TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

Forbes-ը ներկայացրել է ամենաառատաձեռն միլիարդատերերին

12:41 20.01.2021

Ամերիկյան Forbes հանդեսը կազմել է ամենաառատաձեռն միլիարդատերերի ցուցակը: Հաշվել են, թե որքան են հարուստները ծախսել  բարեգործության վրա իրենց ամբողջ կյանքի ընթացքում: 25 ամենաառատաձեռն միլիարդատերերի ցուցակը հայտնվել է հանդեսում  հունվարի 19-ին: Forbes-ի գնահատմամբ՝ ամենաառատաձեռնը Ուորեն Բաֆֆետն է, որը բարեգործության վրա ծախսել է 42,8 մլրդ դոլար: Իսկ նրա  ընդհանուր կարողությունը գնահատվել է 88,8 մլրդ դոլար: Հիմնականում նա […]

̰
Էթնան «արթնացել է»

12:22 20.01.2021

Սիցիլիա կղզում «արթնացել է» Էթնա հրաբուխը։ Այս մասին հայտնում է Իտալիայի հրաբխագիտության և գեոֆիզիկայի ազգային ինտիտուտը: Ժայթքումն ուղեկցվել է երկրակեղևի ցնցումներով: Իտալիայում հայտարարված է նախազգուշացում՝ մթնոլորտ նետված մոխրի վտանգավոր քանակի պատճառով: Հրաբխային ակտիվությունը ներկա պահին նվազել է: Փորձագետների համոզմամբ՝ Էթնան, որը Եվրոպայում գործող ամենաբարձր հրաբուխն է, այժմ վտանգ չի ներկայացնում կղզու բնակիչների համար, թեև զգոնության […]

̰
Քոչարյանի պաշտպանները բացարկ են հայտնել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և  մյուս պետական մեղադրողներին

15:41 19.01.2021

Տևական ընդմիջումից հետո վերսկսվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Հիշեցնենք՝ դատական վերջին նիստերը հետաձգվում էին, քանի որ պաշտպանական խումբը միացել էր փաստաբանների կողմից կազմակերպած բողոքի ակցիաներին և չէր ներկայանում դատական նիստերին: Դատական նիստից առաջ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ակցիա են անցկացնել: Նիստն ընդմիջվել է, քանի որ ներկա չի եղել Յուրի Խաչատուրովի համար ներգրավված […]

̰
Լավ լուրը չի ուշանա. վարչապետը հույս է տվել գերիների հարազատներին

18:19 16.01.2021

Նախնական պայմանավորվածության համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է անհետ կորած զինծառայողների ծնողներին և նրանց հետ զրուցել ավելի քան երեք ժամ: Ծնողների խոսքերով, վարչապետը նշել է, որ անհետ կորած զինծառայողների որոնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Հայաստանը ձեռք է բերել ԴՆԹ հետազոտության 2-րդ սարքը, որով առավել հեշտությամբ է իրականացվելու հայտնաբերված մարմինների նույնականացումը: Իսկ գերիների Հայաստան վերադարձի […]

̰
Անհետ կորած պայմանագրային զինծառայողների ու կամավորների ընտանիքներին նպաստ հատկացնելու հարցը կլրամշակվի

15:43 15.01.2021

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի  կարգավիճակի» նաև «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկը, որի համաձայն` ռազմական գործողությունների ժամանակ անհետ կորած կամ գերի ընկած զինծառայողների ընտանիքները նպաստ կստանան: Օրենքի փոփոխությունը վերաբերում է նաև կամավորագրվածներին: «Պայմանագրային զինծառայողը ճանաչվում է անհետ կորած, եթե զորամասում կամ մարտական գործողության […]

̰
Զորակոչից խուսափելու դեպքում՝ ազատազրկում 2-6 տարի. ԱԺ-ում քննարկվում են օրենքի խստացումները

