18:12 25.05.2021
Այս պահին որևէ փաստաթուղթ չի ստորագրվում, եղել է աշխատանքային փաստաթուղթ, որի մասին Ազգային ժողովի ամբիոնից խոսվել է։ Այս մասին ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Գյումրիում այսօր անցկացրած խորհրդակցության ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում: Նա նշել է՝ ադրբեջանական զորքերի ՀՀ տարածքից հեռանալու հարցով բանակցությունները շարունակվում են, որոնց մասնակցում են ՀԱՊԿ-ի գործընկերները: «Այս […]
18:15 24.05.2021
Աշոցքի Կոճոռ թաղամասը կառուցվել է 1988-1991 թվականներին: Փայտե կոնստրուկցիայով բազմաբնակարան շենքերը որպես ժամանակավոր կացարան էին ծառայելու: Բազմաբնակարան շենք ասվածն իրականում փայտյա դոմիկ է։ Տարիների ընթացքում սեփականաշնորհվել են, դարձել մշտական բնակության հասցե։ Ի տարբերություն Գյումրիի տնակների, դրանք երկհարկանի են, յուրաքանչյուր մուտքում 4 ընտանիք է ապրում: Փայտե կացարաններում վաղուց են փլուզումներ լինում։ Շենքերի հիմքերը քայքայված են: […]
21:47 23.05.2021
Գրանադայի համալսարանի գիտնականները Քրիստափոր Կոլումբոսի աճյունը ԴՆԹ հետազոտության կենթարկեն, որպեսզի պարզեն նրա ծագումը: Այս մասին ասվում է համալսարանի տարածած մամուլի հաղորդագրությունում։ Ծովագնացի, ճանապարհորդի աճյունի մասունքները 2003 թվականին դուրս են բերվել Սևիլյայի տաճարից: Այդ օրվանից դրանք պահվում են Գրանադայի համալսարանում: 2018 թվականին ԱՄՆ միգրացիոն և մաքսային ոստիկանությունը Իսպանիային է հանձնել Կոլումբոսի նամակի կրկնօրինակը, որը վերաբերում […]
21:05 23.05.2021
Ամերիկացի և ավստրալացի գիտնականները դիտարկել են գլխուղեղի, այսպես կոչված, ինքնամաքրման համակարգի աշխատանքը և հայտնաբերել են, որ HIF1A գենը մարդու ուղեղը Ալցհայմեր հիվանդությունից պաշտպանելու գործում մեծ դերակատարում ունի: Այս մասին, Nature Communications. ամսագրի փոխանցմամբ, հայտնել է Դյուկի համալսարանի մամուլի ծառայությունը: Կենսաբանները ենթադրում են, որ Ալցհայմեր հիվանդության առաջացման հիմնական պատճառը ուղեղի բջիջներում բետա-ամիլոիդի՝ պաթոգեն սպիտակուցի կուտակումն է […]
19:30 23.05.2021
Ամերիկացի հնագետները արհեստական բանականությունն օգտագործում են հնագույն խեցեղենի դասակարգման համար: Այդ նպատակով արհեստական բանականությունը ուսումնասիրում է հնագույն զարդանախշերը: Գիտաշխատողները հաճախ դժվարանում են հնագույն խեցեղենի թվագրման և դասակարգման հարցերում: Դրա համար էլ Հյուսիսային Արիզոնայի համալսարանի փորձագետները հնագույն խեցեղենի դասակարգում սովորեցնող մեթոդ են մշակել: Նրանք օգտագործել են նախշազարդ խեցեղենի թվային լուսանկարներ, որոնք ուսումնասիրել է արհեստական բանականությունը: Այսպիսով […]
18:37 23.05.2021
Ածխածինը համարվում է կարևոր քիմիական տարր,որի ատոմները ձևավորում են տարատեսակ միացություններ և ստեղծում են պարզ նյութեր, ինչպիսիք են գրաֆիտը և ադամանդը: Մի քանի տասնամյակ առաջ քիմիկոսները կարողացել են ածխածնի ևս մեկ ալլոտրոպ տեսակ ստանալ: Այն իրենից ներկայացնում է հարթ բյուրեղյա ցանց, որը վեցանկյան տեսք ունի և հաստությունը կազմում է մեկ ատոմ: Ինչպես հայտնում է ToDay […]
16:00 23.05.2021
Չինացի գիտնականները ենթադրում են, որ թռչնագրիպի շտամը ՝ H5N8 ևս մեկ համավարակի պատճառ կարող է դառնալ: Այս մասին նրանց ուսումնասիրությունները հրապարակվել են Medical Xpress բժշկական ամսագրում: Նշվում է, որ թռչագրիպի նոր շտամը 2010 թվականին հայտնաբերվել է Չինաստանում բադերի մոտ: 2014 թվականին հիվանդության բռնկումներ են արձանագրվել Ճապոնիայում և Հարավային Կորեայում վայրի, նաև ընտանի թռչունների շրջանում: Իսկ […]
14:25 23.05.2021
