14:48 11.03.2020
Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի և ևս 3 ամբաստանյալների՝ ՊՎԾ նախկին աշխատակիցներ Գևորգ Խաչատրյանի, Սամվել Ադյանի և «Զորաշեն» ՍՊԸ հաշվապահ Տարոն Սիմոնյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությանը շարունակվել է գրավոր ապացույցների հետազոտումը: Դատավոր Դավիթ Բալայանը հրապարակել է ամբաստանյալներ Գևորգ Խաչատրյանի և Սամվել Ադյանի մասին անձնական տեղեկությունները, որոնցում նշված է, որ վերջիններս, լինելով […]
23:45 10.03.2020
Չիլիի Սանտիագո քաղաքի օդանավակայանից չարագործները գողացել են ավելի քան 15 մլն դոլար, հաղորդում է 24 Horas-ը: Գողացված 15 մլն-ից 1 մլն-ը եվրո է, որը հավասար է 13 մլրդ չիլիական պեսոյի: Ոստիկանությունը միջադեպն արդեն որակել է «դարի գողություն»: Դեպքի մանրամասները ճշտվում են: Առայժմ հայտնի է, որ 7-10 զինված չարագործներ մտել են օդանավակայանի պահեստային բաժին և թալանել […]
21:19 10.03.2020
Իռլանդիայի մայարքաղաք Դուբլինում չեղարկել են Իռլանդիայի հովանավոր Սուրբ Պատրիկի տոնին նվիրված ամենամյա շքերթը ՝ կորոնավիրուսի տարածման վտանգը կանխելու համար: Այդպիսի որոշում է ընդունվել նաև Քորք քաղաքի համար, որտեղ ավանդաբար անց են կացվում շքերթներ: Առողջապահության նախարար Սայմոն Հարրիսն ասել է, որ կորոնավիրուսի վարակման վտանգը շատ լուրջ է, և կանխարգելման համար անհրաժեշտ են ոչ միայն կառավարության, այլև […]
20:52 10.03.2020
Ճապոնիայում բժշկական դիմակների վերավաճառքը չի պատժվի օրենքով, և տուգանք կամ ազատազրկում չի կիրառվի այն անձանց նկատմամբ, ովքեր կվերավաճառեն այդ դիմակները, հաղորդում է ТАСС-ը: Նշենք, որ երկրի օրենսդրությամբ նախատեսվում է մինչև մեկ տարվա ազատազրկում կամ մինչև 1 մլն իեն տուգանք կիրառել յն անձանց նկատմամբ, որոնք զբաղվում են պաշտպանիչ դիմակների վերավաճառքով: Ճապոնիայում թույլատրվում է վերավաճառել դիմակները նույն […]
15:40 10.03.2020
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով ևս ամբաստանյալն արդեն տևական ժամանակ չի ներկայանում նիստերին: Այսօրվա նիստին ևս պաշտպանները տեղեկացրին, որ նա գտնվում է բժիշկների 24-ժամյա հսկողության տակ՝ վերակենդանացման բաժնում: Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 7-ին: Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան […]
13:30 10.03.2020
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիստերը կորոնավիրուսով է վարակվել: Առաջին ախտանշաններից հետո կատարված թեստը դրական արդյունք է տվել: Այժմ նախարարը գտնվում է իր փարիզյան տանը ու լավ է զգում: Նախարարությունում հաղորդել են, որ անցած շաբաթ Ռիստերն այցելել է Ազգային ժողով, որտեղ ևս կորոնավիրուսով մի քանի դեպքեր են արձանագրվել: Վերջին տվյալներով՝ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1412 է: […]
17:29 09.03.2020
«Ասացին, որ թոքերի զարգացման խնդիր կա: Մեկ էլ մանկաբույժն ինձ համոզել է, թե երեխան ինձ պետք չէ, բազմաթիվ հիվանդություններ ունի` սրտի արատ, թոքերի անբավարարություն, թթվածնի քաղց: Բայց իմ հղիության ժամանակ նման բաներ չեն բացահայտվել, ես նորմալ հղիություն եմ անցկացրել: Գործը քննելու ժամանակ մեզ քննիչն ասել է, որ վերևներից թույլ չեն տալիս ձեր գործն ավարտին հասցնել»,- […]
15:23 09.03.2020