13:16 15.01.2021

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են «Զինվորական ծառայության և զինծառայողի  կարգավիճակի», «ՀՀ  Քրեական օրենսգրքում» և «Հանրային ծառայողի մասին»  ՀՀ  օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթները: Դրանք  վերաբերում են 27 տարին լրացած և չծառայած անձանց: Մինչ այժմ նրանք որոշակի գումար էին մուծում և խուսափում քրեական պատասխանատվությունից: «Այժմ նման մոտեցումը դադարեցվում է և տրվում […]

̰
Ճանապարհային ոստիկանները դեռ չեն կիրառի տուգանային համակարգը

12:42 15.01.2021

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ փոխոստիկանապետ Արա  Ֆիդանյանը ներկայացրեց «ՀՀ վարչական իրավախախտումներ մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական առաջարկը, որի նպատակն է ապահովել երթևեկության խախտումների դեպքում տուգանային համակարգի ամբողջական գործարկումը: Ըստ այդ օրինագծի՝ Ճանապարհային ոստիկանության պարեկային ծառայողների կողմից արձանագվող խախումների համար տուգանային միավորների համակարգի գործարկումը հետաձգվում է մինչև 2022 թվականի […]

̰
Կոշտ օրենքի խախտում չկա. Սամսոնյանը՝ Ջհանգիրյանի թեկնածության մասին

15:40 14.01.2021

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի թեկնածու ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից առաջադրված նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն այսօր հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների  հետ: Հանդիպումից հետո ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ թե՛ Ջհանգիրյանի, և թե՛ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանի հետ հանդիպումներն անցել են «կառուցողական, […]

̰
Ես կոչ եմ անում ԲԴԽ անդամներին հավաքվել և քննարկել այդ խնդիրը. Գագիկ Ջհանգիրյան

15:08 14.01.2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից ԲԴԽ անդամի թափուր պաշտոնի թեկնածու առաջադրված նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանն այսօր հանդիպել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների  հետ: Հանդիպումից հետո Ջհանգիրյանն առաջարկել է ԲԴԽ անդամներին հանդիպել և քննարկել ԲԴԽ անդամի պաշտոնը զբաղեցնելու թույլատրելի տարիքային շեմի հարցը, որի մասին վերջերս հայտարարություն էր տարածել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը: «86 հոդված, 112  […]

̰
Հաշվի են առել Ջհանգիրյանի պրոֆեսիոնալիզմը. Մակունցի պարզաբանումները

14:48 13.01.2021

Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության հետ այսօր հանդիպել է այդ  խմբակցության կողմից ԲԴԽ անդամի թափուր պաշտոնի համար ներկայացված թեկնածու, նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը:  «Նրա թեկնածությունն առաջադրելիս խմբակցությունը հաշվի է առել նրա պրոֆեսիոնալիզմը: Թեկնածուի հետ կապված մտորումները պայմանավորված են եղել նրանով, որ մենք համարում ենք պարոն Ջհանգիրյանին ոլորտի պրոֆեսիոնալ: Այն բոլոր հարցերը, որոնք առկա են […]

̰
YouTube-ը ժամանակավորապես արգելափակել է Թրամփին

13:40 13.01.2021

YouTube-ի ղեկավարությունը երեքշաբթի հեռացրել էր վերջին տեսանյութը և 7 օրով արգելափակել տեսանյութեր հրապարակելու՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հնարավորությունը, այս մասին հաղորդել է Axios-ը: «Մենք  հեռացրել ենք Դոնալդ Թրամփի կողմից տեղադրված նոր տեսանյութը` մանրամասն ուսումնասիրելով բռնության այն վտանգը, որը կա դրանում, և նախազգուշացրել ենք, որ մեր քաղաքականությունն արգելում է բռնության և խտրականության քարոզը: Որպես հետևանք՝ […]

̰
Չինաստանում ներմուծված սառեցրած մթերքով պայմանավորված COVID-19-ի բռնկումներն առեղծվածային են.ԱՀԿ

20:53 12.01.2021

Չինաստանում ներմուծված սառեցրած մթերքով պայմանավորված COVID-19-ի բռնկումներն առեղծվածային են, քանի որ հասկանալի չէ, թե ինչպես է վարակը գոյատևում այդքան ցածր ջերմաստիճանում, տարակուսել են ԱՀԿ անդամները: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Նրանք  չեն բացառում այլ երկրներում կորոնավիրուսի  բռնկման հնարավորությունը, սակայն համոզված են, որ պետք է հետազոտել Ուհանը, որտեղից ամեն ինչ սկսվել է:

