TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

Ցանկացած քաղաքական որոշում Հայաստանում կայացնում է ժողովուրդը. Լիլիթ Մակունց

18:13 12.06.2020

«Ցանկացած քաղաքական որոշում Հայաստանում կայացնում է ժողովուրդը»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով կառավարության կազմը 100 տոկոսով փոխելու մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը: Մակունցն խոսել է նաև ընդդիմության այն պնդումների մասին, թե ընդդիմադիրների կողմից եղել են բազմաթիվ առաջարկներ, սակայն իշխանությունը անտեսել է դրանք: «Իմ […]

̰
Էստոնիայում COVID-19-ի պատճառով աշխատանքը կորցրածներին կառաջարկեն ելակ հավաքել

17:00 12.06.2020

Էստոնիայի կառավարությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխատանքը կորցրածներին ուղարկում է  ելակ հավաքելու՝ աշխատելու գյուղատնտեսական ոլորտում, հաղորդում է Интерфакс-ը: Սոցիալական հարցերի և գյուղատնտեսության հարցերով նախարարությունները, ինչպես նաև գործազրկության հարցերով հիմնադրամը այդ նպատակով հատկացնում են 600 հազար եվրո: Այդ գումարը նպաստելու է, որպեսզի ելակ արտադրողները բարձր աշխատավարձ վճարեն աշխատակիցներին: Էստոնիայի իշխանությունները հաշվարկել են, որ ավելի քան 750 գործազուրկ […]

̰
Տարբեր երկրներից նախատեսվում են բժիշկների այցեր. Արսեն Թորոսյան

13:10 12.06.2020

«Տարբեր երկրներից Հայաստանին է առաջարկվել առողջապահական օժանդակություն թե՛ մասնագիտական, թե՛ կազմակերպչական. նախատեսվում են բժիշկների այցեր: Ֆրանսիայից վաղը Հայաստան կժամանի 10 բժիշկ, Լիտվայի կառավարությունն է իր պատրաստակամությունը հայտնել օգնել Հայաստանին: Նրանք, հավանաբար, մեր երկիր կգան եկող շաբաթ»,- ԱԺ-ում՝ ճեպազրույցի ժամանակ, տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ասել է նաև, որ ՌԴ-ից մոտ 50 բժիշկ ցանկություն […]

̰
Բոլոր սուր չնչառական վարակներն աշնանն ակտիվանում են. Արսեն Թորոսյան

12:44 12.06.2020

«Բոլոր սուր չնչառական վարակներն աշնանն ակտիվանում են տարբեր երկրներում տարբեր սեզոնի՝ կախված ջերմաստիճանից: Մեզ մոտ դա նոյեմբերն  է, նոյեմբերի վերջը, որովհետև մարդիկ սկսում են ավելի շատ մնալ տներում, փակ տարածքներում, չօդափոխել տարածքները, և ավտոմատ վարակման տեմպն աճում է, նույնը մենք տեսնում ենք գրիպի սեզոնին, նույնիսկ կորոնավիրուսի վտանգը  հաղթահարած երկրների մոտ մնում է ուժեղ՝ հենց ձմեռային […]

̰
Լինելու են ԲԿ-ներ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից. Արսեն Թորոսյան

12:28 12.06.2020

«Եթե դուք 10 մահճակալի մասին եք խոսում 2200 մահճակալից, կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է: Ոչ մի ամբիացիա չկա և չի կարող լինել: Ամբողջ առողջապահական համակարգն ի սկզբանե ներգրավված է  եղել այս պրոցեսում հատուկ սկզբունքով: Էդ սկզբունքները միշտ լինելու են: Այո, լինելու են բժշկական կենտրոններ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից կենտրոնական որոշումների շնորհիվ, հակահամաճարակային և […]

̰
Դժվար է ասել՝ եթե վերջին օրերին «դիմակային» խստացումները չլինեին, էլի՞ 600 դեպք  կունենային, թե՞  800. Արսեն Թորոսյան

12:06 12.06.2020

«Այսօր էլ ունենք 612 նոր դեպք, ինչը ցածր թիվ չէ մեզ  նման փոքր երկրի համար: Մեր գործողությունները  պետք է ինտենսիվորեն  ուղղված լինեն հենց թվերի զսպման ուղղությամբ, որովհետև միայն նոր  մահճակալներ, թթվածին, սարքեր, բժիշկներ, հարցը չի լուծելու: Հարցը կլուծի թվերի զսպումը  մեր գործողություններով, թիրախային աշխատանքներով, միգուցե նոր կանոններ տնտեսվարողների նկատմամբ, միգուցե սահմանափակումներ ինչ-որ ոլորտներում: Գործիքակազմը մոտավոր […]

