18:24 09.02.2022
COVID-19-ի «Օմիկրոն» շտամով հիվանդանալուց հետո վերականգնման ժամանակահատվածում պետք է խուսափել կոֆեին և այլ խթանիչներ պարունակող ըմպելիքներ օգտագործելուց,- Gazeta.ru-ին հայտնել է նյարդաբան Իգոր Մացոկինը։ Կորոնավիրուսով վարակվելուց հետո մարդիկ հաճախ ունենում են հոգնածության զգացում և փորձում են թոթափել այն իրենց ծանոթ եղանակներով, օրինակ՝ սուրճ ըմպելով։ Այնուամենայնիվ, կոֆեինն օրգանիզմում ոչնչացնում է ադենոզին տրիֆոսֆորաթթուն, որը նպաստում է առողջ նյութափոխանակությանը: […]
13:18 09.02.2022
ՀՀ Ազգային ժողովն այսօր քննարկել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի առաջարկած օրենսդրական նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել Հայաստանի դրոշի գործածման տարածքները: «Կարծում եմ՝ բոլոր պատգամավորներն ականատես եղած կլինեն, թե տարբեր երկրներում ինչպիսի տարածվածություն ունի պետության հիմնական խորհրդանիշը՝ դրոշը, նույն մեր հարևանների մոտ՝ Թուրքիայում, Վրաստանում, Հունաստանում… Մեր իրականության մեջ, ցավոք, պատկերը բոլորովին այլ է: Ես […]
13:10 09.02.2022
Ազգային ժողովն այսօր ձայների մեծամասնությամբ ընդունել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններն ու լրացումները, որոնք վերաբերում են դատավորին և բարձրագույն դատական խորհրդի անդամին պատասխանատվության ենթարկելու կամ լիազորությունները դադարեցնելու մասին որոշում կայացնելու կարգի փոփոխությանը: Այս պահին գործող օրենսդրությամբ դատավորին պատասխանատվության ենթարկելու համար պահանջվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի 10 անդամից առնվազն 7-ի […]
12:46 09.02.2022
«Omicron կորոնավիրուսային շտամով վարակմանը բնորոշ է մարմնի համեմատաբար ցածր ջերմաստիճանը՝ մինչև 38–38,5 աստիճան, սակայն պետք է դիմել բժշկի, եթե մարդը չի կարողանում ջերմությունն իջեցնել մի քանի օր շարունակ»,- «Известия»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել իմունաբան, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Կրյուչկովը։ «Բնակչության մակարդակում, այո, բնորոշ է դարձել համեմատաբար ցածր ջերմաստիճանը՝ մինչև 38-38,5 աստիճան։ Դուք պետք է […]
23:34 08.02.2022
Չիկագոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ քնի տևողության ավելացումն օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ, այս մասին հոդվածը հրապարակվել է JAMA Internal Medicine ամսագրում: Հետազոտություններն ապացուցել են, որ քնի պակասը ճարպակալման ռիսկի գործոն է: Թիմը, որը գլխավորում էր բժիշկ Էսրա Թասալին, ձեռնամուխ եղավ պարզելու երկարատև քնի ազդեցությունը մարմնի քաշի վրա: Գիտնականները դիտարկել են ավելորդ քաշ […]
23:20 08.02.2022
Գիտնականներն առաջին անգամ շիմպանզեների մոտ հայտնաբերել են վարքի նշաններ, որոնք նման են մարդկային խնամքին և կարեկցանքին։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Biology ամսագրում, հայտնում է CNN-ը։ Գաբոնի ազգային պարկում 45 շիմպանզեներից բաղկացած խումբը դիտարկելիս հետազոտողները նախ նկատեցին, որ կենդանիները միջատներ էին բռնում և քսում իրենց վերքերին, ինչպես նաև տալիս էին իրենց ընկեր շիմպանզեներին, հավանաբար՝ որպես […]
21:33 08.02.2022
Հայտնի են 2022 թվականի «Օսկարի» հավակնորդները։ «Բելֆաստ», «Կռուելլա» և «Ավազաթումբ» ֆիլմերը կինոմրցանակ ստանալու համար ներկայացվում են միանգամից մի քանի անվանակարգերում։ Կինոարվեստի և գիտության ակադեմիան հայտարարել է 2022 թվականի «Օսկար»-ի հավակնորդներին։ YouTube-ում հեռարձակման ժամանակ հայտնվել է մի քանի անվանակարգերում հավակնորդների ցանկը: Լավագույն ֆիլմ Բելֆաստ Կոդա Մի նայիր վերև Նստի՛ր մեքենայիս ղեկին Ավազաթումբ Ռիչարդ թագավոր Լակրիչե պիցցա […]
21:25 08.02.2022
Պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ մնացած տարածքներում հայկական մշակութային ժառանգության․ այսպես կոչված, աղվանացման՝ Ադրբեջանի մշակույթի նախարարության մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տվել: Բանն այն է, որ դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշել էր կիրառել հրատապ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության վանդալիզմն ու ոչնչացումը: Խոսքը առաջին հերթին եկեղեցիների մասին է: Մինչդեռ […]
21:17 08.02.2022
Ուկրաինայում սկսվել են «Մրրիկ-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ զորքերի խմբավորումների կառավարումը մարտական գործողությունների ընթացքում: Դրանք կանցկացվեն փետրվարի ողջ ընթացքում ամբողջ երկրում, հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։ «Զորավարժությունները պլանային միջոցառում են զորքերի պատրաստման ընդհանուր ինտենսիվ ծրագրի շրջանակներում»,- ասվում է Գլխավոր շտաբի ֆեյսբուքյան գրառման մեջ։ Ուկրաինայի Զինված ուժերում զորավարժությունների հիմնական նպատակը «ճգնաժամային գոտում պաշտպանական գործողություններ […]
19:39 08.02.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի՝ փետրվարի 8-ին, հաստատել է Կիևի՝ մինսկյան պայմանավորվածությունները կատարելու ցանկությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը ուկրաինացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Մակրոնի խոսքերով՝ Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը նույնպես հաստատել է իր պատրաստակամությունը՝ կատարելու մինսկյան պայմանավորվածությունները: «Ես շնորհակալ եմ ձեզ, որ մեր […]
19:30 08.02.2022
Ամերիկյան կինոարվեստի և գիտության ակադեմիան հայտարարել է, թե որ ֆիլմերը կպայքարեն «Օսկարի» համար: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում փոփոխված կանոնների համաձայն՝ հավակնորդների ցանկում ընդգրկվել է 2021 թվականի մարտի 1-ից դեկտեմբերի 31-ը թողարկված տասը ֆիլմ։ Հաղթողի անունը հայտնի կդառնա մարտի 27-ին, երբ տեղի կունենա մրցանակաբաշխությունը։
13:35 08.02.2022
Ուկրաինան մտադիր է մինչև 2025 թվականը ծովային հարթակ կառուցել հրթիռներ արձակելու համար։ Այս մասին երկուշաբթի օրը Public.Novosti հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի պետական տիեզերական գործակալության ղեկավար Վլադիմիր Տաֆթայը։ «Նախնական գնահատականներ և զարգացումներ կան այս ուղղությամբ, նախատեսվում է իրականացնել այս նախագիծը տիեզերական ծրագրի շրջանակներում։ Սա նշանակում է, որ այս հինգ տարվա ընթացքում [2021-2025թթ.] այս ամենը […]
21:50 07.02.2022
Դաշինքի անդամ երկրների մոտ 40 տոկոսը դեմ կլինի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, Politeka հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության նախկին նախագահ, գեներալ Նիկոլայ Մալոմուժը։ Նրա խոսքով՝ Կիևը մոտ ապագայում չպետք է հույս դնի այդ ուղղությամբ դրական առաջընթացի վրա. շատ երկրներ չեն աջակցի ուկրաինական կողմի մասնակցությանը նույնիսկ դաշինքին անդամակցելու գործողությունների ծրագրին: Ուկրաինայի շուրջ պառակտման մասին […]
21:05 07.02.2022
Եվրոպայում անվտանգության իրավիճակը Մոսկվայի և Փարիզի ընդհանուր անհանգստության առարկան է, երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այն, ինչ ես հատկապես ուզում էի ընդգծել, իհարկե, ես հասկանում եմ, որ մենք ընդհանուր մտահոգություն ունենք, թե ինչ է կատարվում Եվրոպայում անվտանգության ոլորտում»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ բանակցություններում։ Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է […]
20:58 07.02.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի հետ բանակցող առանցքային դերակատարը դառնալ՝ փոխարինելով Անգելա Մերկելին և ընդլայնելով հարաբերությունները ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այս մասին հաղորդվում է CNN հեռուստաալիքի կայքում զետեղված վերլուծական հոդվածներից մեկում: Ֆրանսիայի նախագահը փետրվարի 7-ին Ռուսաստանում դեմ առ դեմ հանդիպում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ փետրվարի 8-ին […]
