22:38 24.08.2022
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար, արքայազն Աբդուլազիզ բեն Սալման Ալ Սաուդը հայտարարել է, որ նավթի համաշխարհային շուկան հոգեվարքի մեջ է։ Այս մասին նա ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում։ «Առանց բավարար իրացվելիության շուկաները չեն կարող ռացիոնալ արտացոլել իրողությունները և կարող են ստեղծել անվտանգության կեղծ զգացում այն ժամանակ, երբ պահեստային կարողությունները խիստ սահմանափակ են: Խափանումների մեծ վտանգ կա», […]
22:29 24.08.2022
Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտնում ռետինե խողովակների կիրառության արգելքը: Արգելքը հայտարարվել է անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում և Անգլիայի հարավի մի շարք շրջաններում Thames Water ընկերության կողմից: Բրիտանացիները, ովքեր շարժունակության խնդիր ունեն, կկարողանան շարունակել ջրի խողովակներն օգտագործել իրենց այգիները ջրելու և մեքենաներն ու գույքը լվանալու համար: Ավելի վաղ ոռոգման համար ճկուն խողովակների օգտագործման արգելք […]
22:22 24.08.2022
ԱՄՆ Արկանզաս նահանգի Գարիսոն քաղաքում կատուն հազվագյուտ երկերես ձագ է լույս աշխարհ բերել։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Կատվի տեր Արիել Կոնտրերասը պատմել է, որ ինքը լվացք էր անում, երբ կատվի ձագը ծնվել է: Կինը զանգահարել է ամուսնուն: Երկրորդ ձագուկը երկերես է եղել «Երբ նա ծնվեց, ամուսինս ասաց. «Սիրելի՛ս, երկու գլուխ ունի»,- հիշում […]
22:10 24.08.2022
ԱՄՆ Օրեգոն նահանգում բնակվող մի զույգ վիճակախաղի կազմակերպիչներին է ուղարկել շան ծամած վիճակախաղի տոմսն ու ստացել շահումը։ Այս մասին հայտնում է 11 News-ը։ Նաթան և Ռեյչել Լամեթները 3 դոլարանոց վիճակախաղի տոմս են գնել և թողել տանը։ Այնտեղ տոմսը գտել են նրանց շները՝ Էփլը և Ջեքը, և ծամել այն: Չնայած տոմսից գրեթե ոչինչ չէր մնացել, զույգը […]
21:26 24.08.2022
Մեքսիկայում հինգ մետրանոց կոկորդիլոսը խժռել է մի տղամարդու և լողացել ափով՝ սպանվածին երախում պահած։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Տեսանյութը նկարահանվել է լրագրող Պորֆիրիո Իբարայի կողմից հինգշաբթի՝ օգոստոսի 18-ին, Տամաուլիպաս նահանգի Տամպիկո քաղաքում։ «Տղամարդը որոշել էր լողալ ծովածոցում, գիշատիչն այդ ժամանակ էլ հարձակվել է», – ասում է Իբարան, ով խմբագիր է և աշխատում […]
21:14 24.08.2022
Գլխի ժապավենը, որը հատկապես հայտնի էր 2000-ականներին, այս սեզոնին կրկին նորաձև է, հայտնում է Hello ամսագիրը։ Հայտնի է, որ թրենդը սահմանած հայտնիներից մեկը դերասանուհի և մոդել Նիկոլա Պելցն էր։ Պապարացիները ֆիքսել են մոդելին ամուսնու՝ Բրուքլին Բեքհեմի հետ Բևերլի Հիլզում։ Նա կրում էր մուգ շապիկ, վառ կանաչ միդի կիսաշրջազգեստ և հարթ կոշիկներ, գլխի սև ժապավեն և […]
21:00 24.08.2022
Մեդիսոն Ռիդի վարսահարդար և առաջատար ոճաբան Շվան Պերկինսը Glamour հրատարակության կայքում նշել է 2022 թվականի աշնան համար մազերի ամենաթրենդային գույնը: Խոսքը «mocha-brunette» երանգի մասին է. դա խորը շագանակագույնն է՝ տաք շոկոլադե երանգներով։ Ըստ Պերկինսի՝ մազերի այս գույնը կատարյալ է մաշկի սառը երանգով թխահերների համար։ Որպես «մոկա թխահեր» մասնագետնօրինակ է բերել սուպերմոդել Հեյլի Բիբերին, դերասանուհի Ջեսիկա […]
16:59 24.08.2022
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և, մասնավորապես, Զապորոժիեի ատոմակայանում՝ միջուկային աղետը կանխելու համար։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի խոսքով` վերջին շաբաթների ընթացքում Զապորոժիեի ատոմակայանում միջուկային անվտանգության հետ կապված իրավիճակը վատթարացել է: Նա պնդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են հրթիռակոծել կայանի տարածքը՝ ստեղծելով […]
16:57 24.08.2022
