21:27 22.10.2020
Մոտ մեկամսյա կալանքից այսօր ազատ արձակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ընդհանուր իրավասության դատարանը նրա խափանման միջոց կալանքը փոխեց 100 մլն դրամ գրավով: Լրագրողների հետ ճեպազրույցում Ծառուկյանն ասաց, որ եղել է ժողովրդի կողքին, զանգահարել է տարբեր տեղեր, իր անունից օգնություն է տրամադրվել մարդկանց: «Միասնականության նպատակը հաղթելն է, որևէ մեկն այս պահին այլ հարց քննարկելու […]
17:57 21.10.2020
«Թալիշ Մեդիան» հրապարակել է տեսանյութ, որում Լեզգիստանի ազատագրական կորպուսի հրամանատարը դիմում է Ադրբեջանում բնակվող «ճնշված» ազգություններին՝ ռեժիմի դեմ միավորվելու կոչով: «Բազմաթիվ լեզգի հայրենասերներ դիմում են մեզ՝ Լեզգիստանի ազատագրական կորպուսին միանալու համար: Եվ շատերն ուզում են, որ այս ազատագրական պայքարը հասցնենք մինչև վերջ: Ուզում եմ ասել իմ ժողովրդին, որ մենք պատրաստ ենք հասցնել մեր պայքարը ավարտին։ […]
16:23 21.10.2020
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել։ «Հայկական ավիափոխադրողները մոբիլիզացվել են պատերազմի առաջին օրվանից և պատվով կատարում են հումանիտար առաքելություն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարում է հայկական ավիաընկերությունների հայրենանվեր աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, որը նրանք դրսևորում են պատերազմի առաջին օրվանից: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ համագործակցությամբ «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություններն […]
14:13 21.10.2020
ՌԴ-ի 85 շրջաններում կորոնավիրուսի 15 700 նոր դեպք է հայտնաբերվել, հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Հիվանդների 25,9 տոկոսը չեն ունեցել կորոնավիրուսի ախտանշաններ: Գրանցվել է մահվան 317 նոր դեպք: Մեկ օրում առողջացել է 10 952 հիվանդ: Հիվանդների ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում ՝ 4389, Սանկտ Պետերբուրգում՝ 684, իսկ Մոսկվայի շրջանում՝ 466 նոր դեպք: Այս […]
22:37 20.10.2020
«Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ուժերը հարձակում են սկսկել հյուսիսային և հարավային ուղղություններով: Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ: Այդ ընթացքում մեր զորքին հաջողվել է կասեցնել հակառակորդի գրոհները: Երեկվանից մեր ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ, ընդ որում, մեկը 1920 թվականի արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ է: Մարտերը այժմ էլ շարունակվում են, բայց ոչ այնքան ինտենսիվ, որքան […]
22:16 20.10.2020
Արցախը միջո՞ց է, թե՞ նպատակ, իրականում ինչ հեռահար նպատակներ են հետապնդում այս պատերազմը հրահրող և սկսող Ադրբեջանը և Թուրքիան, ինչպե՞ս և ո՞ր դեպքում կարող է օգնել Ռուսաստանը, ինչո՞ւ մինչ այժմ չի օգնում, ո՞ր դեպքում խաղաղություն կհաստատվի, այս հարցերի մասին «Հեռանկարի» տաղավարում քննարկում է ծավալվել Արամ Աբրահամյանի և պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանի միջև: Մանրամասները՝ տեսանյութում։
16:06 19.10.2020
«Կույր մի՛ եղեք», «Դադարեցրե՛ք ցեղասպանությունը», «Ճանաչե՛ք Արցախը». այսպիսի պաստառներով արցախցի կանայք երեխաների հետ այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև: Ակցիայի մասնակիցները պահանջել են կանգնեցնել պատերազմը և բարձրաձայնել այն բոլոր հանցագործությունների մասին, որոնք կատարվել և կատարվում են Արցախում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Արցախցի կանայք հանդիպել են ՄԱԿ-ում հայաստանյան ներկայացուցիչ Շոմբի Շարփի հետ։
15:37 19.10.2020
