TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+2.09 oC
Լուսինե Հայրապետյան

Լուսինե Հայրապետյան

Շիրակի մարզում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները և մանդատների հաշվարկը

18:08 06.12.2021

Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք և Արթիկ խոշորացվող  համայնքներում ընտրությունները համակարգում են թիվ 30, 32 և 33 տարածքային ընտրական հանձնաժողովները, որոնք ամփոփել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Համաձայն դրանց՝ Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցություններն ու դաշինքները հաղթահարել են անցողիկ շեմը։ Հիշեցնենք, կուսակցությունների համար 4, իսկ դաշինքների համար 6 %-ն է։ 4 խոշորացվող համայնքներում […]

̰
Ռուսական ռոբոտ-բանկիրները սկսել են աշխատել Օմանում

21:10 05.12.2021

Ռուսական «Պրոմոբոտ» ընկերութունը, որն աշխատում է Օմանի ազգային բանկի ֆինանսավորմամբ, մտադիր է այդ բանկում ներդնել ռոբոտ-խորհրդատուներ։ Ռուսական ռոբոտները խորհրդատվություն կտրամադրեն հաճախորդներին, կծանոթացնեն բանկի ծառայություններին, կպատասխանեն հաճախորդների հարցերին, կօգնեն փաստաթղթեր լրացնել, ինչը էականորեն կկրճատի բանկի աշխատակիցների ծանրաբեռնվածությունը։ Ռոբոտներն աշխատանքի առաջին փուլում կսկսեն խորհրդատվություններ տրամադրել։ 3 ամսից բանկի ղեկավարությունը կգնահատի դրանց աշխատանքի արդյունավետությունը և ռոբոտների կիրառությունն ընդլայնելու […]

̰
Գիտնականները պարզել են, թե ինչով են սնվել Սթոունհենջի շինարարները

19:30 05.12.2021

Հնագետները, վերջին շրջանում հայտնաբերած գտածոների հիման վրա փորձում են պարզել, թե ինչով են սնվել Սթոունհենջի շինարարները։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Մ․թ․ա 2500-ական թվականներին հայտնի մեգալիթների շինարարներն ապրել են Դարիգթոն Ուոլս բնակավայրում, որը գտնվում է Սթոունհենջից 3 կմ հեռու։ Գիտնականները պարզել են, որ տեղանքում կաղին, վայրի խնձոր, ընկույզ և այլ մրգեր են աճեցվել։ Ինչպես […]

̰
Մինչև 2030 թվականը Լուսին և Մարս թռչելու համար NASA-ն չի հասցնի մշակել տեխնոլոգիաները

16:35 05.12.2021

NASA-ն չի հասցնի ավարտել անհրաժեշտ հետազոտությունները Միջազգային տիեզերակայանից Լուսնի և Մարսի վրա երկարատև առաքելություն իրականացնելու համար։ Հայտնի է դարձել, որ այդ հետազոտությունները չեն հասցնի մինչև 2030 թվականը, երբ կավարտվի կայանի շահագործումը։ NASA -ն ստիպված է լինելու տիեզերագնացներին տիեզերք ուղարկել մեծ ռիսկով կամ հետաձգել երկարատև առաքելությունները։ Այդ առաքելությունների մի մասն իրականացվելու է մինչև 2034, մյուս մասը՝ […]

̰
Բրիտանիային կլիմայական փոփոխությունների պատճառով սպառնում են արտակարգ եղանակային պայմաններ

15:42 05.12.2021

Մեծ Բրիտանիային զգուշացվել է փոթորկի հետևանքով ավելի մեծ ավերածությունների մասին և կոչ է արվել պատրաստ լինել արտակարգ եղանակային պայմանների։ Այս մասին հայտնում է  Independent-ը։ Անցած շաբաթվա ընթացքում Անգլիայի և Շոտլանդիայի առանձին հատվածներին հարվածել է «Արվեն» փոթորիկը, որի արագությունը 100կմ/ժ է։ Հազարավոր տներ մինչ օրս մնում են առանց էլեկտրականության։ Փոթորիկը վնասել է էլեկտրահաղորդման լարերը, արմատախիլ արել […]

