TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+2.09 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

Արցախում շարունակվում են կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները

16:51 10.04.2020

Արցախի տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ Ասկերանի շրջանում շարունակվում են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները: Մասնավորապես, համայնքներում ախտահանում իրականացնելու նպատակով ձեռք բերված քլորակիրը և ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված ալկոգելը բաժանվել է տեղական ինքնակառավարման մարմիններին: Ախտահանիչ նյութերի օգտագործումը ճիշտ կազմակերպելու համար շրջանի համաճարակաբանության և հիգիենայի բաժնի կողմից համայնքների ղեկավարներին տրվել է […]

̰
Սկսնակ գործարարների թիվն աճել է 364-ով. Էկոնոմիկայի փոխնախարար

14:44 10.04.2020

ԱԺ Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը ներկայացրել է 2019 թվականի կառավարության կատարողականը կոնկրետ Եվրասիական ինտեգրման և տարածաշրջանային գործունեության վերաբերյալ: Փոխնախարարն ասել է, որ  որոշակի ակտիվություն է նկատվել փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում: «Կառավարությունում ներդրումների աջակցության կենտրոնի ներքո գործող ՓՄՁ ԶԱԿ»-ի հիմնադրամում «Նոր սկիզբ» ծրագրի մասնակիցների  թիվը նախորդ տարվա համեմատությամբ աճել է […]

̰
ՌԴ-ում խաղի կանոններն այլ են. Գեղամ Գևորգյան

12:57 10.04.2020

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել են Եվրասիական տնտեաական հաձնաժողովի  կողմից միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու, գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և հրապարակման հետ կապված խնդիրները: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նկատել է, որ ՌԴ -ում՝ Մոսկվայի սուպերմարկետներում, միանգամից չեն ընդունում Հայաստանից ներկրված ապրանքները, պետք է այդ գործընթացը միջնորդավոված լինի: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը […]

̰
Ուզբեկստանում թույլատրվում է շան հետ զբոսնել օրական մեկ անգամ. Интерфакс

09:17 10.04.2020

Ուզբեկստանի իշխանությունները թույլատրում են բնակիչներին շան հետ զբոսնել օրը մեկ անգամ՝ այն էլ տնից 100 մետրից ոչ հեռու, հաղորդում է Интерфакс-ը: Արգելքը սահմանել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարող հանրապետական հանձնաժողովը: Մինչ այժմ Ուզբեկստանում կորոնավիրուսով վարակման 555 դեպք է գրանցվել, 30 հիվանդ առողջացել է, 3-ը՝ մահացել: Հիշեցնենք՝ մարտի 27-ին Ուզբեկստանում առաջին մահն էր գրանցվել: Ավելի վաղ […]

̰
Նիդերլանդներում 107-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից. ԱՀԿ

09:07 10.04.2020

Նիդերլանդների 107-ամյա բնակչուհի Կորնելիա Ռասը բուժվել է կորոնավիրուսից, հաղորրդում է ԱՀԿ-ն: Ռասը բուժում է ստացել մարտի կեսերից՝ եկեղեցում վարակվելուց հետո: Նա մոլորակի՝ COVID-19-ը հաղթահարած ամենատարեց մարդն է։ Ապրիլի 8-ին նրա թեստը բացասական արդյունք է ցույց տվել։ Կնոջը դուրս են գրել հիվանդանոցից: Նշվում է, որ կորոնավիրուս է ախտորոշվել եկեղեցի այցելած 40 այլ անձանց մոտ, որոնցից 10-ը […]

̰
Այսօր լեգենդար Ժան-Պոլ Բելմոնդոյի ծննդյան օրն է

17:20 09.04.2020

87 տարի առաջ՝ այս օրը, ֆրանսիացի քանդակագործ Պոլ Բելմոնդոյի ընտանիքում ծնվեց որդի: Տղան փոքր ժամանակ շատ լավիկն էր, ու հայրը նրան օգտագործում էր որպես մոդել իր թմբլիկ կուպիդոնների  համար: Դրանք մինչև հիմա էլ կարելի է տեսնել Փարիզի հրապարակներում՝ շատրվանների մոտ: Դպրոցում չար էր, անընդհատ անկարգություն էր անում: Անկառավարելի վարքագծի պատճառով նրան անգամ հեռացրել են դպրոցից: […]