«Հարուցվել են մի շարք քրեական գործեր հուլիսյան դեպքերի ժամանակ Տավուշի շուրջ 8 բնակավայրերը գնդակոծելու, բնակիչներին առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու, ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, վարելու, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական նորմերի խախտումների փաստերով: Առանձին քրեական գործեր են հարուցվել նաև սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի, միջազգային ահաբեկչության ու վարձկանների ներգրավման ու օգտագործման փաստերով: Բացի դրանից՝ […]
14:40 19.10.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդության քննարկումը: Ծառուկյանի փաստաբանները նիստից հետո լրագրողներին ասել են, որ դատարանը փաստաթղթեր է պահանջել: Թե կոնկրետ ինչ փաստաթղթեր, պաշտպանները չեն նշել: Նրանց խոսքերով՝ միջնորդել են կալանքը փոխարինել գրավով՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի […]
13:46 19.10.2020
Հոկտեմբերի 6-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կոչ է արել Թուրքիային զերծ մնալ գործողություններից, որոնք ոտնահարում են քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև հարգել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։ Ստրասբուրգյան դատարանը հարցին անդրադարձել է Հայաստանի կառավարության պահանջով։ Հիշեցնենք, որ Երևանը դիմել էր ՄԻԵԴ՝ պահանջելով միջանկյալ միջոց կիրառել Անկարայի նկատմամբ՝ «հաշվի առնելով Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի կողմից Ղարաբաղի և Հայաստանի […]
12:43 18.10.2020
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասել է , որ հումանիտար հրադադարի ռեժիմը պահպանվել է միայն որոշ հատվածներում : Նա գնահատել է միջազգային հանրության ջանքերը հրադադար սահմանելու ուղղությամբ, նշել , որ արդեն հումանիտար ճգնաժամի առջև ենք կանգնած, քանի որ երկու կողմից էլ կան զոհեր,վիրավորներ, ամեն դեպքում համագործակցությունը միջազգային կառույցների հետ պետք է պահպանվի: Նախագահի խորհրդականը նկատել է, […]
23:30 15.10.2020
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ակվապարկերից մեկում փորձարկում են ռոբոտ-դելֆինի, գրում է ТСН-ը: Ռոբոտին դժվար է տարբերել իսկական դելֆինից. երկարությունն ավելի քան 2.5 մետր է, մաշկը՝ բժշկական սիլիկոնից: Ռոբոտ-դելֆինը շարժվում է ինչպես իսկական դելֆին: Ռոբոտին մշակել են մի ընկերությունում, որը զբաղվում է հոլիվուդյան ֆիլմերի համար մեխանիկական տիկնիկներ և անիմացիաներ պատրաստելով: Ռոբոտի հեղինակները կարծում են, որ մոտ ապագայում […]
23:15 15.10.2020
«5 կամ 7 շրջանի հանձնումը մեզ համար կնշանակի պատերազմը շարունակել ավելի թույլ պաշտպանական դիրքերից: Անգամ մեկ տարածքի զիջումը նշանակում է թուլացնել մեր դիրքերը և թշնամուն ավելի բարենպաստ դիրքեր տալ հարձակվելու համար»,- կարծում է քաղաքագետ Էդգար Էլբակյանը: «Հեռանկարի» տաղավարում Արամ Աբրահամյանի հետ զրույցում նա տեսակետ է հայտնել, որ Ադրբեջանը չի կատարում հումանիտար հրադադարի պահանջները, քանի որ […]
20:37 15.10.2020
Մոսկվան ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված նոր պատժամիջոցներն անարձագանք չի թողնի, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Հիշեցնենք՝ ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպի պատճառով: Սահմանափակումները վերաբերում են ԵՄ տարածք մուտք գործելուն, ֆինանսական գործարքների և հաշիվների սառեցմանը: ԵՄ-ի կողմից սահմանած նոր պատժամիջոցների մասին հայտնի է […]
20:04 15.10.2020
Ամբողջ աշխարհը 2008 թվականի հոկտեմբերի 15-ին նշում է COVID-19-ի համավարակի պայմաններում հատուկ կարևորություն ստացած Ձեռքերը լվանալու համաշխարհային օրը: Այդ պարզ ու արդյունավետ միջոցը կանխարգելում է բազմաթիվ հիվանդությունների տարածումը: Կեղտոտ ձեռքերի միջոցով օրգանիզմ են ներթափանցում բազմաթիվ վարակիչ հիվանդությունների մանրէներ՝ վիրուսային թոքաբորբ, հեպատիտ, հարբուխ, աղիքային ինֆեկցիաներ և վերջապես կորոնավիրուս: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ ամեն տարի լուծից՝ «կեղտոտ ձեռքերի հիվանդությունից» […]
