19:20 05.10.2020
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր դռնփակ քննել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը և հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։ Այն կհրապարակվի հոկտեմբերի 7-ին։ Հիշեցնենք՝ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել էր Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել թե դատախազությունը, […]
12:07 05.10.2020
««Հովնանյան» հիմնադրամի նախագահ Էդիլ Հովնանյանը «Հայաստան» հիմանդրամին փոխանցել է 3 մլն դոլար: Նույնն արեց նաև «Ալեք Մանուկյան» հիմնադրամի նախագահը՝ Քրիստին Սիմոնը, նույնպես 3 մլն դոլար փոխանցեց: Ալ Եսայանը հավաքագրեց Լոս Անջելեսում 3 մլն դոլարը ընդամենը մի քանի ժամում: Երեկ խոսել եմ ՀԲԸՄ հետ, որոշեցինք, որ եթե իրենց հաշվեհամարներին կհավաքագրվի 5 մլն դոլար, իրենք կկրկնապատկեն այդ […]
11:32 05.10.2020
«Առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ: Մեր զորքերը հետ են մղել հակառակորդին: Նույն ժամանակ հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը: Տուժածների մասին տվյալները ճշտվում են: Ռազմաճակատում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, բայց վաղ առավոտյան սկսեց սաստկանալ: Մի քիչ առաջ ապատեղեկատվություն տարածվեց ադրբեջանական կողմից, թե հայկական կողմից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը: Մենք հայտարարեցինք, որ դա […]
22:53 03.10.2020
Արցախա-ադրբեջանական շփման գծում ծանր և համառ մարտեր են ընթանում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Հակառակորդը օգտագործել է մեծաքանակ զրահատեխնիկա և հրետանի։ Նա նաև ներկայացրել է, թե որքան ռազմական տեխնիկա և մարդկային կորուստներ է ունեցել թշնամին անցնող օրվա ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում։
20:03 03.10.2020
«ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով և կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցություններ։ Քանի որ այդ կոչերը մնացել են անպատասխան, միջազգային հանրությունն ունի մի կարծիք, իսկ վտարյալ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն ուրիշ կարծիք և լկտիաբար մերժում են միջազգային հանրության կարծիքը, մերժում են Ռուսաստանի, Ֆրանսիայի […]
19:55 03.10.2020
«Ադրբեջանը և Թուրքիան խախտել են Միջազգային հումանիտար նորմերի Ժնևյան կոնվենցիան՝թիրախավորելով խաղաղ բնակչությունն ու քաղաքային ենթակառուցվածքները»։ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այսօրվա բրիֆինգի ժամանակ կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, դրանով նպաստել տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն: Նա նշել է որ միջազգային հանրության ջանքերով պիտի դադարեցվեն պատերազմական գործողությունները:
22:33 02.10.2020
«Պետք է արձանագրենք, որ զինվորների բեկորային վնասվածքները խոսում են հակառակորդի կողմից ոչ ադեկվատ ռազմական ուժի, զինատեսակների ոչ ընտրողաբար կիրառման մասին, ինչը հումանիտար նորմերի խախտում է: Երեկ տեսա այն բեկորը, որ հանվեց այս դեպքերը անաչառ լուսաբանելու եկած լրագրողի մարմնից: Խոսքը «Լը Մոնդի» լրագրողի մասին է: Այդ բեկորը զանգվածային ոչնչացման զենքի կտոր էր, դրա հետևանքով լրագրողի վնասվածքը […]
22:27 02.10.2020
Ինչպես պատսպարվել, եթե հնչում է օդային տագնապ․ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ԱՀ ԱԻՆ ներկայացուցիչ Էդան Սնգրյանը հիշեցրել է տանը, դրսում,տրանսպորտում կամ հիմնարկում գտնվելու դեպքում պաշտպանվելու բոլոր միջոցները: Մանրամասները՝ տեսանյութում։
