14:09 08.12.2021
«Իրանի անլուրջությունը Վիեննայի հետ բանակցություններում կհանգեցնի մեկուսացման»,- ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: «Որքան Իրանը ցույց տա բանակցությունների սեղանի շուրջ իր լուրջ վերաբերմունքի բացակայությունը, այնքան ավելի շատ միասնություն կլինի վեցյակի միջև, և այնքան ավելի շատ Իրանը կլինի բանակցությունների մեկուսացված կողմ»,- լրագրողներին ասել է Սալիվանը:
12:36 08.12.2021
ՀՀ ազգային ժողովն այսօր քվեարկության է դրել նախորդ օրը քննարկված մի շարք օրենքների նախագծերի փաթեթները, դրանց թվում են «Պետական պաշոններ զբաղեցնող անձնաց վարձատրության մասին», «ՀՀ քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտերի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գործատուին հնարավորություն է տրվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ […]
17:58 05.12.2021
Ավստրիացի բժիշկներն առաջին անգամ մանրամասն ուսումնասիրել են, թե ինչպես է փոխվում պտղի ուղեղի կառուցվածքը հղիության ընթացքում ալկոհոլ օգտագործած մոր արգանդում։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Ամերիկայի Ռադիոլոգիական ընկերության (RSNA) մամուլի ծառայությունը։ «Պտղի ալկոհոլային համախտանիշը հանրային առողջության մեծ խնդիր է բոլոր երկրներում, որտեղ ալկոհոլը վաճառվում է առանց սահմանափակումների: Մենք առաջին անգամ ուսումնասիրել ենք, թե ինչպես է […]
23:18 04.12.2021
Բրիտանացի բժիշկ Կարան Ռաջը բացահայտել է ավելի լավ քնելու և ավելի շատ երազներ տեսնելու միջոցը. նրա խոսքով՝ մելատոնինը ավելի լավ է արտադրվում զով պայմաններում, որը պատասխանատու է ոչ միայն քնի որակի համար, այլև համարվում է ծերացման գործընթացը դանդաղեցնող հորմոն։ Քնելու համար մարմնի ջերմաստիճանը պիտի ցածր լինի, այսինքն` զով սենյակում մարդն ավելի արագ և լավ է […]
22:55 04.12.2021
Արկտիկային գլոբալ աղետ են կանխատեսում գիտնականները: Գլոբալ տաքացման հետևանքով անձրևը կփոխարինի ձյանը, իսկ կենդանիները չեն կարողանա սնունդ հայթայթել: Նրանք կսատկեն։ Մանիտոբայի համալսարանի հետազոտողների միջազգային խումբը պարզել է, որ գլոբալ տաքացման արագացված տեմպերը պայմանավորված են մարդկային գործունեությամբ, մասնավորապես՝ հանածո վառելիքի այրմամբ, որը վերջին 200 տարվա ընթացքում պատճառ է դարձել, որպեսզի մթնոլորտը տաքանա մոտ 1,1°-ով: Ավելին, Արկտիկան […]
22:27 04.12.2021
Սննդաբան Տատյանա Դիկը նկարագրել է կատարյալ ընթրիքը նրանց համար, ովքեր նիհարելու մտադրություն ունեն: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նա նշել է, որ այդ սննդակարգով ընթրիքին կարելի է նույնիսկ ածխաջրեր ներառել, եթե դրանք չեն չարաշահվել օրվա ընթացքում։ Եթե օրվա ընթացքում գերակշռում են ածխաջրեր պարունակող մթերքները, ապա երեկոյան արժե ուտել սպիտակուցներ և մանրաթելեր, օրինակ՝ ձուկ, թռչնամիս, ծովամթերք՝ բանջարեղենային […]
12:53 03.12.2021
Սիրիայում ԻՊ-ի անդամները հարձակվել են Ալ-Խարատա նավթահանքի աշխատողների վրա։ Ահաբեկիչները հարձակվել են մարդկանց տեղափոխող երկու ավտոբուսների վրա, հայտնում է SANA-ն։ Հարձակումը տեղի է ունեցել Դեյր էզ-Զոր քաղաքի մերձակայքում գտնվող գյուղերում։ Զոհվել է 10 բանվոր, ևս մեկը՝ վիրավորվել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խարկովում ձերբակալվել է «Իրաքի իսլամական պետության» ահաբեկիչը։ Օտարերկրացին Ուկրաինա էր փախել՝ սեփական […]
12:44 03.12.2021
Գերմանիայում COVID-19-ի դեպքերի աճի պատճառով արգելվել է կորոնավիրուսի դեմ չպատվաստված մարդկանց մուտքը խանութներ, սրճարաններ և կինոթատրոններ։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Այն խանութները, որոնք չեն վաճառում առաջին անհրաժեշտության ապրանքները, թույլ կտան միայն նրանց մուտքը, ովքեր պատվաստվել են կամ վերջերս են ապաքինվել կորոնավիրուսից։ Արգելվում է նաև չպատվաստված քաղաքացիների մուտքը սրճարաններ, ռեստորաններ, կինոթատրոններ, թատրոններ և ժամանցի […]
