20:17 21.06.2020
Շվեյցարիայում փնտրում են մի ուղևորի, որը գնացքում մոռացել է ոսկով լի երեք կիլոգրամանոց պարկ, գրում է Daily Mail-ը: Սանկտ Գալլեն և Լյուցերն կայարանների միջև անհայտ ուղևորի թողած պարկում եղել է 152 ֆունտ ստերլինգ արժեքով թանկաժեք մետաղ: Պարկը գտել են 2019 թվականին: Այս ընթացում երկրի իշխանությունը ներքին հետաքննությամբ փորձել է գտնել պարկի տիրոջը, երբ դա չի […]
21:55 20.06.2020
Չինաստանի Ազգային բանկը նախատեսում է կիրառել ժամանակավոր խթանող քաղաքականություն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը մեղմելու նպատակով, հաղորդում է Reuters-ը: Մինչև այս տարեվերջ վարկերը կհասնեն ռեկորդային քանակի՝ 2.8 տրիլիոն դոլար, իսկ ընդհանուր սոցիալական ֆինանսավորումը կհասնի 4.2 տրիլիոն դոլարի: Ավելի վաղ Չինաստանի իշխանություններըը կորոնավիրուսի համավարակի պայմաններում 5.9 տրիլիոն յուան էին ծախսել երկրի տնտեսությունը պահպանելու համար: […]
21:53 20.06.2020
Կանադայում հունիսի 22-ից կթույլատրվի զբոսաշրջային ճամբարներ կազմակերպել ազգային զբոսայգիներում, հաղորդում է Lonely Planet-ը: Երկրի բազմաթիվ արգելոցները փակվել էին մարտի կեսերիցъ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: Հունիսի 1- ից զբոսաշրջիկներին թույլատրվել է այցելել այդ վայրերը, սակայն ճամբարներ կազմակերպելը՝ ոչ: Այժմ տեղացի ճանապարհորդները նորից կկարողանան պլանավորել իրենց հանգիստն այդ վայրերում: Իսկ օտարերկրացի ճանապարհորդներն այդ հնարավորությունը կստանան օգոստոսի 7-ից հետո: […]
21:45 20.06.2020
Գերմանական ավտոարտադրող BMW ընկերությունը մտադիր է կրճատել 6 հազար աշխատակցի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական հետևանքները մեղմելու համար, հաղորդել է Интерфакс-ը: Ընկերությունը աշխատակիցներին առաջարկելու է ավելի վաղ թոշակի անցնել, չի երկարաձգելու ժամանակավոր պայմանագրերը և չի համալրելու ազատ աշխատատեղերը: BMW-ն կդադարեցնի համագործակցությունը նաև Mercedes-Benz-ի հետ՝ ինքնակառավարվող մեքենաների ստեղծման ուղղությամբ: Այդ նախագիծը սկսել էին մշակել 2019-ին: Այժմ ամբողջ […]
17:00 20.06.2020
Ամերիկացի հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին պատմել է, թե ինչու է բաժանվել Բրեդ Փիթից: «Ես ամուսնալուծվել եմ հանուն իմ ընտանիքի բարօրության: Դա ճիշտ որոշում էր»,- հայտարարել է Ջոլին Vogue ամսագրին տված հարցազրույցում՝ նկատի ունենալով իր երեխաներին: Նա նշել է, որ ամուսնալուծության գործընթացի ընթացքում լրագրողները օգտվել են իր լռությունից և սուտ տեղեկություններ հրապարակել իր մասին, իսկ երեխաները […]
14:44 20.06.2020
Մարոկկոյում իրավապահները երկու օպերացիաների միջոցով բացահայտել և առգրավվել են 7.2 տոննա մարիխուանա, հաղորդում է երկրի ազգային անվտանգության ծառայությունը: Նախ՝ ոստիկանությունը հայտնաբերել է 5 տոննա մարիխուանա Էլ Ջաջիդա ծովափնյա քաղաքի մոտ և ձերբակալել մեկ մարդու: Մյուս օպերատիվ հետախուզական գործողությամբ առգրավվել է 2.2 տոննա մարիխուանա երկրի հյուսիսսում գտնվող Ֆեզ քաղաքի ֆերմայի մոտակայքում: Այդտեղ երկու մարդ է ձերբակալվել: […]
15:40 19.06.2020
«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց չպետք է կիրառվեր, այդուհանդերձ, գրավի կիրառումը համարում ենք մեկ քայլ առաջ»,- այսօրվա ասուլիսում հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Դատական ակտն արդեն ուժի մեջ է, և գրավը վճարելու դեպքում նա ազատ կարձակվի, սակայն պաշտպանները կարող են գրավի չափը փոխելու կամ ընդհանրապես վերացնելու միջնորդությամբ որոշումը […]