̰
Հրապարակվել են 2020 թվականին ճամփորդելու ամենաանվտանգ վայրերը

23:10 11.06.2020

World Travel & Tourism Council կայքը հրապարակել է 2020 թվականին զբոսաշրջության համար ամենաանվտանգ վայրերը: Նշված քաղաքներն ու պետությունները ստացել են տուրիզմի և ճամփորդության համաշխարհային խորհրդի «անվտանգության կնիքը»: Անվտանգության նոր չափանիշները սահմանում են առողջության և հիգիենայի կանոններ՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: Ըստ այդմ՝ ՄԱԿ-ի  զբոսաշրջության կոմիտեի հավանությանն են արժանացել Թուրքիան, Բուլղարիան, Ճամայկան, Մավրիկիան, Օնտարիոն(Կանադա), Պորտուգալիան, Սաուդյան Արաբիան, […]

̰
Կորոնավիրուսի հետևանքով գեյմերների թիվը կրկնակի ավելացել է

22:44 11.06.2020

Աշխարհում համարյա կրկնակի ավելացել է համակարգչային խաղերի օգտատերերի թիվը, հաղորդում է Yonhap գործակալությունը: 2020 թվականի սկզբից համակագչային խաղերի ակտիվ օգտատերերի թիվն ավելացել է նախորդ տարվա համեմատ 50 տոկոսով, որը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով: Մարդիկ սկսել են այդ խաղերով զբաղվել այնքան, որքան մինչև կարանտինը զբաղվում էին շաբաթ-կիրակի օրերին:  84 տոկոսով ավելացել է հեռախոսով խաղացողների թիվը: Տեսախաղերի […]

̰
Արքայազն Հարրիի կյանքը վերածվել է «գիշերային մղձավանջի»

22:15 11.06.2020

Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի մեկնաբան Ռասսել Մաերսը հայտարարել է, որ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի ծրագրերը  հօդս են ցնդել կորոնավիրուսի համավարկի պատճառով: Հարրիի  կյանքը վերածվել է «գիշերային մղձավանջի»: Հարրին ու Մեգանը արքայական պարտականությունների սկանդալային հրաժարումից  հետո տեղափոխվեցին Լոս Անջելես՝ մեծ  հեռանկարներով ու ծրագրերով: Մտադիր էին բացել իրենց բարեգործական հիմնադրամը, գումար վաստակել հանրային ելույթներով, Մեգանը երազում […]

̰
Ինչո՞ւ չի էժանանում ռուսական գազը. ՀՀ-ում ՌԴ դեսպանի պարզաբանումը

19:26 11.06.2020

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի այսօրվա առցանց ասուլիսում հարց է հնչել, թե ինչու, լինելով Հայաստանի ռազմավարական գործընկերը, ՌԴ-ն չի նվազեցնում գազի սակագինը: «Ռուսաստանի կողմից Հայաստանի գազամատակարարման հարցը կարգավորվում է 2013 թվականին կնքված պայմանագրով: Թեև այդ պայմանագրի մասին ԶԼՄ-ներում խոսվում  է տարբեր բնորոշումներով, բայց ես կուզեի շեշտել, որ դա փաթեթային համաձայնագիր է, որն […]

̰
Ինչո՞ւ է ընդհատվել ռուսական ֆինանսավորումը Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի նորոգման համար

18:35 11.06.2020

«270 միլիոն դոլարանոց վարկի հիմնական մասը՝ 200 միլիոնը, արդեն ծախսվել է, այսինքն՝ խոսքը փոքր մասի՝ 70 միլիոնի մասին է։ Ցավոք, աշխատանքները ավարտված չեն եղել մինչև երկկողմ համաձայնագրում նշված ժամկետը։ Չեմ ասի, թե պատճառները որոնք են, դրանք տարբեր են։ Եվ, բնական է, առաջ եկավ վարկավորման երկարաձգման հարցը։ Այս առումով մեր երկրների ֆինանսների նախարարությունների կողմից տարվել և […]

̰
Հայկական ատոմակայանի անվտանգ աշխատանքը երկարաձգվել է մինչև 2026 թվականը. Կոպիրկին