̰
Մեքսիկայում կնվազեցնեն պաշտոնյաների աշխատավարձերը, պարգևավճարները կչեղարկվեն

19:59 06.04.2020

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Աբրադորը հայտարարել է, որ կնվազեցնի պաշտոնյաների աշխատավարձը կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով: Նրա ելույթը հրապարակվել է նախագահական պաշտոնական կայքում: «Պետական պաշտոնյաների ամենամյա պարգևավճարները ևս կչեղարկվեն, աշխատանքից ազատումներ չեն լինի, սակայն մեզ անհրաժեշտ կլինի համախմբում և նվիրում»,- ասել է նախագահը: Նախագահը չի հստակեցրել, թե ինչ ժամկետով «կսառեցվեն» աշխատավարձերը և պարգևավճարները: Բացի դրանից՝ […]

̰
Օսկարակիր ռեժիսորը սկսել է տիկնիկներ կարել

19:00 06.04.2020

Ռեժիսոր Տայկա Վայտիտին գրել է «Ինստագրամում», որ հեռանում է կինոյից: «Ջոջո ճագարը» ֆիլմի անվանի ռեժիսորը լուսանկարներ է հրապարակել իր կարած տիկնիկներից և կատակել, որ այսուհետև հենց դրանով է զբաղվելու: «Դա ճիշտ որոշում է, եթե հնարավոր է աշխարհին այդքան ուրախություն և օգուտ բերել կարուձևով»,- գրել է ռեժիսորը: Կարուձևով ու տիկնիկների ստեղծմամբ Վայտիտին սկսել է զբաղվել կորոնավիրուսի […]

̰
Պետք է պայքարել ոչ միայն կորոնավիրուսի, այլև ընտանեկան բռնության դեմ. Գուտերեշ. Korrespondent.net

17:30 06.04.2020

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ պետությունները պետք է պայքարեն ոչ միայն կորոնավիրուսի համավարակի հաղթահարման, այլև հաճախակի դարձող ընտանեկան բռնությունների կանխարգելման դեմ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը: «Բազմաթիվ կանանց ու աղջիկների վտանգը սպառնում է այնտեղ, որտեղ նրանք պետք է ամենից ապահով իրենց զգային՝ իրենց սեփական բնակարաններում»,- ասել է նա: Գուտերեշն ասել է, որ […]

̰
Կրե՞լ, թե՞ չկրել դիմակ. Արսեն Թորոսյանի պարզաբանումը

17:15 06.04.2020

«Ունենք 11 նոր հաստատված դեպք: Մենք կանխատեսել էինք, որ կունենանք 7 օրը մեկ դեպքերի կրկնապատկման վիճակագրություն, այս պահին ունենք 8 օրը մեկ կրկնապատկման վիճակագրություն: Մենք պետք է որքան հնարավոր է նվազեցնենք այդ տեմպը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը հայտնել է, որ այս պահին ունենք հատուկ կորոնավիրուսի համար առանձնացված 1400 […]

̰
Ճիշտ սննդակարգ կարանտինի ժամանակ՝ ԱՀԿ-ի կողմից

23:34 05.04.2020

ԱՀԿ-ը, հաշվի առնելով եվրոպական երկրների կարանտինային փորձը, մշակել է սննդակարգ, որը կօգնի բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Եվ այսպես. 1.Նախ  կազմեք անհրաժեշտ մթերքների ցանկ և մի գնեք ավելին, քան պետք է, օրինակ, 2 օրվա համար: Այդ  դեպքում ստիպված չեք լինի նետել փչացած մթերքը: 2. Նախապատվությունը տվեք թարմ մթերքներին՝ թարմ միրգ, բանջարեղեն, հրաժարվեք պահածոյացված մթերքներից: Եթե թարմ մթերք […]

̰
Բեռլինի քաղաքապետարանի աշխատակիցը կորոնավիրուսով է վարակվել՝ սիրեցյալին ընկերակցելու համար

22:51 05.04.2020

Բեռլինում քաղաքապետարանի աշխատակից  Շտեֆան Ֆոն Դասսելը ասել է, որ մնացել է կորոնավիրուսով վարակված ընկերուհու մոտ, որպեսզի վերջինս միայնակ չտխրի, և ինքն էլ վարակվել է նույն հիվանդությամբ, հաղորդում է Deutsche Welle-ն: Միտտե շրջանի ղեկավարը պատմել է, որ  սիրեցյալը վերդարձել է Շվեյցարիայից 2 շաբաթ առաջ։ Նա  վատառողջ է եղել և դիմել է բժշկի: Ախտորոշել են կորոնավիրուս և […]

