18:33 11.07.2023
Շիրակի մարզում կատարված ցանքի, տեղումնառատ գարնան ու ամռան արդյունքում կուտակված ոռոգման ջրի ծավալները, նաև հարկահավաքության տվյալներն այսօր ներկայացվել են Շիրակի մարզխորհրդի հերթական նիստում։ Ընդհանուր առմամբ, բոլոր ցուցանիշներով Շիրակի մարզում աճ են արձանագրել, իսկ դրան նպաստող գործոնները տարբեր են՝ սկսած պետական ներդրումներից մինչև մասնավոր սեկտորի մասնակցություն, ինչը հիմնականում վերաբերում է քաղաքաշինության ոլորտին։ Մինչ մարզխորհրդի օրակարգի բուն […]
21:00 20.06.2023
Աշոցքի Կոճոռ թաղամասի փայտյա երկհարկանի կացարանների տեղում կկառուցվեն նոր շենքեր։ Կառավարության որոշմամբ հաստատվել է Կոճոռի 164 ընտանիքների բնակապահովման հարցը։ Ի սկզբանե երեք տարբերակ էր քննարկվում՝ փայտյա կացարանների վերանորոգում, բնակարանի գնման վկայագրերի տրամադրում կամ նոր բնակֆոնդի կառուցում։ Հաշվի է առնվել բնակիչների կարծիքը և ընտրվել է երրորդ տարբերակը՝ բնակարանաշինությունը։ Այն այժմ նախագծանախահաշվային փուլում է։ Այսօր Աշոցքում անցկացվել […]
18:17 13.06.2023
Այսօր Հանրապետության ԲՈՒՀ-երի դիմորդները քննություն են հանձնել օտար լեզուներից։ Վերջին տարիների վիճակագրությունն անփոփոխ է՝ օտար լեզուներից հայտագրումների առումով առաջատարն անգլերենն է, ինչը պայմանավորված է սրանով, որ ԲՈՒՀ-երի շատ բաժիններում անգլերենի միասնական քննությունը պարտադիր է։ Գյումրիում օտար լեզվի քննությունն անցկացվել է երկու քննական կենտրոններում։ Միայն թիվ 21 հիմնական դպրոցի քննական կենտրոնում անգլերենից քննություն հանձնողների թիվը 113 […]
17:11 10.06.2023
Գյումրին պետք է տնակներից և ոչ հիմնական շինություններից ազատվի մինչև 2027 թվականը։ Սա կառավարության հայեցակարգն է, որով ենթադրվում է տնակների ապամոնտաժում, դրանցում ապրող ընտանիքների բնակարանային խնդրի ուսումնասիրում և բնակապահովում։ Համապատասխան որոշումը գործադիրը կայացրել է անցած տարի աշնանը։ Համաձայն դրա, բնակարան ստացած ընտանիքների տնակները պետք է ապամոնտաժվեն։ Զուգահեռ հստակեցվում է փոխհատուցման ձևն այն ընտանիքների համար, որոնք […]
23:58 04.06.2023
Մարդն իր գործունեության հետևանքով լրջորեն վնասել է Երկիր մոլորակի «առողջությունը»։ Այն չի համապատասխանում անվտանգության 8 չափորոշիչներից 7-ին։ Այսպիսի եզրակացության է եկել գիտնականների միջազգային Earth Commission խումբը։ Երկիր մոլորակի վիճակը գնահատվում է մի քանի գործոններով։ Դրանք են կլիման, ջրային ռեսուրսները, հողում առկա սնուցող նյութերը, օդի վիճակը, բիոսֆերան, ինչպես նաև ածխածնային ցիկլը։ Գիտնականների կանխատեսումներով Երկրի էկոհամակարգերը շուտով […]
23:35 04.06.2023
Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները նշել են, թե քանի մոլորակ կա Ծիր Կաթինի փոքր և սառը աստղերի շարքում։ Պարզվել է, որ մոլորակների 1/3-ը իր լուսատուներին շատ մոտ է պտտվում դրանցից կյանքի համար անհրաժեշտ լույս և ջերմություն ստանալու համար։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են PNAS. ամսագրում ։ Արևի նման մոլորակները մեր գալակտիկայում եզակի են։ Սովորաբար լուսատուներն ունենում են համեմատաբար […]
