22:48 14.02.2020
Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը ներկայացրել է Ջեյմս Բոնդի ֆիլմի համար գրված երաժշտությունը: Այն կոչվում է նույնկերպ, ինչ ֆիլմը` «Մահանալու ժամանակ չկա»: Բիլլին ասել էր, որ այդ ֆիլմի համար երաժշտություն գրելը մեծ պատիվ է իր համար:
17:44 12.02.2020
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության այսօրվա նիստին լրացուցիչ հարցաքննության համար հրավիրվել էր քրեական գործից անջատված մասով մեղադրյալ, առաջինը համաներմամբ ազատության մեջ հայտնված Էդգար Սողոմոնյանը, որը քրեական գործի նախաքննական փուլում, ըստ ամբաստանյալների, սուտ ցուցմունք է տվել իրենց դեմ: Պաշտպանների, ամբաստանյալների, մեղադրողների և դատավոր Մեսրոպ Մակյանի բոլոր հարցերին Էդգար Սողոմոնյանը հրաժարվեց պատասխանել: Ահա մեկ հատված այդ հարցուպատասխաններից: […]
23:25 11.02.2020
Որքան էլ «աստղերը» թվան վերերկրային, նրանք էլ սովորական մարդիկ են, և հայտնվում են ամենաանհարմար իրավիճակներում: Հատկապես այդ պահերը տեսանելի են դառնում, երբ կատարվում են «Կարմիր գորգին», միլիոնավոր մարդկանց, տեսախցիկների ու հեռուստադիտողների աչքի առջև: Անհարմար իրավիճակներում ի հայտ են գալիս դիզայների մատուցած գերթանկարժեք հագուստների բոլոր թերությունները, «թույլ միացումներն» ու «չնախատեսված ծալքերը»: Եթե հաշվի առնենք, որ «աստղերն […]
12:44 11.02.2020
«Սահմանադրական դատարան դիմելու դիմումի կմախքն արդեն կա, թե ինչ խախտումներ են իրականացվել: Ես և Տարոն Սիմոնյանը պատրաստ էինք այդ դիմումը դատարանում ներկայացնելու, բայց համապատասխան թվով ստորագրություներ «Լուսավոր Հայաստանը» չունի: Ուստի այդ հարցը փակված է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
12:35 11.02.2020
ԱԺ-ում այսօր մամուլի ասուլիս է հրավիրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Էդմոն Մարուքյանն ասել է , որ Աժ-ի հայտնի նիստից հետո «ատելության գեներացիա» է տեղի ունենում երկրում: Իրենք և իրենց թիմակիցները ստանում են սպառնալիքներ պարունակող նամակներ, սակայն իրավապահներն ուշադրություն չեն դարձնում այդ փաստին: «Մենք դիմել ենք գլխավոր դատախազին, հենց երեկ ինձ ասում էին հրապարակի էդ տեքստը, ես […]
11:32 11.02.2020
«Հանրաքվեի գաղափարին մենք կողմ ենք եղել, Մելքումյանը ելույթ ունեցավ, ասեց մեր տեսակետը, որ մենք պատրաստ ենք 24-ժամյա աշխատանքի, որ լիարժեք քննարկենք, իրավական կողմը պահենք: Սպասում էինք արձագանքի, որ արձագանք չեղավ, դրա համար էլ մենք չմասնակցեցինք քվեարկությանը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Հարցին, թե արդյո՞ք ժողովուրդը «այո» կասի հանրաքվեի ժամանակ, Ծառուկյանն […]
23:40 10.02.2020
Անգլիայում ինքնաթիռի արտակարգ վայրէջքը ուժեղ փոթորկի ժամանակ նկարահանվել է և հայտնվել համացանցում: Կադրերում պարզ երևում է, որ Wizz Air ավիաընկերության օդանավը փորձում է մոտենալ Բիրմինգհեմի օդանավակայանին «Սիարա» փոթորկի ժամանակ: Սկզբում օդանավը սաստիկ քամուց ճոճվում է աջուձախ, հետո՝ անկյան տակ մոտենում թռիչքուղուն։ Մեկնաբանություններում օգտատերերը գրել են, որ հենց այսպիսի իրավիճակներում է, որ պետք է ծափահարել օդաչուներին: […]
21:37 10.02.2020
Հոլիվուդում կարծիք կա, որ երբ Նատալի Պորտմանը ժպտում է, ոչ ոք չի նկատում, թե ինչ է նա հագել: Այդուհանդերձ, «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ գեղեցկուհի Նատալի Պորտմանի զգեստը քննադատաները գնահատել են «սկանդալային», գրում է CNN-ը: Դերասանուհին եկել էր Dior -ի սև, թափանցիկ զգեստով, որը նախշազարդված էր ոսկեգույն թելերով: Ուսերին սև, երկար թիկնոց էր, որի վրա գրած են […]
