TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+9.09 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

Այգիների ծառահատումները և բետոնապատ մեծ շենքերի կառուցումը դարձել են ամենօրյա գործողություններ. ահազանգում է ավագանու անդամը

18:33 22.06.2021

Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստում ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Կիրակոսյանը վստահեցրեց՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում սնկի պես աճում են ապօրինի շինությունները: Նա տագնապալի  գնահատեց նաև ապօրինի ծառահատումները Դալմայի այգիներում: «Ապրում եմ Արարատյան զանգվածում, որտեղից սկսվում են Դալմայի այգիները: Այգիների ծառահատումները և բետոնապատ մեծ շենքերի կառուցումը դարձել են ամենօրյա գործողություններ: Օր օրի այդ […]

̰
Երեք տարի է՝ ոչինչ չի արվել ընդդեմ ապօրինի կրպակների տեղադրման․ ավագանու անդամ

12:08 22.06.2021

Ավագանու այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանը հարց բարձրացրեց Աջափնյակ համայնքում «զանգվածային, ապօրինի շինությունների մասին»: «Եթե նախկինում այդ ամենը կատարվում էր շաբաթ-կիրակի օրերին, այժմ աշխատանքային օրերին մարդիկ հանդգնում են ապօրինի խանութներ, կրպակներ տեղադրել կանաչ գազոնների մեջ»,- ասաց ավագանու անդամը: Նա դիմեց քաղաքապետին և շեշտեց, որ 3 տարին բավարար ժամանակ էր օրենսդրական կարգավորումներով ապօրինի […]

̰
Հայտնի են Պուլիտցերյան մրցանակի դափնեկիրները

12:46 12.06.2021

Նյու-Յորքում հունիսի 11-ին հայտարարվել են 2021 թվականի Պուլիտցերյան մրցանակակիրները։ Այս մասին հաղորդում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքէջը: «Ծառայություն հասարակությանը» անվանակարգում մրցանակը շահել է The New York Times թերթը՝ կորոնավիրուսի մասին հրապարկումներով: Պարբերականի հեղինակներից Ուելսի Մորիսը մրցանակ է շահել «Քննադատություն» անվանակարգում՝ ռասսայական խտրականության մասին իր հոդվածների շարքի համար: Միննեպոլիսից Star Tribune թերթը շահել է «Լրատվական  լրագրություն» անվանակարգում: […]

̰
Գիտնականները կապ են գտել կորոնավիրուսի և թուլամտության միջև

12:33 12.06.2021

ԱՄՆ Քլիվլենդ քաղաքի գիտնականները հայտնում են, որ COVID-19-ը կարող է հանգեցնել ճանաչողական դիսֆունկցիայի, օրինակ՝  Ալցհեյմերի հիվանդության։ Այս մասին հայտնում է Alzheimer’s Research & Therapy ամսագիրը: Հետազոտության համար օգտագործվել է արհեստական ինտելեկտ, որպեսզի կապ հայտնաբերի կորոնավիրուսով հիվանդների և Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց սպիտակուցների և գեների միջև։ Գիտնականները նաև հետազոտել են այն գենետիկական գործոնները, որոնք SARS-CoV-2 -ին […]

̰
Պուշկին փողոցի մի քանի հասցեների նկատմամբ ճանաչվել է գերակա շահ

15:26 10.06.2021

Կառավարության նիստում ներկայացվել է օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է «Երևանի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2013-ի օգոստոսի 13-ի որոշման ցանկից հանել Պուշկին փողոցի մի շարք հասցեներ, մասնավորապես՝ «Պուշկինի 4 տուն. Պուշկինի 8. Պուշկինի 8, բն. 3. Պուշկինի 10-1 և 6ա. Պուշկինի 10, բն. 3, Պուշկինի 10, […]

̰
Կենսաթոշակների անկանխիկ վճարման նախագիծն ընդունվեց

15:11 10.06.2021

Կառավարության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ընդունվել է կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման մասին օրենսդրական նախագիծ: Այն  ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը: Նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել «Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի օրենքի կիրարկումը: «Նշված օրենսդրության փոփոխություններով սահմանվել […]