22:46 04.06.2023
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի մասնագետները ստեղծել են աշխարհում միակ լաբորատոր կոշիկները, որոնք հնարավորություն են տալիս ուսումնասիրել Մանկական ուղեղային կաթվածով երեխաների քայլքը։ Այս մեթոդը հնարավորություն է տվել առաջին անգամ գնահատել ոտնաթաթի բարձրությունը և՛ շարժման, և՛ դադարի վիճակում, ինչն անհրաժեշտ է պացիենտի առողջացման համար։ Գիտնականները վերականգնում են հոդերի և կմախքի շարժումները լուսաանդրադարձնող մարկերների օգնությամբ։ Նրանք պացիենտի մարմնի […]
19:53 04.06.2023
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ Կարմիր թզուկների ժայռոտ մոլորակների մոտ մեկ երրորդը, որոնք գալակտիկայի ամենատարածված աստղերն են, ունեն օպտիմալ ուղեծիր, որպեսզի դրանց վրա գոյություն ունենան օվկիանոսներ։ Սրանով իսկ հնարավոր է այս մոլորակների վրա կյանք փնտրել։ Այս մասին հայտնել է Ֆլորիդայի համալսարանի մամուլի ծառայությունը։ Վերջին տարիների ընթացքում գիտնականները հայտնաբերել են մի քանի մոլորակներ, որոնք հավակնում են […]
18:22 04.06.2023
Չինական «Շենչժոու-16» տիեզերանավի գործարկումից հետո տիեզերքում միաժամանակ գտնվող մարդկանց թիվը հասել է 17-ի, ինչը համարվում է ռեկորդ։ Նախորդ ռեկորդը սահմանվել է 2021թ սեպտեմբերի 16-ին, երբ տիեզերքում միաժամանակ գտնվել էր 14 մարդ։ Չինական տիեզերանավը տիեզերք է դուրս եկել մայիսի 30-ին։ Բացի դրանից, միջազգային տիեզերակայանում է գտնվում ռուսական «Սոյուզ МС-23», ամերիկյան «Crew Dragon» և մասնավոր ընկերության պատկանող […]
16:03 04.06.2023
Եվրոպացի և ամերիկացի գիտնականների խումբը պարզել է, որ գլոբալ տաքացման հետևանքով առաջիկա տասնամյակների ընթացքում 6-16 տարին մեկ երաշտ կգրանցվի ԱՄՆ և Չինաստանի ցորենի շտեմարան համարվող շրջաններում։ Սա լուրջ վնաս կհասցնի ամբողջ աշխարհի պարենային անվտանգությանը։ Անոմալ եղանակային պայմանները համարվում են գլոբալ տաքացման հետևանք։ Գիտնականները նկատի ունեն անոմալ տաք եղանակները ձմռանը, ամռան տապը, տևական անձրևները, երաշտը և […]
19:36 26.05.2023
Այսօր Հանրապետության միջնակարգ ու ավագ դպրոցներում նաև վարժարաններում հնչել է վերջին զանգը։ Իսկ հիմնական դպրոցներում վերջին դասի միջոցառում է անցկացվել 9-րդ դասարանցիների համար, թեև 9-րդ դասարանցիների համար դպրոցական տարիները դեռ ավարտված չեն։ Շրջավարտների պաշտոնական թվերը ներկայացվում են միայն 12-րդ դասարանցիների համար։ Ըստ այդ թվերի, Շիրակի մարզում այս տարի շրջանավարտների թիվը 1710 է։ Նրանցից 57-ը ոսկե […]
18:52 15.05.2023
Գյումրիի պետական ԲՈՒՀ-երն այս տարի, նախորդի համեմատ, ավելի շատ դիմորդներ ունեն։ Սա ցույց են տալիս դիմում-հայտերի ընդունման արդյունքները։ Գյումրիի պետական ԲՈՒՀ-երի շարքում ամենաշատ հայտագրած մասնագիտությունները, ըստ այդմ, նաև ամենաշատ հատկացված տեղերը Շիրակի պետական համալսարանն ունի։ Բայց արդեն որերորդ տարին դիմորդների թիվն ավելի պակաս է, քան հատկացված տեղերը։ 421 անվճար ու վճարովի տեղեր ունի համալսարանը, իսկ […]
