TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+12.09 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

Աշխարհում COVID-19-ից մահացածների թիվը գերազանցել է 6 միլիոնը

15:53 07.03.2022

Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների և այլ բաց աղբյուրների տվյալները, կորոնավիրուսից մահացության համաշխարհային թիվը գերազանցել է 6 միլիոնը։ Համաճարակի սկզբից մահացել է 6,000,097 մարդ, գրանցվել է վարակման ավելի քան 446 միլիոն դեպք։

̰
ԵՄ-ն դիտարկում է ՌԴ-ի դեմ լրացուցիչ սահմանափակումների հնարավորությունը

14:29 07.03.2022

Եվրամիությունը դիտարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու տարբերակներ՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ, սակայն առայժմ դրանք գաղտնի է պահում։ «Արդյո՞ք մենք պետք է առաջ գնանք: Բոլոր տարբերակները սեղանին են: Ես հիմա տարբերակներ չեմ նշի և կնախընտրեի գաղտնի պահել մեր մտադրությունները՝ ապահովելու այս տնտեսական միջոցառումների արդյունավետությունը»,- ասել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների և վերակառուցման նախարար Բրունո Լը […]

̰
Հարսանիք Ուկրաինայում՝ ռազմական գործողությունների ընթացքում

14:11 07.03.2022

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կիրակի օրը՝ մարտի 6-ին, մասնակցել է ուկրաինացի երկու զինծառայողների հարսանեկան արարողությանը, որը տեղի է ունեցել Կիևի մոտակայքում գտնվող անցակետերից մեկում։ Հարսանյաց արարողության տեսագրությունը  հրապարակվել է միջազգային լրատվամիջոցներում: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է. «Նրանք երկար ժամանակ ապրում էին քաղաքացիական ամուսնությամբ, իսկ այժմ որոշել են հարսանիք անել: Կյանքը շարունակվում է։ Մենք պետք […]

̰
Եվրոպայում գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց գերազանցել է 3800 դոլարը

13:53 07.03.2022

Գազի գները Եվրոպայում արագորեն աճում են և հազար խորանարդ մետրի դիմաց գերազանցել են 3800 դոլարը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով առևտրային ցուցանիշներին։ Լոնդոնի ICE բորսայից ստացված տեղեկատվության համաձայն՝ առուվաճառքի մեկնարկի ժամանակ 1 խորանարդ մետրի արժեքը կազմել է 2366,8 դոլար, մի քանի րոպե անց գինը հասել է 2700 դոլարի, այնուհետև՝  3800 դոլարի։ Այս […]

̰
ՌԴ ուժերի վերահսկողության տակ է հայտնվել ուկրաինական ևս 6 բնակավայր. Կոնաշենկով

13:48 07.03.2022

Ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել ուկրաինական ևս վեց բնակավայր, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ «Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Ուրոժայնոյե, Նովոդոնեցկոե, Նովոմայորսկոյե, Դորոժնյանկա, Զագորնոյե և Չարիվնոյե բնակավայրերը»,- ասել է նա, փոխանցում է RIA Novosti-ն։ Բացի դրանից՝ Ռուսաստանի օդատիեզերական և ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 14 ինքնաթիռ, […]

̰
Գործողության ընթացքում ոչնչացվել է Ուկրաինայի 2396 ռազմական օբյեկտ. Կոնաշենկով

13:38 07.03.2022

Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում ոչնչացրել է 2396 ռազմական օբյեկտ, երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ «Ընդհանուր առմամբ, գործողության ընթացքում ոչնչացվել է Ուկրաինայի 2396 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի 82 կառավարման կետ և կապի կենտրոն, 119 С-300, «Բուկ Մ-1» և «Օսա» զենիթահրթիռային համակարգեր, […]

