16:16 09.11.2021
Գերմանիան և Լեհաստանը հայտարարել են, որ չեն կարող ինքնուրույն «գլուխ հանել» Բելառուսի հետ սահմանին տիրող իրավիճակից և խնդրել են Եվրամիությանը օգնել լուծել այս հարցը։ Այս մասին նոյեմբերի 9-ին հայտարարել է Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Հորստ Զեեհոֆերը՝ գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում։ «Մենք պետք է օգնենք Լեհաստանի կառավարությանը՝ ապահով պահելու արտաքին սահմանը։ Իրականում սա Եվրահանձնաժողովի աշխատանքն է, […]
17:47 08.11.2021
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ հաջորդ տարի մշակույթին կհատկացվի 16,5 միլիարդ դրամ կամ 4 տոկոսով ավելին, քան 2021 թվականին: Եկող տարվա բյուջեում ավելացել են նաև գիտության և կրթության համար նախատեսվող ֆինանսավորումները: «Ծրագրերի միջոցները կուղղվեն ֆիլմերի արտադրությանը, միջազգային փառատոններին մասնակցությանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանն […]
17:41 08.11.2021
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ Հայաստանում 2022 թվականին հիմնանորոգման, վերանորոգման, կառուցման աշխատանք կիրականացվի 56 դպրոցում: Աշխատանքների ամբողջ ծավալը միայն ԿԳՄՍ նախարարության բյուջեով չի իրականացվում: «Այս պահին կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներ են իրականացվում շուրջ 77 մանկապարտեզում: Միայն եկող տարվա համար մենք ունենք 56 […]
12:06 28.10.2021
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում ծայրահեղ լարված է․ Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ «այս պահին Հայաստանում մոբիլիզացված է 27 բժշկական կենտրոն, որոնք սպասարկում են կորոնավիրուսով վարակված հիվանդներին»: «3050 մահճակալ այս պահին զբաղված է, ունենք ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 307-ը, թոքային օդափոխության […]
11:55 28.10.2021
Կառավարության այսօրվա նիստը կրկին սկսվեց կորոնավիրուսային իրավիճակի գնահատմամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԶԼՄ-ներում վերջերս քննարկման թեմա դարձած պետական միջոցառումներից մեկի լուսանկարին, որն օգտատերերը տարածում էին ու գրում՝ «վայ, տեսեք, պաշտոնյաները դիմակ չեն կրում»: «Հարգելինե՛րս, քաղաքացիներն էլ հարսանիք են անում, սեղանի շուրջ սուրճ խմելիս դիմակ կրո՞ւմ են մարդիկ»,-նշեց վարչապետը: Փաշինյանի խոսքով՝ «էժան շահարկումներին» պետք չէ տրվել: […]
12:59 26.10.2021
Երևանի ավագանին այսօր սկսել է 7-րդ նստաշրջանի երկրորդ նիստը, որի օրակարգում 18 հարց է: Բայց մինչ օրակարագին անցնելը քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Սուրեն Էյրամջյանի մանդատը տրվել է նույն կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Զարուհի Աղաջանյանին: Օրակարագային 5-րդ հարցով ավագանին որոշեց […]
11:43 25.10.2021
ԱԺ-ում սկսվել է 2022 թվականի պետական բյուջեի քննարկումը: Նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախատեսում են 7 տոկոս տնտեսական աճ. «Չնայած այն բանին, որ ընթացիկ տարվա մեծ մասը նշանավորվեց քաղաքական և անվտանգային անկայուն միջավայրով, մեր տնտեսությունն այսօր գերազանցում է աճի մասին 2021 թվականի համար արված բոլոր կանխատեսումները: 2021 թվականի սեպտեմբերին ՀՀ-ում գրանցվել է վճարվող […]
12:09 21.10.2021
Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց մի հայտարարությամբ, որը վերաբերում էր ուսուցիչների ատեստավորմանը: Նա նշեց, որ այս օրերին ընթանում է կարևորագույն ռազմավարական ծրագրերից մեկի իրագործումը, որը «շրջադարձային նշանակություն պետք է ունենա Հայաստանի հետագա զարգացման գործում»: «Խոսքն ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի մասին է, այսինքն՝ ուսուցիչներն իրենք են ընտրում՝ ատեստավորվել, թե ոչ, վերահաստատել իրենց որակավորումը, թե […]