18:44 15.05.2023
Ամերիկացի գիտնականները ռիբոնուկլեինաթթու-պատվաստանյութը օգտագործել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature. ամսագրում։ Ըստ ամերիկացի գիտնականների ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը շարունակում է մնալ ամենատարածվածը։ Այն տարեկան ախտորոշվում է 432 հազար մարդու մոտ։ Իսկ ուռուցքի հայտնվելուց 5 տարի հետո փրկվում է պացիենտների մոտ 9%-ը։ Գիտնականները հիվանդներից անջատել են ուռուցքային բջիջները, ուսումնասիրել են դրանք և […]
23:47 14.05.2023
Սթրեսն այն հիմնական գործոնն է, որի պատճառով կանանց մոտ երկու անգամ ավելի շատ է ախտորոշվում Ալցյամերի հիվանդություն, քան տղամարդկանց մոտ։ Այսպիսի եզրահանգման են եկել Վաշինգտոնի համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Brain ամսագրում։ Կանանց մոտ Ալցհայմերի հիվանդության ախտորոշումը հիմնականում պայմանավորված է տարիքից։ Կանանց կյանքի տևողությունն ավելի երկար է, քան տղամարդկանցը, իսկ Ալցհայմերը առաջանում է հենց […]
22:37 14.05.2023
Քաղցկեղի ուսումնասիրման գերմանական կենտրոնի գիտնականները պարզել են, որ վիտամին D-ի օգտագործումը կարող է նվազեցնել մահացությունը քաղցկեղից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ageing Research Reviews. ամսագրում։ Գիտնականները համադրել են կենտրոնում կատարված 14 հետազոտությունների արդյունքները, որոնց մասնակցել է 105 հազար մարդ։ Ամեն օր ոչ մեծ չափաքանակներով վիտամին D3-ի օգտագործումը մահացությունը քաղցկեղից նվազեցրել է 12%-ով։ Իսկ մեծ չափաքանակներով և […]
21:54 14.05.2023
Չինացի գիտնականները պարզել են, որ օրական երկու բաժակ սուրճի կամ թեյի օգտագործումը նպաստում է աչքի ցանցաթաղանթի առողջությանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում։ Գիտնականները մոտ 35 հազար մարդու շրջանում հարցում են կատարել, պարզել են, թե նրանք օրական ինչքան սուրճ և թեյ են օգտագործում։ Ըստ այդմ՝ հարցման մասնակիցներին 4 խմբերի են բաժանել։ Պարզվել է, որ սուրճի […]
21:44 14.05.2023
Tesla-ի Model S Plaid մոդելի էլեկտրական մեքենան կարող է զարգացնել մինչև 322 կմ/ժ արագություն։ Այս մասին հայտնում է Electrek պարբերականը։ 2021 թվականին, երբ թողարկվեց այս մոդելի առաջին մեքենան արագությունը կազմում էր 262կմ/ժ։ Արագությունն ավելացնել հնարավոր կլինի մեքենայի վերազինման շնորհիվ։ Վերազինումը ներառում է ծրագրային նորացում, ալյումինե անիվներ, արգելակման հեղում, հատուկ անվադողեր և ուժեղացված արգելակային բարձիկներ։ Track […]
20:53 14.05.2023
Շատ մարդիկ չեն կարողանում ստել կամ գաղտնիքը թաքցնել մեկ պարզ պատճառով, որ նրանք այդ ժամանակ պարզապես կարմրում են։ Այս մասին «Газете.Ru»-ին ասել է մանկական նյարդաբան Նատալյա Կոնշինան։ Նեյրոֆիզիոլոգը նշել է, որ բոլոր կենդանի էակներից միայն մարդն է, որի այտերը ամոթից կարմրում են։ Գիտնականները կարծում են, որ հենց կարմրելու վախն էլ ստիպում է շատ մարդկանց չստել […]
17:39 14.05.2023