18:00 11.06.2020

«Ռոսատոմի» և ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում հայկական ատոմակայանի անվտանգ աշխատանքը երկարաձգվել է մինչև 2026 թվականը: Այս մասին առցանց ասուլիսում հայտնել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Ժամանակակից տուրբինային համակարգի ներդրման շնորհիվ 15 տոկոսով ավելացել է  արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը: Նորացված ատոմակայանը ապահովում է  առավել էներգատար արտադրությունների աշխատանքը և Հայաստանի բնակչության համար համեմատաբար ցածր հոսանքի […]

̰
Հայաստան մտնող բոլոր տրանսֆերտների 61 տոկոսն ուղարկվում է ՌԴ-ից. Կոպիրկին

17:41 11.06.2020

«Չնայած օբյեկտիվ դժվարություններին՝ շարունակվում են Հայաստանի առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ: ՌԴ-ն մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը 27 տոկոս ընդհանուր չափաբաժնով: ՌԴ-ից ուղղակի ներդրումների ծավալը կազմում է 51 տոկոս, Հայաստան մտնող բոլոր տրանսֆերտների 61 տոկոսը ուղարկվում է ՌԴ-ից»,- խոսելով հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների մասին՝ ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նրա խոսքերով՝ […]

̰
Դալայ լաման թողարկել է դեբյուտային ալբոմի առաջին սինգլը

17:25 11.06.2020

Դալայ լաման հրապարակել է Compassion («Կարեկցանք») սինգլը իր առաջին ալբոմից, որը կոչվում է Inner World («Ներաշխարհ»): Կոմպոզիցիայի հիմքում բուդդիստական ամենահայտնի աղոթքներից է, որը կատարում է անձամբ բուդդիստների հոգևոր առաջնորդը, հաղորդում է Your EDM-ը: Դալայ լաման այդ ալբոմը ձայնագրել է հայտնի բուդդիստ կատարող Ջունել Կունինի հետ: Վերջինս պատմել է դալայ լամայի հետ համատեղ աշխատանքի մասին. «Երաժշտությունը […]

̰
«Ռոսպոտրեբնադզորը» Հայաստանին է հատկացրել 1500 թեստ. Սերգեյ Կոպիրկին

16:42 11.06.2020

«Ռոսպոտրեբնադզորը» Հայաստանին է  հատկացրել 1500 թեստ կորոնավիրուսի հայտնաբերման համար, ինչպես նաև ախտորոշման համար անհրաժեշտ ռեագենտներ է հատկացվել Հայաստանի առողջապահության նախարարությանը անհատույց: Այս մասին առցանց ասուլիսում հայտնել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նրա խոսքերով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում նշանակալի դեր է խաղում ապրիլի 7-ից Հայաստանում գտնվող ռուսական նորագույն ժամանակակից ախտորոշման շարժական լաբորատորիան, որի […]

̰
Հրշեջը փրկել է 40 մետր բարձրության վրա շենքի ճակատային մասին կառչած փոքրիկին

10:02 11.06.2020

Չինական Կունմին քաղաքում հրշեջը փրկել է 5 տարեկան մի աղջկա, ով անզգուշորեն դուրս էր ընկել 13-րդ  հարկի պատշգամբից և 40 մետր բարձրության վրա կառչել ապակեպատ շենքի ճակատամասից: Տեսանյութը նկարահանվել է և հրապարկվել Daily Mail-ում: Երբ հրշեջը մի քանի հարկ վերևից կախվելով մոտեցել է աղջկան և ամուր գրկել, ներքևում գտնվողները սկսել են ծափահարել: Հետո հրշեջը, երեխային […]

̰
Հայտնի է՝ կորոնավիրուսի դեմ ում դիմադրողականությունն է բարձր

23:51 10.06.2020

Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա  Պոպովան հայտարարել է, որ ամենաուժեղ դիմադրողականությունը կորոնավիրուսի դեմ ունեն երեխաները, հաղորդում է ТАСС-ը:  Նա նշել է, որ հետազոտված երեխաների 20 տոկոսի մոտ հայտնաբերվել են հակամարմիններ: Նշենք, որ ՌԴ-ում մարտից մինչ այժմ հայտնաբերվել է 493.000 վարակակիր, մահացել է 6141  հիվանդ:  

