TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+5.09 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

Ֆրանսիայի ափերի մոտ հայտնվել է սատկած ձկների «գորգ»

22:10 05.02.2022

Ֆրանսիայի ափերի մոտ հայտնվել է սատկած ձկների «գորգ»: Ֆրանսիական Sea Shepherd խմբի բնապահպաններն առաջինն են նկատել սատկած ձկների «գորգը»։ Նրանց տվյալներով՝ սատկել է ավելի քան 100 հազար ձուկ։ Հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես է օվկիանոսի մակերեսը ծածկված սատկած սպիտակ ձկան խիտ շերտով: Այդ ձուկն  օգտագործվում է ձկան ձողիկների և յուղի արտադրության մեջ։ Ֆրանսիայի ծովային […]

̰
Red Hot Chili Peppers-ը նոր տեսահոլովակ է թողարկել

22:55 04.02.2022

Red Hot Chili Peppers- լեգենդար խումբը թողարկել է վերջին վեց տարվա ընթացքում առաջին՝ Black Summer երգի տեսահոլովակը, որը կներառվի նրանց նոր ալբոմում։ Տեսահոլովակը խմբի YouTube ալիքում հայտնվել է փետրվարի 4-ին։ Նշենք, որ The Getaway-ի վերջին հավաքածուն թողարկվել էր 2016-ին Այդ ժամանակվանից կիթառահար Ջոշ Քլինգհոֆերը լքել է Red Hot Chili Peppers-ը, իսկ ամենահայտնի հիթերի համահեղինակ Ջոն […]

̰
John Madden Football-ը ռեկորդային գնով է վաճառվել

22:46 04.02.2022

1990 թվականին թողարկված John Madden Football քարթրիջը վաճառվել է ԱՄՆ-ի Heritage Auctions աճուրդում 480,000 դոլարով: Լոտը գնային ռեկորդ է սահմանել։ Այս մասին հայտնում է United Press International-ը։ Ամերիկյան ֆուտբոլի սիմուլյատորի կնքված պատճենը, որը ստեղծվել է Sega Genesis -ի համար,  աճուրդում երկրորդն էր: Այն այսօր էլ արտադրության մեջ է։ Աճուրդի տան ներկայացուցչի խոսքով՝ լոտը աճուրդի է […]

̰
Սահմանադրական բարեփոխումների մեկնարկը տրված է. այսօր առաջին նիստն էր

22:29 04.02.2022

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն այսօր առաջին նիստն է գումարել: Հիշեցնենք՝ սահմանադրական բարեփոխումների թեման Հայաստանի քաղաական օրակարգում է դեռ 2021 թվականից: Խորհրդի անդամները նախ ողջույնի խոսքով են ներկայացել, այնուհետև խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը տեղեկացրել է, որ խորհրդի աշխատանքներին հրաժարվել է մասնակցել Ազգային ժողովի ընդդիմադիր թևը, թեև եղել է առաջարկ: Անդրանիկ նիստին ներկա չէր նաևՄարդու իրավունքների պաշտպանը: Խորհրդի […]

̰
Ֆիլիպիններում Ռուսաստանի դեսպանատունը հրդեհից զգալիորեն տուժել է

22:15 04.02.2022

Ֆիլիպիններում Ռուսաստանի դեսպանատան շենքը զգալի վնասվել է ուժեղ հրդեհի հետևանքով, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։ «Նախնական տվյալներով՝ շենքը զգալի վնաս է կրել։ Հրդեհի պատճառները հետաքննվում են։ Ֆիլիպինների արտակարգ իրավիճակների ծառայությունների հետ համագործակցելով՝ հրդեհի հիմնական օջախն արագորեն մարվել է, հրդեհի մարման աշխատանքները կավարտվեն մոտ ապագայում»,- ասվում է արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։ Հայտնի է […]

̰
Իրաքում գտնվող թուրք զինվորականների բազան գնդակոծվել է քաղաքացիական MLRS-ի կողմից

22:08 04.02.2022

Հինգշաբթի՝ փետրվարի 3-ին, գնդակոծվել է Իրաքում գտնվող թուրքական Զլիկան ռազմաբազան։ Հարձակման համար  օգտագործվել է ինքնաշեն բազմակի արձակման հրթիռային համակարգ (MLRS) ուղեցույցներով, որոնք թաքնված են եղել քաղաքացիական մեքենայի հետևի մասում: Այս մասին հայտնում է Army Recognition-ը։ Մեքենան տասը հրթիռ է արձակել Զլիկանի բազայի ուղղությամբ։ MLRS ուղեցույցները տեղադրվել են Mitsubishi Fuso  մեքենայի թափքի տակ, ինչը հնարավորություն է […]