Վիեննայի Ibis Wien Hauptbahnhof հյուրանոցը հաստատել է, որ այնտեղ է մնացել մի կին, ով նման է ուկրաինուհի Նատալյա Վովկին, ով կասկածվում է քաղաքագետ և լրագրող Դարիա Դուգինայի սպանության մեջ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Հյուրանոցի աշխատակիցները բացատրել են, որ կինը, ով նման էր կասկածյալին, այնտեղ մնացել է ընդամենը մեկ գիշեր, սակայն աշխատակիցներն այս պահին […]
16:52 24.08.2022
Իտալական Լիգուրիա նահանգի Բոյարդո քաղաքի իշխանությունները էքստրասենսի են վարձել ռեկորդային երաշտի պայմաններում ջրի աղբյուր փնտրելու համար:Այս մասին հայտնում է La Stampa-ն։ Ըստ հրապարակման՝ քաղաքապետը հայտարարել է գուշակի ծառայությունների համար իր անձնական միջոցներից վճարելու պատրաստակամության մասին, եթե Հաշվիչ պալատը դրանց համար գումար չհատկացնի։ Նա այս միջոցառումն անվանել է հուսահատ քայլ՝ երաշտի պայմաններում:
16:38 24.08.2022
Չորեքշաբթի առավոտյան Մոսկվայի մարզի Դոմոդեդովո գյուղի եկեղեցու տարածքում քահանա է սպանվել, կասկածյալը կալանավորվել է։ Դատախազության տվյալներով` հարձակվողը կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ է, սակայն թեմը հերքում է դա։ Տաճարի քահանայի սպանության և գույքը ոչնչացնելու կասկածանքով բերման է ենթարկվել տեղի 22-ամյա բնակիչը, ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչության հաղորդագրության մեջ։ Ըստ քննիչների՝ կասկածյալը նախ հրկիզել է Դոմոդեդովո […]
10:37 24.08.2022
Կալիֆորնիայի դատարանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի ամուսնուն՝ Փոլ Փելոսիին դատապարտել է մեկ օրվա ծանր աշխատանքի և տուգանքի՝ հարբած վարելիս վթարի պատճառ դառնալու համար: Երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ դատավորը Փոլ Փելոսիին դատապարտել է 5 օրվա ազատազրկման և 6,8 հազար դոլար տուգանքի, ինչպես նաև երեք տարվա պայմանական ազատազրկման: Հաշվի առնելով արդեն կալանքի տակ անցկացրած […]
10:24 24.08.2022
Հույն-թուրքական սահմանին պարիսպ կկառուցվի Էվրոս գետի ողջ երկայնքով, երեքշաբթի որոշումը կայացրել է Հունաստանի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության խորհուրդը։ Նիստը վարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ «Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ինչպես մեր ցամաքային, այնպես էլ ծովային սահմաններից մեր երկիր ապօրինի մուտքի պատճառով ճնշումների ավելացման խնդիրը։ Որոշվել է աստիճանաբար ընդլայնել պարիսպը Էվրոսի ողջ երկայնքով՝ առաջնահերթությամբ […]
23:02 23.08.2022
Who What Wear նորաձևության պորտալի խմբագիր Մաքսին Էգգենբերգերը նշել է 2022 թվականի աշնան թրենդային կոշիկները։ Առաջիկա սեզոնում արդիական կլինեն բարձրակրունկ կոշիկները, որոնք ներկայացրել են Blumarine-ը և Vivienne Westwood-ը։ Բացի այդ, հանրաճանաչ կդառնան կիսաճտքավոր կոշիկները՝ զարդարված բյուրեղներով կամ թանկարժեք քարերով, նշել է փորձագետը։ Նմանատիպ մոդելներ, օրինակ, ներառված են Jil Sander ապրանքանիշի հավաքածուում։ Միաժամանակ լրագրողն այս ցանկում […]
22:50 23.08.2022
Ընտանեկան բժիշկ Վալենտին Շիշկինը Ura.ru-ին տված հարցազրույցում նշել է գլխացավի չորս տեսակ: «Մենք ունենք գլխացավերի միջազգային դասակարգում, որը ներառում է գլխացավերի չորս խումբ. առաջինը միգրենն է, երկրորդը՝ լարվածության գլխացավը, երրորդը՝ կլաստերային, չորրորդը՝ երկրորդային գլխացավը՝ կապված այլ հիվանդությունների հետ։ Առաջին երեքը բուժվում են»,- ասել է մասնագետը։ Միգրենը, նրա խոսքով, ամենից հաճախ գենետիկորեն միջնորդավորված խնդիր է: Նա […]
13:00 23.08.2022