̰
Խիստ վտանգավոր աստերոիդը Երկրին կմոտենա դեկտեմբերի 11-ին

13:40 05.12.2021

330 մ․ տրամագծով աստերոիդը Երկրին կմոտենա դեկտեմբերի 11-ին, այս մասին նշում է ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժիչների լաբորատորիան։ 4660 Nereus կոչվող երկնային մարմինը Երկիր կթռչի մոտ 4 միլիոն կմ հեռավորության վրա։ Նշվում է, որ այս աստերոիդը հայտնաբերվել է 1982 թվականին։ ՆԱՍԱ-ի կողմից ներկայացված զեկույցների համաձայն՝ 4660 Nereus-ը պոտենցիալ վտանգավոր օբյեկտ է Երկրի համար։ Մասնագետները պարզաբանել են, որ […]

̰
Գյումրիի «Վառեմ-մարեմ»-ի հայտնի պատշգամբի և շենքի պահպանությունը վտանգված է․ հանրահռչակման գործը ստանձնել են «Վառեմ-մարեմ» արվեստանոցի երիտասարդները

19:58 04.12.2021

«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբը և պատմական շենքն ամբողջությամբ շարունակում են փլուզվել, իսկ պահպանության ուղղությամբ որևէ ձեռնարկում չի եղել՝ տարածքը մնում է բաց ու առանց սահմանազատման։ Անգամ այս վիճակում  կինոյի քաղաքի հայտնի  վայրը մնում է ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը։ Հարևանությամբ նորաստեղծ ու նույնանուն  «Վառեմ-Մարեմ»  արվեստանոցի երիտասարդները ստանձնել  են պատմական շենքի հանրահռչակման ու  պահպանման գործը։ […]

̰
Անդրկովկասում առաջին՝ Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցը նշում է հիմնադրման 100 ամյակը

17:37 04.12.2021

Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցը նշում է հիմնադրման 100 ամյակը։ 1921-ին է բացվել դպրոցը, որը սկզբում գործել է որպես նկարչական ստուդիա, ապա դարձել նկարչական դպրոց։ Այս տարիների ընթացքում մի քանի հասցե է փոխել, գործել է ոչ տիպային շենքերում։ Իսկ հիմա 100 ամյա դպրոցն արդեն աշխատանքային բարելավված պայմաններ ունի։ Քաղաքապետարանի աջակցությամբ հնարավոր է դարձել դպրոցի նկուղային […]

̰
Գյումրիում Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով միջնորդություններ է ներկայացրել պաշտպանական կողմը

19:39 03.12.2021

2018-ի դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոդկա թաղամասում Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է։ Այսօր միջնորդություններ է ներկայացրել ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևի պաշտպանը։ Միջնորդությունները վերաբերել են գործով առկա ապացույցների շարքում մի քանիսն անթույլատրելի ճանաչելուն։ Մինչ միջնորդությունների քննությանն անցնելը հրապարակվել է դիմումը, որը դատարանին  են ներկայացրել  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները, որոնք այսօր […]

̰
Վիրաբույժը սխալմամբ անդամահատել է պացիենտի առողջ ոտքը

20:44 02.12.2021

    Վիրաբույժը սխալմամբ անդամահատել է տարեց պացիենտի առողջ ոտքը։ Բժիշկը տուգանվել է 2,7 հազար եվրոյով։ Այս մասին հայտնում է The Guardian.-ը։ Պարբերականի տվյալներով՝ Ավստրիայի Ֆրայշտադ քաղաքի հիվանդանոց է ընդունվել 82- ամյա տղամարդ։ Նրա մոտ ստորին վերջույթի անդամահատման անհրաժեշտություն է առաջացել։ Հիվանդանոցի 43- ամյա բժշկուհին վիրահատությունից առաջ անդամահատման համար նշում է կատարել առողջ ոտքի վրա։ […]