13:48 15.10.2020
Ամերիկյան Apple ընկերությունը հայտարարել է iPhone-ի երկու հին մոդելների արտադրությունը դադարեցնելու մասին, հայտնում է Газета.ru-ն: Խոսքը iPhone-ի XR և 11 Pro մոդելների մասին է: Apple ընկերությունը որոշել է դադարեցնել դրանց արտադրությունը, քանի որ դրանք չեն համապատասխանում բնութագրերին և ընկերությանը եկամուտ չեն բերում: «iPhone 11 Pro-ի փոխարեն սպառողները կարող են գնել կատարելագործված iPhone 12 Pro, իսկ […]
15:19 14.10.2020
«Վերջին օրերին ես օրական մի քանի անգամ մշտական կապի մեջ եմ Հայաստանի և Ադրբեջանի իմ գործընկերների հետ, նույնն է անում նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որովհետև ղարաբաղյան տարածաշրջանում հումանիտար հրադադարի հաստատումից զատ, կարևոր է նաև այն պահպանելու վերահսկողությունը: Անհապաղ անհրաժեշտ են տարածքում դիտորդներ, որպեսզի կարողանան իրականություն դարձնել Մոսկվայում ստեղծված փաստաթղթի պայմանավորվածությունները, որոնք այդպես էլ […]
14:42 14.10.2020
«Մենք երբեք Թուրքիային չենք դիտարկել որպես մեր ռազմավարական գործընկերոջ։ Մենք համաձայն չենք այն դիրքորոշմանը, որը հնչեցրել է Թուրքիան, և որը մի քանի անգամ արտահայտել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա։ Մենք չենք կարող համամիտ լինել այն հայտարարության հետ, թե կա և թույլատրելի է հակամարտության ռազմական լուծում: Ցավոք, Թուրքիան կարողացավ սա իրականացնել և […]
13:42 14.10.2020
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներին և անդրադարձել նաև Լեռնային Ղարաբաղում արդեն 18 օր ընթացող պատերազմին։ Լավրովն ասել է, որ քաղաքական կարգավորման տարբերակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցային սեղանին կա։
21:18 12.10.2020
«Չեմ ուզում շատ պաթոսային հնչի, բայց մենք պարտավոր էինք այդ քայլն անել, ու ընտրել ՍԴ նախագահ: Ես հիմա էլ եմ այն կարծիքին եմ, որ ինձ համար ավելի գրավիչ է ՍԴ դատավորի պաշտոնը, և ՍԴ նախագահի պաշտոնն ահռելի պատասխանատվություն է: Էնպես չի, որ հիմա շատ ոգևորված եմ, որ ընտրվել եմ ՍԴ նախագահ»,- ՍԴ նախագահի ընտրության օրակարգով […]
22:56 11.10.2020
«Հակառակորդը, այսօր խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, գրոհ է կազմակերպել հարավային և հյուսիսային ուղղություններով զրահատեխնիկայով և հրթիռային զինատեսակներով։ Մասնավորապես՝ հյուսիսային ուղղությամբ կորցնելով երկու զրահատեխնիկա՝ հետ է շպրտվել: Հարավային ուղղությամբ ևս եղել են որոշակի առաջխաղացումներ, որոնք հետ են շպրտվել: Օրվա ընթացքում խոցվել է մեկ ԱԹՍ, որոշ տեղերում պահպանվել է համեմատաբար հանգիստ վիճակ: Գիշերը հրթիռակոծվել են Շուշին և […]
11:26 11.10.2020
«Կեղծ տեղեկություններ էին տարածվել նախօրեին հակառակորդի կողմից, թե գրավել են Հադրութը, սակայն հակառակորդը, հասկանալով, որ շատ հեռու է Հադրութի սահմաններից, հրադադարի հայտարարումից առաջ ժամերի ընթացքում փորձել է գրավել Հադրութը: Նպատակը՝ առաջին փուլում իրականացնել ինչ որ դիվերսիոն գործողություններ, բայց մեզ հաջողվել է վերադասավորվել, և այսօր Հադրութ քաղաքի վարչակազմի ղեկավարը գտնվում է Հադրութի վարչական շենքում, – հայտարարել […]
10:25 11.10.2020
«Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև հրադադարի պայմանավորվածությունը հակառակորդը բազմիցս խախտել է: Մենք ակնկալում ենք քաղաքակիրթ աշխարհի օժանդակությունը տարածաշրջան միջազգային տեռորիմի թափանցելու դեմ, և դա՝ ոչ միայն կոչերով»,- մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա հիշեցրել է, որ Արցախի ազատագրական պայքարի դեմ կռվում են միջազգային ահաբեկիչները: «Սմերչ», «Պոլոնեզ» ԱԹՍ. […]