Օտտավայի Chateau Laurier հյուրանոցից գողացել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի սև-սպիտակ լուսանկարը, որը վերնագրված է այսպես՝ «Մռնչացող առյուծը»: Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը։ Château Laurier-ի գլխավոր տնօրեն Ժենևիվ Դյուման ասել է, որ լուսանկարը կախված է եղել իրենց ընթերցասրահում 1998 թվականից: «Մեզ շատ զայրացրել է այս աղաղակող դեպքը»,-ասել է նա: Հայտնի է, որ գողերը […]
12:41 23.08.2022
Կապկի ծաղիկ հիվանդության առաջին դեպքն է հաստատվել է Վայոմինգում, որն ամերիկյան միակ նահանգն էր, որտեղ մինչ օրս դեպքեր չէին հայտնաբերվել: Մասնագետներն աշխատում են վարակակրի հետ՝ պարզելու, թե արդյոք տեղացիներից որևէ մեկի մոտ վարակվելու բարձր ռիսկ կա։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ-ում կապկի ծաղիկով վարակվել է ընդհանուր առմամբ 15433 մարդ, որոնց մեծ մասը Նյու […]
12:26 23.08.2022
Արգենտինայի Գլխավոր դատախազը կոռուպցիոն գործով 12 տարվա ազատազրկում է միջնորդել երկրի ներկայիս փոխնախագահ Քրիստինա Քիրշների համար, հաղորդում է TN-ը։ «Դատախազ Դիեգո Լուչիանին 12 տարվա ազատազրկում է խնդրել Քրիստինա Քիրշների համար։ Փոխնախագահը մեղադրվում է Սանտա Կրուս նահանգում հասարակական աշխատանքներում հօգուտ գործարար Լազարո Բաեսի բացահայտված կոռուպցիայի մեջ», – նշում է հեռուստաալիքը։ Խոսքը 2007-2015 թվականներին ձեռնարկատեր Բաեսի միջոցով […]
12:22 23.08.2022
Բրազիլիան կփորձի վերականգնել խաղաղությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Այս մասին ասել է Բրազիլիայի նախկին նախագահ և առաջիկա ընտրություններում այս պաշտոնի թեկնածու Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան: Նա վստահեցրել է, որ հաղթանակի դեպքում իր կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կարգավորելու համար: «Երբ ես հաղթեմ ընտրություններում, հուսով եմ, որ պատերազմը Ռուսաստանի և Ուկրաինայի […]
10:20 23.08.2022
Կանադացի գիտնականները հայտնաբերել են վեց գենոմ, որոնց վրա ազդեցությամբ կարելի է բուժել անոսմիան՝ COVID-19-ի հետևանքով առաջացած հոտի կորուստը: Կորոնավիրուսային վարակի ամենատարածված դրսևորումներից մեկը դարձած այս խանգարման դեմ պայքարի մեթոդներ դեռևս չկան, պարզել է «Իզվեստիան»: Արդեն կան դեղամիջոցներ՝ հայտնաբերված գեներից յուրաքանչյուրի աշխատանքը շտկելու համար, ուստի հնարավոր է արագ ստեղծվի նաև դրանց վրա հիմնված դեղամիջոցը: «Անոսմիայի բուժման […]
10:02 23.08.2022
ՄԱԿ-ի գործակալությունները բախվում են աշխարհի երկրներին մարդասիրական օգնության ֆինանսավորման ռեկորդային սղության, բազմաթիվ երկրների կարիքների աճի. հարուստ դոնոր երկրների ուշադրության կենտրոնում Ուկրաինայի իրավիճակն է, գրում է New York Times-ը։ Պարբերականը նշում է, որ բացի Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, պարենային ճգնաժամը, կորոնավիրուսային համավարակը, Աֆղանստանի ճգնաժամը, ինչպես նաև այլ երկրներում շարունակվող հակամարտությունները հանգեցրել են նաև ֆինանսավորման դեֆիցիտի: Հրատարակությունը նշում […]
23:19 22.08.2022
Պրոֆեսոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, թունաբան Միխայիլ Կուտուշովը Ura.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ ամեն տարի աղտոտված օդի պատճառով մահանում է մոտ յոթ միլիոն մարդ։ Նա բացատրել է, որ մահը տեղի է ունենում բնապահպանական իրավիճակի հետևանքով առաջացած հիվանդությունների պատճառով։ «Շատ մարդիկ տառապում են առողջական խնդիրներից, հատկապես, եթե նրանք ապրում են խոշոր արդյունաբերական օբյեկտների […]
23:10 22.08.2022
Աշխատամոլների հիմնական սխալներից մեկը ուշադրության կենտրոնացումը կառավարելու և աշխատանքից ժամանակին կանգ առնելու անկարողությունն է, ասում է բիզնես-քոուչ, մենթոր և դաստիարակ Ստանիսլավ Կուզավովը,« Evening Moscow-ին տված հարցազրույցում նա նշել է աշխատամոլությունից տուժածների առողջության համար ամենավտանգավոր սխալները։ Փորձագետի խոսքով` աշխատամոլներն իրենց համար չափազանց խիտ աշխատանքային գրաֆիկ են ընտրում՝ օրը առավելագույնս լցնելու համար։ Նման պլանավորումը հյուծում է նրանց […]