̰
Շիրակի մարզում վարչատարածքային բաժանման փոփոխություն տեղի կունենա

20:27 02.12.2021

Շիրակի մարզում խոշորացումից հետո կձևավորվի 5 համայնք՝ Աշոցք, Ամասիա, Ախուրյան, Արթիկ և Անի։ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն, վերականգնվում են նախկին շրջանները։ Խոշորացվող համայնքների կազմում ընդգրկվում են այն բնակավայրերը, որոնք խորհրդային տարիներին եղել են համանուն նախկին շրջանի կազմում։ Ըստ այդմ՝ Շիրակի մարզում բնակավայրի կարգավիճակ են ստացել վաղուց չբնակեցված գյուղերը, նաև մեկ գյուղի վարչատարածքային բաժանման փոփոխություն […]

̰
Եվս մեկ երկրում հայտնաբերվել է Օmicron  շտամը

19:38 01.12.2021

Սաուդյան Արաբիայի պետական SPA լրատվական գործակալությունը հայտարարել է երկրում նոր Օmicron շտամով վարակման առաջին դեպքի հայտնաբերման մասին։ Վարակվածը Սաուդյան Արաբիայի քաղաքացի է, եկել է հյուսիսաֆրիկյան երկրից։ Իշխանությունները հայտնել են, որ արդեն մեկուսացրել են վարակվածին և այն մարդկանց, որոնց հետ նա շփվել է։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀԿ-ն զեկույց էր հրապարակել, որում նշվում էր, որ մուտացիաների […]

̰
Omicron-ը «շրջում էր» աշխարհում դեռևս հոկտեմբերից

18:53 01.12.2021

Նիգերիայում COVID 19-ի omicron շտամը հայտնաբերվել է դեռևս այս տարվա հոկտեմբերին վերցրած նմուշում՝ հայտնի դառնալուց մի քանի շաբաթ առաջ։ Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։ «Նիգերիա ժամանող ճանապարհորդների մոտ նախկինում հաստատված դեպքերի հաջորդականությունը ուսումնասիրելով՝ 2021 թվականի հոկտեմբերին կատարված  նմուշներում եղել է արդեն omicron-ի օրինակ»,- INTERFAX-ին ասել  է Նիգերիայի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Իֆեդայո Ադետիֆան։ Առաջին […]

̰
Ադրբեջանը Վրաստանին է վերադարձրել մինչև 90 տոննա վարակված կարտոֆիլ

18:38 01.12.2021

Ադրբեջանը Վրաստանին վերադարձրել է  89,6 տոննա վարակված  կարտոֆիլ, որը ներկրվել էր տվյալ երկրից։ Երեքշաբթի օրը այս մասին հայտնել է Trend գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալությանը։ Ինչպես նշվում է, գործակալության աշխատակիցները   ZE-DENT ՍՊԸ-ի կողմից ներմուծված կարտոֆիլի խմբաքանակից վերցրել են նմուշներ, որոնք ստուգման են ենթարկվել։ Սննդամթերքի անվտանգության ինստիտուտի լաբորատորիայում անցկացված հետազոտությունների  արդյունքում հայտնաբերվել է կարտոֆիլի […]

̰
Փոթորկի պատճառով Թուրքիայում բարձր վտանգավորության աստիճան է հայտարարվել

18:37 30.11.2021

Թուրքիայի 81 շրջաններից 67-ում օդերևութաբանական ծառայությունը հայտարարել է վտանգի բարձր մակարդակ՝ կախված տեղատարափ անձրևների և քամու ուժգնության հետ։ Այդ մասին հայտնում է Daily Sabah-ը։   Ծառայությունը հայտնել է, որ քամու ուժգնացում է սպասվում Սև, Էգեյան և Միջերկրական ծովերի հարակից շրջաններում։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ քամու ժամանակ կարող են տանիքներ պոկվել ու ծառեր արմատախիլ լինել։ Ըստ […]