23:37 18.10.2021
Մանիտոբայի համալսարանի (Կանադա) հետազոտողները գրանցել են հսկայական ճեղքվածքի ձևավորում Արկտիկայի ամենահին սառույցներից մեկում`Էլլսմիր կղզու հյուսիսային շրջանում: Ճեղքվածքի չափը համեմատելի է Լյուքսեմբուրգի տարածքի հետ (3000 քառ. կմ),-գրում է Phys.org- ը: Դեռ 2020 թվականի մայիսին գիտնականները Գրենլանդիայի հյուսիսում գրանցել էին առաջին ճեղքը: Ըստ փորձագետների՝ այն բացվել է երկու շաբաթվա ընթացքում ուժեղ քամիների ազդեցության տակ: «Նախկինում ոչ ոք […]
18:40 18.10.2021
Կորոնավիրուսի համավարակը նահանջելու մտադրություն կարծես թե չունի: Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում օրեցօր նոր հայտնաբերված դեպքերի ու մահերի հակառեկորդներ են գրանցվում: Ի՞նչն է պատճառը, որ պատվաստումների տեմպերը դանդաղում են ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ մյուս երկրներում, ի՞նչ միջոցներ պետք է կիրառեն պետությունները հակապատվաստումային քարոզի դեմ պայքարելու համար։ Այս հարցերի շուրջ «Սպուտնիկ» կենտրոնում այսօր պարզաբանումներ է տվել ՌԴ […]
22:22 16.10.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Սպիտակ տան նախկին ղեկավար Բիլ Քլինթոնի հետ պարբերաբար կապի մեջ են, նրա մոտ ամեն ինչ կարգին է, և «աչքով չտալու» համար նա թխկթխկացրել է փայտին: «Ես գիտեմ, որ դուք հարցեր ունենք Բիլ Քլինթոնին ուղղված: Մենք հաճախ ենք խոսում հեռախոսով: Աստծո կամքով, կարծես թե, նրա մոտ ամեն ինչ լավ […]
14:18 14.10.2021
Կառավարության նիստում քննարկվել է «Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը: «Հանրապետությունում առկա են գերնորմատիվային հողատարածքներ, որտեղ ոռոգման ջրի պահանջարկը նորմատիվայինից 2-3 անգամ ավելի է և որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա այդ տարածքներում աճեցնել ջրախնայող մշակաբույսեր»,- հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար […]
14:07 14.10.2021
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ներկայացնելով «ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցություն» ծրագիրը, նշեց. «Մենք այս ծրագրի համար հատկացնում ենք 329 մլն դրամ, որպեսզի աշնանացանի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում փոխհատուցենք ընկերություններին՝ իրենց գնած սերմերի դիմաց»: Ծրագրի շրջանակներում սուբսիդավորվելու է 1 կգ ցորենի համար սահմանված նվազագույն շահավետ գնի 70 դրամը: Քերոբյանը […]
12:53 14.10.2021
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային 4 տասնյակից ավելի հարցերին անցնելը, նշել է, որ միջազգային S&P Global Ratings գործակալությունը վարկանիշ է շնորհել Հայաստանին: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մանրամասնել է, թե առաջին տարին է, որ կազմակերպությունը վարկանշել է Հայաստանը և շնորհել է արտաժույթով ու ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ դրական հեռանկարով: […]
23:23 11.10.2021
Ջեմս Բոնդի 25-րդ հոբելյանական «Մահանալու ժամանակը» ֆիլմի դրամարկղային հասույթն այն դարձրեց առաջատար բոլոր շուկաներում, այդ թվում՝ ռուսական: Այնուամենայնիվ, վերլուծաբանների ակնկալիքներն ավելի մեծ էին և ավելի շատ, քանի որ այս թվերը կազդեն հսկայական բյուջե ունեցող նախագծի հեղինակների՝ այն շարունակելու կամ դադարեցնելու որոշման վրա: Ֆիլմի թողարկման առաջին շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում հասույթը կազմել է ավելի քան 120 […]
17:00 11.10.2021