18:07 18.06.2020
«Բարձր վարկանիշ ունեցող դատավորն այսքան ժամանակահատվածում Ալեքսանդր Ազարյանից հետո, ըստ էության, քննություն կատարեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով և գտավ, որ բողոքը պետք է բավարարվի: Իհարկե, 2 մլրդ դրամ գրավը ՀՀ-ում աննախադեպ չափ է: Ամեն դեպքում կարևոր է, որ տվյալ գործով գրավը պետք է ճանաչվեր թույլատրելի: Սա ակնհայտ էր ցանկացած իրավաբանի համար. այն փաստական հանգամանքները, […]
17:38 18.06.2020
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Հիշեցնենք՝ Աննա Դանիբեկյանը մայիսի 13-ի նիստում մերժել էր Ռոբերտ Քոչարյանին գրավով կամ անձնական երաշխավորությամբ ազատելու կամ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կալանքը վերացնելու՝ պաշտպանների 3 միջնորդությունները: Դատարանը կիրառեց որպես խափանման միջոց գրավ` 2 միլիարդ դրամի […]
12:37 18.06.2020
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը շարունակել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց կալանքը չվերացնելու վերաբերյալ: Պաշտպանական կողմի փաստարկներին հակադարձել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Նա հիշեցրել է Հյուսիսային պողոտայի բնակիչների ունեզրկման դեպքերն ու դատական վեճերը: Դատավոր Արսեն Նիկողոսյանը նշել է, որ այդպիսի փաստեր քրեական գործում չկան և այս գործի […]
14:52 17.06.2020
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր շարունակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Հիշեցնենք՝ պաշտպանները մայիսի 13-ին միջնորդել էին ընդհանուր իրավասության դատարանին՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ փոխել կամ վերացնել Քոչարյանի խափանման միջոցը՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, կիրառել գրավ […]
12:28 17.06.2020
ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործն այսօր սկսվեց լարված մթնոլորտում: Նախ՝ 20 րոպե ուշացած ներկայացավ պաշտպան Տիգրան Եգորյանը: Դատավոր Մեսրոպ Մակյանն արձանագրեց, որ Եգորյանը հերթական անգամ ուշացել է այն դեպքում, երբ դատարանը պետք է հարցաքննի հենց Եգորյանի միջնորդությամբ դատակոչված՝ քրեական գործից անջատված մասով ամբաստանյալներին: Եգորյանն ասաց, որ […]
21:45 16.06.2020
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ «Օսկարի» մրցանակաբաշխության 93-րդ արարողությունը տեղափոխվել է 2021 թվականի ապրիլի 25, այս մասին հայտնել են միջոցառման կազմակերպիչները: «Դա ճիշտ է: Հաջորդ «Օսկարը» տեղի կունենա 2021 թվականի ապրիլի 25-ին»,- տեղեկացնում է մրցանակաբաշխության թվիթերյան էջը: Հիշեցնենք՝ «Օսկարն» ավանդաբար անց է կացվում տարվա սկզբին՝ եզրափակելով ԱՄՆ կինոաակադեմիայի մրցանակաբաշխությունները: «Օսկարի» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար ներկայացվելու են 2020 թվականի […]
21:32 16.06.2020
Ալլա Պուգաչովան կարանտինային սահմանափակումների մեղմացոմից հետո այցելել է ընդհատկյա վարսավիրանոց, որտեղից տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում: Այդ տեսանյութում 71 տարեկան երգչուհու մազերը ներկում են երկու վարսահարդար՝ պաշտպանիչ հագուստներով, դիմակներով: «Սա չի մոռացվի»,- կատակել է Պուգաչովան:
19:27 16.06.2020
«Իմացել եմ, որ ամեն ինչ հարթված է, կապվել եմ եղբոր տղայի հետ, Ռոման Ամոյանն արդեն ազատ է արձակված: Այս պահին ոչ մի խնդիր չկա, աջակցության կարիք չկա, չգիտեմ՝ ինչ հիմքերով են ձերբակալել, դատում եմ էն կադրերով, որ կա տեսագրության մեջ: Բռնությունն ամեն դեպքում քննադատելի է: Պետք է հասկանալ՝ արարքը համաչա՞փ էր, թե՞ ոչ ուժայինների կողմից: […]
