TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC
Լուսինե Հայրապետյան

Լուսինե Հայրապետյան

Փարիզում սանիտարական անցագրերի ներդրման դեմ բողոքի ակցիա է անցկացվել

18:36 24.07.2021

Փարիզում բողոքի ակցիա է անցկացվել , այսպես կոչված, սանիտարական անցագրերի ներդրման դեմ: Այս մասին հայտնում է Ռիա նովոստին  Ակցիայի կազմակերպիչը «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ  Ֆլորիան Ֆիլիպպոն է, որը նախկինում Մարին Լե Պենի կուսակիցն էր և մի քանի օր առաջ 2022 թվականի Ֆրանսիայի նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին էր հայտարարել: . Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հուլիսի […]

̰
Շիրակի մարզում բերքահավաքը ժամանակին կազմակերպելու համար կոմբայնները չեն բավականացնում

18:25 24.07.2021

Շիրակի մարզում կոմբայնները չեն բավականացնում հացահատիկի բերքահավաքը ժամանակին կատարելու համար: Այս տարի երաշտի ու ոռոգման ջրի պակասի պատճառով հացահատիկի բերքը խիստ նվազ է, եղածն էլ ժամանակին չեն կարողանում հավաքել: Օրինակը Մարմաշեն խոշորացված համայնքի Հովունի գյուղում է: Բերքը հասել է, կոմբայն չկա հացքաղ կատարելու: Գյուղի միակ կոմբայնը սեփականատերը վաճառել է և այս տարի տեխնիկա չունեն: Հարևան […]

̰
Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում ոռոգման ներքին ցանց է կառուցվում

20:59 23.07.2021

Շիրակի մարզի համայնքներն այս տարի 60-ից ավելի սուբվենցիոն հայտեր են ներկայացրել: Դրանք վերաբերում են ջրամատակարարման ու ոռոգման համակարգերի անցկացմանը, ճանապարհաշինությանը, հակակարկտային ու ֆոտովոլտային կայանների տեղադրմանը: 59 հայտ հաստատման ու մրցութային փուլում է: Իսկ 3-ի աշխատանքները մեկնարկել են: Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան գյուղում պետության 65 և գյուղապետարանի 35% համաֆինանսավորմամբ ոռոգման ներքին ցանցի անցկացման աշխատանքները մեկնարկել են: Բաց, […]

̰
Գյումրիի «Ուռուցքաբանական դիսպանսերը» միավորվել է «Գյումրի» բժշկական կենտրոնին

19:43 23.07.2021

Գյումրիի «Ուռուցքաբանական դիսպանսերը» միավորվել է «Գյումրի» բժշկական կենտրոնին: Այս մասին հայտարարություն է տարածել «Գյումրի» ԲԿ-ն։   «ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ «Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ-ն միավորվել է «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին։ Իրազեկում ենք մարզային ամբուլատոր պոլիկլինիկական համակարգին, օնկոլոգիական հիվանդություններով տառապող և օնկոլոգիական հիվանդությունների կասկածով անձանց համապատասխան լաբորատոր գործիքային հետազոտություններ անցնելու համար ուղեգրել «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ […]

̰
Գյումրիի թիվ 41 դպրոցի հանրույթը բողոքում է տնօրենին աշխատանքից ազատելու որոշման դեմ

19:28 22.07.2021

Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցում այսօր բողոքի ակցիա են կազմակերպել ուսուցիչներն ու ծնողները: Բողոքում են Շիրակի մարզպետի հուլիսի 19-ին կայացրած որոշման դեմ, համաձայն որի՝ երկու ամիս առաջ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար անցկացված մրցույթի արդյունքները համարվել են անվավեր, և մրցույթով տնօրեն ընտրված Արմինե Գևորգյանն ազատվել է պաշտոնից: Վերջինիս էլ իր պաշտոնից ազատելու որոշումը, մարզպետարանում բացատրել […]