Նավթի համաշխարհային գները բորսաների բացումից ի վեր աճել են գրեթե երկու տոկոսով: Մեծ պահանջարկը հիմնականում պայմանավորված է գազի թանկացմամբ: Մոսկվայի ժամանակով 08:04-ի դրությամբ հյուսիսծովյան Brent խառնուրդի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,63 տոկոսով ՝ մինչև 83,74 դոլար մեկ բարելի դիմաց, Տեխասի «թեթև» WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները՝ 2,04 տոկոսով՝ մինչև 80,95 դոլար մեկ բարելի դիմաց: […]
13:43 07.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ ՏԻՄ ընտրությունների անցկացման հարցին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նկատեց, որ երկու որոշում են կայացրել՝ կապված ժամկետների պահպանման հետ: «Դեկտեմբերի 5-ին նշանակված են ընտրություններ, և 60-օրյա ժամկետը պետք էր պահպանել: Մենք երեք օր ունենք ընտրությունների անցկացման՝ հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 և դեկտեմբերի 5: Հայաստանում կունենանք 79 […]
12:39 07.10.2021
Կառավարության նիստի օրակարգային առաջին հարցով պետական բյուջեից լրացուցիչ 2 մլրդ 365 մլն դրամ է հատկացվել Առողջապահության նախարարությանը՝ հանրապետությունում կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման ու բուժման անհրաժեշտ ծախսեր կատարելու համար: Առողջապահության նախարարը նկատել է, որ եթե պատվաստման գործընթացը բավարար լիներ՝ լրացուցիչ գումարի անհրաժշտություն չէր լինի: Անահիտ Ավանեսյանն ասել է, որ այս պահին ակտիվ դեպքերի մեջ ընդամենը 176 հոգին […]
19:32 06.10.2021
Մեկ գերի այս պահին վերադառնում է Հայաստան, – Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Նա վստահեցել է, թե բոլորին էլ պարզ է՝ ինչ գործունեություն է վարում ՀՀ կառավարությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիներին վերադարձնելու համար: «Այս պահին Հայաստան է վերադարձվում Դավիդյան Արթուրը, որն Արցախի սահմանն անցել է 2021 թվականի օգոստոսին»,- […]
12:36 02.10.2021
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հանդիպել է Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Էտիենի հետ, ով Վաշինգտոն է վերադարձել Ավստրալիայի կողմից սուզանավերի գնման մասին պայմանագրի չեղարկման հետ կապված սկանդալի շուրջ խորհրդակցություններից հետո։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ: Մասնավորապես, երկրները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը: Էտիենը Բլինկենի հետ քննարկել է իր առաջիկա ուղևորությունը Փարիզ, […]
12:29 02.10.2021
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի դաշնային դատարանին խնդրել է ստիպել Twitter- ին ժամանակավորապես վերականգնել իր էջը, քանի դեռ օգտահաշիվը մշտապես վերականգնելու հայցը դատական պրոցեսում է։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը: «Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հարցում է ուղարկել դաշնային դատավորին ՝ խնդրելով պարտավորեցնել Twitter- ին ժամանակավորապես վերականգնել իր հաշիվը», – գրում է Bloomberg-ը: Twitter- ի […]
13:58 30.09.2021
Կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 մլրդ դրամ: Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այդ գումարից 1.2 մլրդն ուղղվելու է բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրին, իսկ 12.2 մլրդ դրամը հատկացվելու է որպես միջպետական վարկ: «Արցախի Հանրապետությանը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացվող ֆինանսական օժանդակությունը կտրամադրվի նվիրատվության պայմանագրի հիման վրա՝ բնակչության՝ հոկտեմբեր ամսվա […]
13:25 30.09.2021
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում ներկայացրել է համավարակի, 44-օրյա պատերազմի տնտեսական, սոցիալական և անվտանգային աղետալի հետևանքները և մարտահրավերները։ Նա նշել է. «Կառավարության գործունեության ծրագիրը պետք է հիմքեր ստեղծի միջնաժամկետ հատվածում ՀՀ խաղաղ, կայուն և ներառական զարգացման համար։ Մեր նպատակադրումները, որոնք արտահայտված են […]