̰
Ռաիսին կոչ է արել Ֆրանսիային միջուկային ծրագրի հարցով արդյունավետ բանակցություններ վարել

18:21 30.11.2021

Ֆրանսիայի և Իրանի նախագահներ Էմանուել Մակրոնը և Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Իրանի միջուկային ծրագրի վերականգնման համապարփակ պլանին, որը քննարկվում է «հնգյակի» և ԵՄ-ի հետ։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Մեկուկես ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային համագործակցության հարցերը և Covid-19-ի դեմ համատեղ պայքարը։ Էբրահիմ Ռաիսին ևս մեկ անգամ հայտարարել է Իրանի […]

̰
Եգիպտոսում վերականգնվել է սֆինքսների հնագույն ճեմուղին

19:37 27.11.2021

Եգիպտոսում երկարամյա վերականգնումից հետո բացվել է սֆինքսների հնագույն ճեմուղին, որը գտնվում է Կրնաակիի և Լուքսորի տաճարների միջև։ Բացման արարողությանը մասնակցել են Եգիպտոսի նախագահը, կառավարության անդամներ և դեսպաններ։ Վերականգնված ճեմուղու երկարությունը 2700 մետր է, լայնությունը՝ 76 մետր։ Ճեմուղու կառուցումը սկսվել է փարավոնների 18-րդ տոհմի գահակալության տարիներին (տոհմի ավելի հայտնի ներկայացուցիչներն են Թութմոս Երրորդը և Հաթշեփսուտ իշխանուհին)։ […]

̰
Բժիշկը նշել է առանց դեղորայքի արյան մեջ շաքարի մակարդակը իջեցնելու միջոցը

18:29 27.11.2021

Բժիշկ Մայքլ Մոսլին  խորհուրդ է տալիս երգելու միջոցով՝ առանց դեղամիջոցներ օգտագործման նվազեցնել  արյան մեջ  շաքարի մակարդակը։ Այս մասին նա ասել է   բրիտանական Daily Mail թերթին տված հարցազրույցում։   Նրա խոսքերով՝ երգեցողությունը  կնվազեցնի կորտիզոլ հորմոնի  մակարդակը, որը  արձագանքում է օրգանիզմում  սթրեսայի իրավիճակներին։։ «Սա, իր հերթին, պետք է իջեցնի արյան ճնշումը և շաքարի քանակը արյան մեջ (կորտիզոլը […]

̰
Iraqi Airways ավիաընկերությունը իրաքցի միգրանտների համար ևս երկու ավիաչվերթ կիրականացնի

17:58 27.11.2021

Iraqi Airways ավիաընկերությունը երկու ավիաչվերթ է ավելացրել, որոնք նախատեսված են ԵՄ երկրներ անցնել փորձող իրաքցի միգրանտներին տեղափոխելու համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել նույն ավիաընկերության երկու հումանիտար թռիչքների մասին։ Դրանցից առաջինով այսօր են միգրանտները Մինսկից Իրաքի Էրբիլ քաղաք տեղափոխվել։ Եվս մեկ թռիչք կիրականացվի այսօր կեսգիշերին։ Հիշեցնենք, նոյեմբերի 18-ին 400 միգրանտներ Մինսկից նույն ավիաընկերության ինքնաթիռով տեղափոխվել […]

̰
Գերմանիայում հայտնաբերվել է Covid-ի նոր շտամով վարակվելու դեպք

17:33 27.11.2021

Գերմանիայում հայտնաբերվել է Covid-ի նոր շտամով՝ Omicron-ով վարակվելու դեպք, հայտնում է Guardian-ը։ Վարակման կասկածելի դեպքը  գրանցվել է երկրի արևմուտքում՝ Էսսեն շրջանում։ Ըստ տեղական իշխանությունների, Omicron-ի նման ախտանշաններ են հաստատվել Հարավային Աֆրիկայից վերադարձած ճանապարհորդի մոտ։ Նա ներկայում գտնվում է մեկուսացման մեջ։ Հիմա ուսումնասիրվում են հիվանդի բուժհետազոտության  տվյալները, եթե հաստատվի, ապա սա կլինի Գերմանիայում Omicron շտամի հաստատված […]

