TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

Ուկրաինան մոտ է Դոնբասում լայնամասշտաբ պատերազմի. Ռադայի պատգամավոր

16:10 05.04.2021

 Ուկրաինայի Ռադայի ընդդիմադիր պատգամավոր Իլյա Կիվան հայտարարել է, որ երկիրը առավել, քան երբևէ, մոտ է Դոնբասում լայնամասշտաբ պատերազմի: «Գնահատելով այժմյան իշխանության և նախագահի իրավական ամենաթողությունն ու իշխանության պահպանումն ամեն գնով՝ կարող եմ ասել, որ մենք առավել, քան երբևէ, մոտ ենք Դոնբասում պատերազմի, որը կընդգրկի ամբողջ Ուկրաինան, ինչը նշանակում է հազարավոր զոհեր: Եվ որքան դրանք շատ […]

̰
Դուբայում մերկ լուսանկարված աղջիկներից մեկը ռուս օլիգարխի դուստրն է

15:40 05.04.2021

Դուբայի երկնաքերերից մեկի պատշգամբում մերկ լուսանկարված աղջիկներից մեկը ռուս օլիգարխներից մեկի դուստրն է, տեղեկությունը հայտնվել է Mash Telegram-ալիքում: Հիշեցնենք՝ ապրիլի 3-ին սոցկայքերում լուսանկարներ էին հայտնվել, որոնցում մի խումբ ռուս մոդելներ մերկ ֆոտոսեսիայի են մասնակցել: Ականատեսներն այդ մասին տեղեկացրել էին ոստիկանությանը: 40 ձերբակալվածների թվում է ՌԴ Ազգային կորպորատիվ բանկի նախագահի դուստրը: Մոդելներ կան Ուկրաինայից, Մոլդովայից ու […]

̰
Դուբայում մերկ նկարահանումների պատճառով ձերբակալվել են ռուս մոդելներ

15:21 05.04.2021

Դուբայում մերկ նկարահանումների պատճառով ձերբակալվել են ռուս մոդելներ, հաղորդում է ՌԴ դեսպանատունը:  Ավելի վաղ սոցկայքերում հայտնվել էին լուսանկարներ և տեսանյութ, որտեղ աղջիկները Դուբայի երկնաքերերից մեկի պատշգամբում ամբողջովին մերկ ֆոտոսեսիա են անցկացնում: Ոստիկանությունը կալանավորել է ֆոտոսեսիայի մասնակից 40 մարդու:

̰
ՌԴ զորքերը տեղաշարժվում են ՌԴ տարածքով այնպես, ինչպես նախընտրում են. Պեսկով

14:34 05.04.2021

«ՌԴ-ն սպառնալիք չէ աշխարհի ոչ մի երկրի, այդ թվում՝ Ուկրաինայի համար, բայց շատ ուշադիր է իր անվտանգության նկատմամբ»,- լրագրողերին հայտնել է ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, երբ մեկնաբանել է այն լուրը, թե Ռոստովի մարզում տեղաշարժվում են ռուսական զորքեր հատուկ համարներով: «ՌԴ զորքերը տեղաշարժվում են ՌԴ տարածքով այնպես, ինչպես նախընտրում են, և այնտեղ, որտեղ նախընտրում են, […]

̰
Delta Airlines ավիաընկերությունը չեղարկել է ավելի քան 100 չվերթ

14:04 05.04.2021

Ամերիկյան Delta Airlines ավիաընկերությունը ապրիլի 4-ից չեղարկել է ավելի քան 100 չվերթ աշխատակիցների պակասի պատճառով, հաղորդում է Associated Press գործակալությունը: ԱՄՆ-ում ուղևորահոսքը վերջին ժամանակներում մի քանի անգամ աճել է ու հասել այնպիսի ցուցանիշի, որն այժմյան համավարակի պայմաններում դժվար է սպասարկելը: Բանն այն է, որ ուղևորների մեծ մասը  գրանցվել էր մինչ կորոնավիրուսի համավարակը: Ոչ բոլոր ուղևորափոխադրողներն […]