12:43 03.12.2021
Իսպանիայում և ԱՄՆ հինգ նահանգներում հայտնաբերվել են Օմիկրոն շտամի առաջին դեպքերը։ Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը: Իսպանիայում հիվանդացել է մի տղամարդ, ով նախկինում պատվաստվել էր կորոնավիրուսի դեմ և չէր մեկնել ռիսկային երկրներ: Նմանատիպ երկու դեպք նույնպես ուսումնասիրվում է։ Մադրիդում 62-ամյա տղամարդը, ով նոյեմբերի 29-ից թեթև ախտանիշներ է ունեցել, գտնվում է տանը մեկուսացման մեջ, իսկ […]
12:55 02.12.2021
Կառավարությունը նախատեսում է կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացը մինչև 2024 թվականի վերջն իրականացնել բացառապես առցանց: Կառավարության նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշեց, որ նախ էլեկտրոնային եղանակով կիրականացվի Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում կառուցապատման թույլտվությունների ստացման գործառույթների զգալի մասը։ Դրանք կդիտարկվեն որպես էլեկտրոնային մեկ պատուհան, որում կգործեն […]
12:37 02.12.2021
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ գրավոր ընթացակարգով Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակել են ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին: «Մարզային, տարածքային արդյունավետ կառավարումը մեր երկրի տնտեսության զարգացման, առհասարակ պետականաշինության ոլորտի առանցքային ուղղություններից է, և այդպիսի հնարավորության ընձեռնման համար, պարոն Վարչապետ, շնորհակալ եմ»,- ասաց նորանշանակ մարզպետը:
12:15 02.12.2021
Կառավարության այսօրվա նիստում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում որոշակի մեղմացում կա, սակայն առաջիկայում չպետք է թուլացնել զգոնությունը, «մինչև նոր շտամի հետ կապված իրադրությունը լավանա»։ «Մյուս կողմից, սա որևէ բան չի նշանակում այն իմաստով, որ նոր շտամ է հայտնաբերվել, որը դեռևս Հայաստանում չկա, բայց դեռևս հստակ չէ, թե […]
21:12 01.12.2021
«Օմիկրոն» կորոնավիրուսային շտամով վարակվելը հաճախ արտահայտվում է «հրեշավոր» հոգնածության տեսքով։ Այս մասին Telegram-ի իր ալիքում խոսել է Ամերիկյան համալսարանի Ջորջ Մեյսոնի կենսաբանության դպրոցի պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետազոտական կենտրոնի ֆունկցիոնալ գենոմիկայի լաբորատորիայի գլխավոր գիտաշխատող Անչա Բարանովան։ Նրա խոսքով՝ «Օմիկրոնի» դեպքում այնպիսի սովորական ախտանիշների առաջացման հավանականությունը, ինչպիսիք են հազը, քթարտադրությունը և համի և հոտի բացակայությունը, նվազում […]
20:49 01.12.2021
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը Էստոնիա կատարած այցի ժամանակ տանկ է նստել։ Արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը Էստոնիա է ժամանել Լատվիա կատարած այցից առաջ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը, գրում է The Times-ը։ Գագաթնաժողովից առաջ Թրասն ասել է, որ իր հիմնական թեման Ուկրաինայի հետ սահմանին «ռուսական ռազմական հզորության ստեղծումն» է, ինչպես նաև լեհ-բելառուսական սահմանին […]
17:26 01.12.2021
Պետական եկամուտների կոմիտեի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերանայված բյուջեով հարկային եկամուտները կկատարվեն, հնարավոր է գերակատարվեն, լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Նա անդրադարձել է նաև հարկային հավաքագրումների վրա գնաճի հնարավոր ազդեցությանը: «Մենք ունենք հետևյալ ցուցանիշը` 1 տրիլիոն 581 միլիարդ դրամ բյուջեի եկամուտ: Կարող եմ նշել, որ այդ թիվը ոչ միայն իրատեսական […]