̰
Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները այլընտրանք են բուհերից դուրս մնացած դիմորդների համար

18:47 22.07.2021

Բուհական ընդունելության քննությունները չհաղթահարած դիմորդները հայտ են ներկայացնում  միջին մասնագիտական ու արհեստագործական կրթական հաստատությունների ուսանող դառնալու համար: Անցած տարվանից ընդունելության հայտերը լրացնում են օնլայն կարգով: Կրթական հաստատություններ են հասնում այն դիմորդները, որոնց օնլայն հայտը լրացնելու համար օգնություն է պահանջվում: Իսկ դիմում-հայտերի քանակն ու բաշխվածությունը՝ ըստ մասնագիտությունների, հասանելի են համապատասխան կայքէջում: Այսինքն՝ էլեկտրոնային հարթակում գրանցումները դեռ […]

̰
Շիրակի մարզի Կառնուտ գյուղում վաղ բրոնզի դարի բնակատեղի է հայտնաբերվել

20:00 21.07.2021

Շիրակի մարզի Կառնուտ գյուղի տարածքը բնակատեղի է եղել դեռևս վաղ բրոնզի դարում: Այս մասին են վկայում հնագիտական պեղումները, որոնց արդյունքում գյուղի տարածքում վաղ բրոնզի դարի թվագրության բնակատեղի ու դամբարաններ են հայտնաբերվել: Գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտի» մասնագետները 2015-ից են պեղումներ կատարում, որոնց արդյունքում մի շարք հարցերի պատասխաններ են ակնկալում ստանալ: Մասնավորապես, խոսքը վերաբերում […]

̰
Գյումրիում ավազակային հարձակման ենթարկված տղամարդու վիճակը ծանր է

12:31 21.07.2021

Գյումրիում ավազակային հարձակման հետևանքով վնասվածք ստացած տղամարդու վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին SHANTNEWS-ին ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Աշոտ Քաբաբյանը: «Տարեց տղամարդու մոտ ախտորոշվել է բազմաբեկորային կոտրվածք: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է: Գտնվում է շոկային վիճակում, որը հաղթահարելուց հետո պատրաստելու են հիվանդին վիրահատության»,- SHANTNEWS-ին ասել է Աշոտ Քաբաբյանը: […]

̰
Կապսի ջրամբարի շինարարության համար Ջրաձոր գյուղի տեղափոխության գործընթացը հասել է տների ու օժանդակ կառույցների չափագրումներին

19:40 20.07.2021

Կապսի ջրամբարի շինարարության համար հայտարարված մրցույթին չինական երկու ընկերություններ են մասնակցում, և մրցույթի արդյունքները պարզ կդառնան սեպտեմբերին: Այս մասին օրեր առաջ Գյումրիում հայտարարել էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարը: Կապսի ջրամբարի շինարարությամբ է պայմանավորված նաև Ջրաձոր գյուղի տեղափոխությունը: Ջրամբարի շինմրցույթին զուգահեռ, գյուղում չափագրումներ են ու գյուղացիների փոխհատուցումների հաշվարկներ: Գյուղում գեթ մեկ սանտիմետր հարթ տարածք […]

̰
Գյումրիի 10 բազմահարկ շենքերում վերելակների վերանորոգման հարցը չի լուծվում արդեն 30 տարի

19:37 19.07.2021

Գյումրիի Բուլվարային թաղամասի ամենաբարձր շենքերը՝ 9 հարկանիները վերելակներ չունեն: Դռներն արդեն 30 տարուց ավելի փակ են, ավելի ճիշտ՝ բնակիչներն են փակել՝ անվտանգության նկատառումներով: Վերելակի հորերն են միայն մնացել, որոնք շենքի մուտքից սահմանազատել են՝ ինչով հնարավոր է: Շենքերի վերելակները, որպես այդպիսին, պահպանված չեն: Սա նշում է բազմահարկերը սպասարկող համատիրության նախագահը: Վերելակները կառուցվել են 80-ականներին, շահագործվել շատ […]