̰
Իլոն Մասկը մտադիր է մարդկանց հասցնել Մարս 5-10 տարում

21:00 04.02.2022

SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը Lex Friedman-ի YouTube-ի փոդքաստում ասել է, որ ներկայիս պայմաններում մարդկանց Մարս ուղարկելը կարժենա տրիլիոն դոլար: «Մենք չենք կարող գաղութացնել Մարսը, քանի որ դա առայժմ չափազանց թանկ է: Այս պահին մարդկանց Մարս ուղարկելը կարժենա մեկ տրիլիոն դոլար: Փաստն այն է, որ մեկ հրթիռը բավարար չէ, մարդկանց անհրաժեշտ են բժշկական սարքավորումներ, կապի […]

̰
Ղազախական անկարգություններից հետո իրավապահ մարմինները առգրավել են ավելի քան 740 միավոր զենք

20:35 04.02.2022

Ղազախստանի իրավապահ մարմինները առգրավել են ավելի քան 740 միավոր զենք, որոնք գողացվել են երկրում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի ՆԳՆ քննչական վարչության պետ Սանժար Ադիլովը։ «Երեք շաբաթ շարունակ ոստիկանության աշխատակիցները առգրավել են մեծ քանակությամբ գողացված զենքեր, հատկապես Ալմաթիում: Առգրավված զենքերի ընդհանուր թիվն այս պահին կազմել է 747 […]

̰
SpaceX-ի Falcon 9 հրթիռը հետախուզական արբանյակ է արձակել

20:27 04.02.2022

SpaceX-ի Falcon 9 հրթիռը ուղեծիր է ուղարկել Ազգային հետախուզական գործակալության NROL-87 լրտեսական արբանյակը: Թե ինչ խնդիրներ կկատարի լրտեսական արբանյակը ուղեծրում, չի նշվում. նրա գործունեության և սարքավորումների մասին տեղեկատվությունը գաղտնի է: Արձակումն իրականացվում է Կալիֆորնիայի Վանդենբերգ տիեզերական  բազայից: Նշվում է, որ հետախուզական գործակալության խնդրանքով SpaceX-ը դադարեցրել է արձակման ինտերնետային հեռարձակումը անմիջապես այն բանից հետո, երբ  թռիչքի […]

̰
ԱՄՆ-ը Վրաստանին փոխանցել է զանգվածային ոչնչացման զենքի հայտնաբերման սարքավորումներ

20:05 04.02.2022

Միացյալ Նահանգները 1,2 միլիոն դոլար արժողության սարքավորումներ է նվիրաբերել Վրաստանին՝ զանգվածային ոչնչացման զենքի սպառնալիքների բացահայտման և դրանց արձագանքման ծրագրի շրջանակներում,- jnews.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը։ «Միացյալ Նահանգներն ակտիվորեն օգնում է Վրաստանին զարգացնել իր կարողությունները՝ հայտնաբերելու և արձագանքելու զանգվածային ոչնչացման զենքերը: 1,2 մլն դոլարի տեխնիկա ենք փոխանցել Վրաստանի պաշտպանության նախարարությանը և ներքին գործերի նախարարությանը։ […]

̰
Ստեղծվել է անօդաչու թռչող սարք Դա Վինչիի էսքիզի նմանակով

21:40 03.02.2022

Մերիլենդի համալսարանի ինժեներների թիմն օգտագործել է իտալացի նկարիչ և գյուտարար Լեոնարդո դա Վինչիի էսքիզը ֆունկցիոնալ անօդաչու  թրչող սարք ստեղծելու համար, հայտնում է Gizmodo-ն։ Նշվում է, որ 1480-ականների վերջերին Դա Վինչին ուրվագծել էր մեկտեղանոց  ուղղաթիռ, որը ղեկավարվում էր  «օդային պտուտակով», սակայն առանց անհրաժեշտ նյութերի, նա չի կարողացել կառուցել, ու բնականաբար՝ փորձարկել  այն։ Ներկայիս սարքը, որը ստացել […]

̰
Աշխատատեղերն ու եկամուտներն ավելացել են, բարեկեցությունը՝ ոչ. արձանագրում է վարչապետը