15:30 10.02.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներն այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել, որից հետո լրագրողները կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի կարծիքն են հարցրել Սահմանադրական հանրաքվեի օրինականության վերաբերյալ: «էն գործընթացները, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում, բխում են էն առաջնահերթություններից, որոնք սահմանվել են 2018-ի ապրիլ-մայիսին և դրան հաջորդած ընտրությունների ժամանակ: Դրա արդյունքում ձևավորված կառավարությունը գործում է […]
13:32 10.02.2020
ԱԺ տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է միգրացիոն օրենսդրություն մշակելու հարցը: Անդրադարձ է եղել Ղազախստանում հայկական պետհամարանիշներով մեքենաների ճակատագրին: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նկատել է. «Կյանքը ցույց տվեց, որ տարընթերցումներ կան «հաշվառում» կոչվող գործընթացի հետ: Մարդը կարող է նույնիսկ հյուրանոցում հաշվառվի: Պրակտիկան այն է, որ Ղազախստանում 21 000 մարդ դիմել է […]
12:02 10.02.2020
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և 6 ամբաստանյալների դեմ հարուցված քրեական գործի քննությունն արդեն 2 նիստ է՝ սկսվելուց մի քանի րոպե անց հետաձգվում է: Բանն այն է, որ դատարանի համակարգչային տեխնիկայով հնարավոր չէ հետազոտել քրեական գործի ապացույցները՝ գաղտալսված հեռախոսային խոսակցությունները: Հիշեցնեք՝ Վճռաբեկ դատարանը բեկանել է այդ գործով դատավճիռը և գործն ուղարկել նոր քննության: […]
23:45 09.02.2020
Լոնդոնում շեկլիկ աղվեսը, մտել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենք: Անվտանգության աշխատակիցները փորձել են բռնել, սակայն՝ անարդյունք: Ոստիկանությանն են դիմել: Այդ ընթացքում շեկլիկ խորամակը հասել է 4-րդ հարկ: Հենց այդտեղ էլ նրան բռնել են, տեղավորել տուփի մեջ ու բաց թողել փողոցում: Охранники ее ловили, ловили да не выловили, пришлось вызывать полицию на подмогу. За это время […]
22:13 09.02.2020
Հնդկաստանում փոքրիկ աղջիկը «քարացել է» հազվագյուտ հիվանդության պատճառով, գրում է Daily Mail-ը: 7 տարեկան Ռաջեշվարին տառապում է հազվագյուտ մաշկային հիվանդությամբ՝ իխթիոզով: Դրա հետևանքով նրա ձեռքերը, ոտքերը, համարյա ողջ մարմինը ծածկվում է անհասկանալի կեղևով, որը շատ նման է քարի: Այդ կեղևն աղջկան ցավեցնում է նստելիս կամ պառկելիս: Ծնողները երեխայի վիճակը թեթևացնելու համար հասցնում են մոտական քաղաքի […]
21:32 09.02.2020
Twitter-ի օգտատերերից պրոֆեսոր Լեգոլասով կեղծանունով մեկը կազմել է առաջին հանդիպման ժամանակ արվող ամենաանհաջող արտահայտությունների ցանկը: Այդ արտահայտություններից հետո, պրոֆեսորի կարծիքով, մարդիկ դադարել են հանդիպել: -Ես չեմ կարդում: -Իսկ ինչքա՞ն աշխատավարձ ես ստանում: -Դու զբաղվում ես սպորտո՞վ: -Կարելի՞ է գամ ընկերուհուս հետ: -Պատմիր քո նախկին հարաբերություների մասին: Այս հրապարակմանը հազարավոր օգտատերեր են արձագանքել: Շատերի գնահատմամբ՝ իսկապես […]
14:07 09.02.2020
Կանադացի պոպ երգիչ Ջասթին Բիբերը պատմել է 13 տարեկանում առաջին անգամ թմրանյութ օգտագործելու իր փորձի մասին: Բիբերը հիշել է, որ ամեն ինչ սկսվել է մարիխուանայից, որը միանգամից կախվածություն է առաջացրել: Ավելի ուշ նա սկսել է օգտագործել ամֆետամին և էքստազի: Երգիչն ասել է, որ սիրել է փորձարկումներ կատարել, միայն թե նրա ամեն քայլին հետևում էին տեսախցիկները: […]