̰
Աշխարհում առաջին անգամ գորիլլան վարակվել է COVID-19-ով

12:28 12.01.2021

Աշխարհում առաջին անգամ, ամերիկյան Սան Դիեգո քաղաքի կենդանաբանական այգում 2 գորիլլա վարակվել են COVID-19-ով:  Հնարավոր է՝ կենդանիները վարակվել են աշխատողներից, ովքեր եղել են առանց ախտանշանների վարակակիրներ։ Այս մասին հաղորդել է կենդանաբանական այգու  աշխատակազմը: Կենդանիներին որոշել են թեստավորել հունվար 6-ին, երբ գորիլլաները սկսել են հազալ: Մյուս գորիլլաների մոտ այդպիսի ախտանշաններ չկան: Հիմա կենդանիները լավ են զգում, […]

̰
Երեխայի իրավունքների կոմիտեն կարող է հաղորդագրություններ ստանալ երեխաներից

13:00 11.01.2021

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը: Արձանագրությունը Հայաստանը ստորագրել է 2019 թվականին: «Այն վերաբերում է հաղորդագրություններ ներկայացնելու կարգին։ 52 պետության կողմից այդ արձանագրությունը վավերացված է, ստորագրված է 46 պետության կողմից»,- ներկայացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը: Այդ արձանագրությունը հնարավորություն է տալիս […]

̰
Հայկական օրացույցում ավելացավ ևս մեկ տոն

12:27 11.01.2021

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում որոշվել է «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարել: 2001 թվականին ընդունված օրենքը լրացվել է ևս մեկ կետով: Ըստ այդմ՝ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը Հայաստանում կնշվի ազգային փոքրամասնությունների օրը:

̰
Արցախում ականազերծման աշխատանքները շարունակվում են

13:52 09.01.2021

ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծումը: Անցած մեկ օրում ռուս մասնագետները մաքրել են 6.5 հա տարածք, հայտնաբերել և ոչնչացրել են 787 պայթուցիկ առարկա: 2020 թվականի նոյեմբերի 23-ից ՌԴ խաղաղապահ ուժերի ինժեներական աշխատանքների ընթացքում ականազերծվել է ավելի քան 446,4 հա տարածք, 165 կմ ճանապարհ, 618 շենք-շինություն, այդ թվում՝ 22 […]

̰
Նենսի Փելոսիի աթոռին բազմած տղամարդուն ձերբակալել են

13:32 09.01.2021

ԱՄՆ-ում ձերբակալել են այն տղամարդուն, ով Վաշինգտոնում Կապիտոլիումի գրոհի ժամանակ ոտքերը դրել էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի աշխատասեղանի վրա,- հաղորդում է CBS New-ը: Անկարգությունների մասնակիցը պատմել է, որ սեղանից մի ծրար է վերցրել ու 25 դոլար թողել, քանի որ «ինքը գող չէ, որպեսզի հենց այնպես իրեր վերցնի»: Նաև սեղանին թողել է Փելոսիի համար «անցանկալի  […]

̰
Մադրիդում 21-րդ դարի ամենաձյունառատ օրերն են

12:07 09.01.2021

«Ֆիլոմենա» մրրիկը ձյան հաստ շերտով է ծածկել Մադրիդը, հայտնում է Reuters-ը։ Տեղումների գերակայության տակ է նաև հարևան  Կաստիլիա Լա Մանշը: Իսպանիայի մայրաքաղաքում առատ տեղումների պատճառով տարերային աղետի վտանգավորության ամենաբարձր աստիճան է  հայտարարվել 2007 թվականից ի վեր առաջին անգամ, երբ սկսեց օգտագործվել գնահատման այդ սանդղակը: Իսպանիայի օդերևութաբանական կայանում հայտնել են, որ գրանցել են 21-րդ դարի սկզբից […]