12:39 03.02.2022

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի տվյալ հրապարակեց. մասնավորապես՝ Հայաստանում 2021 թվականի դեկտեմբերին արձանագրվել է 659 հազար 471 աշխատատեղ, ինչը «բացարձակ ռեկորդ է 3-րդ Հանրապետության պատմության ընթացքում»: Վարչապետը նկատեց, որ որևէ թվային մանիպուլյացիա չկա: «Երբեք Հայաստանում այսքան գրանցված աշխատատեղ չի եղել. 2020 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 2021-ին աշխատատեղերն ավելի են 37 հազար 629-ով, 2019-ի համեմատ՝ […]

̰
Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է 65 պատգամավորի կողմից. Նիկոլ Փաշինյան

11:57 03.02.2022

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ԱԺ 65 պատգամավորի կողմից առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: Փաշինյանի կարծիքով՝ դա որոշակի վստահություն է ներշնչում, որ մարտին Խաչատուրյանը կընտրվի ՀՀ նախագահի պաշտոնում: «Այս պահին չեմ շնորհավորում, երևի պատեհ չի, հույս ունեմ, պարո՛ն Խաչատուրյան, մինչև ընտրությունը, որը տեղի է ունենալու մարտին, […]

̰
Dolce & Gabbana-ն հրաժարվում է բնական մորթուց

22:08 01.02.2022

Dolce & Gabbana հանրահայտ ապրանքանիշը որոշել է հագուստի և աքսեսուարների հավաքածուներ ստեղծելիս չօգտագործել բնական մորթի։ Այս մասին երկուշաբթի՝ հունվարի 31-ին, հայտնել է Vogue ամսագրի իտալական հրատարակությունը՝ վկայակոչելով նորաձեւության տան ներկայացուցիչ Ֆեդելե Ուզայի հայտարարությունը։ «Մենք աշխատում ենք ստեղծել ավելի կայուն ապագա, որտեղ կենդանիների մորթու օգտագործումը բացառվում է: Ամբողջ նորաձևության համակարգում կարևոր դեր է խաղում սոցիալական պատասխանատվությունը, […]

̰
ԱՄՆ պետդեպն ամերիկացիներին կոչ է արել չմեկնել Բելառուս

21:47 01.02.2022

ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուս մեկնելուց խուսափելու մի քանի պատճառների ցանկին ավելացրել է ևս  մեկը՝ նախազգուշացրել է Ուկրաինայի հետ երկրի սահմանների երկայնքով ռուսական զորքերի «արտասովոր և անհանգստացնող» կենտրոնացման մասին։ Մոսկվան և Մինսկը նշում են, որ ռուս զինծառայողները Բելառուսում են՝ մասնակցելու համատեղ զորավարժություններին, որոնք կրում են պաշտպանական բնույթ և վտանգ չեն ներկայացնում որևէ մեկի համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը […]

̰
ՆԱՏՕ-ն խաբել է Ռուսաստանին. Պուտին

21:41 01.02.2022

«Ռուսաստանին «գցեցին»՝ խոստանալով, որ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները նույնիսկ մեկ թիզ չեն առաջանա դեպի արևելք»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կցանկանայի ևս մեկ անգամ բացատրել մեր վարքագծի և մեր առաջարկների տրամաբանությունը [անվտանգության երաշխիքների վերաբերյալ]. ինչպես գիտեք, մեզ խոստումներ են տրվել ոչ մի թիզ չշարժել ՆԱՏՕ-ի բլոկի ենթակառուցվածքը դեպի Արևելք, դա բոլորը  լավ գիտեն»,- հիշեցրել է ռուսական […]

̰
Պուտին-Օրբան հանդիպումը տևել է շուրջ 5 ժամ

21:20 01.02.2022

Կրեմլում ավարտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հանդիպումը, բանակցությունները տևել են մոտ հինգ ժամ։ Ղեկավարները  համատեղ մամուլի ասուլիս են տվել, որին ներկա են եղել երկու երկրների լրագրողները։ Բանակցությունները սկսվել են  թարգմանիչների ներկայությամբ։ Այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի ձևաչափով։ Ռուսաստանի ղեկավարը, մասնավորապես, ասել է, որ ուրախ կլինի Հունգարիայի վարչապետին տեղեկացնել […]