̰
Ինչպե՞ս Վեներան դարձավ դժոխք. NASA-ն երկու առաքելություն է նախապատրաստում

13:00 03.06.2021

ԱՄՆ ազգային աերոտիեզերական գործակալությունը՝ NASA-ն, 2028-2030 թվականների ընթացքում երկու առաքելություն կուղարկի Վեներա՝ հետազոտությունները վերսկսելու համար: Դրանց նախապատրաստությունների համար կպահանջվի 1 մլրդ դոլար։ Այս մասին հայտնել է NASA-ի մամուլի ծառայությունը: Թռիչքները դեպի Վեներա իրականացվելու են հիմնականում այն նպատակով, որպեսզի պարզվի, թե ապրելու համար նախատեսված մոլորակն ինչպես դարձավ դժոխք, այն դեպքում, երբ այն ուներ բոլոր բնութագրերը Երկիր […]

̰
Քրեական վերաքննիչ դատարանը հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը

14:42 31.05.2021

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանն այսօր հետաձգել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ  պետական մեղադրողների և պաշտպանների բողոքների քննությունը: Հիշեցնենք՝ Ընդհանուր իրավասության դատարանը, ապրիլի 6-ին Սահմանադրական դատարանի որոշումը հիմք ընդունելով, դադարեցրել էր հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով: Պաշտպանական կողմը միջնորդել էր նվազեցնել […]

̰
Հնդկաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքը նվազման միտում ունի

12:20 31.05.2021

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 50 օրում առաջին անգամ ամենացածր ցուցանիշի վրա է՝ 152,7  հազար դեպք: Այս մասին են վկայում երկրի առողջապահության նախարարության տվյալները։ Հնդկաստանում վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 28 մլն։ Համավարակի սկզբից առողջացել է ավելի քան 25.6 մլն մարդ, մահացել  է 329 հազարը, բուժում ստացողների թիվը նվազել է 2 մլն-ով: Բժիկների հավաստիացմամբ՝ 2 […]

̰
Ձկնորսները փրկել են կովին՝ վտանգելով իրենց կյանքը

21:45 30.05.2021

Արևմտյան Ավստրալիայում գտնվող Օրդ գետում երկու ձկնորս, սեփական կյանքը վտանգելով, 20 կոկորդիլոսից փրկել են մի կովի: Տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը: Երկու ձկնորսները ուղևորվել են դեպի Օրդ գետ: Օրվա վերջին, երբ պետք է վերադառնային ճամբար, նկատել են երկու կովի, որոնք գետի ափի մացառուտների մեջ էին խճճվել: Նրանք փորձում էին դուրս պրծնել, սակայն ավելի էին խճճվում: […]

̰
Միջնադարյան ամրոցից զբոսաշրջիկները եզակի իրեր են «թռցրել»

20:13 30.05.2021

Մեծ Բրիտանիայի Սասսեքսի կոմսությունում մայիսի 18-ից զբոսաշրջիկների առջև բացել են Արունդել միջնադարյան ամրոցի դռները: Էքսկուրսիաների 3 օրվա ընթացքում կորել են ավելի քան 1 մլն ֆունտ ստեռլինգի հազվագյուտ իրեր, հաղորդում է ВВС-ն: Մայիսի 21 -ին աշխատել է ամրոցի ահազանգման համակարգը: Տեղ հասած ոստիկանները հայտնաբերել են մի քանի թանկարժեք իրերի կորուստը: Չարագործներն առայժմ չեն գտնվել: Հայտնի է, […]

̰
Եվրոպայում տարածվել է 1 եվրո արժեցող տների վաճառքի գաղափարը

19:39 30.05.2021

1 եվրո արժեքով տներ. սա կատակ չէ: Իտալիան՝ մասնավորապես Սիցիլիան առաջինն էր, որ հայտարարեց 1 եվրո արժողությամբ տների վաճառքի մասին: Բանն այն է, որ Սիցիլիայում կան բանզաթիվ տներ, որոնք լքված են. տան տերերը հեռացել են մեծ քաղաքներ կամ մայրաքաղաք՝ լավ աշխատանք գտնելու հույսով: 1 եվրո արժեքով տան գնորդը պարտավորվում է նորոգել այն կարճ ժամկետում՝ քաղաքի […]

̰
Ինչու են բարձր հարկերի բնակիչներն ավելի երկար ապրում

19:06 30.05.2021

Քաղաքներում բարձրահարկերի շինարարությունը սկսվել է անցյալ դարի կեսերից: Փորձագետներին սկսել է հետաքրքրել, թե ինչպես են բարձրահարկերն ազդում բնակիչների առողջության և ինքնազգացողության վրա: Նախնական հետազոտությունների հիման վրա կարծիք էր ձևավորվել, որ երկնաքերերում աշխատելը հոգեբանական խնդիրներ ու ֆոբիաներ է առաջացնում, սակայն հիմա մասնագետները դա չեն հաստատում: Տվյալները հակասական են. օրինակ Շվեյցարիայում որքան բարձր հարկում է բնակարանը, այնքան […]