Չորային կլիման պատուհասել է Պորտուգալիայի տարածքի 90 տոկոսին։ 2023-ի ապրիլին Պորտուգալիայում էքստրեմալ ՝չորային եղանակներ էին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Չորային եղանակներից ամենաշատը տուժել են երկրի հյուսիս-արևելյան և հարավային շրջանները։ Իսկ ամենաշատ տուժած ոլորտն, իհարկե, գյուղատնտեսությունն է։ Պորտուգալիայի իշխանությունները օգնության ակնկալիքով դիմել են Եվրահանձնաժողովին։ Ավելի վաղ նաև Իսպանիայում նաև առանց ոռոգման ջրի մնալու վտանգ կար։ […]
16:45 14.05.2023
Արվեստի բնագավառի աշխատակիցները հանդես են եկել տարբեր ոլորտներում արհեստական բանականության ներդրման դեմ։ Տարբեր ոլորտների աշխատակիցներ պարբերաբար մտավախություն են հայտնում, որ մոտ ապագայում իրենց կփոխարինի արհեստական բանականությունը։ Իսկ արվեստի բնագավառի մարդիկ չեն ուզում արհեստական բանականության հետ կիսել իրենց փողերն ու փառքը։ Այս մասին գրում է «Коммерсантъ».-ը։ Իրենց մտավախությունն են հայտննել կինոռեժիսորները, հնչյունավորող-դերասանները։ Արհեստական բանականությունը մտահոգում է […]
14:22 14.05.2023
2024 թվականի սմարթֆոններ iPhone 16 Pro и 16 Pro Max -ի էկրանները կունենան համապատասխանաբար 6,3 և 6,9 դյույմ տրամագիծ։ Այս մասին Twitter-ում հայտնել է Display Supply Chain Consultants ընկերության հիմնադիր և վերլուծաբան Ռոսս Յանգը։ Նա նշել է, որ էկրանի այս պարամետրերը օրինակելի են։ Վերջին շրջանում Pro և Pro Max սմարթֆոնների էկրանները 6,1 և 6,7 […]
18:39 10.05.2023
Հայաստանը ապրիլի 30-ից մայիսի 6-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացած միջազգային 57-րդ Մենդելեևյան օլիմպիադայում նվաճել է 2 մեդալ՝ արծաթե և բրոնզե։ Մեր երկիրը ներկայացրել է պատանի քիմիկների խումբը, որի կազմում 4 աշակերտներ են Երևանից, Վանաձորից և Գյումրիից։ Բրոնզե մեդալը նվաճել է Գյումրի «Ֆոտոն» վարժարանի բնագիտական հոսքի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մխիթարյանը։ Հարազատ կրթօջախում այսօր […]
19:51 02.05.2023
Ընթացիկ տարում կապիտալ ներդրումների ծավալները Շիրակի մարզում կկազմեն 22 մլրդ 100 մլն դրամ։ Սա ընդգրկում է ճանապարհների, դպրոցների, մշակութային ու մարզական կառույցների վերանորոգում և նոր շենքերի կառուցում, բնակարանաշինություն, որը մասնավոր և բարեգործական միջոցներով է։ «Իրականացվելու են շուրջ 22 մլրդ 100 մլն գումարի կապիտալ ներդրումներ։ Առաջինը բնակարանաշինությունն է։ Այս պահին իրականացվում է 3 բնակելի համալիրների կառուցում՝ […]
18:53 02.05.2023
Շիրակի մարզում գարնանացանի աշխատանքներն են ընթացքի մեջ, իսկ աշնանացանի ծավալներն ավելացել են։ Սա գյուղատնտեսության վարչության պետի հաշվետվության արդյունքներն են։ Անցած տարվա աշնանը մարզում 18 հազար 203 հեկտար ցորեն է ցանվել, ինչը նախորդ տարվա համեմատ ավելին է 5523 հեկտարով։ Սա, ըստ վարչության պետի, աշնանացան ցորենի խթանման պետական ծրագրի արդյունքում է, որի շրջանակներում Շիրակի մարզի 6302 հողատեր […]
18:21 02.05.2023
