TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+2.09 oC
Լուսինե Հայրապետյան

Լուսինե Հայրապետյան

Գյումրիի ավագանին հաստատել է քաղաքի 2022 թվականի բյուջեն

18:08 27.12.2021

Գյումրիի ավագանին այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում 2022-ի բյուջեի նախագծի ու համայնքի զարգացման հնգամյա ծրագրի հաստատումն են եղել։ Ավագանին հաստատել է նաև քաղաքապետարանի հաստիքացուցակը, որը փոփոխվել է, հայեցողական պաշտոններ են ավելացել։ Փոփոխությունը նաև տեղական բյուջեում կառավարության ֆինանսավորման չափին է վերաբերում։ 2022-ին Գյումրիին հասանելիք դոտացիայի չափն է նվազելու, փոխարենը՝ շուրջ 2 տոկոսով կավելանան եկամուտները […]

̰
Ուկրաինայի շուրջ իրավիճակի լարվածության պատճառով Շվեդիան բարձրացրել է զինված ուժերի պատրաստությունը

17:44 25.12.2021

Ուկրաինայի շուրջ իրավիճակի լարվածության պատճառով Շվեդիան բարձրացրել է զինված ուժերի պատրաստությունը։ Այս մասին  Dagens Nyheter թերթին տված հարցազրույցում ասել է Շվեդիայի գլխավոր շտաբի պետ Միքայել Բյուդենը։ «Այժմ Եվրոպայի և ԱՄՆ-ի ուշադրությունը սևեռված է Ուկրաինային և Ռուսաստանին, և այն ինչ տեղի է ունենում ցնցող է։ Ես մեր երկիրը պաշտպանելու պասատխանատռվություն ունեմ»,- ասել է նա։ Զինվորականի խոսքերով, […]

̰
Ռուս խաղաղապահները Արցախի երեխաներին ամանորյա նվերներ են փոխանցել

17:23 25.12.2021

ՌԴ ՊՆ հայտնում է, որ ռուս խաղաղապահները բարեգործների հետ համատեղ ամանորյա նվերներ են հանձնել Արցախի Մարտակերտի շրջանի 800 երեխաների։ Ռուս խաղաղապահները տոնական օրերին կանցկացնեն 70 հումանիտար ակցիա և ամանորյա նվերներ կհանձնեն  Արցախի շուրջ 8000 երեխայի։ Ավելի վաղ ՌԴ ԶՈՒ ռազմական ինքնաթիռները Մոսկվայից Երևան էին տեղափոխել հումանիտար բեռ՝ նախատեսված Արցախի երեխաների համար։ 20 տոննա կշռող հումանիտար […]

̰
Bloomberg-ը նշել է Եվրոպա ռուսական գազի մատակարարումների կրճատման պատճառը

20:27 24.12.2021

Այս շաբաթ ռուսական գազի մատակարարումները Եվրոպա կտրուկ նվազել են, իսկ պատճառն այն է, որ եվրոպացի գործընկերները արդեն սպառել են իրենց չափաքանակները։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հավաստի աղբյուրները։ РБК-ն նշում է, որ «Գազպրոմը» գազի արտահանումը դեպի Գերմանիա՝ տարանցիկ հիմնական ճանապարհով, դադարեցրել է դեկտեմբերի 21-ին։ Մատակարարումների ծավալի նվազումը պայմանավորված է հաճախորդների պահանջարկի նվազմամբ, բացատրել են […]

̰
ԱՄՆ-ում հավանության է արժանացել COVID-19-ի դեմ առաջին դեղահաբի կիրառությունը

18:53 23.12.2021

ԱՄՆ սննդամթերքի ու դեղորայքի որակի վերահսկողության սանիտարական ծառայությունը հավանության է արժանացրել կորոնավիրուսի բուժման համար նախատեսված առաջին դեղամիջոցը՝ Paxlovid-ը։ Դեղամիջոցն արտադրում է  Pfizer ընկերությունը։ Այն կվաճառվի դեղատոմսով և անհրաժեշտ է օգտագործել կորոնավիրուսի ախտանշանների ի հայտ գալուց և վիրուսի առկայությունը հաստատելուց անմիջապես հետո։   «Սա համավարակի դեմ պայքարի կարևոր քայլն է»,- հայտարարել է դեղորայքի և հետազոտությունների գնահատման […]

