14:29 30.04.2021
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է դատախազության 2020 թվականի գործունեության մասին զեկույցը: Գլխավոր դատախազը նախ ներկայացրել է հանցավորության ընդհանուր պատկերն անցած տարում և փաստել, որ կա նվազում: Զեկույցից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հարց է ուղղել, թե այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը ոչ […]
14:22 30.04.2021
SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն անցած օրում կորցրել է ավելի քան 4 մլրդ դոլար, տեղեկացնում է Bloomberg Billionaires Index (BBI)-ը: Նրա կարողությունը նվազել է 3,95 միլիարդ դոլարով և հասել է 175 միլիարդի: Անգամ այդ պարագայում նա պահպանել է աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում երկրորդ տեղը: Առաջին տեղում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է 202 մլրդ […]
12:23 30.04.2021
Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 386 452 նոր դեպք: Դա համավարակի սկզբից մինչև հիմա ռեկորդային ցուցանիշ է։ Այս մասին հաղորդում է երկրի առողջապահության նախարարությունը: Հնդկաստանը կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թվով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում: Այդ երկրում գրացվել է 18,7 միլիոն հիվանդ, առողջացել է 15,3 մլն-ը, մահացել՝ 208 հազարը: Հիվանդների ամենամեծ թիվը գրանցվել է Մահարաշտրա […]
12:09 30.04.2021
Տաջիկ ուժայինները կրակահերթ են բացել սահմանային ղրղզական Կիզիլ- Բել գյուղի վրա։ Այս մասին հաղորդում է Ղրղզստանի Բատկենի շրջանի ղեկավար Մարուֆխան Տուլաևը: «Մոտ 20 րոպե առաջ տաջիկ ուժայիննեը հրանոթներից կրակ են բացել ղրղզական գյուղի վրա»,- ասել է Տուլաեվը Интерտфакс-ի հետ զրույցում: Ասել է նաև, որ այժմ ճշտվում են բոլոր հանգամանքները: Հիշեցնենք՝ երեկ երկու երկրների զինծառայողների միջև […]
11:55 30.04.2021
ԱՄՆ Սենատն ապրիլի 29-ին միաձայն հաստատել է Բիլ Նելսոնի թեկնածությունը NASA-ի ղեկավարի պաշտոնում։ Նելսոնի թեկնածությունն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկայացրել էր մարտին: Շուտով Նելսոնը երդմնակալությամբ կստանձնի պարտավորությունները։ 78 տարեկան Նելսոնն ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ է: 3 անգամ ընտրվել է Սենատի անդամ՝ Ֆլորիդա նահանգից: 2001-2009 թվականներին աշխատել է Կոնգրեսի վերին պալատում: 1979–1991թթ. եղել է Կոնգրեսի Ներկայացուցիչների […]
19:35 29.04.2021
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները բացահայտել են 8.3 մագնիտուդով 400-700 կմ խորության երկրակեղևի ցնցումների գաղտնիքը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the Mechanics and Physics of Solids ամսագրում: Այդ ցնցումներն առաջին անգամ գրանցվել են 1929 թվականին, համարվում են խոր երկրակեղևային երկրաշարժեր: Գիտնականները կարծում են, որ բարձր ճնշման տարածքներում տեղի են ունենում էներգիայի ժայթքումներ, որոնք երկայնակի ալիքների ձևով […]
16:41 29.04.2021
Նավթի համաշխարհային գները հիմնական շուկաներում գրանցում են կայուն աճ: Այդ մասին են վկայում այսօր առավոտյան տեղի ունեցած վաճառքները: Brent տեսակի նավթի գինը լոնդոնյան բորսայում աճել է մեկ բարելի համար $0,36 (0,546%)– $67,14-ով: Интерфакс-ի հաղորդմամբ` նավթամթերքի պահանջարկի աճը ԱՄՆ-ում գրանցվել է 2 ամսվա ընթացքում: Ընդ որում, երկրի նավթային պաշարները նվազել են և հասել 3,34 մլն բարելի: […]
13:57 29.04.2021