̰
SpaceX ընկերությունը հավաքել է Falcon 9 ընկած հրթիռի բեկորները

23:33 03.04.2021

 SpaceX ընկերությունը հավաքել է Falcon 9 ընկած հրթիռի բեկորները, որոնք հայտնաբերվել են Վաշինգտոնում մասնավոր մի տարածքում, հաղորդում է նահանգային ղեկավարի գրասենյակը: «SpaceX-ը գտել է բարձր ճնշման վառելիքի բաքը»,- հաղորդել է նույն աղբյուրը` միաժամանակ հանգստացնելով, թե մասնավոր տարածքի տերերին ոչինչ չի սպառնում:  NBC հեռուստաալիքի հաղորդմամբ` անցած շաբաթ նահանգի բնակիչները նկատեցին երկնքում վառ լույսեր, որոնց  ծագումն անհնար […]

̰
Իրանում սկսվել է կորոնավիրուսի 4-րդ ալիքի տարածումը. Ռոհանի

23:13 03.04.2021

Իրանի երկու նահանգներում սկսվել է կորոնավիրուսի 4-րդ ալիքի տարածումը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: «Ցավոք 2 նահանգում արդեն սկսվել է, մյուսներում կարող է սկսվել, եթե չպահպանենք համաճարակային կանոնները»,- ասել է Ռոհանին: Վերջին օրերին Իրանում նկատվում է հայտնաբերված դեպքերի աճ, իսկ ապրիլի 1-ին առաջին անգամ դեկտեմբերից հետո մեկ օրում հայտնաբերված վարակակիրների թիվն անցել է 11.000-ը: […]

̰
Կորոնավիրուսի վարակից պաշտպանել կրթական հաստատությունները. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը

10:48 03.04.2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել պետություններին կորոնավիրուսային վարակից պաշտպանել կրթական հաստատությունները: Նրա խոսքերով՝ դպրոցների փակումն անդրադարձել է ավելի քան 1 մլրդ երեխայի վրա: «Այս ճակատագրական ժամանակահատվածում ես կոչ եմ անում բոլոր երկրներին պաշտպանել կրթությունը և օգտագործել  վերականգնման այս ժամանակահատվածն ուսումնական ծրագրի և գործընթացի կատարելագործման համար»,-գրել է նա ապրիլի 2-ին Twitter-ի իր էջում: […]

̰
Ավագ Ուրբաթի արարողությունն անց է կացվել Վատիկանի դատարկ հրապարակում

10:37 03.04.2021

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Երկրորդը երկրորդ տարին է՝ ինչ Ավագ Ուրբաթի արարողություններն անց է կացնում Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում, ոչ թե Կոլիզեումում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Երեկոյան Հռոմի Պապը Սուրբ պատարագ է  մատուցել Վատիկանի տաճարում: Ավանդույթի  համաձայն՝ հանդիսավոր արարողությունից  հետո Հռոմի պապը պետք է ուղևորվեր դեպի Կոլիզեում, որտեղ  համաձայն լեգենդի՝ տառապանքներով են իրենց մահկանացուն […]

̰
Դատավորը սանկցիա կիրառեց և՛ պաշտպանների, և՛ պետական մեղադրողների նկատմամբ

15:49 02.04.2021

Ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքով: Դատարանը քննում է նախորդ երկու դատական նիստերի ընթացքում պաշտպանների և պետական մեղադրողների վարքագիծը: Հիշեցնենք՝ մարտի 23-ի դատական նիստին պաշտպաններ Հովհաննես Խուդոյանը, Արամ Վարդևանյանը, Հայկ Ալումյանը լքեցին նիստերի դահլիճը այն բանից հետո, […]

̰
Օնիկ Գասպարյանն ընդդեմ նախագահի և վարչապետի. դատական նիստի մանրամասները

12:53 02.04.2021

Վարչական դատարանում Մհեր Պետրոսյանի նախագահությամբ սկսվել է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցի քննությունն ընդդեմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Օնիկ Գասպարյանը վիճարկում է նախագահի հրամանագիրը՝ իրեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի  պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այդ հրամանագիրը  հաստատվել էր  2021թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված […]

̰
Պատերազմը նաև Մինսկի խմբի ձախողումն էր. Արա Այվազյան

17:05 29.03.2021

«Պատերազմը ցույց տվեց, որ դա նաև Մինսկի խմբի համանախագահների գործունեության ձախողումն էր։ Իրենք ոչ միայն կոչված էին և կոչված են ստեղծել բարենպաստ մթնոլորտ բանակցությունների միջոցով հարցի կարգավորման ուղղությամբ, նրանք նաև կոչված էին և են բացառելու ռազմական լուծումը։ Սեպտեմբերի 27-ը ապացուցեց, որ իրենք ձախողվել են այդ ուղղությամբ: Համաձայն չեմ, որ պատերազմը մեր արտաքին դիվանագիտության ձախողումն էր»,- […]

̰
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիան կվերանայի իր ագրեսիվ քաղաքականությունը. Արա Այվազյան

15:12 29.03.2021

«Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար ակնկալում է, որ Թուրքիան կվերանայի իր  ագրեսիվ քաղաքականությունը և թշնամական գործողությունները: Արտաքին քաղաքականության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հնչեցվում է ՀՀ վարչապետի և արտգործնախարարի կողմից: Հայաստանի անկախացման օրվանից մինչև վերջերս Հայաստանը տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Վերջինը Ցյուրիխյան գործընթացն էր, որն ի չիք դարձավ Թուրքիայի կողմից: […]

̰
Այս պահին եռակողմ կամ երկկողմ հանդիպումներ նախատեսված չեն. Արա Այվազյան

14:50 29.03.2021

«Առաջ տանելով մեր պետական և ազգային օրակարգը, անկախ ներքաղաքական զարգացումներից, ԱԳ նախարարությունը և ողջ համակարգը շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը: Ինչ վերաբերում է շփումներին՝ ես ամսի 1-ին մեկնում եմ Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ շրջանակներում արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Այս պահի դրությամբ եռակողմ կամ երկկողմ շփում նախատեսված չէ,  բայց խորհրդի նիստի ընթացքում, բնականաբար, կլինեն շփումներ տարբեր […]

̰
Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Արա Այվազյան

14:38 29.03.2021

«Այս պատերազմը մեկ անգամ ևս ի ցույց դրեց մի պարզ իրողություն, որը մոռացության էր մատնվել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լոկ տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև, սա այլ, նոր ցեղասպան ծրագրի կանխարգելման մասին է: Եվ հիմա, երբ տարբեր միջազգային կառույցներ ականատես են լինում, թե Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում ինչպես է իրականացվում լիակատար հայաթափում, ինչպես […]

̰
Միջանձնային և միջպետական հարաբերություններում ամենակարևորը փոխադարձության սկզբունքն է. Արա Այվազյան

13:36 29.03.2021

ԱԺ-ի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ԱԳ նախարար Արա Այվազյանը ներկայացրել է 2020-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Նա նշել է, որ անկախությունից ի վեր 2020-ը եղել է ամենածանր տարին: Կորոնավիրուսի համավարակը և պատերազմը  լուրջ մարտահրավերների առջև են կանգնեցրել երկիրը: Նախարարը նշել է, որ համավարակի ընթացքում 14 564 ՀՀ  քաղաքացի է արտերկրից տեղափոխվել Հայաստան, […]

̰
4.3 մլրդ խորանարդ մետր ջուր ամեն տարի գնում է մեր հարևաններին

16:27 26.03.2021

«Հայաստանում գարնանը մոտ 7 մլրդ խորանարդ մետր ջուր են բերում գետերը, սակայն ֆինանսական ու կազմակերպչական խնդիրների պատճառով հնարավոր է լինում օգտագործել ջրի ընդամենը մեկ երրորդը՝ մոտ 2.5 մլրդ խորանարդ մետրը: Մնացածը հոսում է դեպի հարևան տարածաշրջաններ»,- Հայաստանի ջրային ռեսուրսների խնդրիների մասին այսօր բարձրաձայնել է ջրային ռեսուրսների փորձագետ, պրոֆեսոր Քնարիկ Հովհաննիսյանը: Ջուրը  փրկելու համար փորձագետը նշել […]

̰
Արցախցիների հյուրընկալության փոխհատուցման պետական ծրագիրը դարձավ 6-ամսյա

12:09 25.03.2021

Կառավարության այսօրվա նիստը սկսվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի ներկայացրած  նախագծով, որի համաձայն՝ պատերազմի հետևանքով բնակելի անշարժ գույքը կորցրած արցախցիների ժամանակավոր հյուրընկալության ծախսերի փոխհատուցման եռամսյա ծրագիրը երկարացվեց մինչև 6 ամիս: Նախախարի տեղեկացմամբ՝ այժմ Հայաստանում մոտ 3000 հյուրընկալ ընտանիքում բնակվում է 7000 չափահաս արցախցի: Ընդհանուր առմամբ ծրագիրը վերաբերում է 15 հազար արցախցու:

̰
Վրաց-ռուսական սահմանին հայ վարորդ չի սպանվել. ԱԳՆ

15:52 24.03.2021

«Միջադեպի մասին  տեղեկությունները չեն հաստատվել: Վրաստանում մեր դեսպանատունը, Ռոստովում մեր հյուպատոսությունը կապ են հաստատել տեղի պատկան մարմինների հետ, և վերջիններս չեն հաստատել այդ  տեղեկությունները, մասնավորապես այն, որ ընդհանրապես միջադեպ է տեղի ունեցել  ազգային հողի վրա»,- այս մասին SHANTNEWS.am-ին պարզաբանել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե վրաց-ռուսական սահմանին թուրք վարորդի կողմից, […]

̰
ՀՀ ԱԳՆ-ը փորձում է ճշտել՝ ինչ է տեղի ունեցել վրաց-ռուսական սահմանին

14:37 24.03.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վրաց-ռուսական սահմանին բեռնատարների վարորդների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնում է «360» հեռուստաալիքը: Ըստ աղբյուրի՝ բեռնատարներից մեկի վարորդը, ենթադրաբար, ազգությամբ թուրք, սպանել է հայ վարորդի: Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը «Շանթնյուզի» հետ զրույցում  հայտնել է, որ նախարարությունը կապ է հաստատել Վրաստանի և ՌԴ […]

̰
Դատարանը սանկցիա կիրառեց պաշտպանի նկատմամբ

14:53 23.03.2021

Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարանը քննել է փետրվարի 23-ին Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի բացակայության հարցը: Հիշեցնենք, որ նշված օրվան նախորդող նիստին Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ նույն օրը՝ փետրվարի 23-ին, ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանում նույնպես նիստ է նշանակված Ալեքսանյանի մասնակցությամբ, հետևաբար՝ չի […]

̰
Սահմանադրական դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

12:59 23.03.2021

Սահմանադրական դատարանն այսօր ժամը 11-ից գրավոր ընթացակարգով սկսել է Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների քննությունը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրության համապատասխանության վերաբերյալ: Նիստին չի մասնակցել դատավոր Վահե Գրիգորյանը, քանի որ նրա վերաբերյալ այս գործով կայացվել է մասնակցության անհնարինության որոշում: Դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդել է քննությունն անցկացնել բանավոր բաց […]

̰
Պաշտոնապես  հաստատված ունենք  3250 զոհ. Նիկոլ Փաշինյան

18:20 20.03.2021

«Պատերազմից հետո  թվեր են հայտարարում, սկզբից ասում էին՝ 4.000, հետո  դառավ 5․000, հիմա  էլ  ասում են  10․000 զոհ ենք ունեցել:  Ամեն շաբաթ   ավելացնում  են: Էսօրվա դրությամբ պաշտոնապես  հաստատված ունենք  3․250 զոհ՝ մահվան վկայականներով  արձանագրված: էսօրվա  դրությամբ ունենք 189  ընտանիք, ովքեր  ԴՆԹ նմուշ են  հանձնել ու սպասում են պատասխանի, ունենք  անհետ  կորածների  բավական մեծ ցուցակ,  բայց  […]

̰
Մենք կանգնել ենք էնքան ժամանակ, ինչքան հնարավոր  էր կանգնել.Նիկոլ Փաշինյան

17:59 20.03.2021

«Մեզ  մեղադրում են  և հող  հանձնելու,  և հող  չհանձնելու  համար: Մենք կանգնել ենք  էնքան ժամանակ, ինչքան հնարավոր  էր կանգնել,  որոշում  ենք կայացրել  էն ժամանակ, երբ պետք  էր  կայացնել, հակառակը կլիներ  մեծ աղետ»,- Արագածոտնի մարզում բնակիչների  հետ հանդիպման ժամանակ ասել է  ՀՀ Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը: Նա  շեշտել է , որ Ղարաբաղի  հարցը  լուծված չէ:  Նաև ասել […]

̰
Ժողովուրդը թույլ չի տվել, որ քաղաքացիական բախումներ տեղի ունենան. Նիկոլ Փաշինյան

14:45 20.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արագածոտնի մարզ: Վարչապետի մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ համայնքային այցի ընթացքում նախատեսված են հանդիպում-քննարկումներ մարզի բնակիչների հետ: Առաջին կանգառում ՝ Բազմաբերդում, Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել զոհված զինծառայողների հիշատակին, խոսել ներքաղաքական խնդիրների մասին: Նա նշել է, որ պատերազմին հաջորդած 5 ամիսների ընթացքում, չնայած հակադրություններին, հաջողվել է խուսափել քաղաքացիական պատերազմից: […]

̰
Հայաստանում օրական մոտ 4500 թեստավորում է իրականացվում

14:37 16.03.2021

ԱԺ-ում Մարդու իրավունքների  պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ընթացքը,  մասնավորապես, կորոնավիրուսի համավարակի  պայմաններում այն աշխատանքները, որոնք կատարվել են համավարակի տարածումը կանխելու և հիվանդների  բուժումն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ: Նախարարը նշել է, որ  նախորդ տարվա  սկզբից 29 բժշկական կենտրոն ամբողջությամբ կամ մասնակի դարձել է Covid […]

̰
Կոնկրետ միջոցառումներ են իրականացվել քրեական ենթամշակույթի բացառման ուղղությամբ. Ռուստամ Բադասյան

14:08 16.03.2021

ԱԺ-ում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է 2020 թվականին կառավարության ծրագրի կատարման ընթացքը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Նա  նշել է, որ 2020 թվականի համար  նախատեսվել էր 25 միջոցառում, իրականացվել է 15 -ը, մասամբ է իրականացվել 8 միջոցառում, և պատերազմի հետևանքով  չի իրականացվել 2-ը: Նախարարը նշել է, որ նախարարության կողմից ձեռնարկվել է ընտանեկան բռնության իրազեկման մասին […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը կմնա կալանքի տակ

15:34 15.03.2021

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, այսօր մերժել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին կալանքից ազատ արձակելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց 10 մլն դրամ գրավ կիրառելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը: Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Վահագն Վերմիշյանը, որը 2019 թվականի մարտի 21-ից ղեկավարել է Քաղաքաշինության կոմիտեն, 2019թ. սեպտեմբերից մինչև 2020թ փետրվարի 5-ը պաշտոնեական դիրքն օգտագործել […]

̰
Ունենք կորոնավիրուսով հիվանդացության բավական աճ․ Անահիտ Ավանեսյան

11:41 11.03.2021

«Բավական երկար ընդմիջումից հետո ունենք կորոնավիրուսի նոր դեպքերի էական աճ՝ 700-ից ավելի դրական ախտորոշված  դեպք»,- կառավարության այսօրվա նիստում արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշել է, որ երեկ իրականացած 4285 թեստավորումից դրական է եղել 748-ը: «Ինչպես կանխատեսում էինք անցած շաբաթ, ունենք հիվանդացության բավական աճ: Այս պահին մեր ակտիվ դեպքերը 6772 […]

̰
Նիստը կրկին հետաձգվեց. Սեյրան Օհանյանը զինվորական հոսպիտալում է

14:04 09.03.2021

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն այսօր էլ հետաձգվեց: Այս անգամ նիստին ներկա չէր ամբաստանյալ Սեյրան ՕՀանյանը: Նրա  պաշտպան Կարեն Մեժլումյանը տեղեկացրեց, որ Օհանյանն առողջական խնդիրներ ունի և մարտի 7-ից գտնվում է զինվորական հոսպիտալում: Հիշեցնենք՝ նախորդ նիստին էլ չէր ներկայացնել ամբաստանյալ Արմեն […]

̰
BACK_TO_TOP