̰
Գյումրիի տեղական որոշ տուրքերի դրույքաչափերը նոր տարում կավելանան

19:58 22.12.2021

2022 թվականին, 2021-ի համեմատ՝ Գյումրիի տեղական բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումն ավելին կլինի։ Սա կանխատեսում է, որը հիմնված է կոնկրետ հաշվարկների վրա, որոնց հիմքում տեղական տուրքերի դրույքաչափերի ավելացումն է։ Ամեն տարեվերջին ավագանու հաստատմանն են ներկայացվում հաջորդ տարվա տուրքերի դրույքաչափերը։ Որոշ տեղական տուրքերի դրույքաչափերն ավելացել են։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է շինթույլտվությունների, արտաքին գովազդի, աղբահանության և թանգարաններ մուտքի […]

̰
ԱՄՆ ռազմական բժիշկները ստեղծել են պատվաստանյութ COVID-ի բոլոր շտամների դեմ

19:35 22.12.2021

ԱՄՆ-ի ռազմական բժիշկները ստեղծել են Covid 19-ի նոր պատվաստանյութ, որը կարող է արդյունավետ պայքարել բոլոր եղած և ապագայում սպասվող շտամների դեմ։ Սրա մասին գրում է Defense One-ը՝ հղում անելով վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Կայվոն Մոջարադին։ ԱՄՆ բանակի ազգային ռազմաբժշկական հետազոտական կենտրոնի գիտնականները հայտարարել են  Covid-19-ի բոլոր շտամների, այդ թվում նաև Omicron-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու մասին։ […]

̰
Կորոնավիրուսի պատճառով Չինաստանը 13 մլն մարդու է մեկուսացրել

19:04 22.12.2021

Չինաստանի հյուսիսում գտնվող Սիան քաղաքի իշխանությունները հրահանգել են բոլոր բնակիչներին մնալ տանը կորոնավիրուսի բռնկման պատճառով։ Պեկինը պատրաստվում է հյուրընկալել 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը, և երկիրը բարձր պատրաստվածության աստիճանի է բերվում։ Դեկտեմբերի 21-ին՝ չորեքշաբթի, Սիանի իշխանությունները հայտնել են կորոնավիրուսային վարակի 52 նոր դեպքի մասին։ «13 միլիոնանոց քաղաքի բոլոր բնակիչներին կարգադրվել է մեկուսանալ։ Օրական 2 անգամ […]

̰
Omicron-ը տարածվում է փոթորկի արագությամբ

18:38 22.12.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել երկրի քաղաքացիներին՝ կապված Omicron շտամի տարածման հետ։ Նախագահի հիմնական կոչը եղել է հետևյալը․ «Մեզ բոլորիս պետք է մտահոգի նոր շտամը, բայց խուճապի մատնվելու կարիք չկա»։ Բայդենը փորձել է հանգստացնել մտահոգ քաղաքացիներին՝ ասելով․ «Սուրբ Ծնունդն ու Ամանորն անցկացրեք խաղաղության մեջ և անպայման պատվաստված մարդկանց շրջապատում»։ Omicron-ը փոթորկի արագությամբ տարածվում […]

̰
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 274 միլիոնը

19:59 20.12.2021

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 274 միլիոնը։ Տվյալները  հրապարակել է Worldmeters-ը։ Համաճարակի սկզբից մինչ օրս աշխարհում Covid-19-ից մահացել է 5,36 միլիոն մարդ, ապաքինվել՝ 246 միլիոնը։ Այս պահի դրությամբ աշխարհում գրանցվել է Covid-19-ի 22,6 միլիոն ակտիվ դեպք։ Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը ԱՄՆ-ում է՝ 51,6 միլիոն դեպքով, որին հաջորդում է Հնդկաստանը՝ ավելի քան 34,7 միլիոն […]