Այսօր մամուլի ասուլիս են հրավիրել մի խումբ մայրեր, որոնք համոզված են, որ իրենց երեխաներն ապօրինի որդեգրվել են: Կանայք ներկայացրել են իրենց պատմությունները. նրանց համոզմամբ` ապօրինություններում մասնակցություն են ունեցել թե՛ բժիշկները, թե՛ իրավապահ կառույցները: Ասուլիսին մասնակցող փաստաբաններն էլ ներկայացրել են երեխաների ապօրինի որդեգրումների քրեական գործերի ընթացքը: «Մեզ կոշիկի տուփ են տվել, մեջը երեխայի կտրտած, սևացած մարմին […]
18:17 03.03.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք` Աբրահամյանն այս գործով անցնում է նախկին փոխնախարարին 3 հազար դոլար կաշառք տալու մեղադրանքով: Դատարանը լսում է վկաներին, սակայն լրատվամիջոցների համար տեսալուսանկարահանումն արգելված է: Դատական […]
16:33 02.03.2020
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի միավորման գործընթացը լուրջ դժգոհություններ է առաջացրել: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նիստից հետո որոշ պարզաբանումներ է տվել: Ասել է, որ դեռ 1 ամիս առաջ այդ բժշկական կենտրոնների արդյունավետության մասին հարցում են ուղարկել առողջապահության նախարարություն, այսօր ստացել են պատասխան. «Էնտեղ նշած է, […]
14:59 02.03.2020
Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է այդ բնագավառի աշխատակիցներին, հիշեցրել, որ օրը նշվում է ՄԱԿ-ում Հայաստանի դրոշն առաջին անգամ բարձրացնելու արարողության հետ կապված: Վարչապետը նաև հետահայաց գնահատել է այն աշխատանքը, որը կատարվել է այդ կառույցի կայացման ուղղությամբ, երախտագիտություն է հայտնել այն բոլոր դիվանագետներին, որոնց շնորհիվ հաստատվել և զարգացել են Հայաստանի հետ առաջին […]
12:33 02.03.2020
Այսօր առավոտյան հերթական ընդլայնված նիստն է գումարել Կորոնավիրուսի կանխարգելման աշխտանքային խումբը: Նիստի արդյունքները ներկայացրել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ երեկվանից իրադրության փոփոխություն բացասական դինամիկա չկա, այսինքն` չկա հայտնաբերված նոր դեպք: Եղել են կասկածելի դեպքեր, որոնց թեսթերի պատասխանները բացասական են եղել: Եվս 9 թեսթի պատասխանի են սպասում, և անկախ այդ պատասխանի դրական կամ բացասական […]
23:05 01.03.2020
Անգլիական Սիլ գյուղի բնակիչ 81 տարեկան Քեթրին Սիրլը 2004 թվականից պայքարում է իր հարևանների դեմ՝ մեքենայի կայանման տեղի համար: Տատիկը 38 անգամ նկարահանվել է հսկման տեսախցիկներով, երբ յուղ է քսել հարևանների մեքենայի վրա, մեխեր է դրել մեքենայի անիվների տակ: Անգամ իր թութակին սովորեցրել է օպերային արիաներ երգել՝ հարևանների կյանքը դժոխքի վերածելու համար: Տնից հեռանալիս նա […]
22:45 01.03.2020
Կաթի օգտագործումը կարող է կանանց մոտ նպաստել կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը: Ամերիկյան առողջության համալսարանի գիտնականները պարզել են, որ այդ հայտնի ու հաճախ օգտագործվող կաթնամթերքը շատ վտանգավոր է: Գիտնականները 8 տարի շարունակ հետազոտել են մի խումբ կանանց: Կանայք հատուկ հարցաթերթիկներում պատմել են իրենց սննդային նախասիրությունների, վնասակար սովորությունների, ֆիզիկական ակտիվության մասին: Հետազոտության ընթացքում հայտնաբերվել է 1057 կրծքի քաղցկեղի […]
21:01 01.03.2020
Ամռանը հաշված օրեր են մնացել՝ ընդամենը 95 օր: Շատերը կհիշեն, թե ինչպես են ամռան բոլոր վայելքները խամրում մոծակների խայթոցների պատճառով: Բժիշկներն առաջարկում են փորձված մեթոդ՝ դառնալ «անհամ ու անհետաքրքիր» մոծակների համար: Նրանք առաջարկում են 5 հայտնի եթերային յուղեր, որոնք Ձեզ կդարձնեն «անհամ»: Ահա հոտավետ եթերային յուղերը, որոնք կօգնեն Ձեզ մոծակների դեմ պայքարում: 1. Անիսոնի յուղ […]