̰
Ցատկող սարդերի մոտ ինտելեկտի նշաններ են հայտնաբերվել

22:00 18.07.2021

Փոքրիկ ցատկող սարդերը կարողանում են անել այն, ինչը մինչ այս համարվել է, որ ունակ են կատարել միայն ողնաշարավոր կենդանիները: Նրանք կարողանում են տարբերել շնչավոր և անշունչ առարկաները: Այս մասին կատարված հետազոտությունների արդյուքները հրապարակվել են  PLOS Biology. պարբերականում: Հայտնի է ցատկող սարդերի 5800 տեսակ: Նրանք ապրում են տարբեր վայրերում , անգամ անապատներում և Էվերեստի գագաթին: Հետազոտողների […]

̰
Գիտնականները սարդի թույնից ինֆարկտի դեմ դեղամիջոց են ստացել

20:05 18.07.2021

Ավստրալացի գիտնականները դեղամիջոց են մշակել, որը կարող է ինֆարկտի դեպքում կյանքեր փրկել: Հետաքրքիրն այն է, որ դեղամիջոցը ստեղծվել է այնպիսի նյութի հիման վրա, որը հանդիպում է աշխարհում ամենավտանգավոր  սարդի թույնի մեջ:Սարդերի այդ տեսակը հանդիպում է Ֆրեյզեր կղզում: Սրտի կաթվածի ժամանակ արյան հոսքը դեպի սիրտ նվազում է, ինչը հանգեցնում է սրտամկանում թթվածնի պակասին: Մինչ օրս ոչ […]

̰
Ծիր Կաթինը անապատի վրա երևացել է անսովոր լուսանկարում

14:20 18.07.2021

Քաղաքի լույսերից հեռու և հատուկ օպտիկայի օգնությամբ Ծիր Կաթինը հեիքաթային է թվում: Այսպիսի լուսանկար է հրապարակել երկրային ու գիշերային օպտիկայի և ինֆրակարմիր աստղագիտության ԱՄՆ հետազոտական կենտրոնը:   Լուսանկարն արվել է Արիզոնայի անապատում, Կիտտ-Պիկ ազգային աստղադիտարանի մոտակայքում: Լուսանկարի յուրահատկությունը կայանում է նրանում , որ այն արվել է «ֆիշայ» օբյեկտիվով, որի տեսադաշտը 360 աստիճան է: Արդյունքում լուսանկարում […]

̰
Լուսնի ուղեծրի փոփոխության պատճառով հնարավոր են ջրհեղեղներ.NASA

12:55 18.07.2021

Լուսնի ուղեծրի սպասվող փոփոխությունները կարող են Երկիր մոլորակի վրա ջրհեղեղների պատճառ դառնալ: Այս մասին հայտարարել են NASA-ն և Հավայան համալսարանի գիտնականները:Նրանց կատարած ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Nature Climate Change. ամսագրում: Գիտնականները եկել են եզրակացության, որ այդ փոփոխություններն ամենայն հավանականությամբ տեղի կունենան 2030 -ական թվականներին, իսկ հետևանքները ավերիչ կլինեն ԱՄՆ քաղաքների ենթակառուցվածքների համար: Միևնույն ժամանակ հետազոտության […]

̰
Կառնուտի և Սառնաղբյուրի ջրամբարների տեխնիկական վիճակը թույլ չի տալիս պահանջվող քանակի ջուր կուտակել

19:59 17.07.2021

Շիրակի մարզի Կառնուտի և Սառնաղբյուրի ջրամբարներում պատվարի վերանորոգումները հրատապ են: Դրանց խիստ վթարային լինելու պատճառով ջրամբարներում կուտակվող ջրի մեծ մասը կորչում է: Այսպիսի եզրակացության են եկել ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի մասնագետները, որոնք Շիրակի և Սյունիքի մարզերի ջրամբարներում համալիր երկրաֆիզիկական ուսումնասիրություններ են կատարել: Մասնագետները պարզել են, որ ջրամբարներում առկա են ֆիլտրացիոն երևույթներ, այսինքն՝ ջրամեկուսացման […]