16:35 16.06.2020
«Վերմիշյանի գործով այլ անձի մոտ խուզարկություն են արել և թղթեր են հայտնաբերվել, որոնք վերաբերում են Ծառուկյանին: Եթե լինեին թղթեր, որոնք կվերաբերեին ինձ, կգային իմ հետևից: Հարցը կարող է հետաքրքրել նաև մեր միջազգային գործընկերներին, եթե կլինեն հարցեր, մենք կպատասխանենք»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով այն կարծիքին, թե Գագիկ Ծառուկյանի շուրջ զարգացումները […]
16:16 16.06.2020
«Ես վերահաստատում եմ երեկ արված իմ հայտարարությունն այն մասին, որ չեմ բացառում, ունեմ այն համոզմունք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի կողմից այդ քաղաքական հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ինչ-ինչ հանգամանքներում, չգիտեմ՝ ում կողմից տեղեկություններ են հասել, որ կան որոշակի խնդիրներ իրավական դաշտում: Բնականաբար, քաղաքական հայտարարություն անելը ենթադրում էր վահան՝ այս ամենից պաշտպանվելու համար, […]
15:44 16.06.2020
«Եթե հնարավորություն լինի իրավական առումով, կքվեարկենք նաև երկրորդ հարցի վերաբերյալ: Ուսումնասիրելով դատախազության կողմից ներկայացրած միջնորդությունը, նաև այսօր հետևելով նրա ելույթին, հարցուպատասխանին, պատգամավորները իրենց խղճի ու մտքի համոզմունքով, փակ քվեարկության ժամանակ կարտահայտեն իրենց կարծիքը՝ առաջնորդվելով ԱԺ պատգամավորի կոչմամբ ու առաքելությամբ: Անկախ նրանից, թե քանի խմբակցություն է մասնակցելու, միջնորդություն է բերվել ԱԺ, որով պատգամավորները պետք է արտահայտեն […]
14:16 16.06.2020
«Սա շինծու գործ է, ինձ հետաքննություն չի կատարվել, որևիցե հարցուպատասխան չի եղել, որ 17-18 թվերին ընտրակաշառք բաժանվի, չկա այդպիսի բան: Կարող ա նո՞ր եմ ասում, որ կառավարության 100 տոկոսին պիտի փոխվի: Դրա համար էլ ցայտնոտի մեջ ընկան, վախի մթնոլորտ, տեսեք՝ ինչ է կատարվում՝ ամբողջ Հայաստանով մեկ ներքին զորքերը սահմանից բերել են»,- պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԱԺ-ից […]
23:56 15.06.2020
The Sun պարբերականի լրագրողները պարզել են, թե ամսական որքան գումար են ծախսում Քարդաշյան քույրերն իրենց արտաքինի վրա: Պարզվել է, որ նրանք ամենևին չեն խնայում իրենց վրա: «Ամենաթանկարժեքը» Քիմն է: Նա ամսական իր արտաքինի վրա ծախսում է 130.000 ֆունտ սթեռլինգ: Այդ գումարի մեծ մասը վճարում է անձնական ֆիտնես մարզչին, Քիմը մարզվում է շաբաթական 6 օր 2-ական […]
21:41 15.06.2020
ԱՄՆ Օհայո նահանգի Պորտլենդ քաղաքում բողոքի ակցիաների մասնակիցները տապալել են ԱՄՆ հիմնադիրներից մեկի՝ երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի արձանը, հաղորդում է OregonLive-ը: Ակցիայի մասնակիցներն արձանի վրա գրել են՝ «ստրկատեր», դրանից հետո պարանների օգնությամբ տապալել այն: Բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 1000 մարդ: Թոմաս Ջեֆերսոնը Անկախության մասին հռչակագրի հեղինակներից մեկն է: Իսկ ավելի վաղ, հիշեցնենք, ցուցարարները […]
20:45 15.06.2020
Դանիայի խորհրդարանը հավանություն է տվել բնակիչներին կորոնավիրուսի համավարակի հետևանքով տնտեսական ճգնաժամի պայմաններում ֆինանսական օժանդակություն ցույց տալու որոշմանը: Ոչ ուշ, քան մինչև հոկտեմբեր բնակիչները կստանան մոտ 2,86 հազար դոլար, հաղորդում է ТАСС-ը: Ընդհանուր առմամբ, երկրի իշխանությունները կծախսեն 60 մլրդ կրոն, որը հավասար է 89.04 մլրդ դոլարի: Այդ գումարը պետք է վերադառնա երկրի տնտեսություն՝ այն աշխուժացնելու նպատակով: […]