13:38 09.02.2020
Ղազախստանում մտադիր են արգելել պետական պաշտոնյաներին ցանկացած արժեքի նվեր ստանալը,- հաղորդում է Հակակոռուպցիոն գործողությունների գործակալության փոխտնօրեն Օլջաս Բետկենովը: Այժմ պետական պաշտոնյաներին թույլատրվւոմ է նվերներ տալ մինչև 26.5 հազար թենգե արժեքով, որը համարժեք է 70 դոլլարի: Ընդ որում, օրենսգրքում առկա է կարգավորում, ըստ որի, պետական պաշտոնյային նվեր տալը համարվում է կոռուպցիա: Այս իրավիճակը, ըստ պաշտոնյայի, շփոթեցնում […]
23:31 08.02.2020
Ավստրալացի մի ֆերմեր Facebook-ում հրապարակել է նորածին հորթի լուսանկար, որտեղերևում է, որ կենդանին մեջքին ունի ևս մի ոտք: Ֆերմեր Կալվարսոնը տեղեկացրել է, որ հորթը ծնվել է 1 ամիս առաջ: Բացի 5-րդ ոտքից, հորթուկը գլխին ունի նաև տարօրինակ գոյացություն: «Հուսով ենք՝ արտասովոր հորթուկը մեզ հաջողություն կբերի»,- գրել է գյուղատնտեսը: Համացանցի որոշ օգտատերեր նշել են, որ կենդանին […]
23:14 08.02.2020
Համաշխարհային բանկի տնտեսագետները հաշվել են, որ ճարպակալումը կարող է հանգեցնել պետական ծախսերի ավելացման, ինչի համար էլ խնդրում են բոլորին առողջ ապրելակերպ վարել, գրում է Коммерсантъ-ը: Զեկույցի հեղինակները պարզել են, որ մոլորակի չափահաս բնակչության 44 տոկոսը՝ մոտ 2.2 մլրդ մարդ, մինչև 5 տարեկան երեխաները՝ մոտ 6 տոկոսը, և մինչև 19 տարեկան երիտասարդները՝ 20 տոկոսը, ավելորդ քաշի […]
21:15 08.02.2020
Ամերիկուհի մոդել և դերասանուհի Լիլի Ռոուզ Դեպը՝ հայտնի դերասան Ջոնի Դեպի և երգչուհի Վանեսա Պարադիի դուստրը, հանրությանը ներկայացել է թափանցիկ զգեստով ՝ առանց ներքնազգեստի: 20 տարեկան մոդելը BAFTA կինոմրցանակի հանձնման արարողությանը մասնակցել է մինչև հատակը հասնող սև հագուստով, հայտնի ֆրանսիական Chanel ֆիրմայի ժանյակազարդ կտորից կարված: Կերպարը լրացրել են խոշոր թևնոցները, ականջօղերն ու սև բարձրակրունկները:
21:00 07.02.2020
Անկարայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը խորհուրդ է տվել ռուս աղջիկներին, որոնք ցանկանում են ամուսնանալ թուրքերի հետ, գրում է РИА Новости-ն: Նա խորհուրդ է տվել նախ ծանոթանալ այդ երկրի ազգային-մշակութային ու կրոնական ավանդույթներին: Դեսպանը նշել է, որ այդ երկրի կենցաղն ու ընտանեկան ավանդույթները բավականին տարբերվում են ռուսականից, ուստի, արժե սթափ գնահատել սեփական հնարավորությունները՝ կկարողանա՞ն այդյոք ռուս […]
19:43 07.02.2020
Քրեական վերաքննիչ դատարանն այսօր քննել է արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպան Տիգրան Աթանեսյանի բողոքը: Հիշեցնենք, որ նախկին պաշտոնյան մեղադրվում է նախարարության և Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2012-2013թթ. ընթացքում Երևանի Բաղրամյան և Բագրատունյաց փողոցներում գործող նոտարներին տրված […]
12:40 07.02.2020
Թուրքիայի արևելքում` Վան նահանգում, ձնահոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի, հաղորդում է NTV-ն: Կա 84 տուժած: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Ձնահոսքը տեղի է ունեցել նախօրեին՝ փետրվարի 4-ին Վան նահանգում: Ձնահոսքի հետևանքով Վան-Բախչիսարայ մայրուղում ավտոբուսը գահավիժել էր 40 մետր բարձրությունից: Ավելի վաղ հայտնել էին` Վանում ձնահյուսի հետևանքով 28 փրկարար է զոհվել:
23:49 06.02.2020