̰
Պարզվում են Գյումրիում 6 տների տանիքում հրդեհի բռնկման պատճառները

17:10 27.11.2021

Անցած գիշեր հրդեհ է բռնկվել Գյումրիի Սունդուկյան փողոցում, որտեղ Գյումրիի հին բնակֆոնդն է։ Տներն իրար պատկից են, ու քանի որ լուսամուտ ունենալու հնարավորություն չունեն, լույսը տներ երդիկներից է ընկնում։ Հենց պատկից լինելու պատճառով գիշերը բռնկված հրդեհից հարևանությամբ գտնվող 6 տներն են տուժել։ Կեսգիշերն անց բնակիչներն արթնացել են ծխի ուժեղ հոտից ու տանիքների այրվող տախտակների ճարճաթյունից։ […]

̰
 Գյումրիում Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով սպանելու գործով ցուցմունք է տվել ամբաստանյալ ռուս զինծառայողը

19:37 26.11.2021

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը։ Այսօր ցուցմունք է տվել ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևը։ Հիշեցնենք, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողին մեղադրանք է առաջադրվել 2018-ի դեկտեմբերի 2-ին Սլաբոդկա թաղամասում կնոջը ծեծելով մահվան հասցնելու համար։ Անդրեյ Ռազգիլդեևը պատմել է, թե դեպքին նախորդած ժամերին որտեղ է գտնվել, իսկ գործում էական […]

̰
Շիրակի մարզի երեք գյուղերը սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ կգազաֆիկացվեն 3 տարվա ընթացքում

19:21 25.11.2021

Աշոցք խոշորացված համայնքի 3 գյուղերում՝ Բավրայում, Ղազանչիում և Սարապատում մեկնարկել են գազաֆիկացման աշխատանքները։ Աշոցքը գազաֆիկացման սուբվենցիոն հայտ էր ներկայացրել, որը հաստատվել է, և երեք գյուղերում ծրագիրը մեկնարկել է կառավարության 65 % և համայնքի 35 % համաֆինանսավորմամբ։   Հայաստանի հյուսիսում՝ Աշոցքում վառարանները տներից  չեն հանում տարին 12 ամիս։ 6 ամիս տաքանում են, մյուս 6 ամիսներին վառարանները […]

̰
Շիրակի մարզում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների տեղամասային կենտրոններն ու հանձնաժողովների կազմը հայտնի են

18:51 25.11.2021

Դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի ՏԻՄ ընտրություններում Աշոցքում կբացվի 26, Ամասիայում՝ 19, Ախուրյանում՝ 38 և Արթիկում 34 ընտրատեղամաս։ Տարածքային ընտրական հանձնաժողովները տեղամասային կենտրոնները համարակալել են և ձևավորել հանձնաժողովները։ Խոշորացվող համայնքներում տեղամասերի թիվը չի համապատասխանում բնակավայրերի թվին։ Պատճառը վարչատարածքային բաժանումն է, համաձայն որի՝ Ամասիայում և Ախուրյանում բնակավայրի կարգավիճակ են ստացել լքված գյուղերը, որտեղ բնակիչներ չկան, հետևաբար, տեղամասեր […]

̰
Արցախից Շիրակի մարզ տեղափոխված ընտանիքների բնակարանային պայմանները բարելավվում են բարեգործական ծրագրով

17:36 20.11.2021

44 օրյա պատերազմից հետո Շիրակի մարզ վերադարձան հիմնականում այն ընտանիքները, որոնք տարիներ առաջ էին Արցախ տեղափոխվել։ Ռազմական գործողությունների օրերին լքել էին իրենց բնակավայրերը նորից վերադառնալու հույսով։ Բայց երբ պարզ դարձավ, որ բնակավայրերի մեծ մասն անցել է թշնամու վերահսկողության տակ, առաջնային դարձավ այս ընտանիքների բնակարանային խնդիրը։ Բնակարանների վերանորոգման և զբաղվածության ապահովման հարցում Շիրակի և Գեղարքունիքի մարզեր […]