̰
Ինչպե՞ս վերականգնել մազերը ցուրտ եղանակից հետո. 6 խորհուրդ

23:46 06.03.2022

Մենք կարող ենք խուսափել շոգից ու արևից, բայց չենք կարող «թաքնվել» ցրտից: Ներսի ջեռուցումն ու դրսի ցուրտը հավասարապես չորացնում են գլխամաշկը և մազերը: Որպես հետևանք՝ ձմռանը ոչ ճիշտ խնամքի հետևանքով մազերը հոգնած, անգույն ու կոտրվող են դառնում: Ինչպես խնամել մազերը, որպեսզի գարնանը դրանք  փայլեն 1.Առաջին քայլը՝ շամպունով լվանալու հաճախականությունը շաբաթական 2-3 անգամ նվազեցնելն է։ Սա […]

̰
Բացահայտվել է Թութանհամոնի «տիեզերական» դաշույնի գաղտնիքը

23:35 06.03.2022

Ճապոնիայի և Եգիպտոսի մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են Թութանհամոնի դամբարանում հայտնաբերված երկաթե դաշույնը և բացահայտել դրա պատրաստման գաղտնիքը: Այս մասին հայտնում է Phys.org-ը՝ հղում անելով Meteoritics & Planetary Science ամսագրում հրապարակված հոդվածին։ Նշվում է, որ 35 սանտիմետրանոց երկաթե դաշույնը հնագետները հայտնաբերել են Թութանհամոնի դամբարանում՝ Թագավորների հովտում՝ 1920-ականներին։ Բացահայտումը գիտնականներին զարմացրել է, քանի որ երկաթե դարը […]

̰
Մազերի ճիշտ սնուցումը կարող է ոճաբանի մկրատի պես փոխել արտաքինը

18:35 06.03.2022

Ճիշտ խնամված մազերը կարող են 180 աստիճանով փոխակերպել ձեր արտաքինը: «Ճիշտ» ասելով ՝  մասնագետները նկատի ունեն ճիշտ սնուցում՝ վիտամիններով և միկրոէլեմենտներով հարուստ: Փարթամ, հաստ, գեղեցիկ գանգուրներ՝ ո՞ր աղջիկը չի երազում դրանց մասին: Բոլոր տեսակի շամպունների և խնամքի միջոցների գովազդում մենք հաճախ ենք լսում «սնուցում ձեր մազերի համար» արտահայտությունը։ Կոսմետիկ խնամքը, իհարկե, շատ կարևոր է, բայց […]

̰
Բրիտանացի թոշակառուն եզակի թանկարժեք մետաղադրամ է գտել

17:30 06.03.2022

Մեծ Բրիտանիայում գանձ որոնող թոշակառուն գտել է հազվագյուտ մետաղադրամ, որի արժեքը գնահատվել է 140.000 ֆունտ ստեռլինգ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Էնդի Քարթերը շուրջ 20 տարի գանձ որոնող է: Նա թոշակի է անցել չորս տարի առաջ և այդ ժամանակվանից իր հանգստյան օրերն անցկացրել է մետաղորսիչով «մաքրելով» շրջակա դաշտերը: Մի օր վերջապես բախտը ժպտաց նրան։ […]

̰
Չինաստանը ուղեծիր է հանել մի քանի արբանյակ

23:03 05.03.2022

Չինաստանը հաջողությամբ ուղեծիր է  հանել յոթ տիեզերանավ: Արբանյակներով հրթիռի արձակումը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ մարտի 5-ին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիային: CASC-ը հայտնել է, որ հրթիռը արձակվել է տեղական ժամանակով ժամը 14:01-ին  Սիչուան նահանգի Սիչանգ տիեզերակայանից: Փոխադրողը ուղեծիր է արձակել վեց Յինհե-2 արբանյակ և մեկ […]

̰
ՌԴ-ն հայտնել է դեպի արտերկիր ավիաչվերթների դադարեցման մասին

22:26 05.03.2022

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տվել մարտի 6-ից դադարեցնել միջազգային թռիչքները՝ արտասահմանում օդանավերի զանգվածային ձերբակալությունների ֆոնին։ Այդ մասին շաբաթ օրը՝ մարտի 5-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: «Ռոսավիացիան» խորհուրդ է տալիս ռուսական ավիաընկերություններին, որոնք օտարերկրյա կազմակերպությունների  հետ լիզինգային պայմանագրով գրանցված օդանավեր ունեն, Մոսկվայի ժամանակով  00.00-ից մինչև 03.08.2022թ. ժամանակավորապես դադարեցնել ուղևորների և բեռների փոխադրումը օտարերկրյա […]