̰
Վիետնամում հայտնաբերվել է COVID-19-ի հիբրիդային շտամ

17:00 29.05.2021

Վիետնամում հայտնաբերել են COVID-19-ի հիբրիդային շտամ՝ բրիտանական ու հնդկական շտամների բնութագրումներով,-հայտնում է VnExpress-ը: Վիետնամի առողջապահության նախարար Նգուեն Տհան Լոնգը հայտարարել է, որ կորոնավիրուսով որոշ հիվանդների անալիզներում հայտնաբերվել է միանգամից երկու շտամ: Վիետնամական հիբրիդային շտամը, հետազոտությունների համաձայն, ավելի արագ է տարածվում և արագ է փոխանցվում օդակաթիլային ճանապարհով: Հենց դա է պատճառը, որ վերջին շրջանում երկրում ավելի […]

̰
ԵՄ երկրների համատեղ ակցիա՝ ի պաշտպանություն Ռոման Պրոտասևիչի

17:26 28.05.2021

Ռումինիայի և Եվրախորհրդարանի ներկայացուցիչներն առաջարկել են իրենց գործընկերներին համատեղ ակցիա իրականացնել ԵՄ յուրաքանչյուր երկրում, որտեղ կա բելառուսական դեսպանատուն, որևէ փողոց անվանակոչել Մինսկում ձերբակալված լրագրող Ռոման Պրոտասևիչի անվամբ, հաղորդում է Hotnews.ro պորտալը: «Մենք ուզում ենք ձեր ուշադրությունը հրավիրել Բուխարեստի քաղաքապետ Կլոտիլդա Արմանդի առաջարկի վրա: Նա հայտարարել է, որ քաղաքի փողոցներից մեկը կկոչվի Ռոման Պրոտասևիչի անունով»,- ասվում […]

̰
Ֆլորիդայում տուգանքներ կգործեն սոցիալական կայքերի դեմ

19:54 26.05.2021

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի հանրապետական նահանգապետ Ռոն Դեսանտիսը ստորագրել է տուգանքներ սահմանող օրենք այն սոցիալական կայքերի համար, որոնք ամսական ունեն ավելի քան 100 մլն օգտատեր և արգելափակում են նախընտրական քարոզարշավների մասնակիցների օգտահաշիվները,- հաղորդում է Twitter-ը: «Այսօր Ֆլորիդայի բնակիչները երաշխավորված պաշտպանություն են ստացել խոսքի, մտքի և բովանդակության սահմանափակման դեմ»,- ասվում է հաղորդման մեջ: Օրենքի համաձայն՝ եթե խոսքը […]

̰
Կոլումբիայում հրկիզել են Արդարադատության պալատը

19:43 26.05.2021

Կոլումբիայում արդեն մի քանի շաբաթ շարունակվող բողոքի ակցիաների մասնակիցները հրկիզել են  Թուլուա քաղաքի Արդարադատության պալատը, հաղորդում է La FM-ը: Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան: Ցուցարարները հրկիզել են շենքը, որտեղ այդ պահին դատական պրոցես էր ընթանում: Բացի դրանից՝ արգելել են նաև հրշեջ մեքենաների մուտքը: Տուժած չկա: Քաղաքի այլ շրջաններում ևս անկարգություններ են տեղի ունենում: Ապրիլի […]

̰
ԱՄՆ-ում չափահաս բնակչության կեսը պատվաստվել է

17:15 26.05.2021

ԱՄՆ 9 նահանգներում տարեց բնակչության մոտ 70 տոկոսը լիարժեք պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: ԱՄՆ չափահաս բնակչության մոտ կեսն արդեն պատվաստվել է, հաղորդել է Интерфакс-ը: ԱՄՆ-ում լիարժեք պատվաստված համարվում է այն մարդը, որի երկրորդ դեղաչափի պատվաստումից հետո անցել է 2 շաբաթ: Երկրի առողջապահության նախարարության հավաստմամբ՝ 25 նահանգում և Վաշինգտոնում չափահաս բնակչության 50 տոկոսը պատվաստվել է:   