̰
Ամերիկյան կողմն անտեսել է ռուսական հիմնական մտահոգությունները. Պուտին

21:04 01.02.2022

Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանից արդեն իսկ պարզ է դառնում, որ ամերիկյան կողմն անտեսել է ռուսական հիմնական մտահոգությունները, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ՌԴ նախագահն ասել է, որ Մոսկվան ուշադիր վերլուծում է հունվարի 26-ին ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից ստացված պատասխանները անվտանգության երաշխիքների վերաբերյալ իրենց առաջարկներին։ […]

̰
Իսրայելը ՌԴ-ին խնդրում է բացել օդային սահմանները զբոսաշրջիկների համար

19:59 01.02.2022

Իսրայելի զբոսաշրջության նախարար Կոնստանտին (Յոել) Ռազվոզովը նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային, որում խնդրում է Ռուսաստանի կառավարությանը ապահովել երկրի քաղաքացիների անարգել մուտքը Ռուսաստան՝ ի պատասխան նոյեմբերին Իսրայելի կառավարության կողմից ռուս զբոսաշրջիկների նկատմամբ ձեռնարկված նմանատիպ միջոցառումների։ Երկու տարի է՝ 2020 թվականի մարտից, տասնյակ հազարավոր իսրայելցիներ չեն կարողացել տեսնել իրենց ընկերներին և հարազատներին Ռուսաստանում, բազմաթիվ […]

̰
12-ամսյա գնաճը նվազել է և կազմել է 7.7 տոկոս․ ԿԲ նախագահ

19:42 01.02.2022

Կենտրոնական բանկը 2021 թվականի փետրվարի մեկից որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքները 0.25 կետով և սահմանել 8 տոկոս,- այսօրվա ասուլիսում հայտնել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նա նշել է, որ 2021 թվականին 12-ամսյա գնաճը նվազել է և կազմել 7.7 տոկոս: «Հայաստանի գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական վերականգնումը, պարենային ապրանքների գները շարունակում են մնալ բարձր գնաճային սահմաններում՝ […]

̰
Ապացուցվել է՝ ձկները ձայներ են արձակում և «հաղորդակցվում են»

19:55 31.01.2022

Քոռնելի համալսարանի նոր հետազոտությունը հաստատել է, որ ձկները կարող են հաղորդակցվել ձայների միջոցով,- հայտնում է Phys.org գիտատեխնիկական նորությունների կայքը։ Գիտնականները հայտնաբերել են ճառագայթային լողակ ունեցող ձկների 175 ընտանիք (ժամանակակից ձկների տեսակների մոտ 95%-ը պատկանում է ճառագայթային  ձկների դասին – խմբ.), որոնք կարող են հաղորդակցվել։ Ձկների տոհմածառը ուսումնասիրելուց հետո հետազոտության հեղինակները պարզել են, որ ձայնն այնքան […]

̰
Մի կողմից երկխոսություն ՌԴ-ի, մյուս կողմից՝ Ուկրաինայի հետ․ Հուլուսի Աքար

19:45 31.01.2022

«Մեր դիրքորոշումը շատ պարզ է. երկար տարիներ մենք հայտարարում ենք, որ հավատարիմ ենք խաղաղությանը, երկխոսությանը և բարգավաճմանը Սև ծովի սահմանակից երկրների հետ Մոնտրոյի համաձայնագրի շրջանակներում»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում է TRT Haber-ը։ Նրա խոսքերով, Թուրքիան արել է հնարավոր ամեն ինչ Սև ծովում երկխոսության համար։ «Մի կողմից մենք երկխոսում ենք […]

̰
Քաոս Կանադայում․ ցուցարարները պարել են «Անհայտ զինվորի» գերեզմանի վրա

19:39 31.01.2022

Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Կանադայի մայրաքաղաք Օտտավայի փողոցներ՝ պահանջելով վերացնել ԱՄՆ-ի հետ սահմանը հատող բեռնատարների վարորդների համար պարտադիր պատվաստումները։ Բեռնատարների վարորդներն ասում են, որ կմնան մայրաքաղաքում այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները զիջումների չեն գնում, հայտնում է BBC-ն։ «Ազատության շարասյուն» կոչվող բողոքի ցույցերը Կանադայի մայրաքաղաքում սկսվել են հունվարի 29-ին՝  ընդդեմ կառավարության կողմից հաստատված պատվաստանյութի հավաստագրի, […]