̰
Ադրբեջանը պարբերաբար խախտում է Արցախի Հանրապետության այժմյան պայմանական սահմանները. Վիտալի Բալասանյան

13:22 06.01.2021

Ադրբեջանը պարբերաբար խախտում է Արցախի Հանրապետության այժմյան պայմանական սահմանները, Ռիա «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը: Նա նշել է, որ Ադրբեջանը տեղաշարժում է իր դիրքերը դեպի Աղդամի, Ասկերանի, Ստեփանակերտի և Կարմիր շուկայի խորքը, ինչը նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում է: Բալասանյանը հայտարարել է, որ շփման գծում ևս պարբերաբար խախտումներ են […]

̰
COVID-19-ը չի նահանջում

14:11 05.01.2021

Կորոնավիրուսով վարակվածության ամենաբարձր ցուցանիշները գրանցած երկրների ցանկը գլխավորում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան: Հունվարի 5-ի տվյալնրով՝ աշխարհում գրանցվել է COVID-19-ի 86 118 403  վարակակիր, հաղորդում է Worldometer-ը: 61 076 162 հիվանդ առողջացել է, իսկ 1 860 834 մարդ մահացել է: ԱՄՆ-ում այժմ կա 21 353 051  վարակակիր, 362 123-ը մահացել է, առողջացել է 12 736 […]

̰
Սուլեյմանիի սպանության կասկածյալների թվում նաև Դոնալդ Թրամփն է

13:36 05.01.2021

Իրանը Ինտերպոլին է փոխանցել 48  մարդու ձերբակալելու  միջնորդություն: Նրանց կասկածում են գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության մեջ, հայտարարել է  երկրի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Հոլյամհոսեյն Էսմանլին: Նա հիշեցրել է, որ Իրանին հաջողվել է հաստատել գեներալի սպանության համար կասկածվող 48 անձի հնարավոր մասնակցությունը: 48-ի թվում կան նաև ԱՄՆ  պաշտոնատար անձինք, Իրանում ԱՄՆ-ի հրամանատարության և Պենտագոնի ներկայացուցիչներ: Էսմանլին […]

̰
Մոդել Թինա Կունակին նոր ֆոտոշարք է հրապարակել

23:59 27.12.2020

Մոդել Թինա Կունակին նոր ֆոտոշարք է ներկայացրել:  Մոդելը լուսանկարները տեղադրել է «Ինստագրամ»-ում:  

̰
Ձայնագրվել է ամենաերկար տեսահոլովակը

22:15 27.12.2020

Twenty One Pilots խումբը ձայնագրել է երաժշտական պատմության ամենաերկար տեսահոլովակը, այս մասին հայտնել են երաժիշտներն իրենց թվիթերյան էջում: Level of concern երգի տեսահոլովակի տևողությունը 4264 ժամ է կամ 178 օր:  Խմբի անդամները «սկսել են անվերջ» տեսահոլովակ 2020 թվականի հունիսին: Յուրաքանչյուր 3 րոպեն մեկ այնտեղ ավելանում էր երկրպագուների կողմից ավելացրած նոր դրվագ: Տեսահոլովակի հեռարձակումը, որը պետք […]

̰
5 միլիոն՝ զոհվածների ընտանիքներին. նախարարի պարզաբանումները

13:30 25.12.2020

Անհետ կորածների ընտանիքները 6 ամիս կստանան աջակցություն 300.000 դրամի չափով: Վիրավորում ստացած քաղաքացիները մինչև  հաշմանդամության կարգը ստանալը կստանան 100.000 դրամ հիմնադրամի կողմից և կառավարության որոշմամբ՝ ևս  200.000 դրամ  կհատկացվի: Զոհվածների ընտանիքները կստանան 5 մլն դրամ միանվագ աջակցություն, հաշմանդամության խումբ ունեցող վիրավորները՝ կախված  այդ խմբից, կստանան 1-3 մլն դրամի չափով աջակցություն, այսօրվա ասուլիսում տեղեկացրել է  ՀՀ […]