̰
Բեյոնսեն 80 մլն ֆունտ սթեռլինգով պայմանագիր կկնքի Disney-ի հետ

23:21 10.06.2020

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն պատրաստվում է Disney-ի հետ պայմանագիր կնքել շատ տպավորիչ մի գումարով՝ 80 մլն ֆունտ սթեռլինգով, գրում է The Sun-ը: Disney-ի ղեկավարությունը գոհ է Բեյոնսեի հետ համագործակցությունից: Երգչուհին  կատարել է «Առյուծ արքա»  մուտֆիլմում Նալայի դերը, բացի այդ, նաև երգել է մուլտֆիլմի սաունդթրեկը: Մուլտֆիլմի էկրան բարձրանալուց հետո երգչուհուն առաջարկել են հսկայական գումարով պայմանագիր: Բացի այդ, […]

̰
Հայտնի է բոլոր ժամանակների լավագույն ռոք կիթառահարը

22:30 10.06.2020

Total Guitar  պարբերականը հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում, որպեսզի պարզի, թե ով է տարբեր ժանրերում՝ դասական ռոք, բլյուզ, մետալիկա, 170 երաժիշտներից լավագույնը: Բոլոր ժամանակների լավագույն ռոք կիթառահար է համարվել Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը: Նա գերազանցել է այնպիսի տաղանդների, ինչպիսիք  են Ջիմմի Հենդրիքսը և Ջիմմի Փեյջը: Բրայան Մեյը խոտովանել է, որ այդ  արդյունքի մասին իմանալով՝ […]

̰
ԱՄՆ Էշվիլ քաղաքում բողոքի ակցիաները հասել են հուշարձաններին

21:14 10.06.2020

Ամերիկյան Էշվիլ քաղաքի իշխանությունները միաձայն որոշել են երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաների համատեքստում տապալել Համադաշնությանը նվիրված բոլոր հուշարձանները, գրում WLOS հեռուստաընկերությունը: Մի խումբ քաղաքացիներ համարել են, որ այդ հուշարձանները սպիտակամորթների առավելության և ռասիզմի խորհրդանիշն են, մեկ այլ խումբ էլ կողմ է եղել դրանք պահպանելուն՝ որպես  պատմության խորհրդանիշներ: Քաղաքային խորհուրդը միաձայն որոշել է տապալել դրանք: Կտապալվեն, […]

̰
Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 801-ով

20:26 10.06.2020

Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 801- ով՝ հասնելով 51 .000-ի, գրում է երկրի առողջապահության նախարարությունը: Երկրում 659 .000 թեստ է արվել: Մահացել է 288 հիվանդ, առողջացել՝ 25.000-ը: Հիշեցնենք՝  2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին, որի հարուցիչը SARS-CoV-2 կորոնավիրուսն էր: Մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսի համավարակ: .

̰
Փոխհրաձգություն Ստոկհոլմի առևտրի կենտրոնում

20:10 10.06.2020

Ստոկհոլմի Kista Galleria առևտրի կենտրոնում փոխհրաձգություն է կատարվել ոստիկանների հետ, ոսկերչական խանութը թալանելու փորձի ժամանակ, գրում է Aftonbladet պարբերականը: Կենտրոնի տարածքն այժմ ազատված է, իսկ մուտքը՝ արգելափակված ոստիկանների կողմից: Առևտրի կենտրոնի տեսախցիկները նկարահանել են 3 հանցագործի: Դեռ պարզ չէ՝ կա՞ն արդյոք վիրավորներ: Ոստիկանները փնտրում են 2 հանցագործի, ովքեր հասցրել են փախչել դեպքի վայրից: Առևտրի կենտրոնում, […]

̰
Իլոն Մասկի ընկերուհին աճուրդի է հանել իր հոգու մի մասը

19:15 10.06.2020

Կանադացի երգչուհի Կլեր Բուշեն, որն ավելի հայտնի է Գրայմս անունով, իսկ ավելի ճիշտ՝ Իլոն Մասկի ընկերուհին, որոշել է վաճառել իր հոգու մի մասը: «Սկզբում նա իր հոգու այդ մասը գնահատել էր 10 մլն դոլար»,- գրում է Daily Mail-ը: Այդ մասին նա հայտնել էր Լոս Անջելեսում անցկացվող ցուցահանդեսի ժամանակ: Այդտեղ ներկայացված էին այնպիսի իրեր, որոնց ստեղծմանը […]

̰
Աստղերը պատմել են՝ ինչպես են նիհարել կարանտինի ժամանակ

18:45 10.06.2020

Շոու բիզնեսի և համացանցի աստղերը պատմել են, թե ինչպես են նիհարում ինքնամեկուսացման ժամանակ, գրում է The Sun-ը: Անհավատալի արդյունք է ցուցադրել հեռուստաաստղ Քլոե Ֆերրին: Նա մի քանի ամսվա ընթացքում նիհարել է 12 կգ, թեև խոստովանել է, որ օգտվել է նաև վիրաբույժների միջամտությունից՝ կազմվածքը շտկելու համար: Հիմա արդյունքը «պահելու» համար Ֆերրին առողջ սննդակարգի է հետևում: Առավոտյան […]