̰
Ռոբոտ Պեպպերը լիցքաթափում է իրավիճակը

23:30 04.04.2020

Քյոլնի սուպերմարկետներց մեկում նոր «աշխատակից» է հայտնվել, Ռոբոտ Պեպպերը սիրալիր ողջունում է գնորդներին: Նրանց տրամադրությունը բարձրացնելու, միմյանցից պատշաճ հեռավորություն պահպանելու «պարտականությունը» դրված է նրա վրա: Նա այդ «գործը» կատարում է մեծ պատասխանատվությամբ: «Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ ես հարգալից  խնդրում եմ չգնել անհրաժեշտից ավելի ապրանքներ, որպեսզի  դրանք բավականացնեն բոլորին: Դրամարկղի մոտ տարածությունը բաժանված է 3 հատվածի: Առաջինը […]

̰
Կյանքը կարատինում․ Reuters-ի լուսանկարները աշխարհի տարբեր երկրներից

23:00 04.04.2020

Reuters լրատվական գործակալությունը հրապարակել է լուսանկարներ, թե ինչպես են մարդիկ հարմարվում կարանտինային պայմաններին տարբեր երկրներում: Մեծ Բրիտանիայում մի երիտասարդ կտրում է մյուսի մազերը, քանի որ բոլոր գեղեցկության սրահները փակ  են: Համավարակի պատճառով դատարկված Նյու Յորքի փողոցներում բալետի պարուհին է միայնակ պարում: Այսպես Ուհանում վճարում են նպարեղենի առաքչին: 2 տարեկան իտալացի տղան կորոնավիրուսն է նկարոմ ՝ […]

̰
Toyota Land Cruiser 200՝  կարող եք ստեղծել նաև ինքներդ

22:30 04.04.2020

Վիետնամցի մի փայտագործ, որ նաև Woodworking Art  YouTube-յան ալիքի հեղինակն է,  5 հսկայական տախտակներից ստեղծել է Toyota Land Cruiser 200 մեքենայի իրական  չափի մոդելը: Սկզբում նա տպիչով տպել է մեքենայի պատկերը: Հետո կտրել  է կողքի հատվածները, անիվները, մեքենայի բոլոր արտաքին մասերն առանձին-առանձին, և սոսնձել է այդ ամենը: Դիմապակին, լուսարձակները պատրաստվել են պլաստիկից և փայլաթիթեղից: Փայտե […]

̰
Grazia ամսագրի շապիկին բուժաշխատողներ են

21:59 04.04.2020

Grazia ամսագրի բրիտանական տարբերակն իր շապիկին տեղադրել է բժշկական ոլորտի աշխատակիցների լուսանկարներ: Լուսանկարներն արվել են բժշկական հաստատությունների մեքենաների կայանատեղիներում՝ անհրաժեշտ հեռավորություն պահպանելով: «Ֆոտոսեսիան» ընդամենը մի քանի րոպե է տևել: Այդ քայլով լրագրողները փորձել են շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին, որոնք ամեն օր իրենց կյանքն են վտանգում՝ փրկելով կյանքեր:

̰
26,6%-ով ավելացել է կոռուպցիոն քննվող, 58,9%-ով՝ դատարան ուղարկված քրգործերի թիվը. դատախազություն

18:12 02.04.2020

ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել էր 2019թ. կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի ընդհանրական արդյունքները՝ 2018թ. հետ համեմատությամբ: Ըստ այդմ՝ 2019թ. ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննվել է ընդհանուրը 2625 (2018թ․-2072) քրեական գործ, որից ավարտվել է 1006 (2018թ․-749) գործի վարույթ։ Այսինքն 26,6%-ով ավելացել են քննվող քրեական գործերի քանակը, 34,3%-ով՝ գործի վարույթն ավարտված գործերի քանակը: Ընդ որում՝ վարույթն ավարտված […]

̰
Չգրանցված աշխատողները ևս օժանդակություն կստանան. Զարուհի Բաթոյան

17:53 02.04.2020

Այն ընտանիքները, որտեղ ծնողները կամ ծնողներից մեկը (եթե ծնողը միայնակ է), գրանցված աշխատանք չունեն մարտի 12-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում, նրանք չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր, ևս կստանան սոցիալական աջակցություն: Այս մասին այսօր կայացած պարետատան ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Կառավարությունից օժանդակություն կստանան այն ընտանիքները, որոնք մարտի 12-ի դրությամբ […]