̰
Գյումրիում անցկացվել է աշխատանքի տոնավաճառ

20:24 19.11.2021

Ինչպես սահուն անցում կատարել մասնագիտական կրթությունից աշխատաշուկա․․․ Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն աշխատաշուկայի պահանջներին ու առաջարկին ծանոթացել են Գյումրիում անցկացված աշխատանքի տոնավաճառի օգնությամբ։ 100-ից ավելի գործատուներ թափուր աշխատատեղերն են ներկայացրել, որոնք համալրելու համար պահանջվում է գործազուրկի համապատասխան կրթական որակավորում։ Եվրամիության ֆինանսավորմամբ, «Մարդը կարիքի մեջ» հկ-ն Գյումրիում իրականացրել է «Անցում կրթությունից աշխատաշուկա» ծրագիրը, որի արդյունքում պարզել […]

̰
Գյումրիում փողոցաշինական և նոր տրանսպորտային ցանցի գործարկման աշխատանքները ձգձգվում են

19:20 18.11.2021

Գյումրիում ՎԶԵԲ և  սուբվենցիոն ծրագրերով 33 փողոց է հիմնանորոգվում։ Մի քանի փողոցներում աշխատանքները անավարտ են, գործը ձգձգվում է տարբեր պատճառներով։ Այս մասին այսօր ավագանու արտահերթ նիստի ավարտից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Նա նշել է, որ փողոցաշինական աշխատանքների ձգձգման պատճառները տարբեր են։ Հիմնականում  ենթակառուցվածքների անցկացման խնդիրներ կան հիմնանորոգվող փողոցներում։ […]

̰
Գյումրիի ավագանին արտահերթ նիստում հաստատել է քաղաքապետի տեղակալների թեկնածությունները

18:35 18.11.2021

Այսօր կայացել է Գյումրիի ավագանու արտահերթ նիստը, որի ընթացքում ավագանին հաստատել է քաղաքապետարանի 4 մշտական հանձնաժողովների նախագահների, տեղակալների թեկնածությունները։ Հանձնաժողովների ղեկավարների և տեղակալների պաշտոնները բաշխվում են ընտրությունների արդյունքներով՝ ըստ Դոնթի բանաձևի։ Համաձայն բանաձևի՝ 4 հանձնաժողովներից երկուսի նախագահներին ներկայացրել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, մյուս երկուսին՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Այս երկու կուսակցությունների միջև կնքված համագործակցության հուշագրով Գյումրիի […]

̰
Գյումրիում կայանված մեքենայում հրդեհ է բռնկվել․ կա տուժած

12:18 17.11.2021

Այսօր առավոտյան Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի մոտ կայանված մեքենա է այրվել։ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայում առայժմ անհայտ պատճառով կրակ է բռնկվել։ Այրվել է մեքենայի սրահի մի հատվածը։ Վարորդն այրվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Նրա մոտ ախտորոշվել են դեմքի և դաստակի 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներ։ «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը SHANTNEWS-ին հայտնել է, որ […]

̰
ԵՄ դադարել է կատարել ռեադմիսիայի պայմանագրի կետերը․ Լուկաշենկո

18:18 13.11.2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵՄ-ն Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելով չի կատարում ռեադմիսիայի մասին պայմանագրի կետերը և Մինսկը մտադիր չէ հավելյալ ծախսեր կատարել։ «Պայմանագիր ենք կնքել, համաձայն որի իրենք պետք է մեր երկրում կառուցեն շինություններ այն մարդկանց համար, որոնց մենք վերցնում ենք ռեադմիսիայի տակ։ Եվ մեր նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով, նրանք այդ ամենը չեն […]

̰
BACK_TO_TOP