ՀՀ Վարչական դատարանն այսօր, դատավոր Մերի Համբարձումյանի նախագահությամբ, սկսել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի դիմումի քննությունը` իրեն պաշտոնից ազատելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Հայցվորի ներկայացուցիչն այսօր դատարանում ներկայացրել է այն հիմքերը, որոնց առկայությամբ տվյալ հրամանագիրը խախտում է ՀՀ Սահմանադրության մի քանի հոդվածներ: Նա, հղում […]
13:23 29.04.2021
«Այս մշակաբույսն օգտագործվում է բազմազան ոլորտներում և բազմազան ապրանքներում, օրինակ, տեքստիլը, կահույքի արտադրությունը, ավտոմոբիլային արտադրությունը, թղթի, շինանյութի, խնամքի պարագաների, բժշկության մեջ: ԵՄ տարածքում արդյունաբերական կանեփի վերաբերյալ կարգավորումները մշակված են միասնական գյուղատնտեսական քաղաքականության շրջանակում դեռևս 70-ական թվականներից: Ներկայումս ԵՄ տարածքում կանեփի մշակությամբ զբաղվում են 21 երկրում: Ընդ որում, 1 հա տեխնիկական կանեփի վերամշակումից կարելի է ստանալ […]
11:18 29.04.2021
Կորոնավիրուսի դեմ պատվաստումը հնարավորություն կտա ազատ ճամփորդել և հանել սահմանափակումները նաև դեպի մեր երկիր ելումուտը։ Կառավարության նիստում այսօր ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել տեղեկատվական բազա, որպեսզի մի քանի վայրկյանի ընթացքում պարզ լինի՝ տվյալ անձը ստացե՞լ է պատվաստում, թե՞ ոչ, ու ավելորդ անգամ մարդուն չուղարկեն տեղեկանք բերելու։ ՀՀ առողջապահության […]
10:32 29.04.2021
«Արդեն մեկ տարի է՝ մենք ապրում ենք կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Մեր ռազմավարությունը եղել է այն, որ պետք է սովորել ապրել համավարակի պայմաններում: Սակայն ռազմավարությունն ունի 2-րդ մաս՝ խոսքը պատվաստման մասին է: Հիմա ունենք պատվաստման մեծ պոտենցիալ, բայց այդ պոտենցիալը պատշաճ չափերով չի իրացվում: Ժամանակակից աշխարհում տնտեսական զարգացման չափանիշները, մասնավորապես՝ որպես զբոսաշրջության ուղղություն, գնահատվում են այն […]
22:44 28.04.2021
Բուլղարական Լյասկովեց քաղաքում պայթել է «Արկուս» զինապահեստը, հաղորդում է Բուլղարական ազգային ռադիոն: Հրդեհի մասին ահազանգը հնչել է Մոսկվայի ժամանակով 12.40-ին: Մարդիկ տարհանվել են, ոչ ոք չի տուժել, Լյասկովեց քաղաքում ևս ոչինչ չի այրվել: Բնապահպանական խնդիրներ չեն առաջացել, հայտնել է զինապահեստի տնօրեն Բանկո Բանկովը: Հրդեհը տեղի է ունեցել զենքից հեռու: Պայթյունի վտանգ չկա:
13:33 28.04.2021
Հարավային Կորեայում Samsung ընկերության մահացած ղեկավար Լի Հոն Հիի հարազատները ավելի քան 12 տրլն վոն կամ 10 .7 մլրդ դոլար կվճարեն որպես ժառանգության հարկ, հաղորդում է ТАСС-ը: Ժառանգներն՝ ասել են, որ մոտ 900 մլն դոլար կնվիրաբերեն որպես բարեգործություն և 23 հազար դոլար արժեքով էլ՝ արվեստի գործեր, որոնք գնահատվում են մոտ 1.8 մլրդ դոլար: Այդ գումարները […]
12:43 27.04.2021
Apple-ը մտադիր է առաջիկա 5 տարվա ընթացքում ավելի քան 430 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ տնտեսության մեջ, հայտնում է ընկերության պաշտոնական կայքէջը: Վերջին 3 տարվա ընթացքում Apple-ի ներդրումը ԱՄՆ տնտեսության մեջ կազմել է 350 մլրդ դոլար: Այժմ այդ ցուցանիշը կբարելավվի 20 տոկոսով առաջիկա 5 տարվա ընթացքում: Ներդրումները ներառում են տասնյակ միլիարդներ վերջին սերնդի միկրոսխեմաների մշակման և […]
23:48 26.04.2021
Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա մրցանակաբաշխությունը հնարավորություն է տվել հյուրերին ցուցադրել իրենց շքեղ զգեստները Կարմիր գորգի վրա: Շատերը լուսանկարվել են իրենց սիրելիների հետ: Հիշարժան էր Քերրի Մալլիգանի ոսկեգույն զգեստը Valentino-ից: Նրան ուղեկցել է երգիչ Մարկուս Մամֆորդը: Հոլլի Բերրին հիացրել է Dolce & Gabbana-ի մանուշակագույն մետաքսե զգեստով: Նրան ուղեկցել է դերասան Նիկոլետ Ռոբինսոսնը:
23:39 26.04.2021
ԱՄՆ-ում անց է կացվել «Օսկար 2021» մրցանակաբաշխությունը, որի ձևաչափը կորոնավիրուսի համավարակի պատճառով փոխվել է։ Կազմակերպիչները չեն մեկտեղել բոլոր մասնակիցներին։ Շատ հյուրեր միացել են մրցանակաբաշխությանը տեսակապով՝ տնից: Բայց դա չի խանգարել, որ Կարմիր գորգն ու ներկայացված ֆիլմերը դիտարժան լինեն: Եվ այսպես՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Оսկար»է շահել «Քոչվորների երկիր» ֆիլմը: «Քոչվորների» գլխավոր դերակատարուհին՝ Ֆրենսիս Մակդորմանը, տարվա լավագույն […]
23:32 26.04.2021
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հանձնարարել է իր գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակին կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: «Ինձ թվում է՝ ամեն ինչ գնում է նրան, որ հանդիպումը կայանա: Ես իսկապես առաջարկել եմ հանդիպել Դոնբասում, դուք դա լսեցիք: Նախագահը դեմ չէր, սակայն առաջարկեց հանդիպել Մոսկվայում: Հանձնարարել եմ Անդրեյ Երմակին զբաղվել այդ հարցով»,- […]
23:26 26.04.2021
Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան Օչան Բանգկոկի առաջին բնակիչն է, որը տուգանվել է առաջին իսկ օրը դիմակի ռեժիմը խախտելու համար: Նա պետք է վճարի մոտ 190 ԱՄՆ դոլար: Դիմակի կրումը պարտադիր է Բանգկոկում կորոնավիրուսի համավարակի պատճառով: Բանգկոկի բնակիչներին նոր օրենքով սպառնում է տուգանք, եթե հայտնվեն հասարակական վայրերում առանց դիմակի: Կեսօրին վարչապետը լուսանկար էր հրապարակել Facebook-ում, որտեղ […]
17:06 26.04.2021
Կրեմլում չեն հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ հունիսի 15-16-ին նշանակված հանդիպման մասին լուրը: Նրանք կարող են հանդիպել ամռանը, հստակ ամսաթիվ դեռ չկա, վայրը ևս հստակեցված չէ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Իհարկե, դեռ անհրաժեշտ է վերլուծել բազմաթիվ հանգամանքներ, որպեսզի կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերվի»,- ասել է Պեսկովը: Հիշեցնենք՝ […]
13:28 26.04.2021
Կորոնավիրուսը Եվրոպայում նպաստել է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների աճին: 2020 թվականին Եվրոպա ծանր թմրանյութերի ներկրման վիճակագրությունը, 2019-ի համեմատ, աճել է: Երկրների արգելափակումը ոչ մի կերպ չի խոչընդոտել թմրանյութերի շրջանառությանը: Հակառակը՝ ստիպել է, որպեսզի հանցագործները նոր ուղիներ փնտրեն առևտուրը շարունակելու համար: «Ցամաքային ճանապարհների փակման պատճառով հանցագործները սկսել են օգտագործել ծովային ուղիները»,- պատմել է գիտական վերլուծաբան Տիբերիու […]
12:27 26.04.2021
Մի խումբ ֆրանսիացի կամավորներ 40 օր անց են կացրել քարայրում՝ հատուկ փորձի համար, գրում է Associated Press գործակալությունը: Այսկերպ Ադապտացիայի ինստիտուտի մասնագետերը փորձել են հասկանալ, թե ինչպես կարող է մարդը հարմարվել բացարձակ միայնության պայմաններում: Շվեյցարիայի և Ֆրանսիայի գիտնականները հատուկ սենսորների միջոցով հսկել են մարդկանց քունը, սոցիալական վարքն ու փոխհարաբերությունները: «Մեր ապագան այս մոլորակի վրա կփոխվի: […]
18:35 23.04.2021
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է վարչապետի հրաժարականի ժամկետն ու անդրադարձել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հրաժարականին: Լիլիթ Մակունցն ասել է, որ նախարարի հրաժարականի պատճառներն իրեն հայտնի չեն, հաջորդ նախարարի անունը՝ նույնպես: Մանրամասները՝ տեսանյութում:
12:33 23.04.2021