16:32 01.12.2021
Ռուսաստանը նույնպես կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով՝ «ցեղակիցների» բնակության տարածքին համապատասխան, այդ գույները կզբաղեցնեն աշխարհի գրեթե բոլոր շրջանները, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով թյուրքական աշխարհի քարտեզը, որը նվիրել էին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք էր հայտնել, որ Էրդողանին ներկայացված թյուրքական աշխարհի քարտեզի […]
15:02 01.12.2021
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ նախատեսվում է հեռախոսազրույց Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, քննարկվելու է նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այդ մտադրությունը դրսևորվել է նախագահ Էրդողանի վերջին հայտարարության մեջ, այն մասին, որ ինքը պատրաստ է միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև։ Կրեմլը՝ ի դեմս նախագահի մամուլի […]
14:16 01.12.2021
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի հիմնական վտանգը մեծ թվով մուտացիաներն են այն հատվածներում, որոնց սովորաբար կցվում են մարդու օրգանիզմի կողմից արտադրվող հակամարմինները։ Սա կարող է հանգեցնել նրան, որ այլ շտամների դեմ արդեն ձևավորված իմունիտետն արդյունավետ չի լինի «Օմիկրոնի» դեմ: Այս մասին «Lentа.ru»-ին պատմել է կենսաբանական գիտությունների դոկտոր, Ջորջ Մեյսոնի համալսարանի (Վիրջինիա, ԱՄՆ) Համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա […]
14:10 01.12.2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է իր պատրաստակամությունը դադարեցնել էներգետիկ ռեսուրսների տարանցումը, եթե Լեհաստանը փակի սահմանը,ասել է Բելառուսի ղեկավարը դեկտեմբերի 1-ին RIA Novosti-ին տված հարցազրույցում։ Նախագահի խոսքերով՝ Ռուսաստանն ու Չինաստանը ներկայումս Բելառուսի համար հիմնական առաջնահերթ ուղղություններն են։ «Լեհերը որոշել են փակել Բելառուսի հետ սահմանը մեզ համար։ Լավ, փակիր: Մենք այնքան էլ հաճախ չենք գնում Եվրամիություն։ […]
17:33 30.11.2021
Երևանի ավագանին այս տարվա նախավերջին նիստն է գումարել: Օրակարգային հարցերի քննարկումը ավարտելուց հետո ավագանու անդամներն անցել են մտքերի փոխանակման: «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը նախ անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտի առայժմ անփոփոխ վիճակին, այնուհետև համատիրությունների աշխատանքի ոչ բավարար որակին: Զաքարյանը նշել է, որ հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին տրանսպորտն աշխատում է շատ վատ: Մոտ 40 […]
18:32 28.11.2021
Չինաստանի Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Յուլին քաղաքում փախած գոմեշը սկուտերի վրայից տապալել է մի կնոջ և վիրավորել ևս յոթին:Տեսագրությունը նկատել է Daily Mail-ը:Տեսանյութում երեւում է, թե ինչպես է մոպեդ վարող կինը կանգ առել խաչմերուկում։ Հանկարծ կադրի մեջ հայտնվում է զայրացած գոմեշը։ Նա հարվածում է կնոջը և վազում ճանապարհով՝ վախեցնելով քաղաքի բնակիչներին։ Կինը ընկնում է […]
18:26 28.11.2021
Նյարդաբանները հայտնաբերել և ուսումնասիրել են ուղեղի ընկալիչ, որը կապված է դեպրեսիայի և անհանգստության հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում, գրում է EurekAlert-ը։ 2018-ին Ֆլորիդայի Սկրիպս հետազոտական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ուղեղի բջիջների ընկալիչ GPR158-ը առկա է անսովոր բարձր կոնցենտրացիաներով ծանր դեպրեսիվ խանգարում ունեցող մարդկանց նախաճակատային կեղևում: Փորձարկվող մկների մոտ, որոնք ենթարկվել են քրոնիկական […]
17:45 28.11.2021
