպետարանում լարված իրավիճակ է: Ընդհարումներ են տեղի ունեցել ոստիկանների և գերեվարված շիրակցի կամավորների ու զինծառայողների ծնողների միջև: Ոստիկանները փորձել են ծնողներին դուրս հրավիրել մարզպետարանի շենքից, ինչի հետևանքով ընդհարում է եղել: Ըստ ծնողների՝  ոստիկանները փորձել են բռնի ուժով իրենց դուրս բերել, որի ժամանակ կոտրվել է մարզպետարանի դռան ապակին: SHANTNEWS-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր՝ […]

̰
Շիրակի մարզում հացահատիկի ցանքերն ավելացել են

19:58 12.04.2021

Շիրակի մարզի ցածրադիր տարածաշրջաններում՝ Ախուրյանում և Անիում սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները: Գարնանացան գարի ու ցորեն են ցանում, հողը պարարտացնում բանջարեղենի մշակության համար: Անցած աշնանը մարզում 14 հազար հեկտար աշնանացան է մշակվել: Ակնկալվում է, որ գարնանացանի ցանքերը ևս, անցած տարվա համեմատ, ավելանալու են: Անցած տարի աշնանը շուրջ 600 հեկտար հողերը, որոնք խոտհարքների տակ են եղել, վարել […]

̰
Նաթանզում գործարկվել է կատարելագործված ցենտրիֆուգների արտադրամասը

18:29 10.04.2021

Իրանի Նաթանզ միջուկային օբյեկտում գործարկվել է կատարելագործված ցենտրիֆուգների արտադրամաս: Այս մասին Հայտնում է ՏԱՍՍ գործակալութունը, հղում անելով Fars.-ին: Ինչպես նաև հաղորդվում է, որ Նաթանզում սկսվել է գազի ներարկում նոր սերնդի ցետրիֆուգներին: Գործակալությունը հաստատել է  տեղեկությունն այն մասին, որ Իրանի իշխանությունները սկսել են  IR-9 տեսակի ցենտրիֆուգի փորձարկումները: Իրանական Jame Jam  պորտալն իր հերթին հայտնում է, որ […]

̰
«Մեր մանկության տանգոն» ֆիլմի Վարդուշի տունը վերանորոգումից հետո դարձել է թանգարանային ցուցասրահ

18:12 10.04.2021

«Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի Վարդուշի տունը վերանորոգվել է ու վերածվել թանգարանային ցուցասրահի: Նախաձեռնությունը «Գյումրի 20/25» բարեգործական հիմնադրամինն է, որը Գյումրիի պատմական կենտրոնում 4 թանգարան ու թանգարանային ցուցասրահ ունենալու ծրագիր է ներկայացրել: Դրանցից առաջինը Վարդուշի տունն է, որտեղ այսօր մշտական ցուցադրության է ներկայացվել «Հայուհիներ» խորագիրը կրող հավաքածուն: Այն ներառում է 16-19 դդ․ հազվագյուտ բնօրինակ եվրոպական […]

̰
Շիրակի մարզի համայնքները սեփական եկամուտների հավաքագրման գործում թերանում են

19:00 06.04.2021

Շիրակի մարզի 42 համայնքներից 21-ը սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշներ է գրանցել: Տվյալներն այսօր Շիրակի մարզխորհրդի նիստում ներկայացրել է Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական-տնտեսական  վարչության պետը: Անցած տարի, համավարակով ու պատերազմով պայմանավորված, հավաքագրման ցուցանիշները ցածր էին: Այս տարվա առաջին եռամսյակում ևս ցուցանիշները շարունակում են ցածր մնալ: « Ապրիլի 1-ի դրությամբ Շիրակի մարզի համայնքների սեփական եկամուտները […]

̰
Շիրակի մարզում միջոցներ են ձեռնարկվում հնարավոր հեղեղումները կանխելու համար

18:15 06.04.2021

Ձմեռը տեղումնառատ էր, ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ Շիրակի մարզում մեծանում է հեղեղումների վտանգը: Արթիկի ու Ախուրյանի տարածաշրջանների մի քանի գյուղերում մարտի վերջին հեղեղումներ եղել են: Վնասները շատ մեծ չեն, բայց վտանգը պահպանվում է: Այսօր Շիրակի մարզխորհրդի հերթական նիստի ընթացքում ներկայացվել է, որ մարզպետարանում հեղեղումների կանխարգելման ծրագիր են մշակել, թե քանի գյուղերում և որ տեղամասերում սելավատարների մաքրման […]

̰
Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործում շարունակվում է ապացույցների հետազոտումը

18:42 05.04.2021

Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությամբ շարունակվում է գրավոր ապացույցների հետազոտումը։ Այսօր ևս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել են գործում առկա զննության արձանագրությունները։ Մասնավորապես՝ պետմեղադրողը ներկայացրել է Մայակովսկի 39 հասցեի տան տեսախցիկների տեսագրության զննության արձանագրությունը։ Նախաքննական փուլում այդ զննությանը մասնակցել է տուժողի իրավահաջորդ Անահիտ Ղուկասյանը։ Նա հաստատել է, որ տեսանյութում երևացող կինը, որին […]

̰
Շիրակավանի փոքր ջրամբարի տարածքում բնապահպանները հսկողություն կիրականացնեն

18:15 05.04.2021

Անի խոշորացված համայնքի Շիրակավան գյուղում գտնվող փոքր ջրամբարի տարածքում հսկողություն կիրականացվի գյուղապետարանի և «Արփի լիճ» ազգային պարկի աշխատակիցների համատեղ ուժերով: Այս մասին շրջակա միջավայրի նախարարությունը կողմերի հետ համաձայնության է եկել օրեր առաջ, երբ տարածքում որս իրականացնելու, ինչպես նաև աղտոտվածության մասին ահազանգ է ստացվել: Այն  հատուկ պահպանվող գոտի չէ, գյուղի վարչական տարածք է, որտեղ բնադրում են […]

̰
Սեփականատերերի փոփոխությունը ձգձգում է Գյումրիի նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանի ապամոնտաժումը

21:00 02.04.2021

Անձրևային եղանակները պոտենցիալ վտանգ են Գյումրիի խիստ վթարային  շենքերի համար: Տարիներ շարունակ ինքնափլուզվող շենքերում ամեն անձրևից ու ուժեղ քամուց հետո նոր փլուզումներ են գրանցվում: Օրինակը նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանային մասնաշենքն է,ուր հերթական փլուզումն է օրեր առաջ եղել: Այն շենքն է, որի ապամոնտաժումն օրակարգային է արդեն որերորդ տարին: Շենքը մեկ տարի է արդեն բնակեցված չէ, մի […]

̰
Գյումրիի «Բարեկամության այգու» բարեկարգման ծրագրի հերթական հանրային լսումն է անցկացվել

19:45 02.04.2021

Գյումրիի «Բարեկամության այգում» բարեկարգման աշխատանքները, ամենայն հավանականությամբ, կմեկնարկեն այս ամռան կեսին: Այս մասին այսօր հայտարարել են IDEA հիմնադրամի ներկայացուցիչները: Հիշեցնենք, այգին սմարթ զբոսայգու վերածելու ծրագիր է ներկայացվել, որը գնահատվել է 10 միլիոն դոլար: Նախագիծը քննարկվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Իսկ այսօր անցկացվել է զբոսայգու վերակառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության հանրային […]

̰
BACK_TO_TOP