18:40 01.07.2021
Էներգամատակարարման մաշված ցանցը Շիրակի մարզի շատ բնակավայրերում ամենօրյա վթարների ու հոսանքազրկումների պատճառ է դառնում: Օրինակը Անի խոշորացված համայնքի Շիրակավան գյուղում է: Ամբողջ գյուղի հենասյուները փտած են, էլեկտրահաղորդման գծերը՝ մաշված: Գրեթե ամեն օր քամու հետևանքով ամբողջ գյուղը հոսանքազրկվում է: Օդում խճճված հոսանքալարերը պահում են թեքված, ծուռ շարք կազմող հենասյուները: Դրանք տեղադրվել են 1982-ին, երբ Ախուրյանի […]
19:12 30.06.2021
Գյումրիում գործում է 8 միկրոավտոբուսային երթուղի: 8 երթուղին 90 միկրոավտոբուս է սպասարկում: Տրանսպորտային միջոցները երթուղիների միջև անհամաչափ են բաշխված: Կախված է երթուղու ուղղությունից ու ուղևորների քանակից: Ամբողջ Գյումրիի երթուղային ցանցը սպասարկում է մեկ ընկերություն, որն էլ ամենաշատ տրանսպորտային միջոցներ հատկացրել է այն երթուղուն, որտեղ ուղևորահոսքը մեծ է: Կանգառներում ուղևորների կուտակումներ չկան, ըստ այդմ էլ՝ […]
20:59 29.06.2021
44 օրյա պատերազմի օրերին Շիրակի մարզ տեղափոխված արցախցիների մեծ մասը վերադարձել է Արցախ՝ իրենց բնակավայրեր: Իսկ նրանց, ում բնակավայրերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, Ստեփանակերտի հարակից գյուղերում են նոր բնակարաններ առաջարկվել: Այժմ Հայաստանում տեղահանվածների համար գործող սոցիալական ծրագրերից օգտվում են նրանք, որոնք հրաժարվել են Արցախ վերադառնալ: Գյումրիի նախկին թիվ 1 գիշերօթիկի դատարկ մնացած […]
18:12 29.06.2021
Շիրակի մարզում երաշտ է: Տասնյակ գյուղերի, որոնք սնվում են Կառնուտի ջրամբարից, ոռոգման ջուր չի հասնում: Վիճակն առավել վատ է անջրդի տարածքներում, մասնավորապես Անիի տարածաշրջանում: Խոսքը հայ-թուրքական սահմանին գտնվող հողատարածքների մասին է: «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Մտածում էինք հացահատիկի բերքին չսպասել և որպես խոտ գոնե […]
18:12 28.06.2021
Հանրապետությունում բարձր ջերմային ֆոնով պայմանավորված հրդեհավտանգ իրավիճակ է: Խոսքը մասնավորապես խոտածածկ և անտառածածկ տարածքների մասին է: Սրան գումարվում է նաև հանգստյան գոտիներում հովեկների գործոնը: Ըստ այդմ, օդերևութաբանական ու փրկարարական ծառայությունները հորդորում են պահպանել հակահրդեհային կանոնները: Շիրակի մարզում անտառտնտեսության տարածքը 4000 հեկտար է կազմում, որից 2000 հեկտարը անտառածածկ է: Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հետնամասում քաղաքի […]
18:30 26.06.2021
«Ստամբուլ» ջրանցքի շինարարությունը կարժենա 15 մլրդ դոլար, իսկ կառուցումը կտևի 6 տարի: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջրանցքի հիմնարկեքի արարողության ժամանակ: «Ստամբուլ» ջրանցքի շինարարությունն ընթանալու է Բոսֆորի նեղուցի զուգահեռ ուղղությամբ և միացնելու է Մարմարա և Սև ծովերը: Նոր ջրանցքի կառուցման հնարավորության մասին առաջին անգամ Էրդողանը խոսել էր 2011 […]
17:50 26.06.2021
Սննդային թունավորումով Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվածների մոտ հայտնաբերվել է ստաֆիլակոկի հարուցիչ: Այս մասին SHANTNEWS-ին ասել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ-վարակաբան Կարինե Տոնոյանը: Հիշեցնենք, երեկ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել 23 քաղաքացիներ, նրանց թվում 16 երեխա: Այս պահին բուժումը շարունակում է 8-ը, 15-ն այսօր են դուրս գրվել հիվանդանոցց։ Տեղափոխվածները Այրում քաղաքի միջնակարգ դպրոցի ուսուցիչները, աշակերտներն ու […]
20:58 24.06.2021
Երրորդ տարին է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի համատեղ արշավախումբը պեղումներ է կատարում Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղի հնավայրում: Այստեղ հնագիտական հուշարձանի համալիր է, որը ներառում է վաղ բրոնզեդարյան բնակավայր, միջին բրոնզի ժամանակաշրջանից ուշ բրոնզի անցման շրջանին վերաբերող դամբարանախմբեր և ուշ բրոնզե դարին թվագրվող բնակատեղի ու դամբարանադաշտ: Երիտասարդ հնագետներով համալրված արշավախումբն […]