̰
Արցախցիներին հյուրընկալած ընտանիքներն աջակցություն կստանան. Մեսրոպ Առաքելյան

13:25 25.12.2020

«Ունենք 2 հյուրընկալության ծրագիր: Այն քաղաքացիները, որոնք հյուրընկալել են արցախցիների, յուրաքանչյուր չափահաս անդամի չափով կստանան որպես փոխհատուցում 30.000 դրամ, իսկ Արցախում՝ 40.000 դրամ: Ծրագիրը կտևի 6 ամիս, իսկ այն անձանց  համար, որոնք բնակվել են նախկինում վնասված տներում, ծրագիրը կտևի 3 ամիս, այն տրամաբանությամբ, որ Արցախում այդ տները և շենքերը վերականգնվում են: Այս աջակցության ծրագրերը կտևեն […]

̰
300.000 դրամ օգնություն արցախցիներին․ նախարարը պարզաբանում է, թե ում կտրվի

12:55 25.12.2020

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ողջ աշխատակազմը ներգրավված է հետպատերազմական սոցիալական հետևանքների մեղմացմանը: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ «Արցախի հաշվառում ունեցող քաղաքացիները կստանան 68 հազար դրամ փոխհատուցում, ևս 15 հազար կտրամադրվի այն քաղաքացիներին, ովքեր չունեն սեփականություն: Մոտ 90 հազար քաղաքացի օգտվել է այս ծրագրից, 6.5 մլրդ դրամի […]

̰
«Նե դո էտովո էլի, ժողովուրդ  ջան». Քաջարանի քաղաքապետը չկալանավորվեց

11:38 25.12.2020

Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու՝ Քննչական կոմիտեի  միջնորդության քննությունը: Դատարանը մերժել է    միջնորդությունը: Հիշեցնենք՝ Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել առևանգման հատկանիշներով: Ըստ մեղադրանքի՝ 2020 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում Փարամազյանին պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող ռեստորանի տարածքում համայնքի ղեկավարի և […]

̰
Քաջարանի քաղաքապետին կալանավորելու մասին որոշումը կհրապարակվի  վաղը

19:13 24.12.2020

Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի  նստավայրում  ավարտվել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ  խափանման միջոց   կալանք  կիրառելու՝քննչական կոմիտեի   միջնորդության քննությունը:  Հիշեցնենք՝ Փարամազյանին մեղադրանք է   առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին կետով՝ առևանգման հատկանիշներով:  Ըստ մեղադրանքի   2020 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում Փարամազյանին  պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող  ռեստորանի  տարածքում համայնքի […]

̰
Եթովպիայում նետ ու աղեղով 100 մարդու են սպանել

17:48 24.12.2020

100-ից ավելի մարդ է զոհվել Եթովպիայի արևմուտքում գյուղերից մեկի վրա զինված խմբավորման կողմից հարձակման հետևանքով: Զինված բախումները  շարունակվում են մեկ ամսից ավելի: Ի պատասխան՝ իրավապահները վերացրել են 42 կասկածյալի, որոնցից առգրավել են նետ ու աղեղները,- հաղորդում է  Reuters-ը: Հիշեցնենք՝ Բեկոջի գյուղը դեկտեմբերի 23-ին՝ առավոտյան 06։00-ին հարձակման էր ենթարկվել: Չարագործները գնդակահարել էին իրենց ճամփին բոլոր պատահածներին, […]

̰
Հարրին ու Մեգանը ընտանեկան բացիկ են թողարկել

17:26 24.12.2020

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը Կալիֆոռնիայում իրենց առաջին ծննդյան տոների առթիվ թողարկել են ընտանեկան բացիկ, գրում է People-ը: Բացիկին պատկերված են ընտանեկան զույգի լուսանկարներն իրենց որդու հետ: Դրանք լուսանկարել է Մեգանի մայրը՝ Դորիա Ռեգլանդը՝ ամերիկյան Մոնտեսիտոյի իրենց տանը: Բացի 1.5 տարեկան Արչիից՝ լուսանկարներում  են նաև սիրելի Պուլա և Գայ շները: Առաջին անգամ բացիկը հրապարակել են  […]

̰
BACK_TO_TOP