̰
Չինաստանը կոչ է անում ՌԴ-ին, ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին երկխոսել հավասար հիմունքներով

20:47 05.03.2022

Չինաստանը կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը, ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին երկխոսել հավասար հիմունքներով և դիմակայել երկար տարիներ կուտակված հակասություններին, շաբաթ օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցում ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ «Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին, Եվրամիությանը և Ռուսաստանին հավասար երկխոսության մեջ մտնել, դիմակայել հակասություններին և խնդիրներին, որոնք կուտակվել են […]

̰
Էդողանն ու Միշելը քննարկել են ՌԴ հատուկ գործողոթյունները Ուկրաինայում

19:52 05.03.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական  խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի գրասենյակը։ Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության թեման, ինչպես նաև վերջին գործընթացները։ Էրդողանը վստահեցրել է, որ Անկարան կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղությունը վերականգնելու համար։

̰
Կուլեբան ՆԱՏՕ-ի դիրքորոշումն անվանել է հարգանք չներշնչող

19:46 05.03.2022

Ուկրաինայի ԱԳ նախարար Կուլեբան հայտնել է, որ երկրի իշխանությունը հիասթափվել է ՆԱՏՕ-ից: Նախարարը նշել է, որ դաշինքն ունի քաղաքական համաձայնագիր, որը կարգավորում է Ուկրաինային բազմակողմանի օգնությունը։ Սակայն իրականում ՆԱՏՕ-ն որպես կազմակերպություն «անհետացել է», մատնանշել է Կուլեբան։ «Ուկրաինացիները պետք է հստակ և ազնվորեն տեսնեն, որ ՆԱՏՕ-ն իրականում այն ​​չէ, ինչ նրանք  պատկերացնում էին, գոնե մինչ այժմ»,- […]

̰
Ուկրաինան մի քանի հումանիտար միջանցք է պատրաստում, հայտնել է Վերեշչուկը

19:38 05.03.2022

Ուկրաինան մարդասիրական միջանցքներ է պատրաստում Սումիից, Խարկովից և Խերսոնից, ինչպես նաև նախատեսվում է տարհանում Կիևի արվարձաններից, Strana.ua-ին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ «Նախատեսվում է տարհանում նաև Կիևի արվարձաններից, միջանցքներ ենք պատրաստում Սումիում, Խարկովում, Խերսոնում, մեխանիզմ ենք մշակում  զինվորական վարչակազմի և Ուկրաինայի զինված ուժերի, Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության հետ։ Չափազանց կարևոր է Միջազգային Կարմիր […]

̰
BBC-ն ժամանակավորապես դադարեցրել է ՌԴ-ում աշխատանքը

09:15 05.03.2022

BBC-ի ռուսական ծառայությունը  ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում։ Լրատվամիջոցների պատասխանատուները մարտի 4-ին ասացին, որ իրենք աշխատելու են երկրից դուրս: BBC-ի ռուսալեզու լրատվական ծառայությունը կշարունակի գործել Ռուսաստանի սահմաններից դուրս»,- ասել է BBC-ի գործադիր տնօրեն Թիմ Դեյվին Telegram-ում: Նա այս որոշումը բացատրել է ռուսական օրենսդրության խստացմամբ։ Օրինակ` մարտի 4-ին Պետդուման փոփոխություններ է ընդունել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքում՝ […]

̰
Ո՞ր միջազգային ընկերություններն ու բրենդներն են դադարել աշխատել ՌԴ-ում

23:08 04.03.2022

Օտարերկրյա ընկերությունները դադարեցնում են աշխատանքը կամ  իրենց արտադրանքի վաճառքը Ռուսաստանում՝ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով, որոնք սահմանվել են Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողությունների պատճառով։ Տարբեր սեգմենտներից՝ ավիացիոն, խաղային, արդյունաբերական և այլն, ընկերությունները հայտարարել են արտահանումը սառեցնելու իրենց որոշման մասին։ ՏԱՍՍ-ը  տեղեկատվություններ է հավաքել Ռուսաստանում օտարերկրյա ընկերությունների գործունեությունը սառեցնելու կամ դադարեցնելու մասին։ Ավիացիոն սարքավորումներ և մեքենաներ Ավիաարտադրող Boeing, Airbus […]