̰
Omicron-ը թոքերում զարգանում է ավելի դանդաղ, քան մյուս շտամները

19:43 20.12.2021

Քեմբրիջի թերապևտիկ իմունոլոգիայի և վարակիչ հիվանդությունների ինստիտուտի հետազոտողները պարզել են, որ Omicron-ն ավելի դանդաղ է ազդում թոքերի վրա, քան COVID-19-ի այլ շտամները։ Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հիմնվելով հետազոտությունների վրա։ Գիտնականների կարծիքով՝ Omicron-ը չի առաջացնում ծանր ընթացք։ Այնուամենայնիվ, ըստ մասնագետների՝ պետք չէ  կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարը թուլացնել, քանի որ Omicron-ը  սկսել է շրջանցել մարդկանց […]

̰
Ռուսաստանը հրաժարվել է իրանական պղպեղից և թուրքական նռից

19:37 20.12.2021

  2021 թվականի նոյեմբերի 17-ից Ռուսաստանը դադարեցրել է պղպեղի և նռան ներկրումը Թուրքիայից, իսկ դեկտեմբերի 10-ից՝ թուրքական խաղողի ներկրումը, այս մասին հայտնում է Роспотребнадзор-ի կայքը։ Գերատեսչությունում նշում են, որ հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 7-ը ընկած ժամանակահատվածում Թուրքիայից և Իրանից 33 արտադրողի վեց տեսակի գյուղմթերքներում, այդ թվում՝ կիտրոն, մանդարին, պղպեղ, խաղող և նուռ, հայտնաբերվել են 12 թունաքիմիկատների […]

̰
Բելառուսը պատրաստ է իր տարածքում միջուկային զենք ընդունել

18:44 18.12.2021

ՆԱՏՕ-ի կողմից վտանգի դեպքում Բելառուսը պատրաստ է իր տարածքում միջուկային զենք ընդունել ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը RT Arabic հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով Բելառուսի ԱԳՆ դիտարկում է երկրի զինված ուժերում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը։ «Դա կլինի Լեհաստանի տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի ապագա հնարավոր գործողությունների առաջին պատասխանը»,-ասել է Մակեյը։ Ավելի […]

̰
Omicron շտամը հասել է Ուկրաինա

17:57 18.12.2021

Ուկրաինայում հայտնաբերվել է Omicron շտամով վարակման առաջին դեպքը։ Այս մասին հայատարարել է Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն։ «Ուկրաինայի հանրային առողջության կենտրոնում գիշերը կատարված հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է Omicron շտամով վարակման առաջին դեպքը։ Անձը, ում մոտ հայտնաբերվել է շտամը, վերադարձել է Արաբական Միացյալ Էմիրություններից, որտեղ  COVID-19-ով հիվանդի հետ է շփվել։ Պացիենտը բուժման փուլում է գտնվում »,- […]

̰
Մոլդովայում կոչ են արել Ռուսաստանի դեսպանին անցանկալի անձ հայտարարել

17:20 18.12.2021

Մոլդովայի նախագահի աշխատակազմի հարցերով հանձնաժողովի ղեկավար Իոն Հուզուն առաջարկել է Քիշնևում Ռուսաստանի դեսպան Օլեգ Վասնեցովին  անցանկալի անձ հայտարարել, այն պատճառով, որ նա մասնակցել է Մերձդնեստրի չճանաչված Հանրապետության առաջնորդ Վադիմ Կրասնոսելսկիի երդմնակալության արարողությանը։ «Մոլդովայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վադիմ Կրասնոսելսկին անցանկալի անձ է։ Հարկավոր է պաշտոնական որոշում կայացնել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հուզունը։ Ավելի վաղ Մոլդովայի […]