̰
Ռուսական ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի ԱԹՍ-ներ

19:24 17.07.2021

Ռուսական օդատիեզերական պաշտպանության ընկերություններից մեկը МАКС-2021 ցուցադրությանը կներկայացնի «Վոլկ -18» անվանումը ստացած ժամանակակից թռչող սարքը: Այն նախատեսված է մինի թռչող սարքերի հայտնաբերման և ոչնչացման համար: Այս մասին հայտարարել է ընկերության մամուլի ծառայությունը: «Վոլկ -18»-ը հնարավորություն ունի ավտոմատացված կերպով հայտնաբերել, ապա ոչնչացնել կամ խոցել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը: Նման սարքի մշակման արդյունավետությունը ընկերությունը բացատրել է սրանով, […]

̰
Գիտնականները COVID-19-ի դեմ նոր «սուպեր հակամարմին» են հայտնաբերել

18:37 17.07.2021

Գիտնականները COVID-19-ի և այլ վիրուսների մուտացիաների ցանկ են կազմել և եկել են այն  եզրակացության, որ S2H97 անվանումը ստացած հակամարմինը կարող է կենդանի բջիջներում չեզոքացնել վիրուսը: Միևնույն ժամանակ գիտնականները չեն շտապում պնդել, որ այս հակամարմինը կպաշտպանի նոր շտամներից, բայց կարծում են, որ նոր «սուպեր հակամարմնի» հայտնաբերումը պետք է նախապատրաստի մարդկությանը վիրուսի նոր մուտացիաների դեմ պայքարի համար: […]

̰
Ադրբեջանը և ՌԴ-ն մեծացրել են ապրանքաշրջանառությունը

18:20 17.07.2021

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառութունը 2021-ի առաջին կիսամյակի ընթացքում կազմել է 1,342 մլրդ դոլար, ինչը 3,7%- ով ավելին է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին ասվում է Ադրբեջանի պետական  մաքսային կոմիտեի տարածած հաղորդագրությունում:   Հունվար-հունիս ամիսներին ադրբեջանական ապրանքների արտահանումը ՌԴ կազմել է 418,506  մլն, իսկ ներմուծումը՝ 923,995 մլն դոլար: Ռուսաստանը․ առաջին կիսամյակի տվյալներով, Ադրբեջանի […]

̰
Գյումրիի քաղաքապետարանը ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ քննարկում է մի քանի շենքերի պատկանելության հարցը

20:17 15.07.2021

Գյումրիի քաղաքապետարանը ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարության հետ բանակցություններ է տանում քաղաքում մի քանի շենք-շինությունների պատկանելության և գործառնական նշանակության փոփոխության շուրջ: Խոսքը, մասնավորապես, ռուսական նախկին Կեչի շենքի, 8-րդ զինվորական թաղամասի կիասակառույցների և Ալեքասանդրապոլի բերդի՝ Պայտաձև ամրոցի մասին է: Ամրոցի տարածքը չի օգտագործվում, այն լքված է: Պաշտպանական կառույցը զինվորական թանգարանի վերածելու առաջարկն է վերջին տարիներին քննարկվում: Ցարական […]

̰
 Գյումրիում Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությանը վկաները չեն ներկայացել դատարան

18:42 15.07.2021

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացել է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը: Դատավարությունը վկաների քննության փուլում է: Մինչ այս դատարանը հետազոտել է իրեղեն ապացույցները: Իսկ նախորդ նիստին երկու վկայի բերման ենթարկելու որոշում է կայացրել դատարանը, ևս երկու վկայի էլ դատարան ներկայանալու ծանուցում է ուղարկվել: Դատարանը ոստիկանությունից վկաների բերման ենթարկելու որոշման կատարման մասին […]