Բևեռային ծովային երկրաբանական արշավախմբի ներկայացուցիչ Դմիտրի Վորոբյովը մեկնաբանել է Անտարկտիդայում ամենամեծ սառցալեռի պոկվելու հետևանքով առաջացած իրավիճակը: Նա հայտարարել է, որ А-76 անունը ստացած սառցալեռը նավարկությունների համար վտանգ չի ներկայացնում և ամենայն հավանականությամբ կքայքայվի առաջիկա մի քանի տարիների ընթացքում: «Մի քանի հազար տարիների ընթացքում սառցաբեկորը փակում էր արևի լույսի ճանապարհը և ամենայն հավանականությամբ սառցաբեկորի տակ […]
13:15 23.05.2021
Գանգայի ափերին գտնվող ու դիակիզարանների սահմաններից դուրս գտնվող դիակներ, որոնք դիակիզման ենթարկելու համար վառելափայտը չի հերիքում: Հնդկաստանում COVID-19 համավարակի այսպիսի տեսարան է նկարագրում Project Syndicate ամերիկյան պարբերականը:Ըստ պարբերականի Հարավային Ասիայում ծայրահեղ իրավիճակը կարող է հանգեցնել «հավերժական համավարակի»: Պարբերականը նշում է, որ Հնդկաստանի հիվանդանոցներում թթվածնի, դեղորայքի և մահճակալների պակաս կա, հիվանդների հերթեր են։ Նեապոլում, որտեղ յուրաքանչյուր […]
19:20 22.05.2021
Ամառային հանգստի սեզոնի մեկնարկին Բրյուսելում ԵՄ երկրների միջև ճանապարհորդությունները հեշտացնելու մասին որոշում է կայացվել: ԵՄ երկրների քաղաքացիների մուտքն այլ երկրներ կթույլատրվի կորոնավիրուսի դեմ պատվաստումն անցնելու մասին հավաստող փաստաթղթի առկայության դեպքում: Իսկ տեղաշարժի լիակատար ազատություն կստանան նրանք, որոնք պատվաստվել են դեղորայքի եվրոպական համակարգողի կողմից հավանության արժանացած պատվաստանյութերով: Զբոսաշրջային ընկերություններն այս նորությունն ընդունել են հույսով,որ այս տարվա […]
17:35 22.05.2021
Լեհաստանը Թուրքիայից 24 ԱԹՍ և հակատանկային հրթիռներ կգնի: Այս մասին այսօր հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը՝ հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Դրանք Bayraktar-ներ են, որոնք կիրառվել են արևելքում և մերձավոր Արևելքում: Ձեռք ենք բերում ռազմական տեխնիկա, որը մինչ այժմ մեր զինված ուժերում չենք ունեցել: Փորձված, արդյունավետ զինատեսակներ են, որոնք վախեցնում են ագրեսորներին»,-ասել է Լեհաստանի […]
17:15 22.05.2021
Գյումրի գետակը վաղուց վերածվել է քաղաքի կոյուղատարի ու միաժամանակ աղբատարի: Տարբեր թաղամասերում գետակի հատվածները պարբերաբար լցվում են կենցաղային ու շինարարարական աղբով, խցանում հունը և հեղեղումների պատճառ դառնում: Իսկ մաքրման աշխատանքներին առանձին տեղամասերում խանգարում են հենց գետակի վրա կառուցված տները, ավտոտնակներն ու ժամանակավոր կացարանները: Այդպիսի շինությունների թիվը ամբողջ գետակի երկայնքով մի քանի տասնյակի է հասնում: Դրանք […]
18:50 20.05.2021
Առողջապահության նախարարությունը կքննարկի Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի շենքային պայմանների բարելավման հարցը: Այս մասին համաձայնություն է ձեռք բերվել առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում: Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկան տեղակայված է հին ու վթարային շենքում: Բուժսարքավորումների նորացման և շենքային պայմանների բարելավման անհրաժեշտություն կա: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշել է՝ համավարակը առիթ […]
19:50 19.05.2021
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը 20 հազարից ավելին է: Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Նա աշխատանքային այցով Շիրակի մարզում էր և պատվաստումների մոնիթորինգ է անցկացրել: Անահիտ Ավանեսյանն այցելել է Արթիկի և Ախուրյանի բժշկական կենտրոններ, Գյումրիի «Բեռլին» և թիվ 2 պոլիկլինիկաներ, այնուհետև առաջնային բուժօղակի ղեկավարների հետ […]
19:53 18.05.2021
Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է: Այն հռչակվել է 1977 թվականին և նշվում է աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։ Ամեն տարի Թանգարանների միջազգային օրվա համար ընտրվում է կարգախոս: Այս տարի այն այսպիսին է՝ «Թանգարանների ապագան վերականգնել և վերաիմաստավորել»: Գյումրիի թանգարաններն այսօր կեսօրից մինչև ժամը 22-ը այցելուներին կընդունեն անվճար: Բացի մշտական ցուցադրություններից, […]