18:45 15.06.2020
The Washington Post պարբերականը, վկայակոչելով լրագրող Մերի Ջորդանի գիրքը, գրում է, որ ԱՄՆ 45-րդ նախագահի տիկինը՝ Մելանյա Թրամփը, ամուսնու երդմնակալության արարողությունից հետո չի շտապել տեղափոխվել Սպիտակ տուն ամուսնական պայմանագրի վերանայման պատճառով: Ջորդանը Մելանյայի մասին պատմող գրքում՝ The Art of Her Deal: The Untold Story of Melania Trump-ում հավաստիացնում է, որ ԱՄՆ առաջին տիկինը որոշել էր […]
16:32 15.06.2020
ՀՀ Վերաքննիչ դատարանը, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, սկսել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը մայիսի 13-ին ընդհանուր իրավասության դատարանի կողմից ամբաստանյալի խափանման միջոց կալանքը փոխելու կամ վերացելու միջնորդությունների մերժման դեմ: Դատավորը հրապարակեց նիստից րոպեներ առաջ ստացված մի գրություն տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանից, որը տեղեկացրել էր, թե այդ օրվա նիստի մասին իրեն տեղեկացրել են […]
18:26 14.06.2020
Մինչ աշխարհը թուլացնում է սահմանափակումներն ու կարանտինը, մասնագետները մտավախություն ունեն, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքից խուսափել հնարավոր չի լինի: Մասսաչուսեթսի համալսարանի իմունաբան Էրին Բրոմիջը BBC-ին մեկնաբանել է, թե ինչպես է հնարավոր խուսափել կորոնավիրուսով վարակվելուց: 1.Որտե՞ղ է հնարավոր վարակվել Բժիշկ Բրոմիջն ասում է, որ մարդկանց մեծամասնությունը վարակվում է սեփական տանը՝ ընտանիքի մյուս անդամներից։ Իսկ դրսում, օրինակ, առանց […]
22:30 13.06.2020
ԱՄՆ բնակիչ Ջեյսոն Տորչինսկին Չինաստանից պատվիրել է աշխարհում ամենաէժան մեքենան՝ Changliին, որի գինը 930 դոլար է, գրում է Jalopnik-ն: Կարմիր էլեկտրամոբիլը նկարազարդված է կայծակներով, ինչի շնորհիվ նմանվում է խաղալիքի, թեև լավ հնարավորություններով մեքենա է՝ սրահը տաքացվող է և անգամ հետնամասում տեսախցիկ ունի, շարժիչի աշխատանքային ծավալը 1.1 լիտր է: Եթե հանկարծ վթար լինի, ամբողջությամբ պլաստիկից պատրաստված […]
22:44 12.06.2020
Empire ամսագիրը հրապարակել է կինոյի պատմության մեծագույն հերոսների վարկանիշը: Այդ ցուցակը գլխավորել է հնագետ Ինդիանա Ջոնսը, որի դերը կատարել է հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդը: Երկրորդ տեղում է Էդլեն Ռիփլին «Օտարը» ֆիլմից, որի դերը կատարել է Սիգուրնի Ուիվերը: Երրորդ տեղում է Marvel կոմիքսներից «Երկաթե մարդը», որի դերը համանուն ֆիլմում կատարել է Ռոբերտ Դաունի կրտսերը: Լավագույն տասնյակում […]
19:15 12.06.2020
ԱՄՆ-ին, ԽՍՀՄ-ի փլուզումից 30 տարի անց, սպասվում է նմանատիպ ճակատագիրը, այս կարծիքն է հայտնել ֆրանսիացի լրագրող Նիկոլա Բավրեն Le Figaro-ում: «Ցասումը բզկտում է ԱՄՆ-ին և խարխլում առաջատարի նրա դիրքերը»,- գրել է լրագրողը: Ներկայումս ԱՄՆ-ում միանգամից 4 ճգնաժամ կա՝ կորոնավիրուսը, որը 110 հազար մարդու կյանք է խլել, գործազրկության աճը՝ մինչև 45 մլն մարդ իր աշխատանքը կորցրել […]
18:46 12.06.2020
«Այս պահին քաղաքական ուժերի վարկանիշի մասին մտածելու ժամանակը չէ՝ ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր: Այս պահին ուժերը կենտրոնացնելու և մոբիլիզացնելու ժամանակն է, որը բխում է ՀՀ քաղաքացիների առողջության և ապրելու իրավունքից»,- ԱԺ ճեպազրույցում ասել է Լիլիթ Մակունցը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք իշխող քաղաքական թիմի վարկանիշը չի նվազել այս իրավիճակում: