20:57 14.04.2021
«Մեզ պետք է ոչ թե դատաստան, այլ արդարադատություն, եթե մենք ուզենայինք դատաստան, մենք դա կանեինք, բայց մենք ուզել ենք և ուզենալու ենք արդարադատություն և արդարություն: Մարտի 1-ի գործը ամենայն մանրամասնությամբ բացահայտված է: Ես չգիտեմ, թե Մարտի 1-ի գործի հատորներն ինչ կարգավիճակ ունեն, դա իրավաբանները կմենաբանեն, բայց եթե բացահայտում ասելով մենք նկատի ունենք ճշմարտությունը, ի վերջո, […]
20:45 14.04.2021
«Հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում, որից հետո, համաձայն խորհրդարանական ուժերի և հանրապետության նախագահի հետ ձեռքբերված համաձայնությունների, 7-րդ օրը տեղի կունենա վարչապետի ընտրություն: «Ես «Իմ քայլը» խմբակցության կողմից կառաջադրվեմ թեկնածու, որովհետև Սահմանադրությունը պահանջում է որպեսզի, այնուամենայնիվ, լինի վարչապետի թեկնածու, մյուս խմբակցությունները չեն առաջադրի թեկնածու, « Իմ քայլը» խմբակցությունն ինձ վարչապետ չի ընտրի: Երկրորդ անգամ […]
17:48 14.04.2021
«Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը հաշվի կառնի բոլոր կողմերի իրավունքները և հիմնված կլինի Արցախի ինքնորոշման իրավունքի հիման վրա, կարող է համարվել հակամարտության կարգավորում: Համանախագահները փաստում են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ոչ բոլոր կետերն են իրագործվում, և կոչ են անում մարդասիրական իրավունքի շրջանակներում գերիների և պահվող այլ անձանց հայրենադարձության, Արցախ անարգել մուտքի, կրոնական, մշակութային ժառանգության […]
17:28 14.04.2021
Ամբողջ աշխարհում ապրիլի 12-ի դրությամբ արդեն պատվաստվել է 608 մլն 384 հազար մարդ՝ աշխարհի բնակչության 8 տոկոսը, Եվրոպայում պատվաստվել է 70 մլն 637 հազար մարդ կամ բնակչության 15 տոկոսը: Պատվաստումների վիճակագրությամբ առաջատար են Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները: «Ի՞նչ իրավիճակ է Հայաստանում»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարց է ուղղել ԱԺ […]
14:00 14.04.2021
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեղադրել է ՆԱՏՕ-ին Դոնբասում իրավիճակը սրելու համար, այս մասին հայտնում է Вести ФМ ռադիոկայանը: «ՆԱՏՕ-ն ռազմական դաշինք է, որը պետք է զբաղվի անվտանգության հարցերով, մինչդեռ ամեն կերպ սրում է իրավիճակը: Ընդ որում՝ գտնվելով Կիևի իշխանության հետ սերտ հարաբերություններում՝ դաշինքը մտահոգություն չի հայտնում այն ամենի մասին, ինչ կատարվում է Դոնբասում, հակառակը՝ […]
13:30 14.04.2021
Հարավային Կորեան գնում է հարվածային ուղղաթիռներ և կործանիչներ՝ հարձակում նախապատրաստելով Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության նկատմամբ, հայտնում է հյուսիսկորեական պրոպագանդիստական Meari պարբերականը: Ինչպես դեռ մարտին էր հայտարարել Հարավային Կորեան՝ ինքնապաշտպանական նպատակներով մինչև 2028 թվականը կգնի 36 ռազմական ուղղաթիռ և կարտադրի գերժամանակակից կործանիչներ՝ Aegis համակարգերով համալրված: «Հարավկորեացի ռազմական գործիչները այժմ ամրապնդում են իրենց ռազմական ուժերը: Նրանք ձգտում են […]
14:35 13.04.2021
Գիտնականները չեն գտել ապացույցներ այն մասին, որ կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվելու դեպքում հիվանդությունն ավելի ծանր ընթացք է ունենում և ավելի հաճախ է մահացու ելք գրանցվում, հայտնում է գիտական Lancet ամսագիրը: Մեծ Բրիտանիայի մասնագետները COVID-19-ով հիվանդների անալիզների համեմատական վերլուծություն կատարելուց հետո չեն հայտնաբերել ոչ մի հաստատում, որ հիվանդության ծանր ընթացքը կամ մահացությունը կապ ունեն շտամի հետ: […]
18:28 12.04.2021
«Ճշմարտությունը նա է, որ ՄՈԲ են հավաքում, տանում են առաջին գիծ, ամեն տարի ՄՈԲ-ը հավաքվում է, էդ մարդուն պիտի տանեին, ո՞ր հրամանատարի մոտ է լինելու ինքը, ոնց է լինելու և այլն: Բացի դրանից, էդ զինվորին, որը փախել էր, մինչև քրեական գործ հարուցելը պիտի հարց տային՝ իր ծառայության ժամանակ քանի՞ անգամ է եղել կրակային: Էս ամբողջը […]
16:37 12.04.2021
ԱՄՆ Մինեսոտայի նահանգի Բրուքլին Կենտրոնում բողոքի ակցիաներ են սկսվել ոստիկանության դեմ, երբ իրավապահները սպանել են 20 տարեկան Դանտա Ռայթին,- այս մասին տեղեկացնում է Star Tribune-ը: Նախօրեին ոստիկանությունը կանգնեցրել է մի ավտոմեքենա, որի վարորդը խախտել էր երթևեկության կանոնները: Ավելի վաղ ոստիկանությունն ունեցել է երիտասարդին կալանավորելու որոշում: Թե ինչ հիմքով, առայժմ պարզ չէ: Ռայթը չի ենթարկվել ոստիկանության […]
23:35 11.04.2021
Ցիտրուսային մրգերի, հատկապես նարնջի չափից շատ օգտագործումը ավելացնում է մաշկի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, գրում է Express թերթը: Օրական երկու չափաբաժնից ավելի նարինջ ուտելու դեպքում մելանոմայի հավանականությունը բարձրանում է 63 տոկոսով` համեմատած այն մարդկանց հետ, ովքեր այդքան նարինջ չեն ուտում: Ավելի վտանգավոր է, պարզվում է, նարնջի հյութը: Օրական մեկ բաժնից ավելի նարնջի հյութ խմելու դեպքում մելանոմայի […]
11:52 09.04.2021
Նորվեգական Ուլլենսակեր շրջանի տարեցների խնամքի կենտրոնում կորոնավիրուսի բռնկում է գրանցվել, թեև բոլորը ստացել էին ամերիկյան Pfizer և նրա գերմանական գործընկեր BioNTech ընկերության պատվաստանյութի երկուական դեղաչափ։ Այս մասին հաղորդում է TV2 հեռուստաընկերությունը: Բոլոր հիվանդները 80 տարեկանից բարձր են: Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև խնամքի տան 5 աշխատակցի և վերջինների հետ շփված 2 անձի մոտ: Այդպիսի բռնկման մասին […]
13:59 08.04.2021
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օրենսդրական նախագիծ ներկայացրեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին»: Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ […]
12:50 08.04.2021
Այս տարվա նոյեմբերից Հայաստանի դպրոցների 1500 ուսուցիչներ 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան։ Կառավարության այսօրվա նիստում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես մեծ կարևորություն եմ տալիս ուսուցիչների որակավորման գործընթացին, որը մտնում է գործնական փուլ, ինչը նշանակում է, որ հանրակրթության համակարգում նոր ու կարևոր գործոն ենք ներմուծելու: Այդ գործոնով անընդհատ սեփական որակավորումը բարձրացնելու շատ կոնկրետ […]
12:12 08.04.2021
Կառավարության այսօրվա նիստի օրակարգային 61 հարցից վերջին զեկուցվող հարցով Հայկ Ղալումյանը նշանակվեց Տավուշի մարզպետ։ «Հավաստիացնում եմ, որ ոչինչ չեմ խնայելու հանուն Տավուշի մարզի տնտեսական զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության համար», – ասաց Ղալումյանը: Հիշեցնենք՝ Հայկ Ղալումյանը 2019 թվականի սեպտեմբերի 12-ից եղել է Իջևան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
12:00 08.04.2021
Կառավարության նիստի օրակարգում այսօր ընդգրկված է 61 հարց, որոնցից միայն 4-ն է զեկուցվող: Նիստն սկսվել է կրթության, գիտության, սպորտի և մշակույթի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացրած օրենսդրական նախագծի քննարկմամբ, որով նախատեսվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության համար ֆինանսավորումն ավելացնել 2 մլրդ 784 մլն դրամով: Այդ գումարով, ըստ փոխնախարարի, նախատեսվում է փորձարարական գիտությունների բնագավառում ձեռք բերել ժամանակակից […]
17:47 07.04.2021
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պակիստանյան The News International թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ ՌԴ-ն չի ողջունում կողմերին բաժանող և սառը պատերազմի ոգով ստեղծվող աշխարհաքաղաքական կառույցների ձևավորումը: Այս մեկնաբանությունը նա տվել է լրագրողներին՝ ի պատասխան Չինաստանի հետ սահմանային կոնֆիկտի և ԱՄՆ-Ավստրալիա-Ճապոնիա-Հնդկաստան քառյակի ստեղծման հարցերի: Լավրովի խոսքով՝ Հնդկաստանը կարող է ինքնուրույն որոշել իր արտաքին քաղաքական […]
17:42 07.04.2021
«Ռուսական կողմի հետ բանակցություններ են գնում իրենց պատվաստանյութը ձեռք բերելու համար, միաժամանակ միասնական հարթակի հետ կա պայմանագիր, փոխանցվել է նախնական գումար` 800 միլիոնի չափով «Պֆայզեր», «Աստրա Զենեկա» և «Մոդեռնա» ֆիրմաների պատվաստանյութերը ձեռք բերելու համար»,- ասել է ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Նա նշել է, որ այս պահին բավական մեծ պահանջարկ […]
15:40 07.04.2021
Մեծ Եվրասիական միությունը բաց է ԵՄ-ի համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պակիստանյան News International ամսագրին տված հարցազրույցում: «Որպես միավորման օրակարգի շարունակություն՝ նախագահ Վլադիմիր Պուտինը նախաձեռնել է Մեծ Եվրասիական գործընկերություն, որին անդամակցել կարող են բոլորը»,- ասել է Լավրովը։ Նախարարի խոսքերով՝ այդ նախաձեռնությունը ոչ միայն կամրապնդի փոխհարաբերությունները պետությունների միջև, այլև մրցակցություն կխթանի և կնպաստի […]
15:27 07.04.2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Եկամտային հարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, որի հեղինակները՝ Բաբկեն Թունյանն ու Արտակ Մանուկյանը, առաջարկել են նորակառույց շենքերում բնակարաններ ձեռք բերելու դեպքում հիպոթեքային վարկի սպասարկման տոկոսների չափով եկամտահարկի փոխհատուցման համակարգը կիրառելի դարձնել նաև կառուցապատողների համար: Օրենսդրական առաջարկի քննարկումը որոշվել է հետաձգել 2 ամսով: Կառավարության ներկայացուցիչ […]
18:52 06.04.2021
SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ Starship տիեզերական կայանի վթարի պատճառը եղել է մեթանի արտահոսքը, որը հանգեցրել է երկրորդ շարժիչի բռնկման։ Նա այդ մասին գրել է Twitter-ում: «Հորիզոնական թռիչքի և ազատ անկման ժամանակ հրթիռը եղել է լավ վիճակում: Սակայն եղել է CH4-ի՝ մեթանի արտահոսք և երկրորդ շարժիչը բռնկվել է»,- գրել է Մասկը: Նաև նշել […]
16:52 06.04.2021
«Հայաստանից Ռուսաստան ներկրվող ավտոմեքենաներ համարյա չկան, մնացել են միայն նախկինում ներկրվածները»,- հայտնել է ՌԴ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ծառայության պետ Միխայիլ Չերնիկովը: «Մենք ամեն դեպքում մշակել ենք ներկրված մեքենաների միասնական տեղեկատվական բազա»,- ասել է պաշտոնյան։ «Այժմ բոլոր այն վարորդները, որոնք մեքենա են ձեռք բերել ԱՊՀ տարածքից էժան գներով, գտնվում են ՃՈ տեսադաշտում: Ցանկացած պահի այդպիսի […]
16:41 06.04.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անցած շաբաթ իսկապես հեռախոսային զրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, նրանք հին ընկերական հարաբերություններ ունեն,- հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Եվ գիտե՞ք՝ նրանք այդ հարաբերությունները պահպանում են և բավական հաճախ են զրուցում հեռախոսով»,- ասել է Պեսկովը: Հիշեցնենք՝ լրագրողները հարց էին տվել՝ կարո՞ղ է մամուլի քարտուղարը […]
15:43 06.04.2021
Բրիտանացի դերասան Պոլ Ռիտտերը մահացել է 54 տարեկանում, գլխի ուռուցքից, հաղորդում է The Guardian-ը: «Նա խաղաղ մահացել է տանը՝ կնոջ և որդիների շրջապատում»,- պատմել է դերասանի գործակալը: Հիշեցնենք՝ Ռիտտերը ծնվել էր 1966 թվականի մարտի 5-ին Մեծ Բրիտանիայում: Հայտնի էր «Հարրի Փոթեր» ֆիլմում խաղացած դերով: Բացի դրանից՝ նա խաղացել է ռուսական «Եկատերինա» և «Չեռնոբիլ» սերիալներում:
14:57 06.04.2021
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգի հետ քննարկել է Դոնբասում իրավիճակի սրումը և հայտատարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը միակ ճանապարհն է Դոնբասի կոնֆլիկտը վերջ տալու համար, հաղորդում է նախագահի գրասենյակը: Ուկրաինայի ուժային կառույցները մարտի վերջին հայտնել են Դոնեցկի մարզում փոխհրաձգության մասին, որի ժամանակ զոհվել է 4 ուկրաինացի զինվորական, երկուսը վիրավորվել են: Ուկրաինայի […]
13:27 06.04.2021
ՆԱՏՕ-ն դիմել է ՌԴ-ին՝ Ուկրաինայում իրավիճակի հետագա լարումից զերծ մնալու կոչով: ՌԴ-ի ռազմական ակտիվությունը Ուկրաինայի սահմանների մոտ այսպես է մեկնաբանել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը գերմանական Welt պարբերականին: «ՆԱՏՕ-ն շարունակելու է պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը: Մենք զգոն ենք և շարունակում ենք շատ ուշադիր հսկել իրավիճակը»,- ասել է խոսնակը: Նա նաև ավելացրել է, որ Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները […]
12:24 06.04.2021
Ռումինիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսային վարակի նոր շտամ, որը ներառում է բրիտանական շտամն ու E484K մուտացիան։ Այս մասին գրում է Agerpres-ը: Գիտնականները նշում են, որ կորոնավիրուսի նոր տեսակով վարակվածների թիվը մեծ չէ, բայց մտահոգիչ է այն, որ մուտացիաները նվազեցնում են պատվաստանյութի արդյունավետությունը: Առայժմ Ռումինիայում հայտնաբերվել է մուտացված շտամի միայն մեկ կրող, որը Մեծ Բրիտանիայից […]
12:08 06.04.2021
Բելառուսական Գլուսկ քաղաքում Audi-ի վարորդը վրաերթի է ենթարկել սրճարանի այցելուներին, որից հետո փորձել է փախչել, 5 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է երկրի ոստիկանության Telegram-ալիքը: Իրավապահների տեղեկություններով, երկուշաբթի՝ գիշերը, վարորդը վիճել է սրճարանի մի քանի հաճախորդների հետ, ինչն էլ նախնական վարկածով, վրաերթի պատճառ է դարձել: «Սրճարանի փակվելուց առաջ այցելուները դուրս են եկել փողոց, երկուսը […]
23:38 05.04.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Միգրանտների միջազգային կազմակերպության կանոնադրության վավերացման մասին օրենքը, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության ինտերներտ կայքում: Օրենքի համաձայն՝ ՌԴ-ն ընդունում է Միգրանտների միջազգային կազմակերպության կանոնադրությունը՝ ընդունված 1953 թվականի հոկտեմբերի 19-ին: Համաձայն դրա՝ՄՄԿ-ն պետք է ապահովի այն միգրանտների կազմակերպված տեղաշարժը, ովքեր չեն համապատասխանում փախստականի կարգավիճակին: Բացի այդ, ՄՄԿ-ն պետք է զբաղվի միգրանտնրի […]
16:42 05.04.2021
Առնվազն 18 մարդ է զոհվել, 54-ը վիրավորվել Սուդանի վարչական շրջաններից մեկում՝ Էլ-Գենեյնում զինված բախման ժամանակ, հայտնում է Արևմտյան Դարֆուրի վարչական տեղեկատվական Al-Sudani ալիքը: Նույն աղբյուրի տվյալներով՝ Էլ-Գենեյնում անկարգությունները սկսվել են շաբաթ օրը: Հանցավոր խումբը հարձակվել է շտապօգնության մեքենայի վրա: Արդյունքում հրազենային վնասվածքներ են ստացել նաև բժիշկներն ու մեքենայի վարորդը, նրանց իրերը և սարքավորումները թալանել են: […]
16:30 05.04.2021
Ավելի քան 2.5 հազար բանտարկյալ է փախել Նիգերիայի Օվվերի քաղաքի բանտից, հաղորդում է The Nation-ը: Մի խումբ զինված մարդիկ կեսգիշերն անց ժամը 1-ի սահմաններում հարձակվել են բանտի վրա, որը գտնվում է նահանգի կառավարական տան մոտ: Ավելի վաղ The Guardian-ը գրել էր 1.500 բանտարկյալի փախուստի մասին: Հարձակվողները պայթուցիկ են օգտագործել, որպեսզի պայթեցնեն բանտի պատը: Դրանից հետո […]