̰
«Կախարդական» աճուրդում կվաճառվեն Հարրի Փոթերի ակնոցն ու ձեռնափայտը

16:27 25.05.2021

Prop Store հուշանվերների վաճառքով զբաղվող ընկերությունը հունիսի 29-ից հուլիսի 1-ը Լոս Անջելեսում հայտարարել է «կախարդական» աճուրդ, հայտնում է Reuters-ը:  Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել գնորդների շրջանում: Ամենապահանջված իրերի շարքում են Հարրի Փոթերի ակնոցն ու ձեռնափայտը, որոնք Դենիել Ռեդքլիֆը կրում էր «Հարրի Փոթերն ու մահվան պարգևները» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Սա առաջին դեպքն է, երբ Warner Brothers […]

̰
Հյուսիսային Օսիայում աշակերտուհին մահացել է պետական քննության ժամանակ

22:27 24.05.2021

Հյուսիսային Օսիայի Մոզդոկ քաղաքում աշակերտուհին մահացել է պետական քննության ժամանակ, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները: Մահվան հնարավոր պատճառների թվում նշվում են շոգ եղանակն ու սրտի խնդիրները: Ըստ Telegram- ալիքի՝ աղջիկը գերզանց առաջադիմություն ուներ և մտադիր էր ընդունվել ԲՈՒՀ 11-րդ դասարանից հետո: Նա շատ էր անհանգստանում իր առաջադիմությամբ: Սրտի խնդիրների պատճառով նա մի քանի անգամ ուշագնաց է […]

̰
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կերկարաձգեն ստուգումները

18:36 24.05.2021

ՄԱԳԱՏԷ-ն և Թեհրանը պայմանավորվել են գործակալության ստուգումները մեկ ամսով երկարաձգելու մասին, հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին: Նա հայտնել է, որ երկար զրույց են ունեցել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ: Պայմանավորվել են նախ, որ հավաքվող ամբողջ տեղեկությունը կպահվի ՄԱԳԱՏԷ-ի հովանու ներքո, բացի դրանից մոնիթորինգը կավարտվի հունիսի 24-ին: Իրանն իր հերթին […]

̰
Սամվել Բաբայանը ամենաաղքատ գեներալն է. վկայի ցուցմունքը դատարանում

16:37 24.05.2021

Ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և 6 ամբաստանյալի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք՝ դա մեկ անգամ արդեն դատական երեք ատյաններով անցած «Իգլայի» հայտնի գործն է, որով Սամվել Բաբայանի և մյուսների նկատմամբ կար դատավճիռ, սակայն այն բողոքարկվեց, և Վճռաբեկ դատարանը գործն ուղարկեց Ընդհանուր իրավասության դատարան՝ […]

̰
Էվերեստի վրա կորոնավիրուսի բռնկում կա

14:00 24.05.2021

Էվերեստ լեռան հիմնական ճամբարում տեղի է ունեցել կորոնավիրուսի համատարած բռնկում: Ավելի քան 100 լեռնագնաց և օժանդակող անձնակազմն է վարակվել, հայտնում է The Guardian պարբերականը: Ուղեկցորդներից մեկը պատմել է, որ անցած շաբաթ իր խմբի վերելքը կասեցրեց 7 լեռնագնացի թեստի դրական պատասխանը, մինչդեռ Նեպալի իշխանությունը պաշտոնապես չի հաստատել, որ Էվերեստի վրա կորոնավիրուսի բռնկում կա: 100 հաստատված թեստի […]

̰
«Սակուրա» ադամանդը Հոնկոնգում վաճառվել է ռեկորդային գնով

12:52 24.05.2021

Եզակի վարդագույն 15.81 կարատանոց «Սակուրա» անդամանդը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է 29 մլն դոլարով: Դա ռեկորդային գին է այդպիսի գույն ունեցող քարերի համար, հաղորդում է Christie’s աճուրդի տունը: Պլատինից և ոսկուց մատանու մեջ տեղադրված քարի գնահատված արժեքը կազմել է 25-38 մլն դոլար: Գնորդի անունը չի հրապարկվում: Նշվում է, որ այդպիսի ադամանդների միայն 10 տոկոսը կարող է […]