̰
Պուտինն ուղերձով կդիմի ժողովրդին. RIA Novosti

16:57 02.04.2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախապատրաստում է  ուղերձ՝ ուղղված ժողովրդին. այդ մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Նա ասել է, որ ՌԴ նախագահը ելույթ կունենա օրվա երկրորդ կեսին: «Այժմ նախագահն աշխատում է իր ելույթի տեքստի վրա»,- տեղեկացրել է Պեսկովը: Նախորդ անգամ Պուտինը դիմել էր ՌԴ քաղաքացիներին մարտի 25-ին՝ […]

̰
Տարեցներին օժանդակելու ծրագրերը շարունակվում են. Զարուհի Բաթոյան

16:52 02.04.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը պարետատան ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ տարեցների խնամքի բոլոր ծրագրերը շարունակում են գործել: Տարեցներին հատկացվում են սննդի փաթեթներ: Նախարարը նաև պարզաբանել է այն սոցիալական փաթեթները, որոնք կառավարությունն ընդունել է որպես հակաճգնաժամային: Առաջինը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին, որտեղ ծնողը  ազատվել է աշխատանքից մարտի 13-25-ն […]

̰
Հայաստանում սննդամթերքի և գյուղմթերքի դեֆիցիտ չկա. Բաբկեն Թունյան

14:38 02.04.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Բաբկեն Թունյանն իր ֆեսյբուքյան էջում գրել է. «Հասարակության շրջանում լուրեր են տարածվում, որ արտերկրից ներմուծումը արգելվելու կամ սահմանափակվելու է։ Մասնավորապես, իբրև Վրաստանից գյուղմթերքի և սննդամթերքի ներմուծումն արգելվելու է։ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԿԱ։ Այնպես որ, կարող եք հանգիստ լինել. Հայաստանում սննդամթերքի և գյուղմթերքի դեֆիցիտ չկա և չի էլ լինի։ Պետք չէ իզուր […]

̰
Այսօր Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է

12:50 02.04.2020

Մենք պետք է մեր վերաբերմունքով ու գործողություններով կոտրենք աուտիզմ ունեցող մարդկանց նկատմամբ կարծրատիպերը և գործադրենք ջանքեր, որպեսզի նրանք դառնան հասարակության լիարժեք անդամ․ բացահայտենք նրանց կարողությունները, սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, մասնակից դարձնենք նրանց որոշումների կայացման գործընթացին, հատկապես այն որոշումների, որոնք իրենց կյանքի համար էական նշանակություն ունեն։  Այս մասին ասվում է ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառման […]

̰
Չեխիայի նախարարը տուգանվել է դիմակ չկրելու համար

11:48 02.04.2020

Չեխիայի ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը տուգանվել է, քանի որ խորհրդաժողովի ժամանակ հանել է  դիմակը, երբ դահլիճում եղել են այլ մարդիկ ևս։ Այս մասին հաղորդել է նախարարն իր Twitter-ում: «Այսօր Twitter-ում լուսանկար է հայտնվել, որտեղ ես առանց դիմակ եմ: Ես մտադիր չեմ արդարանալ: Դա սխալ է եղել: Կանոնները բոլորի համար են: Որպես տուգանք՝ 10.000 կրոն […]

̰
Ինչո՞վ է պայմանավորված կորոնավիրուսից մահացության բարձր  ցուցանիշը Իտալիայում

23:40 01.04.2020

Իտալիայի առողջապահության նախարարությունը բացահայտել է կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշի պատճառներից ևս մեկը: Ինչպես հաղորդում է Իտալիայի համաճարակաբանների ասոցիացիան, տաք ձմռան պատճառով տարեցները թեթև են անցկացրել սեզոնային հարբուխը և կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշը պայմանավորված է գրիպի համաճարակի թեթև ընթացքով։ Իտալիայում ամեն տարի հարբուխից միջինը 8 հազար մարդ է մահանում, անցնող ձմռանն այդ թիվը 3-6 տոկոսով պակաս […]

̰
Համաճարակից հետո գործարկված առաջին գնացքով Ուհանից դիմակներ են տեղափոխում Եվրոպա