19:59 17.05.2021
Հայաստանում կարկտահարությունից պաշտպանվելու երկու տարբերակ է կիրառվում: Ամենատարածվածը հակակարկտային կայաններն են, ավելի քիչ կիրառություն, բայց բարձր արդյունավետություն ունեն հակակարկտային ցանցերը, որոնց ձեռքբերման արժեքն է բարձր: Հակակարկտային ցանցերը կիրառվում են այգիների պաշտպանության համար: Շիրակի մարզի Հայկավան գյուղում 19 տնտեսություն հակակարկտային ցանցերով է այգիները կարկուտից պաշտպանում: Սա հնարավոր է եղել իրականացնել Գերմանիայի կառավարության միջոցներով ու «Կանաչ […]
18:15 17.05.2021
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունն այսօր հետաձգվել է։ Պատճառը թարգմանչի բացակայությունն էր: Հիշեցնենք՝ դատական նիստերին ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևը մասնակցում է հեռավար: Նիստերի ընթացքն ամբողջությամբ, ինչպես նաև գործում առկա արձանագրություններն ու այլ փաստաթղթերը թարգմանվում են: Գործի քննությունը հետաձգվել է երկու շաբաթով: Գործի քննությունը իրեղեն ապացույցների հետազոտման փուլում է: Նախորդ […]
17:50 15.05.2021
Գյումրիում վերսկսվել է Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի շենքերի վերականգնման և «Կումայրի» հիմնադրամի ձևավորման աշխատանքները։ Այս մասին այսօր SHANTNEWS-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Խոսքը մոտ 10 տարի առաջ մշակված նախագծի մասին է, որը ենթադրում է, որ ներդրողները լինելու են հենց գյումրեցիները՝ հին շինությունների սեփականատերերը։ Ըստ նախագծի առաջարկվում է շենքերը միավորել հիմնադրամի […]
20:59 14.05.2021
Գյումրիում «Էկո քաղաք» կկառուցվի: Նման նախաձեռնությամբ է հանդես գալիս Գյումրիում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող կազմակերպություններից մեկը: Նախատեսվում է Գյումրիում հատված ունենալ, որտեղ կտեղակայվեն Այ Թի ոլորտի սթարթափ ընկերություններ և էկո տնտեսություն վարող այլ ձեռնարկություններ: Ներդրողի հետ համաձայնագիր կնքելու թույլտվություն է այսօր քաղաքապետարանին տվել Գյումրիի ավագանին: «Ձեռնամուխ ենք լինում սկսել նոր բավական կարևոր ծրագրի իրականացում,որը […]
20:30 14.05.2021
Գյումրիի բյուջեում շուրջ 98 մլն դրամի տեղաշարժեր են տեղի ունեցել: Փոփոխության են ենթարկվել եկամտային և ծախսային մասերը։ Այս քային են գնացել՝ հաշվի առնելով պետբյուջեից քաղաքային բյուջե կատարված հատկացումները: Գումարներն ուղղվում են զոհված զինծառայողների ընտանիքներին : «Փոփոխության թիվը կազմում է 97 մլն 954 հազար դրամ: Պետական բյուջեից հատկացնում են համայնքային բյուջեին: Ծրագիր է, որն ուղղվում […]
19:55 14.05.2021
Գյումրիի պատվավոր քաղաքացիների թիվը կավելանա ևս մեկով: Այս մասին որոշումն ընդունվել է այսօր Գյումրիի ավագանու նիստում: Ավագանին հավանություն է տվել ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին նախագծին: Գյումրիում ու Հանրապետությունում բազմաթիվ շենքեր են կառուցվել և ճարտարապետական դիմագիծը պահպանվել է հենց նրա շնորհիվ: «Ռաֆիկ Գարեգինի Եղոյանը եղել է մեր քաղաքի գլխավոր […]
18:48 13.05.2021
Շիրակի մարզում սկսվել է հակակարկտային կայանների ապակոնսերվացումը: Մայիսը և հունիսը մարզի համար համարվում են կարկտաբեր ամիսներ, և մինչ այդ կայանները պետք է պատրաստ լինեն գործարկման: Կայանները, որպես վտանգավոր օբյեկտներ, պետք է փորձաքննության ենթարկվեն, գազի բալոնները լիցքավորվեն: Հացիկ գյուղի կայանները ապակոնսերվացման հերթում առաջիններից են: Մայիսի վերջին արդեն Հացիկում կարկուտի վտանգը կա: Շտապել են կայանները սարքին վիճակի […]
19:58 12.05.2021
Կաթ վերամշակող ընկերություններից գանձվող ավելացված արժեքի հարկի փոփոխություններ են նախատեսվում։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Հիշեցնենք, ապրիլի 21-ին Շիրակի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ փակել էին Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը։ Պատճառը մթերվող կաթի գնի նվազումն էր։ Մթերողները, ըստ գյուղացիների, խախտում են երկու տարի առաջ ձեռք բերած պայմանավորվածությունը, որով համաձայնել էին […]