̰
Իրանում ահաբեկչական խմբավորում է վնասազերծվել

20:57 17.12.2021

Դեկտեմբերի 16-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  ցամաքային զորքերը  ահաբեկչական խմբավորում են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Խմբավորումը վնասազերծվել է Սարավան քաղաքում։ Բախման հետևանքով սպանվել է խմբավորման 4 անդամ։ Սպանված ահաբեկիչների մոտ հայտնաբերվել է մեծ քանակության զինտեխնիկա և զինամթերք։ Հաղորդվում է, որ խմբավորումը ահաբեկչական հարձակումներ էր պլանավորում Սարավան շրջանում։      

̰
Որոնք են տարբեր երկրների զինված ուժերում կիրառվող ամենահայտնի ուղղաթիռները

20:32 17.12.2021

Flight Global  պարբերականը հրապարակել է աշխարհի տարբեր երկրների զինված ուժերում կիրառվող ամենատարածված ուղղաթիռների լուսանկարները։ Ամենահայտնի ռազմական ուղղաթիռների առաջին հորիզոնականում ամերիկյան արտադրության բազմաֆունկցիոնալ UH-60 Black Hawk ուղղաթիռն է։ Դրանց կիրառությունը զինված ուժերում հասնում է 4000 միավորի։ Երկրորդ հորիզոնականում ռուսական  Ми-8/17 ուղղաթիռներն են։Իսկ երրորդ տեղում կյրկին ամերիկյան արտադրության AH-64 ուղղաթիռներն են,որոնցից կիրառվում է 1219 միավոր։    

̰
Գյումրիի 2022-ի բյուջեում կանխատեսվում է սեփական եկամուտների ավելացում տեղական տուրքերի դրույքաչափերի բարձրացման հաշվին

19:37 17.12.2021

Գյումրիի քաղաքապետարանի սեփական եկամուտները հաջորդ տարում կաճեն, ինչն էլ իր հերթին կապահովի 2022-ի բյուջեում սեփական եկամուտների ավելացում՝ 2021-ի համեմատ։ Այս մասին այսօր բյուջեի հանրային քննարկման ժամանակ հայտնել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարը։ Սեփական եկամուտների աճ է կանխատեսվում՝ ի հաշիվ տեղական տուրքերի դրույքաչափերի բարձրացման։ Քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։ […]

̰
Google-ն աշխատանքից կազատի չպատվաստված աշխատակիցներին

19:51 15.12.2021

Google-ի այն աշխատակիցները, որոնք հրաժարվում են պատվաստումից, կարող են ուղարկվել հարկադիր արձակուրդի, այնուհետև, ներքին կանոնակարգի համաձայն, հեռացվել ընկերությունից, սրա մասին հայտնում է CNBC-ն։ Ընկերության աշխատակիցները մինչև դեկտեմբերի 3-ը կարող էին  աշխատանքային պրոֆիլում ներբեռնել պատվաստման վկայականը։ Իսկ նոր կանոնների համաձայն՝ մինչև հունվարի 18-ը հրաժարվողները կուղարկվեն մեկամսյա վճարովի արձակուրդի, այնուհետև, եթե նրանք փոփոխություն չկատարեն, Google-ը կարող է […]

̰
Գյումրիի Տիգրան Մեծի 5 շենքի ամրացման նախագիծ կազմելու համար կառավարությունը գումար է հատկացրել

19:26 15.12.2021

Գյումրիի Տիգրան Մեծի 5 շենքը ընդգրկվել է ամրացման պետական ծրագրում։ Հոկտեմբերին կառավարությունը որոշում է կայացրել ու գումար հատկացրել շենքի ամրացման նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու համար։ Պատմաճարտարապետական արժեք շենքի մեկ մուտքը 2003-ին է ամրացվել «Լինսի» հիմնադրամի միջոցներով, մյուս 3 մուտքերի բնակիչները ամրացման ծրագրին սպասում են արդեն որերորդ տարին։ 2019-ին Տիգրան Մեծի 5-ի ու ևս 3 վթարային շենքերի […]