Շոտլանդացի նախարար Դերեք Մակքեյը հրաժարական է տվել 16-տարեկան տղայի հետ նամակագրության պատճառով, գրում է The Guardian-ը: . Տեղի պարբերականներից մեկը հրապարակել է երկար նամակագրությունը, որում 43 տարեկան նախարարը տղային համարել է համակրելի, քննարկել նրա նոր սանրվածքը, նաև՝ հրավիրել ընթրիքի և խորհրդարանական մի միջոցառման՝ հյուրի կարգավիճակով: Մակքեյն ընդունել է իր մեղքը և ներողություն խնդրել տղայից ու […]
22:45 06.02.2020
Այս տարվա «Օսկարի» մրցանակակիրներն ու թեկնածուները կստանան արտասովոր նվերներ, գրում է CNBC-ը: Նվերների փաթեթը ներառելու է զրահապատ դռան արտոնագիր, ֆիլլերի և բոտոքսի ներարկումներ,ոսկե գրիչ, մեզի անալիզ հավաքելու տարաներ և ԴՆԹ թեստի հավաքածու: Նվերների փաթեթն ուղարկելու է Distinctive Assets ընկերությունը, որը ոչ մի կապ չունի Ամերիկյան կինոակադեմիայի հետ: Հիշեցնենք, որ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020 թվականի […]
21:59 06.02.2020
Prada իտալական նորաձևության տունը Նյու Յորքի կառավարության հետ պայմանավորվել է, որ իր աշխատակիցների մի մասը և ղեկավարությունը պետք է հանդուժողականության դասընթաց անցնեն, հաղորդում է SBC-ը: Նույն աղբյուրը պարզաբանում է, որ ավելի վաղ, Նյու Յորքի խանութներում հայտնվել էին սևամորթ մանեկեններ՝ կարմիր մեծ շուրթերով, ինչը ոմանք գնահատել են որպես վիրավորանք՝ սևամորթների համար: 2018 թվականից Prada-ի ղեկավարության և […]
21:30 06.02.2020
Մերձմոսկովյան ֆերմայում հրդեհի հետևանքով 500 խոզ է սատկել, հաղորդում է РИА «Новости-ն: Փրկարարները պատմել են, որ իրենց հաջողվել է ընդամնեը 20 խոզի փրկել: Մնացածները ծխահարվել են: Հրդեհն ընդգրկել է 800 քմ: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգավված են եղել 43 մարդ և 10 միավոր փրկարարական տեխնիկա: Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ:
21:11 06.02.2020
Արագության և քամու ուղղության կտրուկ փոփոխությունը կարող էին դառնալ Pegasus Airlines ավիաընկերության Boeing-737-800 ինքնաթիռի կործանման պատճառ Ստամբուլի օդանավակայանում: «Կարգավորողների հետ կապի ժամանակ օդաչուներն անհանգստացել են քամու ուղղության և արագության փոփոխության պատճառով, որոնք էլ, հավանաբար, հանգեցրել են կործանման»,- գրում է աղբյուրը: Հիշեցնենք, որ Իզմիր-Ստամբուլ չվերթով թռչող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բաժանվել 3 մասի: Բացի […]
17:47 06.02.2020
Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել` հայտնելով, որ Թալիշի ուղղությամբ ԵԱՀԿ առաքելության դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: «Առաջին բանը որ մտքիդ գալիս է հետևյալն է՝ եթե այսպիսի հաճախականությամբ իրականացվող դիտարկումներին Ադրբեջանը պատշաճ ձևով չի մոտենում, պայմանավորվածություն […]
17:37 06.02.2020
Սահմանադրական դատարանում այսօր ընդունելություն է կազմակերպվել այդ կառույցի հիմնադրման 24-րդ տարեդարձի առթիվ: Նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել: Մանրամասները` տեսանյութում:
12:24 06.02.2020
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը, դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, մերժեց Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի բողոքը խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին: Հիշեցնենք՝ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորումը երկարաձգելու որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան։ Պաշտպանները նաև առաջարկել էին առաջադրված մեղադրանքում նշված` պետությանը հասցրած 230 միլիոն դրամ ենթադրյալ վնասը որպես գրավ […]