̰
Գյումրիում և Վանաձորում ՏԻՄ ընտրությունների անցկացման նախնական ժամկետ նշվում է հոկտեմբերի 17-ը

19:40 13.07.2021

Հայտնի է նախնական ժամկետը, թե երբ Գյումրիում ու Վանաձորում  կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Լրագրողների հետ զրույցում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ Գյումրին ու Վանաձորը քաղաքապետ և ավագանի են ընտրելու հոկտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ նրա, այժմ քննարկումների մեջ է, թե Հանրապետության երկու խոշոր քաղաքներում ում են առաջադրելու քաղաքապետի […]

̰
Ջրամբարները սնուցող գետերի մակարդակն իջել է. Սուրեն Պապիկյանը՝ սակավաջրության պատճառների մասին

18:55 13.07.2021

Այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է նաև ոռոգման ջրի խնդրին: Ոռոգման ջրի պակասի հիմնական պատճառն, ըստ նրա, այն է, որ Հրազդան, Արաքս և Ախուրյան գետերի մակարդակը, սկսած մայիս ամսից, իջել է: Հիշեցնենք, ոռոգման ջուրը չի բավականացնում հիմնականում Շիրակի և Արմավիրի մարզերին: Շիրակի մարզի ցանքերի մեծ մասը […]

̰
ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ Գյումրիի 15 փողոցների հիմնանորոգման աշխատանքներն ավարտվում են

18:40 13.07.2021

Փողոցաշինական մեծ ծրագրի այս փուլում ընդգրկված են երկրորդական համարվող, բայց կենտրոնին կապող 15 փողոցներ։ Ասֆալտապատումը գրեթե ավարտված է: Լուսավորության համար է մրցույթ հայտարարվելու: Արդյունքում, եթե տնտեսված գումարներ ունենան, կուղղվեն Անի թաղամասի փողոցաշինությանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարն է նշում՝ ՎԶԵԲ ծրագիրը խոշոր, բայց ոչ միակ փողոցաշինական ծրագիրն է Գյումրիում: «Երբ անցում կատարենք արդեն Սլաբոտկա […]

̰
Գյումրիում անցկացվել է ակրոբատիկայի Հայաստանի բաց առաջնությունը

19:52 10.07.2021

Գյումրիում այսօր անցկացվել է ակրոբատիկակական մարմնամարզության Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցել են մարզիկներ Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերից, ինչպես նաև մայրաքաղաք Երևանից: Մարզիկները հանդես են եկել 5 խմբերում: Մրցել են տղաների քառյակներն ու զույգերը, աղջիկների ու տղաների, այսպես կոչված, խառը զույգերը և աղջիկների եռյակներն ու զույգերը: Միևնույն ժամանակ ելույթներ են ունեցել նաև ցատկորդները: Ամենամեծ մրցակցությունն այս […]

̰
Շիրակի մարզի Գառնառիճ գյուղի դպրոցի մարզադահլիճը կվերանորոգվի սոցիալական ծրագրերի միջոցով

18:20 10.07.2021

Արփի խոշորացված համայնքի Գառնառիճ գյուղում դպրոցի մարզադահլիճի վերանորոգումը որոշել են սոցիալական պատասխանատվությամբ իրականացնել: ՄԱԿ-ի պարենի ծրագրով գյուղում ջերմատուն է կառուցվել և թռչնաֆաբրիկա է հիմնվել: Ջերմատունը հանձնվել է դպրոցին, իսկ թռչնաֆաբրիկան՝ անհատ ֆերմերային տնտեսությանը: Հեռավոր գյուղում այս ծրագրերը զարգացման ու աշխատատեղերի ստեղծման նպատակ են հետապնդում: Բոլորը միասին՝ գյուղովի, աշխատում են ու որոշել են, որ ստացված  եկամուտը […]