̰
Omicron-ը Եվրոպայում կգերիշխի հունվարից

19:18 15.12.2021

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ մինչև 2022 թվականի հունվարի կեսերը Omicron-ի նոր շտամը Եվրամիությունում կդառնա  կորոնավիրուսի ավելի հայտնի տարբերակը։ «ԵՄ-ն լավ է պատրաստվել Omicron-ի դեմ։ Եվրոպայի բնակչության 66,6%-ն արդեն  լիովին պատվաստված է կորոնավիրուսի դեմ։ Մենք ունենք ուժ և միջոցներ հիվանդությունը հաղթահարելու համար։ Այնուամենայնիվ, ես ցավում եմ, որ այս Սուրբ Ծնունդն էլ […]

̰
Հանրային քննարկման է ներկայացվել Գյումրիի հնգամյա զարգացման ծրագիրը

18:38 15.12.2021

Այսօր հանրային քննարկման է ներկայացվել Գյումրիի զարգացման հնգամյա ծրագիրը։ Համաձայն գործող կարգի՝ նոր քաղաքապետի լիազորությունները ստանձնելուց հետո չորսամսյա ժամկետում պետք է զարգացման ծրագիր ներկայացվի։ Գյումրիի դեպքում այն ավելի կարճ ժամկետում է կազմվել, արդյունքում ստացվել է թերություններով ու կիսատ կազմված ծրագիր։ Այսպիսին է եղել հանրային քննարկման մասնակիցների գնահատականը։ Մասնավորապես, քննարկման մասնակիցները նշել են, որ զարգացման ծրագրում […]

̰
Վրաստանի Ցիցիշվիլիի կլինիկայում կորոնավիրուսով վարակված 116 երեխա է հոսպիտալացվել

19:41 13.12.2021

Վերջին շրջանում Ցիցիշվիլիի մանկական կլինիկայում կորոնավիրուսային հիվանդությունների թվի նվազում չի գրանցվել։ jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին  Վրաստանի «Առաջին ալիքին» տված  հարցազրույցում հայտնել է կլինիկայի տնօրեն Մայա Չխաիձեն։ Այս փուլում հոսպիտալացվել է 116 վարակված երեխա, նրանցից 15-ը վերակենդանացման բաժանմունքում են։ Չխաձեի խոսքերով՝ երկու երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է։ «Մեզ մոտ դեռևս դեպքերի նվազման միտումներ չկան։ Հիվանդների թիվը […]

̰
Ֆրանսիան փակում է մզկիթները

18:26 13.12.2021

Ֆրանսիայում 21 մզկիթ փակվել է  «ծայրահեղականության դրսևորումների» պատրվակով, ևս վեցն էլ փակվելու են։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը LCI հեռուստաալիքի եթերում։ Միաժամանակ, Դարմանենը քննադատել է հանրապետականներին և ծայրահեղ աջերին այս օրենքին դեմ քվեարկելու համար։ Սրա պատճառով Ֆրանսիայում պատմության մեջ առաջին անգամ նման քանակության մզկիթներ փակվել են։ «Ֆրանսիայում  ևս 36 մզկիթներ […]

̰
Ռեմբրանտի նկարների տարիքը հաշվարկվել է կապարի իզոտոպների միջոցով

18:21 11.12.2021

Հոլանդացի քիմիկոսները պարզել են, որ Ռեմբրանտի, նրա ուսանողների և 17-րդ դարի այլ հոլանդացի նկարիչների նկարների ճշգրիտ տարիքը կարելի է հաշվարկել կապարի սպիտականերկի մեջ առկա կայուն իզոտոպներից։ Սա հնարավորություն է տալիս իրական աշխատանքը տարբերել կեղծից, գրում են գիտնականները Science Advances ամսագրում հրապարակված հոդվածում։ Մենք վերլուծել ենք սպիտակի իզոտոպային կազմը 77 նկարներում, որոնք նկարել են 17-րդ դարի […]