22:53 22.08.2022
Աննորմալ շոգի արդյունքում Բրիտանիայում հայտնաբերվել են բանաստեղծ Փըրսի Բիշի Շելլիի սիրելի տան մնացորդները, որոնք ավելի քան 100 տարի մնացել են Ուելսի Կաբան-կոկ ջրամբարում և հայտնվել ցամաքում միայն ջրի մակարդակի զգալի նվազումից հետո: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Շելլին հաճախ էր տուն այցելում հորեղբոր հրավերով։ Նա ստեղծագործել է այդ տանը և մտադիր էր հետագայում գնել […]
22:40 22.08.2022
Ուիլյամ Պարկեր Դարվինը ծնվել է 1917 թվականի օգոստոսի 19-ին Տեխաս նահանգի Կալվերտ քաղաքում։ Տղամարդը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է սուզանավում, իսկ հետո բնակություն հաստատել Նևադայի Լաս Վեգաս քաղաքում։ Տղամարդը ամուսնացած է եղել երեք անգամ և դարձել երեք երեխաների հայր։ Դարվինը միշտ աչքի է ընկել լավ առողջությամբ, արդեն մեծ տարիքում աշխատել է Լաս Վեգասի համաժողովների […]
22:27 22.08.2022
Որոնողական աշխատանքների ժամանակ Նյու Օռլեանի միջազգային օդանավակայանի աշխատակիցները ուղևորի ուղեբեռում մարդկային պորտալար են հայտնաբերել։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ սահմանային և մաքսային ծառայության (CBP) կայքում։ Հոնդուրասից Spirit Airlines ավիաընկերության չվերթով թռչող տղամարդը ճամպրուկում թաքցրել է մարդու օրգան՝ կցված բժշկական ապարանջանով, սակայն նրան բռնել են պայուսակները կրկնակի զննելու ժամանակ։ Ճանապարհորդը բացատրել է, որ դա պատկանում է […]
15:55 22.08.2022
Մոսկվայի օդանավակայանները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով՝ չնայած մշուշին։ Թռիչքների վրա եղանակային պայմանների ազդեցության մասին հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Շերեմետևո», «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում օդանավերի և ուղևորների սպասարկումն իրականացվում է ըստ նախատեսվածի: Թռիչքների չեղարկում կամ ուշացում չկա: Ավելի վաղ՝ օգոստոսի 21-ին, Ռյազանի շրջանում անտառային հրդեհների պատճառով Մոսկվան ևս մշուշվել […]
13:58 22.08.2022
Կենցաղային տեխնիկայի գերմանական արտադրող Robert Bosch GmbH (Bosch)-ը գնորդ է փնտրում Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Ստրելնա գյուղում գտնվող ռուսական երկու գործարանների համար։ Այս մասին օգոստոսի 22-ին հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր աղբյուրները: Տեղեկությունների համաձայն, աշխատանքային վիճակում գտնվող գործարանները կարող են արժենալ մինչև 4,4 միլիարդ ռուբլի, քանի որ բաղադրիչ սարքավորումները ստացել են Եվրոպայից։ Այժմ, ոչ աշխատանքային […]
13:00 22.08.2022
Mainichi Shimbun օրաթերթի կողմից շաբաթա վերջին անցկացված հարցման համաձայն՝ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Քիսիդայի վարկանիշը վերջին ամսվա ընթացքում 52%-ից իջել է՝ հասնելով 36%-ի, ինչը ամենացածրն է՝ անցած հոկտեմբերին նրա կողմից պաշտոնը ստանձնելուց ի վեր: Հայրենակիցները դժգոհ են Քիսիդայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և Միասնական եկեղեցու կապից։ Այդ կազմակերպությունը կարևոր դեր է խաղացել նախկին վարչապետ Սինձո Աբեի […]
12:52 22.08.2022
Սան Ֆրանցիսկոյի Չայնաթաունում գտնվող շոկոլադի խանութն ու սրճարանն աշխատակիցներին կսովորեցնի քունգ ֆու, որպեսզի պատրաստ լինեն դիմակայել գողության կամ կողոպուտի: Այս մասին օգոստոսի 21-ին հայտնել է FoxNews-ը: Jade Chocolates Teahouse and Café-ի սեփականատեր Մինդի Ֆոնգը պատմել է, որ մարտի վերջին որոշել է աշխատակիցների համար քունգ ֆուի դասեր անցկացնել այն բանից հետո, երբ տարածքում գողության մի քանի […]