Միացյալ Նահանգները հաջողությամբ արձակել է SpaceX-ի Falcon 9 հրթիռը DART զոնդով (Double Asteroid Redirection Test),- հայտնի է դարձել չորեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին։ DART զոնդը կուղևորվի դեպի կրկնակի Դիդիմ-Դիմորֆ աստերոիդ և մեկ տարուց էլ քիչ ժամանակ անց, ժամում մոտ 25 հազար կիլոմետր արագությամբ, կբախվի դրանցից փոքրին՝ Դիմորֆին։ Արդյունքում օբյեկտի ուղեծիրը պետք է շեղվի «մեկ տոկոսով»: Ենթադրվում է, […]
17:33 28.11.2021
Հանճարեղ գիտնական Ալբերտ Էյնշտեյնի ձեռագիրը, որտեղ ուրվագծվում է նրա հարաբերականության տեսությունը, Փարիզում վաճառվել է 11,6 մլն եվրոյով։ Այս մասին հայտնում է Christie’s աճուրդի տունը։ Փաստաթուղթը 54 էջ է։ Ֆիզիկոսն այն գրել է իր մտերիմ ընկերոջ՝ շվեյցարացի ինժեներ Միքելե Բեսոյի հետ Բեռլինում, 1913-1914 թվականներին։ Սա Էյնշտեյնի երկու պահպանված ձեռագրերից մեկն է, որտեղ նա զարգացնում է հարաբերականության […]
16:45 28.11.2021
Բրիտանական Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Էդվարդ Էննիֆուլը ցրել է մոդելների սննդակարգի մասին առասպելները, -այդ մասին նա խոսել է iHeart’s ռադիոկայանի River Cafe Table 4 հաղորդաշարում։ Էննիֆուլն ընդգծել է, որ մոդելային բիզնեսում աշխատելն այժմ չի պահանջում սահմանափակումներ։ «Կա միֆ, որ մոդելներն ընդհանրապես չեն ուտում, բայց դա ճիշտ չէ»,- ասել է Էննիֆուլը։ Նաև, նրա խոսքով, նորաձևությունը դարձել […]
16:15 28.11.2021
Ավստրալիայի Մերիբորո քաղաքում 2015 թվականին հայտնաբերված քարը, պարզվել է, երկնաքար է։ Այս մասին հայտնում է Science Times-ը։ Այգու պատահական գտածոն պարզվել է՝ տիեզերքից «հյուր եկած» 17 կիլոգրամանոց քոնդրիտ է։ Երկնաքարը հայտնաբերել է Դեյվիդ Հոլը՝ օգտագործելով մետաղորսիչ։ Տղամարդն իր այգում ոսկի էր փնտրում,սակայն գտել է 17 կիլոգրամանոց քար, որը նման չէր մինչ այդ գտնված ոչ մի […]
15:40 28.11.2021
Ինչու՞ է TikTok-ը վրդովեցնում է մեծահասակներին Բազմաթիվ ուսումնասիրություններ ապացուցել են, որ սոցիալական ցանցերում չափազանց շատ ժամանակ անցկացնելը վնասակար է զարգացման տարիքի երեխաների ուղեղի համար: Այնուամենայնիվ, նույնիսկ միջին տարիքի մարդիկ հակված են դեպրեսիայի՝ սոցիալական ցանցերի պատճառով: Հարվարդի համալսարանի հետազոտողները պարզել են, որ մեծահասակներն ավելի տխրում են, երբ օգտագործում են երիտասարդների նախընտրած հարթակները, ինչպիսիք են TikTok-ը […]
23:12 27.11.2021
Տղամարդկանց հագուստի ավստրալական Politix ապրանքանիշը և նկարչուհի Պամելա Կլեմենտ-Պասսին ստեղծել են Mo-Hair կոստյումը՝ բեղերից ստացված յուրահատուկ գործվածքից: Այս մասին հայտնում է Odditycentral պորտալը։ «Գլխի մազերը իսկապես գեղեցիկ են: Բայց ինչ վերաբերվում է մարմնի մազերին, շատերը դրանք վանող են համարում: Ինձ շատ է հետաքրքրում այն ամենը, ինչը գեղեցիկի ու զզվելիի համադրություն է, դա վախեցնում է մարդկանց»,- […]
22:31 27.11.2021
Բրիտանական Մուրֆիլդս ակնաբուժական կլինիկայի ակնաբույժները 3D տպիչով ստեղծել են աչքի՝ աշխարհում առաջին պրոթեզը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Սթիվ Վերսը կորցրել էր ձախ աչքը 20 տարեկանում և դրանից հետո օգտագործել է պրոթեզներ, որոնք պետք է փոխվեին հինգ տարին մեկ։ Նոր պրոթեզն ավելի դիմացկուն է, և դրա ստեղծման և տեղադրման համար շատ ավելի քիչ ժամանակ […]
12:47 27.11.2021
Քանյե Ուեսթը խոստովանել է, որ վատ ամուսին է եղել, սակայն Աստծո կամքով ցանկանում է վերամիավորվել կնոջ հետ: Ռեփերն այդ խոստովանությունն արել է Լոս Անջելեսում՝ պատարագի ժամանակ: Twitter-ում ռեփերի ելույթի տեսագրություն է հայտնվել։ «Աստված ցանկանում է, որ դուք տեսնեք, որ ամեն ինչ կարելի է փրկել: Բոլոր այն հարաբերությունները, որոնք մենք ստեղծել ենք, որոնցում մենք սխալներ ենք […]