Ինչքան շատ միջոց ունի համայնքը, այդքան ավելի շատ են հնարավորությունները խոշորացված համայնքի կազմում տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Իսկ համայնքների միջոցներն առաջին հերթին գոյանում են սեփական եկամուտների կատարումից։ Առաջին եռամսյակում մարզի 6 խոշորացված համայնքներում միասին սեփական եկամուտների հավաքագրումը 91 մլն դրամով թերակատարվել է։ Երկու համայնքներ հավաքագրման միջին ցուցանիշ չեն ապահովել։ Խոսքը՝ Աշոցք և Ախուրյան համայնքների մասին […]
23:55 16.04.2023
Ռուս մասնագետները կարողացել են ստեղծել, այսպես կոչված, խառն իրականության ակնոցների նախատիպը։ Դրանք կարելի է կիրառել բժշկության, կրթության ոլորտներում, արտադրության մեջ, իսկ ապագայում ակնոցները կկարողանան փոխարինել սմարթֆոններին։ Այժմ ակնոցները փորձարկվում են երկու գործարաններում։ Հիմքում պատկերի փոխանցման տեխնոլոգիան է հայելու միջոցով՝ ճառագայթների բեկման մեթոդով։ Ակնոցների մեջ օգտագործվում է պրոյեկցիոն էկրան և ստերեո տեսախցիկ։ Ակնոցները կառավարվում են ժեստերով։ […]
23:29 16.04.2023
Ռուս և ամերիկացի նեյրոֆիզիոլոգները պարզել են, որ աուտիզմ ունեցող երեխաների մոտ խոսքի խանգարումները կարող են ուղեղում գորշ նյութի պակասի հետևանք լինել։ ԱՀԿ տվյալներով աուտիկ սպեկտրի խանգարումներ հանդիպում է Երկիր մոլորակի վրա ապրող ամեն 100-րդ երեխայի մոտ և հիվանդների թիվը տարեկան 13%-ով ավելանում է։ Մասնագետները աուտիզմի առաջացումը բացատրում են գենետիկայով նաև արտաքին միջավայրի ազդեցություններով։ Ռուս և […]
22:58 16.04.2023
Թեքսասի համալսարանի գիտնականները պարզել են, որ մինչ բեղմնավորումը երեխայի հոր կողմից ալկոհոլի օգտագործումը կարող է պտղի մոտ առաջացնել ալկոհոլային սինդրոմ, գլխուղեղի և դեմքի զարգացման խանգարումներ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Investigation ամսագրում։ Պտղի ալկոհոլային սինդրոմը բնածին արատների շարք է, որը պայհմանավորված է էլիթ սպիրտի ազդեցությամբ։ Սինդրոմի հետևանքով երեխան ֆիզիկապես և մտավոր թերզարգացած […]
22:07 16.04.2023
ԱՄՆ մոլեկուլյար կենսաբանները և գենետիկները հայտնաբերել են 145 գեն, որոնք առավել շատ են ազդում կաթնասունների ոսկորների բջիջները միացնող հյուսվածքների զարգացմանը։ Գիտնականներն այս հետազոտությունը կատարել են երկարատև փորձարկումների շրջանակում։ Այս փորձարկումների արդյունքում գիտնականները պատահաբար մուտացիայի են ենթարկել գենոմը CRISPR/Cas9 հետ մեկտեղ և ուսումնասիրել են, թե մուտացիան ԴՆԹ-ի առանձին հատվածներում ինչպես է ազդում ոսկորների միացման հյուսվածքի աճի […]
20:26 16.04.2023
ԱՄՆ Հարավ-Արևմտյան համալսարանի գիտնականները պարզել են, որ արհեստական բանականությունը կարող է մարդու ձայնի փոփոխության միջոցով վաղ փուլում հայտնաբերել Ալցհայմերի հիվանդությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alzheimer’s & Dementia: Diagnosis, Assessment & Disease Monitoring. ամսագրում Գիտնականները 206 մարդու բնական ձայն ստանալու համար օգտագործել են ժամանակակից միջոցներ։ Դրանցից 114-ի մոտ առկա են եղել աննշան փոփոխություններ։ Եվ այդ փոփոխությունները […]