20:33 07.02.2022
Հարավաֆրիկյան սառցահատը մեկնել է՝ որոնելու Հարավային բևեռի հայտնի հետախույզ անգլո-իռլանդացի Էռնեստ Շեքլթոնի նավը, որը խորտակվել է 1915 թվականին արշավի ժամանակ, հայտնում է The Guardian-ը։ SA Agulhas II սառցահատը հեռացել է Քեյփթաունից շաբաթ առավոտյան՝ փետրվարի 5-ին: Անձնակազմը բաղկացած է 46 հոգուց և 64 հոգանոց արշավախմբի անդամնեերից: Endurance22 կոչվող որոնողական արշավը կտևի 35- 45 օր: Հետազոտողները կանխատեսում […]
19:59 07.02.2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ կրկնում է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ձևաչափով հանդիպման ՌԴ-ին ուղղված հրավերը։ «Ռուսաստանի հետ երկխոսությունն այժմ ավելի կարևոր է, քան երբևէ՝ քաղաքական լուծում գտնելու համար: Այսօր ես վերահաստատեցի իմ հրավերը Ռուսաստանին՝ հանդիպելու ՆԱՏՕ-ի անդամների հետ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում»,- ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
19:52 07.02.2022
Բրիտանացի հնագետները Լոնդոնից հյուսիս-արևմուտք գտնվող Ֆլիթ Մարսթոնում հռոմեական բնակավայր են հայտնաբերել: Գերեզմանոցում 425 գերեզման կա՝ 10%-ը գլխատված մարմիններով։ Այդ մասին գրում է HS2-ը։ Մնացորդները հայտնաբերվել են Լոնդոնից Բիրմինգհեմ HS2 շինարարական գծի կառուցման ժամանակ։ Ենթադրվում է, որ դրանք կարող են լինել հանցագործների կամ վտարանդիների թաղման վայրերը։ Հայտնաբերվել է նաև ավելի քան 1200 մետաղադրամ և կապարի […]
19:40 07.02.2022
Աստղագետների միջազգային խումբը՝ Լյովենի կաթոլիկ համալսարանի (KU Leuven) հետազոտողների գլխավորությամբ, հայտնաբերել է, որ, ոչնչանալով, աստղերի որոշ տեսակներ կարող են մոլորակներ ձևավորել: Այս մասին հաղորդվում է ուսումնական հաստատության կայքում։ Մինչ այժմ համարվում էր, որ համակարգերի մեծ մասում մոլորակները ծնվում են իրենց աստղերից անմիջապես հետո: Ինչպես գիտեք, մեր Արևը սկսել է այրվել 4,6 միլիարդ տարի առաջ, և […]
19:20 07.02.2022
Ամերիկացի և ավստրալացի հնագետների միջազգային խումբը հայտնաբերել է հետազոտող ճանապարհորդ Ջեյմս Կուկի «Էնդիվոր» նավի բեկորները: Այդ մասին գրում է The Guardian-ը։ Նավի որոնումները տևել են 22 տարի։ Այն հայտնաբերվել է ԱՄՆ-ի ափերի մոտ՝ Ռոդ Այլենդի մոտ։ «Գտնվել է Ավստրալիայի պատմության ամենակարևոր նավերից մեկի վերջին հանգրվանը»,- ասել է Ավստրալիայի ծովային թանգարանի տնօրեն Քևին Սամփթոնը։ Հիշեցնենք՝ Endeavor-ը […]
18:54 07.02.2022
Փոխծովակալ Ջոն Հիլլը SM-6 հրթիռն անվանել է ԱՄՆ-ն հիպերձայնային զենքից պաշտպանելու միակ միջոցը,- գրում է Sea Power-ը։ «SM-6 հրթիռներն ունեն հիպերձայնային մարտագլխիկներ խոցելու հնարավորություն: Մենք այդ մասին նախկինում չէինք խոսում, երբ ծրագրի մշակումը նոր էր սկսվում, բայց սա սկզբնական գաղափարն էր: Փաստորեն, սա հիպերձայնային զենքերի դեմ մեր պաշտպանության միակ հնարավորությունն է»,- զինվորականների խոսքերն է մեջբերում […]
23:57 06.02.2022
Մամուլը մեծ հաճույքով հրապարակում է Դաունինգ սթրիթում տեղի ունեցած երեկույթների մանրամասները: Կարանտինի, համազգային լոքդաունի և նույնիսկ սգո արարողությունների ժամանակ Բորիս Ջոնսոնը բրիտանացիներին հորդորել էր ձեռնպահ մնալ հարազատների ու ընկերների հետ հավաքներից, մինչդեռ ինքն իր ծննդյան տարեդարձը նշել է մեծաթիվ ընկերների հետ։ Ընդդիմությունը հրաժարական էր պահանջում, ոստիկանությունը հետաքննություն էր սկսել: Բայց, ինչպես պարզվում է, վարչապետի ընդդիմախոսներն […]
23:40 06.02.2022