̰
Ջուլիետա Ղուկասյանի գործով կիրականացվի դիմանկարային և տեսալուսանկարային փորձաքննություն

17:42 10.12.2021

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը։ Դատարանին այսօր շարունակել է միջնորդություններ ներկայացնել պաշտպանական կողմը։ Նախորդ դատական նիստին ներկայացված միջնորդությունները վերաբերում էին երկրից բացակայող վկաներին ծանուցելուն և մի քանի ապացույցներ անթույլատրելի ճանաչելուն։ Նախորդ նիստի ընթացքում դատարանը բավարարել էր դիմանկարային և տեսալուսանկարային փորձաքննություն նշանակելու մասին պաշտպանական կողմի […]

̰
Կառավարությունը չի համաֆինանսավորի հակակարկտային կայանների տեղադրման ծրագրերը

20:05 09.12.2021

Կառավարությունն այլևս չի համաֆինանսավորի հակակարկտային կայանների տեղադրման սուբվենցիոն հայտերը։ Մասնագիտական ուսումնասիրություններից հետո հակակարկտային կայանների արդյունավետությունը գնահատվել է ցածր և, ըստ մասնագետների, դրանք առաջացնում են բնապահպանական և մթնոլորտային մի շարք խնդիրներ: Շիրակի մարզում 196 հակակարկտային կայան է տեղադրված։ Բոլորը համայնքային սեփականություն են։ Գյուղապետարանները իրենց բյուջեների հաշվին են գնել ու տեղադրել։ Միայն 97 կայան վերջին 3 տարիներին […]

̰
Աղետից 33 տարի անց Գյումրիում դեռ 2770 տնակ կա

19:00 07.12.2021

33 տարի անց Գյումրիում դեռ 2770 տնակ կա, որոնց թվում են այն ընտանիքները, որոնք բնակարանի փոխհատուցում չեն ստացել։ Այդպիսի ընտանիքների թիվը 410-ն է։ Այս ընտանիքները չեն ընդգրկվել բնակապահովման պետական ծրագրերում տարբեր պատճառներով։ Փաստաթղթեր չեն ներկայացրել կամ հրաժարվել են հասանելիք բնակարաններից։ Քիչ չեն նաև այն ընտանիքները, որոնք բնակարան ստացել են, վաճառել ու վերադարձել տնակ։ Քաղաքապետարանի տվյալներով՝ […]

̰
Շիրակի և Լոռու մարզերում բնակարանային ծրագիրը ունենալու է շարունակական բնույթ․ ՀՀ փոխվարչապետ

18:15 07.12.2021

Քննարկվում են Գյումրիում բնակապահովման ծրագրի շարունակականության տարբերակները՝ բնակարանի գնման վկայագիր, թե բնակարանաշինություն։ Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։ Ըստ փոխվարչապետի, Գյումրիում ենթակառուցվածքների և բնակարանային ապահովման ծրագրերի շարունակության հարցը քննարկվելու է քաղաքաշինության կոմիտեում։ «Երեք տասնամյակների ընթացքում երկրաշարժի հետևանքները դեռ չեն վերանում մեր քաղաքից ընդհանրապես աղետի գոտուց, բայց, բարեբախտաբար, պետք է […]

̰
Անելու ենք հնարավորը, որպեսզի օր առաջ լուծենք Շիրակում աղետի հետևանքով ծառացած խնդիրները․ ՀՀ փոխվարչապետ

16:16 07.12.2021

Երկրաշարժի զոհերի հիշատակին Գյումրիում ավանդաբար մատուցվել է հոգեհանգստի կարգ, ծաղկեպսակներ են դրվել ու ծաղիկներ խոնարհվել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» անունը կրող հուշարձանին։ Հոգեհանգստի արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, քաղաքային ու մարզային իշխանությունների, նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականները։ «Հարգանքի տուրք մատուցելով՝ պետք է ևս […]

̰
BACK_TO_TOP