12:45 01.03.2020
Գիտնականները գտել են տարբերակ ծովային կենդանիներին ոչնչացումից փրկելու համար: Նրանք համոզված են, որ մոտ ապագայում այդ կենդանիների 1/3-ը կոչնչանա: Այս պահին արդեն շատ կենդանիների թվաքանակը պակասել է 10 տոկոսով: Գիտնականները համոզված են, որ պետք է ստեղծել հսկայական պահպանվող տարածքներ՝ մոտ 8.5 մլն խորանարդ կիլոմետր տարածությամբ: Հաշվարկներ կան, որ հենց այդքան տարածք է անհրաժեշտ բոլոր տեսակի […]
10:31 29.02.2020
Մոդել Քսենյա Պունտուսը դուրս է գրվել հիվանդանոցից՝ մոտ մեկուկես ամիս բժիշկների հսկողութան տակ մնալուց հետո: Ինստագրամի իր էջում աղջիկը պատմել է, թե պատրաստ է վերադառնալ աշխատանքի: Հիշեցնենք՝ հունվարի 11-ին Պունտուսն ընկել էր Մոսկվայի բնակելի շենքերից մեկի 3-րդ հարկի լուսամուտից: Բժիշկներն ախտորոշել էին բազմաթիվ սալջարդեր, գանգուղեղային վնասվածք: Պարզվել է, որ աղջիկը պատահմամբ է ընկել, երբ հյուր […]
18:54 28.02.2020
Զրպարտություն հանդիսացող տվյալների հերքման պահանջով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ մի խումբ բնապահպանների հայցի քննության գործով նախնական դատական նիստն ավարտվել է: Դատավոր Դանիել Մխեյանը մերժել է հայցվորների միջնորդությունը՝ հարցաքննել պատասխանող Տիգրան Ավինյանին, սակայն բավարարել է 3 հայցվորի դատարանում լսելու մասին միջնորդությունը: Հիշեցնենք՝ բնապահպան հայցվորները զրպարտություն են համարում փոխվարչապետի՝ հոկտեմբերի 22-ի Թբիլիսիում արված այն հայտարարությունը, թե՝ «Կան […]
13:49 28.02.2020
«Փետրվարը բանակի համար շատ ծանր ամիս էր: Ես անվանեցի, գուցե ոչ այնքան հաջող՝ սև փետրվար: Պետք է հասնել նրան, որ զինված ուժերում ինքնասպանության որևէ դեպք չլինի: Մեր զինված ուժերն այսօր մեր անվտանգության երաշխավորն են: Այդ մթնոլորտը կապված է շատ հանգամանքներից, ունեցել ենք բացթողումներ, որոնք պետք է շտկենք, բայց դրանք դժվար շտկվելիք խնդիրներ են, որովհետև առնչվում […]
13:37 28.02.2020
«Սմարթֆոնների մուտքը զինված ուժեր արգելված է ոչ միայն բարոյահոգեբանական, այլև անձնակազմի անվտանգության առումով: Մենք խստացրել ենք հիմա էդ ամեն ինչը: Վերջին օրերին սմարթֆոններ բավական հայտնաբերվել են զինծառայողների մոտ և հանձնվել են ծնողներին: Մեր հասարակությունը պետք է գիտակցումով մոտենա և եթե գալիս են տեսակցության՝ հանձնում ես ծնողին, մի քանի րոպե հետո հայտնվում է զինծառայողի ձեռքին, ինչ-որ […]
12:58 28.02.2020
Լրագրողների հետ ճեպազրույցում Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր խոսել է բանակում վերջին ամիսներին տեղի ունեցած 13 ցավալի դեպքերի ու դրանց հետ կապված պաշտոնանկությունների մասին: Փոխնախարարը վստահեցրել է, որ շատ աշխատանք է տարվում՝ այդպիսի դեպքերը կանխելու ուղղությամբ: «Դուք ասում եք 13 զոհ, ես չեմ գտնում որ բոլորը զոհված են: Ինձ հասած տվյալներով՝ մի քանիսը մահեր են, […]
11:59 28.02.2020
Ինչո՞ւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի փոփոխությունը չհանգեցրեց կադրային փոփոխությունների, ի՞նչ է փոխվել այդ կառույցի աշխատանքում, ինչպե՞ս են պայքարում ֆեյք էջերի դեմ․ ԱԱԾ տնօրենը լրագրողների հետ ճեպազրույցում «Դիանա Գրիգորյան» ֆեյք էջի օգտատիրոջ դեմ հարուցված քրեական գործի մասին ասել է, որ դրանից բացի, ևս 3 քրեական գործ է հարուցվել այլ օգտատերերի դեմ: «Կադրային փոփոխություններ եղել են և […]