18:42 24.06.2021
Օձի խայթոցով «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդու վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության: Այս մասին SHANTNEWS-ին ասել է «Գյումրի» ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը: Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Օձի խայթոցով հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիի 1955 թվականին ծնված մի բնակիչ: Պարզվել է, որ տղամարդուն խայթել է տափաստանային իժ տեսակի օձը, որը Շիրակի մարզի տարածքում […]
19:25 23.06.2021
Ապօրինի ծագման գույքի վերադարձման ենթակա 2 տասնյակ գործեր ամփոփման փուլում են: Այս մասին այսօր Գյումրիում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը: Լրագրողների հետ զրույցում ասել է, որ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրառումը պատժիչ գործիք չէ, այլ մեխանիզմ է պետական բյուջե վերադարձնելու այն, ինչը համարվում է պետական ունեցվածք: «Եթե խոսում ենք ապօրինի […]
18:53 23.06.2021
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների պակաս կա: Այսօր Գյումրիում հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացման ժամանակ լրագրողներին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը: Նա միասնական գրասենյակների ձևավորումը ևս երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացման և կիրառման արդյունքն է համարում: Մեր ոլորտում ամենամեծ խնդիրը մասնագետների խնդիրն է և այստեղ ունենք 3 կարևոր ուղղություն, որոնցից առաջինը […]
19:59 19.06.2021
Շիրակի մարզում այս տարվա ճանապարհաշինական ծրագրերում են ընդգրկվել ճանապարհահատվածներ,որոնք 30 տարուց ավելի հիմնանորոգում չեն տեսել: Օրինակը՝ Սպիտակ-Գյումրի- Թուրքիայի սահման ճանապարհի մասին է: Ճանապարհը Գյումրին կապում է Առափի, Ոսկեհասկ, Ախուրիկ գյուղերին ու հասնում մինչև սահմանային հատված: Միջպետական նշանակության ճանապարհը հիմնանորոգվում է պետբյուջեի միջոցներով: Խորհրդային տարիներին Ոսկեհասկը, Առափին համարվել են սահմանամերձ գյուղեր, մուտքն այստեղ եղել է […]
17:30 19.06.2021
ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալլիվանը հայտարարել է, որ առաջիկայում կվերադառնա Մոսկվա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ՌԴ և ԱՄՆ դեսպանները կվերադառնան իրենց աշխատանքին: Պուտինը նշել է, որ դեսպանների վերադարձի ժամկետների հստակեցումն ընդամենը տեխնիկական հարց է: ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը և ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալլիվանը […]
17:22 19.06.2021
Շիրակի մարզում ձևավորվել է 4 տարածքային ընտրական հանձնաժողով՝ թիվ 30, 31, 32 և 33: Թիվ 30 ՏԸՀ-ն ընդգրկում է Առափի, Հայկավան, Ոսկեհասկ, Ամասիա, Աշոցք, Արփի, Սարապատ, Մարմաշեն համայնքները:Շիրակի մարզում տեղամասերի թվով ամենամեծն է՝ ունի 63 տեղամաս: Թիվ 31 ՏԸՀ ընդգրկում է Գյումրի քաղաքը, ունի 58 տեղամաս: Թիվ 32 ՏԸՀ ընդգրկում է Գյումրիի մի հատվածը, Ազատան, […]
19:52 12.06.2021
Գյումրիում պետական բնակարանաշինական վերջին ծրագիրը 2012թվականին է եղել, երբ Մուշ 2-2-ում կառուցվեցին 1056 բնակարաններ: Դրանից հետո բնակարանաշինական ոչ մեծ ծրագրերը միայն բարեգործական միջոցներով էին: Սոցիալական բնակարաններ կառուցվեցին, իսկ այժմ էլ 40 բնակարան է կառուցվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019-ին անցկացրած դրամահավաքի արդյունքում գոյացած միջոցներով: Բնակարանաշինությանը հաջորդելու է շահառուների ընտրության փուլը: Երկու բնակելի շենքի և մանկապարտեզի հիմքերի […]
20:00 09.06.2021