21:51 02.10.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը շարունակել է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը, փորձել է անցնել հարձակողական տակտիկայի, սակայն մեր զինված ուժերը հաջողությամբ հետ են մղել մեծ ու փոքր գրոհները։ Նրա խոսքերով՝ հակառակորդը հետ է շպրտվել՝ կրելով տեխնիկայի և մարդկային ուժի մեծ կորուստներ։
20:11 02.10.2020
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Երուսաղեմը թուրքական քաղաք է, քանի որ այն դարերով եղել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ, այս մասին նա ասել է խորհդարանի նստաշրջանի ժամանակ, հաղորդում է Times of Israel-ը: «Այս քաղաքը, որը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մենք լքել ենք արցունքն աչքերին, դեռևս կարելի է հանդիպել օսմանյան դիմադրության հետքերի: Այսպիսով, […]
16:49 02.10.2020
Լվովի մաքսատան աշխատակիցները ԱՄՆ-ից ուղարկված ծանրոցում հայտնաբերել են 25 դանակ և 2 Tomahawk կացին, որոնք միջազգային կանոններով արգելված է փոստով առաքել, հաղորդում է Գալիցյան մաքսատան մամուլի ծառայությունը: Լվովի մաքսատունը հայտնաբերել է, որ ծանրոցն ուղարկված է Խերսոնեսի շրջանում ապրող մի քաղաքացու: Ըստ հայտարարագրի՝ դրանում պետք է լիներ հագուստ, գրասենյակային իրեր, կոսմետիկա: Դանակների մի մասը, որոնք կարող […]
15:01 02.10.2020
Եվրամիության կողմից Բելառուսի մի խումբ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը թուլության նշան է, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա հիշեցրել է, որ ՌԴ-ն ընդհանրապես բացասական է վերաբերվում պատժամիջոցների մեխանիզմին: Ընդ որում այն, որ Լուկաշենկոն չի ընդգրկվել այդ ցուցակում, Պեսկովը գնահատել է դրական: Ավելացրել է, թե որոշ պաշտոնյաների՝ պատժամիջոցների ցուցակում ընդգրկելը բացասական հետևանքներ կունենա: «Դա […]
22:42 01.10.2020
«Այս օրերին Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության տրամադրումը Հայաստանի համար անընդունելի է»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօրվա ճեպազրույցում: «Դիվանագիտական խողովակներով բազմիցս մեր իսրայելական գործընկերներին հայտնել ենք դրա մասին և նշել, որ դա հատկապես ցավալի է այն ժամանակ, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնամասշտաբ ագրեսիա է իրականացնում Արցախի և Հայաստանի նկատմամբ»,- ասել է Նաղդալյանը: […]
22:11 01.10.2020
«Այն վայրերում, որտեղ տեղի են ունենում զինված հարձակումներ և պատերազմական գործողություններ, լրագրողների աշխատանքը բացարձակ լեգիտիմ է: Լրագրողների աշխատանքն այդպիսի տարածքներում նպատակ ունի ցույց տալ օբյեկտիվ իրականությունը: Խոսքը արտասահմանյան լրագրողների մասին է: Այն լրագրողներն, ովքեր այսօր վիրավորվել են, նրանք անկախ լրագրողներ են: Լրագրողների անվտանգությունը պետք է ապահովվի ոչ թե այն կոչով, որ արգելեն նրանց մուտքն այդ […]
21:17 01.10.2020
«Երեկ ՊՆ-ի կողմից տվյալներ են տրվել թուրքական միջամտության մասին: Տեղեկություններ կան, որ բոլոր ադրբեջանական ԱԹՍ-ները կիրառվում և ղեկավարվում են թուրք մասնագետների կողմից Էրզրումի և Կարսի հրամանատարական կետերից»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Թուրքիայի այս գործողությունները լրջորեն խոչընդոտում են միջազգային կառույցների՝ պատերազմական գործողությունները դադարեցնելու ջանքերը: Թուրքիայի կողմից […]
20:55 01.10.2020
«Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորում է քաղաքացիական բնակավայերը և ենթակառուցվածքները: Այսօր նրանց թիրախում հայտնվել են հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, թեև նրանք ունեցել են հատուկ տարբերանշանով հագուստներ: Ֆրանսիական Լը Մոնդ պարբերականի երկու լրագրողները վիրահատվել են և տեղափոխվում են Երևան: Վիրավոր են նաև հայաստանյան լրատվամիջոցների երկու ներկայացուցիչ»,-միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա […]