23:12 01.04.2020

Առաջին անգամ չինական Ուհանից, որտեղ երկար ժամանակ չէր աշխատում երկաթուղին, երկաթուղային փոխադրումներով դիմակներ, ավտոպահեստամասեր, էլեկտրոնիկա և այլ ապրանքներ կտեղափոխվեն ՌԴ-ով դեպի Եվրոպա, հաղորդում է Միացյալ տրասնպորտային լոգիստիկ ընկերությունը՝ Եվրասիական երկաթուղային ալյանսը: Երկարատև ընդմիջումից հետո  Ուհան-Դույսբուրգ գնացքը կուղևորվի Եվրոպա: 40 ֆունտանոց 50 վագոն Ուհանից դուրս է եկել մարտի 28 ին, հաղորդում է ընկերությունը:

̰
Աշխարհի մի շարք երկրներում ջուրը նավթից թանկ է հիմա. Թրամփ

21:45 01.04.2020

ԱՄՆ-ը , Սաուդյան Արաբիան,  ու ՌԴ-ն համատեղ կքննարկեն նավթի գների անկումը: Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը  Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցում: «Այդ  մասին ես խոսել եմ Պուտինի , Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ: Մենք միասին պետք է զբաղվենք այդ հարցով, տեսնեք՝  ինչ կստացվի»,- ասել է Թրամփը: Նաև ասել է, որ «հրաշալի զրույց  է ունեցել Պուտինի […]

̰
Հոնկոնգում ընտանի կատվի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել. RT

21:30 01.04.2020

Հոնկոնգում ընտանի կենդանու կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել, գրում է RT-ն: Ենթադրվում է, որ կենդանին վարակվել է իր տիրուհուց: Երկուշաբթի՝ մարտի 31-ին, կատվին և իր տիրոջը տեղափոխել են հատուկ կարանտինային կենտրոն: Հատուկ կենդանիների համար նախատեսված կենտրոնում կորոնավիրուսի կասկածով 27 շուն և 15 կատու է պահվում:    

̰
Պուտինը երկրում արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն է տվել կառավարությանը

20:59 01.04.2020

ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինը ստորագրել  է օրենք, որը կառավարությանը լիազորություն է տալիս երկրում արտակարգ դրություն հայտարարելու համար: Փաստաթուղթը տեղադրվել է իրավական տեղեկատվական պորտալում: Ըստ այդ որոշման՝ ՌԴ իշխանություններն իրավունք ունեն երկրի տարբեր հատվածներում կամ ամբողջ երկրում հայտարարել արտակարգ դրություն: Որոշմանը կից  մեկնաբանություններում նշվում է, որ փաստաթուղթը կարգավորելու է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված նոր իրավահարաբերությունները: Նախարարների կաբինետն […]

̰
Գերմանիայի Իեն քաղաքում ստիպում են դիմակ կրել.ТСН

20:45 01.04.2020

Գերմանիայի արևելքում գտնվող Իեն քաղաքում տեղի իշխանությունը պարտադրել է բնակիչներին դիմակ կրել, հաղորդում է ТСН-ը: Երկիրը պատրաստվում է լայնամասշտաբ հետազոտություն անցկացնել, որպեսզի պարզվի, թե որքան է վարակակիրների իրական թիվը: Տեղի իշխանությունները պարտադրել են բնակիչներին դիմակներ կրել սուպերմարկետներում, հասարակական տրանսպորտում և մարդաշատ այլ վայրերում: Ովքեր դիմակ չունեն՝ իշխանությունը խորհուրդ է տալիս ինքնուրույն կարել կամ դեմքին շարֆ […]

̰
Ջազային երգիչ Ուոլլես Ռոնին մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից. CNN

19:30 01.04.2020

Ամերիկացի լեգենդար շեփորահար Ուոլլես Ռոնին մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից, հաղորդում է CNN-ը: Նա մահացել է  մարտի 31-ին, Նյու Ջերսի նահանգի Պատերսոն քաղաքի «Սենտ Ջոզեֆ» բժշկական կենտրոնում:  Ուոլլեսը 59 տարեկան էր: Հայտնի ջազային երաժիշտը վարակվել էր կորոնավիրուսով: COVID-ից առաջացած բարդություններն էլ դարձել են նրա մահվան պատճառ: We are devastated that our brother trumpeter Wallace […]

̰
BACK_TO_TOP