Հայտնի սենյակային բույսը՝ սանսևիերան, որը ժողովրդական լեզվով անվանում են նաև «սկեսուրի լեզու», խորհուրդ է տրվում տեղադրել ննջասենյակներում՝ քնի որակը բարելավելու համար։ Այս մասին հայտնում է բրիտանական The Sun-ը։ Հետազոտությունների համաձայն՝ այս բույսը գիշերը մեծ քանակությամբ թթվածին է արտադրում, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում քնած մարդու վրա, իսկ առավոտյան այն օգնում է բարելավել տրամադրությունը և կենտրոնացումը։ […]
22:02 06.02.2022
Մինչև վերջերս յուրաքանչյուր տանտիրուհի անպայման ուներ օսլայի մի տարա, որն օգտագործում էր ինչպես խոհարարության, այնպես էլ սպիտակեղենն օսլայելու համար: Բայց պարզվում է՝ սա ամենը չէ, ինչի համար կարելի է օգտագործել օսլան։ 1. Օսլայի մածուկը կօգնի փայլեցնել փայտե կահույքը։ Օսլան կարելի է խառնել ջրի հետ և փափուկ կտորի օգնությամբ փայլեցնել կահույքը։ 2. Օսլան նաև օգնում է […]
21:00 06.02.2022
Բլոգեր և ֆիթնեսի մարզիչ Հեյլի Մեդիգանը պատմել է, թե ինչպես կարելի է նիհարել՝ չբացառելով սիրելի մթերքները սննդակարգից։ Այդ մասին գրում է Express-ը։ «Հիմնվելով հետազոտության և իմ անձնական փորձի վրա՝ երբ մենք հրաժարվում ենք մեր սիրելի ուտելիքներից, մենք հակված ենք չափից շատ ուտելու, ինչը հանգեցնում է սննդի հետ անառողջ հարաբերությունների և ցանկացած դիետա դարձնում անարդյունավետ»,-ասում է […]
19:00 06.02.2022
Դիետոլոգ, Ռոստովի պետական բժշկական համալսարանի առողջ ապրելակերպի և սննդակարգի ամբիոնի վարիչ Իրինա Դյադիկովան «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում պատմել է այն մթերքների մասին, որոնք կարևոր է ուտել փետրվարին։ Մասնագետը հիշեցրել է, որ ձմռանը, երբ արևը շատ քիչ է լինում, օրգանիզմը վիտամինների պակաս է ունենում։ Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել վիտամին A պարունակող մթերքներին, որի պակասը […]
17:00 06.02.2022
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բժշկական գիտահետազոտական և կրթական կենտրոնի պրոֆեսոր, ռիթմոլոգ Անդրեյ Արդաշևը նշել է սուրճի օգտակար չափաբաժինը։ Բժիշկը նշել է, որ սուրճը ավելի քան 150 քիմիական նյութերի բարդ խառնուրդ է, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է ազդում օրգանիզմի վրա։ Նրա խոսքով՝ հակաօքսիդանտներն ու ֆենոլները կարող են նվազեցնել բորբոքումներն ու կանխել քաղցկեղի զարգացումը։ Ունեն նաև հակադիաբետիկ […]
15:16 06.02.2022
Եղանակից կախվածությունը կարող է զգալիորեն ազդել եղանակային զգայունության բարձր շեմ ունեցող մարդու առօրյայի վրա։ Ավելին, եղանակից կախվածությունը մեծ անախորժություններ է պատճառում ոչ միայն տարեցներին, այլ նաև երեխաներին ու դեռահասներին։ Եղանակից կախվածությունը կամ մետեոկախվածությունը կարող է արտահայտվել ոչ միայն ինքնազգացողության փոփոխությամբ կամ որևէ հիվանդության սրմամբ։ Մեզանից շատերը էմոցիոնալ առումով շատ զգայուն են անձրևի և մռայլ եղանակի […]
13:45 06.02.2022
Պահածոների օգտագործումը կարող է հանգեցնել արյան ճնշման բարձրացման, ինչպես նաև առաջացնել քաղցկեղ, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում զգուշացրել է դիետոլոգ Ելենա Սոլոմատինան։ Գործարանային պայմաններում պատրաստված պահածոները կարող են պարունակել պոտենցիալ վտանգավոր սննդային հավելում՝ նատրիումի բենզոատ: Եթե օրգանիզմն այս նյութը ստանա չափազանց մեծ քանակությամբ, ապա չարորակ ուռուցքների զարգացման վտանգ կառաջանա, պարզաբանել է դիետոլոգը։ «Եղել են հետազոտություններ, որոնք […]
23:15 05.02.2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի կռվի Բելառուսի հետ, իսկ եթե պատերազմ սկսվի, ապա կտևի երեքից չորս օր։ «Ուկրաինան երբեք չի կռվի մեզ հետ: Այդ պատերազմը կտևի առավելագույնը երեք-չորս օր: Այնտեղ ոչ ոք չի լինի, որ կռվի մեր դեմ», – ասել է Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովի հետ Solovyov Live YouTube ալիքի հարցազրույցի […]