̰
Զելենսկու գրասենյակը նրա գտնվելու վայրի մասին ոչինչ չի հայտնում. Պոդոլյակ

21:00 04.03.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը երկրի ղեկավարի գտնվելու վայրի մասին տեղեկություն չի տարածի։ Այս մասին ուրբաթ օրը՝ մարտի 4-ին, հայտարարել է գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Նախագահի անվտանգության համար մենք տեղեկություններ չենք տարածի:  Նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունը նույնպես ոչ հերքելու, ոչ էլ հաստատելու եմ։ Ոչինչ նախագահի գտնվելու վայրի, Վլադիմիր Զելենսկու ֆանտաստիկ անձի մասին»,- ասել […]

̰
Վլադիմիր Զելենսկին շտապ տարհանվել է Լեհաստան.Իլյա Կիվա

20:52 04.03.2022

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Իլյա Կիվան հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին շտապ տարհանվել է Լեհաստան։ Այս մասին նա ասել է մարտի 4-ին Telegram-ում: Նրանք ինձ հենց նոր հաստատեցին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հատել է ուկրաինա-լեհական սահմանը և այժմ նա ապահով է՝ ամերիկյան դեսպանատանը»,- ասել է Կիվան։ Ուկրաինացի պատգամավորը նաև ասել է, որ Զելենսկին […]

̰
Ջոնսոնն ու Էրդողանը շեշտել են, որ Ռուսաստանի ագրեսիային պետք է միջազգային դատապարտում լինի

20:45 04.03.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ընդգծել են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների միջազգային ամբողջական դատապարտման կարևորությունը։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի կողմից ուրբաթ օրը երկու առաջնորդների զրույցից հետո տարածված հայտարարության մեջ։ Նրանք անհրաժեշտ են համարում, որպեսզի Ռուսաստանը հրատապ հումանիտար միջանցք ապահովի  դեպի Ուկրաինա։  

̰
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կչեղարկվեն, եթե ռազմական գործողությունը դադարեցվի Ուկրաինայում. Նուլանդ

18:23 04.03.2022

Ռուսաստանի ղեկավարությունը փաստացի ժխտում է Ուկրաինայի գոյության իրավունքը, ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը: Մոսկվայի դեմ Արևմուտքի նոր պատժամիջոցները կչեղարկվեն, եթե Ռուսաստանը դադարեցնի հատուկ գործողությունն Ուկրաինայում։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը:«Պատժամիջոցները կդադարեն, եթե Ռուսաստանը «վերջացնի այս պատերազմը և օգնի վերականգնել Ուկրաինան, վերականգնել խաղաղությունը և […]

̰
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը կոչ է արել Եվրոպային երկարաձգել Ռուսաստանից նավթի և գազի դեմ պատժամիջոցները

18:07 04.03.2022

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսը Եվրոպային կոչ է արել ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ներառյալ նավթի և գազի ոլորտներում: Այդ մասին նա ասել է ուրբաթ օրը՝ Sky News-ի եթերում, G7-ի իր գործընկերների հետ հանդիպման և ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդին մասնակցելուց առաջ։ «Մենք պետք է քննարկենք պատժամիջոցների հարցը, մենք շատ համակարգված ենք եղել և ցուցաբերում […]

̰
Երկրից արձակված հրթիռի բեկորները ուրբաթ կընկնեն Լուսնի հակառակ կողմի վրա

17:52 04.03.2022

Մոտ ութ տարի առաջ Երկրից արձակված հրթիռի բեկորները ուրբաթ կընկնեն Լուսնի հակառակ կողմի վրա: Փորձագետներն այս իրադարձությունը թեև աննշան են համարում, բայց շատ հետաքրքիր և ուշադիր հետևում են դրան։ Ըստ Space.com-ի վկայակոչված մասնագետների հաշվարկների՝ Մոսկվայի ժամանակով ժամը 15։25-ին լուսնային Հերցպրունգի խառնարանի տարածքում ընկնելու է արձակված հրթիռի մի հատվածը։ «Հարվածը կլինի առաջին դեպքը, երբ տիեզերական աղբը […]