21:47 30.09.2020
Ուկրաինայի հայերի միության (ՈւՀՄ) արտահերթ նիստում քննարկվել է Հայաստանին օգնության հարցը: Հանդիպմանը ներկա են եղել տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը, փոխնախագահներ և Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ: «Հանդիպման ընթացքում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ, գործողությունների արդյունավետ համակարգման համար ստեղծվեց շտաբ: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է օգնել իր պատմական հայրենիքին, կարող է կապվել […]
13:38 30.09.2020
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը 340 կողմ և 256 դեմ ձայներով պաշտպանել է ներքին շուկայի մասին օրենսդրական նախագիծը, որը հակասում է Brexit-ի սկզբունքներին, հաղորդում է BBC-ն: Այժմ նախագիծը կուղարկվի Լորդերի պալատ: Կառավարությունը պնդում է, որ օրենքը կպաշտպանի Բրիտանիայի ամբողջականությունը: Դա նշանակում է, որ Մեծ Բրիտանիան ինքնուրույն կկարողանա որոշել իր ապրանքների տեղափոխման հարցը Իռլանդական ծովով, և, փաստորեն, կզրկի […]
20:14 29.09.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությքան պատգամավոր Արման Եղոյանը իր ֆեյսբուքյան էջում մեջբերել է Կանադայի տնտեսական զարգացման նախարար Մելանի Ժոլիի թվիթերյան գրառումը. «Ես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի իրադարձություններով։ Հայ համայնքի անդամները երկար ժամանակ բարձրաձայնում էին քաղաքացիական անձանց պաշտպանության և տարածաշրջանի խաղաղության ապահովման կարևորության մասին իրենց մտահոգությունները։ Ես կանգնած եմ նրանց կողքին։ Բոլորը պետք է պահպանեն հրադադարը և […]
20:07 29.09.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Եվրախորհրդարանի փոխնախագահը հանդես է եկել Ադրբեջանի ագրեսիան և Թուրքիայի միջամտությունը դատապարտող հայտարարությամբ։ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդարանական կոմիտեներում ԵՄ պատվիրակության անդամ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի մամլո հաղորդագրությունը․ ԵՄ-ն պետք է դատապարտի ագրեսիան․ անհապաղ […]
13:36 29.09.2020
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել. «Սիրելի հայրենակիցներ Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիայի արդյունքում մեր զինվորներն այսօր կյանքի կռիվ են տալիս առաջնագծում՝ պաշտպանելու իրենց պապերի հայրենիքում ապրելու և արարելու իրավունքը: Մեր երկրում հայտարարված է ռազմական դրություն, պետական մարմիններն աշխատում են 24-ժամյա արտակարգ ռեժիմով: ՀՀ ՏՄՊՊՀ-ն նույնպես անցել է ռազմական դրության պայմաններում նախատեսված […]
22:44 28.09.2020
NASA -ն ցուցադրել է լուսանկարներ, որոնցում պատկերված է Յուպիտերի վրա Արևի խավարումը: Մոլորակի վրայի ստվերը նրա արբանյակներից մեկինն է՝ Իոյինը, գրում է NASA -ի պաշտոնական կայքը: Այդ լուսանկարն արվել է Juno տիեզերական ապարատով: Լուսանկարում հսկայական սև շրջանակ է երևում Յուպիտերի վառ գազային մակերևույթի վրա: Ստվերի տրամագիծը 3600 կմ է: Համեմատության համար հիշեցնենք՝ Լուսնի տրամագիծը 3474 […]
15:59 28.09.2020
Կրեմլում ուշադրություն են դարձրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ալեքսեյ Նավալնիի հանդիմանը Շարիտե կլինիկայում: Գերմանիայի կառավարության նախարարների վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը հաստատել է այն տեղեկությունը, որ Մերկելն այցելել է Նավալնիին Շարիտե կլինիկայում՝ նրա ստացիոնար բուժման ժամանակ: Գերմանական Spiegel ամսագիրը ավելի վաղ հայտնել էր, որ այդ հանդիպումն անցել է գաղտնի ռեժիմով: Մինչդեռ, Նավալնին իր Twitter-ում […]