14:22 24.09.2021
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային 4-րդ ծրագրի շրջանակում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը հաստատելու նախագիծը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ծրագրով թևակոխում են «Հյուսիս-հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի շինարարական գործընթացի մեկնարկի փուլը: «Հայտարարելու ենք միջազգային մրցույթ, որից հետո հույս ունենք, որ 2022 թվականի ավարտին արդեն շինարարության նախնական փուլը կմեկնարկի»,- ասաց նա: «Սա […]
13:48 24.09.2021
Կառավարության օրակարգային զեկուցվող հարցերից մեկով որոշվեց վերաբաշխում կատարել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեում և 1,259.8 հազար դրամ հատկացնել «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման համար, որի համաձայն` զոհված, հաշմանդամ զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաներն ամառային հանգիստը կանցկացնեն մանկական առողջարարական ճամբարներում: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց, թե հուլիսի […]
12:32 24.09.2021
Կառավարության հերթական նիստը սկսվեց կորոնավիրուսային համավարակի իրավիճակի ու դրանով պայմանավորված՝ պատվաստումների ցուցանիշների արձանագրմամբ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նկատեց, որ հիվանդացության նոր հայտնաբերվող դեպքերի աճին զուգահեռ ավելանում է նաև պատվաստումների թիվը։ Նախարարը նշեց, որ կորոնավիրուսով հիվանդների թվի ավելացմամբ պայմանավորված առողջապահական համակարգի վրա լարվածությունը բավական մեծ է: «Վերջին երկու օրերին օրական պատվաստումների շեշտակի աճ ունենք, երեկ իրականացվել […]
13:56 22.09.2021
Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերով մշտական հանձնաժողովն այսօր սկսել է հանրային լսումներ վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Խոսքը համայնքների խոշորացման մասին է: Հիշեցնենք՝ համայնքների խոշորացման մասին օրենքն ընդունվել է 2011 թվականին: 2016-ին կառավարության նախաձեռնությամբ սկսվել է օրենքի կիրառումը: Առաջին փուլում 456 համայնք խոշորացվել է և դարձել 54: […]
13:33 22.09.2021
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սկսել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական և հանրային լսումներ: Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը հիշեցրեց, որ համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ստեղծելու հայեցակարգը սկսել է 2011 թվականին, իսկ 2016 թվականին կառավարության […]
12:21 16.09.2021
Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից երկուսը վերաբերում էին Սասուն Խաչատյանին: Օրակարգային մեկ հարցով նա ազատվեց ՀՔԾ պետի պաշտոնից, իսկ մյուսով նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց, որ 3 թեկնածուներից Սասուն Խաչատրյանն է մրցույթում առավելագույն միավորներ հավաքել: Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ նկատեց, որ այդ մարմնի ստեղծումն իրենց կառավարության առաջնահերթություններից է: «Ես վստահ […]
12:01 16.09.2021
Կառավարության այսօրվա նիստը սկսվեց կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ քննարկմամբ: ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ վիճակում է Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ Դելտա շտամով պայմանավորված՝ ունենք «մահացության, ծայրահեղ ծանր ու ծանր ընթացքի ավելացում»: Նախարարը նշեց նաև, որ այս պահին ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը: «Միայն վերակենդանացման մահճակալների թիվը 319 […]