Մինաս Ավետիսյանի Ջաջուռի թանգարանի ցուցադրությունը համալրվել է ևս մեկ բնօրինակ կտավով: Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել Մինասի վաղ շրջանի գործերից մեկը, որը մինչ այս մասնավոր հավաքածուներում է գտնվել: «Եդեմական պարտեզ» կոչվող կտավը Մինասը նկարել է 1963-ին: Այն առաջին անգամ է Ջաջուռում ցուցադրվում նկարչի մյուս բնօրինակ գործերի կողքին: Սա անձնական հավաքածուներում պահվող Մինասի բազմաթիվ գործերից միայն […]
18:40 09.06.2021
Գյումրեցի Չաքրյանների ընտանիքը արցախյան 44-օրյա պատերազմում կորցրել է ժամկետային զինծառայող որդուն: Բայց իրենց մեջ ապրելու ուժ ու հույս են գտել ևս մեկ որդու ծնունդով: Երեկ Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում լույս աշխարհ է եկել Չաքրյանների կրտսեր զավակը՝ հերոս Դավիթ Չաքրյանի եղբայրը: Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկն առաջինը շտապում են […]
18:20 08.06.2021
Այսօր մեկնարկել են բուհական ընդունելության միասնական քննությունները: Առաջին օրը դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներից: Գյումրիում քննություններն անցկացվել են մեկ քննական կենտրոնում, մասնակից դիմորդների թիվը եղել է 167-ը: Պարտադիր ջերմաչափումից ու ախտահանումից հետո, դիմորդները հերթական համարներն են ստանում ու լսարաններում իրենց տեղերը զբաղեցնում: Լսարանում արդեն փոքր-ինչ լարվածությունը մեծանում է: Կենտրոնանալու, իմացածը […]
19:58 05.06.2021
Շիրակի մարզում այս տարի իրականացվող ճանապարահաշինական աշխատանքների բյուջեն կազմում է 24 մլրդ 350 մլն դրամ: Այս գումարային հաշվարկում Գյումրիի փողոցաշինական ծրագիրն է, ինչպես նաև Հյուսիս-հարավի Տրանշ 3-ը: Այս տարի կհիմնանորոգվեն նաև մի շարք մարզային, տեղական նշանակության ճանապարհներ: Հավելյալ 3 ճանապարհահատվածի հիմնանորոգման հարցը քննարկվում է ըստ ֆինանսական միջոցների առկայության: Խոսքը Գյումրի-Հացիկ,Վարդաքար-Այգաբաց, Նոր Կյանք-Փանիկ-Փոքր Մանթաշ հատվածների […]
17:43 05.06.2021
Բուրկինա Ֆասոյի հյուսիս-արևելքում գտնվող Սոլխան գյուղում զինյալների հարձակման հետևանքով 100 մարդ է սպանվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով աֆրիկական այս երկրի իշխանություններին: Ինչպես հայտնում է գործակալությունը, զինյալները հրդեհել են տներ և շուկան: Իշխանությունները հարձակվողներին ահաբեկիչներ են բնորոշել: Բուրկինա Ֆասոյում եռօրյա սուգ է հայտարարվել: Ավելի վաղ Agence France-Presse-ը՝ հղում կատարելով աֆրիկյան այս պետության […]
20:42 04.06.2021
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը քարոզարշավի ակտիվ նախապատրաստական աշխատանքների մեջ են: Գյումրիում կենտրոնական հատվածներում տարբեր կուսակցությունների նախընտրական շտաբներ են բացվել, մեծ ու փոքր պաստառներն էլ վաղուց փակցված են: Ընտրակարգը համամասնական է և Շիրակի մարզից տարբեր կուսակցությունների համամասնական ցուցակներում ընդգրկված թեկնածուներն աշխատելու են թիմային՝ քաղաքական ուժի համար հնարավորինս շատ ձայներ ապահովելու համար: Սրանից է կախված […]
11:42 03.06.2021
Երեկ երեկոյան՝ ժամը 21։50-ի սահմաններում, Գյումրիում մեքենա է այրվել: Կրակը բռնկվել է Մսի կոմբինատ թաղամասում գտնվող զորամասի մոտակայքում՝ Լալայան փողոցի թիվ 97 տան դիմաց կայանած «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենայում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ Գյումրիի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից: Հաջողվել է հրդեհն արագ մեկուսացնել, ապա՝ հանգցնել: Այրվել է մեքենայի դիմային հատվածը, տուժածներ չկան: […]
18:15 01.06.2021