̰
«Օմիկրոնը» կարող է ձայնազրկության հասցնել

19:27 31.01.2022

Կորոնավիրուսի Omicron շտամով վարակումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ձայնալարերի համար։ Այս մասին ասել է քիթ-կոկորդ-ականջաբան, բարձրագույն կարգի դոկտոր, բժշկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Զայցևը։ «Եթե կոկորդի հետևի պատը և պալատինային նշագեղձերը հարվածի տակ չեն լինում, և վարակը  իջնում ​​է կոկորդ, ապա նրա լորձաթաղանթը ենթարկվում է հարձակման, և ձայնը իսկապես կարող է անհետանալ: Կարող է լինել […]

̰
Լեհաստանը պատրաստ է զենք մատակարարել Ուկրաինային

19:21 31.01.2022

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխը հայտարարել է, որ Վարշավան պատրաստ է պաշտպանական զենք փոխանցել Ուկրաինային,- գրում է European Pravda-ն։ Նրա խոսքերով՝ զինամթերքի տեղափոխման հարցը կախված է ուկրաինական կողմից։ «Հիմա ամեն ինչ կախված է նրանց քայլերից։ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի մատակարարել տասնյակ հազար միավոր պաշտպանական զինամթերք»,- ասել է Սոլոխը։

̰
Ջոնսոնը հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

18:57 31.01.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հունվարի 31-ին Ուկրաինա կատարելիք այցից առաջ հեռախոսազրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ,- հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով բրիտանական կառավարության ղեկավարի ներկայացուցչին։ «Սպասվում է, որ վարչապետը կզրուցի նախագահ Պուտինի հետ այսօր կեսօրին»։ Ավելի վաղ Ջոնսոնը հայտարարել էր, որ մտադիր է Պուտինի հետ զրույցում բարձրացնել Ուկրաինայի թեման և հորդորել Ռուսաստանի […]

̰
Վահագն Խաչատուրյանը դեռ առաջարկ չի ստացել

18:40 31.01.2022

Հայտնի է, թե ում թեկնածությունն է քննարկվել Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրելու համար: Երեկ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում քննարկվել է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու մասին հարցը։ Լրագրողներն այսօր անձամբ իրենից են փորձել պարզել՝ արդյոք նախարարին կոնկրետ առաջարկ եղել է, և ինչ կարծիք […]

̰
Եգիպտոսում հայտնաբերվել է ընտանեկան դամբարան

18:35 31.01.2022

Եգիպտոսի Ասուանում հնագետները հայտնաբերել են հին ընտանեկան դամբարանի մուտք, որը թաքնված էր հրդեհից այրված շենքում,- եզակի գտածոյի մասին հայտնել է Live Science ամսագիրը: Հետազոտողները դեռ չեն թվագրել մահվան և թաղման տարեթվերը, սակայն կասկածում են, որ մի ամբողջ գերդաստան թաղվել է այնտեղ Պտղոմեոսյան և հռոմեական ժամանակաշրջաններում՝ մ.թ.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 2-րդ կամ 3-րդ դարերը: Չորս […]

̰
Դնեպրի մոտ 7000-ամյա տղամարդու մնացորդներ են հայտնաբերվել

18:17 31.01.2022

Մամայ Գորայի Դնեպրի մոտ հնագետները հայտնաբերել են մի մարդու մնացորդներ, ով ապրել է Ուկրաինայի տարածքում մոտ յոթ հազար տարի առաջ: Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի ԳԱԱ հնագիտության ինստիտուտի աշխատակից Իննա Պոտեխինան։ Մնացորդները հայտնաբերվել են Դնեպրի մոտ գտնվող Մամայ լեռան վրա: «Նա վերադարձել է  գրեթե 7000 տարվա անէությունից, մեզ մոտ է եկել  Մամայ Գորայից՝ Դնեպրի […]

̰
Մի երկու դրվագ Քարդաշյան-Ուեսթ չդադարող հակամարտությունից

22:25 30.01.2022

Ռեփեր Քանյե Ուեսթի և նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի միջև հակամարտությունը շարունակվում է: Ուեսթը մի հարցազրույցում սպառնացել է Քիմին, որ իր ու երեխաների շփմանը խոչընդոտելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: «Նրանք կարող են մասնակցել շոուների, կատակել լրատվամիջոցներում, կարող են լուրեր տարածել իմ սիրային հարաբերությունների մասին, արգելափակել իմ գործարքները։ Բայց ես ուղիղ կասեմ՝ պետք չէ ինձանից […]

̰
BACK_TO_TOP