18:07 27.02.2020
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արա Պապյանի» գործով դատական նիստը: Հիշեցնենք` Սեդրակ Քոչարյանը «զրպարտություն» է համարում հարցազրույցներից մեկում Արա Պապյանի արտահայտած այն միտքը, թե բջջային հեռախոսի ներկրման ոլորտի բազմաթիվ գործարարներ ճնշման են ենթարկվել Քոչարյանի իշխանության տարիներին, քանի որ Սեդրակ Քոչարյանն է տնօրինել բջջային հեռախոսների […]
17:00 27.02.2020
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր մասնակի բավարարել է առաջին ատյանի դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Մելքումյանը ընդգրկվել է դատավորների ռեզերվում։ Խորհուրդը մերժել է դատավորին հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձ վճարելու միջնորդությունը: Հիշեցնենք՝ խոսքը մոտ 10 մլն դրամի մասին է: 2019 թվականի փետրվարին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը […]
15:52 27.02.2020
«Փորձագետը, ելակետային տվյալները օգտագործելով, եկել էր նրան, որ ես չէի կարող կանխել այդ վթարը»,- լրագրողների հետ զրուցում ասել է ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով իրեն վերագրվող` երեխայի վրաերթի դեպքով հարուցած քրեական գործին: Սանասարյանը խոսել է նաև իր և ՊՎԾ նախկին աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի մասին: «Ես ամենասկզբից մտածում էի՝ ինչ կապ ունեմ […]
23:55 26.02.2020
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը փոփ երգչուհի Շերի և սուպերմոդել Նաոմի Քեմփբելի հետ լուսանկարվել է հետաքրքիր «ռոքերային» ֆոտոսեսիայում: Լուսանկարները հայտնվել են ամսագրի շապիկին: Լուսանկարներում երեք աստղերը կաշվե վերնազգեստով են, նեղ տաբատներով ու մոտոցիկլների վրա նստած: Նրանք բոլորը շքեղ, բարձր սանրվածքներ ունեն, ագրեսիվ աքսեսուարներ և վառ «ռոքերային» դիմահարդարում: Քիմն իր էջում գրել է, որ միշտ […]
23:35 26.02.2020
Արքայազն Հարրին շոտլանդական Էդինբուրգ է եկել առանց կնոջ և որդու: Սա արքայազնի առաջին այցելությունն է Մեծ Բրիտանիա այն օրից, երբ կնոջ ու Արչիի հետ հեռացել էին այնտեղից: Լրատվամիջոցնեը նկատել են, որ արքայազնը Էդինբուրգ է եկել գնացքով, համեստ հագնված ՝ կապույտ ջինսե տաբատ և սև վերնազգեստ: Հավանաբար, Մեգան Մարքլը կմիանա ամուսնուն մի քանի օր անց: Էդինբուրգում […]
22:41 26.02.2020
Չինական Ուհան քաղաքում մի կին կարանտինից փախչելու նպատակով իջել է բարձրահարկ շենքի 8-րդ հարկի պատշգամբից, գրում է Daily Mail-ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինն իջնում ՝ ձեռքին էլ արագ պատրաստման վերմիշելով տուփ: Նա բարեհաջող վայրէջք է կատարել ու գնացել իր գործերով, սակայն նրան կանգնեցրել են անվտանգության աշխատակիցներն ու ուղարկել հիվանդանոց՝ կորոնավիրուսի ստուգում անցնելու […]
22:13 26.02.2020
11 տարեկան աղջիկը մտել է Այդահո նահանգի խորհրդարան՝ լիցքավորված հրացանով, գրում է Associated Press գործակալությունը: Բեյլի Նիլսենի ուսին եղել է AR-15 հրացան: Նա եկել էր պապիկի հետ՝ մասնակցելու խորհրդարանական բաց քննարկմանը մի օրենքի նախագծի մասին, որը վերաբերում էր զենքի թաքուն կրելուն․ խոսքն այն ամերիկացիների մասին է, որոնք գրանցված չեն որպես Այդահոյի բնակիչներ: Աղջիկը եկել էր […]