15:13 28.09.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) արտաքին հարցերով խոսնակ Միշայել Գալերը և մեծությամբ երկրորդ խմբակցության՝ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքի (S&D) արտաքին հարցերով համակարգող Տոնինո Պիցուլան անդրադարձել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։ Պատգամավորները մասնավորապես նշել են. «Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի […]
15:05 28.09.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի ուսանողներ, հիմա ճիշտ ժամանակն է ձեր գիտելիքն ի շահ պետության կիրառելու և, մասնավորապես, լեզուների ձեր գիտելիքով մեդիապայքարին աջակցելու համար: Խնդրում եմ և հորդորում ստորև ներկայացված պաշտոնական աղբյուրների նյութերը ակտիվորեն թարգմանել օտար լեզուներով և տարածել սոցցանցերում՝ Facebook, Twitter և այլն: #ՀաղթելուԵնք ✅Facebook՝ 1️⃣Հայկական միասնական տեղեկատվական […]
14:40 28.09.2020
G20-ի ղեկավարների հանդիպումը, որը նախատեսված է նոյեմբերի 20-21-ը, կանցկացվի առցանց ձևաչափով, հաղորդում է G20-ի պաշտոնական կայքէջը: Մեծ քսանյակի գագաթնաժողովում նախագահելու է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը: «Առաջիկա գագաթնաժողովը նվիրված է լինելու մարդկային կյանքի պահպանմանն ու տնտեսական աճի վերականգնմանը: Պետք է դիտարկվեն կորոնավիրուսի համավարակի ժամանակ ի հայտ եկած խոցելի կողմերը։ Պետք է […]
14:11 28.09.2020
Չինաստանի ԱԳՆ-ը զսպվածության ու հանդարտության կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին և հույս հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան իրենց տարաձայնությունները կարգավորել երկխոսության ճանապարհով, փոխանցում է Reuters-ը։ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վան Վենբինը նշել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը համապատասխանում է բոլոր կողմերի շահերին։
21:18 27.09.2020
Հայկական Միասնական տեղեկատվական կենտրոնում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ ներկայացրել է վերջին նորությունները մարտական գործողությունների մասին՝հակառակորդն ունի մոտ 200 մարդկային կորուստ, երեք տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և երկու տասնյակին մոտ ԱԹՍ-ների և այլ սարքավորումների կորուստ: Հայկական կողմից կորուստները ճշտվում են: 10 վիրավոր տեղափոխվել է Երևան: Մյուսները տեղի բժշկական կենտրոններում են:
11:30 26.09.2020
«Թուրքիայի քաղաքականությունը միջերկրածովային ավազանում միայն էներգակիրների խնդիր չէ։ Ես կարծում եմ՝ մենք ականատես ենք լինում մի գործընթացի, երբ միջերկրածովային ավազանում տեղի է ունենում նոր աշխարհակարգի ձևավորում, որտեղ իրենց մասնաբաժինն ունեն տարածաշրջանային ուժային կենտրոնները, որոնց թվում է նաև Թուրքիան, որը փորձում է իր նեոօսմանյան գաղափարները կյանքի կոչել»,-վերլուծելով տարածաշրջանային զարգացումները՝ կարծիք է հայտնել արաբագետ Սարգիս Գրիգորյանը։ Նա […]
11:19 26.09.2020
«Իրենց քարոզչությունը երբեք չի դադարում, մենք պատերազմի մեջ ենք, և ինֆորմացիոն պատերազմի ընթացքում չի լինում դադար։ Թուրք -ադրբեջանական քարոզչության որոշակի ակտիվացումը պայմանավորված է դիվանագիտական և ռազմական պարտություններով»,- խոսելով վերջին շրջանում ադրբեջանական և թուրքական կողմերից հակահայ քարոզչության ակտիվացման մասին՝ ասել է քրդագետ Վահրամ Պետրոսյանը։ Հիշեցնենք՝ պաշտոնական Բաքուն վերջին շրջանում հայտարարություններ է տարածում, թե Հայաստանը տապալել է […]