18:09 25.10.2021
Երեկ երեկոյան Ջավախքի օջախային գոտում կրկին երկրաշարժ է գրանցվել։ 3,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում 4 բալ, Վանաձոր, Սպիտակ քաղաքներում և Շնող գյուղում՝ 3-4 բալ ուժգնության։ Նույն օջախային գոտում տարեկան տասնյակ թույլ և համեմատաբար ուժեղ ցնցումներ են գրանցվում։ Որո՞նք են այս տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության պատճառները, և արդյո՞ք թույլ ցնցումները ուժեղ երկրաշարժի նախանշան են, մասնագիտական […]
14:16 24.10.2021
Այսօր հայտնի է դարձել, թե ինչպես են բաշխվել Գյումրիի ավագանու 33 մանդատները ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած 5 կուսակցությունների միջև։ Թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը նիստ է գումարել ընտրությունների արդյունքների ամփոփման օրակարգով։ Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Գյումրիի քաղաքային իշխանությունը կձևավորեն 5 կուսակցություններ` «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը և […]
19:05 23.10.2021
Շիրակի մարզի 20 գյուղական համայնքներում հաշվառված է 683 ժամանակավոր կացարան։ Սրանք հիմնականում այն տնակներն են, որոնք գյուղերում հայտնվել են ընտանիքների բաժանման և ժամանակավոր կացարանը որպես միակ այլընտրանք գտնելու արդյունքում։ Այս թվի մեջ շատ քիչ են երկրաշարժից անօթևանները, որոնք դեռ բնակարանային փոխհատուցում չեն ստացել։ Գյուղական 7 բնակավայրերում այժմ 25 տուն է կառուցվում, իսկ 2020-ին գյուղերում 86 […]
17:26 23.10.2021
Այսօր ամփոփվել է «Այբ» կրթական հիմնադրամի «Քան» ակադեմիա հարթակի Գյումրիում իրականացրած ծրագիրը։ Շուրջ մեկ տարի Գյումրիի հանրակրթական դպրոցներում քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն և մաթեմատիկա դասավանդող ուսուցիչների համար կազմակերպվել են աշխատարաններ, իսկ «Քան» ակադեմիայի առցանց ռեսուրսների հարթակը համալրվել է այդ առարկաների նոր տեսանյութերով։ Ավելի պարզ՝ օնլայն հարթակում աշակերտների համար ստեղծվել է ինքնակրթության հարթակ, որն օգնում է լրացնել […]
17:08 23.10.2021
Գյումրիում ազդարարվել է «Ռուսաց լեզվի դեսպանները» միջազգային կամավորական ծրագրի ավարտը։ Այն Հայաստանում իրականացվում է «Ռոսսոտրուդնիչեստվա»-ի ներկայացուցչության աջակցությամբ։ Ներկայացուցչության ղեկավարի տեղակալ, Գյումրիի «Ռուսական տան» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անտոն Բերյանևը նշել է, որ ծրագիրը շատ օգտակար էր ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների համար։ «Ռուսաց լեզվի դեսպանները» միջազգային կամավորական ծրագրի մասնակիցները Հայաստան են ժամանել հայ-ռուսական միջտարածաշրջանային VIII ֆորումի […]
18:40 20.10.2021
Գյումրիի ՏԻմ ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարել է 5 կուսակցություն, այսինքն՝ մասնակից ուժերի ուղիղ կեսը։ Մինչ ընտրությունները քարոզարշավի ընթացքում կուսակցություններից ու դաշինքներից յուրաքանչյուրի հաշվարկով անցողիկ շեմը հասանելի էր իրենց համար։ Արդյունքները, սակայն, այլ բան ցույց տվեցին։ Մասնակցության ցածր ցուցանիշը, ընտրությունների նկատմամբ անվստահությունը, թե սեփական ուժերի գերագնահատումը․․․ Որոնք էին ՏԻՄ ընտրություններում քիչ քվեներ ստանալու պատճառները։ Այս մասին […]
18:10 18.10.2021
Գյումրի ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ անցողիկ շեմը հաղթահարել են 5 կուսակցություններ։ Իսկ քվեարկության ընթացքն, ընդհանուր առմամբ, տարածքային ընտրական հանձնաժողովում գնահատում են հանգիստ։ Ահազանգեր տեղամասերից եղել են, որոնք վերաբերել են կուտակումներին։ Քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ, ինչպես գրեթե բոլոր ընտրություններում, հոսանքազրկումներ են եղել տեղամասերում։ Արտահերթ խորհրդարանական […]
19:58 16.10.2021
Այսօր Գյումրիի ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական գույք է տրամադրել տեղամասերին։ Քվեաթերթիկներ, ծրարներ, կնիքներ, քվեախցիկներ ու տուփեր, այս ամենը տեղամասային կենտրոններում այսօր են տեղադրվել՝ համաձայն գործող կարգի։ Իսկ վաղն առավոտյան ժամը 8-ից կմեկնարկի քվեարկությունը։ ՏԻՄ ընտրությունները համակարգում է միայն մեկ տարածքային ընտրական հանձնաժողով, տեղամասերի թիվն էլ բավական մեծ է՝ 82-ը։ Յուրաքանչյուր […]
17:29 16.10.2021
Գյումրիի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավն ավարտված է, այսօր լռության օր է։ Հիշեցնենք, Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն և դաշինք։ Դրանք են՝ 1․ «Հայրաքաղաք» դաշինք 2․« Արժանապատիվ ուղի» կուսակցություն 3․ Հայաստանի հանրապետական կուսակցություն 4․ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 5․«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն 6․ Հայաստանի կոմունիստական կուսակցություն 7․« Գյումրին կռնա» դաշինք 8․« Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն 9․« […]
20:59 14.10.2021
Համայնքների խոշորացումը վերադարձ է նախկին շրջանային մոդելներին։ Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նա նշել է, որ նախկին 37 շրջաններից 20-ը վերականգնվում է, և որ գյուղերում եղած դժգոհութունը ոչ միշտ է հիմնավոր։ Ըստ Գնել Սանոսյանի գյուղերում խոշորացման վերաբերյալ քննարկումներ անցկացվել են 2011-ից սկսած, արդյունքում՝ ընտրվել է խոշորացման այնպիսի […]
19:16 14.10.2021
Գորիս-Աղվանի ճանապարհի շինարարությունը շարունակվում է 24-ժամյա ռեժիմով։ Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Ըստ նրա՝ ճանապարհի եռաշերտ ասֆալտապատումը ավարտին կհասցվի գարնանը։ «Այնտեղ գրեթե 24-ժամյա աշխատանք է տեղի ունենում։ Մոտ 8 կմ հատված է մնացել, որն ասֆալտապատ չէ, բայց արագ տեմպերով աշխատանքներ են ընթանում, և մեր նպատակն է այնպես […]
18:47 14.10.2021
Այսօր տրվել է Գյումրիի Բարեկամության զբոսայգու վերականգնման աշխատանքների մեկնարկը: Զբոսայգին վերականգնվում է կառավարության, «Քաղաքաշինության և զբոսաշրջության»(TUF) բարեգործական հիմնադրամի և համաշխարհային բանկի ֆինանսավորվամբ: Այգին վերականգնելու նախաձեռնությամբ էր հանդես եկել «Քաղաքաշինության և զբոսաշրջության»(TUF) բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Նախագծման աշխատանքները մեկնարկել էին 2019-ին: Համավարակի և պատերազմի պատճառով աշխատանքները ձգձգվել էին: «Երկրորդ անգամ ենք մենք այս միջոցառումը կազմակերպում: […]
19:25 12.10.2021
Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նորամուծություններ կկիրառվեն: Դրանք վերաբերում են ընտրողների ցուցակներին և ընտրատեղամասերում վստահված անձանց թույլատրելի քանակի ներկայությանը: Ըստ նոր կարգի՝ նույն կուսակցության միայն մեկ վստահված անձ կարող է գտնվել ընտրատեղամասում: Տեղամասային ընտրական կենտրոններում փակցված են Գյումրիի ընտրողների նախնական ընտրացուցակները: Համաձայն դրանց՝ Գյումրին ունի 123 հազար 115 ընտրող: Ընտրացուցակները դեռ վերջնական չեն, բայց անձնագրային […]
18:05 12.10.2021
Գյումրին, մինչև ՏԻՄ ընտրությունների ավարտն ու նոր քաղաքապետի և ավագանու լիազորությունների ստանձնումը, կղեկավարի համայնքի ղեկավարի պաշտոնակատարը: Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը քաղաքապետարանի աշխատակազմին այսօր ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարին: Նա մարզպետարանի քաղաքաշինության վարչության արդեն նախկին պետ Ալբերտ Մարգարյանն է: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամկետը երկու օր առաջ՝ հոկտեմբերի 10-ին է լրացել: Ինքը՝ քաղաքապետը, մոտ […]
21:58 10.10.2021
ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի նյարդաբանները մշակել են իմպլանտ, որը կարող է բուժել դեպրեսիան: Գիտական աշխատության մասին հոդվածը հրապարակվել է Nature Medicine. ամսագրում: Ուղեղի աշխատանքը խթանելու օգնությամբ հիվանդությունը բուժելու նախորդ մեթոդները բավականաչափ արդյունավետ չէին, քանի որ կիրառվող սարքավորումները կարողանում էին խթանել միայն ուղեղի մի մասի աշխատանքը: Իսկ դեպրեսիան ախտահարում է գլխուղեղի տարբեր հատվածները: Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները […]
18:53 10.10.2021
ԱՀԿ-ն առաջին անգամ հավանության է արժանացրել մալարիայի դեմ պատվաստանյութը: Այն կոչվում է RTS,S/AS01 և կարող է կիրառվել Աֆրիկայում երեխաների համար: Կլինիկական փորձարկումներ են անցկացվել Գանայում, Քենիայում և Մալավիայում: Փորձարկումներին մասնակցել է 800 հազար երեխա: Այս մասին ԱՀԿ-ն հայտնել է իր պաշտոնական կայքէջում: Մալարիան մարդկանց շրջանում ամենատարածված ինֆեկցիոն հիվանդությունն է: Հարուցիչը համարվում է Plasmodium տեսակի […]
16:53 10.10.2021
Թուրքիայում, հնագույն Բլաունդուս քաղաքում հնագետները հայտնաբերել են 400 ժայռափոր գերեզմաններ, որոնց վրա առկա են խաղողի որթերի տեսքով նախշեր: Այս մասին հայտնում է Daily Sabah-ը: Հնագետները ուսումասիրությունների արդյունքում պարզել են, որ ժայռափոր գերեզմանները տարածված են եղել մ.թ. երկրորդ դարում: Նշում են, որ այս քաղաքում նաև մինչեւ 70 մետր խորության ստորգետնյա թաղումներ են կատարվել: Հնագիտական արշավախմբի ղեկավարը […]
15:55 10.10.2021
Գամալեայի անվան կենտրոնը 2022-ի ավարտին կիրականացնի կորոնավիրուսի և գրիպի դեմ միասնական պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ: Այս մասին հայտնել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդրչ Գինցբուրգը: Մեկ միասնական պատվաստանյութի ստացման համար հիմք է հանդիսացել ռոտավիրուսի դեմ հիբրիդային պատվաստանյութը: Զուգահեռ ընթանում է նաև կորոնավիրուսի տարբեր տեսակների դեմ պատվաստանյութերի մշակման պրոցեսը: Գամալեայի անվան կենտրոնի ղեկավարի խոսքով տեխնոլոգիական հնարավորությունները կան , բայց […]
14:25 10.10.2021
Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի եվ ԱՄՆ գիտնականները պարզել են, որ Chang’e 5 տիեզերական առաքելության արդյունքում Երկիր մոլորակ տեղափոխված լուսնային գրունտը 1,96 մլրդ տարեկան է: Գիտնականների հոդվածը հրապարակվել է Science ամսագրում: Chang’e 5 տիեզերագնացը լուսնային գրունտը Երկիր մոլորակ է տեղափոխել 2020 թվականի դեկտեմբերի 16-ին։ Գրունտի մասնիկների հետազոտությունը ցույց է տվել, որ այն 1963 մլն տարեկան […]
17:45 09.10.2021
Հոկտեմբերի 14-ից առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգայցեր կիրականացնի նաև մարզերում: Այս մասին այսօր Գյումրիում հայտարարել են տեսչական մարմնի մասնագետները: Նրանք Գյումրիում սեմինար են անցկացրել աշխատանքային օրենսդրությունը և ոլորտի խնդիրները լուսաբանող լրագրողների համար: Այն կազմակերպել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ԵՄ աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության ծրագրի շրջանակներում: Տեսչական մարմնի մասնագետները խոսել են աշխատանքային օրենսդրության խախտումների […]
21:00 08.10.2021
Գյումրիի ավագանու վերջին նիստում հաստատմանն են ներկայացվել մի շարք որոշումների նախագծեր, որոնցով նախատեսվում են հողատարածքների վաճառք ու հատկացում։ Բայց մինչ այդ ավագանին հաստատել է Գյումրիի հողային հաշվեկշիռը, որը կազմվել է հուլիսի 1-ի դրությամբ։ Թե ինչքան համայնքապատկան հողատարածքներ կան, ներկայացրել է քաղաքի գլխավոր ճարտարապետը։ Համայնքային հողակտորներից ուղղակի վաճառք կատարելու և հողհատկացում կատարելու որոշումներ ևս ավագանին ընդունել […]
19:37 08.10.2021
ՏԻՄ ընտրություններից առաջ Գյումրիի գործող ավագանին այսօր վերջին նիստն է գումարել։ Հիշեցնենք, 7-րդ գումարման ավագանու կազմում 4 խմբակցություններ են ներկայացված` «Բալասանյան դաշինք», ԲՀԿ, «Հայկական վերածնունդ» և ԳԱԼԱ։ Ավագանու խմբակցություններն այսօր ամփոփել են 5 տարիների համատեղ աշխատանքը։ Ավագանու վերջին նիստում մի շարք նախագծեր են քննարկվել և հաստատվել։ Գրեթե բոլոր հարցերն ընդունվել են միաձայն։ 7-րդ գումարման ավագանին […]
20:41 07.10.2021
Գյումրիում ՎԶԵԲ և սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվում է 31 փողոց և երկու հրապարակ: Շինաշխատանքներն ավարտված են միայն 14 փողոցներում՝ այն էլ անցած տարվանից մնացած։ Փողոցաշինության տեմպերը կրկին դանդաղում են: Պատճառներն էլ անփոփոխ են՝ նախագծային փոփոխություններ, չնախատեսված աշխատանքներ ու եղանակային պայմաններ: Գործն անավարտ է, շատ փողոցներ դարձել են անանցանելի: Փողոցաշինության ժամկետների ու մինչ ավարտը ժամանակավոր լուծումներով երթևեկելի […]
19:53 06.10.2021
Շիրակի մարզի համայնքներում հաստատված սուբվենցիոն հայտերում կրկին գերակշռում են ճանապարհների հիմնանորոգումները, խճապատումներն ու սալապատումները: Նորոգվող հատվածները փոքր են՝ գյուղերի բյուջեների համաֆինանսավորման հնարավորություններին համապատասխան: Մյուս ենթակառուցվածքների՝ գազաֆիկացման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հիմնանորոգման աշխատանքների արժեքը բարձր է։ Բասեն գյուղում խմելու նոր ջրագիծ է անցկացվում պետության 65 և համայնքի 35 տոկոս համաֆինանսավորմամբ: Գյուղապետարանն այն կարողացել է ապահովել բարեգործական […]
20:00 05.10.2021
Էլցանցի բաժանորդները կկարողանան հոսանքի իրենց սպառման ծավալներին ու ցուցմունքներին հետևել օնլայն: Այս հնարավորությունը ստեղծում են էներգիայի հաշվառման նոր ժամանակակից տեխնոլոգիաները: Էլցանցը նոր հաշվիչներ է տեղադրում, որոնք հնարավորինս նվազեցնում են մարդկային գործոնը: Հաշվիչները կմիացվեն ՀԷՑ-ի ընդհանուր ցանցին, և յուրաքանչյուր բաժանորդի սպառած էներգիայի չափը կգրանցվի օնլայն: Գործընթացը ներառելու է Գյումրիի և Արթիկի բազմաբնակարան շենքերը: Նոր հաշվիչների տեղադրումը […]
18:47 02.10.2021
Շիրակի մարզի ջրային տարածքներն աղտոտված են: Խոսքը մասնավորապես ջրամբարների մասին է: Գյուղերում կենցաղային աղբը թափվում է սելավատարների մեջ և ջրի հետ հասնում է մինչև ջրամբարներ: Աղտոտված ջրով ոռոգվում են հարակից գյուղերի ցանքերը: Վարդաքարի ջրամբարի տարածքը մաքրելու նախաձեռնությամբ հանդես են եկել Հայկական կարիտասի կամավորները և հարակից գյուղերի բնակիչները։ Ջրամբարի տարածքից հեռացրել են մեծ ծավալի կենցաղային աղբ […]
17:59 02.10.2021
ԱՀԿ-ի կողմից Sputnik V պատվաստանյութը գրանցելու համար բոլոր խոչընդոտները վերացված են, առկա են որոշ ադմինիստրատիվ գործընթացներ: Այս մասին, Ժնևում ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, րագրողներին ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն: Sputnik V պատվաստանյութը գրանցելու մասին Ռուսաստանի դիրքորոշումը լիովին հաշվի է առնվել: Այժմ անհրաժեշտ է, որպեսզի ընկերությունը, որը զբաղվում է ԱՀԿ-ում պատվաստանյութերի գրանցումով, սստորագրի […]
21:00 01.10.2021
Գյումրիում միկրովիրաբուժության դասընթաց է անցկացվել, որին մասնակցել են վնասվածքաբան-օրթոպեդներ Հայաստանի, Արցախի և Ռուսաստանի տարբեր բուժհաստատություններից: Իսկ դասախոսները Ռուսաստանի առաջատար միկրովիրավուժության կլինիկաների մասնագետներն են: 80 բժիշկ Գյումրիում քննարկել են դաստակի միկրովիրաբուժության զարգացման հեռանկարները: Թեման արդիական է հետպատերազմյան շրջանում։ Միկրովիրաբուժության կարիք ունեցող անձանց դիմելիությունն է ավելացել: «Որոշումը կայացվել է խոսել դաստակի վիրաբուժության մասին 44 օրյա պատերազմից […]
18:10 28.09.2021
Վարչատարածքային բաժանման մասին նախագծով նախատեսված է Հանրապետության 441 գյուղ խոշորացնել ու ձևավորել 37 համայնք: Ազատանն ընդգրկված է Ախուրյանի փնջում: Ախուրյան խոշորացված համայնքն, ըստ նախագծի, ներառելու է արդեն իսկ խոշորացված Ախուրյան ու Մարմաշեն համայնքները, ինչպես նաև ևս 10 գյուղ: Շիրակի մարզում վարչատարածքային բաժանման մասին նախագծով կձևավորվեն 4 խոշորացված համայնքներ՝ Ախուրյան, Աշոցք, Ամասիա և Արթիկ: Խորհրդային տարիներին […]
20:00 25.09.2021
Կանադայում ապրած ու ստեղծագործած հայազգի քանդակագործ, նկարիչ Գևորգ- Ջորջ Քասաբյանի անհատական ցուցահանդեսն է այօսր բացվել Գյումրիի Ստիլ պատկերասրահում։ Ներկայացված գործերը բոլորը մինիմալիստական ոճի են։Աշխատանքները արվեստագետը 2008 թվականին է տեղափոխել Հայաստան, երբ ընտանիքով որոշել են մշտական բնակության տեղափոխվել հայրենիք։ 50 տարի է արդեն Ջորջ Քասաբյանը ստեղծագործում է, աշխատանքները տարբեր թեմատիկաներով են։ Գևորգ-Ջորջ Կասաբյանը ծնվել է Հալեպ […]