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ՌԴ -ԱՄՆ հարաբերություններն անվանել է «ճգնաժամային»: Նա կարծում է, որ այդպիսի իրավիճակները հող են նախապատրաստում այնպիսի սրացումների համար, երբ մի սխալ քայլը կարող է հանգեցնել ռազմական հարձակման: «Երբ 2 երկրների միջև հարաբերությունները երկար ժամանակ մնում են լարված, հենց դա էլ համարվում է ճգնաժամային: Այդպիսի իրավիճակներում անգամ մի սխալ բառը […]
12:00 23.04.2021
168 բրիտանացիների մոտ ի հայտ են եկել թրոմբներ՝ AstraZeneca անգլո-շվեդական դեղագործական ընկերության մշակած պատվաստանյութով պատվաստվելուց հետո: Առաջին դեղաչափով Մեծ Բրիտանիայում պատվաստվել է 21,2 մլն մարդ, հաղորդում է «Известия»-ն: Միացյալ Թագավորության 32 բնակիչ մահացել է թրոմբից: Այդ ցուցանիշը 10-ով ավելի է, քան մեկ շաբաթ առաջ: Ընդ որում, Մեծ Բրիտանիայում շարունակվում են այդ պատվաստանյութով պատվաստումները:
13:43 22.04.2021
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների միջև կնքել համաձայնագիր, որով Հայաստանը 10 տարվա ընթացքում կհատկացնի տարեկան լրացուցիչ մինչև 10 մլրդ դրամ պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության նպատակով։ Ըստ այդ որոշման. «Համաձայն Արցախի Հանրապետության կառավարության որոշման՝ շահառուի գույքի՝ հասարակական և արտադրական նշանակության շենք-շինությունների, մարդատար ավտոմեքենաների, […]
13:13 22.04.2021
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որն այնուհետև կներկայացվի Ազգային ժողով: «Հայաստանը 2019 թվականին ունեցել է վերելքի ժամանակահատված: Տնտեսությունն աճել է 7,6 տոկոսով, սա հնարավորություններ է ընձեռել փոխել պարտավորությունների կատարման նպատակը»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ավելացնելով, որ բացթողումներ չէին կարող չլինել: «Ճգնաժամի ժամանակահատվածում թեպետ կանխատեսվել […]
12:53 22.04.2021
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրեց 100 մլն դրամ՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման համար: ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նշեց. «Թիրախային խմբերին հոգեբանական աջակցության տրամադրման, նրանց հոգեվիճակի բարելավման, կայունացման, հուզական լիցքաթափման, տագնապի մակարդակի իջեցման, լիարժեք կյանքին վերադարձնելու, ներքին ռեսուրսները վերհանելու, ինքնուրույնությունը, […]
12:25 22.04.2021
Կառավարության այսօրվա նիստը գործադիրը սկսեց տնտեսական ոլորտին վերաբերող արձանագրումներով՝ 2021 թվականի մարտի տվյալներով գրանցված աշխատատեղերի թիվը Հայաստանում 2500-ով ավելի է՝ նախորդ տարվա նույն ամսին գրանցված տվյաների համեմատ, իսկ 2019 թվականի մարտի համեմատ գրանցված աշխատողների թիվն ավելացել է 38.000-ով: Դրանց զգալի մասը ստվերից դուրս բերված աշխատատեղերն են: Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ հարկման բազան, […]
19:17 21.04.2021
ԱՄՆ փոխդեսպան Բարտ Հորմանին չորեքշաբթի ներկայացվել է նոտա, որի համաձայն Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան 10 աշխատակիցներ հայտարարվում են «պերսոնա նոն գրատա»: Նշված աշխատակիցներին հանձնարարված է լքել ՌԴ տարածքը մինչև մայիսի 21-ը: Դիվանագիտական կառույցում այդ միջոցները անվանել են հայելային պատասխան ամերիկյան կողմից կատարված քայլերի: Հիշեցնենք՝ Վաշինգտոնը ՌԴ դեսպանատան աշխատակիցներին և Նյու Յորքում ՌԴ դեսպանին էր հայտարարել «պերսոնա […]
18:16 21.04.2021
ՌԴ ներքին գործերին միջամտությունը, այդ թվում՝ ընտրություններին ու տնտեսական շահերին վնասելը, կլինի ՌԴ-ի համար «կարմիր գիծ», որի մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ինչ վերաբերում է «կարմիր գծերին», դրանք ակնհայտ են: Առաջին հերթին դրանք մեր ազգային հետաքրքրություններն են, մեր անվտանգությունը, մեր երկրի […]