̰
Իրանի նախագահը չի բացառել, որ երկրում կորոնավիրուսի 5-րդ ալիքն է սկսվել

18:12 10.07.2021

Իրանում COVID-19-ով պայմանավորված իրավիճակը վատանում է: Երկրի նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ Իրանում համավարակի 5-րդ ալիքի բռնկման հավանականությունը մեծ է: «Իրանի հարավային և հարավ-արևելյան շրջաններում նկատվում է «Դելտա» շտամի տարածում: Իշխանությունները փորձում են կանխել տարածումը, սակայն իրավիճակը, նախորդ շաբաթների համեմատ, էականորեն վատթարացել է »,- ասել է Ռոհանին կորոնավիրուսի դեմ պայքարի հանձնաժողովի նիստի ժամանակ: Նա […]

̰
Շիրակի մարզի Իսահակյան գյուղում Սիբիրյան խոցով վարակված հիվանդների թիվը հասել է 10-ի

18:37 09.07.2021

Շիրակի մարզի Իսահակյան գյուղում Սիբիրյան խոցով վարակված հիվանդների թիվը հասել է 10-ի: Հիշեցնենք, SHANTNEWS-ը հայտնել էր, որ հունիսի 30-ին և հուլիսի 1-ին Սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել Իսահակյան գյուղի 7 բնակիչ: Նույն ախտորոշմամբ հուլիսի 4-ին և 8-ին ևս երեք հիվանդ է տեղափոխվել հիվանդանոց: Նրանք կանայք են, որոնք հիվանդ կենդանու միսը գնել […]

̰
Հիմնանորոգվում է Գյումրի-Բավրա ճանապարհի 4 կմ հատվածը

19:59 07.07.2021

Շիրակի մարզում այս տարի կհիմնանորոգվի 65 կմ համայնքային, միջմարզային, հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհ: Առայժմ հիմնանորոգման աշխատանքները միայն մի քանի ճանապարհահատվածներում են մեկնարկել, մյուսներում դեռ մրցութային փուլն է: Մարզի որոշ ճանապարհահատվածների նորոգումը փուլային է: Օրինակը Երևան-Գյումրի-Բավրա միջպետական նշանակության ճանապարհն է: Անցած տարի ճանապարհի 14 կիլոմետրանոց հատվածն է հիմնանորոգվել, այս տարի ևս 4 կիլոմետրն է նորոգվում: […]

̰
Գյումրիում հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը դեռ պարզված չէ

18:11 05.07.2021

  Գյումրիում նախօրեին հայտնաբերված նորածին տղայի մոր ինքնությունը դեռ պարզված չէ: Այս մասին Shantnews-ին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը: Շիրակի մարզի քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանը մեզ հետ զրույցում նշել է, որ օպերատիվ գործողություններ են ընթանում երեխայի մորը հայտնաբերելու ուղղությամբ: Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել  հուլիսի 3-ին։ Նորածին երեխան գտնվել էր Գյումրիի Շահումյան […]

̰
Շիրակի մարզի Իսահակյան գյուղում Սիբիրյան խոցի դեպքեր են արձանագրվել․ 7 մարդ հոսպիտալացվել է

19:21 01.07.2021

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան գյուղում Սիբիրյան խոցի դեպքեր են հայտնաբերվել: Սիբիրյան խոցի ախտանշաններով երեկ՝ հունիսի 30-ին, Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի 5 բնակիչ: Իսկ այսօր ևս երկու մարդու մոտ նույն ախտանշաններն են  հայտնաբերվել: Իսահակյան գյուղում մանր և խոշոր եղջերավոր անասունների անկումների վերաբերյալ ահազանգեր է ստացել  ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղը։ ՀՎԿԱԿ «Շիրակ» կենտրոնի, […]

̰
BACK_TO_TOP