19:30 12.05.2021
Խաղաղ պայմաններում Խծաբերդում գերեվարված շիրակցի կամավորներին հայրենիք վերադարձնելու համար 24 ժամ աշխատանք է տարվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո շիրակցի կամավորները գերեվարվել էին Խծաբերդի տարածքում։ Նրանց ծնողները ամիսներ շարունակ Շիրակի մարզում բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ պահանջելով հստակ տեղեկություններ տրամադրել […]
19:10 12.05.2021
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը Շիրակի մարզում կգլխավորի Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը: Այս մասին այսօր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսում ասել է նա։ Նախընտրական շրջանում Շիրակի մարզպետը կլինի արձակուրդում: Նա նշել է, որ սա ընտրությունների կազմակերպչական հարցերին մասնակցելու իր առաջին փորձն է: Եվ հավելել է, որ դեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը համամասնական ցուցակ չի […]
18:48 12.05.2021
Շիրակի մարզում կապիտալ շինարարությանն ուղղված հատկացումներն, ինչպես նաև հաստատված սուբվենցիոն հայտերն ավելացել են: Այս մասին է այսօր ասել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլիսում: Նա մասնավորապես նշել է, որ մարզում լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր են առաջիկայում մեկնարկելու: Խոսքը սուբվենցիոն և կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ծրագրերի մասին է: Քաղաքաշինական ծրագրերից Շիրակի մարզպետն առանձնացրել […]
18:15 10.05.2021
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը։ Այսօրվա նիստի ընթացքում դատարանը նախ հրապարակել է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների հայտարարությունը, համաձայն որի, վերջիններս իրենց բողոքն են արտահայտում ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևի և նրա պաշտպանի դատական նիստերին հեռավար կարգով մասնակցելու դեմ։ Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները գտնում են, որ նիստերն իրականացվում են հիմնարար խախտումներով, […]
20:00 08.05.2021
Կառավարության որոշմամբ Գյումրիում երեք բուժհաստատություններ միավորվում են «Գյումրի» բժշկական կենտրոնին: Խոսքը Գյումրիի ծննդատան, Ուռուցքաբանական դիսպանսերի և Պաթոլոգաանատոմիական լաբորատորիայի մասին է: «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը SHANTNEWS-ին ներկայացրել է , թե ինչ հանգամանքներից ելնելով է միավորման որոշում կայացվել: Մասնավորապես Գյումրիի ծննդատան համար միավորումը մի շարք հարցեր է լուծում՝ սկսած շենքային պայմաններից մինչև սարքավորումային հետազոտությունների մատչելիություն: […]
17:35 08.05.2021
Մայիսի 25-ին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ընթացքում կքննարկվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի միասնական հավաստագիր ունենալու հարցը: Այս մասին այսօր Պորտու քաղաքում անցկացված ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը․ «Մենք քննարկել են, այսպես կոչված «կանաչ անցագրի» ներդրման թեման և որոշել ենք այդ հարցին անդրադառնալ մայիսի 25-ին կայանալիք գագաթնաժողովին: Այդ ժամանակ մենք կարձանագրենք […]
17:15 08.05.2021
«Գյումրի» բժշկական կենտրոնն այլևս չի ընդունում COVID դրական թեստով հիվանդներին: Նման որոշում է կայացվել` ելնելով վերջին օրերին բժշկական կենտրոն դիմող հիվանդների թվի նվազումից: Այս մասին SHANTNEWS-ին ասել է «Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը: Հիշեցնենք, կորոնավիրուսի տարածման նախորդ երկու ալիքների ընթացքում «Գյումրի» բժշկական կենտրոնում նախ տրիաժ, ապա նաև COVID բաժանմունք բացվեց: COVID բաժանմունքը գործում է […]