̰
Իսպանիայում դիմակներ կրելը պարտադիր կլինի նաև արտակարգ դրության չեղարկումից հետո

15:10 10.06.2020

Իսպանիայի կառավարությունը պարտադրում է դիմակներ կրել նաև հունիսի 22-ից՝ արտակարգ դրության ավարտից հետո: Այս մասին հայտարարել է Իսպանիայի ֆինանսների նախարար Մարիա Խեսուս Մոնտերոն: «Քանի դեռ չկա դեղամիջոց կամ պատվաստանյութ, վտանգը դեռ գոյություն ունի: Մենք չենք կարող մտածել, թե այն այլևս չկա»,- ասել է Մոնտերոն: Իսկ առողջապահության նախարար Սալվադոր Իլլան էլ ասել է, թե մարդիկ պետք […]

̰
Պավել Մանուկյանին դիմակ չկրելու համար տարան ոստիկանական բաժանմունք

13:02 10.06.2020

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը 10 ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործով, մոտենում է դատական վիճաբանությունների փուլին: Կողմերը միջնորդություններ են ներկայացնում դատաքննությունը լրացնելու մասին: Այսօրվա դատական նիստին ուշացումով ներկայացած պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդեց դատարանում հարցաքննել քրեական գործից անջատված մասով 4 ամբաստանյալի՝ Գառնիկ Հովակիմյանին, Արթուր Սողոմոնյանին, Տիգրան Մանուկյանին և Արթուր Մելքոնյանին: Պետական մեղադրող Պետրոս […]

̰
Դավիթ Բալայանը դադարեցրեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը

21:08 09.06.2020

Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Դավիթ Բալայանը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցրել է քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նրա նիստերի քարտուղար Գոռ Տիգրանի Վարդանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով: Դավիթ Բալայանը կարճել է քրեական գործի վարույթը,  […]

̰
Բժիշկը խնդրեց բոլորին օգնել իրեն, որ իրավիճակը թեթևանա և նա վերադառնա Գերմանիա

20:09 09.06.2020

«Մայիսի վերջին կարդացի ՀՀ  առողջապահության նախարարության հայտարարությունն այն մասին, որ պահանջվում են մասնագետներ ու հասկացա, որ ենթագիտակցաբար արդեն որոշումս կայացրել եմ: Քննարկեցի կնոջս հետ ու հասկացա, որ նա էլ է կողմ ու պատրաստ է մնալ միայնակ անհայտ ժամկետով ու խնամել 10 ամսական որդուս»,- պարետատան այսօրվա ասուլիսի ժամանակ պատմել է Գերմանիայից  Հայաստան եկած անեսթեզիոլոգ Արսեն Մանուկյանը, […]

̰
Մեր ժողովուրդը գտնվում է պատերազմում անտեսանելի թշնամու դեմ. Ֆելիքս Ցոլակյան

19:45 09.06.2020

«Արդեն մի քանի ամիս է՝ մեր ժողովուրդը գտնվում է պատերազմում անտեսանելի թշնամու՝ նոր կորոնավիրուսի  դեմ: Մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ մեզնից յուրաքանչյուրը, ընդամենը համաճարակային կանոնները պահպանելով, կարող է կյանքեր փրկել՝ միանալով մեր մեծ փրկարարական ընտանիքին, որն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով: Արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջին օրվանից իր ողջ ներուժով միացել է պայքարին: ԱԻՆ 911 ծառայությունը […]

̰
Պատերազմի վետերանի թողած գանձը գտնվել է

18:51 09.06.2020

«ԱՄՆ արևմուտքում 10 տարի առաջ պատերազմի վետերան Ֆորեստ Ֆենի կողմից թաքցված գանձը գտնվել է: Այն գնահատվում է 1 մլն դոլար»,- հաղորդում է CNN-ը: 89 տարեկան արվեստաբան Ֆորեստ Ֆենը 2010 թվականին է թաքցրել գանձը, որպեսզի շահագրգռի մարդկանց հետազոտել բնությունը, ու նաև հույս տա 2008-ի ֆինասական ճգնաժամից տուժած մարդկանց: Ֆենը այդ գանձի գտնվելու վայրի մասին հուշումներ է […]

̰
BACK_TO_TOP