̰
Չեռնիգովում ռմբակոծության հետևանքով 47 զոհ կա. korrespondent.net

17:14 04.03.2022

Չեռնիգովում ռուսական ավիացիայի ռմբակոծության զոհ է դարձել 47 խաղաղ բնակիչ։ Այս մասին ուրբաթ՝ մարտի 4-ին, հայտնել է Չեռնիգովի շրջանային վարչակազմի մամուլի ծառայությունը, փոխանցում է korrespondent.net-ը: «Բուժհաստատությունների թարմացված տեղեկատվության համաձայն՝ երեկ՝ մարտի 3-ին, Չեռնիգովի տարածքում ռուսական ավիացիայի ռմբակոծության հետևանքով զոհվել է 47 մարդ՝ 38 տղամարդ և ինը կին, 18 մարդ փրկվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ […]

̰
Մելիտոպոլում ռուս զինվորականները գրավել են հեռուստաաշտարակը

16:17 04.03.2022

Ռուսական զորքերը գրավել են Մելիտոպոլի հեռուստաաշտարակը. Այս մասին հայտնում է Զապորոժիեի ռազմական շրջանի վարչակազմի մամուլի կենտրոնը: «Ռուս զինվորականները շրջապատել են Մելիտոպոլի հեռուստաաշտարակը. այն գտնվում է նրանց հսկողության տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ զավթիչները քաղաքի հեռուստաաշտարակի վրա տեղադրել են իրենց տեխնիկան և սկսել հեռարձակել ռուսական հեռուստաալիքներ։    

̰
Ռազմական գործողության ընթացքում խոցվել է 1812 թիրախ. ՌԴ ՊՆ

15:57 04.03.2022

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը ՌԴ զինված ուժերի կրակային աջակցությամբ շարունակել է հարձակողական գործողությունները և հասել Կրասնի Լիման, Յամպոլ, Պրիվոլյե գիծ։ Կրամատորսկի ուղղությամբ հարձակումը շարունակվում է, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները հաջող հարձակողական գործողություններ են իրականացրել և գիշերը առաջ շարժվել մինչև 8 կիլոմետր։ Վերցվել են Նազարովկա, […]

̰
Կրեմլը չի ​​կարող որևէ կերպ մասնակցել Ուկրաինայի ընտրություններին. Պեսկով

19:01 01.03.2022

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան չի պատրաստվում ռազմական գործողությունից հետո «ընտրություններ կազմակերպել» Ուկրաինայում կամ մասնակցել ընտրական գործընթացներին։ «Դուք այս հարցն ուղղում եք Կրեմլին. Կրեմլը ոչ մի կապ չունի Ուկրաինայի ընտրությունների հետ»,- երեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե «ինչպես են նրանք մտադիր ընտրություններ անցկացնել Ուկրաինայում» ռազմական գործողությունից հետո՝ […]

̰
Սերգեյ Շոյգուն Հուլուսի Աքարի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

17:40 01.03.2022

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ «2022 թվականի մարտի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել  տեսակետների փոխանակում […]

̰
Ուկրաինայի անդամակցության դիմումը օրինական հայտ է. Շառլ Միշել

17:11 01.03.2022

Եվրախորհրդարանն ընդունել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու դիմումը։ Այս մասին երեքշաբթի՝ մարտի 1-ին, Եվրախորհրդարանի նիստում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, փոխանցում է korrespondent.net-ը: Նրա խոսքերով՝ Ուկրաինայի անդամակցության դիմումը «օրինական հայտ է, մենք պետք է լրջորեն դիտարկենք դա այս դժվարին ժամանակներում»։ «Մի քանի րոպե առաջ նախագահ Զելենսկին բացեց իր սիրտը և հիշեցրեց ԵՄ-ին պաշտոնական անդամակցության […]

̰
BACK_TO_TOP