Գյումրիում հունիսմեկյան միջոցառումներ են անցկացվել Կենտրոնական հրապարակում և Աբովյան ճեմափողոցում: Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների սաներն իրենց աշխատանքներն են ցուցադրել: Ավելի փոքրերը կավճանկարչության ու տիկնիկային ներկայացումների են մասնակցել: Իսկ մարզական հաջողություններով աչքի ընկած երեխաները նոր անձնական ռեկորդներ են սահմանել: «Շանթ» հեռուստաընկերության «Մեծ փոքրիկներ» նախագծի մասնակից Դավիթը երկու ռեկորդ է սահմանել: Նա մեկ ձեռքով մի քանի մետր […]
19:59 31.05.2021
Շիրակի մարզում բնակապահովման միակ ծրագիրը գյուղական բնակավայրերում իրականացվող բնակարանաշինությունն է, որն անցած տարի է մեկնարկել: Մարզի 7 գյուղերում 26 տուն է կառուցվում: Շահառուներն այն անօթևան ընտանիքներն են, որոնք հրաժարվել էին բնակարանի գնման վկայագրերից: Մոտ մեկ տարի ընթացող շինարարության արդյունքում դեռ 4 տան շինարարություն է մոտենում ավարտին: Ընտրված բնակարանաշինության տարբերակն այնպիսին է, որ տանտերն […]
17:52 29.05.2021
Ռուանդան ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի խոստովանանքն այն մասին, որ Ֆրանսիան պատասխանատվության բաժին ունի 1994 թվականին Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության համար։ Այս մասին Agence France-Presse-ին տված հարցազրույցում ասել է Ռուանդայի նախագահ Պոլ Կագամեն։ «Սա մեծ քայլ է և մենք պետք է ընդունենք այն»,- ասել է նա Հիգշաբթի օրը Ռուանդա կատարած այցի ժամանակ Մակրոնը հայտարարել […]
17:15 29.05.2021
Անիի տարածաշրջանի Բագրավան գյուղը սահմանամերձի կարգավիճակ ունի, թեև ի տարբերություն հարևան գյուղերի, հայ-թուրքական սահմանը Բագրավանից տեսանելի չէ, գյուղը սահմանից 7 կմ հեռու է: Հենց սահմանային գոտում է գտնվում Նորշեն՝ Խարկով գյուղը, այն Բագրավանի վարչական մաս է կազմում: Այս գյուղերը համարվել են Անի պատմական մայրաքաղաքի արվարձանները և այստեղ տները կառուցվել են Անիի քարհանքերի քարերով: Օգտագործված ու […]
20:22 28.05.2021
ՈՒԵՖԱ-ն քննարկում է ակումբային առաջնությունների անցկացման փոփոխությունների հնարավոր տարբերակները, այդ թվում , Չեմպիոնների Լիգայում , այսպես կոչված «Չորսի եզրափակչի» հնարավորությունը: Վերջնական որոշում դեռ կայացված չէ: Շաբաթ օրը New York Times -ը հայտնել էր, որ ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների Լիգայի եզրափակչի անցկացման հնարավորությունը մեկ քաղաքում «Չորսի եզրափակչի»-ի ֆորմատով: «ՈՒԵՖԱ-ն պարբերաբար ուսումնասիրում է ակումբային առաջնությունների անցկացման հնարավորությունները, […]
18:45 26.05.2021
Գյումրիի պատմական միջուկում փողոցաշինական աշխատանքների ընթացքում հնագիտական շերտեր են բացվում։ Օրինակը Մյասնիկյան փողոցում է, որտեղ մայթերի վերանորոգման աշխատանքների արդյունքում հին ասֆալտաշերտի տակ բացվել է սալահատակ, որը 19-րդ դարի թվագրության է: Այսինքն՝ այդ ժամանակ պատմական միջուկում մայթերը սալապատ են եղել: Հիմա շինարարները սալերը քանդում են ասֆալտապատելու համար: Մայթերը պատմական շենքերի շարունակությունն են, և դրանք քանդելով՝ խաթարվում […]
19:35 25.05.2021
Շիրակի մարզում նաև ջրամատակարարման ցանցի նորացման աշխատանքներն են սկսվել: Այս մասին այսօր Շիրակի մարզում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: Խոսքը KFW-ի ծրագրի մասին է: Խմելու ջրի ցանց չունեն Արթիկի տարածաշրջանի գյուղերը: Գյուղապետները նախարարի պաշտոնակատարին ներկայացրել են Մանթաշի ջրամբարում զտման կայան ունենալու և Արթիկի ջրամբարը վերակառուցելու […]
18:53 25.05.2021
Ենթակառուցվածքների նորացման ու բարեկարգման ինչ աշխատանքներ են կատարվել Շիրակի մարզում 2018-2020 թվականներին և ինչ ծավալի շինաշխատանքներ են նախատեսված այս տարի: Այս մասին հաշվետվությամբ են հանդես եկել Շիրակի մարզպետարանի համապատասխան բաժինների ու վարչությունների ղեկավարները և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: Շիրակի մարզում կապիտալ ներդրումների ծավալն անցած 3 տարիների ընթացքում ավելացել է: Երեք տարվա […]