22:41 10.10.2020
«Հրադադարից հետո, ինչպես նշված էր ԱԳ նախարաների հայտարարության մեջ, ՊԲ բանակի զորամասերից մեկում թույլ է տրվել, որպեսզի մոտենան և վերցնեն իրենց մի քանի դիակները, սակայն շուտով այդ գործընթացը դադարեցվել է, որովհետև նման դեպքերը ևս օգտագործվում են պրովոկացիաների համար: Պաշտոնապես հայտարարում եմ ՝ հետայսու դա թույլ է տրվելու միայն ինչպես նշված է հայտարարության մեջ, Կարմիր Խաչի […]
21:51 10.10.2020
Հոկտեմբերի 9-ից մինչև այսօր կեսօր հրադադարի ուժի մեջ մտնելը հատկապես թեժ մարտեր են եղել հարավային կողմում: Սակայն Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմագրավել է։ Այդ ժամանակահատվածում հակառակորդը կորցրել է 3 ԱԹՍ և 4 ավտոտեխնիկա, ունեցել է մոտ 200 զոհ: Հրադադար հայտարարելուց ժամեր առաջ հակառակորդը հետախուզա-դիվերսիոն փոքր խմբերով փորձել է մտնել Հադրութ, սակայն այդ պրովոկացիաները չեզոքացվել են, հայտնել […]
11:50 06.10.2020
«Ստեփանակերտի քաղաքային ենթակառուցվածքներին հասցվող հարվածները խաթարում են քաղաքի բնականոն կյանքը, հատկապես ամբողջովին մոբիլիզացված Արցախի բժշկական համայնքը և Հայաստանից մեկնող խմբերը փաստացի զրկված են լինում կարիքի մեջ գտնվող մարդկանց բժշկական օգնություն ցուցաբերելու հնարավորությունից, քանի որ քաղաքները գտնվում են օդային տագնապի տակ: Ինքս եղել եմ ականատես Ստեփանակերտի հիվանդանոցին շատ մոտ հրթիռային հարվածին, որը կարող էր հարվածել հենց […]
11:32 06.10.2020
«Երեկվա դրությամբ՝ կա 19 զոհ և 80 վիրավոր քաղաքացիական բնակչության շրջանում, որն Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակման հետևանք է: Մենք բուժում ենք և տարհանում այդ քաղաքացիներին: Պատերազմի ժամանակ ստացված վիրավորումների բնույթը համարյա 100 տոկոսով ականային պայթյունների բեկորային վիրավորումներ են, ոչ հրազենային, քանի որ պատերազմը ծավալվում է ԱԹՍ-ներով ու հրթիռներով: Արցախի Բ/Կ ներն ապահովված են […]
22:25 05.10.2020
«Այսօր առավոտյան հատկապես հարավային ուղղությամբ հակառակորդը նորից ձեռնարկել է լայնածավալ հարձակման փորձ՝ կիրառելով զրահատեխնիկա և այլն:Օրվա ընթացքում նույնիսկ իրենց հաջողությունը փորձեցին ամրագրել տեսանյութերով, հայկական ստորաբաժանումներում իրենց գտնվելու ապացույցների միջոցով, սակայն դա հերթական օրինակն էր, որ փոքրիկ հաջողությունները, ժամանակավոր հաջողությունները փորձում են ներկայացնել որպես մեծ հաղթանակ: Մեր զորքերի հրամանատարները մարտավարական գրագետ խուսավարումներով հակառակորդին կարողացել են մեծ […]
22:13 05.10.2020
«ԱԹՍ-ները քաղաքացիական անձանց նկատմամբ ավերածություններ անելու նպատակ են հետապնդում»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Նրա խոսքերով՝ դրանք իրականացվում են այն քաղաքացիական օբյեկտների նկատմամբ, որտեղ կան մարդկային կուտակումներ կամ մարդաշատ են: Թիրախավորվում են մեքենաների կուտակումները, ավտոբուսները: Թաթոյանի համոզմամբ՝ այդ հարվածները նպատակ ունեն էթնիկ զտում կատարել: Նա նշել է, որ […]
21:36 05.10.2020
«Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը սկսեցին համատարած հրթիռակոծություն: Համապատասխան կադրերը ներկայացրել ենք, այնտեղ աշխատում են նաև միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, թեև իրենց կյանքը վտանգում են, բայց աշխարհին ներկայացնում են ողջ ճշմարտությունը: Արցախի ՊԲ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս արդրբեջանական գործողություններին՝ թիրախավորելով ռազմական օբյեկտները՝ զորքերը, զորախմբերը և աշխատելով բացառապես ռազմական թիրախների ուղղությամբ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մեղադրանքները՝ […]