̰
Քայլի Ջենները  զբոսանավի վրա լուսանկարներ է ցուցադրել

23:59 22.05.2021

Ռեալիթի շոուի աստղ, մոդել և գործարար Քայլի Ջենները զբոսանավի վրա հանգիստ է կազմակերպել և  Instagram-ում նոր լուսանկարներ հրապարակել: Դրանցում նա կապտա-փիրուզագույն ծովի համայնապատկերում արծաթագույն լողազգեստով է: Նախորդ  օրն էլ  ոսկեգույն լողազգեստով էր լուսանկարներ հրապարկել արմավենիների տակ:  Դատելով լուսանկարներից՝Քայլին հանգիստն անց է կացրել ընկերների ու երեքամյա դստեր հետ: Տեղը, որտեղ լուսանկարվել է, նշված չէ: Վերջերս Քայլին […]

̰
Google-ը կբացի իր առաջին խանութը

20:55 21.05.2021

Ամերիկյան Google ընկերությունը մայիսի 20-ին հայտարարեց, որ Նյու Յորքում կբացի իր առաջին օֆլայն խանութը: Այն տեղակայված կլինի Google-ի ճամբարում` մոտավորարապես Չելսիի մոտակայքում, ոչ հեռու Apple-ի խանութից, և կսկսի աշխատել 2021 թվականի ամռանը: «Շատ գնորդներ ուզում են տեսնել, շոշափել, զգալ ապրանքը»,- ասվում է ընկերության հաղորդման մեջ: Խանութում հնարավոր կլինի գնել Pixel սմարթֆոններ,պլանշետներ ու նոթբուքեր, Nest-ի խելացի […]

̰
Դեպրեսիան կարող է հանգեցնել լուրջ հիվանդության

19:00 21.05.2021

Անձնական կյանքում խնդիրները, ֆինանսական դժվարությունները, բացասական լուրերը շատերի մոտ կարող են դեպրեսիայի՝ ընկճախտի պատճառ դառնալ: Ապացուցված է, որ բացասական հույզերը կարող են առողջ մարդու մոտ հանգեցնել առողջական լուրջ խնդիրների: Ահա թե ինչպիսի. 1.  Դեպրեսիա Կանադացի գիտնակաների մի խումբ վերջերս հրապարակել է հետազոտություն կլինիկական դեպրեսիայով տառապող հիվանդների մասին: Պարզվել է, որ մոտ 10 տարի դեպրեսիան աչքաթող […]

̰
Որտեղի՞ց ի վերջո տարածվեց կորոնավիրուսը

17:09 21.05.2021

Կան «լուրջ անուղղակի ապացույցներ», որ SARS-CoV-2 կորոնավիրուսի առաջին արտահոսքը տեղի է ունեցել չինական հետազոտական լաբորատորիայից, հայտնում է FOX News-ը: Կան նաև տվյալներ, որ ԱՄՆ դիվանագետները զգուշացրել են այն մասին, որ Ուհանի լաբորատորիայում վտանգավոր փորձարկումներով են զբաղվում և չեն պահպանում անվտանգության կանոնները: Այդ հաղորդումները կատարվել են 2017 թվականին: Ուհանի գիտահետազոտական լաբորատորիայի հետ կապ են ունեցել չինացի […]

̰
Պաղեստինի կառավարությունը առողջապահական օգնություն է խնդրում աշխարհի երկրներից

16:58 21.05.2021

Ավելի քան 50 հազար բնակիչ Գազայի հատվածում զրկվել է տանիքից իսրայելական բանակի հասցրած ավիահարվածների հետևանքով, հաղորդում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Իսրայելի անվտանգության հարցերով նախարարը միաձայն ընդունեց երկկողմանի կրակի դադարեցման Եգիպտոսի առաջարկը: «Իսրայելական զավթիչների ագրեսիան անպաշտպան քաղաքացիների դեմ տանիքից զրկել է 50.000 քաղաքացու, որոնք տեղավորվել են ժամանակավոր […]

̰
Հարրի Փոթերի հեղինակները 2 անակնկալ են խոստանում երկրպագուներին

21:33 20.05.2021

Այս տարի Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմը նշում է ստեղծման 20-ամյակը: Սիրված ֆիլմի հոբելյանին ընդառաջ ֆիլմի հեղինակներն անակնկալներ են պատրարստել, գրում է Daily Mail-ը:  Նոր ձևաչափի երկու սերիալ կթողարկվի: Դա կլինի վիկտորինա 4 մասից բաղկացած և վավերագրական ֆիլմ, որը կպատմի ֆիլմի նկարահանումների ընթացքի մասին: Նոր նախագծի վրա արդեն աշխատում են Warner Bros., Unscripted Television և […]

̰
BACK_TO_TOP